So I grew up in East Los Angeles, not even realizing I was poor. My dad was a high-ranking gang member who ran the streets. Everyone knew who I was, so I thought I was a pretty big deal, and I was protected, and even though my dad spent most of my life in and out of jail, I had an amazing mom who was just fiercely independent. She worked at the local high school as a secretary in the dean's office, so she got to see all the kids that got thrown out of class, for whatever reason, who were waiting to be disciplined. Man, her office was packed.
Ես մեծացել եմ Արևելյան Լոս Անջելեսում, անգամ չգիտակցելով, որ ես աղքատ եմ: Իմ հայրը հայտնի գանգստերական խմբի անդամ էր: Բոլորը գիտեին, թե ով եմ ես, այդ պատճառով ես կարծում էի, որ շատ կարևոր մարդ եմ, և պաշտպանված եմ, և չնայած հայրս անցկացրել է իմ կյանքի մեծ մասը բանտից ներս և դուրս, Ես հիանալի մայր ունեի, ով կատաղի կերպով անկախ էր: Նա աշխատում էր տեղի ավագ դպրոցում դեկանի գրասենյակում որպես գործավար, այսպիսով նա տեսնում էր այն երեխաներին, ում դուրս են հանել դասից որևէ պատճառով, ովքեր սպասում էին իրենց նկատողություններին: Նրա գրասենյակը լցված էր:
So, see, kids like us, we have a lot of things to deal with outside of school, and sometimes we're just not ready to focus. But that doesn't mean that we can't. It just takes a little bit more. Like, I remember one day I found my dad convulsing, foaming at the mouth, OD-ing on the bathroom floor. Really, do you think that doing my homework that night was at the top of my priority list? Not so much.
Տեսեք, մեր նման երեխաները, մենք շատ բաների հետ պետք է գործ ունենանք դպրոցից դուրս, և երբեմն մենք պատրաստ չենք կենտրոնանալ: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող: Ուղղակի մի փոքր շատ ժամանակ է հարկավոր: Հիշում եմ, մի օր ես գտա հորս ցնցվելիս, բերանում փրփուր, փսխելով բաղնիքի հատակին: Իսկապես, կարծում եք այդ երեկո տնայիններ անելը իմ առաջնային անելիքների ցանկում էր: Ոչ այդքան:
But I really needed a support network, a group of people who were going to help me make sure that I wasn't going to be a victim of my own circumstance, that they were going to push me beyond what I even thought I could do. I needed teachers, in the classroom, every day, who were going to say, "You can move beyond that." And unfortunately, the local junior high was not going to offer that. It was gang-infested, huge teacher turnover rate.
Բայց ես իրոք աջակցության կարիք ունեի, մարդկանց մի խումբ, ովքեր կօգնեին ինձ համոզվել, որ ես չեմ պատրաստվում դառնալ իմ հանգամանքների զոհը ովքեր կհրեին ինձ դեպի վեր այն ինչը ինձ թվում էր, որ կարող եմ անել: Ես ուսուցիչների կարիք ունեի, դասարանում, ամեն օր, ովքեր կասեին, «Դու կարող ես դրա միջից դուրս գալ»: Եվ դժբախտաբար, տեղի միջնակարգ դպրոցը չէր առաջարկում դա: Դա մի գանգստերական ազդեցության տակ գտնվող ուսուցիչներով վայր էր:
So my mom said, "You're going on a bus an hour and a half away from where we live every day." So for the next two years, that's what I did. I took a school bus to the fancy side of town. And eventually, I ended up at a school where there was a mixture. There were some people who were really gang-affiliated, and then there were those of us really trying to make it to high school. Well, trying to stay out of trouble was a little unavoidable. You had to survive. You just had to do things sometimes. So there were a lot of teachers who were like, "She's never going to make it. She has an issue with authority. She's not going to go anywhere." Some teachers completely wrote me off as a lost cause.
Այսպիսով մայրս ասաց, «Դու ամեն օր ավտոբուսով կգնաս մեկ ու կես ժամ մեր տնից»: Այսպիսով հաջորդ երկու տարին դա այն էր ինչ անում էի: Ես նստում էի դպրոցի ավտոբուս և գնում դեպի քաղաքի հարուստ հատվածը: Եվ վերջապես ես ավարտեցի մի դպրոց որտեղ կար մի խառնուրդ: Կային որոշ մարդիկ, ովքեր իրոք կապված էին հանցագործների հետ, և կայինք մենք, ովքեր իրոք փորձում էին հասնել ավագ դպրոց: Դե, անխուսափելի էր խնդիրներից հեռու մնալը: Պետք է գոյատևեիր: Երբեմն ստիպված էիր որոշ բաներ անել: Շատ ուսուցիչներ կային, ովքեր ասում էին, «Նրա մոտ երբեք դա չի ստացվի: Նա խնդիրներ ունի իշխանության հետ: Նա ոչ մի բանի չի հասնի»: Որոշ ուսուցիչներ ինձ ամբողջովին անհույս դեպք էին համարում:
But then, they were very surprised when I graduated from high school. I was accepted to Pepperdine University, and I came back to the same school that I attended to be a special ed assistant.
Բայց հետո, նրանք շատ էին զարմացել, երբ ես ավարտեցի ավագ դպրոցը: Ընդունվեցի Փեփրդայն համալսարան, և վերադարձա նույն դպրոց, որտեղ սովորել էի որպես հատուկ օգնական:
And then I told them, "I want to be a teacher."
Ապա ես նրանց ասեցի, «Ես ուզում եմ ուսուցիչ լինել»:
And boy, they were like, "What? Why? Why would you want to do that?"
Նրանք ասացին, «Ի՞նչ: Ինչու՞: Ինչու՞ ես ուզում անել դա»:
So I began my teaching career at the exact same middle school that I attended, and I really wanted to try to save more kids who were just like me. And so every year, I share my background with my kids, because they need to know that everyone has a story, everyone has a struggle, and everyone needs help along the way. And I am going to be their help along the way.
Եվ ես սկսեցի իմ ուսուցչական կարիերան հենց նույն միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել էի, և ես իրոք ուզում էի փորձել փրկել ավելի շատ երեխաների, ովքեր ինձ նման էին: Եվ ամեն օր, ես կիսվում եմ իմ անցած ճանապարհով իմ երեխաների հետ, որովհետև նրանք պետք է իմանան, որ յուրաքանչյուրն ունի պատմություն, յուրաքանչյուրն ունի պայքար, և յուրաքանչյուրն օգնության կարիք ունի: Եվ ես կլինեմ նրանց օգնությունը ամբողջ ճանաապարհի ընթացքում:
So as a rookie teacher, I created opportunity. I had a kid one day come into my class having been stabbed the night before.
Եվ որպես սկսնակ ուսուցիչ, ես փորձ էի ձեռք բերում: Մի օր իմ աշակերտներից մեկը եկավ դասի, նրան դանակահարել էին նախորդ գիշեր:
I was like, "You need to go to a hospital, the school nurse, something."
Ես ասացի, «Դու պետք է գնաս հիվանդանոց, կամ դպրոցի բուժքույրի մոտ»:
He's like, "No, Miss, I'm not going. I need to be in class because I need to graduate." So he knew that I was not going to let him be a victim of his circumstance, but we were going to push forward and keep moving on. And this idea of creating a safe haven for our kids and getting to know exactly what they're going through, getting to know their families -- I wanted that, but I couldn't do it in a school with 1,600 kids, and teachers turning over year after year after year. How do you get to build those relationships?
Նա ասաց, «Ոչ, օրիորդ, ես չեմ գնում: Ես պետք է մնամ դասարանում, որովհետև ես պետք է ավարտեմ»: Նա գիտեր, որ ես չէի թողնի նրան դառնալ իր հանգամանքի զոհը, փոխարենը պատրաստվում էինք առաջ գնալ: Եվ այս գաղափարը՝ կառուցել ապահով ապաստարան մեր երեխաների համար և հստակ իմանալ այն, թե ինչի միջով են նրանք անցնում, ճանաչել նրանց ընտանիքները, դա այն էր, ինչ ես ուզում էի, բայց ես չէի կարող անել դա մի դպրոցում 1600 աշակերտներով, և ուսուցիչներով, որոնք փոխվում են տարեց տարի: Ինչպե՞ս պետք է կառուցես այդ հարաբերությունները:
So we created a new school. And we created the San Fernando Institute for Applied Media. And we made sure that we were still attached to our school district for funding, for support. But with that, we were going to gain freedom: freedom to hire the teachers that we knew were going to be effective; freedom to control the curriculum so that we're not doing lesson 1.2 on page five, no; and freedom to control a budget, to spend money where it matters, not how a district or a state says you have to do it. We wanted those freedoms. But now, shifting an entire paradigm, it hasn't been an easy journey, nor is it even complete. But we had to do it. Our community deserved a new way of doing things.
Այսպիսով մենք նոր դպրոց հիմնեցինք: Եվ մենք հիմնեցինք Սան Ֆերնանդոյի կիրառական տեղեկատվության ինստիտուտը: Եվ համոզվեցինք, որ մենք դեռ կապված ենք մեր դպրոցի թաղամասի ֆինանսավորման, աջակցության համար: Բայց դրանով, մենք ձեռք էինք բերում ազատություն. ուսուցիչներ վարձելու ազատություն ովքեր կլինենք արդյունավետ, ուսումնական պլանը կառավարելու ազատություն, մենք չենք անում 5րդ էջի 1.2 դասը, ոչ, և բյուջեն կառավարելու ազատություն, գումարը ծախսել այնտեղ որտեղ պետք է, ոչ թե այնպես ինչպես շրջանը կամ նահանգն է պարտադրում: Մենք ուզում էին այդ ազատությունները: Բայց այժմ, անցնելով մի ամբողջ օրինակով այն հեշտ ճամփորդություն չէր, այն անգամ ավարտված չէ: Բայց մենք պետք է դա անենք: Մեր համայնքն արժանի էր գործն անելու նոր ձևերի:
And as the very first pilot middle school in all of Los Angeles Unified School District, you better believe there was some opposition. And it was out of fear -- fear of, well, what if they get it wrong? Yeah, what if we get it wrong? But what if we get it right? And we did. So even though teachers were against it because we employ one-year contracts -- you can't teach, or you don't want to teach, you don't get to be at my school with my kids.
Եվ որպես ամենաառաջին փորձնական միջին դպրոց ամբողջ Լոս Անջելես Միասնական դպրոցական շրջանում, մենք ընդդիմություն ունեինք: Եվ դրա պատճառը վախն էր, վախ, որ միգուցե մեզ սխալ կհասկանան: Եվ ինչ եթե մենք սխալ անենք: Իսկ եթե ճիշտ անենք: Եվ մենք արեցինք դա: Չնայած, որ ուսուցիչները դեմ էին դրան որովհետև մենք աշխատանքի ենք վերցնում 1 տարվա պայմանագրով-- եթե չես կարող դասավանդել, կամ չես ուզում դասավանդել, ապա չես լինի իմ դպրոցում իմ երեխաների հետ:
(Applause)
(Ծափահարություն)
So in our third year, how did we do it? Well, we're making school worth coming to every day. We make our kids feel like they matter to us. We make our curriculum rigorous and relevant to them, and they use all the technology that they're used to. Laptops, computers, tablets -- you name it, they have it. Animation, software, moviemaking software, they have it all. And because we connect it to what they're doing — For example, they made public service announcements for the Cancer Society. These were played in the local trolley system. Teaching elements of persuasion, it doesn't get any more real than that. Our state test scores have gone up more than 80 points since we've become our own school.
Եվ ահա մեր 3րդ տարում, ինչպիս՞ինն են մեր արդյունքները: Մենք օրեցօր դպրոցը դարձնում ենք ավելի լավը հաճախելու համար: Մենք այնպես ենք անում, որպեսզի մեր երեխաները զգան, որ մենք անտարբեր չենք: Մենք կազմում ենք մեր ուսումնական պլանը խիստ և նրանց հարմար, և նրանք օգտագործում են բոլոր տեխնոլոգիաները, որոնց նրանք սովոր են: Լափթոփներ, համակարգիչներ, գադջետներ, նրանք ունեն դրանք: Անիմացիա, ծրագրավորում, ֆիլմերի պատրաստման ծրագրեր, նրանք այդ ամբողջն ունեն: Եվ որովհետև մենք կապում ենք դրանք այն բաների հետ, ինչ որ նրանք անում են... Օրինակ, նրանք ստեղծել են հասարակական գովազդներ քաղցկեղով հիվանդների համար, որոնք ցուցադվել են տրոլեյբուսներում: Դասավանդելով ազդեցության տարրերը, դրանից ավելի ռեալ ոչինչ չկա: Մեր նահանգի թեստերի արդյունքները բարձրացել են 80 միավորով, այն ժամանակվանից, երբ մենք հիմնեցինք մեր սեփական դպրոցը:
But it's taken all stakeholders, working together -- teachers and principals on one-year contracts, working over and above and beyond their contract hours without compensation. And it takes a school board member who is going to lobby for you and say, "Know, the district is trying to impose this, but you have the freedom to do otherwise." And it takes an active parent center who is not only there, showing a presence every day, but who is part of our governance, making decisions for their kids, our kids.
Բայց պահանջվել է, որ բոլոր հետաքրքրված անձինք աշխատեն միասին, ուսուցիչները և տնօրենները՝ մեկ տարվա պայմանագրով, պայմանագրում նշված ժամից ավելի ու ավելի շատ աշխատելով առանց փոխհատուցման: Եվ պահանջվում է, որ դպրոցի խորհրդի անդամը լոբբի անի դպրոցի համար և ասի, «Իմացեք, որ թաղամասը փորձում է պարտադրել մի բան, բայց դուք ազատ եք անել այլ բան»: Պահանջվում են նաև ակտիվ ծնողներ, ովքեր ոչ միայն այնտեղ են ամեն օր ցույց տալու համար իրենք ներկայությունը, այլ նաև մեր ղեկավարության մի մասն են, որոշումներ կայացնելով իրենց երեխաների, մեր երեխաների համար:
Because why should our students have to go so far away from where they live? They deserve a quality school in their neighborhood, a school that they can be proud to say they attend, and a school that the community can be proud of as well, and they need teachers to fight for them every day and empower them to move beyond their circumstances. Because it's time that kids like me stop being the exception, and we become the norm.
Որովհետև ինչու պետք է մեր աշակերտները ստիպված լինեն գնալ այդքան հեռու իրենց տնից: Նրանք արժանի են իրենց հարևանությամբ որակյալ դպրոցի, դպրոց, որն այցելելը հպարտություն կպատճառի նրանց, և դպրոց, որով կկարողանա հպարտանալ նաև համայնքը, և նրանք ուսուցիչների կարիք ունեն, ովքեր կպայքարեն նրանց համար ամեն օր, և հնարավորություն կտան առաջ գնալ անկախ իրենց հանգամանքներից: Որովհետև ժամանակն է, որ իմ նման երեխաները դադարեն լինել բացառություն, և մենք դառնանք նորմա:
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություն)