2014, July 5, the Ukrainian army entered Sloviansk city in eastern Ukraine. They gathered all the locals in Lenin Square. Then, they organized the public crucifixion of the son of a pro-Russia militant. He was only three years old. Refugee Galina Pyshnyak told this story to Russia's First TV channel.
2014 թվական, հուլիսի 5, Ուկրաինական զորքը մուտք գործեց արևելյան Ուկրաինայում գտնվող Սլովիանսկ քաղաք: Նրանք հավաքեցին բոլոր տեղացիներին Լենինի հրապարակում: Հետո նրանք կազմակերպեցին հանրային խաչելություն պրո-ռուսական զինվորականի որդու համար: Նա ընդամենը երեք տարեկան էր: Փախստական Գալինա Պիշնյակը պատմել է այս պատմությունը Ռուսական Առաջին Ալիքին:
In fact, this incident never happened. I visited Sloviansk. There is no Lenin Square. In reality, Galina's husband was an active pro-Russia militant in Donbass.
Փաստացի այս միջադեպը երբեք տեղի չի ունեցել: Ես այցելել եմ Սլովիանսկ: Այնտեղ չկա Լենինի հրապարակ: Իրականում Գալինայի ամուսինը ակտիվ պրո-ռուսական զինվորական էր Դոնբասում:
This is just one of many examples. Ukraine has been suffering from Russian propaganda and fake news for four years now, but Russia is not the only player in this space. Fake news is happening all around the world. We all know about fake news. We see it and read it all the time. But the thing about fake news is that we don't always know what is fake and what is real, but we base our decisions on facts we get from the press and social media. When facts are false, decisions are wrong.
Սա ընդամենը մեկն է բազում օրինակներից: Ուկրաինան տուժել է ռուսական պրոպագանդայից և կեղծ լուրերից արդեն 4 տարի մինչև հիմա, բայց Ռուսաստանը միակ խաղացողը չէ այս տարածքում: Կեղծ լուրեր տարածվում են ամբողջ աշխարհում: Մենք բոլորս գիտենք կեղծ լուրերի մասին: Մենք տեսնում և կարդում ենք դա ամբողջ ժամանակ: Բայց կեղծ լուրերի դեպքում խնդիրն այն է, որ մենք միշտ չէ, որ գիտենք, թե որն է կեղծ և որը իրական, բայց մենք հիմնավորում ենք մեր որոշումները այն փաստերի վրա, որոնք ստանում ենք մամուլից և սոցիալական մեդիաներից: Երբ փաստերը կեղծ են, որոշումները սխալ են:
A lot of people stop believing anyone at all and this is even more dangerous. They easily become prey to populists in elections, or even take up arms. Fake news is not only bad for journalism. It's a threat for democracy and society.
Շատ մարդիկ դադարում են առհասարակ հավատալ որևէ մեկին և սա նույնիսկ ավելի վտանգավոր է: Նրանք հեշտությամբ դառնում են պոպուլիստների զոհը ընտրություններում, կամ անգամ գնում են պատերազմի: Կեղծ լուրերը վատ են ոչ միայն լրագրության համար: Դա սպառնալիք է ժողովրդավարության և հասարակության համար:
Four years ago, unmarked soldiers entered the Crimean Peninsula, and at the same time, Russian media was going crazy with fake news about Ukraine. So a group of journalists, including me, started a website to investigate this fake news. We called it StopFake. The idea was simple: take a piece of news, check it with verifiable proof like photos, videos and other strong evidence. If it turns out to be fake, we put it on our website. Now, StopFake is an informational hub which analyzes propaganda in all its phases. We have 11 language versions, we have millions of views, We have taught more than 10,000 people how to distinguish true from false. And we teach fact checkers all around the world.
Չորս տարի առաջ անհայտ զինվորներ մուտք գործեցին Ղրիմի թերակղզի, և միաժամանակ, Ռուսական մամուլը խելահեղված էր Ուկրաինայի մասին կեղծ լուրերով: Ասյպես, լրագրողների մի խումբ, ներառյալ ինձ, նախաձեռնեց մի վեբկայք այս կեղծ լուրերը պարզաբանելու համար: Մենք դա անվանեցինք StopFake: Գաղափարը պարզ էր. վերցնել նորությունը, պարզել դա ստուգելի ապացույցներով, ինչպիսիք են նկարները, հոլովակները, և այլ հաստատուն ապացույցները: Եթե պարզվի, որ դա կեղծ է, մենք տեղադրում ենք դա մեր կայքում: Հիմա StopFake-ը տեղեկատվական հանգույց է որը վերլուծում է պրոպագանդան դրա բոլոր փուլերում: Մենք ունենք 11 լեզվով տարբերակներ, մենք ունենք միլիոնավոր դիտումներ, Մենք սովորեցրինք ավելի քան 10,000 մարդու ինչպես տարբերել ճիշտը կեղծիքից: Եվ մենք սովորեցնում ենք փաստ ստուգողներին ամբողջ աշխարհում:
StopFake has uncovered more than 1,000 fakes about Ukraine. We've identified 18 narratives created using this fake news, such as Ukraine is a fascist state, a failed state, a state run by a junta who came to power as a result of a coup d'état. We proved that it's not bad journalism; it's a deliberate act of misinformation.
StopFake-ը բացահայտել է Ուկրաինայի մասին ավելի քան 1,000 կեղծիքներ: Մենք հայտնաբերել ենք 18 պատմություններ ստեղծված՝ օգտագործելով այս կեղծ նորությունները , ինչպիսիք են՝ Ուկրաինան ֆաշիստական պետություն է, ձախողված պետություն է, մի պետություն, որը ղեկավարում է մի խունտա` իշխանության եկած coup d'état-ի արդյունքում: Մենք ապցուցեցինք, որ դա վատ լրագրություն չէ. դա ապատեղեկատվության կանխամտածված գործողություն է:
Fake news is a powerful weapon in information warfare, but there is something we can do about it. We all have smartphones. When we see something interesting, it's often automatic. We just click and pass it along. But how can you not be a part of fake news? First, if it's too dramatic, too emotional, too clickbait, then it's very likely that it isn't true. The truth is boring sometimes.
Կեղծ նորությունը հզոր գործիք է տեղեկատվական պատերազմում, բայց կա մի բան, որ մենք կարող ենք անել: Մենք բոլորս ունենք սմարթֆոններ: Երբ մենք տեսնում ենք ինչ-որ հետաքրքիր բան, դա հաճախ ավտոմատացված է. մենք ուղղակի քլիք ենք անում և փոխանցում: Բայց ինչպե՞ս կարող եք դուք չլինել կեղծ նորությունների մի մասը: Նախ, եթե դա չափազանց դրամատիկ է, չափազանց հուզական, չափազանց գրավիչ քլիք անելու, ապա շատ հավանական է, որ այն ճիշտ չէ: Ճշմարտությունը երբեմն ձանձրալի է:
(Laughter)
(Ծիծաղ)
Manipulations are always sexy. They are designed to captivate you. Do your research. This is the second point, very simple. Look at other sites. Check out alternative news sources. Google names, addresses, license plates, experts and authors. Don't just believe, check. It's the only way to stop this culture of fake news.
Մանիպուլյացիաները միշտ սեքսուալ են: Դրանք ձևավորված են ձեզ գրավելու համար: Արեք ձեր ուսումնասիրությունը: Սա երկրորդ կետն է՝ շատ պարզ: Նայեք այլ կայքերում: Ստուգեք այլընտրանքային լրատվամիջոցներ: Գուգլեք անունները, հասցեները, համարանիշները փորձագետներին և առաջարկները: Մի հավատացեք պարզապես, ստուգեք: Դա միակ տարբերակն է կանգնեցնելու կեղծ նորությունների այս մշակույթը:
This information warfare is not only about fake news. Our society depends on trust: trust in our institutions, in science, trust in our leaders, trust in our news outlets. And it's on us to find a way to rebuild trust, because fake news destroys it.
Այս տեղեկատվական պատերազմը միայն կեղծ լուրերի մասին չէ: Մեր հասարակությունը կախված է վստահությունից. վստահություն դեպի կառույցները, գիտությունը, վստահություն դեպի մեր առաջնորդները, վստահություն մեր լրատվամիջոցներին: Եվ մեզ վրա է դրված այդ վստահությունը վերակառուցելու ուղին գտնելը, քանի որ կեղծ լուրերը դա քանդել են:
So ask yourself, what have you lost your faith in? Where has trust been ruined for you? And what are you going to do about it?
Ուստի հարց տվեք ինքներդ ձեզ՝ ինչու՞մ եք դուք կորցրել ձեր հավատը, որտե՞ղ է վստահությունը քանդվել ձեզ համար, և ի՞նչ եք դուք պատրաստվում անել դրա վերաբերյալ:
Thank you.
Շնորհակալ եմ:
(Applause)
(Ծափահարություններ)