Several years ago here at TED, Peter Skillman introduced a design challenge called the marshmallow challenge. And the idea's pretty simple: Teams of four have to build the tallest free-standing structure out of 20 sticks of spaghetti, one yard of tape, one yard of string and a marshmallow. The marshmallow has to be on top. And, though it seems really simple, it's actually pretty hard because it forces people to collaborate very quickly. And so, I thought this was an interesting idea, and I incorporated it into a design workshop. And it was a huge success. And since then, I've conducted about 70 design workshops across the world with students and designers and architects, even the CTOs of the Fortune 50, and there's something about this exercise that reveals very deep lessons about the nature of collaboration, and I'd like to share some of them with you.
Մի քանի տարի առաջ, այստեղ` TED-ում, Պիտեր Սկիլմանը ներկայացրեց մի դիզայներական մարտահրավեր, որը կոչվում էր մաշմալլոնի փորձություն: Միտքը շատ պարզ էր: Չորս հոգուց բաղկացած խումբը պետք է պատրաստեր ամենից բարձր, առանց օգնության կանգուն մնացող կառուցվածք սպագետտիի 20 ձողիկներից, մեկ յարդ ժապավենից, մեկ յարդ թելից և մաշմալլոն կոնֆետից: Մաշմալլոն պետք է լիներ աշտարակի վերևում: Չնայած սա շատ դյուրին էր թվում, բայց, իրականում, չափազանց բարդ է, որովհետև այն պահանջում է մարդկանցից աշխատել շատ արագ: Ես մտածեցի, որ սա շատ հետաքրքիր միտք է և ես այն ներառեցի իմ դիզայնի դասընթացի մեջ: Այն շատ մեծ հաջողություն ունեցավ: Եվ սկսած այդ օրվանից, ես կազմակերպել եմ մոտ 70 նման փորձություններ ողջ աշխարհով ուսանողների, դիզայներների, ճարտարապետների հետ, նույնիսկ Fortune 50-ի գլխավոր տեխնիկական մասնագետների հետ և այս փորձություն-վարժություններից շատ կարևոր դասեր քաղվեցին համագործակցության վերաբերյալ, և ես ցանկանում եմ դրանցից որոշները ներկայացնել ձեզ :
So, normally, most people begin by orienting themselves to the task. They talk about it, they figure out what it's going to look like, they jockey for power. Then they spend some time planning, organizing, they sketch and they lay out spaghetti. They spend the majority of their time assembling the sticks into ever-growing structures. And then finally, just as they're running out of time, someone takes out the marshmallow, and then they gingerly put it on top, and then they stand back, and -- ta-da! -- they admire their work. But what really happens, most of the time, is that the "ta-da" turns into an "uh-oh," because the weight of the marshmallow causes the entire structure to buckle and to collapse.
Սովորաբար բոլոր մարդիկ այս փորձության ժամանակ սկսում են իրենց համար խնդիրը վերլուծելով: Նրանք խոսում են դրա մասին, պատկերացնում-մտածում են, թե ինչի այն պետք է նման լինի, նրանք պայքարում են "իշխանության" համար, ապա որոշ ժամանակ էլ ծախսում են պլանավորելու և կազմակերպելու վրա: Նրանք գծագրում և դասավորում են սպագետտիները: Ծախսում են իրենց ժամանակի զգալի մասը սպագետիի ձողիկներից կառուցելով շատ երկար կառույց և վերջապես, քանի որ ժամանակը մոտենում է ավարտին ինչ-որ մեկը վերցնում է մաշմալլոնը, և զգուշորեն տեղադրում է աշտարակի գագաթին, և զգուշորեն հետ կանգնում, և Տա-Դա~~~, սկսում հիանալ իրենց աշխատանքով: Բայց իրականում, շատ հաճախ այնպես է պատահում, որ "տա-դա~"-ները, դառնում են "օ-օ~", քանի որ "կառույցը" չի դիմանում մաշմալլոնի քաշին և քանդվում է:
So there are a number of people who have a lot more "uh-oh" moments than others, and among the worst are recent graduates of business school. (Laughter) They lie, they cheat, they get distracted and they produce really lame structures. And of course there are teams that have a lot more "ta-da" structures, and among the best are recent graduates of kindergarten. (Laughter) And it's pretty amazing. As Peter tells us, not only do they produce the tallest structures, but they're the most interesting structures of them all.
Կան շատ մարդիկ, ովքեր վայելում են "օ-օ" պահը ավելի շատ, քան մյուսները, և ամենավատերի շարքում են բիզնես դպրոցների շրջանավարտները: (Ծիծաղ) Նրանք խաբում են, կատակում, շեղվում և կառուցում են շատ վատ կառույցներ: Իհարկե կան խմբեր, որոնք ունենում են ավելի երկար "տա-դա~" պահեր և լավագույնների շարքում են մանկապարտեզի շրջանավարտները: (Ծիծաղ) Եվ դա չափազանց ապշեցուցիչ է: Ինչպես Պիտերն էր մեզ պատմում, նրանք ոչ միայն կառուցում են ամենաբարձր կառույցները այլ նաև ամենահետաքրքիր կառուցվածքները:
So the question you want to ask is: How come? Why? What is it about them? And Peter likes to say that none of the kids spend any time trying to be CEO of Spaghetti, Inc. Right? They don't spend time jockeying for power. But there's another reason as well. And the reason is that business students are trained to find the single right plan, right? And then they execute on it. And then what happens is, when they put the marshmallow on the top, they run out of time and what happens? It's a crisis. Sound familiar? Right. What kindergarteners do differently is that they start with the marshmallow, and they build prototypes, successive prototypes, always keeping the marshmallow on top, so they have multiple times to fix when they build prototypes along the way. Designers recognize this type of collaboration as the essence of the iterative process. And with each version, kids get instant feedback about what works and what doesn't work.
Եթե ցանկանում եք հարցնել. Այդ ինչպե՞ս: Ինչու՞: Ի՞նչպես նրանց մոտ հաջողվեց: Պիտերը շատ էր սիրում նշել, որ «Երեխաներից ոչ մեկը չի ծախսում ավելորդ ժամանակ Սպագետտի կազմակերպության ղեկավար դառնալու համար»: Ճիշտ է: Նրանք ղեկավարելու վրա ժամանակ չեն ծախսում: Բայց կա նաև այլ պատճառ: Այն է. բիզնես դպրոցի ուսանողներին վարժեցրել են գտնելու միակ լավագույն լուծումը, այնպես չէ՞: Եվ նրանք փորձում են դուրս բերել այն: Եվ ինչ է պատահում հետո, երբ նրանք մաշմալլոնը դնում են աշտարակի ամենավերևում, նրանց ժամանակը վերջանում է, և հետո ինչի՞ են հանգում: Ճգնաժամի: Ծանո՞թ է: Ճիշտ է: Մանկապարտեզի երեխաները այլ կերպ են վարվում. նրանք սկսում են մաշմալլոնից և կառուցում են նախատիպի օրինակներ, հաջողակ օրինակներ, միշտ պահելով մաշմալլոնը վերևում, և այդ դեպքում նրանք ունենում են բազմաթիվ անգամ փորձելու հնարավորություններ` միշտ պահելով կոնֆետը վերևում: Այսպիսի համագործակցությունը դիզայներների մոտ ընդունված է կոչել կրկնվող գործողությունների իրականացում: Եվ յուրաքանչյուր նախատիպի մշակումից հետո երեխաները միասին քննարկում են թե ինչն է աշխատում, ինչը` ոչ:
So the capacity to play in prototype is really essential, but let's look at how different teams perform. So the average for most people is around 20 inches; business schools students, about half of that; lawyers, a little better, but not much better than that, kindergarteners, better than most adults. Who does the very best? Architects and engineers, thankfully. (Laughter) Thirty-nine inches is the tallest structure I've seen. And why is it? Because they understand triangles and self-reinforcing geometrical patterns are the key to building stable structures. So CEOs, a little bit better than average, but here's where it gets interesting. If you put you put an executive admin. on the team, they get significantly better. (Laughter) It's incredible. You know, you look around, you go, "Oh, that team's going to win." You can just tell beforehand. And why is that? Because they have special skills of facilitation. They manage the process, they understand the process. And any team who manages and pays close attention to work will significantly improve the team's performance. Specialized skills and facilitation skills are the combination that leads to strong success. If you have 10 teams that typically perform, you'll get maybe six or so that have standing structures.
Այսպիսով, նախնական փորձերով խաղը շատ օգտակար է, բայց եկեք տեսնենք, թե ինչպես են տարբեր թիմեր աշխատում: Պատրաստված աշտարակների միջին բարձրությունը կազմում էր մոտ հիսուն սանտիմետր, բիզնես դպրոցի ուսանողների մոտ` դրա կեսը, իրավաբանների մոտ մի փոքր ավելի լավ, բայց ոչ շատ լավ, մանկապարտեզի երեխաների մոտ ավելի լավ, քան մեծահասակների մոտ: Ովքե՞ր են կարողանում խնդրին լավագույն լուծումը տալ: Ճարտարապետները և ինժեներները, բարեբախտաբար: (Ծիծաղ) Մեկ մետրանոց կառուցվածքը ամենամեծն էր իմ տեսածների մեջ: Եվ ինչու՞: Քանի որ կառուցողները հասկանում էին, որ եռանկյունները և երկրաչափական, իրենք իրենց պահող պատկերները կայուն կառուցվածքի հիմքն են կազմում: Ղեկավարները, միջինից ավելի լավ արդյունքներ ունեն: Բայց, ահա, թե ինչում է հետաքրքրությունը: Եթե դուք թիմի կազմում ներառում եք ադմինիստրատիվ աշխատող, ապա ամեն ինչ նկատելի լավանում է: (Ծիծաղ) Դա անհավանական է: Գիտեք, երբեմն նայում ես թիմերին և ասում. "Այս խումբը կհաղթի": Դու կարող ես նախապես տեսնել հաղթողին: Եվ ինչու՞ է այդպես: Որովհետև նրանք ունեն հատուկ հմտություն գործընթացը ճիշտ կառավարելու: Նրանք կառավարում են գործընթացը, նրանք հասկանում են գործընթացը: Եվ յուրաքանչյուր խումբ, որ կառավարում և ուշադրություն է դարձնում աշխատանքին նշանակալի բարձրացնում է խմբի արտադրողականությունը: Մասնագիտական հմտությունները, միմյանց օգնելու կարողությունները և դրանց համախմբումը բերում է մեծ հաղթանակների: Եթե դու ունես տաս խումբ, որոնք ունեն նույն արտադրողականությունը, դրանց միջից կլինեն վեցը կամ ավելին, որոնք կունենան կայուն կառույցներ:
And I tried something interesting. I thought, let's up the ante, once. So I offered a 10,000 dollar prize of software to the winning team. So what do you think happened to these design students? What was the result? Here's what happened: Not one team had a standing structure. If anyone had built, say, a one inch structure, they would have taken home the prize. So, isn't that interesting? That high stakes have a strong impact. We did the exercise again with the same students. What do you think happened then? So now they understand the value of prototyping. So the same team went from being the very worst to being among the very best. They produced the tallest structures in the least amount of time. So there's deep lessons for us about the nature of incentives and success.
Եվ ես մի հետաքրքիր բան փորձեցի: Ես մտածեցի, մի անգամ էլ փորձենք: Եվ առաջարկեցի հաղթող թիմին տալ 10,000 դոլարի մրցանակ: Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատահեց այս ուսանողների հետ: Ինչպիսի՞ն էր նրանց արդյունքը: Ահա թե ինչ պատահեց: Թիմերից և ոչ մեկի մոտ չստացվեց կանգուն կառույց: Եթե ինչ-ոչ մեկը պատրաստեր մոտ երեք սանտիմետրանոց կառույց նրանք կվերադառնային տուն իրենց մրցանակով: Միթե՞ հետաքրքիր չէ, թե ինչպես են բարձր խաղադրույքներն ունենում հզոր ազդեցություն: Մենք կատարեցինք նույն փորձը հենց այդ ուսանողների հետ կրկին: Ի՞նչ եք կարծում հետո ի՞նչ եղավ: Այժմ նրանք հասկանում էին նախատիպերի պատրաստման կարևորությունը: Եվ այդպես ամենավատ արդյունքն ունեցող թիմը դարձավ ամենալավ արդյունք ունեցողը: Նրանք պատրաստեցին ամենաբարձր կառույցը ամենակարճ ժամանակահատվածում: Մենք շատ կարևոր դասեր քաղեցինք մոտիվացիաների բնույթի և հաջողության մասին:
So, you might ask: Why would anyone actually spend time writing a marshmallow challenge? And the reason is, I help create digital tools and processes to help teams build cars and video games and visual effects. And what the marshmallow challenge does is it helps them identify the hidden assumptions. Because, frankly, every project has its own marshmallow, doesn't it? The challenge provides a shared experience, a common language, a common stance to build the right prototype. And so, this is the value of the experience, of this so simple exercise.
Ձեզ մոտ միգուցե հարց առաջանա. Ինչու՞ է ինչ-որ մեկը ծախսել իր ժամանակը մաշմալլոնի մարտահրավերի մասին գրելու վրա: Պատճառն այն է, որ ես օգնում եմ ստեղծել թվային գործիքներ և գործընթացներ որոնք կօգնեն մարդկանց պատրաստել ավտոմեքենաներ և համակարգչային խաղեր և վիրտուալ էֆեկտներ: Եվ մաշմալլոնի մարտահրավերի կարևորությունը կայանում է նրանում, որ օգնում է նրանց բացահայտել թաքնված ենթադրությունները ու պատկերացումները: Քանի որ, անկեղծ ասած, յուրաքանչյուր նախագիծ ունի իր սեփական մաշմալլոնը, այնպես չէ՞: Այս մարտահրավերը նաև հնարավորություն է տալիս փորձի փոխանակման, ինչպես նաև միմյանց հետ աշխատելու ընդհանուր եզրեր, ունենալու միասնական դիրքորոշում կառուցելու ճիշտ նախատիպեր: Եվ այսպես, սրանում է կայանում այս փորձի կարևորությունը, հիմնված այս պարզ օրինակի վրա:
And those of you who are interested may want to go to MarshmallowChallenge.com. It's a blog that you can look at how to build the marshmallows. There's step-by-step instructions on this. There are crazy examples from around the world of how people tweak and adjust the system. There's world records that are on this as well.
Եվ ձեզանից նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող են այցելել marshmallowchallenge.com սա մի բլոգ է, որտեղ դուք կարող եք տեսնել, թե ինչպես "կառուցել" մաշմալլոն: Այնտեղ դուք կգտնեք քայլ առ քայլ ներկայացվող ցուցումներ: Կան նաև խենթ օրինակներ, թե ինչպես են մարդիկ նախագծում և հարմարեցնում համակարգը: Կան նաև աշխարհի ռեկորդներ:
And the fundamental lesson, I believe, is that design truly is a contact sport. It demands that we bring all of our senses to the task, and that we apply the very best of our thinking, our feeling and our doing to the challenge that we have at hand. And sometimes, a little prototype of this experience is all that it takes to turn us from an "uh-oh" moment to a "ta-da" moment. And that can make a big difference.
Եվ հիմնաքարն այն է, ես հավատում եմ, որ դիզանը իրականում համագործակցային սպորտ է: Այն կախված է նրանից, թե ինչպես ենք մենք կենտրոնացնում մեր ողջ զգայարանները խնդրի վրա և այդ ընթացքում մենք կիրառում ենք մեր լավագույն մտքերը, մեր զգացողությունները և գործողությունները հասնելու վերջնական նպատակին: Եվ, որոշ դեպքերում, այս փորձառության փոքրիկ նախադրյալները ամեն ինչ են, որոնք տանում են մեզ "օ-օ~" պահերից դեպի "տա-դա~~~" պահերի: Եվ սա կարող է մեծ կարեւորություն ունենալ:
Thank you very much.
Շատ շնորհակալ եմ:
(Applause)
(Ծափահարություններ)