Back in New York, I am the head of development for a non-profit called Robin Hood. When I'm not fighting poverty, I'm fighting fires as the assistant captain of a volunteer fire company. Now in our town, where the volunteers supplement a highly skilled career staff, you have to get to the fire scene pretty early to get in on any action.
Նյու-Յորքում, ես աշխատում եմ որպես զարգացման տնօրեն Ռոբին Հուդ կոչվող մի հասարակական կազմակերպությունում։ Երբ ես չեմ պայքարում աղքատության դեմ, ես պայքարում եմ հրդեհների դեմ, որպես կամավորական հրշեջ կազմակերպության խմբի պետի օգնական: Մեր քաղաքում, որտեղ կամավորներն օգնում են բարձր որակավորում ունեցող մասնագետներին, միայն դեպքի վայր շուտ հասնելիս, կարող եք մասնակցել փրկարար աշխատանքին։
I remember my first fire. I was the second volunteer on the scene, so there was a pretty good chance I was going to get in. But still it was a real footrace against the other volunteers to get to the captain in charge to find out what our assignments would be. When I found the captain, he was having a very engaging conversation with the homeowner, who was surely having one of the worst days of her life. Here it was, the middle of the night, she was standing outside in the pouring rain, under an umbrella, in her pajamas, barefoot, while her house was in flames.
Ես հիշում եմ իմ առաջին հրդեհը: Ես երկրորդ կամավորն էի դեպքի վայրում, այնպես որ բավականին մեծ հավանականություն կար, որ կմասնակցեի հրշեջ աշխատանքներին: Բայց միաժամանակ կամավորների մեջ մեծ մրցակցություն էր ընթանում խմբի պետին գտնելու և, պարզելու համար մեր առաջադրանքները։ Երբ ես գտա խմբի պետին, նա շատ ուշագրավ խոսակցություն էր վարում տան տիրոջ հետ, որն անկասկած իր կյանքի ամենավատ օրերից մեկն էր անցկացնում։ Ուշ գիշեր էր, ուժեղ անձրևի էր գալիս, նա կանգանած էր դրսում, անձրևանոցի տակ, ննջազգեստով և ոտաբոբիկ, մինչ իր տունն այրվում էր։
The other volunteer who had arrived just before me -- let's call him Lex Luther -- (Laughter) got to the captain first and was asked to go inside and save the homeowner's dog. The dog! I was stunned with jealousy. Here was some lawyer or money manager who, for the rest of his life, gets to tell people that he went into a burning building to save a living creature, just because he beat me by five seconds. Well, I was next. The captain waved me over. He said, "Bezos, I need you to go into the house. I need you to go upstairs, past the fire, and I need you to get this woman a pair of shoes." (Laughter) I swear. So, not exactly what I was hoping for, but off I went -- up the stairs, down the hall, past the 'real' firefighters, who were pretty much done putting out the fire at this point, into the master bedroom to get a pair of shoes.
Մյուս կամավորն, որն ինձանից մի քիչ առաջ էր տեղ հասել, եկեք անվանենք նրան Լեքս Լյութեր, (Ծիծաղ) առաջինն էր գտել խմբի պետին, և նրան հանձնարարվել էր տուն մտնել և փրկել տան տիրոջ շանը։ Շա՜նը։ Ես նախանձից մեռնում էի։ Ահա մի ինչ-որ իրավաբան կամ կառավարիչ, որն մինչ իր կյանքի վերջը, կարող է պատմել մարդկանց, որ ներս է մտել այրվող շենք, կենդանի էակի փրկելու, միայն այն պատճառով, որ ինձանից հինգ վայրկյան շուտ է տեղ հասել։ Դե, հաջորդն ես էի։ Խմբի պետն ձեռքով ինձ կանչեց։ Նա ասաց․ «Բեզոս, ուզում եմ, որ տուն մտնես։ Բարձրանաս վերև, կրակի կողքից անցնես, և այս կնոջ համար մի զույգ կոշիկ բերես»։ (Ծիծաղ) Երդվում եմ։ Դե, ես մի փոքր այլ բան էի ակնկալում, բայց ներս գնացի, բարձրացա աստիճաններով, ներս մտա միջանցք, անցա «իրական» հրդեհաշեջների կողքով, որոնք այդ պահին արդեն հանգեցրել էի կրակի մեծ մասը, մտա ննջասենյակ մի զույգ կոշիկ գտնելու համար։
Now I know what you're thinking, but I'm no hero. (Laughter) I carried my payload back downstairs where I met my nemesis and the precious dog by the front door. We took our treasures outside to the homeowner, where, not surprisingly, his received much more attention than did mine. A few weeks later, the department received a letter from the homeowner thanking us for the valiant effort displayed in saving her home. The act of kindness she noted above all others: someone had even gotten her a pair of shoes.
Գիտեմ թե ինչ եք մտածում, բայց ես հերոս չեմ։ (Ծիծաղ) Իմ գտած ապրանքն իջեցրեցի ներքև, որտեղ դռան մոտ հանդիպեցի իմ թշնամուն և թանկագին շանը։ Մենք հասցրեցինք մեր գանձերն տանտիրոջը, և զարմանալի չէր, որ առաջին հրդեհաշեջը շատ ավելի մեծ ուշադրության արժանացավ քան ես։ Մի քանի շաբաթ անց, բաժինը նամակ ստացավ տանտիրոջից, որը շնորհակալություն էր հայտնում մեզ ցուցաբերված ջանքերի համար, իր տունը փրկելու գործում։ Որպես բարի կամքի բարձր դրսևորում, նա նշել էր, որ ինչ-որ մեկը իր համար նույնիսկ կոշիկ էր հայթայթել։
(Laughter)
(Ծիծաղ)
In both my vocation at Robin Hood and my avocation as a volunteer firefighter, I am witness to acts of generosity and kindness on a monumental scale, but I'm also witness to acts of grace and courage on an individual basis. And you know what I've learned? They all matter. So as I look around this room at people who either have achieved, or are on their way to achieving, remarkable levels of success, I would offer this reminder: don't wait. Don't wait until you make your first million to make a difference in somebody's life. If you have something to give, give it now. Serve food at a soup kitchen. Clean up a neighborhood park. Be a mentor.
Ռոբին Հուդում իմ մասնագիտական կարիերայում, և որպես կամավոր հրդեհաշեջ իմ փորձի ընթացքում, ես ականատես եմ գտնվել հսկայական չափերի հասնող բարության և առատաձեռնության արարքների, բայց ես նաև վկա եմ եղել քաջ և արժանավայել արարքների անհատական մակարդակի վրա։ Եվ գիտեք թե ի՞նչ եմ հասկացել։ Դրանք բոլորն էլ կարևոր են։ Երբ ես նայում եմ այս սենյակում հավաքվածներին, մարդկանց, որոնք կամ արդեն հասել են հաջողության, կամ հաջողության հասնելու ճանապարհին են գտնվում, ցանկանում եմ հիշեցնել․ մի սպասեք։ Մի սպասեք ձեր առաջին միլիոնը վաստակելուն, որպեսզի ինչ-որ մեկի կյանքը փոխեք։ Եթե կարող եք ինչ-որ բան անել, արեք դա հիմա։ Օգնեք բարեգործական ճաշարանում, մաքրեք հարևանությամբ գտնվող այգին, մենթոր դարձեք։
Not every day is going to offer us a chance to save somebody's life, but every day offers us an opportunity to affect one. So get in the game. Save the shoes.
Մեզ ամեն օր չի տրվում հնարավորություն փրկել ինչ-որ մեկի կյանքը, բայց ամեն օր տրվում է հնարավորություն փոխել այն։ Այնպես որ միացեք զվարճանքին, փրկեք կոշիկները։
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)
Bruno Giussani: Mark, Mark, come back.
Բրունո Ջյուզանի` Մարկ, Մարկ, վերադարձիր:
(Applause)
(Ծափահարություններ)
Mark Bezos: Thank you.
Մարկ Բեզոս` Շնորհակալություն: