I spent the best part of last year working on a documentary about my own happiness -- trying to see if I can actually train my mind in a particular way, like I can train my body, so I can end up with an improved feeling of overall well-being. Then this January, my mother died, and pursuing a film like that just seemed the last thing that was interesting to me. So in a very typical, silly designer fashion, after years worth of work, pretty much all I have to show for it are the titles for the film.
Անցյալ տարվա լավագույն մասը ես անցկացրել եմ աշխատելով իմ վավերագրական ֆիլմի վրա իմ սեփական երջանկության մասին փորձելով տեսնել, թե կարող եմ արդյոք մարզել իմ միտքը այն ձևով, ինչպես ես կարողանում եմ մարզել մարմինս, որպեսզի կյանքից հեռանալիս ունենամ երջանիկ լինելու զգացում: Այս տարվա հունվարին մահացավ մայրս, և նման ֆիլմ նկարելը ինձ ամենաանհետաքրքիր բանը թվաց, որ կարող էի անել: Այս հիմար սովորությունը շատ տիպիկ է դիզայներներին, մի քանի տարի աշխատելուց հետո, այն ամենն ինչ կարող եմ ցուցադրել` ֆիլմի վերնագրերն են:
(Music)
(Երաժշտություն)
They were still done when I was on sabbatical with my company in Indonesia. We can see the first part here was designed here by pigs. It was a little bit too funky, and we wanted a more feminine point of view and employed a duck who did it in a much more fitting way -- fashion. My studio in Bali was only 10 minutes away from a monkey forest, and monkeys, of course, are supposed to be the happiest of all animals. So we trained them to be able to do three separate words, to lay out them properly. You can see, there still is a little bit of a legibility problem there. The serif is not really in place. So of course, what you don't do properly yourself is never deemed done really. So this is us climbing onto the trees and putting it up over the Sayan Valley in Indonesia.
Նրանք դեռ պատրաստ էին, երբ գործընկերներիս հետ Ինդոնեզիայում էի: Այստեղ կարող ենք տեսնել, որ առաջին մասը խոզերն են նախագծել: Դա մի քիչ տարօրինակ էր, և քանի որ մենք ավելի կանացի տեսակետ էինք ցանկանում, բերեցինք մի բադ, որն ավելի էր սազում այստեղ․․․ նորաձևություն։ Բալիում իմ ստուդիայից մինչև կապիկների անտառ 10 րոպե է: Եվ կապիկներն իհարկե համարվում են ամենաերջանիկ կենդանիները: Մենք կապիկներին վարժեցրեցինք, որպեսզի նրանք կարողանան գրել 3 առանձին բառ, պատշաճ կերպով կարողանան դասավորել դրանք: Ինչպես տեսնում եք, մինչև հիմա ընթեռնելիության խնդիր կա: Տառերի ծայրերը լավ չեն ստացվել։ Այսպիսով, իհարկե, այն ինչ չես անում ինքնդ, երբեք պատշաճ կերպով չի արվում։ Ահա մենք բարձրանում ենք ծառերի վրա և գրածը կախում ենք Sayan Valley-ում Ինդոնեզիայում:
In that year, what I did do a lot was look at all sorts of surveys, looking at a lot of data on this subject. And it turns out that men and women report very, very similar levels of happiness. This is a very quick overview of all the studies that I looked at. That climate plays no role. That if you live in the best climate, in San Diego in the United States, or in the shittiest climate, in Buffalo, New York, you are going to be just as happy in either place. If you make more than 50,000 bucks a year in the U.S., any salary increase you're going to experience will have only a tiny, tiny influence on your overall well-being. Black people are just as happy as white people are. If you're old or young it doesn't really make a difference. If you're ugly or if you're really, really good-looking it makes no difference whatsoever. You will adapt to it and get used to it. If you have manageable health problems it doesn't really matter.
Այդ տարի ես հետազոտեցի բոլոր տեսակի հարցումները` նայելով այս թեմային վերաբերող տվյալներին։ Եվ պարզվում է, որ կանայք ու տղամարդիկ ցուցադրում են երջանկության շատ նման մակարդակներ: Սա շատ արագ ակնարկ է այն բոլոր ուսումնասիրությունների, որոնք ես դիտարկել եմ: Կլիման ոչ մի դեր չի խաղում: Անկախ նրանից թե դու ապրում ես լավագույն կլիմայական գոտում Սան Դիեգոյում, ԱՄՆ-ում կամ ամենավատ կլիմայական գոտում ` Բուֆֆալոյում, Նյու Յորքում, երկու վայրերում էլ դու կլինես հավասարապես երջանիկ: Եթե ԱՄՆ-ում դու վաստակում ես ավելի, քան 50.000 դոլար, աշխատավարձի ցանկացած բարձրացում կունենա շատ փոքր ազդեցություն քո ընդհանուր բարեկեցության վրա: Սևամորթները նույնքան երջանիկ են, որքան սպիտակամորթները: Տարբերություն չկա դու ծեր ես, թե երիտասարդ: Տգեղ ես, թե շատ գեղեցիկ, ընդհանրապես տարբերություն չկա: Դու շուտ կսովորես դրան և այն կդառնա սովորական: Եթե դու ունես որոշ առողջական խնդիրներ, իրականում դա էլ կարևոր չէ:
Now this does matter. So now the woman on the right is actually much happier than the guy on the left -- meaning that, if you have a lot of friends, and you have meaningful friendships, that does make a lot of difference. As well as being married -- you are likely to be much happier than if you are single.
Կարևորը հետևյալն է: Այսպիսով, աջ կողմում պատկերված կինը իրականում ավելի երջանիկ է, քան ձախում պատկերված տղամարդը։ Սա նշանակում է, որ եթե դու ունես շատ ընկերներ և իմաստալից ընկերություն, սա արդեն տարբերություն է ստեղծում: Ինչպես նաև, եթե ամուսնացած ես, հավանական է, որ ավելի երջանիկ լինես, քան եթե միայնակ ես:
A fellow TED speaker, Jonathan Haidt, came up with this beautiful little analogy between the conscious and the unconscious mind. He says that the conscious mind is this tiny rider on this giant elephant, the unconscious. And the rider thinks that he can tell the elephant what to do, but the elephant really has his own ideas. If I look at my own life, I'm born in 1962 in Austria. If I would have been born a hundred years earlier, the big decisions in my life would have been made for me -- meaning I would have stayed in the town that I was born in; I would have very much likely entered the same profession that my dad did; and I would have very much likely married a woman that my mom had selected. I, of course, and all of us, are very much in charge of these big decisions in our lives. We live where we want to be -- at least in the West. We become what we really are interested in. We choose our own profession, and we choose our own partners. And so it's quite surprising that many of us let our unconscious influence those decisions in ways that we are not quite aware of.
TED-ի բանախոսներից մեկը` Ջոնաթան Հայդթը ելույթ ունեցավ խոսելով գիտակից ու անգիտակից մտքի մասին մի գեղեցիկ համեմատության մասին: Նրա խոսքերով գիտակից միտքը մի փոքր հեծյալ է հսկայական փղի` անգիտակից մտքի վրա: Եվ հեծյալը կարծում է, թե կարող է հրամայել փղին, թե ինչ անել, սակայն փիղն իրականում ունի իր սեփական կարծիքը: Երբ նայում եմ իմ կյանքին, ես ծնվել եմ 1962թ. Ավստրիայում։ Եթե ես ծնված լինեի 100 տարի ավելի վաղ, կյանքիս ամենակարևոր որոշումները կարվեին իմ փոխարեն: Այսինքն ես կապրեի այն քաղաքում, որտեղ ծնվել էի: Շատ հավանական է, որ կընտրեի հորս մասնագիտությունը և կամուսնանայի այն կնոջ հետ, ում մայրս կընտրեր: Ես և մենք բոլորս պատասխանատու ենք մեր կյանքի կարևոր որոշումների համար։ Մենք ապրում ենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք առնվազն արևմտյան երկրներում այդպես է։ Մենք զբաղվում ենք նրանով, ինչով հետաքրքրված ենք։ Մենք ինքներս ենք ընտրում մեր մասնագիտությունը և մեր գործընկերներին: Եվ շատ զարմանալի է, որ մեզանից շատերը թույլ են տալիս, որպեսզի անգիտակիցը ազդի մեր որոշումների վրա այն կերպ, որ նույնիսկ տեղյակ չենք:
If you look at the statistics and you see that the guy called George, when he decides on where he wants to live -- is it Florida or North Dakota? -- he goes and lives in Georgia. And if you look at a guy called Dennis, when he decides what to become -- is it a lawyer, or does he want to become a doctor or a teacher? -- best chance is that he wants to become a dentist. And if Paula decides should she marry Joe or Jack, somehow Paul sounds the most interesting. And so even if we make those very important decisions for very silly reasons, it remains statistically true that there are more Georges living in Georgia and there are more Dennises becoming dentists and there are more Paulas who are married to Paul than statistically viable. (Laughter) Now I, of course, thought, "Well this is American data," and I thought, "Well, those silly Americans. They get influenced by things that they're not aware of. This is just completely ridiculous." Then, of course, I looked at my mom and my dad -- (Laughter) Karolina and Karl, and grandmom and granddad, Josefine and Josef. So I am looking still for a Stephanie. I'll figure something out.
Եթե նայենք վիճակագրությանը, կտեսնենք, որ երբ Ջորջ անունով տղան որոշում է, թե որտեղ ապրել, Ֆլորիդայում, թե Հյուսիսային Դակոտայում, նա ընտրում է Ջորջիան: Եթե նայենք Դենիս անունով տղային, երբ նա որոշում է, թե ինչ է ուզում դառնալ իրավաբան, բժիշկ կամ ուսուցիչ, ամենահավանականն այն է, որ նա կցանկանա դառնալ ատամնաբույժ (անգլերեն dentist): Եվ երբ Պաուլան մտածում է ամուսնանալ Ջոի կամ Ջեքի հետ, չգիտես, թե ինչու, Փաուլը նրան ամենահետաքրքիրն է թվում: Եվ նույնիսկ երբ մենք ընդունում ենք այդ կարևոր որոշումները ամենահիմար պատճառներից դրդված, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի շատ Ջորջեր են ապրում Ջորջիայում և շատ են Դենիսներ ատամնաբույժ են դառնում, և շատ ավելի Փաուլաներ են ամուսնանում Փոլերի հետ քան կարելի է սպասել: (Ծիծաղ) Իհարկե ես մտածեցի, որ սրանք ամերիկյան տվյալներ են: Մտածեցի, թե իհարկե սրանք հիմար ամերիկացիներ են: Նրանք ազդեցության են ենթարկվում առանց դրա մասին գիտակցելու: Սա պարզապես անհեթեթություն է: Հետո իհարկե ես նայեցի ծնողներիս (Ծիծաղ) Կարոլինա և Կարլ, ապա տատիկիս ու պապիկիս, Ժոսեֆինա և Ժոսեֆ: Եվ ես դեռ փնտրում եմ Ստեֆանիին։ Մի բան կմտածեմ:
If I make this whole thing a little bit more personal and see what makes me happy as a designer, the easiest answer, of course, is do more of the stuff that I like to do and much less of the stuff that I don't like to do -- for which it would be helpful to know what it is that I actually do like to do. I'm a big list maker, so I came up with a list. One of them is to think without pressure. This is a project we're working on right now with a very healthy deadline. It's a book on culture, and, as you can see, culture is rapidly drifting around. Doing things like I'm doing right now -- traveling to Cannes. The example I have here is a chair that came out of the year in Bali -- clearly influenced by local manufacturing and culture, not being stuck behind a single computer screen all day long and be here and there. Quite consciously, design projects that need an incredible amount of various techniques, just basically to fight straightforward adaptation.
Եթե այս ամենը մի փոքր անձնականեցնեմ, տեսնելու համար թե ինչն է երջանկացնում ինձ որպես դիզայների, ամենահեշտ պատասխանն իհարկե այն է, որ ավելի շատ զբաղվես նրանով, ինչը քեզ դուր է գալիս և ավելի քիչ անել այն, ինչ քեզ դուր չի գալիս։ Օգտակար կլիներ իմանալ թե այդ ինչն է ինձ դուր գալիս: Ես երկար ցուցակ կազմող մարդկանցից եմ ուստի ես մի ցուցակ կազմեցի: Ցուցակի մի կետն էլ առանց ճնշման մտածելն է: Սա այն նախագիծն է, որի վրա մենք հիմա աշխատում ենք շատ իրական վերջնաժամկետով: Այն մշակույթի մասին գիրք է, և, ինչպես տեսնում եք, մշակույթն անըդհատ շարժման մեջ է: Զբաղվել այնպիսի բաներով, ինչով հիմա ես եմ զբաղվում, ճանապարհորդելով դեպի Կան։ Մի օրինակ, որ այստեղ ունեմ աթոռ է, որը Բալիում իմ մի տարվա աշխատանքի արդյունք է, այն ոգեշնչված է տեղական արդյունաբերությամբ ու մշակույթով, ինչպես նաև ամբողջ օրը չլինելով համակարգչի էկրանի դիմաց այլ գնալով այստեղ-այնտեղ։ Ստեղծելով այնպիսի նախագծեր, որոնք համար տարբեր միջոցներ և գործիքներ են պահանջվում՝ ուղղակի պայքարելու համար հարմարվողականության դեմ:
Being close to the content -- that's the content really is close to my heart. This is a bus, or vehicle, for a charity, for an NGO that wants to double the education budget in the United States -- carefully designed, so, by two inches, it still clears highway overpasses. Having end results -- things that come back from the printer well, like this little business card for an animation company called Sideshow on lenticular foils. Working on projects that actually have visible impacts, like a book for a deceased German artist whose widow came to us with the requirement to make her late husband famous. It just came out six months ago, and it's getting unbelievable traction right now in Germany. And I think that his widow is going to be very successful on her quest.
Հասկանալով բովանդակությունը բովանդակություն, որն իրոք հոգեհարազատ է ինձ: Սա ավտոբուս է, փոխադրամիջոց մի հասարակական կազմակերպության համար, որն ուզում է կրկնապատկել կրթության բյուջեն ԱՄՆ-ում: Այն շատ հիմնավոր է նախագծված, այնպես որ, անցնում է կամուրջների տակից թողնելով հինգ սմ-ի չափով տարածություն։ Ունենալով վերջնական արդյունքներ, որոնք լավ տեսք ունեն տպագրված վիճակում, ինչպիսին է անիմացիոն ընկերության այս բիզնես քարտը որը կոչվում է Սայդշոու պատրաստված թիթեղաթղթից: Աշխատելով այնպիսի նախագծերի վրա, որոնք ունեն տեսանելի արդյունք, ինչպիսին է մի մահացած գերմանացի նկարչի համար արված գիրքը, ում այրին եկավ մեզ մոտ մի խնդարանքով` հայտնի դարձնել իր մահացած ամուսնուն։ Այն լույս է տեսել 6 ամիս առաջ, և արդեն մեծ հետաքրքրություն է ստեղծել Գերմանիայում։ Կարծում եմ, որ նրա այրին շատ հաջողակ է լինելու իր նախաձեռնության մեջ։
And lately, to be involved in projects where I know about 50 percent of the project technique-wise and the other 50 percent would be new. So in this case, it's an outside projection for Singapore on these giant Times Square-like screens. And I of course knew stuff, as a designer, about typography, even though we worked with those animals not so successfully. But I didn't quite know all that much about movement or film. And from that point of view we turned it into a lovely project. But also because the content was very close. In this case, "Keeping a Diary Supports Personal Development" -- I've been keeping a diary since I was 12. And I've found that it influenced my life and work in a very intriguing way. In this case also because it's part of one of the many sentiments that we build the whole series on -- that all the sentiments originally had come out of the diary.
Եվ վերջերս, նաև ներգրավվելով այնպիսի նախագծերում, որտեղ գիտեմ աշխատանքը 50 տոկոսով տեխնիկապես, իսկ մյուս 50 տոկոսը նորություն է ինձ համար։ Այս դեպքում, սա բացօթյա ցուցադրում է Սինգապուրի համար Թայմս Սքուերի էկրաններին նմանվող հսկայական էկրանի վրա։ Որպես դիզայներ, բնականաբար ես գիտեի գրատպության մասին, չնայած մենք այնքան էլ լավ չաշխատեցինք այդ կենդանիների հետ։ Սակայն ես այդքան շատ չգիտեի շարժման և ֆիլմի մասին: Մենք այն մի գեղեցիկ նախագիծ դարձրեցինք: Պատճառներից մեկն էլ այն էր, որ բովանդակությունը նույնպես հոգեհարազատ էր ինձ: Օրագիր պահելը օգնում է անձնական զարգացմանը։ Ես օրագիր եմ պահում 12 տարեկանից սկսած, և ես հասկացա, որ այն ազդել է իմ կյանքի և աշխատանքի վրա շատ հետաքրքիր կերպով: Այդ դեպքում նաև այն պատճառով, այն շատ զգացմունքների մաս է կազմում, որոնք մենք օգտագործում ենք աշխատանքի մեջ, և բոլոր այդ զգացմունքների սկզբնաղբյուրը օրագիրն է եղել:
Thank you so much.
Շատ շնորհակալ եմ:
(Applause)
(Ծափահարություններ)