Sergey Brin: I want to discuss a question I know that's been pressing on many of your minds. We spoke to you last several years ago. And before I get started today, since many of you are wondering, I just wanted to get it out of the way. The answer is boxers. Now I hope all of you feel better.
Սերգեյ Բիրն. Ես ցանկանում եմ քննարկել մի հարց, որը, ես գիտեմ, շատ է հուզում ձեզ: Մենք խոսել ենք ձեզ հետ այս մասին մի քանի տարի առաջ: Եվ մինչ այսօր իմ խոսքը սկսելը, քանի որ բոլորդ հետաքրքրվում եք, ես կցանկանայի լուծել այս հարցը: Պատասխանը` բռնցքամարտկներ: Հիմա կարծում եմ դուք ավելի լավ եք զգում:
Do you know what this might be? Does anyone know what that is?
Ի՞նչ եք կարծում, սա ինչ կարող է լինել: Ի՞նչ որ մեկը գիտի, թե սա ինչ է նշանակում:
Audience: Yes.
Հանդիսատեսներ. Այո:
SB: What is it?
Բրին. Եվ ի՞նչ է սա:
Audience: It's people logging on to Google around the world.
Հանդիսատես. Դրանք բոլոր այն մարդիկ են, ովքեր գրանցվում են Google-ում ողջ աշխարհով մեկ:
SB: Wow, OK. I didn't really realize what it was when I first saw it. But this is what helped me see it. This is what we run at the office, that actually runs real time. Here it's slightly logged. But here you can see around the world how people are using Google. And every one of those rising dots represents probably about 20, 30 searches, or something like that. And they're labeled by color right now, by language.
Բրին. Օհօ, շատ լավ: Ես իրականում չհասկացա դա, երբ առաջին անգամ տեսա այն: Բայց սա այն էր, ինչը օգնեց ինձ հասկանալ այն: Սա այն է, ինչ մենք օգտագործում ենք մեր գրասենյակում, այն իրականում աշխատում է ժամանակի իրական ռեժիմում: Այստեղ ավելի քչերն են ներս գրանցվել: Բայց այնտեղ, աշխարհի մասշտաբով, դուք կարող եք տեսնել ինչպես են մարդիկ օգտագործում Google-ը: Եվ այդ ավելացող յուրաքանչյուր կետ ներկայացում են մոտավորապես 20, 30 որոնումներ կամ դրա նման մի բան: Եվ նրանք նշվում են գունավոր տողով, յուրաքանչյուր լեզվով:
So you can see: here we are in the U.S., and they're all coming up red. There we are in Monterey -- hopefully I can get it right. You can see that Japan is busy at night, right there. We have Tokyo coming in in Japanese. There's a lot of activity in China. There's a lot of activity in India. There's some in the Middle East, the little pockets. And Europe, which is right now in the middle of the day, is going really strong with a whole wide variety of languages.
Այսպիսով դուք կարող եք տեսնել. ահա այստեղ ենք մենք` ԱՄՆ-ում, և նրանք բոլորը կարմիր են դառնում: Այստեղ մենք Մոնտերեյում ենք - կարծում եմ ճիշտ եմ: Դուք կարող եք տենսել, որ Ճապոնիան զբաղված է նույնիսկ գիշերը, հենց այստեղ: Մենք այստեղ ունենք Տոկիոն, որը երևում է ճապոներեն: Շատ ակտիվություն է նկատվում Չինաստանում: Շատ ակտիվ է նաև Հնդկաստանը: Ինչ-որ բան նկատվում է Միջին Արևելքում, փոքրիկ նշաններով: Եվ Եվրոպան, որտեղ հենց հիմա օրվա կեսն է, իրապես հագենում է բոլոր լեզուների տարբերակներ առաջարկելով:
Now you can also see, if I turn this around here -- hopefully I won't shake the world too much. But you can also see, there are places where there's not so much. Australia, because there just aren't very many people there. And this is something that we should really work on, which is Africa, which is just a few trickles, basically in South Africa and a few other urban cities. But basically, what we've noticed is these queries, which come in at thousands per second, are available everywhere there is power. And pretty much everywhere there is power, there is the Internet. And even in Antarctica -- well, at least this time of year -- we from time to time will see a query rising up. And if we had it plotted correctly, I think the International Space Station would have it, too.
Այժմ դուք նաև կարող եք տեսնել, երբ ես սա պտտեմ, հուսով եմ աշխարհը շատ չեմ շարժի: Բայց դուք կարող եք տեսնել, որ կան տեղեր, որոնք այնքան էլ ակտիվ չեն: Ավստրալիան, քանի որ այնտեղ շատ մարդիկ չեն բնակվում: Եվ այս մեկը, որի ուղղությամբ մենք պետք է շատ աշխատենք, որն Աֆրիկան է, ընդամենը մի քանի կետ, հիմնականում Հարավային Աֆրիկան և մի քանի այլ բնակեցված հատվածներ: Բայց հիմնականում, մենք նկատում ենք այն, որ այս հարցումները, որոնք գալիս են վայրկյանի հազարերորդական հաճախականությամբ, հասանելի են այն տեղերում, որտեղ կա Էլեկտրականություն: Եվ բավական շատ տեղերում, որտեղ կա Էլեկտրականություն, այնտեղ կա ինտերնետ: Նույնիսկ Անտարկտիդայում, համենայն դեպս տարվա այս եղանակին, մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք տեսնել հարցումների աճ: Եվ, եթե մենք այն ճիշտ ենք պատրաստել, ես կարծում եմ Միջազգային տիեզերական կայանը ես կարծում եմ Միջազգային տիեզերական կայանը, նմանապես պետք է այն ունենա:
So this is some of the challenge that we have here, is you can see that it's actually kind of hard to get the -- there we go. This is how we have to move the bits around to actually get the people the answers to their questions. You can see that there's a lot of data running around. It has to go all over the world: through fibers, through satellites, through all kinds of connections. And it's pretty tricky for us to maintain the latencies as low as we try to. Hopefully your experience is good. But you can see also, once again -- so some places are much more wired than others, and you can see all the bandwidth across the U.S., going up over to Asia, Europe in the other direction, and so forth.
Այսպիսով, սա յուրօրինակ մարտահրավեր է, եւ ինչպես նկատում եք, այնքան էլ դյուրին չէր, այս ամենին հասնելը: Ահա, թե ինչպես մենք պիտի տեղաբաշխենք այդ կետերը, որպեսզի մարդկանց տանք նրանց հարցերի պատասխանները: Դուք տեսնում եք, որ կան բավական շատ տվյալներ: Դա պետք է տարածվի ողջ աշխարհով. ապակե մանրաթելային լարերով, արբանյակներով, տարբեր տեսակի կապուղիներով: Եվ բավական բարդ է մեզ համար ուշացումները նվազագույնի հասցնել: Հուսով եմ, ձեր փորձերը հաջող են եղել: Բայց դուք ևս մեկ անգամ կարող եք համոզվել, որ որոշ տեղամասեր առավել լավ են աշխատում, քան մյուսները, և դուք կարող եք տեսնել բոլոր կապերը ԱՄՆ-ի շրջանում, որը գալիս է Ասիայից, Եվրոպայից և այլ տեղամասերից և այդպես շարունակ:
Now what I would like to do is just to show you what one second of this activity would look like. And if we can switch to slides -- all right, here we go. So this is slowed down. This is what one second looks like. And this is what we spend a lot of our time doing, is just making sure that we can keep up with this kind of traffic load. Now, each one of those queries has an interesting life and tale of its own. I mean, it could be somebody's health, it could be somebody's career, something important to them. And it could potentially be something as important as tomato sauce, or in this case, ketchup.
Այժմ ես պարզապես կցանկանայի ձեզ ցույց տալ, թե ինչի է նման այս գործողությունների մի վայրկյանը: Եվ, եթե մի պահ մեր ուշադրությունը սևեռենք ներկայացմանը, ահա, այսպես: Այնպես որ դա կարող է մի քիչ դանդաղել: Ահա այսպիսին է մեկ վայրկյանի տեսքը: Եվ ահա, թե ինչպես ենք մենք անցկացնում մեր աշխատանքային ժամերը, պարզապես համոզվելով, որ կարող ենք աշխատել և ապահովել այս ծավալի բեռնավորումներ: Այժմ, այդպիսի հարցումներից յուրաքանչյուրը ունի իր հետաքրքիր կյանքն ու իր սեփական պատմությունը: Ի նկատի ունեմ, դա կարող է լինել ինչ-որ մեկի առողջությունը, կարող է լինել ինչ-որ մեկի աշխատանքը, ինչ-որ շատ կարևոր բան նրանց համար: Եվ դա պոտենցիալ կարող է լինել մի բան, այնքան կարևոր, ինչպիսին տոմատի մածուկը, կամ այս դեպքում` կետչուպը:
So this is a query that we had -- I guess it's a popular band that was more popular in some parts of the world than others. You can see that it got started right here. In the U.S. and Spain, it was popular at the same time. But it didn't have quite the same pickup in the U.S. as it did in Spain. And then from Spain, it went to Italy, and then Germany got excited, and maybe right now the U.K. is enjoying it. And so I guess the U.S. finally, finally started to like it, too. And I just wanted to play it for you.
Ահա այն հարցումը, որ մենք ստացել էինք. Ենթադրում եմ, սա շատ հայտնի խումբ է, որը առավել հայտնի է աշխարհի որոշ մասերում, համեմատած մյուսների: Դուք կարող եք տեսնել, որ այն կարող է սկսել հենց այստեղից: ԱՄՆ-ում և Իսպանիայում այն հայտնի էր նույն ժամանակահատվածում: Բայց դրանք չունեն նույն բարձրագույն կետերը ԱՄՆ-ում ինչպես Իսպանիայում: Եվ Իսպանիայից հետո, այն շարժվում է Իտալիա, և հետո Գերմանիան է աշխուժանում, և հավանաբար Մեծ Բրիտանիան նույնպես: Եվ ես կարծում եմ ԱՄՆ-ը վերջապես, սկսեց այն նույնպես հավանել: Ես պարզապես ցանկանում եմ աշխատացնել սա ձեզ համար, որ տեսնեք:
Anyway, you can all enjoy it for yourselves -- hopefully that search will work. As a part of -- you know, part of what we want to do to grow our company is to have more searches. And what that means is we want to have more people who are healthy and educated. More animals, if they start doing searches as well. But partly, we want to make the world a better place, and so one thing that we're embarking upon is the Google Foundation, and we're in the process of setting that up.
Ինչևէ, դուք բոլորդ կարող եք այն ինքներդ էլ վայելել, հուսով եմ այն կաշխատի: Որպես դրա մի մաս, այն, ինչ մենք ցանկանում ենք անել, որպեսզի զարգացնենք մեր կազմակերպությունը, ավելի շատ որոնողներ ունենալն է: Եվ դա նշանակում է, որ մենք ցանկանում ենք ունենալ ավել շատ առողջ և կիրթ մարդիկ: Նաև շատ կենդանիներ, եթե նրանք սկսեն որոնումներ անել նույնպես: Բայց մասամբ, մենք ցանկանում ենք, որ աշխարհը լինի ավելի լավ վայր, և այդպիսով մենք հիմնադրեցինք Google-ի Ֆոնդը և մենք այն առաջ տանելու գործընթացի մեջ ենք:
We also have a program already called Google Grants that now serves over 150 different charities around the world, and these are some of the charities that are on there. And it's something I'm very excited to be a part of. In fact, many of the organizations that are here -- the Acumen Fund, I think ApproTEC we have running, I'm not sure if that one's up yet -- and many of the people who have presented here are running through Google Grants. They run Google ads, and we just give them the ad credit so they can let organizations know.
Եվ նաև ունենք Google Նվիրատվություն ծրագիրը, որն այժմ սպասարկում է մոտ 150 տարբեր բարեգործական կազմակերպություններ ողջ աշխարհով, և ահա որոշ բարեգործական կազմակերպությունների ցուցակը: Եվ սա այն մասն է, որի համար ես առանձնահատուկ ուրախ եմ: Իրականում, այստեղ նշված կազմակերպություններից շատերը, Acumen Fund-ը, ApproTEC-ը, որին մենք ենք ծառայություններ մատուցում և շատ մարդիկ, ովքեր ներկայացվել են այստեղ, ներկայումս գործում են Google-ի նվիրատվութունների միջոցով: Նրանք աշխատացնում են Google-ի հայտարարությունների մասը, և մենք նրանց տալիս ենք հավելյալ գովազդի մաս, այդպիսով նրանք կարող են տեղեկացնել իրենց մասին:
One of the earlier results that we got -- we have a Singaporean businessman who is now sponsoring a village of 25 Vietnamese girls for their education, and that was one of the earliest results. And as I said, now there have been many, many stories that have come in, because we do have hundreds of charities in there, and the Google Foundation will be an even broader endeavor. Now does anybody know who this is? A-ha!
Ամենից առաջին արդյունքները, որ մենք ստացանք. մի Սինգապուրցի գործարար էր, որ այժմ հովանավորում է մի գյուղ 25 Վիետնամացի աղջիկներով, նրանց կրթության համար, և դա ամենաառաջին արդյունքներից էր: Եվ ինչպես ասացի, այժմ պատմությունները ավելանում ու ավելանում ե, որովհետև մենք ունենք հարյուրավոր բարեգործական կազմակերպություններ, և շուտով Google Ֆոնդը ավելի մեծ արդյունքներ կունենա: Լավ, որևէ մեկը գիտի՞, թե ով է սա: Ահա'
Audience: Orkut.
Հանդիսատես. Օրկուտ:
SB: Yes! Somebody got it. This is Orkut. Is anybody here on Orkut? Do we have any? Okay, not very many people know about it. I'll explain it in a second. This is one of our engineers. We find that they work better when they're submerged and covered with leaves. That's how we churn those products out. Orkut had a vision to create a social network. I know all of you are thinking, "Yet another social network." But it was a dream of his, and we, basically, when people really want to do something, well, we generally let them. So this is what he built. We just released it in a test phase last month, and it's been taking off.
Բրին. Այո, ինչ-որ մեկն ասաց: Սա Օրկուտն է: Ինչ-որ մեկը կա Օրկուսից?: Ունենք այդպիսիններ?: Լավ, ոչ այնքան շատ մարդիկ գիտեն դրա մասին: Ես կբացատրեմ մի քանի վայրկյանում: Սա մեր ինժեներներից մեկն է: Մենք հայտնաբերեցինք, որ նրանք ավելի լավ են աշխատում, երբ նրանք ծանրաբեռնված են: Այդ էր պատճառը որ մենք միացրեցինք դրանք: Օրկուտն ուներ սոցիալական ցանց ստեղծելու միտք: Ես գիտեմ բոլորդ մտածում եք "Եվս մի սոցիալական ցանց" Բայց դա միայն նրա երազանքն էր, և մենք, հիմնականում, երբ մարդիկ ի սրտե ցանկանում են ինչ-որ բան անել, մենք հիմնականում թույլատրում ենք դա: Եվ ահա թե Օրկուտն ինչ ստեղծեց: Մենք դա գիտակցեցինք միայն անցյալ ամիս փորձարկման ժամանակ, և դա միանշանակ հաջողություն էր:
This is our VP of Engineering. You can see the red hair, and I don't know if you can see the nose ring there. And these are all of his friends. So this is how -- we just deployed it -- we just decided that people would send each other invitations to get into the service, and so we just had the people in our company initially send them out. And now we've grown to over 100,000 members. And they spread, actually, very quickly, even outside the U.S.
Նա մեր փոխնախագահն է ինժինիրինգի գծով: Դուք կարող եք տեսնել նրա կարմիր մազերը, և չգիտեմ, արդյոք կարող եք տեսնել նրա ականջողը քթի վրա: Եվ սրանք բոլորը նրա ընկերներն են: Ահա թե ինչպես մենք կարողացանք անել դա, մենք որոշեցինք, որ մարդիկ պարզապես միմյանց կուղարկեն հրավերքներ այս ծառայությանը միանալու համար, և այդպիսով մեր ընկերությունում մենք ունեցանք մարդիկ, որոնք կատարեցին առաջին հրավերքները: Եվ այժմ մեր խումբը հասել 100 000 հոգու: Նրանք, իրականում, շատ արագ տարածվում են նույնիսկ ԱՄՆ տարածքից դուրս:
You can see, even though the U.S. is still the majority here -- though, by the way, search-wise, it's only about 30 percent of our traffic -- but it's already going to Japan, and the U.K., and Europe, and all the rest of the countries. So it's a fun little project. There are a variety of demographics. I won't bore you with these. But it's just the kind of thing that we just try out for fun and see where it goes. And -- well, I'll leave you in suspense. Larry, you can explain this one.
Դուք կարող եք տեսնել, որ, չնայած, ԱՄՆ-ը դեռևս մեծ մաս է կազմում, բայցևայնպես, կազմում է նաև մեր ծանրաբեռնվածության 30 տոկոսը: Արդեն սկսել ենք աճել դեպի Ճապոնիա, Մեծ Բրիտանիա և Եվրոպա և մնացյալ երկրներ: Այսպիսով, դա փոքրիկ ծրագիր է: Շատ տարբեր դեմոգրաֆիական դրսևորումներ կան: Ես չեմ ձանձրացնի դրանով ձեզ: Բայց սա մի հատուկ տեսակի գործունեություն է, որը մենք անում ենք զվարճանքի և զբաղմունքի համար և հետևում ենք, թե այն ուր կհասնի: Եվ... լավ, ես կպահեմ ձեզ սպասողական վիճակում: Լարի, դու կարող ես դա բացատրել:
Larry Page: Thank you, Sergey. So one of the things -- both Sergey and I went to a Montessori school, and I think, for some reason, this has been incorporated in Google. And Sergey mentioned Orkut, which is something that, you know, Orkut wanted to do in his time, and we call this -- at Google, we've embodied this as "the 20 percent time," and the idea is, for 20 percent of your time, if you're working at Google, you can do what you think is the best thing to do. And many, many things at Google have come out of that, such as Orkut and also Google News. And I think many other things in the world also have come out of this. Mendel, who was supposed to be teaching high-school students, actually, you know, discovered the laws of genetics -- as a hobby, basically. So many, many useful things come out of this.
Լարի Փեյջ. Շնորհակալ եմ Սերգեյ: Կարևոր կետերից մեկն այն է, որ երկուսս էլ, ես ու Սերգեյը գնացել ենք Մոնտեսորի դպրոց, և կարծում եմ, չգիտեմ ինչու, սա ներառվեց Google-ում: Եվ Սերգեյը նշեց Օրկուտը, որը մի այնպիսի բան էր, որը, Օրկուտը ցանկանում էր անել դա իր ժամանակին և մենք Google-ում դա կոչում ենք, մենք այն անվանում ենք, որպես ''քո ժամանակի 20 տոկոսը'' հիմնական գաղափարն այն է, որ ձեր ժամանակի 20 տոկոսի ընթացքում, եթե դուք աշխատում եք Google-ի համար, դուք կարող եք անել այն, ինչ կարծում եք ամենակարևորն է ձեզ համար: Եվ շատ ու շատ բաներ Google-ում սկսել են հենց սրանից: ինչպես Օրկուտը և նաև Google News-ը: Եվ ես կարծում եմ շատ բաներ աշխարհում ի հայտ են եկել հենց այս պատճառով: Մենդելը, ով դասավանդում էր ուսանողներին, իրականում, դուք գիտեք, բացահայտեց գենետիկայի օրենքը զբաղվելով դրանով որպես հոբբի, հիմնականում: Այսպիսով, շատ կարևոր բաներ առաջացել են հենց սրանից:
And News, which I just mentioned, was started by a researcher. And he just -- he -- after 9/11, he got really interested in the news. And he said, "Why don't I look at the news better?" And so he started clustering it by category, and then he started using it, and then his friends started using it. And then, besides just looking cute on a baby's bottom, we made it a Googlette, which is basically a small project at Google.
Եվ News-ը, որ քիչ առաջ նշեցի, սկիզբ է առել վերլուծաբաններից: Եվ նա միայն, նա, սեպտեմբերի 11-ից հետո, միայն սկսեց հետաքրքրվել նորություններով: Նա մտածում էր. "Ինչու ես ավելի լավ չեմ դիտում նորությունները'': Եվ նա սկսեց դասավորել նրանք ըստ կարգերի, և սկսեց դա օգտագործել, ապա նաև նրա ընկերները սկսեցին օգտագործել: Եվ դրանից հետո, մենք ստեղծեցինք Googlette-ը, որը Google-ի մի փոքրիկ նախագիծ է:
So it'd be like three people, or something like that, and they would try to make a product. And we wouldn't really be sure if it's going to work or not. And in News' case, you know, they had a couple of people working on it for a while, and then more and more people started using it, and then we put it out on the Internet, and more and more people started using it. And now it's a real, full-blown project with more people on it. And this is how we keep our innovation running.
Դա ընդամենը 3 մարդ է ներառնում, կամ մոտավորապես այդքան, ովքեր կփորձեն ստեղծել մի նոր ապրանք: Եվ մենք համոզված չենք լինի, արդյոք դա կաշխատի, թե` ոչ: Եվ News-ի դեպքում, գիտեք, ընդամենը մի քանի մարդ էր աշխատում ծրագրի վրա հետո ավելի շատ մարդիկ միացան և սկսեցին օգտագործել այն, հետո մենք տեղադրեցինք այն ինտերնետում և գնալով ավելի շատ մարդ սկսեց օգտագործել դա: Եվ այսօր դա դարձել է իրականություն, լիամասշտաբ ծրագիր, մարդկանց ավելի ու ավելի մեծ խմբով: Ահա թե ինչպես ենք մենք աշխատացնեում մեր նորարարությունը:
I think usually, as companies get bigger, they find it really hard to have small, innovative projects. And we had this problem, too, for a while, and we said, "Oh, we really need a new concept." You know, the Googlettes -- that's a small project that we're not quite sure if it's going to work or not, but we hope it will, and if we do enough of them, some of them will really work and turn out, such as News.
Ես կարծում եմ սովորաբար, երբ կազմակերպությունները դառնում են ավելի մեծ, նրանք կարծում են, որ շատ դժվար է ունենալ փոքրիկ նախագծեր: Մենք նույնպես ունեինք նույն խնդիրը որոշ ժամանակ առաջ և մենք որոշոցինք. "Օ~, մենք իրապես նոր գախափարի կարիք ունենք: Գիտեք, Googlettes-ը փոքրիկ ծրագիր է, և մենք վստահ չենք, արդյոք այն կաշխատի, թե` ոչ: Բայց հուսով ենք, որ կաշխատի, և եթե մենք այդպիսիններից բավարար քանակի ունենանք, դրանցից որոշներն իրականում կաշխատեն և կդառնան հաջողված ինչպես News-ը:
But then we had a problem because then we had over 100 projects. And I don't know about all of you, but I have trouble keeping 100 things in my head at once. And we found that if we just wrote all of them down and ordered them -- and these are kind of made up. Don't really pay attention to them. For example, the "Buy Iceland" was from a media article. We would never do such a crazy thing, but -- in any case, we found if we just basically wrote them all down and ordered them, that most people would actually agree what the ordering should be. And this was kind of a surprise to me, but we found that as long as you keep the 100 things in your head, which you did by writing them down, that you could do a pretty good job deciding what to do and where to put your resources. And so that's basically what we've done since we instituted that a few years ago, and I think it has really allowed us to be innovative and still stay reasonably well-organized.
Հետո, այդ ժամանակ մենք ունեինք մի խնդիր. մենք ունեինք 100-ից ավելի ծրագրեր: Եվ ես նույնիսկ բոլորի մասին չգիտեի ես դժվարությամբ էի բոլոր 100 -ը մտքումս պահում: Եվ մենք մտածեցինք, որ եթե մենք դրանք պարզապես թղթին հանձնենք և դասավորենք, մեզ համար հիշելու որոշակի պատկեր կդառնա: Շատ ուշադրություն մի դարձրեք դրա վրա: Օրինակ, "Buy Iceland"-ը մի հոդվածից էր: Մենք երբեք այդպիսի խենթ քայլի չեինք դիմի, Սակայն ամեն դեպքում, երբ մենք դրանք գրենք և դասավորենք, ապա մարդկանց մեծամասնությունը կհամաձայնվի, որ այս հարցում դասավորվածություն պետք է: Եվ սա ինձ համար յուրահատուկ անակնկալ էր, բայց քանի դեռ 100 բան պահում ես քո գլխում, ինչը հնարավոր է դառնում գրելու միջոցով, դա, կարող է շատ օգտակար լնել որոշումների կայացման հարցում ինչպես նաև ռեսուրսների ճիշտ օգտագործման վերաբերյալ որոշումների կայացման գործում: Եվ ահա թե ինչ արեցինք մենք. սկսած այն օրվանից, ինչ մենք սկսեցինք կիրառել այս մեթոդը, կարծում եմ դա իսկապես մեզ նորարար դարձրեց և դրան զուգահեռ, նաև կազմակերպված:
The other thing we discovered is that people like to work on things that are important, and so naturally, people sort of migrate to the things that are high priorities. I just wanted to highlight a couple of things that are new, or you might not know about. And the top thing, actually, is the Deskbar. So this is a new -- how many of you use the Google Toolbar? Raise your hands.
Մի այլ բան, որ մենք հայտնաբերեցինք այն է, որ մարդիկ սիրում են աշխատել այնպիսի բաների վրա, որոնք կարևոր են և այնքան բնական, մարդիկ հետ են կանգնում այնպիսի գործերից, որոնք առավել հրատապ են: Ես պարզապես ցանկանում եմ մի քանի բան նշել, որոնք նոր են, արդիական և պետք է յուրաքանչյուրն իմանա: Եվ ամենակարևոր բանը Deskbar-ն է: Սա նոր է. ձեզանից քանիսն է օգտագործել Google Toolbar-ից: Ձեռք բարձրացրեք:
How many of you use the Deskbar? All right, see? You guys should try it out. But if you go to our site and search for "Deskbar," you'll get this. And the idea is, instead of a toolbar, it's just present all the time on your screen on the bottom, and you can do searches really easily. And it's sort of like a better version of the toolbar. Thank you, Sergey.
Իսկ քանիսն է օգտագործել Deskbar-ից: Շատ լավ, տեսնում եք : Դուք պետք է փորձեք այն: Բայց եթե դուք մեր միջոցով փնտրեք "Deskbar", դուք կգտնեք այն: Եվ հիմնական միտքն այն է, որ, toolbar-ի փոխարեն,այն պարզապես ձեռքի տակ է ձեր էկրանի ներքև մասում, և դուք կարող եք ավելի դյուրին եղանակով հարցումներ կատարել: Սա թվում է` toolbar-ի լավ տարբերակն է: Շնորհակալ եմ Սերգեյ:
This is another example of a project that somebody at Google was really passionate about, and they just, they got going, and it's really, really a great product, and really taking off. Google Answers is something we started, which is really cool, which lets you -- for five to 100 dollars, you can type a question in, and then there's a pool of researchers that go out and research it for you, and it's guaranteed and all that, and you can get actually very good answers to things without spending all that time yourself.
Սա ծրագրի մի այլ օրինակ է, որով ինչ-որ մարդիկ Google-ում իրապես տարված էին, և նրանք պարզապես, շարունակեցին իրենց սիրված գործը, և արդյունքում հիանալի բան ստացվեց,և իսկապես մեծ հաջողություն դարձավ: Google Answers-ը մի բան է, ինչ մենք սկսել ենք, այն չափազանց լավն է, այն ձեզ թույլ է տալիս 5-100 դոլարի դիմաց գրել հարցը և կան չափազանց մեծ քանակով վերլուծաբաններ ովքեր սկսում են վերլուծել այս հարցի պատասխանը քեզ համար, և դուք, երաշխավորում ենք, կարող եք բավական լավ պատասխաններ ստանալ առանց լրացուցիչ ժամանակ կորցնելու:
Froogle lets you search shopping information, and Blogger lets you publish things. But all of these -- well, these were all sort of innovative things that we did that -- you know, we try many, many different things in our company. We also like to innovate in our physical space, and we noticed in meetings, you know, you have to wait a long time for projectors to turn on and off, and they're noisy, so people shut them off. And we didn't like that, so we actually, in maybe a couple of weeks, we built these little enclosures that enclosed the projectors, and so we can leave them on all the time and they're completely silent. And as a result, we were able to build some software that also lets us manage a meeting, so when you walk into a meeting room now, it lists all the meetings that are happening, you can very easily take notes, and they just get emailed automatically to all the people that were present in the meeting.
Froogle-ը հնարավորություն է տալիս գնումների վերաբերյալ տեղեկատվություն որոնել և Blogger-ը հնարավորություն է տալիս հրապարակել դրանք: Այս ամենը նորարարություններ են, որ մենք արել ենք մենք շատ բաներ ենք փորձել մեր ընկերությունում: Մենք նաև ցանկանում ենք նորամուծություն անել մեր կազմակերպության ֆիզիկական տարածության հետ կապված և հանդիպումների ժամանակ մենք նկատեցինք, որ երկար պետք է սպասեք, միչև պրոյեկտորները միանան և անջատվեն, և դրանք աղմկոտ են ու այդ պատճառով մարդիկ դրանք անջատում են: Եվ դա մեզ դուր չէր գալիս, այսպիսով, մի քանի շաբաթների ընթացքում, մենք պատրաստեցինք այս փոքրիկ կաղապարները, որոնց մեջ տեղադրվում են պրոյեկտորները և մենք կարող ենք դրանք միացրած թողնել անընդհատ այդպես նրանք լիովին անձայն են: Այս ամենի արդյունքում, մենք հնարավորություն ունեցանք մշակել մի համակարգչային ծրագիր, որ մեզ հնարավորություն է տալիս կառավարել հանդիպումները, այսպիսով, երբ դուք մտնում եք հանդիպումների սենյակ, այն նշում է բոլոր այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում, դուք,առանց դժվրության կարող եք նշումներ կատարել, և նրանք էլեկտրոնային փոստով անմիջապես կուղարկվեն բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցում են հանդիպմանը:
And as we become more of a global company, we find these things really affect us -- you know, can we work effectively with people who aren't in the room? And things like that. And simple things like this can really make a big difference. We also have a lot of engineers in those meetings, and they don't always do their laundry as much as they should. And so we found it was pretty helpful to have laundry machines, for our younger employees especially, and ... we also allow dogs and things like that, and we've had, I think, a really fun culture at our company, which helps people work and enjoy what they're doing.
Եվ քանի որ մենք դարձել ենք մի տեսակ ավելի գլոբալ կազմակերպություն, կարծում ենք, մեզ համար մեծ ազդեցություն ունի այն հանգամանքը, արդյոք մենք կարող ենք աշխատել այն մարդկանց հետ, որոնք սենյակում չեն: Եվ նման այլ բաներ: Սրա նման փոքր թվացող բաները կարող են իրականում մեծ փոփոխության հիմք դառնալ: Այդ հանդիպումների ժամանակ մենք նաև շատ ինժեներներ ունենք, և նրանք հաճախ չեն հասցնում նույնիսկ իրենց լվացքը անել: Եվ այդպիսով մենք շատ օգտակար համարեցինք լվացքի մեքենաներ տեղադրել հիմնականում մեր երիտասարդ աշխատակիցների համար, և ... նունիսկ թույլատրեցինք նրանց ընտանի կենդանիների` շներին և այլն մեր կազմակերպությունում, և այսպիսով մեր կազմակերպությունում շատ ուրախ միջավայր ստեղծվեց, ինչն հնարավորություն էր տալիս մարդկանց աշխատել և հաճույք ստանալ իրենց կատարած աշխատանքից:
This is actually our "cult picture." I just wanted to show quickly. We had this on our website for a while, but we found that after we put it on our website, we didn't get any job applications anymore. But anyway, every year we've taken the whole company on a ski trip. A lot of work happens in companies from people knowing each other, and informally. And I think we've done a good job encouraging that. It makes it a really fun place to work.
Եվ սա մեր "աշխատանքային միջավայրի պատկերն է" Ես պարզապես ցանկանում էի արագ այն ցույց տալ: Որոշ ժամանակահատված մենք այն տեղադրել էինք մեր կայքում, բայց նկատեցինք, որ կայքում այն տեղադրելուց հետո մենք այլևս աշխատանքի ընդունման դիմումներ չենք ստանում: Համենայն դեպս, ամեն տարի մենք տանում էինք ողջ աշխատակազմին դահուկային ճանապարհորդության: Կազմակերպություններում կատարվող աշխատանքների մեծ մասն արվում է մարդկանց միմյանց ճանաչելու արդյունքում և ոչ պաշտոնական պայմաներում: Մենք կարծում ենք, որ լավ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ: Այս ամենի արդյունքում մեր աշխատանքի վայրը շատ ուրախ է դարձել:
Along with our logos, too, which I think really embody our culture when we change things. In the early days, we were actually advised we should never change our logo because we should establish our brand, you know, because, you know, you'd never want to change your logo. You want it to be consistent. And we said, "Well, that doesn't sound so much fun. Why don't we try changing it every day?"
Մեր լոգոն էլ, կարծում եմ շատ համապատասխանում է մեր միջավայրին, երբ փոփոխություններ են կատարվում: Ամենասկզբում, մեզ խորհուրդ տրվեց երբեք չփոխել մեր լոգոն, քանի որ պետք էր պահել և ուժեղացնել մեր բրենդը, գիտեք, մտածում ես , որ երբեք չես ցանկանում փոխել քո լոգոն: Դու ուզում ես, որ այն լինի հաստատուն և հարատև: Բայց մենք ասացինք. " Դե լավ, դա այդքան էլ զվարճալի չէ: Ինչու չփորձենք փոխել այն ամեն օր":
One of the things that really excites me about what we're doing now is we have this thing called AdSense, and this is a little bit foreshadowing -- this is from before Dean dropped out. But the idea is, like, on a newspaper, for example, we show you relevant ads. And this is hard to read, but this says "Battle for New Hampshire: Howard Dean for President" -- articles on Howard Dean. And these ads are generated automatically -- like in this case, on the Washington Post -- from the content on the site. And so we use our over 150,000 advertisers and millions of advertisements, so we pick the one that's most relevant to what you're actually looking at, much as we do on search. So the idea is we can make advertising useful, not just annoying, right?
Ամենահետաքրքիրը հենց այն է, թե ինչ ենք մենք անում հենց հիմա որը մենք կոչում ենք AdSense, որը մի փոքր նախախնամությունից է սա ավելի վաղ էր սկսվել, քան Dean-ը: Բայց միտքը այն է, որ, թերթում, օրինակ, մենք ցույց ենք տալիս ձեզ համապատասխանող հայտարարություններ: Սա դժվար է կարդացվում, բայց այն ասում է. "Պատերազմ Նյու Համփշիրի համար. Հովարդ Դինը պրեզիդենտ" - Հովարդ Դինի հոդվածը: Եվ այս հայտարարությունները ինքնաբերաբար են ստեղծվել, Վաշինգտոն Փոստի այս դեպքը, կայքի բովանդակության մեջ: Եվ, այսպես, մենք օգտագործում ենք մոտ 150 000 հայտարարողներ և միլիոնավոր հայտարարություններ, և մենք ընտրում ենք մեկը, ինչն առավելապես մոտ է նրան, թե դուք ինչ եք ընտրում, նման նրան, ինչ ենք մենք փնտրում: Հիմնական միտքը այն է, որ մենք դարձնում ենք հայտարարությունները օգտակար, և ոչ թե ձանձրացնող, համաձայն չե՞ք:
And the nice thing about this, we have a self-serve program, and many thousands of websites have signed up, and this let's them really make money. And I -- you know, there's a number of people I met -- I met this guy who runs a conservation site at a party, and he said, "You know, I wasn't making any money. I just put this thing on my site and I'm making 10,000 dollars a month. And, you know, thank you. I don't have to do my other job now." And I think this is really important for us, because it makes the Internet work better. It makes content get better, it makes searching work better, when people can really make their livelihood from producing great content.
Եվ մի շատ հետաքրքիր բան սրա մասին, մենք ունենք ինքնասպասարկվող ծրագիր և հազարավոր կայքեր են գրանցվել և սա հնարավորություն է տալիս նրանց իրական գումար վաստակել: Եվ կան բազմաթիվ մարդիկ, ում ես հանդիպել եմ, օրինակ մի տղայի, ով խնջուքների պահակ էր աշխատում նա ասում էր. " Գիտեք, ես շատ գումար չէի վաստակում. Եվ հենց դրեցի սա իմ կայքում, սկսեցի ամսական 10 000 դոլար աշխատել: Եվ, գիտեք, դա ձեր շնորհիվ էր: Ես այժմ ստիպված չեմ անել իմ նախորդ աշխատանքը": Եվ ես կարծում եմ, սա իրականում շատ կարևոր է մեզ համար, որովհետև այն դարձնում է ինտերնետն առավել լավը: Դա ստիպում է, որ բովանդակությունն ավելի լավանա, որոնման համակարգն էլ կատարելագործվի, երբ մարդիկ կարող են իրականում ստեղծել իրենց ապրուստի միջոցը` ստեղծելով լավ բովանդակություն:
So this session is supposed to be about the future, so I'd thought I'd talk at least briefly about it. And the idea behind this is to do the perfect job doing search, you really have to be smart. Because you can type, you know, any kind of thing into Google, and you expect an answer back, right? But finding things is tricky, and so you really want intelligence. And in fact, the ultimate search engine would be smart. It would be artificial intelligence. And so that's something we work on, and we even have some people who are excited enough and crazy enough to work on it now, and that's really their goal. So we always hope that Google will be smart, but we're always surprised when other people think that it is.
Այսպիսով, այս մասը ենթադրվում է, ապագայի մասին է լինելու, և կարծում եմ կարճ կխոսեմ դրա մասին: Հիմնական գաղափարն այն է` որ որոնման համակարգը դարձնենք առավել լավը, իրականում պետք է իսկապես խելացի լինել: Քանի որ գիտեք, կարող եք որոնման համակարգում գրել ցանկացած հարց և սպասել պատասխանի, այնպես չէ: Բայց նման բաները խրթին են, և դուք իրոք ցանկանում եք ավելի հմուտ լինել այս հարցում: Եվ փաստորեն, որոնման վերջին համակարգը բավական խելացի է ստացվում: Այն պետք է լինի արհեստական ինտելեկտ: Եվ դա հենց այն է, ինչի ուղղությամբ մենք հիմա աշխատում ենք, և ունենք որոշ մարդիկ, ովքեր բավականին ոգևորված են և խենթանալու չափ ուրախ են աշխատելու այդ ուղղությամբ, և դա իրապես նրանց ամենամեծ նպատակն է: Մենք միշտ հույս ենք տածում, որ Google-ը կլինի շատ խելացի, բայց նաև միշտ անակնկալի ենք գալիս, երբ այլ մարդիկ կարծում են, թե դա այդպես է:
And so I just wanted to give a funny example of this. This is a blog from Iraq, and it's not really what I'm going to talk about, but I just wanted to show you an example. Maybe, Sergey, you can highlight this. So we decided -- actually, the highlight's right there. Oh, thank you.
Պարզապես ցանկանում եմ մի ծիծաղաշարժ օրինակ բերել: Սա Իրաքի բլոգերից մեկն է, և սա իրականում այն չէ, ինչի մասին ես պետք է խոսեմ, ես պարզապես ցանկանում եմ ձեզ ցույց տալ մի օրինակ: Երևի, Սերգեյ, դու կարող ես ընդգծել դա: Այսպիսով մենք որոշեցինք իրականում, այն ընդգծված է այստեղ: Շնորհակալ եմ:
So, "related searches," right there. You can't see it that well, but we decided we should put in this feature into our AdSense ads, called "related searches." And so we'd say, you know, "Did you mean 'search for'" -- what is this, in this case, "Saddam Hussein," because this blog is about Iraq -- and you know, in addition to the ads, and we thought this would be a great idea.
'Փոխկապակցված որոնումները' ահա այստեղ են: Դուք դրանք շատ լավ չեք կարող տեսնել, բայց մենք որոշեցինք, որ պետք է ավելացնենք այն այստեղ, մեր AdSense հավելման մեջ` անվանելով 'փոխկապակցված որոնումներ': Եվ այս դեպքում մենք կասենք 'Դուք նկատի ունեք 'որոնել'-ը, ինչ է դա, այս դեպքում 'Սադամ Հուսսեին', քանի որ այս բլոգը Իրաքի մասին է, և դուք գիտեք, ի հավելումն հայտարարությունների մենք կարծեցինք, որ սա հրաշալի միտք է:
And so there is this blog of a young person who was kind of depressed, and he said, "You know, I'm sleeping a lot." He was just kind of writing about his life. And our algorithms -- not a person, of course, but our algorithms, our computers -- read his blog and decided that the related search was, "I am bored." And he read this, and he thought a person had decided that he was boring, and it was very unfortunate, and he said, "You know, what are these, you know, bastards at Google doing? Why don't they like my blog?" And so then we read his blog, which was getting -- you know, sort of going from bad to worse, and we said the related search was, "Retards." And then, you know, he got even more mad, and he wrote -- like, started swearing and so on. And then we produced "You suck." And finally, it ended with "Kiss my ass." And so basically, he thought he was dealing with something smart, and of course, you know, we just sort of wrote this program and we tried it out, and it didn't quite work, and we don't have this feature anymore.
Ահա սա մի երիտասարդ մարդու բլոգ է, որը ինչ-որ չափով ընկճված էր և նա ասել էր, 'Գիտեք, ես շատ եմ քնում: Նա պարզապես գրում է իր կյանքի մասին: Եվ մեր ալգորիթմը ոչ թե մարդն է, իհարկե, այլ մեր ալգորիթմները, մեր համակարգիչները կարդում են նրա բլոգը և որոշում են, որ փոխկապակցված որոնումը սա է. 'Ես ձանձրանում եմ' Նա կարդում է սա և մտածում, որ ինչ-որ մեկը որոշել է, որ ինքը ձանձրալի է, և դժբախտաբար նա ասում է, 'Դուք գիտեք ինչ է սա, ինչ են անում այդ անպիտանները Google-ում: Ինչու նրանք չեն հավանում իմ բլոգը': Եվ այսքանից հետո մենք կարդացինք այդ բլոգը, որը ավելի ու ավելի դեպի վատ կողմն էր գնում, և մենք ասացինք, որ փոխկապակցված որոնումը 'Հետաձգում'-ն է: Դրանից հետո նա ավելի խենթացավ և սկսեց անպատվել և այլն: Դրանից հետո մենք գրեցինք 'Դու բանի պետք չես': Եվ այս ամենը վերջացավ Kiss my ass-ով Այսպիսով, նա կարծեց, թե գործ ունի ինչ-որ խելացի բանի հետ, և իհարկե, դուք գիտեք, մենք ընդամենը գրել էինք այս ծրագիրը և փորձարկում եինք այն այն դեռ ամբողջովին չէր էլ աշխատում և մենք այլևս չունենք այդ հնարավորությունը:
So with that, maybe I can switch back to the world. I wanted to end just by saying that there's a couple things that really make me excited to be involved with Google, and one of those is that we're able to make money largely through advertising, and one of the benefits that I didn't expect from that was that we're able to serve everyone in the world without worrying about, you know, places that don't have as much money. So we don't have to worry about our products being sold, for example, for less money in places that are poor, and then they get re-imported into the U.S. -- for example, with the drug industry.
Եվ դրանով, կարելի է հետ վերադառնալ աշխարհ: Ես ցանկանում եմ վերջացնել խոսքս և ասել, որ կան մի քանի բաներ, որոնք ինձ իրականում հուզում են, որպեսզի ներգրավված լինեմ Google-ում, դրանցից մեկն այն է, որ մենք կարողանում ենք փող աշխատել հիմնականում գովազդների միջոցով, և դրա առավելություններից մեկն այն է, որ ես դա չէի ակնկալում, որ հնարավոր է սպասարկել յուրաքանչյուրին աշխարհում առանց անհանգստանալու, քանի որ կան տեղեր, որոնք չունեն այդքան փող: Այսպիսով, մենք կարիք չունեինք անհանգստանալու, թե արդյոք մեր ապրանքը կվաճառվի, օրինակ, ավելի քիչ գնով այնտեղ, որտեղ աղքատ է, կամ վերաներմուծվի ԱՄՆ, օրինակ, ինչպես թմրանյութերի ոլորտում:
And I think we're really lucky to have that kind of business model because everyone in the world has access to our search, and I think that's a tremendous, tremendous benefit. The other thing I wanted to mention just briefly is that we have a tremendous ability and responsibility to provide people the right information, and we view ourselves like a newspaper or a magazine -- that we should provide very objective information.
Ես կարծում եմ մենք շատ հաջողակ ենք, քանի որ ունենք բիզնեսի այսպիսի մոդել, քանի որ աշխարհի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն ունի մուտք գործել մեր որոնողական համակարգ և ես կարծում եմ դա հսկայական, չափազանց մեծ օգուտ է: Մյուս բանը, որ կցանկանայի շատ հակիրճ նշել, այն է, որ մենք ունենք ահռելի հնարավորություններ և պարտավորություններ, մարդկանց ճիշտ տեղեկատվություն տրամադրելու գործում և մենք մեզ դիտարկում ենք որպես թերթ կամ ամսագիր, և մենք պետք է տանք լիովին օբյեկտիվ տեղեկատվություն:
And so in our search results, we never accept payment for our search results. We accept payment for advertising, and we mark it as such. And that's unlike many of our competitors. And I think decisions we're able to make like that have a tremendous impact on the world, and it makes me really proud to be involved with Google. So thank you.
Այսպիսով, մեր որոնման համակարգում մենք երբեք չենք ակնկալում վճարում: Մենք ակնկալում ենք վարձատրություն գովազգի համար և մենք այն հենց այդպես էլ ներկայացնում ենք: Սա նման չէ մեր շատ մրցակիցների: Եվ կարծում եմ մեր կայացրած որոշումները ունեն ահռելի մեծ ազդեցություն աշխարհի վրա, և ես իրականում հպարտանում եմ, որ աշխատում եմ Google-ում: Շնորհակալություն: