Across Europe and Central Asia, approximately one million children live in large residential institutions, usually known as orphanages. Most people imagine orphanages as a benign environment that care for children. Others know more about the living conditions there, but still think they're a necessary evil. After all, where else would we put all of those children who don't have any parents?
Եվրոպայում և կենտրոնական Ասիայում մոտավորապես մեկ միլիոն երեխա ապրում է բնակելի կառույցներում, որոնք մեզ հայտնին են որպես մանկատներ: Շատերը մանկատները պատկերացնում են որպես մի վայր, որտեղ հոգ են տանում երեխաների մասին: Մյուսները ավելի տեղեկացված են այնտեղի պայմաններ մասին, բայց կարծում են, որ մանկատներն անհրաժեշտություն են: Վերջ ի վերջո, էլ որտե՞ղ պետք է ապրեն այն երեխաները, ովքեր ծնողներ չունեն:
But 60 years of research has demonstrated that separating children from their families and placing them in large institutions seriously harms their health and development, and this is particularly true for young babies. As we know, babies are born without their full muscle development, and that includes the brain. During the first three years of life, the brain grows to its full size, with most of that growth taking place in the first six months. The brain develops in response to experience and to stimulation. Every time a young baby learns something new -- to focus its eyes, to mimic a movement or a facial expression, to pick something up, to form a word or to sit up -- new synaptic connections are being built in the brain. New parents are astonished by the rapidity of this learning. They are quite rightly amazed and delighted by their children's cleverness. They communicate their delight to their children, who respond with smiles, and a desire to achieve more and to learn more. This forming of the powerful attachment between child and parent provides the building blocks for physical, social, language, cognitive and psychomotor development. It is the model for all future relationships with friends, with partners and with their own children. It happens so naturally in most families that we don't even notice it. Most of us are unaware of its importance to human development and, by extension, to the development of a healthy society. And it's only when it goes wrong that we start to realize the importance of families to children.
Սակայն 60ամյա փորձը ցույց է տալիս, որ երեխաներին իրենց ընտանիքներից բաժանելը և նմանատիպ հաստատություններում պահելը լրջորեն վնաս է հասցնում նրանց առողջությանը և հետագա զարգացմանը, մասնավորապես նորածին երեխաների պարագայում: Ինչպես գիտենք, երեխաները ծնվում են ոչ ամբողջապես ձևավորված մկանային համամակարգով, ներառյալ ուղեղը: Կյանքի առաջին տարիներին ուղեղը սկսում է աճել , և այդ զարգացման մեծ մասը տեղի է ունենում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում: Ուղեղը ձևավորվում է՝ ի պատասխան երեխայի փորձի և խթանման: Ամեն անգամ, երբ երեխան նոր բան է սովորում՝ կենտրոնացնել աչքերը, կրկնօրինակել շարժումները կամ դեմքի արտահայտությունները, ինչ-որ բան վերցնել , նոր բառ կազմելու, կամ էլ նստել, ուղեղում նոր սինապտիկական շղթա է ստեղծվում: Երիտասարդ ծնողներն ապշում են իրենց երեխայի արագ ընկալման կարողությունից: Նրանք միանգամայն զարմացած և հիացած են իրենց երեխաների հմտություններով: Նրանք կիսում են իրենց հիացմունքը երեխաների հետ, ովքեր պատասխանում են ժպիտով և ցանկանում ավելի ու ավելի շատ բան սովորել: Ծնողի և երեխայի միջև այս հզոր կապը հիմք է հանդիսանում ֆիզիկական, սոցիալական, լեզվական, իմացական և հոգեբանական զարգացման համար: Այս ամենը հիմք է հանդիսանում երեխայի ընկերների, կողակիցների, իրենց սեփական երեխաների հետ հետագա հարաբերությունների ձևավորման համար: Շատ ընտանիքներում սա այնքան բնական է տեղի ունենում, որ մենք չենք էլ նկատում դա: Մեզանից շատերը անտեղյակն են մարդու զարգացման վրա կարեւորության մասին, որի շնորհիվ ձևավորվում է առողջ հասարակությունը: Եվ միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան սխալ է տեղի ունենում, մենք հասկանում են, թե որքան կարևոր է երեխայի համար ընտանիք ունենալը:
In August, 1993, I had my first opportunity to witness on a massive scale the impact on children of institutionalization and the absence of parenting. Those of us who remember the newspaper reports that came out of Romania after the 1989 revolution will recall the horrors of the conditions in some of those institutions. I was asked to help the director of a large institution to help prevent the separation of children from their families. Housing 550 babies, this was Ceausescu's show orphanage, and so I'd been told the conditions were much better. Having worked with lots of young children, I expected the institution to be a riot of noise, but it was as silent as a convent. It was hard to believe there were any children there at all, yet the director showed me into room after room, each containing row upon row of cots, in each of which lay a child staring into space. In a room of 40 newborns, not one of them was crying. Yet I could see soiled nappies, and I could see that some of the children were distressed, but the only noise was a low, continuous moan. The head nurse told me proudly, "You see, our children are very well-behaved." Over the next few days, I began to realize that this quietness was not exceptional. The newly admitted babies would cry for the first few hours, but their demands were not met, and so eventually they learned not to bother. Within a few days, they were listless, lethargic, and staring into space like all the others.
1993 թվականի օգոստոսին ես ականատես եղա, թե երեխաների վրա ինչպիսի ազդեցություն են թողնում նմանատիպ հաստատությունները և ծնողների բացակայությունը: Նրանք, ովքեր տեսել են թերթերի հրատարակությունները՝ լույս տեսած 1989 թվականին, Ռումինիայի հեղափոխությունից հետո, կհիշեն մանկատների սարսափելի պայմանները: Ինձ խնդրել էին օգնել մի մեծ հաստատության տնօրենին՝ կանխել երեխաներին ծնողների բաժանելու հանգամանքը: Ունենալով 550 երեխա՝ այդ մանկատունը համարվում էր Չաուշեսկու լավագույն մանկատներց մեկը, և ինձ ասել էին, որ այդտեղ պայմանները բավականին լավն էին: Քանի որ երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունեի, կարծում է, որ այդ հաստատությունը պետք է թնդար աղմուկից: Բայց այնտեղի լուռությունը մենաստան էր հիշեցնում: Դժվար էր հավատալ, որ այստեղ ընդհանրապես երեխաներ էին ապրում, չնայած նրան, որ տնօրենն ինձ ուղեկցեց սենյակ առ սենյակ, յուրաքանչյուրում շարք առ շարք դասավորված տասնյակ մանկական մահճակալներ կային, որոնցից ամեն մեկի վրա պարկած էր մի երեխա՝ աչքերը չռած դատարկ տարածության մեջ: 40 նորածին ունեցող սենյակում քար լռություն էր, ոչ ոք չէր լացում: Ես տեսա կեղտոտ տակաշորեր, և զգացի երեխաներից մի քանիսի անհանգիստ վիճակը, սակայն միակ ձայնը, որ կար դա ցածր, շարունակական տրտնջոցն էր: Գլխավոր բուժքույրը հպարտորեն ասաց. «Տեսնում եք, թե ինչ դաստիարակված են մեր երեխաները»: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում, ես սկսեցի հասկանալ, որ այս լռությունն այդքան էլ բացառիկ չէր: Ընդունվելու առաջին մի քանի ժամը նորեկները անընդմեջ լալիս էին, սակայն չստանալով ոչ մի արձագանք, նրանք կամաց-կամաց սովորում էին չանհանգստացնել: Մի քանի օրվա ընթացքում նրանք դառնում էին անտարբեր, անկյանք, և սկսում էին հայացքները չռած նայել դատարկ տարածությանը, ինչպես մյուս բոլոր երեխաները:
Over the years, many people and news reports have blamed the personnel in the institutions for the harm caused to the children, but often, one member of staff is caring for 10, 20, and even 40 children. Hence they have no option but to implement a regimented program. The children must be woken at 7 and fed at 7:30. At 8, their nappies must be changed, so a staff member may have only 30 minutes to feed 10 or 20 children. If a child soils its nappy at 8:30, he will have to wait several hours before it can be changed again. The child's daily contact with another human being is reduced to a few hurried minutes of feeding and changing, and otherwise their only stimulation is the ceiling, the walls or the bars of their cots.
Տարիներ շարունակ հասարակությունը և ԶԼՄ-ները մեղադրել են մանկատների աշխատակազմին երեխաներին հոգեբանական վնաս պատճառելու համար, սակայն պետք է նշել, որ մեկ դաստիարակը հոգ է տանում 10, 20, երբեմն էլ 40 երեխայի համար: Ուստի խիստ կարգապահությունն անհրաժեշտություն է: Երեխաները պետք է ժամը 7:00-ին արթուն լինեն, և մինչև 7:30 նախաճաշած լինեն: Ժամը 8:00-ին տակաշորերը պետք է փոխված լինեն, այնպես որ դաստիարակը ունի ընդամենը 30 րոպե 10 կամ 20 երեխա կերակրելու համար: Եթե երեխան 8:30 կեղտոտի իր տակաշորը, նա պետք է մի քանի ժամ սպասի, մինչև այն փոխելու ժամը կրկին կգա: Երեխայի շփումը այլ մարդկանց հետ սահմանափակվում է ընդամենը կերակրման և տակաշորերի փոխման վրա ծախսված մի քանի րոպեով, և նրանց միակ շփման առարկան դառնում է առաստաղը, պատերը, կամ էլ մահճակալները:
Since my first visit to Ceausescu's institution, I've seen hundreds of such places across 18 countries, from the Czech Republic to Sudan. Across all of these diverse lands and cultures, the institutions, and the child's journey through them, is depressingly similar. Lack of stimulation often leads to self-stimulating behaviors like hand-flapping, rocking back and forth, or aggression, and in some institutions, psychiatric drugs are used to control the behavior of these children, whilst in others, children are tied up to prevent them from harming themselves or others. These children are quickly labeled as having disabilities and transferred to another institution for children with disabilities. Most of these children will never leave the institution again. For those without disabilities, at age three, they're transferred to another institution, and at age seven, to yet another. Segregated according to age and gender, they are arbitrarily separated from their siblings, often without even a chance to say goodbye. There's rarely enough to eat. They are often hungry. The older children bully the little ones. They learn to survive. They learn to defend themselves, or they go under.
Չաուշեսկու իմ առաջին այցելությունից հետո, ես այսպիսի հարյուրավոր հաստատություններ եմ տեսել 18 երկրներում, Չեխիայի հանրապետությունից մինչև Սուդան: Միմյանցից այդքան տարբերվող այս բոլոր երկրներում մանկատների երեխաների կյանքը ընկճող կերպով նման է իրար: Մարդկանց հետ շփման բացակայությունը կարող է հաճախ հանգեցնել այնպիսի պահվածի դրսևորման, ինչպիսին է՝ ձեռքերի թափահարումը, կամ մոլագարի պես ետ ու առաջ ճոճվելը, կամ էլ ագրեսիայի դրսևորումը, նույնիսկ որոշ հաստատություններում օգտագործում են հոգեմետ դեղեր՝ երեխաների պահվածքը կառավարելու համար: Միաժամանակ այլ հաստատություններում էլ, երեխաներին կապում են, որպեսզի նրանք չվնասեն իրենք իրենց կամ էլ ուրիշներին: Այսպիսի երեխաներին պիտակավորում են որպես հատուկ կարիքներ ունեցող և ուղարկում հատուկ կարիքավոր երեխաների համար նախաստեսված հաստատություններ: Երեխաներից շատերը այլևս երբեք չեն լքում այդ հաստատությունները: Առողջ երեխաները երեք տարեկան հասակում տեղափոխվում են այլ մանկատուն, նույնը տեղի է ունենում երբ լրանում է նրանց յոթ տարին: Ըստ տարիքի և հասակի դասակարգման պատճառով, երեխաները բաժանվում են նաև իրենց քույրերից և եղբայրներից, երբեմն զրկվելով հրաժեշտ տալու հնարավորությունից: Նրանք բավարար չեն ուտում և սոված են մնում: Տարիքով մեծ երեխաները ծաղրում են փոքրիկներին: Նրանք սովորում են գոյատևել: Նրանք կամ պետք է սովորեն պաշտպանել իրենք իրենց, կամ էլ կվտարվեն այդ միջավայրից:
When they leave the institution, they find it really difficult to cope and to integrate into society. In Moldova, young women raised in institutions are 10 times more likely to be trafficked than their peers, and a Russian study found that two years after leaving institutions, young adults, 20 percent of them had a criminal record, 14 percent were involved in prostitution, and 10 percent had taken their own lives.
Մանկատունը լքելուց հետո նրանց առաջ նոր խնդիր է առաջ գալիս՝ հասարակության մեջ ինտեգրվելը: Մոլդովայում մանկատանը մեծացած աղջիկները 10 անգամ ավելի շատ են ենթարկվում թրաֆիքինգի, քան նրանց հասակակից մյուս աղջիկները, իսկ Ռուսաստանում հետազոտության արդյունքերը ցույց են տալիս, որ մանկատունը լքելուց երկու տարի հետո երիտասարդների 20% դատվածություն են ունենում, 14% զբաղվում են մարմնավաճառությամբ, իսկ 10% ինքնասպան են լինում:
But why are there so many orphans in Europe when there hasn't been a great deal of war or disaster in recent years? In fact, more than 95 percent of these children have living parents, and societies tend to blame these parents for abandoning these children, but research shows that most parents want their children, and that the primary drivers behind institutionalization are poverty, disability and ethnicity. Many countries have not developed inclusive schools, and so even children with a very mild disability are sent away to a residential special school, at age six or seven. The institution may be hundreds of miles away from the family home. If the family's poor, they find it difficult to visit, and gradually the relationship breaks down. Behind each of the million children in institutions, there is usually a story of parents who are desperate and feel they've run out of options, like Natalia in Moldova, who only had enough money to feed her baby, and so had to send her older son to the institution; or Desi, in Bulgaria, who looked after her four children at home until her husband died, but then she had to go out to work full time, and with no support, felt she had no option but to place a child with disabilities in an institution; or the countless young girls too terrified to tell their parents they're pregnant, who leave their babies in a hospital; or the new parents, the young couple who have just found out that their firstborn child has a disability, and instead of being provided with positive messages about their child's potential, are told by the doctors, "Forget her, leave her in the institution, go home and make a healthy one."
Բայց ինչո՞ւ են Եվրոպայում այդքան շատ որբեր, եթե վերջին տարիներին այդքան շատ պատերազմներ և բնական աղետներ տեղի չեն ունեցել: Իրականում, մանկատներում ապրող երեխաների 95%-ը ծնողազուրկ չեն: Հասարակությունը մեղադրում է այն ծնողներին, որոնք լքել են իրենց երեխաներին, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ ծնողներ չեն ցանկանում լքել իրենց երեխաներին, դրա հիմնական պատճառը աղքատությունն է, հաշմանդամությունը, կամ էլ էթնիկական պատկանելությունը: Շատ երկրներում դեռ չկան նեռարական կրթությամբ դպրոցներ, այդ իսկ պատճառով նույնիսկ շատ քիչ խնդիրներ ունեցող երեխաներին ուղարում են հատուկ դպրոցներ, երբ լրանում է նրանց վեց կամ յոթ տարին: Այդ հաստատությունները հարյուրավոր մղոններ հեռու են գտնվում երեխաների տներից: Եթե ընտանիքը աղքատ է, երեխային այցելելու հնարավորությունը շատ փոքր է, և դրա պատճառով, աստիճանաբար, կապը երեխաների և ծնողների միջև կորում է: Մանկատներում ապրող միլիոնավոր երեխաներից յուրաքանչյուրի հետևում իր ծնողի պատմությունն է, որոնք հուսահատ են և չեն կարողանում ելք գտնել տվյալ իրավիճակից: Օրինակ՝ Մոլդովայից Նատալիայի աշխատած գումարը բավարար էր միայն երեխային կերակրելու համար, այդ իսկ պատճառով, նա իր ավագ որդուն ուղարկեց մանկատուն: Կամ Դեսին Բուլղարիայից, ով խնամում էր իր չորս երեխաներին տանը, ամուսնու մահվանից հետո պետք է ամբողջ օրը աշխատեր, և չունենալով ոչ մի աջակցություն, նրա միակ ընտրանքն էր թողնել իր հատուկ կարիքավոր երեխային մանկատանը, կամ էլ այն բազմաթիվ երիտասարդ աղջիները, որոնք վախենում են ասել իրենց ծնողներին, որ հղի են և թողնում են երեխաներին հիվանդանոցներում, կամ երիտասարդ այն զույգը, որի առաջնեկը հաշմանդամ է ծնվել, և փոխարենը իրենց երեխայի ներուժի մասին դրական ինֆորմացիա տրամադրելուն բժիշկները խորհուրդ են տալիս. «Մոռացեք, թողեք նրան մանկատանը, գնացեք տուն և առողջ երեխա ունեցեք»:
This state of affairs is neither necessary nor is it inevitable. Every child has the right to a family, deserves and needs a family, and children are amazingly resilient. We find that if we get them out of institutions and into loving families early on, they recover their developmental delays, and go on to lead normal, happy lives. It's also much cheaper to provide support to families than it is to provide institutions. One study suggests that a family support service costs 10 percent of an institutional placement, whilst good quality foster care costs usually about 30 percent. If we spend less on these children but on the right services, we can take the savings and reinvest them in high quality residential care for those few children with extremely complex needs.
Այս իրադրությունը ոչ միայն կարելի է, այլ նաև անհրաժեշտ է փոխել: Յուրաքանչյուր երեխա ընտանիքի իրավունք ունի, նա արժանի է և կարիք ունի ընտանիք ունենալու, երեխաները այնքան կենսունակ են: Մենք եկանք այն եզրահանգման, որ եթե երեխային հրարավորինս շուտ են տեղափոխում ընտանիք, նա ավելի շուտ է սկսում վերականգնվել, որի շնորհիվ սկսում է նորմալ և երջանիկ ապրել: Ինչպես նաև ավելի էժան է ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելը, քան մանկատներ հովանավորելը: Ըստ մի հետազոտության, ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելը կազմում է մանկատների ֆինանսավորման համար նախատեսված գումարի ընդամենը 10%-ը, իսկ խնամակալ ընտանիքներում երեխային լավ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է մանկատների ֆինանսավորման համար նախատեսված գումարի ընդամենը 30%-ը: Եթե մենք երեխաների և նրանց ընտանիքների համար սահմանված գումարը ճիշտ բաշխենք, ապա կկարողանանք գումար խնայել և վերաներդնել այն բարձրորակ պայմաններով հաստատություններում, որոնք նախատեսված կլինեն ծայրահեղ բարդ վիճակում գտնվող մի քանի երեխաների համար միայն:
Across Europe, a movement is growing to shift the focus and transfer the resources from large institutions that provide poor quality care to community-based services that protect children from harm and allow them to develop to their full potential. When I first started to work in Romania nearly 20 years ago, there were 200,000 children living in institutions, and more entering every day. Now, there are less than 10,000, and family support services are provided across the country. In Moldova, despite extreme poverty and the terrible effects of the global financial crisis, the numbers of children in institutions has reduced by more than 50 percent in the last five years, and the resources are being redistributed to family support services and inclusive schools. Many countries have developed national action plans for change. The European Commission and other major donors are finding ways to divert money from institutions towards family support, empowering communities to look after their own children.
Ամբողջ Եվրոպայում տարածվում է մի շարժում, որի հիմնական նպատակն է ֆինանսկական ռեսուրսների փոխանցումը ցածրորակ խնամք ապահովող հաստատություններից համայնքակենտրոն ծառայություններին, որոնք էլ զբաղվում են երեխաների պաշտպանությամբ և թույլ տալիս նրանց զարգացնել իրենց ողջ ներուժը: Երբ ես նոր էի սկսել աշխատել Ռումինիայում, մոտավորապես 20 տարի առաջ, 200,000 ավել երեխա կար մանկատներում, և օր օրի նրանց թիվը աճում էր: Այսօր նրանց թիվը 10,000-ից էլ քիչ է, քանի որ ամբողջ երկրում գործում են ընտանիքների աջակցության կենտրոններ: Մոլդովայում, չնայած ծայրահեղ աղքատության և համաշխարհային ֆինանասական ճգնաժամից առաջացած սարսափելի հետևանքների, մանկատներում երեխաների թիվը կրճատվել է 50%-ով վերջին հինգ տարիների ընթացում, իսկ ֆինանսական օգնությունն ուղղված է ընտանիքներին աջակցող կենտրոններին և ներառական դպրոցներին աջակցմանը: Շատ երկրներ մշակել են ազգային վերակազմակերպման ծրագիր փոփոխությունների համար: Եվրոպական հանձնաժողովը և մի շարք այլ խոշոր հովանավորներ ուսումնասիրում են բոլոր ուղիները մանկատների ֆինանսավորման համար նախատեսված գումարները փոխանցելու համար ընտանիքներին աջակցող կենտրոններին՝ համայնքներում երեխաներին հոգ տանելու հնարավորություն ստեղծելով:
But there is still much to be done to end the systematic institutionalization of children. Awareness-raising is required at every level of society. People need to know the harm that institutions cause to children, and the better alternatives that exist. If we know people who are planning to support orphanages, we should convince them to support family services instead.
Այնուամենայնիվ, դեռ շատ անելիք կա, որպեսզի կանխվի երեխաների ընտանիքներից հեռացնելու հանգամանքը: Հասարակության իրազեկվածությունը պարտադիր է դրա յուրաքանչյուր մակարդակի համար: Մարդիկ պետք է իմանան երեխաների վրա բացասական ազդեցություն ունեցող այս հաստատությունների մասին և ավելի լավ այլընտրանքների մասին: Եթե մենք գիտենք մարդկանց, որոնք պլանավորում են աջակցել մանկատներին, պետք է համոզենք նրանց, որ դրա փոխարեն նրանք օգնեն ընտանիքներին աջակցող կենտրոններին:
Together, this is the one form of child abuse that we could eradicate in our lifetime.
Միասին մենք կարող ենք մեր ժամանակաշրջանում արմատախիլ անել երեխաների այս չարաբաստիկ շահագործման տեսակը:
Thank you. (Applause)
Շնորհակալություն: (Ծափահարություններ)
(Applause)
(Ծափահարություններ)