My name is Amit. And 18 months ago, I had another job at Google, and I pitched this idea of doing something with museums and art to my boss who's actually here, and she allowed me to do it. And it took 18 months. A lot of fun, negotiations and stories, I can tell you, with 17 very interesting museums from nine countries. But I'm going to focus on the demo. There are a lot of stories about why we did this.
Իմ անունը Ամիտ է: Եվ 18 ամիս առաջ, ես մեկ այլ աշխատանք ունեի Գուգլում, և ես ներկայացրեցի այս գաղափարը` թանգարանների և արվեստի հետ կապված իմ ղեկավարին, ով այսօր այստեղ է, և նա ինձ թույլ տվեց իրականացնել այս գաղափարը: Եվ դա տևեց 18 ամիս: Ես շատ հետաքրքիր բանակցությունների և պատմությունների մասին կարող եմ պատմել ձեզ, ինը քաղաքների 17 հետաքրքիր թանգարանների հետ: Բայց ես կկենտրոնանամ դեմոյի վրա: Շատ պատմություններ կան այն մասին թե ինչի որոշեցինք անել այս ծրագիրը:
I think my personal story is explained very simply on the slide, and it's access. And I grew up in India. I had a great education -- I'm not complaining -- but I didn't have access to a lot of these museums and these artworks. And so when I started traveling and going to these museums, I started learning a lot. And while working at Google, I tried to put this desire to make it more accessible with technology together. So we formed a team, a great team of people, and we started doing this.
Կարծում եմ իմ անձնական պտմությունը շատ հստակ նեկայացված է սլայդի վրա, և դա վերաբերում է հասանելիությանը: Ես մեծացել եմ Հնդկաստանում: Ես հիանալի կրթություն եմ ստացել, ես չեմ բողոքում, բայց երբեք չեմ տեսել այս թանգարաններից շատերը և ներկայացված արվեստի գործերը: Եվ երբ սկսեցի ճանապարհորդել և թանգարաններ գնալ, ես շատ բան սովորեցի: Եվ երբ Գուգլում էի աշխատում, փորձեցի իրականացնել այն երազանքը որ արվեստն դառնա ավելի հասանելի նոր տեղնոլոգիաների միջոցով: Այսպես մենք մի հիանալի թիմ ստեղծեցինք, հիանալի մարդկանց մի թիմ, և սկսեցինք աշխատանքը:
I'm going to probably get into the demo and then tell you a couple of the interesting things we've had since launch. So, simple: you come to GoogleArtProject.com. You look around at all these museums here. You've got the Uffizi, you've got the MoMA, the Hermitage, the Rijks, the Van Gogh. I'm going to actually get to one of my favorites, the Metropolitan Museum of Art in New York. Two ways of going in -- very simple. Click and, bang, you're in this museum. It doesn't matter where you are -- Bombay, Mexico, it doesn't really matter. You move around, you have fun. You want to navigate around the museum? Open the plan up, and, in one click, jump. You're in there, you want to go to the end of the corridor. Keep going. Have fun. Explore.
Երեևի դեմոն ցուցադրեմ, և հետո մի քանի հետաքրքիր բաներ պատմեմ այն ժամանակների մասին երբ սկսեցինք աշխատել այս ծրագրի վրա: Այսպսով, դուք պարզապես այցելում եք GoogleArtProject.com: Կարող եք տեսնել այդ բոլոր թանգարանններն այստեղ: Այստեղ են Ուֆֆիզի թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Էրմիտաժը, Ռիջկս և Վան Գագի թանգարանները: Իրականում պատրաստվում եմ ցույց տալ ձեզ իմ ամենասիրելի Նյու-Յորքի Մետրոպոլիտան թանգարանը: Ներս մտնելու երկու եղանակ կա` շատ դյուրին է: Սեղմեք այստեք և ահա դուք արդեն թանգարանում եք: Նշանակություն չունի, թե որտեղ եք, Բոնբեյում Մեքսիկայում, ոչ մի նշանակություն չունի: Կարող եք պտտվել թանգարանում, վայելել: Ցանկանում եք շրջագայե՞լ թանգարանում: Բացեք թանգարանի նախագիծը և և ներս ցատկեք։ Դուք ներսում եք, և պետք է գնանք մինչև միջանցքի վերջը: Առաջ շարժվեք, վայելեք նկարները: Ուսումնասիրեք:
(Applause)
(Ծափահարություններ)
Thanks. I haven't come to the best part.
Շնորհակալ եմ, բայց դեռ չեմ հասել ամենալավ մասին:
(Laughter)
(Ծիծաղ)
So now I'm in front of one of my favorite paintings, "The Harvesters" by Pieter Bruegel at the Met. I see this plus sign. If the museum has given us the image, you click on it. Now this is one of the images. So this is all of the meta-data information. For those of you who are truly interested in art, you can click this -- but I'm going to click this off right now. And this is one of these images that we captured in what we call gigapixel technology. So this image, for example, has close to, I think, around 10 billion pixels. And I get a lot of people asking me: "What do you get for 10 billion pixels?" So I'm going to try and show you what you really get for 10 billion pixels. You can zoom around very simply. You see some fun stuff happening here. I love this guy; his expression is priceless.
Հիմա ես իմ ամենասիրած նկարներից մեկի առջև եմ կանգնած, Պիտեր Բրեուգելի Բերք հավաքողները Մեթում: Տեսնում եք այս գումարման նշանը: Եթե թանգարանը մեզ տվել է այդ պատկերը, դուք կարող եք դրա վրա սեղմել: Սա պատկերներից միայն մեկն է։ Այսպիսով, այս ամենը մետա տեղեկություն է: Նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են մշակույթով, կարող են սեղմել սա, բայց ես հիմա այն կթաքցնեմ: Սա այն պատկերներից մեկն է, որը մենք ներառել ենք մեր թանգարանում գիգապիքսելային տեխնոլոգիաների միջոցով: Այսպիսով այս պատկերը, օրինակ, եթե չեմ սխալվում, մոտ 10 մլրդ․ պիքսել ունի: Եվ շատ մարդիկ ինձ հարցնում են` Ի՞նչ է դա նշանակում: Այսպիսով ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ է նշանակում որակ կարող եք ստանալ 10 մլրդ․ պիքսելի դիմաց։ Դուք կարող եք մոտեցնել պատկերը: Եվ կարող եք հետաքրքիր բաներ տեսնել նկարի վրա: Այս տղան շատ է դուրս գալիս, նրա դեմքի արտահայտությունը անգնահատելի է:
But then you really want to go deep. And so I started playing around, and I found something going on over here. And I was like, "Hold on. That sounds interesting." Went in, and I started noticing that these kids were actually beating something. I did a little research, spoke to a couple of my contacts at the Met, and actually found out that this is a game called squall, which involves beating a goose with a stick on Shrove Tuesday. And apparently it was quite popular. I don't know why they did it, but I learned something about it. Now just to get really deep in, you can really get to the cracks. Now just to give you some perspective, I'm going to zoom out so you really see what you get. Here is where we were, and this is the painting.
Բայց հետո ցանկություն է առաջանում ավելի մոտիկից նկարը զննել։ Եվ ես սկսեցի ուսումնասիրել այն, և նկատեցի, որ այստեղ ինչ որ բան է կատարվում: Եվ մտածեցի` մի րոպե, սա շատ հետաքրքիր է: Ավելի մոտեցրեցի նկարը ու նկատեցի, որ այս երեխաները, ինչ որ բան են ծեծում: Ես փոքրիկ հետազոտություն կատարեցի, խոսեցի Մեթում իմ մի քանի ծանոթների հետ ու հայտնաբերեցի, որ սա խաղ է որը սքուեյլ է կոչվում, որի ընթացքում երեխաները փայտով սագի են ծեծում Թողության երեքշաբթի օրը: Եվ պարզվում է, որ այն բավականին հայտնի խաղ է եղել: Չգիտեմ, թե ինչու էին նրանք դա անում, բայց ինչ-որ բան սովորեցի դրա մասին: Հիմա ավելի մոտեցնելով, հասնում ենք մինչև կտավի ճեղքերը: Հիմա ձեզ նույնը հեռվից եմ ցույց տալու, հեռանալու ենք, որպեսզի տեսնեք թե ինչքան էին իրականում մոտեցել։ Ահա թե մենք որտեղ էինք, և ահա նկարը:
(Applause)
(Ծափահարություններ)
The best is yet to come -- so in a second. So now let's just quickly jump into the MoMA, again in New York. So another one of my favorites, "The Starry Night." Now the example I showed you was all about finding details. But what if you want to see brush strokes? And what if you want to see how Van Gogh actually created this masterpiece? You zoom in. You really go in. I'm going to go to one of my favorite parts in this painting, and I'm really going to get to the cracks. This is "The Starry Night," I think, never seen like this before.
Ամենալավ դեռ առջևում է, մի վայրկյանից կտեսնեք: Դե ուրեմն եկեք արագ վերադառնանք Ժամանակակից արվեստի թանգարան, կրկին Նյու-Յորքում: Ահա կրկին իմ ամենասիրած կտավներից մեկը` Աստղալից գիշերը: Այն օրինակը, որ ձեզ ցույց տվեցի, միայն մանրամասները տեսնելու համար էր: Իսկ ի՞նչ եթե ուզում եք տեսնել վրձնի հարվածները: Եթե ցանկանում եք տեսնել թե ինչպե՞ս է Վան Գոգը իսկապես ստեղծել այս գլուխգործոցը: Մոտեցնում ենք պատկերը, կարծես նկարի մեջ ենք մտնում: Ես հասնելու եմ այս նկարի իմ ամենասիրած մասին: Իսկապես հասնելու եմ մանր ճեղքերին: Սա Աստղալից գիշերն է: Կարծում եմ, որ այսպիսին նկարը դեռ ոչ ոք չի տեսել:
I'm going to show you my other favorite feature. There's a lot of other stuff here, but I don't have time. This is the real cool part. It's called Collections. Any one of you, anybody -- doesn't matter if you're rich, if you're poor, if you have a fancy house -- doesn't matter. You can go and create your own museum online -- create your own collection across all these images. Very simply, you go in -- and I've created this, called The Power of Zoom -- you can just zoom around. This is "The Ambassadors," based in the National Gallery. You can annotate the stuff, send it to your friends and really get a conversation going about what you're feeling when you go through these masterpieces.
Հիմա իմ մեկ այլ իմ կողմից շատ սիրված հնարավորություն եմ ցույց տալու: Այստեղ շատ տարբեր բաներ կան, բայց ժամանակ չունենք : Սա իսկապես հիանալի հնարավորություն է: Կոչվում է Հավաքածու: Ձեզնից յուրաքանչյուրը, ցանկացած մեկը նշանակություն չունի հարուստ եք թե աղքատ, ունենք մեծ տուն թե ոչ։ Կարող եք ձեր սեփական թանգարանը ստեղծել համացանցում, այս պատկերների Ձեր սեփական հավաքածուն: Շատ դյուրին է, ներս եք մտնում, մենք ստեղծել ենք մի բան, որն անվանել ենք «Նկարը մեծացնելու ուժը» դուք կարող եք փոխել նկարի չափերը: Սա Հյուպաթոսներն են Ազդային պատկերասրահից: Կարող եք ծանոթագրություններ կազմել և ուղարկել ձեր ընկերներին և զրույց սկսել այն բանի մասին, թե ինչ եք զգում, երբ նայում եք այս գլուխգործոցներին:
So I think, in conclusion, for me, the main thing is that all the amazing stuff here does not really come from Google. It doesn't, in my opinion, even come from the museums. I probably shouldn't say that. It really comes from these artists. And that's been my humbling experience in this. I mean, I hope in this digital medium that we do justice to their artwork and represent it properly online. And the biggest question I get asked nowadays is, "Did you do this to replicate the experience of going to a museum?" And the answer is no. It's to supplement the experience.
Այսպիսով, կարծում եմ որպես եզրակացություն, իմ համար ամենագլխավորն այստեղ այն է, որ այս հիանալի բաները Գուգլից չեն գալիս, Նույնիսկ, իմ կարծիքով, դրանք թանգարաններից էլ չեն գալիս: Կարծում եմ ակնհայտ է, որ դրանք այս հիանալի նկարիչներից են մեզ տրվել: Դա է եղել իմ համեստ փորձը: Հույս ունեմ, որ այս թվային աշխարհում, մենք պատշաճ կերպով ենք արվեստի գործերը ներկայացնել համացանցում: Եվ ամենակարևոր հարցը, որն ինձ անընդհատ տալիս են, հետևյալն է. «Արդյո՞ք դու այն ստեղծել ես՝ թանգարաններ այցելելու փորձը վերարտադրելու համար»: Եվ պատասխանը ոչ է: Սա պարզապես լրացում է թանգարաններ այցելելուն:
And that's it. Thank you.
Ահա և վերջ: Շնորհակալություն։
(Applause)
(Ծափահարություններ)
Thank you.
Շնորհակալ եմ։
(Applause)
(Ծափահարություններ)