So for any of us in this room today, let's start out by admitting we're lucky. We don't live in the world our mothers lived in, our grandmothers lived in, where career choices for women were so limited. And if you're in this room today, most of us grew up in a world where we have basic civil rights, and amazingly, we still live in a world where some women don't have them. But all that aside, we still have a problem, and it's a real problem. And the problem is this: Women are not making it to the top of any profession anywhere in the world. The numbers tell the story quite clearly. 190 heads of state -- nine are women. Of all the people in parliament in the world, 13 percent are women. In the corporate sector, women at the top, C-level jobs, board seats -- tops out at 15, 16 percent. The numbers have not moved since 2002 and are going in the wrong direction. And even in the non-profit world, a world we sometimes think of as being led by more women, women at the top: 20 percent.
Այս սենյակում այսօր հավաքված բոլորս, եկենք սկսենք ընդունելով, որ մենք հաջողակ ենք։ Մենք չենք ապրում աշխարհում, որտեղ ապրում էին մեր մայրերը, մեր տատիկները, որտեղ կանանց համար մասնագիտության ընտրությունը այդքան սահմանափակ էր։ Եվ եթե դուք այսօր այս սենյակում եք, մեզանից շատերը մեծացել են մի աշխարհում, որտեղ մենք ունեինք հիմնական քաղաքացիական իրավունքներ։ Եվ զարմանալիորեն, մենք դեռևս ապրում ենք մի աշխարհում, որտեղ որոշ կանայք այդ իրավուքներից զուրկ են։ Բայց այդ ամենը մի կողմ դրած, մենք դեռևս խնդիր ունենք, և այն իրական խնդիր է։ Խնդիրը հետևյալն է․ կանայք չեն հասնում ղեկավար պաշտոնի որևէ մասնագիտության մեջ աշխարհում և ոչ մի տեղ։ Թվերը դա շատ պարզ ցույց են տալիս։ 190 երկրների նախագահներից միայն ինն են կին։ Աշխարհում բոլոր պարլամենտների անդամների 13 տոկոսն է կին։ Կորպորատիվ սեկտորում ղեկավար պաշտոնի կանայք, տնօրեններ, խորհրդի անդամներ, կանայք 15-16 տոկոս են կազմում։ Թվերը չեն փոխվել 2002թ․-ից և շարժվում են սխալ ուղղությամբ։ Եվ նույնիսկ շահույթ չհետապնդող կազմակերպությունների աշխարհում, մի աշխարհ, որը մենք երբեմն համարում ենք, առավելապես կանանց կողմից ղեկավարվող, ղեկավար կանայք 20 տոկոսն են կազմում։
We also have another problem, which is that women face harder choices between professional success and personal fulfillment. A recent study in the U.S. showed that, of married senior managers, two-thirds of the married men had children and only one-third of the married women had children. A couple of years ago, I was in New York, and I was pitching a deal, and I was in one of those fancy New York private equity offices you can picture. And I'm in the meeting -- it's about a three-hour meeting -- and two hours in, there needs to be that bio break, and everyone stands up, and the partner running the meeting starts looking really embarrassed. And I realized he doesn't know where the women's room is in his office. So I start looking around for moving boxes, figuring they just moved in, but I don't see any. And so I said, "Did you just move into this office?" And he said, "No, we've been here about a year." And I said, "Are you telling me that I am the only woman to have pitched a deal in this office in a year?" And he looked at me, and he said, "Yeah. Or maybe you're the only one who had to go to the bathroom."
Մենք ունենք նաև մեկ այլ խնդիր, կանայք ավելի ծանր ընտրության առաջ են կանգնած մասնագիտական հաջողության և անձնական իրագործման միջև։ ԱՄՆ-ում վերջերս կատարված մի ուսումանսիրություն ցույց տվեց, որ ամսուսնացած ավագ մենեջերներից ամուսնացած տղամարդկանց երկու երրորդն ունի երեխաներ, իսկ կանանց միայն մեկ երրորրդն է, որ երեխաներ ունի։ Մի քանի տարի առաջ ես Նյու-Յորքում էի, և փորձում էի գործարք կնքել, ես Նյու-Յորքյան ժամանակակից մասնավոր գրասենյակներից մեկում էի, կարող եք պատկերացնել։ Ես հանդիպման եմ, մոտ երեք ժամ տևող հանդիպում էր, և երկու ժամ անց, ընդմիջում եղավ բնական կարիքները բավարարելու համար, և բոլորը կանգնեցին, և գործընկերը, որը կազմակերպել էր հանդիպումը, շփոթված տեսք ընդունեց։ Եվ ես հասկացա, որ նա չգիտի թե որտեղ է կանանց զուգարանը իր գրասենյակում։ Եվ ես սկսեցի շուրջս նայել, արկղեր փնտրել, մտածելով, որ իրենք նոր են տեղափոխվել, բայց չտեսա ոչ մի արկղ։ Եվ ես ասացի․ «Դուք հենց նո՞ր եք տեղափոխվել այս գրասենյակ»։ Նա ասաց․ «Ոչ, մենք մոտ մեկ տարի է այստեղ ենք»։ Ես ասացի․ «Ուզում եք ասել, որ ես միակ կինն եմ, որ գործարք եմ փորձում կնքել ձեր գրասենյակում մեկ տարվա ընթացքո՞ւմ»։ Նա նայեց ինձ և ասաց․ «Այո։ Կամ միգուցե Դուք միակն եք, որ զուգարան գնալու կարիք ունեցավ»։
(Laughter)
(Ծիծաղ)
So the question is, how are we going to fix this? How do we change these numbers at the top? How do we make this different? I want to start out by saying, I talk about this -- about keeping women in the workforce -- because I really think that's the answer. In the high-income part of our workforce, in the people who end up at the top -- Fortune 500 CEO jobs, or the equivalent in other industries -- the problem, I am convinced, is that women are dropping out. Now people talk about this a lot, and they talk about things like flextime and mentoring and programs companies should have to train women. I want to talk about none of that today, even though that's all really important. Today I want to focus on what we can do as individuals. What are the messages we need to tell ourselves? What are the messages we tell the women that work with and for us? What are the messages we tell our daughters?
Հարցը հետևյալն է․ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում ուղղել դա։ Ինչպե՞ս կարող ենք փոխել ղեկավար պաշտոնների թվերը։ Ինչպե՞ս փոխել իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ ես խոսում եմ այս ամենի մասին, կանանց աշխատաշուկայում պահելու մասին, որովհետև ես կարծում եմ, որ դա է լուծումը։ Աշխատուժի բարձր վարձատրվող հատվածում կամ ղեկավար պաշտոնների հասած մարդկանց շրջանում Fortune ամսագրի 500 ընկերությունների տնօրենների կամ մյուս արդյունաբերություններում դրա համարժեքի դեպքում, խնդիրը, ես համոզված եմ, նրանում է, որ կանայք լքում են աշխատավայրերը։ Այժմ մարդիկ շատ են խոսում դրա մասին, և նրանք խոսում են ճկուն գրաֆիկի, ուսուցման համակարգի և և հատուկ ծրագրերի մասին, որոնց կազմակերպությունները պետք է սովորեցնեն կանանց։ Ես չեմ ուզում դրա մասին խոսել այսօր, չնայած դա շատ կարևոր է։ Այսօր ես ուզում եմ կենտրոնանալ նրա վրա, թե ի՞նչ ենք մենք կարող անել, որպես անհատներ։ Ի՞նչ խորհուրդ մենք պետք է տանք ինքներս մեզ։ Ի՞նչ խորհուրդ մենք պետք է տանք կանանց, որոնք աշխատում են մեզ հետ։ Ի՞նչ խորհուրդ մենք պետք է տանք մեր աղջիկներին։
Now, at the outset, I want to be very clear that this speech comes with no judgments. I don't have the right answer. I don't even have it for myself. I left San Francisco, where I live, on Monday, and I was getting on the plane for this conference. And my daughter, who's three, when I dropped her off at preschool, did that whole hugging-the-leg, crying, "Mommy, don't get on the plane" thing. This is hard. I feel guilty sometimes. I know no women, whether they're at home or whether they're in the workforce, who don't feel that sometimes. So I'm not saying that staying in the workforce is the right thing for everyone.
Նախապես ասեմ, ես ցանկանում եմ, որ ձեզ պարզ լինի, որ այս ելույթը զերծ է մեղադրանքներից։ Ես չունեմ պատասխան, ես չունեմ պատասխան նույնիսկ ինձ համար։ Ես մեկնեցի Սան Ֆրանցիսկոյից, որտեղ ապրում եմ, երկուշաբթի օրը, պատրաստվում էի ինքնաթիռ նստել այս կոնֆերանսին մասնակցելու համար։ Եվ իմ երեք տարեկան աղջիկը, երբ ես պատրաստվում էի թողնել նրան մանկապարտեզում, գրկեց ոտքս, և սկսեց լացել, ասելով․ «Մամա, խնդրում եմ մի նստիր ինքնաթիռ»։ Սա դժվար է։ Երբեմն ես ինձ մեղավոր եմ զգում։ Ես չեմ ճանաչում որևէ կնոջ, անկախ նրանից ինքն աշխատում է թե ոչ, ով նույնը չի զգում ժամանակ առ ժամանակ։ Այսպիսով, ես չեմ ասում, որ աշխատաշուկայում մնալը ճիշտ է բոլորի համար։
My talk today is about what the messages are if you do want to stay in the workforce, and I think there are three. One, sit at the table. Two, make your partner a real partner. And three, don't leave before you leave. Number one: sit at the table. Just a couple weeks ago at Facebook, we hosted a very senior government official, and he came in to meet with senior execs from around Silicon Valley. And everyone kind of sat at the table. He had these two women who were traveling with him pretty senior in his department, and I kind of said to them, "Sit at the table. Come on, sit at the table," and they sat on the side of the room. When I was in college, my senior year, I took a course called European Intellectual History. Don't you love that kind of thing from college? I wish I could do that now. And I took it with my roommate, Carrie, who was then a brilliant literary student -- and went on to be a brilliant literary scholar -- and my brother -- smart guy, but a water-polo-playing pre-med, who was a sophomore.
Իմ ելույթն այսօր խորհուրդների մասին է, եթե դուք ցանկանում եք մնալ աշխատաշուկայում։ Կարծում եմ դրանք երեքն են։ Առաջինը՝ նստեք սեղանի շուրջ։ Երկրորդը՝ ձեր գործընկերոջը դարձրեք իրական գործընկեր։ Եվ երրորդը՝ մի լքեք մինչ լքելու ժամանակը։ Առաջինը՝ նստեք սեղանի շուրջ։ Մի քանի շաբաթ առաջ Ֆեյսբուքի գրասենյակում մենք հյուրընկալեցինք մի շատ կարևոր պետական պաշտոնյայի, նա եկել էր հանդիպման Սիլիկոնային Հովտի ընկերությունների ղեկավարների հետ: Բոլորը նստել էին սեղանի շուրջ։ Նրա հետ երկու կին կար, որոնց հետ միասին նա ճամփորդում էր և որոնք բավականին մեծ պաշտոններ էին զբաղեցնում։ Եվ ես նրանց ասացի․ «Նստեք սեղանի շուրջ։ Եկեք նստեք սեղանի շուրջ»։ Նրանք նստեցին սենյակի մյուս անկյունում։ Երբ ես համալսարանում էի, ավարտական տարում, ես մի դասընթաց ունեի, որի անունն էր Եվրոպական մտավոր պատմություն։ Սիրում եք, չէ՞, համալսարանի նման դասընթացները։ Հիմա կերազեի նման բան սովորել։ Իմ ընկերուհի Կերին, ում հետ կիսում էի սենյակս, որն այդ ժամանակ փայլուն ուսանող էր, իսկ այժմ փայլուն գիտնական է, և իմ եղբայրը նույնպես մասնակցում էին դասընթացին, եղբայրս խելացի տղա էր, ով խաղում էր ջրային պոլո և պատրաստվում բժշկություն սովորել, երկրորդ կուրսի ուսանող էր։
The three of us take this class together. And then Carrie reads all the books in the original Greek and Latin, goes to all the lectures. I read all the books in English and go to most of the lectures. My brother is kind of busy. He reads one book of 12 and goes to a couple of lectures, marches himself up to our room a couple days before the exam to get himself tutored. The three of us go to the exam together, and we sit down. And we sit there for three hours -- and our little blue notebooks -- yes, I'm that old. We walk out, we look at each other, and we say, "How did you do?" And Carrie says, "Boy, I feel like I didn't really draw out the main point on the Hegelian dialectic." And I say, "God, I really wish I had really connected John Locke's theory of property with the philosophers that follow." And my brother says, "I got the top grade in the class."
Երեքս միասին էինք դասընթացին մասնակցում։ Կերին կարդում է բոլոր գրքերը բնագիր հունարենով ու լատիներենով, ներկա էր բոլոր դասերին, ես կարդում եմ բոլոր գրքերը անգլերենով, և մասնակցում դասերի մեծ մասին։ Եղբայրս զվաղված է, կարդում է 12 գրքից մեկը, և գնում մի երկու դասի, գալիս է մեր սենյակ քննությանը պատրաստվելու քննությունից մի քանի օր առաջ։ Մենք երեքս միասին ենք մասնակցում քննությանը։ Երեք ժամ նստում ենք քննությանը, մեր կապույտ նոթատետրերով, այո ես այդքան ծեր եմ։ Երբ դուրս ենք գալիս քննությունից, նայում իրար, և հարցնում․ «Ինչպե՞ս էր»։ Եվ Կերին ասում է․ «Ինձ թվում է ես այդպես էլ հեգելյան դիալեկտիկայի հիմնական սկզբունքը չկարողացա ամբողջությամբ ներկայացնել»։ Ես ասում եմ․ «Աստված իմ, երանի ես կապեի Ջոն Լոկի սեփականության տեսությունը իրեն հետևող փիլիսոփաների տեսությունների հետ»։ Եղբայրս ասում է․ «Ես ամենաբարձն եմ ստացել»։
(Laughter)
«Դու ամենաբա՞րձն ես ստացել։
"You got the top grade in the class? You don't know anything."
Դու ոչ մի բան չգիտես։»
(Laughter)
Այս պատմությունները
The problem with these stories is that they show what the data shows: women systematically underestimate their own abilities. If you test men and women, and you ask them questions on totally objective criteria like GPAs, men get it wrong slightly high, and women get it wrong slightly low. Women do not negotiate for themselves in the workforce. A study in the last two years of people entering the workforce out of college showed that 57 percent of boys entering, or men, I guess, are negotiating their first salary, and only seven percent of women. And most importantly, men attribute their success to themselves, and women attribute it to other external factors. If you ask men why they did a good job, they'll say, "I'm awesome. Obviously. Why are you even asking?" If you ask women why they did a good job, what they'll say is someone helped them, they got lucky, they worked really hard. Why does this matter? Boy, it matters a lot. Because no one gets to the corner office by sitting on the side, not at the table, and no one gets the promotion if they don't think they deserve their success, or they don't even understand their own success.
ցույց են տալիս այն, ինչ ցույց են տալիս տվյալները․ կանայք թերագնահատում են իրենց կարողությունները։ Եթե քննեք տղամարդկանց և կանանց, և օբյեկտիվ հարցեր իրենց ուղղեք, տղամարդիկ մի քիչ ավելի շատ են սխալ պատասխանում, կանայք մի քիչ ավելի պակաս։ Կանայք աշխատաշուկայում իրենց շահերը չեն պաշտպանում։ Վերջին երկու տարիների ուսումնասիրությունը համալսարան ավարտած աշխատաշուկա մտնողների շրջանում ցույց տվեց, որ տղաների... տղամարդկանց 57%-ը, սակարկում են իրենց առաջին աշխատավարձը, մինչդեռ կանանց միայն 7%-ն է անում դա։ Եվ ամենակարևորը, տղամարդիկ իրենց հաջողությանը վերագրում են իրենց, իսկ կանայք վերագրում են այն արտաքին գործոններին։ Եթե հարցնեք տղամարդկանց ինչու են նրանք ինչ-որ բան լավ արել, նրանք կպատասխանեն․ «Ես դեմք եմ։ Դա ակնհայտ է։ Ի՞նչ կարիք կա հարցնելու»։ Եթե հարցնեք կանանց ինչու են նրանք ինչ-որ բան լավ արել, նրանք կասեն, որ ինչ-որ մեկն օգնել է իրենց, նրանք հաջողակ էին, նրանք շատ էին աշխատել։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա շատ կարևոր է, որովհետև ոչ մեկ հաջողության չի հասնում անկյունում, և ոչ թե սեղանի շուրջը, նստելով։ Եվ ոչ ոք պաշտոնի բարձրացման չի հասնում, եթե համոզված չէ, որ արժանի է հաջողության, կամ նույնիսկ չի հասկանում երբ հաջողության է հասնում։
I wish the answer were easy. I wish I could go tell all the young women I work for, these fabulous women, "Believe in yourself and negotiate for yourself. Own your own success." I wish I could tell that to my daughter. But it's not that simple. Because what the data shows, above all else, is one thing, which is that success and likeability are positively correlated for men and negatively correlated for women. And everyone's nodding, because we all know this to be true.
Ես շատ կուզեի, որ լուծումը հեշտ լիներ։ Շատ կուզեի պարզապես ասել բոլոր այն երիտասարդ կանանց, ում հետ աշխատում եմ, այն հիանալի կանանց․ «Հավատացեք ձեր ուժերին և պաշտպանեք ձեր շահերը։ Ձեր հաջողության գրավականը դուք եք»։ Շատ կուզեի ասել դա իմ աղջկան։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։ Որովհետև տվյալները, բացի ամեն ինչից, շատ հստակ ցույց են տալիս մի բան, այն է հաջողությունը և համակրանքը ուղղակիորեն կապված են տղամարդկանց դեպքում, և բացասական կապ ունեն կանանց դեպքում։ Բոլորը գլխով են անում, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դա է ճշմարտությունը։
There's a really good study that shows this really well. There's a famous Harvard Business School study on a woman named Heidi Roizen. And she's an operator in a company in Silicon Valley, and she uses her contacts to become a very successful venture capitalist. In 2002 -- not so long ago -- a professor who was then at Columbia University took that case and made it [Howard] Roizen. And he gave the case out, both of them, to two groups of students. He changed exactly one word: "Heidi" to "Howard." But that one word made a really big difference. He then surveyed the students, and the good news was the students, both men and women, thought Heidi and Howard were equally competent, and that's good. The bad news was that everyone liked Howard. He's a great guy. You want to work for him. You want to spend the day fishing with him. But Heidi? Not so sure. She's a little out for herself. She's a little political. You're not sure you'd want to work for her. This is the complication. We have to tell our daughters and our colleagues, we have to tell ourselves to believe we got the A, to reach for the promotion, to sit at the table, and we have to do it in a world where, for them, there are sacrifices they will make for that, even though for their brothers, there are not.
Մի ուսումնասիրություն կա, որ դա շատ լավ ցույց է տալիս։ Մի հանրահայտ ուսումնասիրություն կա, որն արվել է Հարվարդի համալսարանի կողմից Հեյդի Ռոյզեն անունով կնոջ մասին։ Նա աշխատում է որպես օպերատոր Սիլիկոն Հովտում գտնվող մի ընկերությունում, և նա օգտագործում է իր կապերը և դառնում շատ հաջողակ ձեռնարկատեր։ 2002թ․-ին, ոչ այդքան հեռավոր անցյալում, մի դասախոս, որն այդ ժամանակ Կոլումբիա համալսարանում էր, փոխեց կնոջ անունը Հովարդ Ռոյզեն։ Եվ նա ներկայացրեց երկուսին էլ իր ուսանողների երկու խմբերին։ Նա փոխեց միայն մեկ բառ, դարձնելով Հեյդին Հովարդ։ Բայց այդ մեկ բառը ամեն ինչ փոխեց։ Նա այնուհետև հարցում անցկացրեց ուսանողների շրջանում։ Լավ նորությունն այն է, որ ըստ ուսանողների, և՜ արական և՜ իգական սեռի, Հեյդին և Հովարդը հավասարապես կոմպետենտ են, և դա լավ է։ Վատ նորությունն այն է, որ բոլորին դուր եկավ Հովարդը։ Նա հրաշալի մարդ է, և դուք ուզում եք աշխատել իր համար, ուզում եք ձկնորսության գնալ իր հետ։ Իսկ Հեյդի՞ն։ Ուսանողներն այդքան էլ համոզված չեն։ Նա ինքն իր մտքին է։ Նա մի քիչ քաղաքական է։ Դուք համոզված չեք, որ ուզում եք աշխատել իր հետ։ Խնդիրը դրանում է։ Մենք պետք է ասենք մեր աղջիկներին և մեր գործընկերներին, մենք պետք է ասենք ինքներս մեզ հավատալ մեր ուժերին, ձգտել հասնել ավելիին, նստել սեղանի շուրջ։ Եվ մենք պետք է անենք դա մի աշխարհում, որտեղ իրենք պիտի զոհաբերություններ անեն այդ ամենի համար, չնայած նրան, որ իրենց եղբայրներն այդ խնդիրը չունեն։
The saddest thing about all of this is that it's really hard to remember this. And I'm about to tell a story which is truly embarrassing for me, but I think important. I gave this talk at Facebook not so long ago to about 100 employees, and a couple hours later, there was a young woman who works there sitting outside my little desk, and she wanted to talk to me. I said, okay, and she sat down, and we talked. And she said, "I learned something today. I learned that I need to keep my hand up." "What do you mean?" She said, "You're giving this talk, and you said you would take two more questions. I had my hand up with many other people, and you took two more questions. I put my hand down, and I noticed all the women did the same, and then you took more questions, only from the men." And I thought to myself, "Wow, if it's me -- who cares about this, obviously -- giving this talk -- and during this talk, I can't even notice that the men's hands are still raised, and the women's hands are still raised, how good are we as managers of our companies and our organizations at seeing that the men are reaching for opportunities more than women?" We've got to get women to sit at the table.
Ամենատխուրն այս պատմության մեջ այն է, որ այս ամենը հիշելը շատ բարդ է։ Ես կպատմեմ մի պատմություն, որն իրականում ամաչում եմ պատմել, բայց կարծում եմ այն կարևոր է։ Ես այս թեմայով ելույթ էի ունենում Ֆեյսբուքում վերջերս մոտ հարյուր աշխատակիցների համար։ Մի քանի ժամ անց, մի երիտասարդ կին, որն աշխատում է այնտեղ, իմ գրասեղանից մի փոքր հեռավորության վրա, ցանկություն հայտնեց խոսել ինձ հետ։ Ես համաձայնվեցի, նա նստեց իմ սեղանի մոտ և մենք զրույց ունեցանք։ Եվ նա ասաց․ «Ես մի բան սովորեցի այսօր։ Ես սովորեցի, որ պետք է ձեռքս բարձրացրած պահել»։ Ես ասացի․ «Ի՞նչ նկատի ունեք»։ Նա ասաց․ «Դե, դուք ելույթ էիք ունենում, և դուք ասացիք, որ ևս երկու հարցի կպատասխանեք։ Եվ ես ձեռքս բարձրացրել էի, շատ ուրիշ մարդկանց պես, և դուք ևս երկու հարցի պատասխանեցիք։ Եվ ես ձեռքս իջեցրեցի, և նկատեցի, որ բոլոր կանայք իրենց ձեռքերն իջեցրեցին, իսկ դուք մի քանի այլ հարցի պատասխանեցիք, միայն տղամարդկանց հարցերի»։ Եվ ես մտածեցի, եթե նույնիսկ ես, ում համար սա կարևոր է, ակնհայտ է, չէ որ ես ելույթ եմ ունենում, այդ ելույթի ընթացքում, ես չեմ կարող նույնիսկ նկատել, որ տղամարդկանց ձեռքերը դեռ բարձրացրած են, և կանանց ձեռքերը դեռ բարձրացրած են, ինչպե՞ս մենք, որպես ղեկավարներ մեր կազմակերպություններում կարող ենք նկատել, որ տղամարդիկ ավելի են ձգտում օգտագործել հնարավորությունները քան կանայք։ Մենք պետք է նստեցնենք կանանց սեղանի շուրջ։
(Cheers)
(Ծափահարություններ)
(Applause)
Խորհուրդ համար երկու՝
Message number two: Make your partner a real partner. I've become convinced that we've made more progress in the workforce than we have in the home. The data shows this very clearly. If a woman and a man work full-time and have a child, the woman does twice the amount of housework the man does, and the woman does three times the amount of childcare the man does. So she's got three jobs or two jobs, and he's got one. Who do you think drops out when someone needs to be home more? The causes of this are really complicated, and I don't have time to go into them. And I don't think Sunday football-watching and general laziness is the cause.
ձեր գործընկերոջը դարձրեք իրական գործընկեր։ Ես համոզվել եմ, որ մենք ավելի մեծ առաջխաղացում ունենք աշխատաշուկայում, քան ընտանիքում։ Տվյալները դա շատ պարզ ցույց են տալիս։ Եթե կինը և տղամարդը երկուսն էլ աշխատում են, և նրանք երեխա ունեն, կինը երկու անգամ ավելի շատ տնային աշխատանք է կատարում քան տղամարդը, և կինը երեք անգամ ավելի շատ ժամանակ է հատկացնում երեխային քան տղամարդը։ Այսպիսով, կինը ունի երեք աշխատանք, կամ երկու աշխատանք, իսկ տղամարդը՝ մեկ։ Ի՞նչ եք կարծում, ով է լքում աշխատավայրը, երբ անհրաժեշտ է տանը ավելի շատ լինել։ Սրա պատճառները իրականում բարդ են, և ես դրանց մասին խոսելու ժամանակ չունեմ։ Եվ ես չեմ կարծում, որ կիրակնօրյա ֆուտբոլ դիտելը կամ ծուլությունը դրա պատճառ են հանդիսանում։
I think the cause is more complicated. I think, as a society, we put more pressure on our boys to succeed than we do on our girls. I know men that stay home and work in the home to support wives with careers, and it's hard. When I go to the Mommy-and-Me stuff and I see the father there, I notice that the other mommies don't play with him. And that's a problem, because we have to make it as important a job, because it's the hardest job in the world to work inside the home, for people of both genders, if we're going to even things out and let women stay in the workforce.
Կարծում եմ, պատճառն ավելի բարդ է։ Կարծում եմ, որ հասարակությունը պահանջում է տղաներից հաջողության հասնել, ավելի շատ քան աղջիկներից։ Ես ճանաչում եմ տղամարդկանց, ովքեր տանն են մնում և աջակցում իրենց կանանց, ովքեր կարիերայով են զբաղված։ Եվ դա դժվար է։ Երբ ես գնում եմ «Մաման և ես» և նման կենտրոններ և տեսնում ինչ-որ մեկին իր հոր հետ, նկատում եմ, որ մայրերը չեն շփվում նրա հետ։ Եվ դա խնդիր է, որովհետև մենք պետք է ընդունենք, որ այդ աշխատանքն այնքան կարևոր է․․․ որովհետև տնային աշխատանքը ամենաբարդ աշխատանքն է թե կանանց և թե տղամարդկանց համար, եթե մենք ցանկանում ենք հավասարեցնել իրավիճակը և թույլ տալ կանանց մնալ աշխատաշուկայում։
(Applause)
(Ծափահարություններ)
Studies show that households with equal earning and equal responsibility also have half the divorce rate. And if that wasn't good enough motivation for everyone out there, they also have more -- how shall I say this on this stage? They know each other more in the biblical sense as well.
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավասար եկամուտ և պատասխանատվություն ունեցող տնային տնտեսությունները երկու անգամ քիչ են ամուսնալուծվում։ Եվ եթե դա բավարար դրդապատճառ չի հանդիսանում բոլորի համար, նրանք նաև ավելի շատ․․․ ինչպե՞ս կարող եմ ասել․․․․ նրանք միմյանց ավելի լավ են ճանաչում բիբլիական իմաստով։
(Cheers)
(Բացականչություններ)
Message number three: Don't leave before you leave. I think there's a really deep irony to the fact that actions women are taking -- and I see this all the time -- with the objective of staying in the workforce actually lead to their eventually leaving. Here's what happens: We're all busy. Everyone's busy. A woman's busy. And she starts thinking about having a child, and from the moment she starts thinking about having a child, she starts thinking about making room for that child. "How am I going to fit this into everything else I'm doing?" And literally from that moment, she doesn't raise her hand anymore, she doesn't look for a promotion, she doesn't take on the new project, she doesn't say, "Me. I want to do that." She starts leaning back. The problem is that -- let's say she got pregnant that day, that day -- nine months of pregnancy, three months of maternity leave, six months to catch your breath -- Fast-forward two years, more often -- and as I've seen it -- women start thinking about this way earlier -- when they get engaged, or married, when they start thinking about having a child, which can take a long time. One woman came to see me about this. She looked a little young. And I said, "So are you and your husband thinking about having a baby?" And she said, "Oh no, I'm not married." She didn't even have a boyfriend.
Խորհուրդ համար երեք․ մի լքեք մինչ լքելը։ Կարծում եմ, որ այստեղ խորը հեգնանք կա․ այն գործողությունները, որը կանայք ձեռնարկում են, և ես միշտ դրա ականատեսն եմ լինում, գործողություններ ուղղված աշխատաշուկայում մնալուն, իրականում աշխատավայրից իրենց հեռանալու պատճառ են հանդիսանում։ Ահա թե ինչ է տեղի ունենում։ Մենք բոլորս զբաղված ենք, ցանկացած կին զբաղված է։ Եվ նա սկսում է մտածել երեխա ունենալու մասին։ Եվ այն պահից, որ նա սկսում է մտածել երեխա ունենալու մասին, նա սկսում է մտածել այդ երեխայի մասին։ «Ինչպե՞ս ես կարող եմ շարունակել անել այն ամենն ինչ անում եմ այժմ»։ Եվ ուղիղ այդ պահից սկսած, նա այլևս չի բարձրացնում իր ձեռքը, նա չի փորձում հասնել ավելիին, նոր ծրագրի վրա աշխատել, նա չի ասում․ «Ես։ Ես ուզում եմ անել դա»։ Նա սկսում է դիրքերը զիճել։ Խնդիրը նրանում է․․․ ենթադրենք, որ նա հղիացել է այդ օրը, հղիության իննը ամսիս, երեք ամիս արձակուրդ, վեց ամիս ուշքի գալու համար, այս ամենը մոտ երկու տարի կպահանջի, ավելի հաճախ, և ես դրա ականահատեսն եմ եղել, կանայք սկսում են մտածել դրա մասին ավելի շուտ, երբ նրանք նշանվում են կամ ամսունանում, երբ նրանք սկսում են մտածել երեխա ունենալու մասին, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել։ Մի կին էր եկել ինձ հետ խոսելու դրա մասին, ես նայեցի նրան, և նա երիտասարդ տեսք ուներ։ Ես ասացի․ «Դուք և ձեր ամուսինը մտածում եք երեխա ունենալու մասի՞ն»։ Նա ասաց․ «Օ՜, ոչ, ես ամուսնացած չեմ»։ Նա նույնիսկ ընկեր չուներ։
(Laughter)
Ես ասացի․ «Դուք մտածում եք սրա մասին
I said, "You're thinking about this just way too early."
ժամանակից շուտ»։
But the point is that what happens once you start kind of quietly leaning back? Everyone who's been through this -- and I'm here to tell you, once you have a child at home, your job better be really good to go back, because it's hard to leave that kid at home. Your job needs to be challenging. It needs to be rewarding. You need to feel like you're making a difference. And if two years ago you didn't take a promotion and some guy next to you did, if three years ago you stopped looking for new opportunities, you're going to be bored because you should have kept your foot on the gas pedal. Don't leave before you leave. Stay in. Keep your foot on the gas pedal, until the very day you need to leave to take a break for a child -- and then make your decisions. Don't make decisions too far in advance, particularly ones you're not even conscious you're making.
Ի՞նչ է տեղի ունենում, երբ դուք սկսում եք կամաց-կամաց դիրքերը զիջել։ Յուրաքանչյուրս, ով անցել է սրա միջով, և ես ուզում եմ ասել ձեզ, որ երբ երեխա ունեք, ձեր գործը պիտի շատ լավը լինի, որ հետ գնաք, որովհետև շատ դժվար է թողնել երեխային տանը, ձեր գործը պիտի բավականաչափ բարդ լինի, այն պիտի հաճույք պատճառի ձեզ։ Այն պիտի կարևոր լինի ձեզ համար։ Եվ եթե երկու տարի առաջ դուք առաջ չեք գնացել, իսկ ձեր կողքը նստած ինչ-որ մի երիտասարդ դա արել է, եթե երեք տարի առաջ դուք դադարել եք փնտրել նոր հնարավորություններ, դուք ձանձրանալու եք, որովհետև չեք պահել ձեր ոտքը գազի ոտնակին սեղմած։ Մի լքեք մինչ լքելու ժամանակը։ Մնացեք աշխատավայրում։ Պահեք ձեր ոտքը գազի ոտնակին սեղմած, մինչ այն օրը, երբ ստիպված կլինեք ձեր երեխայի պատճառով լքել աշխատավայրը, և ապա միայն որոշում կայացրեք։ Մի կայացրեք որոշումներ հեռավոր ապագայի համար, հատկապես որոշումներ, որոնց կայացնելը դուք չեք էլ գիտակացում։
My generation really, sadly, is not going to change the numbers at the top. They're just not moving. We are not going to get to where 50 percent of the population -- in my generation, there will not be 50 percent of [women] at the top of any industry. But I'm hopeful that future generations can. I think a world where half of our countries and our companies were run by women, would be a better world. It's not just because people would know where the women's bathrooms are, even though that would be very helpful. I think it would be a better world. I have two children. I have a five-year-old son and a two-year-old daughter. I want my son to have a choice to contribute fully in the workforce or at home, and I want my daughter to have the choice to not just succeed, but to be liked for her accomplishments.
Իմ սերունդը, իրականում, որքան էլ դա տխուր չէ, չի փոխելու վերևի օղակներում աշխատող կանանց թիվը։ Այդ թիվն այժմ չի փոխվում։ Բնակչության 50 տոկոսը չի լինելու․․․ իմ սերնդի մարդկանց 50 տոկոսը չի գտնվելու որևէ ոլորտի վերևի օղակում։ Բայց ես հույս ունեմ, որ դա կհաջողվի անել ապագա սերունդներին։ Կարծում եմ, որ աշխարհը, որտեղ երկների կեսը և կազմակերպությունները կեսը ղեկավարվում են կանանց կողմից, կլինի ավելի լավ աշխարհ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ կիմանան, թե որտեղ է կանանց զուգարանը, չնայած դա շատ օգտակար կլինի։ Կարծում եմ, որ դա աշխարհն ավելի լավը կդարձնի։ Ես ունեմ երկու երեխա։ Ես ունեմ հինգ տարեկան տղա և երկու տարեկան աղջիկ։ Ես ուզում եմ, որ իմ տղան ունենա ընտրություն լիովին ներդում ունենալ աշխատավայրում կամ տանը, և ես ուզում եմ, որ իմ աղջիկը ունենա ընտրություն ոչ միայն հաջողության հասնել, այլ նաև համակրելի լինել իր ձեռքբերումների համար։
Thank you.
Շնորհակալություն։
(Applause)
(Ծափահարություններ)