In 2008, Cyclone Nargis devastated Myanmar. Millions of people were in severe need of help. The U.N. wanted to rush people and supplies to the area. But there were no maps, no maps of roads, no maps showing hospitals, no way for help to reach the cyclone victims.
2008թ.-ին Նարգիզ փոթորիկը հիմնահատակ ավերեց Մյանմարը: Միլիոնավար մարդիկ օգնության խիստ կարիք ունեին: ՄԱԿ-ը ցանկանում էր հրատապորեն մարդիկ եւ օգնություն հասցնել աղետի գոտի: Բայց ցավոք քարտեզներ չկային՝ ճանապարհների քարտեզներ, հիվանդանոցների քարտեզներ, այդ իսկ պատճառով ոչ մի եղանակ չկար հասնելու փոթորկի զոհերին:
When we look at a map of Los Angeles or London, it is hard to believe that as of 2005, only 15 percent of the world was mapped to a geo-codable level of detail. The U.N. ran headfirst into a problem that the majority of the world's populous faces: not having detailed maps.
Երբ մենք նայում ենք Լոս Անջելոսի կամ Լոնդոնի քարտեզներին, դժվար է հավատալ, որ 2005թ.-ի դրությամբ աշխարհի միայն 15 տոկոսն էր մանրամասն քարտեզագրված: ՄԱԿ-ը առընչվեց այնպիսի մի խնդրի, որին աշխարհի բնակչության մեծամասնությունը առընչվում է. մանրակրկիտ քարտեզների բացակայությունը:
But help was coming. At Google, 40 volunteers used a new software to map 120,000 kilometers of roads, 3,000 hospitals, logistics and relief points. And it took them four days. The new software they used? Google Mapmaker.
Բայց մենք շտապեցինք օգնության: Google-ում 40 կամավորներ օգտագործում էին նոր ծրագիր 120,000 կմ ճանապարհների քարտեզագրման համար, 3,000 հիվանդանոցների, լոգիստիկայի եւ վերականգնողական կենտրոնների համար: Եվ դա տեւեց 4 օր: Ի՞նչ ծրագիր էին նրանք կիրառում: Իհարկե Google Mapmaker-ը:
Google Mapmaker is a technology that empowers each of us to map what we know locally. People have used this software to map everything from roads to rivers, from schools to local businesses, and video stores to the corner store.
Google-ի Mapmaker ծրագիրը մի ծրագիր է, որ մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս քարտեզագրել այն ամենը, ինչ մենք, տեղացիներս, գիտենք շրջակա վայրի մասին: Մարդիկ օգտագործում էին այս ծրագիրը ամեն ինչ քարտեզագրելու համար. սկսած ճանապարհներից մինչեւ գետերը, դպրոցներից մինչեւ տեղական կազմակերպությունները, վիդեո խանութներից մինչեւ անկյունային խանութները:
Maps matter. Nobel Prize nominee Hernando De Soto recognized that the key to economic liftoff for most developing countries is to tap the vast amounts of uncapitalized land. For example, a trillion dollars of real estate remains uncapitalized in India alone.
Քարտեղները կարեւոր են: Նոբելյան մրցանակի թեկնածու Հերնանդո Դե Սոտոն քարտեզները տնտեսական զարգացման կարեւորագույն նախապայման է համարում շատ զարգացած երկրների համար, քանի որ նրանք հնարավորություն են տալիս բացահայտել մեծ քանակությամբ անմշակ հողատարածքներ: Օրինակի համար՝ 1 տրիլիոն դոլլարին համարժեք չօգտագործվող անշարժ գույք կա Հնդկաստանում:
In the last year alone, thousands of users in 170 countries have mapped millions of pieces of information, and created a map of a level of detail never thought viable. And this was made possible by the power of passionate users everywhere.
Միայն անցյալ տարի հազարավոր օգտագործողներ 170 երկրներից քարտեզագրել են տեղեկատվության միլիոնավոր կտորներ, եւ ստեղծել են այնպիսի մանրակրկիտ քարտեզներ, որոնք երբեք չեն կարեւորվել: Եվ սա հնարավոր դարձավ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող սրտացավով լցված կամավորների շնորհիվ:
Let's look at some of the maps being created by users right now. So, as we speak, people are mapping the world in these 170 countries. You can see Bridget in Africa who just mapped a road in Senegal. And, closer to home, Chalua, an N.G. road in Bangalore.
Եկեք նայենք քարտեզներից մի քանիսին, որոնք հենց նոր ստեղծվել են օգտագործողների կողմից: Այնպես որ, մինչ մենք խոսում ենք, մարդիկ քարտեզագրում են ամբողջ աշխարհը այս բոլոր 170 երկրներում: Դուք տեսնում եք Բրիջեթին Աֆրիկայից, ով քարտեզագրում է Սենեգալի ճանապարհները: Եվ ահա տանը մոտ, Չհալուան ու Ն.Գ. ճանապարհները Բանգալորում:
This is the result of computational geometry, gesture recognition, and machine learning. This is a victory of thousands of users, in hundreds of cities, one user, one edit at a time.
Սա հնարավոր է դարձել հաշվարկային երկրաչափության, ժեստերի ճանաչման ու մեխանիզմի ուսումանսիրման շնորհիվ: Այն հազարավոր օգտագործողների հաղթանակ է, որոնք ապրում են հարյուրավոր քաղաքներում: Մի օգտագործող եւ մի խմբագիր մաիժամանակ աշխատել են դրանց վրա:
This is an invitation to the 70 percent of our unmapped planet. Welcome to the new world. (Applause)
Սա մարտահրավեր է մեր երկրագնդի 70 տոկոսի համար, որը դեռ քարտեզագրված չէ: Բարի գալուստ նոր աշխարհ: /Ծափահարություններ/