What do Harry Potter, Katniss Everdeen, and Frodo all have in common with the heroes of ancient myths? (Roar) What if I told you they are all variants of the same hero? Do you believe that? Joseph Campbell did. He studied myths from all over the world and published a book called "The Hero with a Thousand Faces," retelling dozens of stories and explaining how each represents the mono-myth, or Hero's Journey.
Հարրի Փոթերը, Քեթնիս Էվերդինը և Ֆրոդոն ի՞նչ ընդհանրություններ ունեն հնագույն առասպելների հերոսների հետ: (Մռնչյուն) Իսկ ինչ եթե ասեի, որ նրանք միևնույն հերոսի տարբերակներն են: Հավատու՞մ եք: Ջոզեփ Քեմփբելն էր հավատում: Նա ուսումնասիրել է ողջ աշխարհի առասպելներն ու հրապարակել "Հազարավոր դեմքերով հերոսը" գիրքը` վերապատմելով տասնյակ պատմություններ և պարզաբանելով, թե ինչպես է յուրաքանչյուրը ներկայացնում մոնո-առասպելը կամ Հերոսի Ճանապարհորդությունը:
So, what is the "hero's journey"?
Իսկ ի՞նչ է նշանակում հերոսի ճանապարհորդություն:
Think of it as a cycle. The journey begins and ends in a hero's ordinary world, but the quest passes through an unfamiliar, special world. Along the way, there are some key events. Think about your favorite book or movie. Does it follow this pattern?
Եկեք պատկերացնենք մի շրջան: Ճանապարհորդությունը սկսվում և ավարտվում է հերոսի սովորական աշխարհում, սակայն գործողությունները ընթանում են մի անծանոթ ու հատուկ աշխարհում: Այդ ամենի հետ մեկտեղ, կան նաև որոշ առանցքային իրադարձություններ: Վերհիշեք ձեր սիրելի գիրքը կամ ֆիլմը: Արդյո՞ք այն համապատասխանում է այս նմուշին:
Status quo, that's where we start. 1:00: Call to Adventure. The hero receives a mysterious message. An invitation, a challenge? 2:00: Assistance The hero needs some help, probably from someone older, wiser. 3:00: Departure The hero crosses the threshold from his normal, safe home, and enters the special world and adventure. We're not in Kansas anymore. 4:00: Trials Being a hero is hard work: our hero solves a riddle, slays a monster, escapes from a trap. 5:00: Approach It's time to face the biggest ordeal, the hero's worst fear. (Roar) 6:00: Crisis This is the hero's darkest hour. He faces death and possibly even dies, only to be reborn. 7:00: Treasure (Roar) As a result, the hero claims some treasure, special recognition, or power. 8:00: Result This can vary between stories. Do the monsters bow down before the hero, or do they chase him as he flees from the special world? 9:00: Return After all that adventure, the hero returns to his ordinary world. 10:00: New Life This quest has changed the hero; he has outgrown his old life. 11:00: Resolution All the tangled plot lines get straightened out. 12:00: Status Quo, but upgraded to a new level. Nothing is quite the same once you are a hero.
Ստատուս-քվո, ահա որտեղ է սկսվում ամենը: 1:00. Արկածների կանչը: Հերոսը ստանում է առեղծվածային հաղորդագրություն: Հրավե՞ր կամ միգուցե մա՞րտահրավեր: 2:00. Օժանդակություն: Հերոսն ունի օգնության կարիք, հավանաբար ավելի մեծ ու ավելի իմաստուն մեկից: 3:00. Մեկնում: Հերոսը հատում է իր ապահով տան շեմն ու հայտնվում արկածներով լի աշխարհում: Մենք այլևս Կանզասում չենք: 4:00. Փորձություններ: Հերոս լինելը բարդ աշխատանք է. մեր հերոսը գլուխկոտրուկ է լուծում, սպանում է հրեշին, փախչում ծուղակից: 5:00. Մոտեցում: Ժամանակն է դեմ առ դեմ հանդիպել ամենամեծ դժվարության` հերոսի ամենասարսափելի վախի հետ: (Մռնչյուն) 6:00. Ճգնաժամ: Սա հերոսի ամենամութ ժամն է: Նա հայտնվում է մահվան շեմին և նույնիսկ հնարավոր է մահանա, և դա միայն վերածնվելու համար: 7:00. Պարգևատրում: (Մռնչյուն) Որպես արդյունք, հերոսը պարգև է ստանում` համընդհանուր ճանաչում կամ էլ գերուժ: 8:00. Արդյունք: Պատմություններում սա կարող է տարբերվել: Կա՛մ հրեշները խոնարհվում են հերոսի առջև կա՛մ էլ հետապնդում են նրան, մինչև որ նա փախչում է այդ առեղծվածային աշխարհից: 9:00. Վերադարձ: Այդ բոլոր արկածներից հետո, հերոսը տուն է վերադառնում: 10:00. Նոր կյանք: Այս դեպքերը փոխել են հերոսին. նա այլևս առաջվանը չէ: 11:00. Ամփոփում: Սյուժեի բոլոր խճճված հանգույցները լուծվում են: 12:00. Ստատուս քվո, սակայն արդեն բարելավված մի նոր մակարդակի: Ոչինչ այլևս նույնը չէ, երբ դու հերոս ես:
Many popular books and movies follow this ancient formula pretty closely. But let's see how well "The Hunger Games" fits the hero's journey template. When does Katniss Everdeen hear her call to adventure that gets the story moving? When her sister's name is called from the lottery. How about assistance? Is anyone going to help her on her adventure? Haymitch. What about departure? Does she leave her ordinary world? She gets on a train to the capital. OK, so you get the idea.
Բազմաթիվ հայտնի գրքեր ու ֆիլմեր բավականին սերտորեն համապատասխանում են այս հնագույն բանաձևին: Եկեք տեսնենք, թե որքանո՞վ է "Քաղցած խաղեր" պատմությունը համապատասխանում հերոսի ճանապարհորդության կաղապարին: Ե՞րբ է Քեթնիս Էվերդինը լսում իր արկածների կանչը, որն էլ ընթացքի մեջ է դնում գործողությունների զարգացումը: Երբ որ վիճակահանության ժամանակ հնչում է նրա քրոջ անունը: Իսկ ի՞նչ կասեք օժանդակության մասին: Արդյո՞ք որևէ մեկը պատրաստվում է օգնել նրան արկածների ժամանակ: Հեյմիչը: Իսկ մեկնու՞մը: Նա՞ լքում է իր սովորական միջավայրը: Նա գնացքով մեկնում է մայրաքաղաք: Լավ, միտքը ձեզ համար պարզ է:
What do you have in common with Harry Potter, Katniss Everdeen, and Frodo? Well, you're human, just like them. The Hero's Journey myth exists in all human cultures and keeps getting updated, because we humans reflect on our world through symbolic stories of our own lives. You leave your comfort zone, have an experience that transforms you, and then you recover and do it again. You don't literally slay dragons or fight Voldemort, but you face problems just as scary. Joseph Campbell said, "In the cave you fear to enter lies the treasure you seek." What is the symbolic cave you fear to enter? Auditions for the school play? Baseball tryouts? Love?
Ի՞նչ ընդհանրություններ ունեք դուք Հարրի Փոթերի, Քեթնիս Էվերդինի ու Ֆրոդոյի հետ: Դուք իրենց նման մարդ եք: Հերոսի ճանապարհորդության մասին առասպելը գոյություն ունի բոլոր մշակույթներում, և այն շարունակաբար թարմացվում է, քանի որ մենք` մարդիկ, արտացոլում ենք մեր միջավայրը մեր իսկ կյանքի խորհրդանշանական պատմությունների միջոցով: Լքում եք ձեր հարմարավետ միջավայրը, ձեռք եք բերում փորձ, որ փոխում է ձեզ, այնուհետև ամենը սկսում եք սկզբից: Դուք բառիս բուն իմաստով վիշապների չեք կոտորում կամ չեք պայքարում Վոլդեմորթի դեմ, փոխարենը նմանատիպ սարսափելի դժվարությունների եք հանդիպում: Ջոզեփ Քեմփբելն ասում էր. "Գանձերը գտնվում են այն քարանձավում, ուր վախենում եք մուտք գործել:" Իսկ ո՞րն է ձեր անհաս քարանձավը: Դպրոցում ներկայացման մասնակցելու լսումնե՞րը: Բեյսբոլ խաղա՞լը: Սե՞րը:
Watch for this formula in books, movies, and TV shows you come across. You will certainly see it again. But also be sensitive to it in your own life. Listen for your call to adventure. Accept the challenge. Conquer your fear and claim the treasure you seek. And then, do it all over again.
Փնտրե՛ք այս բանաձևը ձեզ հանդիպող գրքերում, ֆիլմերում և հեռուստահաղորդումներում: Հավանաբար նորից կգտնեք այն: Սակայն ուշիմ եղեք դրա հանդեպ ձեր իսկ կյանքում էլ: Լսեք ձեր արկածների կանչը: Ընդունե՛ք մարտահրավերը: Հաղթահարե՛ք վախն ու ձե՛ռք բերեք գանձերը: Իսկ հետո, կրկին անցեք այդ ամենի միջով: