She wrote: "When I become famous, I will tell everyone that I know a hero named Marlon Peterson."
Նա գրել է. “Երբ ես հայտնի դառնամ, ես կպատմեմ բոլորին որ ես գիտեմ մի հերոսի, ում անունն է Մառլոն Պետերսոն”:
Heroes rarely look like me. In fact, I'm what garbage looks like. No, not the most appealing way to open a talk or start a conversation, and perhaps you have some questions going through your head about that. Why would this man say such a thing about himself? What does he mean? How can someone view him as a hero when he sees himself as garbage?
Հերոսները հազվադեպ են ինձ նման լինում: Իրականում, Ես ունեմ այն տեսքը, ինչ աղբը: Ոչ, սա ամենագրավիչ ձևը չէ խոսքը բացելու կամ խոսակցությունը սկսելու, և միգուցե դուք ունեք հարցեր այս ամենի վերաբերյալ որոնք պտտվում են Ձեր գլխում: Ինչու՞ պետք է այս մարդը այսպիսի բաներ ասի իր մասին: Ինչ ի նկատի ունի նա: Ինչպես կարող է մեկը իրեն հերոս կոչել, երբ նա իրեն աղբի տեղ է դնում:
I believe we learn more from questions than we do from answers. Because when we're questioning something, we're invested in taking in some sort of new information, or grappling with some sort of ignorance that makes us feel uncomfortable. And that's why I'm here: to push us to question, even when it makes us uncomfortable.
Ես հավատում եմ, որ մենք ավելի շատ սովորում ենք հարցերից, քան պատասխաններից: Քանզի երբ մենք հարցի տակ ենք դնում մի բան, մենք ստանձնում ենք ստանալու նոր տեսակի ինֆորմացիա, կամ պայքարելու ինչ-որ տեսակի արհամարհանքի դեմ, որը մեզ ստիպում է անհարմար զգալ: Ահա դրա համար եմ ես այստեղ. մեզ դրդելու հարց տալու, նույնիսկ եթե այն մեզ ստիպում է անհարմար զգալ:
My parents are from Trinidad and Tobago, the southernmost island in the Caribbean. Trinidad is also home to the only acoustic instrument invented in the 20th century: the steel pan. Deriving from the African drums and evolving from the genius of one of the ghettos in Trinidad, a city called Laventille, and the disregard of the American military ... Well, I should tell you, America, during WWII, had military bases set up in Trinidad, and when the war ended, they left the island littered with empty oil drums -- their trash. So people from Laventille repurposed the old drums left behind into the full chromatic scale: the steel pan. Playing music now from Beethoven to Bob Marley to 50 Cent, those people literally made music out of garbage.
Իմ ծնողները Տրինիդադից և Տոբագոյից են, Կարիբյանի ամենահարավային կղզուց: Տրինիդադը նաև միակ ակուստիկ գործիքի ծննդավայրն է, որը ստեղծվել է 20-րդ դարում` “պողպատյա թավա”: Ծագելով Աֆրիկյան հարվածային գործիքներից, և զարգանալով Տրինիդադի գետտոներից մեկի հանճարներից, քաղաք որ անվանվում է Լավենտիլ, և անտեսելով Ամերիկյան ռազմական ներուժը… Դե, ես պետք է Ձեզ պատմեմ, Ամերիկան, II Համաշխարհային պատերազմի ժամանակ ուներ ռազմակայաններ Տրինիդադում, և երբ պատերազմը ավարտվել է, նրանք կղզին թողել են դատարկ ձեթի տակառներով աղտոտված - իրենց աղբով: Այսպիսով Լավենտիլի մարդիկ հին լքված տակառները վերածեցին ամբողջական քրոմատիկ գամմայի. “պողպատյա թավայի”: Այժմ նվագելով երաժշտություն, սկսած Բեթհովենից Միչև Բոբ Մարլի և Ֆիֆթի Սենթ, այդ մարդիկ բառացիորեն ստեղծեցին երաժշտություն աղբից:
Twelve days before my 20th birthday, I was arrested for my role in a violent robbery attempt in lower Manhattan. While people were sitting in a coffee shop, four people were shot. Two were killed. Five of us were arrested. We were all the products of Trinidad and Tobago. We were the "bad immigrants," or the "anchor babies" that Trump and millions of Americans easily malign. I was discarded, like waste material -- and justifiably so to many. I eventually served 10 years, two months and seven days of a prison sentence. I was sentenced to a decade of punishment in a correctional institution. I was sentenced to irrelevance -- the opposite of humanity.
Իմ քսանամյակից տասներկու օր առաջ, ես ձերբակալվեցի դաժան գողության փորձի մեջ իմ դերի համար Ստորին Մանհեթենում: Մինչ մարդիկ նստած էին սրճարանում, չորս հոգու կրակեցին: Երկուսը սպանված էին: Մեզնից հինգին ձերբակալեցին: Մենք բոլորս Տրինիդադ և Տոբագոյի արտադրանք էին: մենք “վատ ներգաղթյալներ” էինք, կամ “հենարանային երեխաներ” ում Թրամփը և միլիոնավոր Ամերիկացիներ զրպարտում էին: Ես անտեսված էի, ինչպես թափոնը - և ինչպես շատերն էին կարծում` արդարացիորեն: Եվ ի վերջո ես դատապարտվեցի 10 տարի, 2 ամիս և 7 օր ազատազարկման: Ինձ դատապարտեցին մեկ տասնամյակ պատժի ուղղիչ գաղութում: Ես դատապարտված էի ավելորդության - մարդկության հակառակին:
Interestingly, it was during those years in prison that a series of letters redeemed me, helped me move beyond the darkness and the guilt associated with the worst moment of my young life. It gave me a sense that I was useful. She was 13 years old. She had wrote that she saw me as a hero. I remember reading that, and I remember crying when I read those words.
Հետաքրքիրն այն է, որ բանտում գտնվելու այդ տարիներին էր, որ մի շարք նամակներ փրկեցին ինձ, օգնեցին ինձ առաջ շարժվել խավարից և մեղքի զգացումից որը կապված էր իմ երիտասարդության ամենավատ պահի հետ: Այն հնարավորություն տվեց ինձ պիտանի զգալ: Նա տասներեք տարեկան էր: Նա գրում էր, որ ինձ որպես հերոս է տեսնում: Ես հիշում եմ ինձ այդ տողերը կարդալուց և հիշում եմ լացելուց, երբ կարդում էի այդ բառերը:
She was one of over 50 students and 150 letters that I wrote during a mentoring correspondence program that I co-designed with a friend who was a teacher at a middle school in Brooklyn, my hometown. We called it the Young Scholars Program. Every time those young people shared their stories with me, their struggles, every time they drew a picture of their favorite cartoon character and sent it to me, every time they said they depended on my letters or my words of advice, it boosted my sense of worthiness. It gave me a sense of what I could contribute to this planet. It transformed my life.
Նա այն 50-ից ավել աշակերտներից և 150 նամակներից մեկն էր, որ ես գրել էի մենթորության ծրագրի շրջանակներում որ ես ձևավորել էի իմ ընկերոջ հետ ով Բրուկլինի միջնակարգ դպրոցում ուսուցիչ էր իմ հայրենիքում: մենք այն անվանել էինք Պատանի գիտնականների ծրագիր: Ամեն անգամ այդ երիտասարները կիսվում էին իրենց պատմություններով, իրենց պայքարներով, ամեն անգամ, երբ նրանք նկարում էին իրենց սիրելի մուլտհերոսին և ուղարկում դրանք ինձ, ամեն անգամ, ասում էին, որ սպասում են իմ նամակներին և իմ խորհուրդներին, դա ամրապնդում էր արժանավորությանս զգացումը: Այն տալիս էր ինձ իմաստ, թե ինչով կարող եմ նպաստել այս մոլորակին: Այն ձևափոխեց իմ կյանքը:
Because of those letters and what they shared with me, their stories of teen life, they gave me the permission, they gave me the courage to admit to myself that there were reasons -- not excuses -- but that there were reasons for that fateful day in October of 1999; that the trauma associated with living in a community where guns are easier to get than sneakers; that the trauma associated with being raped at gunpoint at the age of 14; that those are reasons for me why making that decision, that fatal decision, was not an unlikely proposition.
Այդ նամակների պատճառով, և այն ամենի, ինչով նրանք կիսվում էին ինձ հետ, իրենց պատանի կյանքի պատմությունների, նրանք ինձ տվեցին թույլտվություն, նրանք ինձ տվեցին համարձակություն ինքս ինձ համար ընդունելու որ կային պատճառներ – ոչ արդարացումներ - բայց կային պատճառներ այդ ճակատագրական օրվա համար 1999թվականի հոկտեմբերին; տրավման, որ ասոցացվում է ապրելով հասարակության մեջ որտեղ ատրճանակներ ավելի հեշտ է ձեռք բերել, քան սպորտային կոշիկներ; տրավման, որ ասոցացվում է 14 տարեկանում բռնաբարված լինելու հետ; որ դրանք էին պատճառները ինձ համար այդ որոշումը կայացնելու, այդ ճակատագրական որոշումը, անհավանական առաջարկ չէր:
Because those letters mattered so much to me, because writing and receiving and having that communication with those folks so hugely impacted my life, I decided to share the opportunity with some friends of mine who were also inside with me. My friends Bill and Cory and Arocks, all in prison for violent crimes also, shared their words of wisdom with the young people as well, and received the sense of relevancy in return. We are now published writers and youth program innovators and trauma experts and gun violence prevention advocates, and TED talkers and --
քանզի այդ նամակները մեծ արժեք ունեին ինձ համար, քանի որ գրելը և ստանալը և նրանց հետ կապի մեջ լինելը այդքան մեծ ազդեցություն ունեցան կյանքիս վրա, և որոշեցի կիսվեմ այդ հնարավորությամբ իմ որոշ ընկերների հետ ովքեր նույնպես ինձ հետ ներսում էին: Իմ ընկերներ Բիլը, Կորին և Արոկսը, ովքեր բոլորը նույնպես բանտում էին դաժան հանցագործությունների համար նույնպես իրենց իմաստության խոսքերով էին կիսվում երիտասարդների հետ և ստանում կարևորության իմաստ դրա դիմաց: Այժմ մենք հրապարակվող գրողներ ենք, երիտասարդական ծրագրի հիմնադիրներ, վնասվածքաբանության փորձագետներ և զենքով բռնությունների կանխարգելման փաստաբաններ, TED-ի խոսնակներ և -
(Laughter)
(Ծիծաղ)
and good daddies. That's what I call a positive return of investment.
և լավ հայրիկներ: Ահա թե ինչն եմ ես անվանում ներդրման դրական վերադարձ:
Above all else, what building that program taught me was that when we sow, when we invest in the humanity of people no matter where they're at, we can reap amazing rewards.
Այս ամենից զատ, ծրագիրը ստեղծելը ինձ սովորեցրեց, որ երբ մենք ցանում ենք, երբ ներդրում ենք ունենում մարդկության մեջ կապ չունի թե որտեղ, մենք կարող ենք քաղել հրաշալի պարգևներ:
In this latest era of criminal justice reform, I often question and wonder why -- why is it that so many believe that only those who have been convicted of nonviolent drug offenses merit empathy and recognized humanity? Criminal justice reform is human justice. Am I not human? When we invest in resources that amplify the relevancy of people in communities like Laventille or parts of Brooklyn or a ghetto near you, we can literally create the communities that we want.
Եվ քրեական արդարադատության բարեփոխումների վերջին շրջանում ես հաճախ հարցնում և զարմանում եմ, թե ինչու - ինչու են այդքան շատերը հավատում որ միայն նրանք, ովքեր դատապարտվել են ոչ բռնի թմրանյութի իրավախախտման արժանի են համակրանքի և մարդկային ճանաչվելու? քրեական արդարադատության բարեփոխումները մարդկային արդարադատություն է: Արդյո՞ք ես մարդ չեմ: Երբ մենք ներդնենք մարդկանց կարևորություն արժեքի բարձրացնելու մեջ, այն համայնքներում ինչպիսիք են Լավենտիլը, կամ Բրուկլինի տարածքներ, կամ ՁԵր կողքին գտնվող գետտոներ, մենք բառացիորեն կստեղծենք համայնքներ որ մենք ցանկանում ենք ունենալ:
We can do better. We can do better than investing solely in law enforcement as a resource, because they don't give us a sense of relevancy that is at the core of why so many of us do so many harmful things in the pursuit of mattering. See, gun violence is just a visible display of a lot of underlying traumas. When we invest in the redemptive value of relevancy, we can render a return of both personal responsibility and healing. That's the people work I care about, because people work.
Մենք կարող ենք ավելին անել: Մենք կարող ենք անել ավելին, քան միայն ներդնել իրավապահության մեջ ինչպես ռեսուրս քանզի դրանք մեզ չեն տալիս անհրաժեշտ լինելու զգացողություն այդ պատճառով է որ մեզանից շատերը անում են վնասակար բաներ ընկնելով “պիտանի լինելու” ետևից: Տեսնում եք, հրազենային բռնությունը միայն տեսանելի մասն է բազում թաքնված տրավմաների: Երբ մենք ներդնում ենք ունենում կարևորության արժեքի բարձրացման մեջ, մենք կարող ենք մատուցել վերադարձ և անձնական պատասխանատվության և բուժման: Աշխատող մարդկանց մասին եմ ես հոգ տանում, քանզի մարդիկ աշխատում են:
Family, I'm asking you to do the hard work, the difficult work, the churning work of bestowing undeserved kindness upon those who we can relegate as garbage, who we can disregard and discard easily. I'm asking myself.
Ընտանիք, ես խնդրում եմ Ձեզ անելու ծանր աշխատանքը, դժվարին աշխատանքը, անհանգիստ աշխատանքը շնորհելու անարժան բարություն բոլոր նրանց, ում կարող ենք աստիճանազրկել մինչև աղբի, ում կարող ենք հեշտությամբ անտեսել և մերժել: Ես ինքս ինձ եմ խնդրում:
Over the past two months, I've lost two friends to gun violence, both innocent bystanders. One was caught in a drive-by while walking home. The other was sitting in a café while eating breakfast, while on vacation in Miami. I'm asking myself to see the redemptive value of relevancy in the people that murdered them, because of the hard work of seeing the value in me. I'm pushing us to challenge our own capacity to fully experience our humanity, by understanding the full biography of people who we can easily choose not to see, because heroes are waiting to be recognized, and music is waiting to be made.
Վերջին երկու ամիսներին, ես կորցրել եմ երկու ընկեր հրազենային բռնության ժամանակ, երկուսն էլ անմեղ ներկաներ էին պարզապես: Մեկը սպանվեց տուն քայլելու ճանապարհին: Մյուսն էլ սրճարանում նստած, նախաճաշելուց, Մայամիում հանգստալիս, ես ինքս ինձ խնդրում եմ տեսնել փրկիչ արժեքը կարևորության մարդկանց մեջ, ովքեր սպանել են նրանց ինքս ինձ մեջ արժեքը տեսնելու ծանր աշխատանքի պատճառով: Ես դրդում եմ մեզ մեր ողջ կարևորության սահմաններով մեր ողջ մարդկությունը գործադրել, հասկանալով ողջ կենսագրությունը մարդկանց ում մենք հեշտության կարող ենք չտեսնելու տալ, քանզի հերոսները սպասում են ճանաչված լինելուն, և երաժշտությունը սպասվում է ստեղծվելուն:
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)