(Applause) I want to talk to you a little bit about user-generated content. I'm going to tell you three stories on the way to one argument that's going to tell you a little bit about how we open user-generated content up for business. So, here's the first story.
(Ծափահարություններ) Ես ցանկանում եմ մի քիչ խոսել օգտագործողների կողմից ստեղծված պարունակության մասին: Ես կպատմեմ երեք պատմություն, որոնք կհանգեցնեն մեկ փաստարկի որը մի փոքր կպատմի այն մասին, թե ինչպես ենք մենք հասանելի դարձնում օգտագործողների կողմից ստեղծված պարունակությունը բիզնեսի համար: Ահա առաջին պատմությունը:
1906. This man, John Philip Sousa, traveled to this place, the United States Capitol, to talk about this technology, what he called the, quote, "talking machines." Sousa was not a fan of the talking machines. This is what he had to say. "These talking machines are going to ruin artistic development of music in this country. When I was a boy, in front of every house in the summer evenings, you would find young people together singing the songs of the day, or the old songs. Today, you hear these infernal machines going night and day. We will not have a vocal chord left," Sousa said. "The vocal chords will be eliminated by a process of evolution as was the tail of man when he came from the ape."
1906 թ.: Այս մարդը` Ջոն Ֆիլիպ Սուսան ճամփորդել է այս վայր` Միացյալ Նահանգների Կապիտոլիում, որպեսզի խոսի մի տեխնոլոգիայի մասին, որը նա անվանել էր, մեջբերում` «խոսող մեքենաներ»: Սուսան խոսող մեքենաների երկրպագու չէր: Ահա թե ինչ էր նա ասել. «Այս խոսող մեքենաները փչացնելու են այս երկրում երաժշտության գեղարվեստական զարգացումը: Երբ ես երեխա էի, ամռան երեկոներին յուրաքանչյուր տան առաջ հավաքվում էին երիտասարդներ և երգում այդ ժամանակվա կամ հին երգերը: Այսօր կարելի է լսել այս դժոխային մեքենաները օր ու գիշեր աշխատելիս: Մեզ այլևս ոչ մի ձայնային ակորդ չի մնա», ասել էի Սուսան: Ձայնային ակորդները կվերանան զարգացման գործընթացի արդյունքում, ինչպես և մարդու պոչը, երբ նա կապիկից փոխակերպվեց բանական մարդու:
Now, this is the picture I want you to focus on. This is a picture of culture. We could describe it using modern computer terminology as a kind of read-write culture. It's a culture where people participate in the creation and the re-creation of their culture. In that sense, it's read-write. Sousa's fear was that we would lose that capacity because of these, quote, "infernal machines." They would take it away. And in its place, we'd have the opposite of read-write culture, what we could call read-only culture. Culture where creativity was consumed but the consumer is not a creator. A culture which is top-down, owned, where the vocal chords of the millions have been lost.
Այժմ ես ցանկանում եմ կենտրոնանալ այս նկարի վրա: Սա մշակույթի պատկեր է: Օգտագործելով ժամանակակից համակարգչային տերմինալոգիան, մենք կարող ենք այն նկարագրել որպես կարդալ-գրելու մշակույթի մի տեսակ: Սա մի մշակույթ է, որտեղ մարդիկ մասնակցում են իրենց մշակույթի ստեղծման և վերաստեղծման պրոցեսին: Այդ առումով է այն կարդալ-գրելու մշակույթ: Սուսան վախենում էր, որ մենք կարող ենք կորցնել այդ ունակությունը այդ, մեջբերում «դժոխային մեքենաների» պատճառով: Դրանք կխլեին այն: Եւ իր տեղում մենք կունենայինք կարդալ-գրելու մշակույթի հակառակը, կարելի է այն կոչել «միայն կարդալու» մշակույթ: Մշակույթ, որտեղ ստեղծարարությունը օգտագործվում էր, սակայն օգտագործողը ստեղծող չէ: Մշակույթ, որը վերից վար հիերարխիա ունի որտեղ միլիոնների ձայնային ակորդները կորել են:
Now, as you look back at the twentieth century, at least in what we think of as the, quote, "developed world" -- hard not to conclude that Sousa was right. Never before in the history of human culture had it been as professionalized, never before as concentrated. Never before has creativity of the millions been as effectively displaced, and displaced because of these, quote, "infernal machines." The twentieth century was that century where, at least for those places we know the best, culture moved from this read-write to read-only existence.
Այժմ, եթե հետ նայեք դեպի 20-րդ դար, առնվազն այն, ինչը մենք կոչում ենք, մեջբերում. «զարգացած աշխարհ», դժվար է չհանգել այն եզրակացության, որ Սուսան ճշմարտացի էր: Մարդկության մշակույթի պատմության մեջ անցյալում երբեք այն այդքան մասնագիտացված և այդքան կենտրոնացված չէր եղել: Անցյալում երբեք միլիոնների ստեղծարարությունը այդքան արդյունավետորեն չէր տեղահանվել և տեղահանվել այդ, մեջբերում, «դժոխային մեքենաների» պատճառով: 20-րդ դարն այն դարն էր, երբ, մեր լավագույն իմացած տեղերում, մշակույթը տեղափոխվել էր կարդալ-գրելու տեսակից դեպի «միայն կարդալու» տիպի գոյությունը:
So, second. Land is a kind of property -- it is property. It's protected by law. As Lord Blackstone described it, land is protected by trespass law, for most of the history of trespass law, by presuming it protects the land all the way down below and to an indefinite extent upward. Now, that was a pretty good system for most of the history of the regulation of land, until this technology came along, and people began to wonder, were these instruments trespassers as they flew over land without clearing the rights of the farms below as they traveled across the country? Well, in 1945, Supreme Court got a chance to address that question.
Եւ երկրորդ: Հողը սեփականության տեսակ է այն սեփականություն է, որ պաշտպանված է օրենքով: Ինչպես Լորդ Բլեքսթոնը նկարագրել է` հողատարածքը պաշտպանված է ոտնձգության օրենքով, ոտնձգության օրենքի պատմության մեծ մասի ընթացքում, ենթադրաբար այն պաշտպանում է հողը ամբողջ իր գետնատակի մասով և մինչև վեր դեպի երկինք` անսահման չափով: Դա բավականին լավ համակարգ էր հողերի կարգավորման պատմության դեպքերի մեծամասնությունում մինչ առաջ եկավ տեխնոլոգիան և մարդիկ սկսեցին մտածել, թե արդյո՞ք այս գործիքները տարածքի սահմանախախտ են քանի որ թռչում են հողատարածքի վրայով, առանց պարզաբանելու ներքևում գտնվող ագարակների իրավունքները, երբ դրանք ճանապարհորդում են երկրով: Այսպես, 1945-ին Գերագույն դատարանը հնարավորություն ստացավ այս հարցը հասցեագրելու:
Two farmers, Thomas Lee and Tinie Causby, who raised chickens, had a significant complaint because of these technologies. The complaint was that their chickens followed the pattern of the airplanes and flew themselves into the walls of the barn when the airplanes flew over the land. And so they appealed to Lord Blackstone to say these airplanes were trespassing. Since time immemorial, the law had said, you can't fly over the land without permission of the landowner, so this flight must stop. Well, the Supreme Court considered this 100-years tradition and said, in an opinion written by Justice Douglas, that the Causbys must lose. The Supreme Court said the doctrine protecting land all the way to the sky has no place in the modern world, otherwise every transcontinental flight would subject the operator to countless trespass suits. Common sense, a rare idea in the law, but here it was. Common sense -- (Laughter) -- Revolts at the idea. Common sense.
Երկու ագարակատերեր` Թոմաս Լին և Թինի Քոսբին, ովքեր հավի ճտեր էին աճեցնում բավականին բողոքներ ունեին այս տեխնոլոգիաների պատճառով: Բողոքը նրանում էր, որ նրանց ճտերը հետևում էին օդանավերի ուղղությանը և թռչելով բախվում էին իրենց ամբարի պատերին երբ օդանավերն անցնում էին տարածքով: Այսպես, նրանք բողոքարկեցին Լորդ Բլեքսթոնին ասելով, որ այս օդանավերը խախտում էին սահմանը: Անհիշելի ժամանակներից օրենքն ասում էր, որ չի կարելի թռչել երկրի վրայով առանց հողի սեփականատիրոջ թույլտվության, և թռիչքները պետք է դադարեցվեն: Այսպես, Գերագույն դատարանը հաշվի առնելով այս 100-ամյա ավանդությունը, ասաց, որ դատավոր Դուգլասի գրած կարծիքով, Քոսբիները պետք է պարտվեն: Գերագույն դատարանը ասաց, որ հողի մինչև երկինքն ամբողջ տարածքը պաշտպանող ուսմունքը տեղ չունի ժամանակակից աշխարհում, հակառակ դեպքում ամեն մի միջմայրցամաքային թռիչք առիթ կհանդիսանար անհամար թվով տարածքի ոտնձգության դատավարությունների: Առողջ դատողությունն օրենքում հազվադեպ երևույթ է, սակայն այս պարագայում այն ներկա էր: (Ծիծաղ) Խռովություններ սրա շուրջ` առողջ դատողություն:
Finally. Before the Internet, the last great terror to rain down on the content industry was a terror created by this technology. Broadcasting: a new way to spread content, and therefore a new battle over the control of the businesses that would spread content. Now, at that time, the entity, the legal cartel, that controlled the performance rights for most of the music that would be broadcast using these technologies was ASCAP. They had an exclusive license on the most popular content, and they exercised it in a way that tried to demonstrate to the broadcasters who really was in charge. So, between 1931 and 1939, they raised rates by some 448 percent, until the broadcasters finally got together and said, okay, enough of this. And in 1939, a lawyer, Sydney Kaye, started something called Broadcast Music Inc. We know it as BMI. And BMI was much more democratic in the art that it would include within its repertoire, including African American music for the first time in the repertoire. But most important was that BMI took public domain works and made arrangements of them, which they gave away for free to their subscribers. So that in 1940, when ASCAP threatened to double their rates, the majority of broadcasters switched to BMI. Now, ASCAP said they didn't care. The people will revolt, they predicted, because the very best music was no longer available, because they had shifted to the second best public domain provided by BMI. Well, they didn't revolt, and in 1941, ASCAP cracked. And the important point to recognize is that even though these broadcasters were broadcasting something you would call second best, that competition was enough to break, at that time, this legal cartel over access to music.
Վերջապես, մինչև ինտերնետը, վերջին մեծ տեռորը, որն ընկավ պարունակության ինդուստրայի գլխին հեռառձակում կոչվող տեխնոլոգիայի կողմից ստեղծված սարսափն էր: Պարունակության տարածման նոր ուղի, և հետևաբար նաև նոր պայքար այնպիսի բիզնեսների վերահսկման համար, որոնք կարող էին տարածել պարունակություն: Հիմա, այդ ժամանակ մարմինը, իրավական կարտելը, որը վերահսկում էր հեռարձակվող երաժշտության հիմնական մասի կատարման իրավունքները օգտագործելով այս տեխնոլոգիաները ASCAP-ն էր: Նրանք բացառիկ արտոնագիր ունեին ամենատարածված պարունակության համար և նրանք այն կիրառում էին այնպես, որպեսզի ցուցադրեն հեռարձակողներին, թե ով էր նրանցից գլխավորը: Այսպես, 1931-ից 1939-ի ընթացքում նրանք դրույքաչափերը ավելացրեցին 448%-ով մինչև հեռարձակողները վերջապես միավորվեցին և ասացին, լավ, արդեն հերիք է: 1939 թվականին Սիդնի Քեյ անունով իրավաբանը սկսեց մի բան, որ կոչվեց Broadcast Music Incorporated. Մենք գիտենք այն որպես BMI. Իսկ BMI-ը շատ ավելի դեմոկրատական էր իր ռեպերտուարում ընդգրկվող արվեստի ընտրության մեջ, առաջին անգամ ներառելով աֆրիկյան ամերիկյան երաժշտություն: Սակայն ամենակարևորն այն էր, որ BMI-ն վերցրեց հանրային տիրույթի գործերը և դրանց վերամշակումներ կատարեց բաժանելով դրանք անվճար իրենց բաժանորդներին: Այսպես, 1940-ին երբ ASCAP-ը սպառնաց կրկնապատկել իրենց դրույքաչափերը հեռարձակողների մեծամասնությունը անցավ BMI-ին: Այսպես, ASCAP-ն ասաց, որ իրենց միևնույն է: Նրանք կանխատեսում էին, որ մարդիկ կապստամբեն, քանի որ լավագույն երաժշտությունը այլևս հասանելի չէր, քանի որ նրանք տեղափոխվել են BMI-ի տրամադրած երկրորդ լավագույն հանրային տիրույթին: Դե, նրանք չապստամբեցին և 1941-ին ASCAP-ը ճեղք տվեց: Եւ կարևոր է գիտակցել, որ նույնիսկ երբ այս հեռարձակողները անցան մի բանի, որը կարելի էր անվանել երկրորդ լավագույնը, այդ ժամանակ մրցակցությունը բավարար էր, որպեսզի սկսվի երաժշտության համար այս իրավական կարտելը:
Okay. Three stories. Here's the argument. In my view, the most significant thing to recognize about what this Internet is doing is its opportunity to revive the read-write culture that Sousa romanticized. Digital technology is the opportunity for the revival of these vocal chords that he spoke so passionately to Congress about. User-generated content, spreading in businesses in extraordinarily valuable ways like these, celebrating amateur culture. By which I don't mean amateurish culture, I mean culture where people produce for the love of what they're doing and not for the money. I mean the culture that your kids are producing all the time. For when you think of what Sousa romanticized in the young people together, singing the songs of the day, of the old songs, you should recognize what your kids are doing right now. Taking the songs of the day and the old songs and remixing them to make them something different. It's how they understand access to this culture. So, let's have some very few examples to get a sense of what I'm talking about here.
Լավ: Երեք պատմություն: Ահա փաստարկը: Իմ կարծիքով, որպեսզի հասկանալ այն ամենանշանակալից բանը, որ ինտերնետն այժմ անում է դա այն հնարավորությունն է, որ թույլ է տալիս վերականգնել այս «կարդալ-գրելու» մշակույթը որը Սուսան ռոմանտիզացրել էր: Թվային տեխնոլոգիան տալիս է հնարավորություն, որպեսզի վերածնունդ ապրեն այն ձայնային ակորդները, որոնց մասին նա այդքան մեծ կրքով պատմում էր Կոնգրեսին: Օգտագործողների կողմից ստեղծված պարունակությունը, որը տարածվում է բիզնեսներում բացառիկ արժեքավոր այսպիսի եղանակներով, փառաբանելով սիրողական մշակույթը: Սրանով ես նկատի չունեմ սիրողական մակարդակի մշակույթ, ես նկատի ունեմ մշակույթ, որտեղ մարդիկ ստեղծում են քանի որ սիրում են այն ինչ անում են և ոչ փողի համար: Նկատի ունեմ այն մշակույթը, որը ձեր երեխաներն են ստեղծում ողջ ժամանակ: Եւ մտածելով այն մասին, թե ինչպես էր Սուսան ռոմանտիզացնում երիտասարդների՝ ժամանակակից կամ հին երգերը միասին երգելը, կարելի է ճանաչել այն նույն բանը, որը ձեր երեխաները հիմա անում են: Վերցնելով ժամանակակից և հին երգերը և միքսելով դրանք մի նոր բան ստանալով: Ահա թե ինչպես են նրանք հասկանում այդ մշակույթին պատկանելը: Եկեք մի քանի օրինակ դիտենք, որպեսզի պատկերացնեք թե ինչի մասին եմ ես այստեղ խոսում:
Here's something called Anime Music Video, first example, taking anime captured from television re-edited to music tracks. (Music) This one you should be -- confidence. Jesus survives. Don't worry. (Music) (Laughter) And this is the best. (Music) My love ... There's only you in my life ... The only thing that's bright ... My first love ... You're every breath that I take ... You're every step I make ... And I .... I want to share all my love with you ... No one else will do ... And your eyes ... They tell me how much you care ... (Music) So, this is remix, right? (Applause) And it's important to emphasize that what this is not is not what we call, quote, "piracy." I'm not talking about nor justifying people taking other people's content in wholesale and distributing it without the permission of the copyright owner. I'm talking about people taking and recreating using other people's content, using digital technologies to say things differently. Now, the importance of this is not the technique that you've seen here. Because, of course, every technique that you've seen here is something that television and film producers have been able to do for the last 50 years. The importance is that that technique has been democratized. It is now anybody with access to a $1,500 computer who can take sounds and images from the culture around us and use it to say things differently. These tools of creativity have become tools of speech. It is a literacy for this generation. This is how our kids speak. It is how our kids think. It is what your kids are as they increasingly understand digital technologies and their relationship to themselves.
Ահա Անիմե Երաժշտական Տեսահոլովակ կոչվող մի բան, որը ստացվում է օրինակ, վերցնելով հեռուստացույցից ձայնագրված անիմեն և վերախմբագրելով երաժշտությունը: (Երաժշտություն) Այս մեկը պետք է որ լինի... վստահություն. Հիսուսը փրկվում է: Մի անհանգստացեք: (Երաժշտությունը` Gloria Gaynor-ի "I Will Survive") (Ծիծաղ) Այս մեկը լավագույնն է: (Երաժշտություն` "Endless Love" Lionel Ritchie and Diana Ross) ♪ Իմ սեր... ♪ ♪ Իմ կյանքում միայն դու ես... ♪ ♪ Միակ պայծառ բանը... ♪ ♪ Իմ առաջին սերը... ♪ ♪ Դու իմ յուրաքանչյուր շունչն ես... ♪ ♪ Իմ կատարած յուրաքանչյուր քայլն ես... ♪ ♪ Եւ ես... ♪ ♪ Ես ցանկանում եմ իմ ողջ սերը կիսել քեզ հետ... ♪ ♪ Ուրիշ ոչ ոք չի անի դա... ♪ ♪ Եւ քո աչքերը... ♪ ♪ Նրանք ինձ ասում են, թե որքան ես դու հոգում... ♪ (Երաժշտություն) Այսպիսով, սա ռեմիքս է: (Ծափահարություններ) Եւ կարևոր է շեշտել, որ սա չի հանդիսանում սա մեր ասած, մեջբերում, «ծովահենությունը» չէ: Ես չեմ խոսում և չեմ արդարացնում մարդկանց, որ ուրիշների պարունակությունը մեծամասնորեն վերցնում և տարածում են առանց հեղինակային իրավունքի սեփականատիրոջ թույլտվության: Ես խոսում եմ այն մասին, որ մարդիկ խոսում և ստեղծագործում են օգտագործելով այլ մարդկանց պարունակությունը, օգտագործելով թվային տեխնոլոգիաներ, որպեսզի այլ կերպ արտահայտվեն: Այժմ, սրա կարևորությունը այն տեխնիկան չէ, որը դուք այստեղ տեսաք: Քանի որ անշուշտ, այստեղ ցուցադրված ցանկացած հնարք օգտագործվում է հեռուստատեսությունում և ֆիլմերի արտադրողների կողմից վերջին 50 տարիների ընթացքում: Կարևորությունը կայանում է նրանում, որ այս հնարքը դեմոկրատացվել է: Հիմա յուրաքանչյուրը, ում հասանելի է 1,500 դոլարանոց համակարգիչ, ով կարող է մեզ շրջապատող մշակույթից ձայներ և պատկերներ վերցնել և օգտագործել դրանք, որպեսզի այլ կերպ ինքնարտահայտվի: Ստեղծարարության գործիքները վերածվել են խոսքի գործիքների: Սա այս սերնդի գրագիտությունն է: Այսպես են մեր երեխաները խոսում: Այսպես են մեր երեխաները մտածում: Սա այն է, ինչ մեր երեխաները դարձել են ավելի ու ավելի խորը հասկանալով թվային տեխնոլոգիաները և դրանց կապը իրենց հետ:
Now, in response to this new use of culture using digital technologies, the law has not greeted this Sousa revival with very much common sense. Instead, the architecture of copyright law and the architecture of digital technologies, as they interact, have produced the presumption that these activities are illegal. Because if copyright law at its core regulates something called copies, then in the digital world the one fact we can't escape is that every single use of culture produces a copy. Every single use therefore requires permission; without permission, you are a trespasser. You're a trespasser with about as much sense as these people were trespassers. Common sense here, though, has not yet revolted in response to this response that the law has offered to these forms of creativity. Instead, what we've seen is something much worse than a revolt. There's a growing extremism that comes from both sides in this debate, in response to this conflict between the law and the use of these technologies.
Այժմ, ի պատախան թվային տեխնոլոգիաների միջոցով այս նոր մշակույթի կիրառման օրենքը չի ողջունել Սուսայի այս վերածնունդը բավականաչափ առողջ դատողությամբ: Փոխարենը, հեղինակային իրավունքի օրենքի ճարտարապետությունը և թվային տեխնոլոգիաների ճարտարապետությունները, իրենց փոխազդեցության ժամանակ մի կանխավարկած են ստեղծել, թե այս գործողություններն ապօրինի են: Քանզի եթե հեղինակային իրավունքի օրենքի հիմքում ընկած է կրկնօրինակում կոչվածի կարգավորումը, ապա թվային աշխարհում այն փաստը, որից չենք կարող խուսափել այն է, որ մշակույթի ցանկացած կիրառություն ստեղծում է կրկնօրինակ: Հետևաբար յուրաքանչյուր օգտագործում պահանջում է թույլտվություն, առանց որի դուք օրինախախտ եք: Դուք նույնքան օրինախախտ եք, որքան այս մարդիկ են օրինախախտ: Առողջ դատողությունն այստեղ թերևս դեռ չի ապստմբել ի պատասխան այն արձագանքի, որ այս օրենքն առաջարկել է ստեղծարարության այս տեսակների համար: Փոխարենը մենք տեսանք մի բան, որը շատ ավելի վատ է քան ապստամբությունը: Երկու կողմերից էլ ավելանում է ծայրահեղականությունը այս դեբատում, այս կոնֆլիկտին ի պատասխան օրենքի և այս տեխնոլոգիաների կիրառման միջև:
One side builds new technologies, such as one recently announced that will enable them to automatically take down from sites like YouTube any content that has any copyrighted content in it, whether or not there's a judgment of fair use that might be applied to the use of that content. And on the other side, among our kids, there's a growing copyright abolitionism, a generation that rejects the very notion of what copyright is supposed to do, rejects copyright and believes that the law is nothing more than an ass to be ignored and to be fought at every opportunity possible. The extremism on one side begets extremism on the other, a fact we should have learned many, many times over, and both extremes in this debate are just wrong. Now, the balance that I try to fight for, I, as any good liberal, try to fight for first by looking to the government. Total mistake, right? (Laughter)
Մի կողմը ստեղծում է այսպիսի նոր տեխնոլոգիաներ ինչպես այս մեկը, որ վերջերս հայտարարվեց, որը թույլ կտա նրանց ավտոմատ կերպով կասեցնել YouTube-ի նման կայքերից ցանկացած տեսահոլովակ, որը ներառում է հեղինակային իրավունքով պաշտպանված պարունակություն: անկախ նրանից թե արդյոք այնտեղ կա արդար օգտագործման դատողություն, որը կարելի է կիրառել այդ պարունակության օգտագործման վրա: Մյուս կողմից, մեր երեխաների մեջ հեղինակային իրավունքի աճող աբոլիցիոնիզմ է, մի սերունդ, որը մերժում է հեղինակային իրավունքին վերաբերող ցանկացած գաղափար, մերժում է հեղինակային իրավունքը և հավատում է, որ այս օրենքը ընդամենը մի վատ բան է, որը պետք է անտեսվի և որի դեմ պետք է պայքարել ցանկացած կերպ: Մի կողմի ծայրահեղությունը ծնում է մյուս կողմի ծայրահեղությունը, մի փաստ, որը պետք է սովորած լինեինք արդեն շատ վաղուց, և այս դեբատի երկու ծայրահեղություններն ուղղակի սխալ են: Այժմ, այն հավասարակշռությունը, որի համար ես փորձում եմ պայքարել... ես, որպես ցանկացած լիբերալ առաջին հերթին փորձում եմ պայքարել կառավարության դեմ: Բացարձակ սխալ, այնպես չէ՞: (Ծիծաղ)
Looked first to the courts and the legislatures to try to get them to do something to make the system make more sense. It failed partly because the courts are too passive, partly because the legislatures are corrupted, by which I don't mean that there's bribery operating to stop real change, but more the economy of influence that governs how Congress functions means that policymakers here will not understand this until it's too late to fix it. So, we need something different, we need a different kind of solution. And the solution here, in my view, is a private solution, a solution that looks to legalize what it is to be young again, and to realize the economic potential of that, and that's where the story of BMI becomes relevant. Because, as BMI demonstrated, competition here can achieve some form of balance. The same thing can happen now. We don't have a public domain to draw upon now, so instead what we need is two types of changes.
Առաջին հերթին տեսեք այն դատարանները և օրենսդրականները, որ փորձում են ստիպել նրանց մի բան անել, որ համակարգն ավելի խելամիտ լինի: Դա ձախողվեց, մասամբ քանի որ դատարանները շատ պասիվ են, մասամբ, քանի որ օրենսդրականները կոռումպացված են դրանով ես նկատի չունեմ որ կաշառքներ կան, որոնք գործում են իրական փոփոխությունները կանխելու համար, սակայն որքանով ավելանում է ազդեցության տնտեսությունը, որը ղեկավարում է Կոնգրեսի գործունեությունը, նշանակում է, որ քաղաքական այրերը սա չեն հասկանա, մինչև այն ուղղելու համար արդեն շատ ուշ չի լինի: Այսպիսով մեզ պետք է մեկ այլ բան, այլ տեսակի լուծում, և լուծումն այստեղ, իմ կարծիքով, մասնավոր լուծում է, մի լուծում, որը փորձում է օրինական դարձնել կրկին երիտասարդ լինելը և իրագործել դրա տնտեսական պոտենցիալը, և ահա թե որտեղ է BMI-ի պատմությունը արդիական դառնում: Քանի որ, ինչպես BMI-ն ցույց տվեց, մրցակցությունն այստեղ կարող է հավասարակշռության որոշակի տեսակ նվաճել: Նույն բանը կարող է հիմա տեղի ունենալ: Մենք հիմա հանրային տիրույթ չունենք, որի վրա կարող ենք հիմնվել․ փոխարենը, մեզ պետք է փոփոխությունների երկու տեսակ:
First, that artists and creators embrace the idea, choose that their work be made available more freely. So, for example, they can say their work is available freely for non-commercial, this amateur-type of use, but not freely for any commercial use. And second, we need the businesses that are building out this read-write culture to embrace this opportunity expressly, to enable it, so that this ecology of free content, or freer content, can grow on a neutral platform where they both exist simultaneously, so that more-free can compete with less-free, and the opportunity to develop the creativity in that competition can teach one the lessons of the other.
Առաջինը, որ արվեստագետները և ստեղծողները ընդունեն գաղափարը, որոշեն, որ իրենց աշխատանքը ավելի ազատ կերպով հասանելի լինի: Այսպես, օրինակ, նրանք կարող են ասել, որ իրենց աշխատանքը կարելի է անվճար օգտագործել ոչ առևտրային, այսպիսի սիրողական տիպի բաների համար բայց ոչ անվճար` ցանկացած առևտրային օգտագործման համար: Երկրորդ, մեզ պետք են ընկերություններ որ ստեղծում են այս կարդալ-գրելու մշակույթը այս հնարավորությունը բացահայտ կերպով ընդունելու համար, կիրառելու այն այնպես, որ ազատ կամ ավելի ազատ պարունակության այս էկոլոգիան կարող է աճել մի չեզոք հարթակի վրա որտեղ նրանք երկուսն էլ կկարողանան համատեղ գոյություն ունենալ, այնպես, որ ավելի ազատը կարողանա մրցել պակաս ազատի հետ, և այդ մրցակցության մեջ ստեղծարարությունը զարգացնելու հնարավորությունը կարող է մեկին մյուսի դասերը սովորեցնել:
Now, I would talk about one particular such plan that I know something about, but I don't want to violate TED's first commandment of selling, so I'm not going to talk about this at all. I'm instead just going to remind you of the point that BMI teaches us. That artist choice is the key for new technology having an opportunity to be open for business, and we need to build artist choice here if these new technologies are to have that opportunity. But let me end with something I think much more important -- much more important than business. It's the point about how this connects to our kids. We have to recognize they're different from us. This is us, right? (Laughter) We made mixed tapes; they remix music. We watched TV; they make TV.
Այժմ, ես կխոսեի մեկ այդպիսի նախագծի մասին, որի մասին տեղյակ եմ սակայն չեմ ցանկանում վաճառքի մասին TED-ի առաջին պատվիրանը խախտել, և չեմ պատրաստվում սրա մասին ընդհանրապես խոսել: Փոխարենը ես պատրաստվում եմ հիշեցնել այն, ինչը BMI-ը մեզ սովորեցնում է: Որ ստեղծողների ընտրությունը բանալի է հանդիսանում նոր տեխնոլոգիայի համար, հնարավորություն ունենալով բաց լինել բիզնեսի համար, և մենք այստեղ պետք է արվեստագետներին ընտրություն տանք․ եթե դա այս նոր տեխնոլոգիաներն են որ պետք է ունենան այդ հնարավորությունը: Սակայն թույլ տվեք ավարտել մեկ այլ շատ կարևոր բանով... ավելի կարևոր քան մեր բիզնեսն է: Սա վերաբերում է նրան, թե ինչպես է այն կապված մեր երեխաներին: Մենք պետք է ընդունենք, որ նրանք մեզանից տարբերվում են: Մենք սա ենք, ճի՞շտ է: (Ծիծաղ) Մենք ձայներիզներ էինք ձայնագրում, նրանք երաժշտությունը ռեմիքս են անում: Մենք հեռուստացույցը դիտում էինք, նրանք այժմ ստեղծում են այն:
It is technology that has made them different, and as we see what this technology can do, we need to recognize you can't kill the instinct the technology produces. We can only criminalize it. We can't stop our kids from using it. We can only drive it underground. We can't make our kids passive again. We can only make them, quote, "pirates." And is that good? We live in this weird time. It's kind of age of prohibitions, where in many areas of our life, we live life constantly against the law. Ordinary people live life against the law, and that's what I -- we are doing to our kids. They live life knowing they live it against the law. That realization is extraordinarily corrosive, extraordinarily corrupting. And in a democracy, we ought to be able to do better. Do better, at least for them, if not for opening for business. Thank you very much. (Applause)
Տեխնոլոգիան է, որ նրանց տարբեր է դարձրել, և տեսնելով, թե ինչ է կարող այս տեխնոլոգիան անել, մենք պետք է գիտակցենք, որ չենք կարող սպանել այն բնազդը, որը տեխնոլոգիան ստեղծում է: Մենք այն կարող ենք քրեականացնել: Մենք չենք կարող ստիպել մեր երեխաներին չօգտագործել այն, մենք այն միայն կարող ենք անդերգրաունդ դարձնել: Մենք չենք կարող մեր երեխաներին կրկին պասիվ դարձնել, մենք միայն կարող ենք նրանց «ծովահեն» դարձնել: Արդյո՞ք դա լավ է: Մենք ապրում ենք այս տարօրինակ ժամանակներում, կարծես արգելքների դար լինի, որտեղ մեր կյանքի շատ ոլորտներում մենք մշտապես օրենքի դեմ ենք ապրում: Հասարակ մարդիկ ապրում են օրենքի դեմ, և ահա թե ես.. մենք ինչ ենք անում մեր երեխաների հանդեպ: Նրանք ապրում են իմանալով որ ապրում են օրենքի դեմ: Այս գիտակցումը չափազանց քայքայիչ է շատ վնասակար: Եւ դեմոկրատիայի պայմաններում մենք պիտի որ կարողանաինք ավելի ճիշտ վարվել: Ավելի լավ գործել, գոնե հանուն նրանց, եթե ոչ մեր բիզնեսների: Շատ շնորհակալություն: (Ծափահարություններ)