Imagine you're at a football game when this obnoxious guy sits next to you. He's loud, he spills his drink on you, and he makes fun of your team. Days later, you're walking in the park when suddenly it starts to pour rain. Who should show up at your side to offer you an umbrella? The same guy from the football game. Do you change your mind about him based on this second encounter, or do you go with your first impression and write him off? Research in social psychology suggests that we're quick to form lasting impressions of others based on their behaviors. We manage to do this with little effort, inferring stable character traits from a single behavior, like a harsh word or a clumsy step. Using our impressions as guides, we can accurately predict how people are going to behave in the future. Armed with the knowledge the guy from the football game was a jerk the first time you met him, you might expect more of the same down the road. If so, you might choose to avoid him the next time you see him. That said, we can change our impressions in light of new information. Behavioral researchers have identified consistent patterns that seem to guide this process of impression updating. On one hand, learning very negative, highly immoral information about someone typically has a stronger impact than learning very positive, highly moral information. So, unfortunately for our new friend from the football game, his bad behavior at the game might outweigh his good behavior at the park. Research suggests that this bias occurs because immoral behaviors are more diagnostic, or revealing, of a person's true character. Okay, so by this logic, bad is always stronger than good when it comes to updating. Well, not necessarily. Certain types of learning don't seem to lead to this sort of negativity bias. When learning about another person's abilities and competencies, for instance, this bias flips. It's actually the positive information that gets weighted more heavily. Let's go back to that football game. If a player scores a goal, it ultimately has a stronger impact on your impression of their skills than if they miss the net. The two sides of the updating story are ultimately quite consistent. Overall, behaviors that are perceived as being less frequent are also the ones that people tend to weigh more heavily when forming and updating impressions, highly immoral actions and highly competent actions. So, what's happening at the level of the brain when we're updating our impressions? Using fMRI, or functional Magnetic Resonance Imaging, researchers have identified an extended network of brain regions that respond to new information that's inconsistent with initial impressions. These include areas typically associated with social cognition, attention, and cognitive control. Moreover, when updating impressions based on people's behaviors, activity in the ventrolateral prefrontal cortex and the superior temporal sulcus correlates with perceptions of how frequently those behaviors occur in daily life. In other words, the brain seems to be tracking low-level, statistical properties of behavior in order to make complex decisions regarding other people's character. It needs to decide is this person's behavior typical or is it out of the ordinary? In the situation with the obnoxious-football-fan-turned-good-samaritan, your brain says, "Well, in my experience, pretty much anyone would lend someone their umbrella, but the way this guy acted at the football game, that was unusual." And so, you decide to go with your first impression. There's a good moral in this data: your brain, and by extension you, might care more about the very negative, immoral things another person has done compared to the very positive, moral things, but it's a direct result of the comparative rarity of those bad behaviors. We're more used to people being basically good, like taking time to help a stranger in need. In this context, bad might be stronger than good, but only because good is more plentiful. Think about the last time you judged someone based on their behavior, especially a time when you really feel like you changed your mind about someone. Was the behavior that caused you to update your impression something you'd expect anyone to do, or was it something totally out of the ordinary?
Պատկերացրու, որ ներկա ես մի ֆուտբոլային խաղի և կողքիդ մի անտանելի տղա է նստած։ Նա աղմկում է, հյութը վրադ լցնում, և ծաղրում քո թիմին։ Օրեր անց քայլում ես զբոսայգում, երբ հանկարծ սկսում է հորդառատ անձրև տեղալ։ Եվ ո՞վ է հայտնվում կողքիդ և անձրևանոց առաջարկում։ Ֆուտբոլային խաղի այն նույն տղան։ Արդյո՞ք կփոխես նրա մասին ունեցած կարծիքդ հիմնվելով այս երկրորդ հանդիպման վրա, թե՞ հավատարիմ մնալով առաջին տպավորությանը ուշադրություն չես դարձնի։ Սոցիալ-հոգեբանական հետազոտությունը ենթադրում է, որ մենք հակված ենք հիմնավոր կարծիք կազմել մյուսների մասին նրանց պահվածքից ելնելով։ Մենք հեշտությամբ կարծիք ենք կազմում անձի բնավորության մասին` ելնելով միայն պահվածքից, օրինակ` կոպիտ բառից կամ անշնորհք արարքից։ Մեր տպավորությունները որպես ուղեցույց օգտագործելով մենք կարող ենք ճշգրտորեն կանխատեսել , թե ինչպես մարդիկ իրենց կպահեն հետագայում։ Հիշելով, որ ֆուտբոլային խաղի այն տղան առաջին հանդիպման ժամանակ իրեն անտաշի պես է պահել հիմա էլ կարող եք նույն պահվածքն ակնկալել։ Եթե այդպես է, ապա կփորձեք խուսափել նրանից հաջորդ անգամ հանդիպելիս ։ Այսինքն՝ տպավորությունը կարող է փոխվել մարդու մասին ստացած նոր ինֆորմացիայի արդյունքում։ Վարքագծի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները բացահայտել են այն բաղկացուցիչ մասերը, որոնք, թվում է ՝ պատասխանատու են ինֆորմացիան “թարմացնելու” այս գործընթացի համար։ Մյուս կողմից էլ, որևէ մեկի մասին խիստ բացասական, ոչ օրինակելի վարքի վերաբերյալ ինֆորմացիան սովորաբար ավելի ուժեղ ազդեցություն է ունենում, քան դրական կամ խիստ օինակելի վարքի վերաբերյալ ինֆորմացիան։ Ուստի, դժբախտաբար, ֆուտբոլային խաղից մեր նոր ընկերոջ համար կարող ենք ասել, որ խաղի ժամանակ նրա վատ պահվածքը կարող էր ստվեր գցել զբոսայգում ցուցաբերած իր լավ պահվածքի վրա։ Գիտնականներն ասում են, որ կանխակալ կարծիք ձևավորվում է, քանի որ ոչ օրինակելի պահվածքը անմիջապես բնորոշում կամ բացահայտում է անհատի իրական բնավորությունը։ Այսպիսով, ըստ այս տրամաբանության կարող ենք ասել, որ վատը գերակշռող է , երբ հարցը վերաբերում է ինֆորմացիայի թարմացմանը։ Բայց, ոչ միշտ է , որ այդպես է։ Կա տվյալների որոշակի տեսակ, որը չի հանգեցնում նմանօրինակ բացասական կանխակալ կարծիքի ձևավորմանը։ Իմանալով որևէ մեկի ընդունակությունների և հմտությունների մասին, օրինակի համար, ձևավորվում է կանխակալ կարծիք: Այս դեպքում, դրական ինֆորմացիան է ծանրակշիռ դիրքում։ Եկեք նորից անդրադառնանք ֆուտբոլային խաղին։ Եթե խաղացողը գոլ է խփում՝ դա ավելի մեծ ազդեցություն է ունենում նրա հմտությունների վերաբերյալ ձեր ունեցած կարծիքի վրա, քան գնդակը բաց թողնելու դեպքում։ Ինֆորմացիան թարմացնելու այս երկու եղանակները ի վերջո լրացնում են միմյանց ։ Ընդհանուր առմամբ, վարքագծի որոշակի կողմեր, որոնք առավել հազվադեպ են դրսևորվում, նույնպես հիմնավոր ազդեցություն են ունենում կարծիք կազմելու և այն վերանայելու գործընթացի վրա՝ լինի դա ոչ օրինակելի պահվածք, թե բավականին պատշաճ վարքագիծ։ Դե, իսկ ի՞նչ է կատարվում մեր ուղեղի հետ, երբ մենք վերափոխում ենք արդեն ձևավորված կարծիքը։ Օգտագործելով ՖՄՌՊ կամ ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերման մեթոդը մասնագետները բացահայտել են ուղեղի որոշակի շրջանների մի մեծ ցանց , որը պատասխանում է այն նոր ինֆորմացիային, որը չի համապատասխանում նախնական տպավորությանը: Սա ներառում է այն հատվածները, որոնք կապված են սոցիալական ճանաչողության, ուշադրության և ճանաչողության վերահսկման հետ։ Ավելին, տպավորությունը թարմացնելիս հիմնված մարդու վարքագծի վրա գլխուղեղի կեղևի վենտրոլատերալ կորիզի և գլխավոր տեմպորալ ակոսի աշխատանքը թույլ է տալիս հասկանալ, թե որքան հաճախ է այդպիսի վարքագիծ դրսևորվում կյանքի ընթացքում։ Այլ կերպ ասած՝ուղեղն ասես իրականացնում է վարքագծի վիճակագրական շատ պարզ գործառույթներ՝ բարդ որոշումներ կայացնելու համար, որոնք վերաբերում են այլ մարդկանց վարքագծին։ Ուղեղին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք տվյալ մարդու պահվածքը սովորական է, թե՞ արտասովոր: Նման իրավիճակում Բարի Սամարացու վերածված ֆուտբոլային երկրպագուի դեպքում ուղեղն ասում է. «Իմ փորձից ելնելով, շատ մարդիկ կառաջարկեին պատսպարվել իրենց անձևանոցի տակ, բայց այն պահվածքը, որ նա ցուցաբերեց ֆուտբոլային հանդիպման ժամանակ արտասովոր էր»։ Եվ , հետևաբար, որոշում ես հավատարիմ մնալ առաջին տպավորությանը։ Իսկ վերը նշվածի ողջ իմաստն այն է, որ ձեր ուղեղը, հետևաբար նաև դուք ավելի մեծ ուշադրություն եք դարձնում խիստ բացասական , ոչ օրինակելի արարքներին, որոնք մեկ այլ անձ է կատարել , քան շատ դրական, օրինակելի երևույթներին։ Սա պատահում է այն պատճառով, որ այդպիսի վատ վարքագիծ ոչ հաճախ կարելի է հանդիպել։ Մենք ավելի շատ սովոր ենք, որ մարդիկ բարի լինեն և պատրաստ օգնության ձեռք մեկնելու դրա կարիքն ունեցող անծանոթին : Փաստորեն, վատը կարող է առավել ուժեղ լինել այս պարագայում, քան լավը, բայց զուտ այն պատճառով, որ լավը գերակշռում է։ Վերհիշեք, թե երբ եք վերջին անգամ դատել մեկին ելնելով նրա պահվածքից հատկապես այն դեպքում, երբ իսկապես զգացել եք, որ նրա մասին ձեր ունեցած կարծիքը փոխվել է։ Վարքագի՞ծն է ձեզ ստիպել փոխել կարծիքը, մի բան, որ կակնալեիք ցանկացած մեկից , թե՞ դա բոլորովին արտասովոր բան է: