That splendid music, the coming-in music, "The Elephant March" from "Aida," is the music I've chosen for my funeral.
Այդ հրաշալի երաժշտությունը, որ հնչեց սկզբում, Աիդա օպերայի «Փղերի քայլերգ»-ը, ես այն ընտրել եմ որպես իմ հուղարկավորության երաժշտություն,
(Laughter)
(Ծիծաղ)
And you can see why. It's triumphal. I won't feel anything, but if I could, I would feel triumphal at having lived at all, and at having lived on this splendid planet, and having been given the opportunity to understand something about why I was here in the first place, before not being here.
և դժվար չէ կռահել թե ինչու։ Այն հաղթական է։ Ես չեմ զգա ոչինչ, բայց եթե կարողայի զգալ որևէ բան, ես ինձ հաղթանակած կզգայի, որ լիարժեք եմ ապրել և ապրել եմ այս հրաշալի մոլորակի վրա, և ինձ հնարավորություն է տրվել հասկանալ ինչ որ բան այն մասին, թե ինչու եմ ես ապրել այստեղ նախքան մահանալը։
Can you understand my quaint English accent?
Արդյո՞ք հասկանալի է իմ յուրահատուկ անգլիական ակցենտը։
(Laughter)
Like everybody else, I was entranced yesterday by the animal session. Robert Full and Frans Lanting and others; the beauty of the things that they showed. The only slight jarring note was when Jeffrey Katzenberg said of the mustang, "the most splendid creatures that God put on this earth." Now of course, we know that he didn't really mean that, but in this country at the moment, you can't be too careful.
Ինչպես մյուս ներկաները ես նույնպես երեկ հիացմունք ապրեցի կենդանիներին նվիրված բաժնի ընթացքում։ Ռոբերթ Ֆուլը և Ֆրանս Լանթինգը և մյուսները․․․ նրանց ցուցադրած գեղեցկությունը։ Միակ թեթևակի հակասական դիտարկումը պատկանում էր Ջեֆրի Կացենբերգին, երբ նա մուստանգին անվանեց «Աստծո կողմից ստեղծված ամենահիանալի էակն այս երկրի վրա»։ Մենք իհարկե գիտենք, որ նա ամենևին դա նկատի չուներ, բայց այժմ այս երկրում չի կարելի չափից ավելի զգույշ լինել։
(Laughter)
(Ծիծաղ)
I'm a biologist, and the central theorem of our subject: the theory of design, Darwin's theory of evolution by natural selection. In professional circles everywhere, it's of course universally accepted. In non-professional circles outside America, it's largely ignored. But in non-professional circles within America, it arouses so much hostility --
Ես կենսաբան եմ և այս առարկայի առանցքային թեորեմը, ստեղծման թեորեմը Դարվինի՝ բնական ընտրության միջոցով էվոլյուցիայի տեսությունն է։ Մասնագիտական շրջանակներում ամենուր իհարկե այն ընդունվում է բոլորի կողմից։ Ոչ մասնագիտական շրջանակներում Ամերիկայից դուրս այն հիմնականում արհամարվում է։ Բայց Ամերիկայի ոչ մասնագիտական շրջանակներում այն այնքան բուռն թշնամություն է առաջացնում,
(Laughter)
(Ծիծաղ)
it's fair to say that American biologists are in a state of war. The war is so worrying at present, with court cases coming up in one state after another, that I felt I had to say something about it.
որ հանգիստ կարելի է ասել, որ ամերիկացի կենսաբաները գտնվում են պատերզմական իրավիճակում։ Ներկայումս այդ պատերազմը շատ անհանգստացնող է, քանի որ մեկ նահանգում առաջ քաշված դատական գործին հաջորդում է մեկ այլ նահանգում առաջ քաշվածը։ Այդ պատճառով որոշեցի, որ պետք է խոսեմ այդ մասին։
If you want to know what I have to say about Darwinism itself, I'm afraid you're going to have to look at my books, which you won't find in the bookstore outside.
Եթե ուզում եք իմանալ, թե ես ինչ եմ կարծում դարվինիզմի մասին, վախենում եմ, որ ստիպված եք լինելու կարդալ իմ գրքերը, որոնք դուք չեք գտնի դրսում գտնվող գրախանութում։
(Laughter)
(Ծիծաղ)
Contemporary court cases often concern an allegedly new version of creationism, called "Intelligent Design," or ID. Don't be fooled. There's nothing new about ID. It's just creationism under another name, rechristened -- I choose the word advisedly --
Ընթացիկ դատական գործերը հաճախ դիտարկում են իբր նոր տարբերակ արարչագործության մասին, որ անվանվում է բանական ծրագրում կամ ԲԾ։ Բայց չխաբվեք։ Այդպիսի բան գոյություն չունի։ Դա նույն արարչագործությունն է այլ անունով։ Վերակքնված, ես այդ բառը հատուկ եմ ընտրել,
(Laughter)
(Ծիծաղ)
for tactical, political reasons.
մարտավարական և քաղաքական նպատակներով։
The arguments of so-called ID theorists are the same old arguments that had been refuted again and again, since Darwin down to the present day. There is an effective evolution lobby coordinating the fight on behalf of science, and I try to do all I can to help them, but they get quite upset when people like me dare to mention that we happen to be atheists as well as evolutionists. They see us as rocking the boat, and you can understand why. Creationists, lacking any coherent scientific argument for their case, fall back on the popular phobia against atheism: Teach your children evolution in biology class, and they'll soon move on to drugs, grand larceny and sexual "pre-version."
Այսպես կոչված բանական ծրագրման կողմնակիցների փաստարկները այն նույն հին փաստարկներն են, որոնք կրկին և կրկին հերքվել են սկսած Դարվինից մինչև մեր օրերը։ Գոյություն ունի արդյունավետ գործող էվոլյուցիայի լոբբի, որ համակարգում է գիտության անունից մղվող պայքարը, և ես կանեմ ամեն ինչ նրանց օգնելու համար, բայց այդ լոբբիի ներկայացուցիչներն ահագին բացասական են վերաբերվում, երբ ինձ պես մարդիկ համարձակվում են նշել, որ մենք բացի էվոլյուցիայի տեսության կողմնակիցներ լինելուց զատ նաև աթեիստներ են։ Նրանք համարում են, որ մենք նավակը հավասարակշռությունից զրկում ենք, և դուք կարող եք հասկանալ, թե ինչու։ Արարչագործության կողմնակիցները, չունենալով որևէ տրամաբանական գիտական փաստարկ իրենց տեսանկյունը հիմնավորելու համար, հիմնվում են աթեիզմի դեմ հանդես եկող տարածված ֆոբիայի վրա։ Սովորեցնել ձեր երեխաներին էվոլյուցիայի մասին կենսաբանության դասի ժամանակ նշանակում է, որ շուտով նրանք կսկսեն օգտագործել թմրանյութեր, գողություն անել և սեռական այլասերությունների գիրկը կընկնեն։
(Laughter)
(Ծիծաղ)
In fact, of course, educated theologians from the Pope down are firm in their support of evolution. This book, "Finding Darwin's God," by Kenneth Miller, is one of the most effective attacks on Intelligent Design that I know and it's all the more effective because it's written by a devout Christian. People like Kenneth Miller could be called a "godsend" to the evolution lobby,
Սակայն իրականում կրթված աստվածաբանները սկսած Հռոմի Պապից էվոլյուցիոն տեսության ուժեղ կողմնակիցներ են։ Քենեթ Միլերի հեղինակած «Գտնելով Դարվինի Աստծուն» գիրքը բանական ծրագրման դեմ իրականցված ամենաարդյունավետ հարձակումներից է, որի մասին ես տեղյակ եմ և այն էլ ավելի արդյունավետ է, քանի որ գրված է բարեպաշտ քրիստոնյայի կողմից։
(Laughter)
Քենեթ Միլերի պես մարդկանց կարել է համարել Աստծո պարգև էվոլյուցիոն լոբբինգի համար,
because they expose the lie that evolutionism is, as a matter of fact, tantamount to atheism. People like me, on the other hand, rock the boat.
(Ծիծաղ) քանի որ դրանք ցույց են տալիս այն սուտը, որ էվոլյուցիոն տեսությունը համարժեք է աթեիզմին։ Իսկ ինձ պես մարդիկ նավակը զրկում են հավասարակշռությունից։
But here, I want to say something nice about creationists. It's not a thing I often do, so listen carefully.
Բայց հիմա ես պետք է մի լավ բան ասեմ արարչագործության կողմնակիցների մասին։ Նման բան շատ հազվադեպ է տեղի ունենում, այնպես, որ ուշադիր լսեք։
(Laughter)
(Ծիծաղ)
I think they're right about one thing. I think they're right that evolution is fundamentally hostile to religion.
Կարծում եմ նրանք ճիշտ են մեկ հարցում։ Կարծում են նրանք ճիշտ են, որ էվոլյուցիոն տեսությունը իր հիմքում անհամատեղելի է կրոնի հետ։
I've already said that many individual evolutionists, like the Pope, are also religious, but I think they're deluding themselves. I believe a true understanding of Darwinism is deeply corrosive to religious faith. Now, it may sound as though I'm about to preach atheism, and I want to reassure you that that's not what I'm going to do. In an audience as sophisticated as this one, that would be preaching to the choir.
Ես արդեն ասեցի, որ էվոլյուցիոն տեսության կողմնակից շատ անհատներ, օրինակ Հռոմի Պապը, նաև կրոնական են, բայց կարծում եմ նրանք խաբում են իրենք իրենց։ Ես կարծում եմ Դարվինիզմի իրական ըմբռնումը խորապես քայքայում է կրոնական հավատքը։ Հիմա ձեզ կարող է թվալ, թե ես սկսելու եմ աթեիզմ քարոզել բայց ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ դա այսպես չէ։ Նման իմաստուն լսարանին ինչպիսին սա է, աթեիզմ քարոզելը, նման է եկեղեցական երգչախմբի համար կրոնական քարոզ կարդալուն։
No, what I want to urge upon you --
Ոչ, իրականում ես ուզում եմ ձեզ կոչ անել
(Laughter)
(Ծիծաղ)
Instead, what I want to urge upon you is militant atheism.
ուզում եմ ձեզ մարտնչող աթեիզմի կոչ անել:
(Laughter)
(Ծիծաղ)
(Applause)
(Ծափահարություններ)
But that's putting it too negatively. If I was a person who were interested in preserving religious faith, I would be very afraid of the positive power of evolutionary science, and indeed science generally, but evolution in particular, to inspire and enthrall, precisely because it is atheistic.
Սակայն սա չափից ավել բացասական է հնչում։ Եթե ես հետաքրքրված լինեի կրոնական հավատքի պահպանման մեջ, ապա ես շատ կվախենայի էվոլյուցիոն գիտության դրական ուժից և ընդհանրապես ցանկացած գիտությունից, բայց էվոլյուցիա տեսությունից մասնավորապես, դրա ոգեշնչումից և գրավչությունից հենց այն պատճառով, որ այն աթեիստական է։
Now, the difficult problem for any theory of biological design is to explain the massive statistical improbability of living things. Statistical improbability in the direction of good design -- "complexity" is another word for this. The standard creationist argument -- there is only one; they're all reduced to this one -- takes off from a statistical improbability. Living creatures are too complex to have come about by chance; therefore, they must have had a designer. This argument of course, shoots itself in the foot. Any designer capable of designing something really complex has to be even more complex himself, and that's before we even start on the other things he's expected to do, like forgive sins, bless marriages, listen to prayers -- favor our side in a war --
Ամենադժվար բանը կենսաբանական ծրագրմանն առնչվող ցանկացած տեսության դեպքում կենդանի էակների առաջացման վիթխարի վիճակագրական անհավանականության բացատրությունն է։ Բարեհաջող ծրագրման վիճակագրական անհավանականությունը, այլ կերպ կարելի է բնորոշել որպես բարդություն։ Արարչագործության ստանդարտ փաստարկն, (իրականում միայն մեկն է, քանի որ մյուս բոլոր փաստարկները նույնպես հանգեցվում են սրան) հիմնված է վիճակագրական անհավանակության վրա։ Ապրող էակները շատ բարդ կառուցվածք ունեն, որպեսզի հավատանք որ դրանք պատահականության արդյուքն են, հետևաբար պետք է, որ մեկը դրանք ստեղծած, արած լիներ։ Այս փաստարկն իհարկե սեփական ձեռքով փորում է իր փոսը։ Քանի որ ցանկացած արարիչ, որ ունակ է արարելու իսկապես բարդ բաներ, պետք է իր հերթին էլ ավելի բարդ լինի, նախքան արարչագործությունը սկսելը, մի կողմ թողած բոլոր այն մյուս բաները, որ ակնկալվում է, որ նա պետք է անի, օրինակ, մեղքեր ների, ամուսնություններ օրհնի, աղոթքներ լսի, մեր կողմն անցնի պատերազմի ընթացքում,
(Laughter)
(Ծիծաղ)
disapprove of our sex lives, and so on.
քննադատի մեր սեռական կյանքը և այլն։
(Laughter)
(Ծիծաղ)
Complexity is the problem that any theory of biology has to solve, and you can't solve it by postulating an agent that is even more complex, thereby simply compounding the problem. Darwinian natural selection is so stunningly elegant because it solves the problem of explaining complexity in terms of nothing but simplicity. Essentially, it does it by providing a smooth ramp of gradual, step-by-step increment. But here, I only want to make the point that the elegance of Darwinism is corrosive to religion, precisely because it is so elegant, so parsimonious, so powerful, so economically powerful. It has the sinewy economy of a beautiful suspension bridge.
Կյանքի բարդություն այն խնդիրն է, որ կենսաբանության ցանկացած տեսություն պետք է լուծի, և դուք չեք կարող լուծել այդ խնդիրը մեկ այլ ավելի բարդ դերակատարի միջոցով, որն պարզապես էլ ավելի է բարդեցնում է խնդիրը։ Դարվինի բնական ընտրության տեսությունը ցնցելու աստիճան վայելչական է, քանի որ այն լուծում է կյանքի բարդ կառուցվածքի բացատրության խնդիրը ընդ որում շատ պարզ կերպով։ Ըստ էության այն հանդես է գալիս որպես մի սահուն թեքահարթակ որն աստիճանաբար բարձրանում է։ Բայց այստեղ ես ուզում եմ շեշտել, որ Դարվինիզմի վայելչությունը քայքայիչ ազդեցություն ունի կրոնի վրա, հենց այն պատճառով, որ այն այդքան շքեղ է, այդքան մտածված, այդքան հզոր, այդքան տնտեսապես հզոր է։ Այն իր տնտեսական էությամբ նման է գեղեցիկ կախովի կամուրջի։
The God theory is not just a bad theory. It turns out to be -- in principle -- incapable of doing the job required of it.
Աստծո տեսությունը ոչ միայն վատ տեսություն է։ Պարզվում է, որ սկզբունքորեն այն չի կարող իր առջև դրված խնդիրը լուծել։
So, returning to tactics and the evolution lobby, I want to argue that rocking the boat may be just the right thing to do. My approach to attacking creationism is -- unlike the evolution lobby -- my approach to attacking creationism is to attack religion as a whole. And at this point I need to acknowledge the remarkable taboo against speaking ill of religion, and I'm going to do so in the words of the late Douglas Adams, a dear friend who, if he never came to TED, certainly should have been invited.
Այսպիսով վերադառնալով մարտավարության և էվոլյուցիայի լոբբիին, ես ուզում եմ պնդել, որ նավակը հավասարակշռությունից զրկելը հնարավոր է, որ ամենաճիշտն է։ Արաչագործության իմ քննադատությունը տարբերվում է էվոլյուցիոն լոբիի կողմից որդգրած քննադատությունից։ Իմ մոտեցումն է քննադատել կրոնն ամբողջությամբ, և այստեղ ես պետք է գիտակցեմ, որ կա մի ուշագրավ տաբու՝ այն է՝ վատ բան ասել կրոնի մասին, և ես դա կասեմ թանկագին ընկեր, արդեն մահացած Դուգլաս Ադամսի խոսքերով, մի մարդ, ով եթե երբեք ներկա չի եղել TED-ին, ապա հաստատապես հրավիրված եղել է։
(Richard Saul Wurman: He was.)
(Ռիչարդ Սոլ Ուրմանը հուշում է. «Այո, եղել է»։)
Richard Dawkins: He was. Good. I thought he must have been.
Ռիչարդ Դոկինս․ «Ուրեմն եղել է, շատ լավ, այդպես էլ կարծում էի»։
He begins this speech, which was tape recorded in Cambridge shortly before he died -- he begins by explaining how science works through the testing of hypotheses that are framed to be vulnerable to disproof, and then he goes on.
Նա սկսում է խոսքը Քեմբրիջում ձայնագրված ելույթով, իր մահվանից քիչ առաջ։ Նա սկսում է բացատրել, թե ինչպես է գիտությունը գործում տարբեր հիպոթեզներ ստուգելու միջոցով, դրանք բաց են հերքվելու համար, ապա նա շարունակում է։
I quote, "Religion doesn't seem to work like that. It has certain ideas at the heart of it, which we call 'sacred' or 'holy.' What it means is: here is an idea or a notion that you're not allowed to say anything bad about. You're just not. Why not? Because you're not."
Ես մեջբերում եմ․ «Կրոնն այդ սկզբունքով չի գործում»։ Այն ունի որոշակի առանցքային գաղափարներ, որոնք մենք անվանում են սուրբ, նվիրական։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք այն մտքի հետ, որ դու չես կարող որևէ վատ բան ասել այդ գաղափարների մասին։ Դու պարզապես չպետք է ասես։ Իսկ ինչու՞ ոչ։ Որովհետև չպետք է ու վերջ։
(Laughter)
(Ծիծաղ)
"Why should it be that it's perfectly legitimate to support the Republicans or Democrats, this model of economics versus that, Macintosh instead of Windows, but to have an opinion about how the universe began, about who created the universe -- no, that's holy. So, we're used to not challenging religious ideas, and it's very interesting how much of a furor Richard creates when he does it." --
Ինչու՞ պետք է բացարձակ ընդունելի լինի աջակցել դեմոկրատներին կամ հանրապետականներին, նախընտել տնտեսական կառավարման այս կամ այն մոդելը, Մաքինթոշը Վինդոուսին, բայց կարծիք ունենալ տիեզերքի ստեղծման կամ տիեզերքի ստեղծողի մասին չի կարելի, քանի որ սա սուրբ է։ Եվ այսպիսով մենք սովոր ենք կրոնական գաղափարներին մարտահրավերներ չնետել, և շատ հետաքրքիր է, որքան ֆուռոռ է Ռիչարդն առաջացնում, երբ նա սկսում է հարցեր տալ»։ Նա նկատի ուներ ինձ, ոչ մեկ ուրիշին։
He meant me, not that one.
"Everybody gets absolutely frantic about it, because you're not allowed to say these things. Yet when you look at it rationally, there's no reason why those ideas shouldn't be as open to debate as any other, except that we've agreed somehow between us that they shouldn't be."
«Բոլորը խելքը կարծես թե թռցնում են, քանի որ չի կարելի ասել նման բաներ, սակայն երբ փորձում ես ռացիոնալ ձևով հասկանալ չկա որևէ պատճառ, թե ինչու այդ կրոնական գաղափարները չպետք է լինեն այնքան բաց քննարկման համար, որքան ցանկացած այլ գաղափար, բացի նրանցից, որոնք մենք ինքներս համաձայնել են, որ դրանք չպետք է քննարկվեն», Դուգլասի մեջբերման ավարտը։
And that's the end of the quote from Douglas.
In my view, not only is science corrosive to religion; religion is corrosive to science. It teaches people to be satisfied with trivial, supernatural non-explanations, and blinds them to the wonderful, real explanations that we have within our grasp. It teaches them to accept authority, revelation and faith, instead of always insisting on evidence.
Իմ կարծիքով գիտությունը ոչ միայն քայքայիչ է կրոնի համար, այլ նաև հակառակը՝ կրոնը քայքայիչ է գիտության համար։ Այն սովորեցնում է մարդկանց բավարարվել պարզամիտ գերբնական կեղծ բացատրություններով և կուրացնում է նրանց՝ թույլ չտալով տեսնել այն հրաշալի իրական բացատրությունները, որոնք մեր ընբռման տիրույթում են։ Այն սովորեցնում է հնազանդ ընդունել հեղինակությունը, հայտնությունը և հավաքը՝ անընդհատ ապացույցներ պահանջելու փոխարեն։
There's Douglas Adams, magnificent picture from his book, "Last Chance to See." Now, there's a typical scientific journal, The Quarterly Review of Biology. And I'm going to put together, as guest editor, a special issue on the question, "Did an asteroid kill the dinosaurs?" And the first paper is a standard scientific paper, presenting evidence, "Iridium layer at the K-T boundary, and potassium argon dated crater in Yucatan, indicate that an asteroid killed the dinosaurs." Perfectly ordinary scientific paper. Now, the next one. "The President of the Royal Society has been vouchsafed a strong inner conviction that an asteroid killed the dinosaurs."
Ահա Դուգլաս Ադամսը, սա մի հրաշալի նկար է իր «Տեսնելու վերջին հնարավորությունը» գրքից։ Սա տիպական գիտական մի ամսագիր է, Կենսաբանության եռամսյա ամփոփագիր անվամբ։ Ես որպես հրավիրված խմբագիր պետք է կազմեմ հատուկ համար, որի առանցքային հարցադրումն է լինելու, թե արդյոք դինոզավրերի մահվան պատճառը աստերոիդն էր։ Առաջին հոդվածը ստանդարտ գիտական հոդված է որտեղ ներկայացված է «Իրիդիումի շերտը, որ հայտնաբերվել է K-T սահմանին կալիում-արգոնի միջոցով թվագրած խառնարանը Յուկատանում ապացուցում է, որ աստերոիդն է դարձել դինոզավրերի վերացման պատճառը»։ Շատ հասարակ մի գիտական հոդված։ Հիմա մյուսը՝ «Արքունի գիտական ընկերակցության նախագահին այցելել է մի ուժեղ մի ներքին համոզում» - (Ծիծաղ) - «որ աստերոիրդն է դարձել դինոզավրերի վերացման պատճառը»։ (Ծիծաղ)
(Laughter)
"It has been privately revealed to Professor Huxtane
«Պրոֆեսոր Հուքսթենը գաղտնի հայտնության միջոցով տեղեկացվել է,
that an asteroid killed the dinosaurs."
որ աստերոիդն է դարձել դինոզավրերի վերացման պատճառը»։
(Laughter)
(Ծիծաղ)
"Professor Hordley was brought up to have total and unquestioning faith" --
«Պրոֆեսոր Հորդլին դաստիարակավել է այնպես, որ բացարձակ հավատք ունի առ այն, որ․․․»
(Laughter) --
(Ծիծաղ)
"that an asteroid killed the dinosaurs." "Professor Hawkins has promulgated an official dogma binding on all loyal Hawkinsians that an asteroid killed the dinosaurs."
«․․․աստերոիդն է դարձել դինոզավրերի վերացման պատճառը»։ «Պրոֆեսոր Հոկինգսը հրապարակել է պաշտոնական դավանանք, համաձայն որի բոլոր հոկինգսականները ընդունում են, որ աստերոիդն է դարձել դինոզավրերի վերացման պատճառը»։
(Laughter)
(Ծիծաղ)
That's inconceivable, of course.
Սա իհարկե անհավատալի է,
But suppose --
բայց ենթադրենք․․․
[Supporters of the Asteroid Theory cannot be patriotic citizens]
(Ծափահարություններ)
(Laughter)
(Applause)
In 1987, a reporter asked George Bush, Sr. whether he recognized the equal citizenship and patriotism of Americans who are atheists. Mr. Bush's reply has become infamous. "No, I don't know that atheists should be considered citizens, nor should they be considered patriots. This is one nation under God."
1987-ին մի լրագրողը հարցրեց Ջորջ Բուշ ավագին արդյոք նա ընդունում է, որ այն ամերիկացիները, որոնք աթեիստ են նույնքան քաղաքացի են և հայրենասեր։ Բուշի խայտառակ պատասխանն էր․ «Ոչ, ես չեմ կարծում, որ աթեիստները պետք է համարվեն քաղաքացի կամ էլ հայրենասեր։ Սա մեկ ազգ է Աստծո հովանու ներքո»։
Bush's bigotry was not an isolated mistake, blurted out in the heat of the moment and later retracted. He stood by it in the face of repeated calls for clarification or withdrawal. He really meant it. More to the point, he knew it posed no threat to his election -- quite the contrary. Democrats as well as Republicans parade their religiousness if they want to get elected. Both parties invoke "one nation under God." What would Thomas Jefferson have said?
Բուշի այս մոլեռանդությունը սխալ չէր, որը պահի ազդեցության տակ արտաբերվեց, որից հետո հեղինակը հրաժարվեց։ Նա այդ համոզմունքին տեր կանգեց ավելի քան մեկ անգամ այն ժամանակ, երբ իրենից պահանջում էին հիմնավորել կամ հերքել դա։ Նա իսկապես հենց այդ էլ նկատի ուներ։ Ավելին, նա գիտեր, որ դա որևէ կերպ չի վտանգի ընտրության արդյուքները, այլ հակառակը։ Թե դեմոկրատները և թե հանրապետականները հպարտորեն ցուցադրում են իրենց կրոնական լինելը, եթե ցանկանում են վերընտրվել։ Երկու կուսակցություններ էլ դիմում են Աստծո հովանու ներքո մեկ ազգին։ Իսկ ի՞նչ կասեր Թոմաս Ջեֆերսոնը այս մասին։
[In every country and in every age, the priest has been hostile to liberty]
Սովորաբար ես հաճախ չէ, որ հպարտանում եմ բրիտանացի լինելու համար,
Incidentally, I'm not usually very proud of being British, but you can't help making the comparison.
բայց դժվար է խուսափել նման համեմատություն անելուց։
(Applause)
(Ծափահարություններ)
In practice, what is an atheist? An atheist is just somebody who feels about Yahweh the way any decent Christian feels about Thor or Baal or the golden calf. As has been said before, we are all atheists about most of the gods that humanity has ever believed in. Some of us just go one god further.
Իսկ ի՞նչ է նշանակում աթեիստ։ Աթեիստն այն մարդն է ով Յեհովային վերաբերվում է այնպես, ինչպես ցանկացած բարեխիղճ քրիստոնյա վերաբերվում է Թորին, Բաալին կամ ոսկե հորթին։ Ինչպես արդեն ասվել է, մենք բոլորս էլ աթեիստ ենք աստվածների մեծամասնության հանդեպ, որոնց մարդկությունը երբևէ հավատացել է։ Պարզապես մեզանից ոմանք մի աստված ավելի առաջ են։
(Laughter)
(Ծիծաղ)
(Applause)
(Ծափահարություններ)
And however we define atheism, it's surely the kind of academic belief that a person is entitled to hold without being vilified as an unpatriotic, unelectable non-citizen. Nevertheless, it's an undeniable fact that to own up to being an atheist is tantamount to introducing yourself as Mr. Hitler or Miss Beelzebub. And that all stems from the perception of atheists as some kind of weird, way-out minority.
Անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք սահմանում աթեիզմը, ակնհայտ է, որ անհատն իրավունք ունի լինել աթեիստ առանց վատաբանվելու, որպես ոչ հայրենասեր կամ ոչ քաղաքացի։ Այնուամենայնիվ անժխտելի փաստ է, որ հրապարակայնորեն ներկայանալ որպես աթեիստ հավասարազոր է քեզ որպես Հիտլեր կամ սատանայի ծառա ներկայացնելուն։ Եվ դա գալիս է աթեիզմի նկատմամբ տարածված այն ընկալումից, որ աթեիստները տարօրինակ փոքրամասնություն են։
Natalie Angier wrote a rather sad piece in the New Yorker, saying how lonely she felt as an atheist. She clearly feels in a beleaguered minority. But actually, how do American atheists stack up numerically? The latest survey makes surprisingly encouraging reading. Christianity, of course, takes a massive lion's share of the population, with nearly 160 million. But what would you think was the second largest group, convincingly outnumbering Jews with 2.8 million, Muslims at 1.1 million, Hindus, Buddhists and all other religions put together? The second largest group, with nearly 30 million, is the one described as non-religious or secular.
Նաթալի Էնջիերը մի շատ տխուր հոդված է գրել Նյու Յորքերում նշելով, թե որքան միայնակ էր ինքն իրեն զգում, երբ աթեիստ էր։ Նա իրեն զգում էր որպես հետապնդվող փորքամասնություն, սակայն իրականում ի՞նչ թիվ են կազմում Ամերիկայի աթեիստները։ Վերջին հարցումները ցույց են տալիս բավական զարմացնող և խրախուսող արդյունքներ։ Քրիստոնեությունն իսկապես առյուծի բաժին է կազմում, մոտ 160 միլիոն բնակչությամբ։ Բայց ո՞րն է հաջորդ ամենամեծ խումբը համոզիչ կերպով գերազանցելով հրեաներին՝ 2.8 մլն․, մահմեդականներին՝ 1.1 մլն․ բնակչությամբ և հինդուներին, բուդիստներին և մյուս բոլոր կրոնները միասին վերցրած։ Երկրորդ մեծ խումբը, որն ունի մոտ 30 միլիոն ներկայացուցիչ, բնորոշվում է որպես ոչ կրոնական կամ աշխարհիկ։
You can't help wondering why vote-seeking politicians are so proverbially overawed by the power of, for example, the Jewish lobby -- the state of Israel seems to owe its very existence to the American Jewish vote -- while at the same time, consigning the non-religious to political oblivion. This secular non-religious vote, if properly mobilized, is nine times as numerous as the Jewish vote. Why does this far more substantial minority not make a move to exercise its political muscle?
Ու դժվար է չզարմանալ, թե ինչու ընտրազանգվածից կախված քաղաքական գործիչները, վախենում են, օրինակ, հրեական լոբբիի հզորությունից։ Թվում է, թե Իսրայել պետությունն իր գոյության համար պարտական է Ամերիկայի հրեական քվեին, սակայն միևնույն ժամանակ այն քաղաքական մոռացության է մատնում ոչ կրոնական խմբին։ Այս աշխարհիկ, ոչ կրոնական քվեն, եթե ճիշտ կերպ մոբիլիզացվի, ինն անգամ ավելի մեծ է, քան հրեականը։ Ինչու այս շատ ավելի զգալի թիվ կազմող փոքրամասնությունը քայլեր չի ձեռնարկում իր քաղաքական մկանը գործի դնելու համար։
Well, so much for quantity. How about quality? Is there any correlation, positive or negative, between intelligence and tendency to be religious?
Լավ, սա քանակի մասին, իսկ ինչպե՞ս են գործերը որակի առումով։ Կա արդյոք որևէ դրական կամ բացասական կապ, մարդու մտավոր կարողությունների և կրոնապաշտ լինելու միջև։
[Them folks misunderestimated me]
(Ծիծաղ)
(Laughter)
The survey that I quoted, which is the ARIS survey, didn't break down its data by socio-economic class or education, IQ or anything else. But a recent article by Paul G. Bell in the Mensa magazine provides some straws in the wind. Mensa, as you know, is an international organization for people with very high IQ. And from a meta-analysis of the literature, Bell concludes that, I quote -- "Of 43 studies carried out since 1927 on the relationship between religious belief, and one's intelligence or educational level, all but four found an inverse connection. That is, the higher one's intelligence or educational level, the less one is likely to be religious." Well, I haven't seen the original 42 studies, and I can't comment on that meta-analysis, but I would like to see more studies done along those lines. And I know that there are -- if I could put a little plug here -- there are people in this audience easily capable of financing a massive research survey to settle the question, and I put the suggestion up, for what it's worth.
Ուսումնասիրությունը, որ ես մեջբերեցի, իրականացվել է ARIS կազմակերպության կողմից, և չի ներկայացնում հարցվածների սոցիալ տնտեսական կամ կրթական տվյալները, IQ-ն /մտավոր կարողությունների չափում/ կամ այլ չափանիշ։ Սակայն վերջերս Փոլ Բելի կողմից հրապարակված հոդվածը Մենսա ամսագրում որոշակի պատկերացում տալիս է այդ մասին։ Մենսա-ն, ինչպես գիտեք միջազգային կազմակերպություն է, շատ բարձր մտավոր կարողություններ ունեցող մարդկանց համար։ Եթե համադրենք և վերլուծենք գրականությունը, Բելը եզրակացնում է, մեջբերում եմ «1927 թ.-ից իրականացված 43 հետազոտությունները, որոնք ուսումնասիրում են մարդու կրոնական հավատալիքների և մտավոր կարողությունների ու կրթության մակարդակի միջև կապը, բացառությամբ չորս հետազոտության, բացահայտել են հակառակ համեմատական կապ։ Այսինքն, որքան բարձր է մարդու մտավոր կարողությունները և կրթական մակարդակը, այդքան քիչ հավանական է որ նա կլինի կրոնապաշտ»։ Դե ես չեմ տեսել այդ բոլոր 42 հետազոտություները և չեմ կարող դրանք մեկնաբանել, սակայն կուզեի, որ նման հետազոտություններ ավելի շատ լինեին։ Եվ ես գիտեմ, որ այս լսարանում կան մարդիկ, ովքեր հեշտությամբ ունակ են ֆինանսավորելու նման հսկայածավալ հետազոտություններ՝ այդ հարցին պատասխանելու համար, և ես կառաջարկեմ նրանց անել դա, եթե նույնիսկ դա այդքան արժեքավոր չի թվում։
But let me know show you some data that have been properly published and analyzed, on one special group -- namely, top scientists. In 1998, Larson and Witham polled the cream of American scientists, those who'd been honored by election to the National Academy of Sciences, and among this select group, belief in a personal God dropped to a shattering seven percent. About 20 percent are agnostic; the rest could fairly be called atheists. Similar figures obtained for belief in personal immortality. Among biological scientists, the figure is even lower: 5.5 percent, only, believe in God. Physical scientists, it's 7.5 percent. I've not seen corresponding figures for elite scholars in other fields, such as history or philosophy, but I'd be surprised if they were different.
Բայց եկեք ձեզ ցույց տամ տվյալներ, որոնք համապատասխան կերպով տպագրվել և վերլուծության են ենթարկվել, հետազոտությունը վերաբերում է մի խմբի, այն է՝ լավագույն գիտնականների խմբի։ 1998 թ․-ին Լարսոնը և Վիթհամը հարցման ենթարկեցին Ամերիկայի գիտնականների սերուցքը, բոլոր նրանց, ովքեր արժանացել էին գիտությունների ազգային ակադեմիայում ընտրվելու պատվին, և այս ընտրանքային խմբում անհատական Աստծուն հավատացողների թիվը նվազել է մինչև չնչին 7 տոկոս։ 20 տոկոսը ագնոստիկ է, իսկ մնացածին հանգիստ կարելի է համարել աթեիստ։ Նման տվյալներ են ստացվել նաև սեփական անմահությանը հավատալու մասին հետազոտության ժամանակ։ Իսկ կենսաբաննների մոտ այս տվյալները էլ ավելի ցածր են․ 5.5 տոկոսն են միայն հավատում Աստծուն, իսկ ֆիզիկական գիտությունների ներկայացուցիչների՝ միայն 7.5 տոկոսը։ Ես ծանոթ չեմ նմանատիպ տվյալներին լավագույն գիտնականների մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պատմությունը կամ փիլիսոփայությունը, բայց ես կզարմանայի եթե դրանք տարբերվեին նշվածներից։
So, we've reached a truly remarkable situation, a grotesque mismatch between the American intelligentsia and the American electorate. A philosophical opinion about the nature of the universe, which is held by the vast majority of top American scientists and probably the majority of the intelligentsia generally, is so abhorrent to the American electorate that no candidate for popular election dare affirm it in public. If I'm right, this means that high office in the greatest country in the world is barred to the very people best qualified to hold it -- the intelligentsia -- unless they are prepared to lie about their beliefs. To put it bluntly: American political opportunities are heavily loaded against those who are simultaneously intelligent and honest.
Փաստորեն, մենք մի այնպիսի նշանակալի իրավիճակում ենք, երբ հսկայական անհամապատասխանատվություն է առկա ամերիկյան ինտելեգենցիայի և ամերիկյան ընտրազանգվածի միջև։ Տիեզերքի էության մասին փիլիսոփայական կարծիքը, որը բնորոշ է Ամերիկայի լավագույն գիտնականների ճնշող մեծամասնությանը և հավանաբար նաև ընդհանուր առմամբ ինտելեգենցիային, անընդունելի է ամերիկյան ընտրազանգվածի համար, այն աստիճան, որ ոչ մի թեկնածու համարձակություն չունի հրապարակայնորեն խոսել դրա մասին։ Եթե ես ճիշտ եմ, դա նշանակում է, որ աշխարհի հզորագույն երկրի բարձրագույն պաշտոններին չեն կարող ընտրվել լավագույն հատկություններով օժտվածները՝ ինտելեգենցիան, եթե նրանք պատրաստ չեն սուտ խոսել իրենց համոզմունքների մասին։ Կարճ ասած՝ քաղաքական հնարավորությունները Ամերիկայում էականորեն նվազեցված են այն մարդկանց համար, ովքեր միաժամանակ և խելացի են և արդար։
(Laughter)
(Ծափահարություններ)
(Applause)
Ես այս երկրի քաղաքացի չեմ, ուստի հույս ունեմ, որ իմ կողմից անվայել չի լինի,
I'm not a citizen of this country, so I hope it won't be thought unbecoming if I suggest that something needs to be done.
եթե առաջարկեմ, որ ինչ որ մի բան պետք է անել։
(Laughter)
(Ծիծաղ)
And I've already hinted what that something is. From what I've seen of TED, I think this may be the ideal place to launch it. Again, I fear it will cost money. We need a consciousness-raising, coming-out campaign for American atheists.
Եվ ես արդեն հուշեցի, թե որն է այդ ինչ որ մի բանը։ Կարծում եմ, որ TED-ն իդեալական վայր է այն սկսելու համար։ Կրկին՝ վախենում եմ, որ դա դրամ կպահանջի։ Մեզ պետք է ամերիկացի աթեիստների գիտակցությունը բարձրացնող և նրանց թաքստոցներից դուրս հանող արշավ կազմակերպել։
(Laughter)
(Ծիծաղ)
This could be similar to the campaign organized by homosexuals a few years ago, although heaven forbid that we should stoop to public outing of people against their will. In most cases, people who out themselves will help to destroy the myth that there is something wrong with atheists.
Սա կարող է նմանվել այն միջոցառումներին, որ արվում էին համասեռամոլների համար մի քանի տարի առաջ, միայն թե հույս ունեմ, որ մենք չեն սկսի մարդկանց աթեիստ լինելու մասին հրապարակայնորեն հայտարարել իրենց կամքին հակառակ։ Մեծամասամբ այն մարդիկ, ովքեր հրապարակայնորեն կհայտարարեն դրա մասին, կոգնեն ջարդել այն միֆը, որ աթեսիտների հետ ինչ որ բան այն չէ։
On the contrary, they'll demonstrate that atheists are often the kinds of people who could serve as decent role models for your children, the kinds of people an advertising agent could use to recommend a product, the kinds of people who are sitting in this room. There should be a snowball effect, a positive feedback, such that the more names we have, the more we get. There could be non-linearities, threshold effects. When a critical mass has been obtained, there's an abrupt acceleration in recruitment. And again, it will need money.
Հակառակը, նրանք ցույց կտան, որ աթեիստները հաճախ այն մարդիկ են, որ կարող են օրինակ ծառայել երեխաների համար։ Այն մարդիկ են, ում կարելի է վստահել, եթե խորհուրդ են տալիս օգտագործել որևէ ապրանք։ Այն մարդիկ են, որ նստած են այս սենյակում։ Եվ պետք է, որ ձնագնդի էֆեկտ ստացվի, դրական արձագանք, և որքան մեծ թվով նման անուններ հայտնի դառնան, այդքան ավելի նոր մարդիկ կընդգրկվեն։ Հնարավոր է ականատես լինենք ոչ գծայի աճի, որոշ սահմանին հասնելուց հետո։ Երբ կրիտիկական զանգված հավաքվի լինի, անսպասելիորեն կարագանա նոր աթեիստների թիվը։ Եվ նորից հիշեցնեմ, որ սա դրամ կպահանջի։
I suspect that the word "atheist" itself contains or remains a stumbling block far out of proportion to what it actually means, and a stumbling block to people who otherwise might be happy to out themselves. So, what other words might be used to smooth the path, oil the wheels, sugar the pill? Darwin himself preferred "agnostic" -- and not only out of loyalty to his friend Huxley, who coined the term.
Ես ենթադրում եմ, որ «աթեիստ» բառը ինքնին արգելք է հանդիսանում շատ ավելի մեծ չափով, քան այն իրականում կա, այն խոչընդոտ է շատերի համար, որոնք, այլ պարագայում, ուրախ կլինեին ասել այն ինչ մտածում են։ Ուրեմն անհրաժեշտ է օգտագործել ուրիշ բառ ճանապարհն հեշտացնելու, անիվներն յուղելու, և հաբը քաղցրացնելու համար։ Դարվինն ինքը նախընտրում էր ագնոստիկ բառը, և ոչ միայն այն պատճառով, որ իր ընկեր Հաքսլին էր այդ բառի հեղինակը։
Darwin said, "I have never been an atheist in the same sense of denying the existence of a God. I think that generally an 'agnostic' would be the most correct description of my state of mind."
Դարվինն ասում էր, «Ես երբեք աթեիստ չեմ եղել, այն առումով, որ երբեք չեմ մերժել Աստծու գոյությունը։ Ես կարծում եմ ընդհանուր առմամբ ինձ կարելի է բնորոշել ագնոստիկ բառով»։
He even became uncharacteristically tetchy with Edward Aveling. Aveling was a militant atheist who failed to persuade Darwin to accept the dedication of his book on atheism -- incidentally, giving rise to a fascinating myth that Karl Marx tried to dedicate "Das Kapital" to Darwin, which he didn't, it was actually Edward Aveling. What happened was that Aveling's mistress was Marx's daughter, and when both Darwin and Marx were dead, Marx's papers became muddled up with Aveling's papers, and a letter from Darwin saying, "My dear sir, thank you very much but I don't want you to dedicate your book to me," was mistakenly supposed to be addressed to Marx, and that gave rise to this whole myth, which you've probably heard. It's a sort of urban myth, that Marx tried to dedicate "Kapital" to Darwin.
Նա անգամ, իրեն ոչ բնորոշ կերպով, նեղացավ Էդվարդ Ավելինգից: Ավելինգը մարտնչող աթեիստ էր, որը չկարողացավ համոզել Դարվինին ընդունել աթեիզմի մասին գրված իր գրքի ընձայական ուղերձը, ինչը մի հետաքրքիր միֆի առիթ տվեց, համաձայն որի, Կարլ Մարքսը իր «Կապիտալ»-ի ուղերձը փորձել է նվիրել Դարվինին, ինչ Մարքսն իրականում չի արել։ Իրականում դա Էդվարդ Ավելինգն էր։ Պարզապես Մարքսի աղջիկը Ավելինգի հետ հարաբերությունների մեջ էր, և երբ, ևԴարվինը և Մարքսը արդեն մահացել էին, Մարքսի թղթերը խառնվել էին Ավելինգի թղթերի հետ, և Դարվինից ստացված նամակում ասվում էր. «Սիրելի պարոն, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, բայց ես չեմ ուզում, որ Դուք Ձեր ստեղծագործությունն ինձ նվիրեք»։ Սխալմամբ ենթադրվել է, որ այդ նամակն ուղղված է եղել Մարքսին, և այս սխալմունքի պատճառով մի ամբողջ միֆ է ստեղծվել, որին դուք հավանաբար ծանոթ էիք։ Փաստորեն սա առասպել է, թե իբր Մարքսը իր «Կապիտալ»-ի ուղերձը փորձել է նվիրել Դարվինին։
Anyway, it was Aveling, and when they met, Darwin challenged Aveling. "Why do you call yourselves atheists?" "'Agnostic, '" retorted Aveling, "was simply 'atheist' writ respectable, and 'atheist' was simply 'agnostic' writ aggressive." Darwin complained, "But why should you be so aggressive?" Darwin thought that atheism might be well and good for the intelligentsia, but that ordinary people were not, quote, "ripe for it." Which is, of course, our old friend, the "don't rock the boat" argument. It's not recorded whether Aveling told Darwin to come down off his high horse.
Ինչևէ, իրականում Ավելինգն էր, որը Դարվինի հետ հանդիպման ժամանակ հարցրել է, «Ինչու՞ դու քեզ աթեիստ չես կոչում»։ «Ագնոստիկը դա պարզապես հարգալից աթեիստն է», ընդդիմացել է Ավելինգը, «իսկ աթեիստը պարզապես ագրեսիվ ագնոստիկն է»։ Դարվինը բողոքել է, «Ինչու՞ է անհրաժեշտ այդքան ագրեսիվ լինել»։ Դարվինը գտնում էր, որ աթեիստ լինելը լավ է ինտելեգենցիայի համար, սակայն հասարակ մարդիկ մեջբերում եմ «հասունացած չեն դրա համար»։ Ինչն իհարկե մեզ արդեն ծանոթ «պետք չէ նավակը հավասարակշռությունից զրկել» փաստարկն է։ Հայտնի չէ, թե արդյոք Ավելինգը Դարվինին ասել է, որ վերջինս պետք է իջնի իր բարձրունքից։
(Laughter)
(Ծիծաղ)
But in any case, that was more than 100 years ago. You'd think we might have grown up since then. Now, a friend, an intelligent lapsed Jew, who, incidentally, observes the Sabbath for reasons of cultural solidarity, describes himself as a "tooth-fairy agnostic." He won't call himself an atheist because it's, in principle, impossible to prove a negative, but "agnostic" on its own might suggest that God's existence was therefore on equal terms of likelihood as his non-existence.
Բայց ամեն դեպքում սա հարյուր տարի առաջ էր։ Կարելի է ենթադրել, որ մենք ավելի հասուն ենք դարձել այս ընթացքում։ Ընկերներիցս մեկը, խելացի և փորձառու մի հրեա, որը երբեմն հետևում է Շաբաթի կանոններին, մշակութային նկատառումներից ելնելով, իրեն ներկայացնում է որպես «ատամի փերու ագնոստիկ»(մանկահասակ երեխաների համար ստեղծված մտածացին կերպար)։ Նա իրեն աթեիստ չի կոչում, քանի որ սկզբունքորեն հնարավոր չէ ապացուցել Աստծո չգոյությունը, բայց ագնոստիկը իր հերթին կարող է առաջարկել, որ Աստծո գոյությունը նույնքան հավանական է որքան նրա չգոյությունը։
So, my friend is strictly agnostic about the tooth fairy, but it isn't very likely, is it? Like God. Hence the phrase, "tooth-fairy agnostic." Bertrand Russell made the same point using a hypothetical teapot in orbit about Mars. You would strictly have to be agnostic about whether there is a teapot in orbit about Mars, but that doesn't mean you treat the likelihood of its existence as on all fours with its non-existence.
Այնպես որ իմ ընկերն իրեն որոշակիորեն համարում է ատամի փերու ագնոստիկ, բայց դրա գոյությունը այնքան էլ հավանական չէ, այդպես չէ՞։ Ճիշտ ինչպես Աստծունը։ Ահա այստեղից էլ այդ արտահայտությունը՝ «ատամի փերու ագնոստիկ», բայց Բերթրան Ռասելը նույն բանն էր ասում՝ օգտագործելով Մարս մոլորակի ուղեծրում պտտվող հիպոթետիկ թեյնիկի օրինակը։ Եթե խիստ դատենք, դուք ստիպված եք լինեք ագնոստիկ այն հարցի շուրջ, թե արդյոք Մարսի ուղեծրում թեյնիկ կա, բայց դա չի նշանակում, որ դուք դրա գոյությունը համարում եք այնքան հավանական որքան դրա չգոյությունը։
The list of things which we strictly have to be agnostic about doesn't stop at tooth fairies and teapots; it's infinite. If you want to believe one particular one of them -- unicorns or tooth fairies or teapots or Yahweh -- the onus is on you to say why. The onus is not on the rest of us to say why not. We, who are atheists, are also a-fairyists and a-teapotists.
Այն բաների ցանկը, որոնց մասին մենք պետք է լինենք ագնոստիկ չի ավարտվում ատամի փերիով և թեյնիկով։ Դա անվերջ է։ Եթե դուք ուզում եք դրանցից որևէ մեկին հավատալ՝ լինի դա ատամի փերին, թեյնիկը կամ Յահվեն, ապա ապացուցելու բեռը ձեր վրա է, այլ ոչ թե մնացած մարդկանց։ Դա մնացածի պատասխանատվություն չէ հիմնավորել, թե ինչու ոչ։ Մենք, աթեիստներս, նաև ա-փերիստներ և ա-թեյնիկիստներ են։
(Laughter)
(Ծիծաղ)
But we don't bother to say so. And this is why my friend uses "tooth-fairy agnostic" as a label for what most people would call atheist. Nonetheless, if we want to attract deep-down atheists to come out publicly, we're going to have find something better to stick on our banner than "tooth-fairy" or "teapot agnostic."
Բայց մենք մեզ այդպես չեն անվանում, և դա է պատճառը, որ իմ ընկերն իրեն անվանում է ատամի փերու ագնոստիկ, մինչդեռ շատերը նրան պարզապես աթեիտ կկոչեին։ Այնուամենայնիվ, եթե մենք ուզում ենք խրախուսել թաքնված աթեիստներին խոսել իրենց համոզմունքների մասին, մենք պետք է ավելի լավ միջոց գտնենք դա անելու համար, քան փերու կամ թեյնիկի անգնոստիկ բառերով դրոշակներ թափահարելը։
So, how about "humanist"? This has the advantage of a worldwide network of well-organized associations and journals and things already in place. My problem with it is only its apparent anthropocentrism. One of the things we've learned from Darwin is that the human species is only one among millions of cousins, some close, some distant.
Իսկ ի՞նչ եք կարծում հումանիստ բառի մասին։ Սրա առավելությունն այն է, որ ամբողջ աշխարհում արդեն գոյություն ունեն լավ կազմակերպված միավորումներ, ամսագրեր և այլն։ Իմ միակ խնդիրը այդ բառի հետ այն է, որ դա ակնհայտ մարդակենտրոն է։ Դարվինից սովորած բաներից մեկը այն է, որ մարդն որպես տեսակ ընդամենը, իր միլիոնավոր այլ հեռավոր կամ մոտ զարմիկներից մեկն է։
And there are other possibilities, like "naturalist," but that also has problems of confusion, because Darwin would have thought naturalist -- "Naturalist" means, of course, as opposed to "supernaturalist" -- and it is used sometimes -- Darwin would have been confused by the other sense of "naturalist," which he was, of course, and I suppose there might be others who would confuse it with "nudism".
Եվ կան նաև այլ տարբերակներ, օրինակ նատուռալիստ։ Բայց դա էլ կարող է խառնաշփոթ առաջացնել, քանի որ Դարվինը նատուրալիստ ասելով այլ բան էր հասկանում։ Նատուրալիստ ասելով, իհարկե նկատի ունենք, գերբնականի հակառակը։ Եվ այդ իմաստով բառը երբեմն օգտագործվում է։ Սակայն Դարվինը մեկ այլ իմաստով կհասկանար այս բառը, և ի դեպ ոչ միայն Դարվինը, այլ նաև ուրիշները դա կշոփեթեին նուդիզմի հետ։
(Laughter)
(Ծիծաղ)
Such people might be those belonging to the British lynch mob, which last year attacked a pediatrician in mistake for a pedophile.
Նման մարդիկ կարող են լինեն օրինակ ինքնադատարան անող բրիտանական այն ամբոխում, որն անցյալ տարի հարձակվել էր մանկաբույժի վրա նրան շփոթելով մանկապիղծի հետ։
(Laughter)
(Ծիծաղ)
I think the best of the available alternatives for "atheist" is simply "non-theist." It lacks the strong connotation that there's definitely no God, and it could therefore easily be embraced by teapot or tooth-fairy agnostics. It's completely compatible with the God of the physicists. When atheists like Stephen Hawking and Albert Einstein use the word "God," they use it of course as a metaphorical shorthand for that deep, mysterious part of physics which we don't yet understand. "Non-theist" will do for all that, yet unlike "atheist," it doesn't have the same phobic, hysterical responses. But I think, actually, the alternative is to grasp the nettle of the word "atheism" itself, precisely because it is a taboo word, carrying frissons of hysterical phobia. Critical mass may be harder to achieve with the word "atheist" than with the word "non-theist," or some other non-confrontational word. But if we did achieve it with that dread word "atheist" itself, the political impact would be even greater.
Ես կարծում եմ աթեիստ բառի հնարավոր լավագույն այլընտրանքը ոչ-թեիստն է։ Այն չի պարունակում ուժեղ ընդգծված պնդում այն մասին, որ Աստված չկա, հետևաբար կարող է ընդունվել նաև ատամի փերու և թեյնիկի ագնոստիկների կողմից։ Այն լիովին համատեղելի է ֆիզիկոսների Աստծո հետ։ Այսինք երբ մարդիկ...երբ այնպիսի աթեիստներ, ինչպիսիք են Սթիվեն Հոքինգը և Ալբերտ Էնշտեյնը, օգտագործում են «Աստված» բառը, նրանք իհարկե այն օգտագործում են որպես փոխաբերական սղագրություն ֆիզիկայում առկա այն խորը, դեռևս անբացատրելի մասեր բնորոշելու համար։ Ոչ-թեիստը բառը համար է, քանի որ ի տարբերություն աթեիստի այն չի առաջացնում նույնքան բացասական և հիստերիկ արձագանք։ Բայց իրականում կարծում եմ, որ այլընտրանքը աթեիզմ բառի բասական արձագանքը հաղթահարելն է, հենց այն պատճառով, որ դա դարձել է արգելված բառ՝ իր նկատմամբ հիստերիկ ֆոբիա առաջացնելով։ Աթեիստ բառը օգտագործելիս, կրիտիկական զանգվածը հավաքելը հնարավոր է, որ ավելի դժվար լինի, քան ոչ-թեիստ բառի դեպքում կամ մեկ այլ բառի դեպքում։ Բայց եթե մենք հասնենք դրան այդ սարսափելի բառն օգտագործելով, դրա քաղաքական ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի։
Now, I said that if I were religious, I'd be very afraid of evolution -- I'd go further: I would fear science in general, if properly understood. And this is because the scientific worldview is so much more exciting, more poetic, more filled with sheer wonder than anything in the poverty-stricken arsenals of the religious imagination. As Carl Sagan, another recently dead hero, put it, "How is it that hardly any major religion has looked at science and concluded, 'This is better than we thought! The universe is much bigger than our prophet said, grander, more subtle, more elegant'? Instead they say, 'No, no, no! My god is a little god, and I want him to stay that way.' A religion, old or new, that stressed the magnificence of the universe as revealed by modern science, might be able to draw forth reserves of reverence and awe hardly tapped by the conventional faiths."
Ես արդեն ասացի, որ եթե ես լինեի կրոնապաշտ, ապա շատ կվախենայի էվոլյուցիայի գաղափարից։ Նույնիսկ ավելին։ Ես կվախենայի գիտությունից ընդանուր առմամբ վերցված։ Զուտ այն պատճառով, որ գիտական աշխարհայացքը շատ ավելի հետաքրքիր է, ավելի բանաստեղծական, ավելի լեցուն է հրաշքներով, քանի ցանկացած այլ բան, որ կարելի է գտնել կրոնական երևակայության աղքատիկ զինանոցում։ Ինչպես Կառլ Սագանը, մեկ այլ վերջերս մահացած հերոս, ասել է «Ինչպե՞ս է, որ գրեթե ոչ մի հիմնական կրոն ծանոթանալով գիտություն հետ, չի եզրակացրել, «Սա շատ ավելի լավ է, քանի մենք մտածում էինք։ Տիեզերքը շատ ավելի մեծ է, քան մեր մարգարեն էր ասում, ավելի ահռելի է, ավելի նուրբ, ավելի նրբագեղ»։ Փոխարենը նրանք ասում են, «Ոչ, ոչ, ոչ։ Իմ աստված փոքր աստված է և ուզում եմ, որ նա մնա այդպիսին»։ Կրոնը՝ լինի այն հին թե նոր, որն ընդգծում է տիեզերքի շքեղ լինելը, ինչպես բացահայտել է ժամանակակից գիտությունը, կարող էլ ավելի խորացնել ակնածանքն ու երկյուղը հազիվ զսպվող ավանդական հավատալիքների շրջանակներում»։
Now, this is an elite audience, and I would therefore expect about 10 percent of you to be religious. Many of you probably subscribe to our polite cultural belief that we should respect religion. But I also suspect that a fair number of those secretly despise religion as much as I do.
Քանի որ սա էլիտար լսարան է, ես կենթադրեմ, որ ձեզանից մոտ 10 տոկոսը կլինեն հավատացյալներ։ Շատերը միգուցե ունեն այն բարեհամբյուր համոզմունքը, որ մենք պետք է հարգենք կրոնը, բայց ես ենթադրում եմ, որ մի զգալի մաս կա, որ գաղտնիորեն արհամարում է կրոնը այնքան, որքան ես։
(Laughter)
(Ծիծաղ)
If you're one of them, and of course many of you may not be, but if you are one of them, I'm asking you to stop being polite, come out, and say so. And if you happen to be rich, give some thought to ways in which you might make a difference. The religious lobby in this country is massively financed by foundations -- to say nothing of all the tax benefits -- by foundations, such as the Templeton Foundation and the Discovery Institute. We need an anti-Templeton to step forward. If my books sold as well as Stephen Hawking's books, instead of only as well as Richard Dawkins' books, I'd do it myself.
Եթե դուք դրանցից մեկն եք, և իհարկե ձեզանից շատերն այդպիսին չեն, բայց եթե դուք նրանցից մեկն եք, ես ձեզանից խնդրում եմ դադարել լինել քաղաքավարի, վեր կենալ և ասել դա, և եթե դուք նաև հարուստ եք, մի քիչ մտածեք այն տարբերակների մասին, որոնց միջոցով կարող եք փոփոխություն բերել։ Կրոնական լոբբին այս երկրում լրջորեն ֆինանսավորվում է հիմնադրամների կողմից, մի կողմ թողած հարկային արտոնությունները։ Այնպիսի հիմնադրամների կողմից, ինչպիսիք են Թեմփլթոնը և Դիսքավերի ինստիտուտը։ Մեզ պետք է հակա-Թեմփլթոն որպեսզի առաջ շարժվենք։ Եթե իմ գրքերը վաճառվեն այնպես, ինչպես Սթիվեն Հոքինգսի գրքերը, և ոչ թե ինչպես Ռիչարդ Դոկինսի գրքերը, ես ինքնս դա կանեի։
People are always going on about, "How did September the 11th change you?"
Մարդիկ հաճախ քննարկում են, թե ինչպես սեպտեմբերի 11-ը փոխեց իրենց։
Well, here's how it changed me.
Ահա թե ինչպես այն փոխեց ինձ։
Let's all stop being so damned respectful.
Եկեք դադարենք ի վերջո լինել այդքան հարգալից։
Thank you very much.
Շատ շնորհակալություն։
(Applause)
(Ծափահարություններ)