Martin Luther King did not say, "I have a nightmare," when he inspired the civil rights movements. He said, "I have a dream." And I have a dream. I have a dream that we can stop thinking that the future will be a nightmare, and this is going to be a challenge, because, if you think of every major blockbusting film of recent times, nearly all of its visions for humanity are apocalyptic. I think this film is one of the hardest watches of modern times, "The Road." It's a beautiful piece of filmmaking, but everything is desolate, everything is dead. And just a father and son trying to survive, walking along the road. And I think the environmental movement of which I am a part of has been complicit in creating this vision of the future.
Մարտին Լյութեր Քինգը չէր ասում «Ես մղձավանջի մեջ եմ,» երբ աջակցում էր քաղաքացիական իրավունքի շարժմանը: Նա ասում էր, «Ես մի երազանք ունեմ»: Ես էլ մի երազանք ունեմ: Ես երազում եմ, որ մենք դադարենք մտածել թե ապագան մղձավանջ է լինելու, այլ մտածենք, որ այն մարտահրավեր է լինելու, որովհետև եթե դուք պատկերացնեք վերջին ժամանակների որևէ հանրահայտ ֆիլմ, ապա կնկատեք, որ դրա գրեթե բոլորը տեսարանները մարդկության համար աղետալի են: Կարծում եմ, այս ֆիլմը «Ճանապարհը», ներկայիս ամենածանր դիտվող ֆիլմերից է: Սա կինոարտադրության հրաշալի գործ է, սակայն ամեն ինչ ավերված է ու անշունչ: Միայն հայր ու որդի, որ փորձում են գոյատևել, քայլում են ճանապարհի երկայնքով: Եվ ես կարծում եմ, որ այն բնապահպանական շարժումը, որին ես մասնակցում եմ, հանցակից է եղել ապագայի այս տեսարանը ստեղծելուն:
For too long, we have peddled a nightmarish vision of what's going to happen. We have focused on the worst-case scenario. We have focused on the problems. And we have not thought enough about the solutions. We've used fear, if you like, to grab people's attention. And any psychologist will tell you that fear in the organism is linked to flight mechanism. It's part of the fight and flight mechanism, that when an animal is frightened -- think of a deer. A deer freezes very, very still, poised to run away. And I think that's what we're doing when we're asking people to engage with our agenda around environmental degradation and climate change. People are freezing and running away because we're using fear. And I think the environmental movement has to grow up and start to think about what progress is.
Բավականին երկար ժամանակ, մենք տարածել ենք կատարվելիք իրադարձությունների մղձավանջային տեսարանը: Մենք կենտրոնացել ենք ամենավատ սցենարի վրա: Մենք կնետրոնացել ենք խնդիրների վրա: Եվ մենք ընդհանրապես չենք մտածել լուծումների մասին: Կարելի է ասել` մենք գործի ենք դրել վախը, մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Եվ ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ օրգանիզմի վախը կապված է թռիչքի մեխանիզմի հետ: Դա կռվի և թռիչքի մեխանիզմի մասն է, որը գործում է, երբ կենդանին վախենում է, պատկերացրեք եղնիկին: Եղնիկը շատ դանդաղ սառչում է, երբ պատրաստվում է փախչել: Եվ ես կարծում եմ, որ նույնը տեղի է ունենում մեզ հետ, երբ մարդկանց խնդրում ենք ներգրավվել բնապահպանական վատթարացման և կլիմայի փոփոխության մեր օրակարգին: Մարդիկ սառչում են և փախչում, որովհետև մենք գործի ենք դնում վախը: Եվ ես կարծում եմ, որ բնապահպանական շարժումը պետք է տարածվի, և պետք է սկսենք մտածել թե ինչ է առաջընթացը:
What would it be like to be improving the human lot? And one of the problems that we face, I think, is that the only people that have cornered the market in terms of progress is a financial definition of what progress is, an economic definition of what progress is -- that somehow, if we get the right numbers to go up, we're going to be better off, whether that's on the stock market, whether that's with GDP and economic growth, that somehow life is going to get better. This is somehow appealing to human greed instead of fear -- that more is better. Come on. In the Western world, we have enough. Maybe some parts of the world don't, but we have enough. And we've know for a long time that this is not a good measure of the welfare of nations. In fact, the architect of our national accounting system, Simon Kuznets, in the 1930s, said that, "A nation's welfare can scarcely be inferred from their national income." But we've created a national accounting system which is firmly based on production and producing stuff. And indeed, this is probably historical, and it had its time. In the second World War, we needed to produce a lot of stuff. And indeed, we were so successful at producing certain types of stuff that we destroyed a lot of Europe, and we had to rebuild it afterwards. And so our national accounting system became fixated on what we can produce.
Ինչի՞ նման կլինի մարդկության շատ բարելավումը: Եվ այն խնդիրներից մեկը, որին մենք բախվում ենք, կարծում եմ, այն է, որ միայն այն մարդիկ, ովքեր մենաշնորհ են ունեցել շուկայում, առաջընթացի տեսանկյունից կազմում են ֆինանսական առաջընթացի սահմանումը, իսկ առաջընթացի տնտեսական սահմանումն այն է, որ ինչ-որ ձևով եթե մենք ստանում ենք իսկական գումարներ առաջ գնալու համար, ապա դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է լինելու, լինի դա արժեթղթերի շուկայի հետ կապված, թե ՀՆԱ-ի ու տնտեսական աճի որ ինչ-որ չափով կյանքը լավին է գնալու: Սա ինչ որ տեղ վերաբերում է մարդկային ագահությանը քան վախին. ավելի շատը ավելի լավ է: Դե լավ: Արևմտյան աշխարհում բավականաչափ ագահություն կա: Հնարավոր է, որ աշխարհի որոշ մասերում չկա, բայց մեզ մոտ բավականաչափ կա: Եվ մենք երկար ժամանակ իմացել ենք, որ դա լավ չափում չէ: ազգերի բարեկեցության համար: Փաստորեն, ազգային հաշվառման համակարգի ճարտարապետը` Սիմոն Կուզնեցը, 1930-ականներին ասաց. «ազգերի բարեկեցությունը հազիվ թե կարողանա դուրս բերվել իրենց ազգային եկամուտից»: Բայց մենք ստեղծել ենք ազգային հաշվառման այնպիսի համակարգ, որը ամուր հիմքերով հենված է արտադրության և արտադրական հումքի վրա: Եվ անշուշտ, սա հավանաբար պատմական բնույթ է կրում և ունեցել է իր ժամանակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք շատ բաներ արտադրելու կարիք ունեինք: Եվ, անշուշտ, մենք այնքան հաջողակ էինք որոշ տեսակի բաներ արտադրելու հարցում, որ տապալեցինք Եվրոպայի մեծ մասը և հետո ստիպված էինք վերակառուցել այն: Եվ այդպես մեր ազգային հաշվառման համակարգը կենտրոնացավ այն բաների վրա, որոնք մենք կարող ենք արտադրել:
But as early as 1968, this visionary man, Robert Kennedy, at the start of his ill-fated presidential campaign, gave the most eloquent deconstruction of gross national product that ever has been. And he finished his talk with the phrase, that, "The gross national product measures everything except that which makes life worthwhile." How crazy is that? That our measure of progress, our dominant measure of progress in society, is measuring everything except that which makes life worthwhile? I believe, if Kennedy was alive today, he would be asking statisticians such as myself to go out and find out what makes life worthwhile. He'd be asking us to redesign our national accounting system to be based upon such important things as social justice, sustainability and people's well-being.
Բայց շուտով` 1968 թվականին, այս հեռատես մարդը` Ռոբերտ Քեննեդին, իր տարաբախտ նախագահական քարոզարշավի սկզբում ներկայացրեց համախառն ազգային արդյունքի երբևէ եղած տապալման ամենացայտուն ծրագիրը: Եվ նա ավարտեց իր ճառը հետևյալ արտահայտությամբ. «Համախառն ազգային արդյունքը չափում է ամեն ինչ, բացի այն բանից, ինչը որ կյանքն արժեքավոր է դարձնում»: Ինչ տարօրինակ է, որ առաջխաղացման մեր չափումը` առաջխաղացման մեր գերակշռող չափումը, հասարակության մեջ չափում է ամեն ինչ, բացի նրանից, ինչը կյանքը դարձնում է արժեքավոր: Ես հավատացած եմ, որ եթե Քեննեդին այսօր կենդանի լիներ, նա ինձ նման վիճակագիրներին կխնդրեր գնալ և պարզել, թե ինչն է կյանքը արժեքավոր դարձնում: Նա կխնդրեր մեզ վերափոխել մեր ազգային հաշվառման համակարգն այնպես, որ այն հիմնված լինի այնպիսի կարևոր բաների վրա,ինչպիսիք են հասարակական արդարությունը, կայունությունը և ժողովրդի բարեկեցությունը:
And actually, social scientists have already gone out and asked these questions around the world. This is from a global survey. It's asking people, what do they want. And unsurprisingly, people all around the world say that what they want is happiness, for themselves, for their families, their children, their communities. Okay, they think money is slightly important. It's there, but it's not nearly as important as happiness, and it's not nearly as important as love. We all need to love and be loved in life. It's not nearly as important as health. We want to be healthy and live a full life. These seem to be natural human aspirations. Why are statisticians not measuring these? Why are we not thinking of the progress of nations in these terms, instead of just how much stuff we have? And really, this is what I've done with my adult life -- is think about how do we measure happiness, how do we measure well-being, how can we do that within environmental limits.
Եվ իսկապես, հասարակագետներն արդեն գնացել և ամբողջ աշխարհին տվել են այդ հարցերը: Սա համաշխարհային հետազոտությունից է: Այն մարդկանց հարցնում է, թե ինչ են նրանք ուզում: Եվ զարմանալի չէ, որ ամբողջ աշխարհի մարդիկ ասում են, որ նրանք ուզում են երջանկություն իրենց, իրենց ընտանիքների,երեխաների համայնքների համար: Լավ, նրանք կարծում են, որ փողը չնչին կարևորություն ունի: Այն կարևոր է, բայց ոչ այնքան, որքան երջանկությունն ու սերը: Մենք բոլորս էլ կյանքում սիրելու և սիրված լինելու կարիք ունենք: Դա այնքան կարևոր չէ, որքան առողջությունը: Մենք ուզում ենք առողջ լինել և ապրել լիարժեք կյանքով: Դրանք բնական մարդկային ցանկություններ են: Ի՞նչու վիճակագիրները հաշվի չեն առնում դրանք: Ի՞նչու այս պայմաններում մենք չենք մտածում ազգերի առաջընթացի մասին մեր ունեցածի մասին մտածելու փոխարեն: Եվ իսկապես սա այն է, ինչ ես արել եմ իմ հասուն կյաքի ընթացքում ես մտածել եմ ինչպես ենք մենք չափում երջանկությունը, բարեկեցությունը, ինչպես կարող ենք մենք դա անել բնապահպանական սահմանափակումների պայմաններում:
And we created, at the organization that I work for, the New Economics Foundation, something we call the Happy Planet Index, because we think people should be happy and the planet should be happy. Why don't we create a measure of progress that shows that? And what we do, is we say that the ultimate outcome of a nation is how successful is it at creating happy and healthy lives for its citizens. That should be the goal of every nation on the planet. But we have to remember that there's a fundamental input to that, and that is how many of the planet's resources we use. We all have one planet. We all have to share it. It is the ultimate scarce resource, the one planet that we share. And economics is very interested in scarcity. When it has a scarce resource that it wants to turn into a desirable outcome, it thinks in terms of efficiency. It thinks in terms of how much bang do we get for our buck. And this is a measure of how much well-being we get for our planetary resource use. It is an efficiency measure. And probably the easiest way to show you that, is to show you this graph.
Այն կազմակերպությունում, որի համար աշխատում եմ մենք ստեղծեցինք Նոր Տնտեսական Հիմնադրամ մի բան, որ կոչվում է Երջանիկ Մոլորակի Ցուցիչ, որովհետև մենք կարծում ենք, որ մարդիկ ու մոլորակը պետք է երջանիկ լինեն: Ինչու՞ մենք չենք ստեղծում առաջընթացի չափում, որը ցույց է տալիս դա: Եվ մեր արածը հետևյալն է` մենք ասում ենք, որ երկրի առավելագույն ձեռքբերումն այն է, թե ինչքանով է վերջինիս հաջողվում իր քաղաքացիների համար երջանիկ ու առողջ կյանք ապահովել: Դա պետք է լինի մոլորակի վրա գտնվող յուրաքանչյուր երկրի նպատակը: Բայց մենք պետք է հիշենք, որ դրա համար հիմնարար ներդրում գոյություն ունի, այսինքն` մոլորակի ռեսուրսներից ինչքանն ենք մենք օգտագործում: Մենք բոլորս ապրում ենք մի մոլորակի վրա: Այն մեզ բոլորիս է անհրաժեշտ: Դա առավելագույն հազվագյուտ ռեսուրսն է, մի մոլորակ, որն անհրաժեշտ է բոլորիս: Եվ տնտեսագիտությանը հետաքրքրում է այդ հազվադեպությունը: Երբ այն ունի հազվադեպ ռեսուրս, որից ուզում է ցանակալի եկամուտ ստանալ, մտածում է արդյունավետության տեսանկյունից: Տնտեսագիտությունը մտածում է այն մասին, թե որքան վնաս ենք մենք ստացել մեր դոլարի դիմաց: Եվ սա այն չափումն է, որը ցույց է տալիս, թե որքան բարեկեցիկ կյանք ենք ունեցել մեր մոլորակի ռեսուրսի օգտագործման հաշվին: Դա արդյունավետության չափում է: Եվ հավանաբար ձեզ ապացուցելու ամենահեշտ ուղին այս գծագիրը ձեզ ցույց տալն է:
Running horizontally along the graph, is "ecological footprint," which is a measure of how much resources we use and how much pressure we put on the planet. More is bad. Running vertically upwards, is a measure called "happy life years." It's about the well-being of nations. It's like a happiness adjusted life-expectancy. It's like quality and quantity of life in nations. And the yellow dot there you see, is the global average. Now, there's a huge array of nations around that global average. To the top right of the graph, are countries which are doing reasonably well and producing well-being, but they're using a lot of planet to get there. They are the U.S.A., other Western countries going across in those triangles and a few Gulf states in there actually. Conversely, at the bottom left of the graph, are countries that are not producing much well-being -- typically, sub-Saharan Africa. In Hobbesian terms, life is short and brutish there. The average life expectancy in many of these countries is only 40 years. Malaria, HIV/AIDS are killing a lot of people in these regions of the world.
Գծագրի հորիզոնական մասում «էկոլոգիական հետքն է», որը մեր օգտագործած ռեսուրսների և մոլորակի վրա գործադրվող ճնշման չափն է: Մեծ մասը վատ է: Ուղղահայաց մասում այն չափումն է, որը կոչվում է «երջանիկ կյանքի տարիներ»: Դա ազգերի բարեկեցության մասին է: Դա երջանկությամբ պայմանավորված կյանքի տևողությունն է: Դա երկրների կյանքի որակին և քանակին է նման: Եվ այս դեղին կետը, որ դուք տեսնում եք, համաշխարհային միջինն է: Հիմա ազգերի հսկայական համախմբում կա: համաշխարհային միջինի շուրջ: Գծագրի վերին աջ կողմում այն երկրներն են, որոնք բավականին լավ պայմաններում են և բարեկեցություն են ապահովում, բայց նրանք մոլորակը շատ են օգտագործում դրան հասնելու համար: Դրանք են ԱՄՆ-ն, այս եռանկյունիների մեջ վերցված են արևմտյան այլ երկրներ և Պարսից ծոցի մի քանի երկրներ: Դրան հակառակ` գծագրի ներքևի ձախ կողմում այն երկրներն են, որոնք չեն ապահովում շատ բարեկեցություն, որպես կանոն դրանք Սահարային հարող աֆրիկական երկրներն են: Հոբեսյան տեսանկյունից` կյանքը կարճ և դաժան է այնտեղ: Այս երկրներից շատերում կյանքի միջին տևողությունը ընդամենը 40 տարի է: Մալարիան, ՄԻԱՎ/ ԶԻԱՀ –ը սպանում են շատ մարդկանց աշխարհի այս տարածաշրջաններում:
But now for the good news! There are some countries up there, yellow triangles, that are doing better than global average, that are heading up towards the top left of the graph. This is an aspirational graph. We want to be top left, where good lives don't cost the earth. They're Latin American. The country on its own up at the top is a place I haven't been to. Maybe some of you have. Costa Rica. Costa Rica -- average life expectancy is 78-and-a-half years. That is longer than in the USA. They are, according to the latest Gallup world poll, the happiest nation on the planet -- than anybody; more than Switzerland and Denmark. They are the happiest place. They are doing that on a quarter of the resources that are used typically in [the] Western world -- a quarter of the resources.
Իսկ հիմա լավ լուրերի մասին: Մի քանի երկրներ էլ կան, այստեղ վերևում` դեղին եռանկյունիների մեջ, որոնք ավելի լավ վիճակում են, քան համաշխարհային միջինը, և դրանք տեղակայված են գծագրի վերին ձախ մասում: Պետք է ձգտել այս գծագրի տվյալների իրականացմանը: Մենք ուզում ենք լինել ձախ կողմի ամենավերևում, որտեղ լավ կյանքը մի ամբողջ երկիր չի արժենա: Դրանք Լատինական Ամերիկայի երկրներն են: Ամենավերին այս երկրում ես չեմ եղել: Գուցե ձեզանից ոմանք եղել են: Կոստա Ռիկա: Կոստա Ռիկայում կյանքի միջին տևողությունը 78 ու կես տարի է: Դա ավելի երկար է, քան ԱՄՆ-ում: Դրանք, ըստ Gallup համաշխարհային հարցման ամենավերջին արդյունքների` մոլորակի ամենաերջանիկ երկրներն են, ավելի քան Շվեյցարին և Դանիան: Դրանք ամենաերջանիկ վայրերն են: Նրանք դրան են հասնում գործի դնելով արևմտյան աշխարհում օգտագործվող ռեսուրսների քառորդ մասը:
What's going on there? What's happening in Costa Rica? We can look at some of the data. 99 percent of their electricity comes from renewable resources. Their government is one of the first to commit to be carbon neutral by 2021. They abolished the army in 1949 -- 1949. And they invested in social programs -- health and education. They have one of the highest literacy rates in Latin America and in the world. And they have that Latin vibe, don't they. They have the social connectedness. (Laughter) The challenge is, that possibly -- and the thing we might have to think about -- is that the future might not be North American, might not be Western European. It might be Latin American. And the challenge, really, is to pull the global average up here. That's what we need to do. And if we're going to do that, we need to pull countries from the bottom, and we need to pull countries from the right of the graph. And then we're starting to create a happy planet. That's one way of looking at it.
Ի՞նչ է տեղի ունենում այնտեղ: Ի՞նչ է կատարվում Կոստա Ռիկայում: Մենք կարող ենք նայել որոշ տվյալների: Նրանց էլեկտրականության 99 տոկոսը գալիս է վերականգնվող ռեսուրսներից: Նրանց կառավարությունը առաջիններից մեկն է, որը նախատեսում է ածխածնի չեզոք գոտում լինել մինչև 2021 թվականը: Նրանք վերացրեցին բանակը: 1949 թվականին 1949. Եվ նրանք ներդրում ունեցան այնպիսի հասարակական ծրագրերում, ինչպիսիք են առողջությունը և կրթությունը: Նրանց գրագիտության մակարդակը ամենաբարձրն է Լատինական Ամերիկայում և աշխարհում: Նրանք նաև լատինական Վայբ խումբ ունեն, այնպես չէ: Նրանք սոցիալապես կապակցված են: (Ծիծաղ) Խնդիրը այնքան հավանական է, և մենք պետք է մտածենք այն մասին, որ ապագան չպետք է լինի հյուսիս-ամերիկյան, արևմտաեվրոպական: Այն կարող է լինել լատինամերիկյան: Եվ խնդիրն այստեղ իսկապես համաշխարհային միջինին հասցնելն է: Ահա թե ինչ պետք է անենք մենք: Եվ եթե մենք պատրաստվում ենք դա անել, մենք պետք է երկրները ներքևից տեղափոխենք գծագրի աջ կողմ: Եվ այդ դեպքում մենք սկսում ենք ստեղծել երջանիկ մոլորակ: Սա հարցին լուծում տալու մի միջոց է:
Another way of looking at it is looking at time trends. We don't have good data going back for every country in the world, but for some of the richest countries, the OECD group, we do. And this is the trend in well-being over that time, a small increase, but this is the trend in ecological footprint. And so in strict happy-planet methodology, we've become less efficient at turning our ultimate scarce resource into the outcome we want to. And the point really is, is that I think, probably everybody in this room would like society to get to 2050 without an apocalyptic something happening. It's actually not very long away. It's half a human lifetime away. A child entering school today will be my age in 2050. This is not the very distant future. This is what the U.K. government target on carbon and greenhouse emissions looks like. And I put it to you, that is not business as usual. That is changing our business. That is changing the way we create our organizations, we do our government policy and we live our lives. And the point is, we need to carry on increasing well-being. No one can go to the polls and say that quality of life is going to reduce. None of us, I think, want human progress to stop. I think we want it to carry on. I think we want the lot of humanity to keep on increasing. And I think this is where climate change skeptics and deniers come in. I think this is what they want. They want quality of life to keep increasing. They want to hold on to what they've got. And if we're going to engage them, I think that's what we've got to do. And that means we have to really increase efficiency even more.
Հարցին լուծում տալու մեկ այլ ուղին ժամանակի միտումները հաշվի առնելն է: Մենք աշխարհի ամեն երկրին վերաբերող լավ տվյալներ չունենք, բայց մի քանի ամենահարուստ երկրների, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խմբավորման համար ունենք: Եվ սա այդ ժամանակի բարեկեցության միտումն է, մի փոքր բարձրացում, բայց դա միտում է էկոլոգիական հետքի վրա: Եվ այսպես, խիստ երջանիկ-մոլորակ մեթոդաբանության մեջ մենք ավելի քիչ արդյունավետ ենք դարձել մեր առավելագույն հազվդեպ ռեսուրսը մեր ուզած եկամուտին վերածելու հարցում: Եվ ես կարծում եմ, որ խնդիրն իսկապես այն է, որ հավանաբար այս սենյակում գտնվող յուրաքանչյուր ոք կցանկանա, որ հասարակությունը 2050 թվական թևակոխի առանց աղետալի դեպքերի: Իրականում, դա այնքան էլ հեռու չէ: Դա մարդկային կյանքի տևողության կեսի չափ է հեռու: Եվ այսօր դպրոց գնացող երեխան 2050 թվականին իմ տարիքին կլինի: Սա շատ հեռավոր ապագան չէ: Ահա այսպիսին է Միացյալ Թագավորության կառավարության նպատակը ածխածնի և ջերմոցային արտանետումների վրաբերյալ: Եվ ես ձեզ ասում եմ, սա սովորական գործ չէ: Սա փոխում է մեր գործը: Սա փոխում է մեր` կազմակերպություններ ստեղծելու ուղին, մենք վարում ենք մեր կառավարության քաղաքականությունը և ապրում ենք մեր կյանքով: Եվ բանն այն է, որ մենք պետք է շարունակենք ավելացնել բարեկեցությունը: Ոչ ոք չի կարող հարցումներ կատարել ու ասել, որ կյանքի որակը վատթարանում է: Ես կարծում եմ, որ մեզանից ոչ ոք չի ուզում, որ մարդկության առաջընթացը կանգ առնի: Կարծում եմ` մենք ուզում ենք, որ այն շարունակվի: Կարծում եմ` մենք ուզում ենք, որ մարդկության մեծ մասը շարունակի բարեկեցիկ կյանքով ապրել: Եվ ես կարծում եմ, որ այստեղ են առաջ գալիս այն մարդիկ ովքեր ժխտում կամ էլ չեն հավատում մթնոլորտի փոփոխությանը: Կարծում եմ, սա այն է, ինչ նրանք ուզում են: Նրանք ուզում են, որ կյանքի որակը շարունակի բարելավվել: Նրանք ուզում են պահպանել այն, ինչ ունեն: Եվ եթե մենք ներգրավելու ենք նրանց, կարծում եմ, սա այն է ինչ մենք պետք է անենք: Եվ դա նշանակում է, որ մենք իսկապես պետք է ավելի շատ բարձրացնենք արդյունավետությունը:
Now that's all very easy to draw graphs and things like that, but the point is we need to turn those curves. And this is where I think we can take a leaf out of systems theory, systems engineers, where they create feedback loops, put the right information at the right point of time. Human beings are very motivated by the "now." You put a smart meter in your home, and you see how much electricity you're using right now, how much it's costing you, your kids go around and turn the lights off pretty quickly. What would that look like for society? Why is it, on the radio news every evening, I hear the FTSE 100, the Dow Jones, the dollar pound ratio -- I don't even know which way the dollar pound ratio should go to be good news. And why do I hear that? Why don't I hear how much energy Britain used yesterday, or American used yesterday? Did we meet our three percent annual target on reducing carbon emissions? That's how you create a collective goal. You put it out there into the media and start thinking about it. And we need positive feedback loops for increasing well-being At a government level, they might create national accounts of well-being. At a business level, you might look at the well-being of your employees, which we know is really linked to creativity, which is linked to innovation, and we're going to need a lot of innovation to deal with those environmental issues. At a personal level, we need these nudges too. Maybe we don't quite need the data, but we need reminders. In the U.K., we have a strong public health message on five fruit and vegetables a day and how much exercise we should do -- never my best thing. What are these for happiness? What are the five things that you should do every day to be happier?
Հիմա շատ հեշտ է գծագիրներ ու նման բաներ գծելը, բայց խնդիրն այն է, որ մենք պետք է անդրադառնանք այդ կորերին: Եվ ահա թե որտեղից մենք կարող ենք մի թերթ հանել համակարգերի տեսությունից, համակարգի ինժեներների մասին որտեղ նրանք ստեղծում են հետադարձ կապեր, և ճիշտ ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն են տեղադրում: «Ներկան» մարդկանց շատ է մոտիվացնում: Դուք ձեր տանը տեղադրում եք էներգետիկ հաշվիչ և տենում եք` ինչքա՞ն էլեկտրականություն եք օգտագործում այս պահին, ի՞նչ արժե դա, ձեր երեխաները գնում և շատ արագ անջատում են լույսերը: Ինչպե՞ս կգործի դա հասարակության շրջանակում: Ինչու՞ եմ ես ամեն երեկո ռադիոյով լսում ՖԹՖԲ 100/ֆայնենշլ Թայմս Ֆոնդային բորսա/, Դոու Ջոնսի, դոլար ֆունտ հարաբերակցության մասին. ես նույնիսկ չգիտեմ ինչի է դոլար ֆունտ հարաբերակցությունը լավ նորություն համարվում: Եվ ինչի՞ համար եմ ես լսում դա: Ինչու՞ ես չեմ լսում, թե երեկ ինչքա՞ն էլեկտրաէներգիա են օգտագործել Բրիտանիան կամ Ամերիկան: Մենք բավարարում ենք մեր երեք տոկոս տարեկան ծրագիրը` կրճատելով ածխաթթու գազի արտանետումները: Ահա այսպես դուք ստեղծում եք կոլեկտիվ նպատակ: Դուք տեղադրում եք այն ԶԼՄ-ներում և սկսում մտածել դրա մասին: Եվ մեզ անհրաժեշտ է դրական հետադարձ կապ, որը բարելավում է բարեկեցությունը: Կառավարական մակարդակում, նրանք պետք է ստեղծեն բարեկեցության ազգային հաշիվներ: Գործնական մակարդակում, դուք պետք է հետևեք ձեր գործառուների բարեկեցությանը, որն ինչպես գիտենք իսկապես կապված է ստեղծարարության հետ, որն էլ կապված է նորարարությանը, և մենք շատ նորարարությունների կարիք ենք ունենալու, այս բնապահպանական հարցերին առնչվելիս: Անհատական մակարդակում ևս մենք այդ թեթև հրումների կարիքն ունենք: Գուցե մեզ տվյալներ անհրաժեշտ չեն, բայց մեզ պետք են հիշեցումներ: Միացյալ Թագավորությունում գոյություն ունի առողջապահության խիստ հաղորդագրություն, որը սահմանում է, որ օրական պետք է հինգ միրգ ու բանջարեղեն ուտել և ինչքան մարմնամարզություն պետք է անել, ինչը ինձ մոտ երբեք լավ չի ստացվում: Ի՞նչ կապ ունեն դրանք երջանկության հետ: Որո՞նք են այն հինգ բաները, որ դուք պետք է անեք ամեն օր ավելի երջանիկ լինելու համար:
We did a project for the Government Office of Science a couple of years ago, a big program called the Foresight program -- lots and lots of people -- involved lots of experts -- everything evidence based -- a huge tome. But a piece of work we did was on: what five positive actions can you do to improve well-being in your life? And the point of these is they are, not quite, the secrets of happiness, but they are things that I think happiness will flow out the side from.
Մի քանի տարի առաջ մենք գիտության կառավարման համակարգի համար մի նախագիծ կազմեցինք, մի հսկայական ծրագիր, որը կոչվում էր Կանխատեսության ծրագիր. դրա մեջ ներգրավված էին շատ մարդիկ, բազմաթիվ փորձագետներ, բոլոր վկայությունները հիմնավորված էին, դա մի հսկայական հատոր էր: Բայց մեր արած աշխատանքը այն մասին էր, թե ի՞նչ հինգ դրական գործողություններ դուք կարող եք կատարել ձեր կյանքի բարեկեցությունը բարելավելու համար: Եվ բանն այն է, որ դրանք միանգամայն երջանկության գաղտնիքները չեն, այլ դրանք այն բաներն են, որոնցից կբխի երջանկությունը:
And the first of these is to connect, is that your social relationships are the most important cornerstones of your life. Do you invest the time with your loved ones that you could do, and energy? Keep building them. The second one is be active. The fastest way out of a bad mood: step outside, go for a walk, turn the radio on and dance. Being active is great for our positive mood. The third one is take notice. How aware are you of things going on around the world, the seasons changing, people around you? Do you notice what's bubbling up for you and trying to emerge? Based on a lot of evidence for mindfulness, cognitive behavioral therapy, [very] strong for our well being. The fourth is keep learning and keep is important -- learning throughout the whole life course. Older people who keep learning and are curious, they have much better health outcomes than those who start to close down. But it doesn't have to be formal learning; it's not knowledge based. It's more curiosity. It can be learning to cook a new dish, picking up an instrument you forgot as a child. Keep learning. And the final one is that most anti-economic of activities, but give. Our generosity, our altruism, our compassion, are all hardwired to the reward mechanism in our brain. We feel good if we give. You can do an experiment where you give two groups of people a hundred dollars in the morning. You tell one of them to spend it on themselves and one on other people. You measure their happiness at the end of the day, those that have gone and spent on other people are much happier that those that spent it on themselves.
Եվ դրանցից առաջինը կապված է այն բանի հետ, որ ձեր հասարակական հարաբերությունները ձեր կյանքի ամենակարևոր անկյունաքարերն են: Դուք ժամանակ եք տրամադրում ձեր սիրելիների հետ անցկացնելու և լիցքաթափվելու համար: Եթե ոչ, ապա տրամադրեք: Երկրորդը ակտիվ լինելն է: Վատ տրամադրութունից դուրս գալու ամենաարագ միջոցը հետևյալն է` դուրս եկեք, զբոսնեք, միացրեք ռադիոն և պարեք: Ակտիվ լինելը հրաշալի է մեզ դրական տրամադրություն ապահովելու համար: Երրորդը ուշադրություն դարձնելն է: Ինչքանո՞վ եք դուք տեղեկացված աշխարհում տեղի ունեցածի, եղանակների փոփոխության, ձեզ շրջապատող մարդկանց մասին: Դուք նկատու՞մ եք` ինչ է կատարվում ձեր շուրջը, ինչ միջավայրում եք դուք` հիմնվելով ուշադրության և իմացավարքային թերապիայի բազմաթիվ տվյալների վրա, որը շատ անհրաժեշտ է մեր բարեկեցության համար: Չորրոդը անընդհատ սովորելն է, ինչը շատ կարևոր է սովորել ամբողջ կյանքի ընթացքում: Տարեց մարդիկ, ովքեր անընդհատ սովորում են և հետաքրքրասեր են, ավելի լավ առողջական տվյալներ ունեն, քան նրանք, ովքեր սկսում են նահանջել: Բայց պարտադիր չէ, որ դա լինի ֆորմալ ուսուցում, դրա հիմքում գիտելիք ստանալը չէ: Դա ավելի շատ հետաքրքրասիրություն է: Դա կարող է լինել նոր կերակրատեսակ պատրաստել սովորելը, կամ մի գործիք վերցնելը, որի մասին դուք մոռացել եք, երբ երեխա էիք: Անընդհատ սովորեք: Եվ վերջինը գործողություններից ամենահակատնտեսականն է, բայց ամեն դեպքում: Մեր մեծահոգությունը, այլասիրությունը, կարեկցությունը բոլորը միացած են մեր ուղեղի օժտված մեխանիզմին: Մենք լավ ենք զգում,եթե տալիս ենք: Դուք կարող եք փորձ կատարել երբ մարդկանց երկու խմբերի տալիս եք հարյուրական դոլար առավոտյան: Մեկ խմբին ասում եք, որ փողը իրենց վրա ծախսեն, իսկ մյուսին` այլ մարդկանց վրա: Դուք չափում եք նրանց երջանկությունը օրվա վերջում. այն մարդիկ, ովքեր գնացել և ծախսել են փողը այլ մարդկանց վրա ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր ծախսել են իրենց վրա:
And these five ways, which we put onto these handy postcards, I would say, don't have to cost the earth. They don't have any carbon content. They don't need a lot of material goods to be satisfied. And so I think it's really quite feasible that happiness does not cost the earth. Now, Martin Luther King, on the eve of his death, gave an incredible speech. He said, "I know there are challenges ahead, there may be trouble ahead, but I fear no one. I don't care. I have been to the mountain top, and I have seen the Promised Land." Now, he was a preacher, but I believe the environmental movement and, in fact, the business community, government, needs to go to the top of the mountain top, and it needs to look out, and it needs to see the Promised Land, or the land of promise, and it needs to have a vision of a world that we all want. And not only that, we need to create a Great Transition to get there, and we need to pave that great transition with good things.
Եվ այս հինգ միջոցները, որոնց մասին մենք գրել ենք այս առձեռն բացիկների վրա, ասեմ, որ պարտադիր չէ, որ երկրի արժեք ունենա: Դրանք ածխածին չեն պարունակում: Դրանց շատ հումքային ապրանքներ պետք չեն: Եվ այսպես ես կարծում եմ, որ իսկապես հավանական է, որ երջանկությունը երկիր արժենա: Հիմա, Մարթին Լյութեր Քինգը, իր մահվան նախօրեին, մի անկրկնելի ճառ արտասանեց: Նա ասել էր. «Ես գիտեմ առջևում խնդիրներ և տագնապ կա բայց ես ոչ մեկից էլ չեմ վախենում: Ինձ համար միևնույնն է: Ես եղել եմ լեռան գագաթին և տեսել եմ Խոստացված Երկիրը»: Հիմա նա քարոզիչ է, սակայն ես հավատում եմ բնապահպանական շարժմանը և փաստորեն գործարար համայնքին, կառավարությանը, լեռան գագաթը գնալու, փնտրելու և Խոստացված Երկիրը կամ խոստման երկիրը տեսնելու անհրաժեշտություններին և այն պետք է մեր ուզած երկրի տեսքը ստանա: Եվ ոչ միայն դա, մենք կարիք ունենք Հսկայական Անցում կատարելու, դրան հասնելու համար և մենք պետք է լավ հող պատրաստենք այդ հսկայական անցման համար:
Human beings want to be happy. Pave them with the five ways. And we need to have signposts gathering people together and pointing them -- something like the Happy Planet Index. And then I believe that we can all create a world we all want, where happiness does not cost the earth.
Մարդիկ ուզում են երջանիկ լինել: Զինենք նրանց հինգ միջոցներով: Եվ մենք պետք է ունենանք ցուցանիշներ, որոնք համախմբում են մարդկանց և ցույց են տալիս նրանց, Երջանիկ Մոլորակի Ցուցիչի նման ինչ-որ բան: Եվ այդ դեպքում ես հավատում եմ, որ մենք կարող ենք ստեղծել մեր ուզած աշխարհը, որտեղ երջանկությունը երկիր չարժե:
(Applause)
(Ծափահարություն)