Photography has been my passion ever since I was old enough to pick up a camera, but today I want to share with you the 15 most treasured photos of mine, and I didn't take any of them. There were no art directors, no stylists, no chance for reshoots, not even any regard for lighting. In fact, most of them were taken by random tourists.
Լուսանկարչությամբ ես միշտ ոգևորությամբ էի զբաղվում դեռ այն ժամանակվանից, երբ ես առաջին անգամ ձեռքս վերցրեցի ֆոտոխցիկը: Այսօր ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ իմ կյանքի ամենաթանկ 15 լուսանկարները, որոնք, ի դեպ, ես չեմ նկարել: Ավելին, լուսանկարների վրա չի աշխատել ոչ մի գեղարվեսատական տնօրեն, ոչ մի ոճաբան, կրկին նկարելու ոչ մի հնարավորություն չի եղել, նույնիսկ լուսավորությանը ոչ մի ուշադրություն չի դարձվել: Ի դեպ, լուսանկարներն արվել են պատահական զբոսաշրջիկների կողմից:
My story begins when I was in New York City for a speaking engagement, and my wife took this picture of me holding my daughter on her first birthday. We're on the corner of 57th and 5th. We happened to be back in New York exactly a year later, so we decided to take the same picture.
Իմ պատմությունը սկսվում է այն պահից, երբ ես գնացի Նյու Յորք՝ համագումարի մասնակցելու համար: Այս լուսանկարը, որտեղ ես գրկել եմ դստերս նրա առաջին տարեդարձի օրը, նկարեց կինս: Մենք 57-րդ և 5֊րդ պողոտաների խաչմերուկում ենք: Ուղիղ մեկ տարի անց մենք պատահաբար եկանք Նյու Յորք և որոշեցինք նույն ձևով լուսանկարվել:
Well you can see where this is going. Approaching my daughter's third birthday, my wife said, "Hey, why don't you take Sabina back to New York and make it a father-daughter trip, and continue the ritual?" This is when we started asking passing tourists to take the picture.
Ահա դուք տեսնում եք, թե ինչպես է դա զարգանում: Մոտենում էր դստերս երրորդ տարեդարձը, երբ կինս ասաց․ «Գուցե Սաբինային Նյու Յորք տանեիր, հոր և դստեր ճամփորդություն կազմակերպեիք, նաև կշարունակեիք ավանդույթը»: Այդ ժամանակվանից մենք սկսեցինք խնդրել զբոսաշրջիկներին մեզ լուսանկարել:
You know, it's remarkable how universal the gesture is of handing your camera to a total stranger. No one's ever refused, and luckily no one's ever run off with our camera.
Գիտեք, շատ ուշագրավ է այն ունիվերսալ ժեստը, երբ տալիս եք ձեր տեսախցիկը լրիվ անծանոթ մեկին: Ոչ ոք երբեք չի մերժում, և բարեբախտաբար, ոչ ոք երբեք չի փախչում՝ վերցնելով ձեր ֆոտոխցիկն իր հետ:
Back then, we had no idea how much this trip would change our lives. It's really become sacred to us. This one was taken just weeks after 9/11, and I found myself trying to explain what had happened that day in ways a five-year-old could understand.
Մենք չէինք կարող պատկերացնել, թե ինչպես այդ ճամփորդությունը կփոխի մեր կյանքը: Մեզ համար դա, իրոք, անգին ավանդույթ դարձավ: Այս մեկը լուսանկարվել է սեպտեմբերի 11-ի իրադարձություններից ուղիղ մեկ շաբաթ հետո, ես փորձում էի հինգ տարեկան երեխային այնպես բացատրել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, որ նա հասկանար:
So these photos are far more than proxies for a single moment, or even a specific trip. They're also ways for us to freeze time for one week in October and reflect on our times and how we change from year to year, and not just physically, but in every way. Because while we take the same photo, our perspectives change, and she reaches new milestones, and I get to see life through her eyes, and how she interacts with and sees everything. This very focused time we get to spend together is something we cherish and anticipate the entire year.
Այս լուսանկարները իրենց մեջ ոչ միայն մեկ րոպե են ներառում, այլ մի ամբողջ ճամփորդություն: Մեզ համար սա հոկտեմբերի մեջ մեկ շաբաթը կանգնեցնելու միջոց դարձավ, նաև, թե ինչպես էինք այդ կերպ արտացոլվում ժամանակի մեջ, ինչպես էինք մենք փոխվում տարեց տարի՝ ոչ միայն ֆիզիկապես, այլ ամբողջությամբ: Նույն նկարը լուսանկարելով՝ մենք տեսնում էինք, թե ինչպես են փոխվում մեր հեռանկարները, թե ինչպես է նա, նորանոր ճանապարհներ բացահայտում իր համար, և ես տեսնում էի կյանքը նրա աչքերով, թե ինչպես էր նա վերաբերվում ամեն ինչին և տեսնում այդ ամենը: Այդ ժամանակը, որ մենք միասին էինք անցկացնում, մեզ համար այնքան թանկ էր, և մենք ամբողջ տարին անհամբերությամբ էինք սպասում դրան:
Recently, on one trip, we were walking, and she stops dead in her tracks, and she points to a red awning of the doll store that she loved when she was little on our earlier trips. And she describes to me the feeling she felt as a five-year-old standing in that exact spot. She said she remembers her heart bursting out of her chest when she saw that place for the very first time nine years earlier. And now what she's looking at in New York are colleges, because she's determined to go to school in New York. And it hit me: One of the most important things we all make are memories.
Վերջերս, մեր ճամփորդություններից մեկի ժամանակ, երբ մենք զբոսնում էինք, նա միանգամից քարացավ իր տեղում և ցույց տվեց կարմիր ծածկի տակ գտնվող տիկնիկների խանութը, որը նա այդքան սիրում էր, երբ փոքր տարիքում իրականացնում էինք մեր ճամփորդությունները: Նա պատմեց ինձ այն զգացումի մասին, որ զգացել էր, երբ դեռ հինգ տարեկան հասակում նա կանգնած էր հենց այդ նույն տեղում: Նա ասաց, որ հիշում է, թե ինչպես էր իր սիրտը բաբախում, երբ նա տեսավ այդ խանութը առաջին անգամ 9 տարի առաջ: Իսկ հիմա, այն, ինչ նա փնտրում է Նյու Յորքում համալսարաններն են, քանի որ նա հստակ որոշել է, որ պետք է համալսարան գնա Նյու Յորքում: Եվ ես հասկացա: Կյանքում ամենակարևոր բաներից մեկն այն է, թե ինչպես ենք մենք իրականացնում մեր հիշողությունները:
So I want to share the idea of taking an active role in consciously creating memories. I don't know about you, but aside from these 15 shots, I'm not in many of the family photos. I'm always the one taking the picture. So I want to encourage everyone today to get in the shot, and don't hesitate to go up to someone and ask, "Will you take our picture?" Thank you. (Applause)
Այնպես որ, ես ցանկանում եմ կիսել ձեզ հետ հիշողությունների գիտակցաբար ստեղծման գաղափարի իմաստը: Չգիտեմ դուք ինչպես, բայց ես, այս 15 լուսանկարները նկարելուց առավել, շատ չեմ լուսանկարվում ընտանեկան նկարներում, քանի որ ես միշտ այն մեկն եմ, որը տեսախցիկի մյուս կողմում եմ: Այնպես որ այսօր ուզում եմ բոլորին խրախուսել լուսանկարվել, և մի երկմտեք մոտենալ ինչ-որ մեկին և ասել․ «Կլուսանկարե՞ք մեզ»: Շնորհակալություն: (Ծափահարություններ)