Water is virtually everywhere, from soil moisture and ice caps, to the cells inside our own bodies. Depending on factors like location, fat index, age, and sex, the average human is between 55-60% water. At birth, human babies are even wetter. Being 75% water, they are swimmingly similar to fish. But their water composition drops to 65% by their first birthday. So what role does water play in our bodies, and how much do we actually need to drink to stay healthy? The H20 in our bodies works to cushion and lubricate joints, regulate temperature, and to nourish the brain and spinal cord. Water isn't only in our blood. An adult's brain and heart are almost three quarters water. That's roughly equivalent to the amount of moisture in a banana. Lungs are more similar to an apple at 83%. And even seemingly dry human bones are 31% water. If we are essentially made of water, and surrounded by water, why do we still need to drink so much? Well, each day we lose two to three liters through our sweat, urine, and bowel movements, and even just from breathing. While these functions are essential to our survival, we need to compensate for the fluid loss. Maintaining a balanced water level is essential to avoid dehydration or over-hydration, both of which can have devastating effects on overall health. At first detection of low water levels, sensory receptors in the brain's hypothalamus signal the release of antidiuretic hormone. When it reached the kidneys, it creates aquaporins, special channels that enable blood to absorb and retain more water, leading to concentrated, dark urine. Increased dehydration can cause notable drops in energy, mood, skin moisture, and blood pressure, as well as signs of cognitive impairment. A dehydrated brain works harder to accomplish the same amount as a normal brain, and it even temporarily shrinks because of its lack of water. Over-hydration, or hyponatremia, is usually caused by overconsumption of water in a short amount of time. Athletes are often the victims of over-hydration because of complications in regulating water levels in extreme physical conditions. Whereas the dehydrated brain amps up the production of antidiuretic hormone, the over-hydrated brain slows, or even stops, releasing it into the blood. Sodium electrolytes in the body become diluted, causing cells to swell. In severe cases, the kidneys can't keep up with the resulting volumes of dilute urine. Water intoxication then occurs, possibly causing headache, vomiting, and, in rare instances, seizures or death. But that's a pretty extreme situation. On a normal, day-to-day basis, maintaining a well-hydrated system is easy to manage for those of us fortunate enough to have access to clean drinking water. For a long time, conventional wisdom said that we should drink eight glasses a day. That estimate has since been fine-tuned. Now, the consensus is that the amount of water we need to imbibe depends largely on our weight and environment. The recommended daily intake varies from between 2.5-3.7 liters of water for men, and about 2-2.7 liters for women, a range that is pushed up or down if we are healthy, active, old, or overheating. While water is the healthiest hydrator, other beverages, even those with caffeine like coffee or tea, replenish fluids as well. And water within food makes up about a fifth of our daily H20 intake. Fruits and vegetables like strawberries, cucumbers, and even broccoli are over 90% water, and can supplement liquid intake while providing valuable nutrients and fiber. Drinking well might also have various long-term benefits. Studies have shown that optimal hydration can lower the chance of stroke, help manage diabetes, and potentially reduce the risk of certain types of cancer. No matter what, getting the right amount of liquid makes a world of difference in how you'll feel, think, and function day to day.
Ջուրը գրեթե ամենուր է, հողի խոնավությունից և սառցադաշտերից սկսած մինչև մեր մարմնի բջիջները: Բնակության վայրից, ճարպակալման աստիճանից, տարիքից և սեռից կախված, մարդ կազմված է միջինում 55-60% ջրից: Նորածին երեխաների մոտ ջրի պարունակությունն ավելի մեծ է: Լինելով 75% ջրից բաղկացած՝ նրանց օրգանիզմը նման է ձկան օրգանիզմի: Բայց մինչև 1 տարեկան դառնալը՝ օրգանիզմում ջրի պարունակությունը նվազում է մինչև 65%: Այսպիսով, ինչ դեր է կատարում ջուրը մեր օրգանիզմի համար, և որքա՞ն է իսկապես անհրաժեշտ ջուր խմել առողջ մնալու համար: Մեր օրգանիզմում պարունակվող H2Օ-ն նպաստում է հոդերի հանգստացմանն ու յուղմանը, կարգավորում է ջերմաստիճանը և սնուցում է ուղեղն ու ողնուղեղը: Ջուրը միայն մեր արյան մեջ չէ: Հասուն մարդու ուղեղի ու սրտի մոտ 3/4 մասը ջուրն է: Մոտավորապես այդքան խոնավություն է պարունակում բանանը: Թոքերն ավելի հիշեցնում են խնձոր՝ 83% ջրի պարունակությամբ: Եվ նույնիսկ առաջին հայացքից չոր թվացող մարդկային ոսկորները 31% ջրից են բաղկացած: Եթե փաստորեն մենք ջրից ենք կազմված և շրջապատված ենք ջրով, ապա ինչու՞ է անհրաժեշտ այդքան ջուր խմել: Մենք օրական 2-3 լիտր ջուր կորցնում ենք քրտնելու, միզելու, աղիները մաքրելու և նույնիսկ շնչելու ընթացքում: Քանի որ այս ամենը կենսական է մեր գոյատևման համար, անհրաժեշտ է լրացնել հեղուկի կորուստը: Ջրի ծավալի հավասարակշռության պահպանումը կարևոր է ջրազրկումից կամ գերհիդրացիայից խուսափելու համար, որոնք էլ իրենց հերթին կարող են զգալիորել վնասել առողջությանը: Ջրի քանակի նվազման արդյունքում ուղեղի ենթաթմբում գտնվող զգայական ընկալիչները ազդանշան են տալիս հակամիզամուղային հորմոնի անջատման մասին: Երբ այն հասնում է երիկամներին, արտադրում է ակվապորիններ, հատուկ խողովակներ, որ օգնում են արյանը ավելի շատ ջուր կլանել՝ դարձնելով մեզը կոնցենտրատներով հագեցած և մուգ գույնի: Երկարատև ջրազրկումը կարող է հանգեցնել էներգիայի զգալի կորստի, տրադրության անկման, մաշկի չորության և արյան ճնշման նվազման, ինչպես նաև ճանաչողական անբավարարության նշանների: Ջրազրկված ուղեղն ավելի դժվար է կատարում այն նույն աշխատանքը, որն անում է նորմալ ուղեղը, և նույնիսկ ջրի պակասի արդյունքում այն կարող է չափսերով փոքրանալ: Գերհիդրացիան կամ հիպոնատրեմիան սովորաբար առաջանում է կարճ ժամանակում շատ ջուր խմելու արդյունքում: Սովորաբար գերհիդրացիայի զոհ են դառնում մարզիկները՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ջրի մակարդակի կառավարման բարդությունների պատճառով: Մինչդեռ ջրազրկված ուղեղը շատացնում է հակամիզամուղային հորմոնի անջատումը, գերհիդրացված ուղեղը նվազեցնում և նույնիսկ դադարեցնում է դրա անջատումը արյան մեջ: Օրգանիզմում գտնվող նատրիումի էլեկտրոլիտները լուծվում են՝ հանգեցնելով բջիջների փքմանը: Ծանր դեպքերում երիկամները չեն կարողանում կենսագործել գերխիտ մեզի արդյունքում: Առաջանում է ջրային թունավորում, որից կարող է գլխացավ սկսվել, սրտխառնոց և, հազվադեպ, սպազմեր կամ մահ: Բայց դա միայն բավականին ծայրահեղ իրավիճակներում: Սովորական առoրյայում ջրի մակարդակի հավասարակշռությունը պահել հեշտ է նրանց համար, ում հաջողվել է օգտագործել մաքուր խմելու ջուր: Երկար ժամանակ գերակշռում էր այն կարծիքը, թե անհրաժեշտ է օրական 8 բաժակ ջուր խմել: Հետագայում այս կարծիքը վերաիմաստավորվեց: Այժմ գերիշխող է այն, որ անհրաժեշտ ջրի քանակը գլխավորապես կախված է մեր քաշից և միջավայրից: Տղամարդկանց համար անհրաժեշտ ջրի ծավալը տատանվում է 2.5-3.7 լիտրի սահմաններում, իսկ կանանց համար՝ 2-2.7 լիտր: Սա կարող է աճել կամ նվազել՝ կախված նրանից, թե որքան առողջ, ակտիվ, մեծահասակ կամ գերտաքացած ենք: Մինչդեռ ջուրը խոնավության լավագույն աղբյուրն է, այլ ըմպելիքներ ևս, նույնիսկ կոֆեին պարունակող թեյն ու սուրճը, կարող են լրացնել հեղուկի պակասը: Եվ սնունդի մեջ պարունակվող ջուրը լրացնում է H2Օ-ի մոտ 1/5 մասը: Մրգերն ու բանջարեղենը, օրինակ ելակը, վարունգը և նույնիսկ բրոկոլին մոտ 90% ջրից են բաղկացած և կարող են լրացնել հեղուկի և միաժամանակ սննդարար նյութերի ու ցելյուլոզայի պակասը: Ջուր խմելը նաև կարող է ունենալ երկարաժամկետ օգուտ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկի կանոնավոր ընդունումը կարող է նվազեցնել ինսուլտի հավանականությունը, օգնել կարգավորել շաքարը և կրճատել քաղցկեղի կոնկրետ տեսակների առաջացման վտանգը: Անկախ ամեն բանից, հեղուկի բավական քանակության ընդունումը լիովին փոխում է ձեր ինքնազգացուղությունը, մտածելակերպը և ամենօրյա աշխատունակությունը: