What I wanted to talk to you about today is two things: one, the rise of a culture of availability; and two, a request. So we're seeing a rise of this availability being driven by mobile device proliferation, globally, across all social strata. We're seeing, along with that proliferation of mobile devices, an expectation of availability. And, with that, comes the third point, which is obligation -- and an obligation to that availability.
Այսօր ես ցանկանում եմ ձեզ երկու բան պատմել. առաջինը` հասանելիության մշակույթի վերելքի մասին, և երկրորդը` մի խնդրանք ունեմ: Այսպիսով մենք դիտում ենք հասանելի լինելու այս մշակույթի վերելքը, որը տեղի է ունենում շարժական սարքերի տարածմանը համընթաց, ողջ աշխարհով մեկ, բոլոր սոցիալական խավերում: Շարժական սարքերի տարածմանը զուգընթաց մարդիկ սկսում են ակնկալել, որ դուք մշտապես հասանելի կլինեք: Դրա արդյունքում ավելանում է ևս մեկ պարտավորություն` պարտավորություն մշտապես լինել կապի մեջ:
And the problem is, we're still working through, from a societal standpoint, how we allow people to be available. There's a significant delta, in fact, between what we're willing to accept. Apologies to Hans Rosling -- he said anything that's not using real stats is a lie -- but the big delta there is how we deal with this from a public standpoint. So we've developed certain tactics and strategies to cover up.
Խնդիրն այն է, որ մենք, որպես հասարակություն դեռևս չենք կողմնորոշվել, թե ինչպես և երբ է թույլատրելի ինչ-որ մեկի հետ կապվել: Իրականում, մեծ տարբերություն կա այն բանի միջև, թե ինչն ենք մենք համարում թույլատրելի... նախապես ներողություն եմ խնդրում Հանս Ռոսլինգից, նա ասում էր, որ այն ամենը, ինչ իրական թվերի վրա չէ հիմնված` սուտ է... սակայն մեծ տարբերություն կա, թե ինչն է հանրային տեսանկյունից համարվում թույլատրելի պահվածք: Այսպիսով, տարբեր մարդիկ կիրառում են որոշակի խորամանկություններ և հնարքներ, որպեսզի թաքցնեն իրենց գործողությունները:
This first one's called "the lean." And if you've ever been in a meeting where you play sort of meeting "chicken," you're sitting there, looking at the person, waiting for them to look away, and then quickly checking the device. Although you can see the gentleman up on the right is busting him.
Այդպիսի հնարքներից մեկը կոչվում է` «խղճուկը» Եթե երբևէ եղել եք մի հանդիպման, որտեղ դուք կարծես «թուխս» նստած լինեք, դուք կարող եք տեսնել մարդու, ով սպասում է, թե երբ բոլորը կողք կշրջվեն, ապա արագ ստուգում է, թե արդյոք նոր հաղորդագրություններ ունի: Չնայած այստեղ դուք կարող եք տեսնել, թե ինչպես աջ կողմում նստած մարդը «բռնացրեց» այդպիսի մեկին:
"The stretch." OK, the gentleman on the left is saying, "Screw you, I'm going to check my device." But the guy, here, on the right, he's doing the stretch. It's that reeeee-e-e-each out, the physical contortion to get that device just below the tabletop.
«Ձգումը»: Այսպես, ձախ կողմի տղամարդն ասում է. «Ես թքած ունեմ ձեր վրա, պետք է տեսնեմ, թե ինչ են ինձ գրում»: Իսկ աջ կողմի տղան «ձգվում» է, երկարացնում է ձեռքը: Նա պատրաստ է ֆիզիկական ջանք գործադրել, անբնական դիրք ընդունել, որպեսզի ստուգի հեռախոսը, ոչ թե բոլորի աչքի առաջ` այլ սեղանի տակից:
Or, my favorite, the "Love you; mean it." (Laughter) Nothing says "I love you" like "Let me find somebody else I give a damn about."
Ահա, իմ սիրելին` «Սիրում եմ քեզ, ճիիիիշտ եմ ասում»: (Ծիծաղ) Ոչինչ չի ասում «Ես քեզ սիրում եմ» այնպես, ինչպես «Սպասիր, մեկ ուրիշին գտնեմ, ում բանի տեղ կդնեմ»:
Or, this one, coming to us from India. You can find this on YouTube, the gentleman who's recumbent on a motorcycle while text messaging. Or what we call the "sweet gravy, stop me before I kill again!" That is actually the device.
Կամ ահա, այս մեկը Հնդկաստանից: Այս տեսահոլովակը կարող եք գտնել YouTube-ում: Տղամարդը, որ պառկած է մոտոցիկլի վրա, և SMS-ներ է գրում: Կամ էլ, ինչպես մենք ենք անվանում. «Ի սեր Աստծո, կանգնեցրեք ինձ քանի ես էլի ինչ-որ մեկի չեմ սպանել»: Ահա և սարքը,
What this is doing is, we find a -- (Laughter) a direct collision -- we find a direct collision between availability -- and what's possible through availability -- and a fundamental human need -- which we've been hearing about a lot, actually -- the need to create shared narratives. We're very good at creating personal narratives, but it's the shared narratives that make us a culture. And when you're standing with someone, and you're on your mobile device, effectively what you're saying to them is, "You are not as important as, literally, almost anything that could come to me through this device."
որն այդպիսի վարքի է դրդում: Արդյունքում մենք տեսնում ենք... (Ծիծաղ) (գրություն` ի սեր Աստծո, անջատիր այդ անիծյալ հեռախոսը և հետևիր ճանապարհին) ուղիղ բախում... մենք ուղիղ բախում ենք տեսնում մշտապես կապի մեջ լինելու հնարավորության, այն հարմարության, որ ձեզ միշտ կարելի է զանգել, և մարդու հիմնային կարիքներից մեկի միջև` որի մասին մենք այդքան լսել ենք. այն է` հավաքական փորձ, ընդհանուր պատմություն ստեղծելու ձգտումը: Մենք բավականին առաջ ենք գնացել մեր անհատական փորձը ստեղծելու մեջ, սակայն հենց հավաքական փորձն է հանդիսանում մեր մշակույթի հիմքը: Երբ դուք ինչ-որ մեկի կողքն եք կանգնած, և ընկղմված եք ձեր սիրելի հեռախոսի մեջ, իրականում դուք կարծես շրջապատին ասեք. «Դուք ինձ համար այնքան կարևոր չեք, որքան այն բոլոր բաները, որոնք կարող են ինձ բջջայինի վրա գալ»:
Look around you. There might be somebody on one right now, participating in multi-dimensional engagement.
Դիտեք ձեր շուրջբոլորը: Նույնիսկ այս պահին, ձեր կողքը կարող է լինել մեկը, որը միաժամանակ մի քանի հոգու հետ նամակագրության մեջ է գտնվում:
(Laughter)
(Ծիծաղ)
Our reality right now is less interesting than the story we're going to tell about it later.
Մեր իրականությունը այստեղ և հիմա ավելի պակաս հետաքրքիր է, քան այն պատմությունը, որը մենք հետո պիտի պատմենք:
This one I love. This poor kid, clearly a prop -- don't get me wrong, a willing prop -- but the kiss that's being documented kind of looks like it sucks.
Ահա այս կադրը ինձ շատ է դուր գալիս: Խեղճ տղան դեկորացիայի դերում է... ինձ սխալ չհասկանաք` ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ է: Սակայն այն համբույրը, որը նա ցանկանում է լուսանկարել, այնքան էլ լավ չի ստացվում:
This is the sound of one hand clapping.
Իսկ սա մի ձեռքով ծափահարություններ են: (Չէ՞ որ պետք է պարտադիր լուսանկարել)
So, as we lose the context of our identity, it becomes incredibly important that what you share becomes the context of shared narrative, becomes the context in which we live. The stories that we tell -- what we push out -- becomes who we are. People aren't simply projecting identity, they're creating it.
Այսպես, երբ մենք սկսում ենք կորցնել մեր ինքնությունը, դրան սկսում է փոխարինել այն պատմությունը, որով մենք կիսվում ենք, ինչն էլ վերածվում է հավաքական փորձի, դառնում է այն միջավայրը, որում մենք ապրում ենք: Պատմությունները, որոնցով մենք կիսվում ենք... որոնք «դրվում են ի ցույց»... դառնում են մեր իրականությունը: Մենք ոչ միայն մեր անձն ենք պրոյեկտում այդ պատմությունների միջով, իրականում այդ պատմություններն են այն ձևավորում:
And so that's the request I have for everybody in this room. We are creating the technology that is going to create the new shared experience, which will create the new world. And so my request is, please, let's make technologies that make people more human, and not less.
Ես խնդրանք ունեմ դահլիճում նստածներին: Մենք ստեղծում ենք տեխնոլոգիաներ, որոնք մեզ թույլ կտան ստեղծել նոր հավաքական փորձ, իսկ այդ փորձը կստեղծի նոր աշխարհ: Ես ձեզ խնդրում եմ, եկեք ստեղծենք այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք մարդկանց դարձնում են ավելի մարդկային, և պակաս առանձնացված:
Thank you.
Շնորհակալություն: