Why do so many people reach success and then fail? One of the big reasons is, we think success is a one-way street. So we do everything that leads up to success, but then we get there. We figure we've made it, we sit back in our comfort zone, and we actually stop doing everything that made us successful. And it doesn't take long to go downhill. And I can tell you this happens, because it happened to me.
Ինչու են այդքան շատ մարդիկ հասնում հաջողության, իսկ հետո կորցնում այն: Ամենամեծ պատճառներից մեկն այն է, որ մենք կարծում ենք, թե հաջողությունը միակողմ երթևեկությամբ փողոց է: Այսպիսով, մենք անում ենք ամեն ինչ, ինչ մեզ տանում է վերև` դեպի հաջողություն: Բայց հետո մենք հասնում ենք այնտեղ: Մենք հասկանում ենք, որ արել ենք դա և տեղավորվում ենք մեզ համար հարմարավետ տարածքում ու փաստորեն դադարում ենք անել այն ամենը, ինչ մեզ հաջողակ է դարձրել: Եվ երկար չանցած, մենք վար ենք գլորվում: Ես կարող եմ պնդել, որ սա իրոք տեղի է ունենում, քանի որ սա պատահել է ինձ հետ:
Reaching success, I worked hard, I pushed myself. But then I stopped, because I figured, "Oh, you know, I made it. I can just sit back and relax."
Հաջողության ճանապարհին ես տքնաջան աշխատում էի, ինձ առաջ մղում: Բայց հետո ես կանգ առա, որովհետև հասկացա. «Դե, գիտեք, ես արեցի դա: Հիմա կարող եմ ետ նստել ու հանգստանալ»:
Reaching success, I always tried to improve and do good work. But then I stopped because I figured, "Hey, I'm good enough. I don't need to improve any more."
Հաջողության ճանապարհին ես աշխատում էի կատարելագործվել ու որակով աշխատանք անել: Բայց հետո ես կանգ առա, որովհետև հասկացա. «Դե, ես բավականին լավն եմ, այլևս կատարելագործման կարիք չունեմ»:
Reaching success, I was pretty good at coming up with good ideas. Because I did all these simple things that led to ideas. But then I stopped, because I figured I was this hot-shot guy and I shouldn't have to work at ideas, they should just come like magic. And the only thing that came was creative block. I couldn't come up with any ideas.
Հաջողության ճանապարհին ինձ մոտ բավականին հաճախ վառ մտքեր էին ծնվում: Որովհետև ես անում էի այս պարզ բաները, որ ծնում էին վառ գաղափարներ: Բայց հետո ես կանգ առա, որովհետև հասկացա, որ միշտ կարող եմ վառ մտքեր արտահայտել ու դրա վրա աշխատելու կարիք չունեմ: Դա պիտի ուղղակի հրաշքի պես կատարվի: Եվ միակ բանը, որ ծնվեց` ստեղծագործական անկումն էր: Ինձ մոտ բացարձակ ոչ մի միտք չէր ծնվում:
Reaching success, I always focused on clients and projects, and ignored the money. Then all this money started pouring in. And I got distracted by it. And suddenly I was on the phone to my stockbroker and my real estate agent, when I should have been talking to my clients.
Հաջողության ճանապարհին ես կենտրոնացած էի հաճախորդների ու ծրագրերի վրա և արհամարհում էի փողը: Հետո սկսվեց այդ ամբողջ փողի ներհոսքը ու շեղեց իմ ուշադրությունը: Եվ ես հանկարծակի հայտնաբերեցի, որ հեռախոսով խոսում եմ իմ անշարժ գույքի գործակալի և բորսային մակլերի հետ, երբ պիտի զրուցելիս լինեի հաճախորդներիս հետ:
And reaching success, I always did what I loved. But then I got into stuff that I didn't love, like management. I am the world's worst manager, but I figured I should be doing it, because I was, after all, the president of the company.
Եվ վերջապես, հաջողության ճանապարհին ես միշտ անում էի այն, ինչ սիրում էի: Բայս հետո ես սկսեցի զբաղվել բաներով, որ ինձ դուր չէին գալիս, ինչպես օրինակ` մենեջմենթը: Ես աշխարհի ամենավատ մենեջերն եմ, բայց ես որոշել էի, որ պիտի անեմ դա: Որովհետև, վերջ ի վերջո, ես ընկերության նախագահ էի:
Well, soon a black cloud formed over my head and here I was, outwardly very successful, but inwardly very depressed. But I'm a guy; I knew how to fix it. I bought a fast car. (Laughter) It didn't help. I was faster but just as depressed.
Շատ շուտով, սև ամպեր կուտակվեցին իմ գլխավերևում, և ես հայտնաբերեցի որ արտաքուստ շատ հաջողակ լինելով` ներքուստ շատ ընկճված եմ: Բայց ես տղամարդ եմ, ես գիտեի` ինչպես շտկել դա: Ես արագընթաց մեքենա գնեցի: (Ծիծաղ) Դա չօգնեց: Ես ավելի արագ էի, բայց դեռ նույնչափ ընկճված:
So I went to my doctor. I said, "Doc, I can buy anything I want. But I'm not happy. I'm depressed. It's true what they say, and I didn't believe it until it happened to me. But money can't buy happiness." He said, "No. But it can buy Prozac." And he put me on anti-depressants. And yeah, the black cloud faded a little bit, but so did all the work, because I was just floating along. I couldn't care less if clients ever called. (Laughter)
Այսպիսով, ես այցելեցի իմ բժշկին ու ասացի. «Բժի´շկ, ես կարող եմ գնել ինչ ցանկանամ, բայց ես երջանիկ չեմ: Ես ընկճված եմ: Մարդիկ ճիշտ են ասում, իսկ ես չէի հավատում դրան, մինչև դա անձամբ ինձ հետ չպատահեց: Փողն իրոք չի կարող երջանկություն գնել»: Նա ասաց. «Այո, բայց այն կարող է գնել Prozac»: Եվ նա ինձ հակադեպրեսանտներ նշանակեց: Սև ամպերը դանդաղ ցրվում էին, սակայն միաժամանակ իր կարևորությունը կորցնում էր նաև ողջ աշխատանքը: Որովհետև ես ուղղակի լողում էի հոսանքի ուղղությամբ: Ինձ այլևս չէր հետաքրքրում, թե արդյոք հաճախորդները կզանգահարեն: (Ծիծաղ)
And clients didn't call. (Laughter) Because they could see I was no longer serving them, I was only serving myself. So they took their money and their projects to others who would serve them better.
Եվ հաճախորդներն այլևս չէին զանգահարում: (Ծիծաղ) Որովհետև նրանք տեսնում էին, որ ես այլևս նրանց չեմ ծառայում, ես միմիայն ինքս ինձ էի ծառայում: Այսպիսով, նրանք տարան իրենց փողերն ու ծրագրերն այն ուրիշներին, ովքեր ավելի լավ կծառայեին իրենց:
Well, it didn't take long for business to drop like a rock. My partner and I, Thom, we had to let all our employees go. It was down to just the two of us, and we were about to go under. And that was great. Because with no employees, there was nobody for me to manage.
Երկար չանցած իմ բիզնեսն արագընթաց անկում ապրեց: Իմ գործընկեր Թոմն ու ես ստիպված էինք ազատել մեր բոլոր աշխատակիցներին: Մնացել էինք միայն մենք երկուսս, ու մենք էլ սննկացման եզրին էինք: Եվ դա հրաշալի էր: Որովհետև առանց աշխատակիցների, այլևս ոչ ոք չկար, ում պետք է ղեկավարեի:
So I went back to doing the projects I loved. I had fun again, I worked harder and, to cut a long story short, did all the things that took me back up to success. But it wasn't a quick trip. It took seven years.
Այսպիսով, ես վերադարձա իմ սիրելի ծրագրերին: Ես նորից հաճույք էի ստանում: Ես ավելի տքնաջան էի աշխատում: Երկար պատմությունը կարճ ներկայացնելու համար ասեմ, որ ես արեցի այն բոլորը, որ նորից ինձ հետ բարձրացրին դեպի հաջողություն: Բայց դա կարճ ուղի չէր: Դրա համար յոթ տարի պահանջվեց:
But in the end, business grew bigger than ever. And when I went back to following these eight principles, the black cloud over my head disappeared altogether. And I woke up one day and I said, "I don't need Prozac anymore." And I threw it away and haven't needed it since.
Բայց վերջում, իմ բիզնեսն աճեց ավելի քան երբևէ: Եվ երբ ես նորից սկսեցի հետևել այս ութ կանոններին, իմ գլխավերևի սև ամպերն անմիջապես անհետացան: Եվ մի օր ես արթնացա ու ասացի. «Ես այլևս Prozac-ի կարիք չունեմ»: Ես դեն նետեցի այն ու այլևս երբեք դրա կարիքը չզգացի:
I learned that success isn't a one-way street. It doesn't look like this; it really looks more like this. It's a continuous journey. And if we want to avoid "success-to-failure-syndrome," we just keep following these eight principles, because that is not only how we achieve success, it's how we sustain it. So here is to your continued success. Thank you very much. (Applause)
Ես հասկացա, որ հաջողությունը միակողմանի երթևեկությամբ փողոց չէ: Այն այսպիսի տեսք չունի: Այն իրականում ավելի շատ սրան է նման: Սա շարունակական ճանապարհորդություն է: Եվ եթե մենք ուզում ենք խուսափել «հաջողությունից անհաջողություն սինդրոմից», մենք պետք է ուղղակի անընդհատ հետևենք այս ութ կանոններին: Որովհետև միայն այսպես է կարելի հասնել հաջողության և պահպանել այն: Այսպիսով, ահա ձեր շարունակական հաջողության համար մի խորհուրդ: Շատ շնորհակալ եմ: (Ծափահարություն)