Imagine, if you will -- a gift. I'd like for you to picture it in your mind. It's not too big -- about the size of a golf ball. So envision what it looks like all wrapped up. But before I show you what's inside, I will tell you, it's going to do incredible things for you. It will bring all of your family together. You will feel loved and appreciated like never before and reconnect with friends and acquaintances you haven't heard from in years. Adoration and admiration will overwhelm you. It will recalibrate what's most important in your life.
Պատկերացրեք մի նվեր։ Ուզում եմ, որ պատկերացնեք այն ձեր գլխում։ Այն շատ մեծ չէ, մոտավորապես գոլֆի գնդակի չափ է։ Պատկերացրեք, թե ինչ տեսք այն ունի փաթեթավորված։ Բայց մինչ ես ցույց կտամ ձեզ, թե ինչ է ներսում, կպատմեմ ձեզ, թե ինչքան հրաշալի բաներ է այն անելու ձեզ համար։ Այն կմիավորի ձեր ամբողջ ընտանիքը։ Դուք կզգաք ձեզ սիրված և գնահատված, ավելի քան երբևէ, և կապ կվերահաստատեք ընկերների և ծանոթների հետ, որոնցից երկար տարիներ լուրեր չունեիք։ Պաշտամունքը և հիացմունքը ալիքի պես կծածկեն ձեզ։ Դուք կվերագնահատեք ձեր կյանքի արժեքները։
It will redefine your sense of spirituality and faith. You'll have a new understanding and trust in your body. You'll have unsurpassed vitality and energy. You'll expand your vocabulary, meet new people, and you'll have a healthier lifestyle. And get this -- you'll have an eight-week vacation of doing absolutely nothing. You'll eat countless gourmet meals. Flowers will arrive by the truckload. People will say to you, "You look great. Have you had any work done?" And you'll have a lifetime supply of good drugs.
Այն կվերասահմանի ձեր հոգևորի և հավատքի զգացումը։ Դուք նոր ընկալում և հավատ կզգաք ձեր մարմնում։ Դուք կունենաք անգերազանցելի կենսունակություն և ուժ։ Դուք կընդարձակեք ձեր բառապաշարը, կհանդիպեք նոր մարդկանց, և կապրեք ավելի առողջ ապրելակերպով։ Եվ պատկերացրեք, դուք կունենաք ութ շաբաթանոց արձակուրդ, երբ կարող եք ոչինչ չանել։ Դուք կուտեք անհամար համեղ կերակուրներ։ Բազմաթիվ ծաղկեփնջեր կստանաք։ Մարդիկ կասեն ձեզ․ «Հրաշալի տեսք ունես։ Ի՞նչ ես արել»։ Դուք կունենաք թմրադեղերի պաշար, որը կբավարարի ձեզ ամբողջ կյանքի ընթացքում։
You'll be challenged, inspired, motivated and humbled. Your life will have new meaning. Peace, health, serenity, happiness, nirvana. The price? $55,000, and that's an incredible deal.
Դուք կզգաք, որ ձեզ մարտահրավեր է նետվել, կոգեշնչվեք, կլինեք մոտիվացված և խոնարհ։ Ձեր կյանքը նոր իմաստ կունենա։ Խաղաղություն, առողջություն, հանգստություն, երջանկություն, նիրվանա։ Գի՞նը։ 55,000 դոլար։ Եվ դա հրաշալի առաջարկ է։
By now I know you're dying to know what it is and where you can get one. Does Amazon carry it? Does it have the Apple logo on it? Is there a waiting list? Not likely. This gift came to me about five months ago. It looked more like this when it was all wrapped up -- not quite so pretty. And this, and then this. It was a rare gem -- a brain tumor, hemangioblastoma -- the gift that keeps on giving.
Գիտեմ, որ հիմա դուք ցանկանում եք իմանալ թե այդ ինչ է, և որտեղից կարող եք դա գտնել։ Արդյո՞ք Amazon-ն այն առաքում է։ Արդյո՞ք այն կրում է Apple-ի լոգոն։ Արդյո՞ք սպասողների ցանկ կա։ Չեմ կարծում։ Ես ստացա այդ նվերը մոտ հինգ ամիս առաջ։ Այն մոտավորապես այսպիսի տեսք ուներ, երբ փաթեթավորված էր, այդքան էլ գեղեցիկ չէ։ Եվ այսպիսի տեսք։ Ապա այսպիսի։ Այն հազվագյուտ գանձ էր, ուղեղի քաղցկեղ, հեմիէնջիոբլաստոմա, նվեր, որ շարունակում է ինձ նոր բաներ տալ։
And while I'm okay now, I wouldn't wish this gift for you. I'm not sure you'd want it. But I wouldn't change my experience. It profoundly altered my life in ways I didn't expect in all the ways I just shared with you.
Եվ չնայած ես այժմ առողջ եմ, ձեզ համար այդ նվերը չէի ցանկանա։ Համոզված չեմ, որ դուք այն կցանկանայիք։ Բայց ես չէի փոխանակի իմ փորձը։ Այն խորապես փոխել է իմ կյանքը այնպես, ինչպես ես չէի սպասում, այնպես, ինչպես ես նոր պատմեցի ձեզ։
So the next time you're faced with something that's unexpected, unwanted and uncertain, consider that it just may be a gift.
Այսպիսով, հաջորդ անգամ, երբ դուք բախվեք մի բանի հետ, որ անսպասելի է, անցանկալի կամ անորոշ, հաշվի առեք, որ միգուցե դա նվեր է։
(Applause)
(Ծափահարություններ)