Cholera was reported in Haiti for the first time in over 50 years last October. There was no way to predict how far it would spread through water supplies and how bad the situation would get. And not knowing where help was needed always ensured that help was in short supply in the areas that needed it most.
Վերջին 50 տարվա ընթացքում ժանտախտը Հայիթիում առաջին անգամ հայտնաբերվեց անցած տարվա հոկտեմբերին: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչքան այն կտարածվի ջրի մեջ, և իրավիճակը որքան ծանր կլինի։ Իսկ չիմացությունը, թե որտեղ է պետք օգնություն, նշանակում էր, որ օգնությունը չէր բավականացնում այնտեղ, որտեղ այն ամենից շատ էր պետք:
We've gotten good at predicting and preparing for storms before they take innocent lives and cause irreversible damage, but we still can't do that with water, and here's why. Right now, if you want to test water in the field, you need a trained technician, expensive equipment like this, and you have to wait about a day for chemical reactions to take place and provide results. It's too slow to get a picture of conditions on the ground before they change, too expensive to implement in all the places that require testing. And it ignores the fact that, in the meanwhile, people still need to drink water. Most of the information that we collected on the cholera outbreak didn't come from testing water; it came from forms like this, which documented all the people we failed to help.
Մենք սովորել ենք ճիշտ գուշակել փոթորիկները և նախապատրաստվել դրանց, մինչև դրանք կյանքեր կխլեն և անհատուցելի վնաս կպատճառեն, մինչդեռ մենք մինչ այժմ նույն բանը չենք կարողանում անել ջրի հետ հետևյալ պատճառներով: Այսօր որպեսզի փորձենք ջուրը դաշտային պայմաններում, անհրաժեշտ է որակավորված անձնակազմ, թանկարժեք սարքավորումներ, օրինակ սա, և քիմիական ռեակցիաների արդյունքներին պետք է սպասել մոտավորապես մեկ օր: Դա չափազանց դանդաղ է իրավիճակը տեղում հասկանալու համար, քանի դեռ այն անփոփոխ է; չափազանց թանկ է իրականացնել բոլոր այն վայրերում, որտեղ անհրաժեշտ է թեստավորել: Բացի այդ չի կարելի անտեսել այն փաստը, որ մարդիկ միշտ ջրի կարիք ունեն: Ժանտախտի բռնկման մասին մեր կողմից հավաքված ինֆորմացիայի մեծ մասը թեստավորման արդյունք չէ, այն հայտնվել է այս բլանկներից, որտեղ գրանցվել են այն բոլոր մարդիկ, ում մենք չենք կարողացել օգնել:
Countless lives have been saved by canaries in coalmines -- a simple and invaluable way for miners to know whether they're safe. I've been inspired by that simplicity as I've been working on this problem with some of the most hardworking and brilliant people I've ever known. We think there's a simpler solution to this problem -- one that can be used by people who face conditions like this everyday.
Անհաշվելի քանակությամբ կյանքեր են փրկվել ածխահանքերում դեղձանիկների կողմից: Դա պարզ և անգին միջոց է հանքափորների համար համոզվել սեփական անվտանգության մեջ: Ինձ ցնցեց այդ պարզությունը, երբ ես ամենաաշխատասեր և խելացի մարդկանցից մի քանիսի հետ աշխատում էի այս խնդրի շուրջ: Մենք կարծում ենք խնդիրն ունի պարզ լուծում, որը, հնարավոր է, մարդիկ ամեն օր օգտագործում են դժվար իրավիճակներում:
It's in its early stages, but this is what it looks like right now. We call it the Water Canary. It's a fast, cheap device that answers an important question: Is this water contaminated? It doesn't require any special training. And instead of waiting for chemical reactions to take place, it uses light. That means there's no waiting for chemical reactions to take place, no need to use reagents that can run out and no need to be an expert to get actionable information.
Այն գտնվում է զարգացման վաղ փուլերում, և ահա այպիսի տեսք ունի այն հենց հիմա: Մենք այն անվանում ենք Ջրային Դեղձանիկ: Այն արագ, էժան սարք է, որը պատասխանում է «Վարակավա՞ծ է այս ջուրը» կարևոր հարցին։ Այն չի պահանջում հատուկ պատրաստվածություն: Քիմիական ռեակցիաների փոխարեն այն հիմնված է լույսի վրա: Դա նշանակում է, որ կարիք չկա սպասել քիմիական ռեակցիայի ավարտին, կարիք չկա օգտագործել ռեագենտներ, որոնք կարող են սպառվել, կարիք չկա լինել փորձագետ, ստանալու համար կարևոր ինֆորմացիա:
To test water, you simply insert a sample and, within seconds, it either displays a red light, indicating contaminated water, or a green light, indicating the sample is safe. This will make it possible for anyone to collect life-saving information and to monitor water quality conditions as they unfold.
Ջրի որակի փորձարկման համար նմուշը տեղադրվում է, և մի քանի վայրկյան հետո վառվում է կամ կարմիր լույսը, որը նշանակում է ջուրը վարակաված է, կամ կանաչ լույսը, որը նշանակում է նմուշն անվնաս է: Այն հնարավորություն է տալիս ցանկացած մարդու ստանալ կենսական կարևորության ինֆորմացիա և ստուգել ջրի որակը իրական ժամանակում:
We're also, on top of that, integrating wireless networking into an affordable device with GPS and GSM. What that means is that each reading can be automatically transmitted to servers to be mapped in real time. With enough users, maps like this will make it possible to take preventive action, containing hazards before they turn into emergencies that take years to recover from. And then, instead of taking days to disseminate this information to the people who need it most, it can happen automatically. We've seen how distributed networks, big data and information can transform society. I think it's time for us to apply them to water.
Բացի այդ, մենք ինտեգրել ենք անլար ցանցը GPS և GSM տարածված սարքի հետ: Դա նշանակում է, որ ամեն մի վերլուծություն ավտոմատ կերպով կփոխանցվի մեր սերվերներ և կարտացոլվի քարտեզի վրա իրական ժամանակում: Օգտագործողների բավականաչափ քանակի դեպքում այսպիսի քարտեզները հնարավորություն են տալիս կանխել, սահմանափակել վտանգները քանի դեռ նրանք չեն վերածվել աղետների, որոնք տարիներ են պահանջում վերականգնելու համար: Բացի այդ, ինֆորմացիայի կարիք ունեցող մարդկանց ինֆորմացիան օրերով տարածելու փոխարեն այն կիրականացվի ավտոմատ: Մենք նկատել ենք, թե ինչպես տարբեր ցանցեր, զանգվածային տվյալները և ինֆորմացիան կարող են փոխել հասարակությունը: Կարծում եմ, որ ժամանակ է այն կիրառել նաև ջրի հետ:
Our goal over the next year is to get Water Canary ready for the field and to open-source the hardware so that anyone can contribute to the development and the evaluation, so we can tackle this problem together.
Մյուս տարվա համար մեր նպատակն է Ջրային Դեղձանիկին հասցնել ավարտուն տեսքի և բացել սարքի կոդը, որպեսզի բոլորը կարողանան իրենց ներդրումն ունենան զարգացման մեջ և գնահատեն խնդրի միասնական լուծումը:
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)