So today, I want us to reflect on the demise of guys. Guys are flaming out academically; they're wiping out socially with girls and sexually with women. Other than that, there's not much of a problem. So what's the data? So the data on dropping out is amazing. Boys are 30 percent more likely than girls to drop out of school. In Canada, five boys drop out for every three girls. Girls outperform boys now at every level, from elementary school to graduate school. There's a 10 percent differential between getting BA's and all graduate programs, with guys falling behind girls. Two-thirds of all students in special ed. remedial programs are guys. And as you all know, boys are five times more likely than girls to be labeled as having attention deficit disorder -- and therefore we drug them with Ritalin.
Այսօր ուզում եմ, որ անդրադառնանք տղաների խնդիրներին։ Կրթական համակարգում տղաները հետ են մնում, աղջիկների հետ սոցիալական հարաբերություններում, ինչպես նաև կանանց հետ սեռական հարաբերություններում նրանք խնդիրներ ունեն։ Դրանից բացի ուրիշ խնդիր չկա։ Ի՞նչ է ասում մեզ վիճակագրությունը։ Կրթական համակարգում նրանց առաջադիմության նվազումն ապշեցուցիչ է։ Տղաները 30 տոկոսով ավելի հավանական է, որ դուրս կմնան դպրոցից։ Կանադայում յուրաքանչյուր երեք աղջկա դիմաց հինգ տղա դուրս է մնում դպրոցից։ Աղջիկները գերազանցում են տղաներին կրթական բոլոր մակարդակներում դպրոցի առաջին դասարանից մինչև համալսարան։ Տաս տոկոս տարբերություն կա բակալավրի և այլ ավարտական կոչում ունեցող տղաների և աղջիկների միջև, և հետ մնացողները տղաներն են։ Հատուկ ուղղիչ կրթական ծրագրերում մասնակիցների երկու երրորդը տղաներ են։ Եվ ինչպես բոլորդ գիտեք, տղաներն աղջիկներից հինգ անգամ ավելի մեծ հավանականություն ունեն «ուշադրության պակասի խանգարում» ախտորոշումն ունենալ, և հետևաբար մենք թունավորում ենք նրանց Ռիտալին կոչվող դեղով։
What's the evidence of wiping out? First, it's a new fear of intimacy. Intimacy means physical, emotional connection with somebody else -- and especially with somebody of the opposite sex who gives off ambiguous, contradictory, phosphorescent signals. (Laughter) And every year there's research done on self-reported shyness among college students. And we're seeing a steady increase among males. And this is two kinds. It's a social awkwardness. The old shyness was a fear of rejection. It's a social awkwardness like you're a stranger in a foreign land. They don't know what to say, they don't know what to do, especially one-on-one [with the] opposite sex. They don't know the language of face contact, the non-verbal and verbal set of rules that enable you to comfortably talk to somebody else, listen to somebody else.
Ի՞նչն է վկայում տղաների ձախողման մասին։ Առաջինը. դա մտերմության հանդեպ նոր վախն է։ Մտերմություն ասելով նկատի ունենք ֆիզիկական և էմոցիոնալ կապ ինչ-որ մեկի հետ, և հատկապես հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ով երկիմաստ, հակասող և տարօրինակ նշաններ է տալիս։ (Ծիծաղ) Յուրաքանչյուր տարի հետազոտություն է արվում քոլեջի ուսանողների ամոթխածության ինքնագնահատականի վերաբերյալ։ Մենք տեսնում ենք հաստատուն աճ տղաների մոտ։ Եվ սա երկու տեսակի է լինում։ Դա սոցիալական ամոթխածություն է։ Մեր իմացած հին ամոթխածությունը մերժման վախն է։ Դա սոցիալական ամոթխածություն է, երբ դու կարծես օտար մարդ ես օտար երկրում։ Նրանք չգիտեն թե ինչ ասել, չգիտեն ինչ անել, հատկապես երբ մենակ են մնում հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Նրանք չգիտեն, թե ինչպես մեկնաբանել դեմքի արտահայտությունները, չգիտեն ոչ վերբալ և վերբալ օրենքները, որոնք թույլ են տալիս ձեզ հանգիստ խոսել մեկի հետ, կամ լսել ինչ-որ մեկի։
There's something I'm developing here called social intensity syndrome, which tries to account for why guys really prefer male bonding over female mating. It turns out, from earliest childhood, boys, and then men, prefer the company of guys -- physical company. And there's actually a cortical arousal we're looking at, because guys have been with guys in teams, in clubs, in gangs, in fraternities, especially in the military, and then in pubs. And this peaks at Super Bowl Sunday when guys would rather be in a bar with strangers, watching a totally overdressed Aaron Rodgers of the Green Bay Packers, rather than Jennifer Lopez totally naked in the bedroom. The problem is they now prefer [the] asynchronistic Internet world to the spontaneous interaction in social relationships.
Ես մի տեսություն եմ զարգացնում, որն անվանել եմ «սոցիալական ինտենսիվության սինդրոմ», այն կփորձի բացատրել, թե ինչու են տղաները նախընտրում արական սեռի ներկացացուցիչների հետ ընկերանալը կանանց հետ մտերիմ հարաբերություններին։ Պարզվում է, որ վաղ մանկությունից տղաները, իսկ հետագայում տղամարդիկ, նախընտրում են տղամարդկանց ընկերությունը, ֆիզիկական ընկերակցությունը։ Մենք փաստացի նկատում ենք գլխուղեղի կեղևում ակտիվացում, որովհետև տղաները ժամանակ են անցկացրել տղաների հետ թիմերում, ակումբներում, հանցախմբերում, համայնքներում, հատկապես բանակում և այնուհետև փաբերում, պանդոկներում։ Եվ սա իր գագաթնակետին է հասնում ֆուտբոլի գավաթի խաղերի ժամանակ, երբ տղաները նախընտրում են ժամանակ անցկացնել փաբում` անծանոթների հետ, դիտելով Green Bay Packers-ի խաղացող, բավականին անշուք հագնված Աարոն Ռոդջերսին, քան միանգամայն մերկ մի Ջենիֆեր Լոպեզի` հետ իրենց ննջարանում։ Խնդիրը նրանում է, որ այժմ նրանք նախընտրում են ասինխրոն ինտերնետային աշխարհը, ինքնաբուխ շփմանը սոցիալական հարաբերությունների ընթացքում։
What are the causes? Well, it's an unintended consequence. I think it's excessive Internet use in general, excessive video gaming, excessive new access to pornography. The problem is these are arousal addictions. Drug addiction, you simply want more. Arousal addiction, you want different. Drugs, you want more of the same -- different. So you need the novelty in order for the arousal to be sustained.
Որո՞նք են դրա պատճառները։ Դե, դա չնախատեսված հետևանք է։ Կարծում եմ, որ դա ինտերնետի չափից շատ օգտագործման, չափից շատ վիդեո խաղեր խաղալու և պոռնոգրաֆիա դիտելու հետևանք է։ Խնդիրը նրանում է, որ դրանք գրգռիչ կախվածություններ են։ Թմրադեղերից կախում ունենալու դեպքում դուք պարզապես ավելի շատ եք դրանից ուզում։ Իսկ մյուս դեպքում, դուք ուզում եմ նոր և տարբեր բաներ։ Թմրադեղերի դեպքում, դուք ուզում եմ նույն բանից ավելի շատ քանակի։ Այսպիսով, որպեսզի գրգռիչ կախումը շարունակական բնույթ կրի, ձեզ անհրաժեշտ են նորություններ։
And the problem is the industry is supplying it. Jane McGonigal told us last year that by the time a boy is 21, he's played 10,000 hours of video games, most of that in isolation. As you remember, Cindy Gallop said men don't know the difference between making love and doing porn. The average boy now watches 50 porn video clips a week. And there's some guy watching a hundred, obviously. (Laughter) And the porn industry is the fastest growing industry in America -- 15 billion annually. For every 400 movies made in Hollywood, there are 11,000 now made porn videos.
Եվ խնդիրն էլ հենց նրանում է, որ ինդուստրիան մատակարարում է դրանք։ Ջեյն ՄաքԳոնիգալը անցյալ տարի պատմեց մեզ, որ մինչ 21 տարեկան դառնալը, տղաները 10,000 ժամ են անցկացնում վիդեո խաղերի առաջ, և դրանց մեծամասնութունը` մենության մեջ։ Ինչպես հիշում եք, Սինդի Գալոփն ասաց, որ տղամարդիկ չգիտեն տարբերությունը սիրով զբաղվելու և պոռնոգրաֆիայի միջև։ Միջին տղան այժմ դիտում է 50 պոռնո հոլովակ շաբաթվա ընթացքում։ Եվ իհարկե կգտնվի մեկը, որ դիտում է հարյուր հոլովակ։ (Ծիծաղ) Պոռնո ինդուստրիան Ամերիկայում ամենաարագ աճող ինդուստրիան է, 15 միլիարդ` յուրաքանչյուր տարի։ Հոլիվուդում նկարահանված յուրաքանչյուր 400 ֆիլմին այժմ բաժին է հասնում է 11,000 պոռնո հոլովակ։
So the effect, very quickly, is it's a new kind of arousal. Boys' brains are being digitally rewired in a totally new way for change, novelty, excitement and constant arousal. That means they're totally out of sync in traditional classes, which are analog, static, interactively passive. They're also totally out of sync in romantic relationships, which build gradually and subtly.
Հետևաբար, դրա արդյունքը շատ արագ զարգացող այդ նոր տեսակի կախվածությունն է։ Տղաների ուղեղներն այժմ վերակառուցված են նոր կերպ, դրանք արձագանքում են փոփոխության, նորության, հուզմունքին և անընդհատ գրգռման։ Դա նշանակում է, որ նրանք բացարձակ չեն հասկանում ավանդական հասկացությունները, որոնք անալոգային են, վիճակագրական կամ ոչ ինտերակտիվ։ Նրանք նաև բացարձակ չեն հասկանում, թե ինչպես են կազմվում ռոմանտիկ հարաբերությունները, որոնք աստիճանաբար և նրբորեն են զարգանում։
So what's the solution? It's not my job. I'm here to alarm. It's your job to solve.
Ո՞րն է իմ լուծումը։ Դա իմ գործը չէ։ Ես այստեղ եմ, որ հնչեցնեմ ահազանգը։ Ձեր գործն է լուծում գտնել։
(Laughter)
(Ծիծաղ)
(Applause)
(Ծափահարություններ)
But who should care? The only people who should care about this is parents of boys and girls, educators, gamers, filmmakers and women who would like a real man who they can talk to, who can dance, who can make love slowly and contribute to the evolutionary pressures to keep our species above banana slugs. No offense to banana slug owners. Thank you.
Սակայն, ու՞մ պիտի սա հետաքրքրի։ Սա պետք է հետաքրքրի միայն տղաների և աղջիկների ծնողներին, դաստիարակներին, խաղամոլներին, ֆիլմեր նկարահանողներին և կանանց, ովքեր նախընտում են իրական տղամարդկանց, ովքեր կարող են խոսել, պարել, դանդաղ սիրով զբաղվել, և աջակցել մարդկային տեսակի էվոլյուցիոն զարգացման, որպեսզի մենք մի քիչ ավելի բարձր մակարդակում լինենք քան բանանի լպրծուն որդն է։ Հուսամ չնեղացրեցի բանանի լպրծուն որդերի տերերին։ Շնորհակալություն։
(Applause)
(Ծափահարություններ)