What I thought I would do is I would start with a simple request. I'd like all of you to pause for a moment, you wretched weaklings, and take stock of your miserable existence. (Laughter)
Կարծում եմ, լավ կլինի ելույթս սկսել մի պարզ խնդրանքից: Ես ուզում եմ, որ բոլորդ մի պահ պատկերացնեք, որ դուք դժբախտ անհաջողակներ եք, և մտովի գնահատեք ձեր խղճուկ դրությունը: (Ծիծաղ)
Now that was the advice that St. Benedict gave his rather startled followers in the fifth century. It was the advice that I decided to follow myself when I turned 40. Up until that moment, I had been that classic corporate warrior -- I was eating too much, I was drinking too much, I was working too hard and I was neglecting the family. And I decided that I would try and turn my life around. In particular, I decided I would try to address the thorny issue of work-life balance. So I stepped back from the workforce, and I spent a year at home with my wife and four young children. But all I learned about work-life balance from that year was that I found it quite easy to balance work and life when I didn't have any work. (Laughter) Not a very useful skill, especially when the money runs out.
Սա այն խորհուրդն էր, որ իր հետևորդներին տվել էր Սուրբ Բենեդիկտոսը հինգերորդ դարում: Հենց այդ խորհրդին էլ ես որոշեցի հետևել, երբ բոլորեց իմ 40 ամյակը: Այդ ժամանակից ի վեր ես դարձա դասական կորպորատիվ զինվոր. ես ուտում էի չափազանց շատ, խմում էի չափազանց շատ, աշխատում էի չափազանց ջանասիրաբար և անտեսում էի ընտանիքս: Եվ ես որոշեցի, որ պետք է փորձեմ և շրջեմ ողջ կյանքս: Իրականում ես որոշեցի, որ պետք է լուծեմ ամենափշոտ խնդիրը` աշխատանք-կյանք հավասարակշռությունը: Այդպիսով և թողեցի աշխատանքս և մեկ տարի մնացի տանը` կնոջս և 4 փոքրիկ երեխաներիս հետ: Եվ միակ բանը, որ սովորեցի այդ ընթացքում աշխատանք-կյանք հավասարակշռության մասին այն էր, որ ես բացահայտեցի, որ շատ հեշտ է հավասարակշռել աշխատանքը և կյանքը, երբ ես ոչ մի աշխատանք էլ չունեի: (Ծիծաղ) Ոչ այնքան օգտակար փորձ, հատկապես երբ վերջանում են փողերդ:
So I went back to work, and I've spent these seven years since struggling with, studying and writing about work-life balance. And I have four observations I'd like to share with you today. The first is: if society's to make any progress on this issue, we need an honest debate. But the trouble is so many people talk so much rubbish about work-life balance. All the discussions about flexi-time or dress-down Fridays or paternity leave only serve to mask the core issue, which is that certain job and career choices are fundamentally incompatible with being meaningfully engaged on a day-to-day basis with a young family. Now the first step in solving any problem is acknowledging the reality of the situation you're in. And the reality of the society that we're in is there are thousands and thousands of people out there leading lives of quiet, screaming desperation, where they work long, hard hours at jobs they hate to enable them to buy things they don't need to impress people they don't like. (Laughter) (Applause) It's my contention that going to work on Friday in jeans and [a] T-shirt isn't really getting to the nub of the issue.
Եվ ես վերադարձա աշխատանքի և այդ ժամանակից սկսած ծախսել եմ 7 տարի պայքարելով, սովորելով և գրելով աշխատանք-կյանք հավասարակշռության մասին: Եվ ես կատարեցի 4 դիտարկում, որոնց մասին կուզեի կիսվել ձեզ հետ: Առաջինն այն է, որ եթե հասարակությունը ուզում է զարգացում ունենալ այս հարցում, ապա պետք է ունենա ազնիվ բանավեճեր: Բայց հարցը նրանում է, որ այնքան շատ մարդիկ են հիմարություններ խոսում աշխատանք-կյանք հավասարակշռության մասին: Բոլոր քննարկումները ճկուն ժամանակի կամ ազատ հագուստով ուրբաթների կամ հայրերի արձակուրդի մասին են, որոնք ավելի շուտ քողարկում են հիմնական հարցը, այն է, որ աշխատանքը և կարիերայի ընտրությունը հիմնավորապես անհամատեղելի են, երբ դու ամեն օր կապված ես երիտասարդ ընտանիքիդ հետ: Ցանկացած խնդրի լուծման առաջին քայլը քո իրավիճակի իրական գիտակցումը և ճանաչումն է: Եվ մեր հասարակության իրականությունն այն է, որ կան հազարավոր և հազարավոր մարդիկ, ովքեր վարում են հանդարտ, հուսահատությունից ճչացող կյանք, որտեղ նրանք ջանասիրաբար աշխատում են, ծանր ժամեր են անցկացնում իրենց ատելի աշխատանքի հետ, որպեսզի հնարավորություն ունենան գնելու ոչ անհրաժեշտ իրեր, տպավորություն թողնել իրենց չսիրած մադրկանց վրա: (Ծիծաղ) (Ծափահարություններ) Իմ ճիգերը նրա համար են, որ բացատրեմ, որ ուրբաթօրյա ջինսերը և շապիկները իրականում չեն լուծում խնդիրը:
(Laughter)
(Ծիծաղ)
The second observation I'd like to make is we need to face the truth that governments and corporations aren't going to solve this issue for us. We should stop looking outside. It's up to us as individuals to take control and responsibility for the type of lives that we want to lead. If you don't design your life, someone else will design it for you, and you may just not like their idea of balance. It's particularly important -- this isn't on the World Wide Web, is it? I'm about to get fired -- it's particularly important that you never put the quality of your life in the hands of a commercial corporation. Now I'm not talking here just about the bad companies -- the "abattoirs of the human soul," as I call them. (Laughter) I'm talking about all companies. Because commercial companies are inherently designed to get as much out of you [as] they can get away with. It's in their nature; it's in their DNA; it's what they do -- even the good, well-intentioned companies. On the one hand, putting childcare facilities in the workplace is wonderful and enlightened. On the other hand, it's a nightmare -- it just means you spend more time at the bloody office. We have to be responsible for setting and enforcing the boundaries that we want in our life.
Երկրորդ դիտարկումը, որ կցանկանայի ներկայացնել այն է, որ մենք պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն. կառավարությունները և կազմակերպությունները չեն պատրաստվում լուծել այս խնդիրը մեզ համար: Մենք պետք է դադարենք դուրս նայելուն, դա մեր, որպես անհատների խնդիրն է վերցնել վերահսկողությունը և պատասխանատվությունը այն կյանքի համար, որ ուզում ենք ունենալ: Եթե դու չես կազմակերպում քո կյանքը, այնպայման ինչ-որ ուրիշը դա կանի քո փոխարեն, և դու կարող է պարզապես չհավանես իր կազմած հավասարակշռությունները: Դա հատկապես կարևոր է, սա չի վերաբերում համաշխարհային ցանցին, ես խոսում եմ աշխատանքից ազատման մասին, և հատկապես կարևոր է երբեք չհանձնել ձեր կյանքի որակը առևտրային կազմակերպության տիրապետմանը: Ես չեմ խոսում միայն վատ կազմակերպությունների մասին, մարդկանց հոգիների սպանդանոցների մասին, ինչպես ես կոչում եմ դրանց: (Ծիծաղ) Ես խոսում եմ բոլոր կազմակերպությունների մասին: Քանի որ առևտրային կազմակերպությունները իրենց բնույթով այնպես են կազմված, որ վերցնեն ձեզանից ինչքան հնարավոր է շատ, քանի դեռ կարող են: Դա նրանց բնույթի մեջ է, նրանց ԴՆԹ-ում, ահա թե ինչ են նրանք անում, նույնիսկ ամենալավը և ամենաբարի նպատակներ հետապնդողը: Մի կողմից տեղադրելով երեխայի խնամքի անկյուն աշխատանքի վայրում հրաշալի և լուսավոր գործ է: Մյուս կողմից դա մղձավանջ է, և նշանակում է, որ դու ավելի շատ ժամանակ կծախսես աշխատանքի անիծված վայրում: Մենք պետք է պատասխանատու լինենք մեր կյանքի ցանկալի սահմանների սահմանման և առաջ մղման գործում:
The third observation is we have to be careful with the time frame that we choose upon which to judge our balance. Before I went back to work after my year at home, I sat down and I wrote out a detailed, step-by-step description of the ideal balanced day that I aspired to. And it went like this: wake up well rested after a good night's sleep. Have sex. Walk the dog. Have breakfast with my wife and children. Have sex again. (Laughter) Drive the kids to school on the way to the office. Do three hours' work. Play a sport with a friend at lunchtime. Do another three hours' work. Meet some mates in the pub for an early evening drink. Drive home for dinner with my wife and kids. Meditate for half an hour. Have sex. Walk the dog. Have sex again. Go to bed. (Applause) How often do you think I have that day? (Laughter) We need to be realistic. You can't do it all in one day. We need to elongate the time frame upon which we judge the balance in our life, but we need to elongate it without falling into the trap of the "I'll have a life when I retire, when my kids have left home, when my wife has divorced me, my health is failing, I've got no mates or interests left." (Laughter) A day is too short; "after I retire" is too long. There's got to be a middle way.
Երրորդ դիտարկումն այն է, որ մենք պետք է զգույշ լինենք այն ժամանակահատվածի ընտրության հարցում, որով մենք պետք է գնահատենք մեր կյանքի հավասարակշռությունը: Մինչ ես կգնայի աշխատանքի մեկ տարի տանը մնալուց հետո, ես նստեցի և դուրս գրեցի մանրամասն, քայլ առ քայլ նկարագրություն այն կատարյալ հավասարակշռության մասին, որին ես ձգտում էի: Եվ դա մոտավորապես այսպիսի տեսք ունեցավ. Արթնանալ լավ հանգստացած լավ գիշերային քնից հետո: Սեքսով զբաղվել: Զբոսնել շան հետ: Նախաճաշել կնոջս և երեխաներիս հետ: Նորից սեքսով զբաղվել: (Ծիծաղ) Երեխաներին տանել դպրոց աշխատանքի գնալու ճանապարհին: Աշխատել 3 ժամ: Սպորտի գնալ ընկերոջս հետ ընդմիջման ժամին: Աշխատել ևս 3 ժամ: Գինետանը հանդիպել ծանոթների հետ երեկոյան թեթև խմիչքի ներքո: Ընթրել տանը կնոջս և երեխաներիս հետ: Կես ժամ մեդիտացիա անել: Սեքսով զբաղվել: Զբոսնել շան հետ: Նորից սեքսով զբաղվել: Քնել: (Ծափահարություններ) Ձեր կարծիքով ինչքա՞ն հաճախ եմ այդպիսի օրեր ունենում: (Ծիծաղ) Պետք է իրատես լինենք: Դու չես կարող անել այդ ամենը մեկ օրում: Մենք պետք է երկարացնենք այն ժամանակահատվածը, որի ընթացքում ցանկանում ենք հավասարակշռել մեր կյանքը, բայց մեզ անհրաժեշտ է երկարացնել այն առանց այս թակարդի, «Ես կսկսեմ կյանքս, երբ անցնեմ թոշակի, երբ երեխաներս հեռանան տանից, երբ կինս ամուսնալուծվի, առողջությունս վատանա, և այլևս չունենամ ընկերներ և հետաքրքրություններ»: (Ծիծաղ) Օրերն այնքան կարճ են, իսկ երբ թոշակի անցնեմ` այնքան երկար: Պետք է միջին տարբերակ գտնել:
A fourth observation: We need to approach balance in a balanced way. A friend came to see me last year -- and she doesn't mind me telling this story -- a friend came to see me last year and said, "Nigel, I've read your book. And I realize that my life is completely out of balance. It's totally dominated by work. I work 10 hours a day; I commute two hours a day. All of my relationships have failed. There's nothing in my life apart from my work. So I've decided to get a grip and sort it out. So I joined a gym." (Laughter) Now I don't mean to mock, but being a fit 10-hour-a-day office rat isn't more balanced; it's more fit. (Laughter) Lovely though physical exercise may be, there are other parts to life -- there's the intellectual side; there's the emotional side; there's the spiritual side. And to be balanced, I believe we have to attend to all of those areas -- not just do 50 stomach crunches.
Եվ ահա իմ վերջին դիտարկումը. Մենք պետք է հասնենք հավասարակշռության հավասարակշռված ձևով: Ընկերս եկել էր այցելության անցյալ տարի և նա դեմ չէ, որ սա ձեզ պատմեմ, նա եկել էր ինձ այցելության և ասաց. «Նայջել, ես կարդացել եմ քո գիրքը: Եվ հասկացել, որ իմ կյանքը լիովին դուրս է հավասարակշռությունից: Այն գերազանցապես գերիշխված է աշխատանքով: Ես աշխատում եմ օրեկան 10 ժամ, և շփվում եմ 2 ժամ: Իմ բոլոր հարաբերությունները ձախողվում են: Ոչինչ չունեմ կյանքում բացի աշխատանքից: Եվ ես որոշեցի սկսել հսկել և տեսակավորել: Այդպիսով ես գնացի մարմնամարզության»: (Ծիծաղ) Ես չեմ ուզում նախատել, բայց լինել 10 ժամանոց գրասենյակային «առնետ» ոչ թե հավասարակշռություն է նշանակում, այլ հարմարություն: (Ծիծաղ) Չնայած ֆիզիկական վարժանքը շատ հաճելի կարող է լինել, մեր կյանքում կան նաև այլ կողմեր: Կան մտավոր, զգայական, հոգևոր կողմեր: Եվ հավասարակշռված լինելու համար, ես համոզված եմ, մենք պետք է մասնակցենք այս բոլոր մասերին, և ոչ թե փորի 50 ձգում կատարենք:
Now that can be daunting. Because people say, "Bloody hell mate, I haven't got time to get fit. You want me to go to church and call my mother." And I understand. I truly understand how that can be daunting. But an incident that happened a couple of years ago gave me a new perspective. My wife, who is somewhere in the audience today, called me up at the office and said, "Nigel, you need to pick our youngest son" -- Harry -- "up from school." Because she had to be somewhere else with the other three children for that evening. So I left work an hour early that afternoon and picked Harry up at the school gates. We walked down to the local park, messed around on the swings, played some silly games. I then walked him up the hill to the local cafe, and we shared a pizza for two, then walked down the hill to our home, and I gave him his bath and put him in his Batman pajamas. I then read him a chapter of Roald Dahl's "James and the Giant Peach." I then put him to bed, tucked him in, gave him a kiss on his forehead and said, "Goodnight, mate," and walked out of his bedroom. As I was walking out of his bedroom, he said, "Dad?" I went, "Yes, mate?" He went, "Dad, this has been the best day of my life, ever." I hadn't done anything, hadn't taken him to Disney World or bought him a Playstation.
Դա կարող է դժվար լինել: Քանի որ մարդիկ կասեն. «Գրողը տանի, ես ժամանակ չունեմ մարզվելու, դու ուզում ես, որ ես գնամ եկեղեցի ու զանգեմ մորս»: Եվ ես հասկանում եմ: Ես իսկապես հասկանում եմ, թե ինչքան դժվար կլինի: Բայց մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատահարը ինձ համար նոր հեռանկարներ բացեց: Իմ կինը, ով այսօր հանդիսատեսների շարքում է, իմ աշխատանքի վայր զանգահարեց և ասաց. «Նայջել, դու պետք է վերցնես փոքրիկ տղայիդ` Հարիին դպրոցից»: Քանի որ նա ասաց, որ պետք է մեկ այլ տեղ լինի մյուս երեք երեխաների հետ: Եվ այդ պատճառով ես մեկ ժամ շուտ դուրս եկա աշխատանքի վայրից և վերցրեցի Հարիին դպրոցի դարպասների մոտից: Մենք զբոսնեցինք միչև պուրակ, մի քիչ ճոճարան նստեցինք, որոշ հիմար խաղեր խաղացինք: Ապա քայլեցինք բլրով վեր` դեպի տեղի սրճարանը, պիցցա և թեյ համտեսեցինք, ապա իջանք դեպի մեր տուն, ես նրան լողացրի և հագցրի Բեթմենի կերպար հիշեցնող իր գիշերանոցը: Ապա նրա համար կարդացի Ռոալդ Դալի «Ջեյմսը և հսկա ծիրանը», պառկացրի, ծածկեցի, համբուրեցի ճակատը և ասացի «Բարի գիշեր, ընկեր» և դուրս եկա ննջարանից: Երբ դուրս էի գալիս ննջարանից, նա ասաց. «Պա՞պ», ես ասացի «Ասա տղաս»: Նա ասաց. «Պապ, սա իմ կյանքի ամենալավ օրն էր»: Ես ոչինչ չէի արել, չէի տարել նրան Դիսնեյի աշխարհ կամ համակարգչային խաղ չէի գնել նրա համար:
Now my point is the small things matter. Being more balanced doesn't mean dramatic upheaval in your life. With the smallest investment in the right places, you can radically transform the quality of your relationships and the quality of your life. Moreover, I think, it can transform society. Because if enough people do it, we can change society's definition of success away from the moronically simplistic notion that the person with the most money when he dies wins, to a more thoughtful and balanced definition of what a life well lived looks like. And that, I think, is an idea worth spreading.
Ասածս այն է, որ փոքրիկ բաները շատ կարևոր են: Լինել ավելի հավասարակշռված, չի նշանակում, որ պետք է հեղաշրջել ձեր կյանքը: Ամենափոքր ներդրումը ճիշտ տեղում, և դուք կարող եք կտրուկ փոխել ձեր հարաբերությունների որակը և ձեր կյանքի որակը: Ավելին, ես կարծում եմ, որ դա կարող է փոխել նաև հասարակությանը: Քանի որ, երբ բավական շատ մարդիկ դա անեն, մենք կկարողանանք փոխել հաջողության սահմանումը ամենապարզունակ բացատրությունից, թե կարևոր է ունենալ շատ փող մահանալուց, դեպի իմաստալի և հավասարակշռված սահմանում, թե ինչպիսին պետք է լինի լավ կյանքը: Եվ սա, կարծում եմ, այն միտքն է, որ արժանի է տարածել:
(Applause)
(Ծափահարություններ)