Ah, romantic love - beautiful and intoxicating, heartbreaking and soul-crushing, often all at the same time. Why do we choose to put ourselves through its emotional wringer? Does love make our lives meaningful, or is it an escape from our loneliness and suffering? Is love a disguise for our sexual desire, or a trick of biology to make us procreate? Is it all we need? Do we need it at all? If romantic love has a purpose, neither science nor psychology has discovered it yet. But over the course of history, some of our most respected philosophers have put forward some intriguing theories. Love makes us whole, again. The ancient Greek philosopher Plato explored the idea that we love in order to become complete. In his "Symposium", he wrote about a dinner party, at which Aristophanes, a comic playwright, regales the guests with the following story: humans were once creatures with four arms, four legs, and two faces. One day, they angered the gods, and Zeus sliced them all in two. Since then, every person has been missing half of him or herself. Love is the longing to find a soulmate who'll make us feel whole again, or, at least, that's what Plato believed a drunken comedian would say at a party. Love tricks us into having babies. Much, much later, German philosopher Arthur Schopenhauer maintained that love based in sexual desire was a voluptuous illusion. He suggested that we love because our desires lead us to believe that another person will make us happy, but we are sorely mistaken. Nature is tricking us into procreating, and the loving fusion we seek is consummated in our children. When our sexual desires are satisfied, we are thrown back into our tormented existences, and we succeed only in maintaining the species and perpetuating the cycle of human drudgery. Sounds like somebody needs a hug. Love is escape from our loneliness. According to the Nobel Prize-winning British philosopher Bertrand Russell, we love in order to quench our physical and psychological desires. Humans are designed to procreate, but without the ecstasy of passionate love, sex is unsatisfying. Our fear of the cold, cruel world tempts us to build hard shells to protect and isolate ourselves. Love's delight, intimacy, and warmth helps us overcome our fear of the world, escape our lonely shells, and engage more abundantly in life. Love enriches our whole being, making it the best thing in life. Love is a misleading affliction. Siddhārtha Gautama, who became known as the Buddha, or the Enlightened One, probably would have had some interesting arguments with Russell. Buddha proposed that we love because we are trying to satisfy our base desires. Yet, our passionate cravings are defects, and attachments, even romantic love, are a great source of suffering. Luckily, Buddha discovered the eight-fold path, a sort of program for extinguishing the fires of desire so that we can reach Nirvana, an enlightened state of peace, clarity, wisdom, and compassion. The novelist Cao Xueqin illustrated this Buddhist sentiment that romantic love is folly in one of China's greatest classical novels, "Dream of the Red Chamber." In a subplot, Jia Rui falls in love with Xi-feng who tricks and humiliates him. Conflicting emotions of love and hate tear him apart, so a Taoist gives him a magic mirror that can cure him as long as he doesn't look at the front of it. But of course, he looks at the front of it. He sees Xi-feng. His soul enters the mirror and he is dragged away in iron chains to die. Not all Buddhists think this way about romantic and erotic love, but the moral of this story is that such attachments spell tragedy, and should, along with magic mirrors, be avoided. Love lets us reach beyond ourselves. Let's end on a slightly more positive note. The French philosopher Simone de Beauvoir proposed that love is the desire to integrate with another and that it infuses our lives with meaning. However, she was less concerned with why we love and more interested in how we can love better. She saw that the problem with traditional romantic love is it can be so captivating, that we are tempted to make it our only reason for being. Yet, dependence on another to justify our existence easily leads to boredom and power games. To avoid this trap, Beauvoir advised loving authentically, which is more like a great friendship. Lovers support each other in discovering themselves, reaching beyond themselves, and enriching their lives and the world together. Though we might never know why we fall in love, we can be certain that it will be an emotional rollercoaster ride. It's scary and exhilarating. It makes us suffer and makes us soar. Maybe we lose ourselves. Maybe we find ourselves. It might be heartbreaking, or it might just be the best thing in life. Will you dare to find out?
Ռոմանտիկ սեր՝ գեղեցիկ և արբեցնող, սրտաճմլիկ և հոգեկան վիճակը խաթարող, հաճախ այդ բոլորը միաժամանակ: Ի՞նչն է մեզ դրդում այդ նյարդային լարված վիճակի մեջ ընկնել: Արդյոք սերը մեր կյանքը դարձնում է իմաստալից կամ այն փախուստ է մենակությունից և տառապանքներից: Միգուցե սիրո տակ թաքնվում է սեռական ցանկությունը կամ կենսաբանական խորամանկությունը՝ ուղղորդված բազմանալու ծրագրին: Այդ ամենը մեզ անհրաժե՞շտ է: Մի՞թե մենք ունենք դրա կարիքը: Եթե ռոմանտիկ սերը ունի նպատակ, գիտությունը և հոգեբանությունը դեռ այն չի բացահայտել: Բայց պատմության մեջ որոշ շատ հարգված փիլիսոփաներ առաջ էին քաշել հետաքրքիր տեսություններ: Սերը մեզ նորից դարձնում է ամբողջական: Հին հույն փիլիսոփա՝ Պլատոնը ուսումնսիրել է սիրո զգացմունքը այն լիավարտ դարձնելու համար: Նա իր «Խնջույք» գործում գրել էր մի խնջույքի մասին, որի ժամանակ կոմիկական թատերգակ՝ Արիստոֆանը հյուրասիրելուց պատմում էր այսպիսի մի պատմություն: Հնագույն մարդիկ ունեցել են չորս ձեռք, չորս ոտք և երկու դեմք: Մի օր էլ, մարդիկ զայրացրեցին աստվածներին, և Զևսը պատժեց նրանց` կիսելով մեջտեղից: Դրանից հետո ամեն մարդու մոտ բացակայում է իր կեսը: Սերն ձգտում է վերագտնելու նախկին ամբողջությունը, ի վերջո, Պլատոնը հավատում էր հարբած կոմիկի ասածին: Սերը հնարք է երեխա ունենալու: Շատ ավելի ուշ, գերմանացի փիլիսոփա՝ Արթուր Շոպենհաուերը պնդում էր, որ սեռական ցանկության վրա հիմնված սերը գրավիչ պատրանք է: Նա ենթադրեց, որ մենք սիրում ենք, որովհետև հավատում ենք, որ այլ անձ մեզ կերջանկացնի, բայց չարաչար սխալվում ենք: Բնությունը խաբելով ուղղորդում է մեզ բազմանալու ծրագրին և սիրո միաձուլումը ավարտվում է երեխաներ ունենալով: Սեռական ցանկությունները բավարարելուց հետո մենք վեռադարնում ենք ձանձրալի գոյությանը, ունենալով հաջողություն միայն ժառանգ թողնելու և մարդկային տեսակը հավերժացնելու մեջ: Կարծես թե մեզանից ոմանք ունեն կարիք գրկվելու ու համբուրվելու: Սերը՝ միջոց է փախչելու մենակությունից: Նոբելյան մրցանակակիր՝ բրիտանացի փիլիսոփա՝Բերտրան Ռասելը ասել է, որ սիրում ենք հոգեբանական, ֆիզիկական պահանջներ հագեցնելու: Մարդիկ ծրագրավորված են բազմանալու, բայց առանց կրքոտ սիրո խանդավառության սեռական կյանքը անբավարար է: Վախենալով սառը, դաժան աշխարհից փորձում ենք կառուցել ծածկույթներ պաշտպանվելու և մեկուսացվելու նպատակով: Սիրո ջերմությունը, մտերմությունը և բերկրանքը օգնում են մեզ հաղթահարել վախը, խուսափել միայնակ ծածկույթից, և ապրել ավելի լիարժեք կյանքով: Սերը հարստացնում է մեր կյանքը, դառնալով կյանքի ամենալավ բանը: Սերը մոլորեցնող հիվանդություն Է: Սիդհարթհա Գաուտաման, ով աշխարհին հայտնի է որպես Բուդդա՝ Լուսավորիչ, հավանաբար կունենա մի շարք վիճաբանություններ Ռասելի հետ: Ըստ Բուդդայի, սիրում ենք հիմնական բնազդը բավարարելու նպատակով: Այդուհանդերձ, մեր կրքոտ ցանկություններն զուր են, կապերը, նույնիսկ ռոմանտիկ սերը, տառապանքների պատճառ են: Բուդդան բացահայտեց ութ կանոններ՝ «Ազնիվ Ութակի ճանապարհ», որոնք կբերեն ցանկության կրակների մարմանը և ի վերջո կհասցնեն նիրվանայի՝ խաղաղության, պարզության, կարեկցանքի իմաստության անխռով հոգեվիճակի: Վիպասան Ցաո Սյուեցինը նկարագրեց բուդդայական այն գաղափառը, որ ռոմանտիկ սերը հիմարություն է, Չինական հայտնի դասական վեպերից մեկում՝ «Երազ Կարմիր դղյակում»: Սյուժեով Ծսյա ժույը սիրահարված է Սի Ֆենգին, ենթարկվելով նրա կողմից նվաստացնող վերաբերմունքի: Սիրո և ատելության հակասական զգացմունքները տանջում են նրան և մի դաոսական տալիս է նրան կախարդական հայելի, որը կարող է բուժել նրան, բայց մի պայմանով, որ նա չնայի հայելու մեջ: Բայց, իհարկե, նա նայում է: Նա տեսնում է Սի-Ֆենգին: Նրա հոգին մտնում է հայելու մեջ և երկաթե շղթաներով քաշելով տանում նրան դեպի մահ: Բուդդայականները տարբեր կարծիքի են ռոմանտիկ, էրոտիկ սիրո մասին, բայց պատմության խոր իմաստը կայանում է նրանում, որ նմանատիպ կապվածությունները ունենում են ողբերգական ավարտ և դրա հետ մեկ տեղ, հրաշք հայելիներից էլ պետք է խուսափել: Սերը տալիս է հնարավորություն դուրս գալու անձնականի սահմանից: Եկե՛ք ավարտենք մի քիչ ավելի դրական նոտայով: Ֆրանսիացի փիլիսոփա՝ Սիմոնա դը Բովուարը հայտնեց տեսակետ, որ սերը այլ անձի հետ ինտեգրվելու ցանկություն է և այն կյանքը լցնում է իմաստով: Սակայն, նրան քիչ էր մտահոգում հարցը, թե ինչու ենք մենք սիրում և ավելի շատ այն, թե ինչպես կարելի է ավելի լավ սիրել: Նա նկատեց, որ ավանդական ռոմանտիկ սերը կարող է այնքան գրավիչ լինել, որ մենք գայթակղվում ենք դարձնելու այն մեր կյանքի գլխավոր իմաստը: Այդուհանդերձ, այդ կախվածությունը կյանքի իմաստ դարձնելը, հեշտությամբ հանգեցնում է ձանձրույթի ու կռիվների: Ծուղակից խուսափելու՝ Բովուարին խորհուրդ տվեց սիրել հարազատորեն, որն ավելի նման է մեծ բարեկամությանը: Սիրահարները, բացահայտելուվ միմյանց ընդարձակում են իրենց սահմանները, հարստացնում իրենց կյանքը և աշխարհը միաժամանակ: Հնարավոր է, երբեք չիմանանք ինչու ենք սիրահարվում, բայց կարելի է վստահ լինել, որ կունենանք հզոր զգացմունքներ: Դա վախեցնող է և ոգևորող: Ստիպում է մեզ տառապել և ցավ է պատճարում: Հնարավոր է կորցնենք ինքներս մեզ: Հնարավոր է՝ գտնենք ինքներս մեզ: Դա կարող է լինել սրտաճմլիկ, կամ էլ լինել մեր կյանքի ամենալավ բանը: Արդյոք կհամարձագվե՞ք պարզել: