Getting a college education is a 20-year investment. When you're growing up poor, you're not accustomed to thinking that far ahead. Instead, you're thinking about where you're going to get your next meal and how your family is going to pay rent that month. Besides, my parents and my friends' parents seemed to be doing just fine driving taxis and working as janitors. It wasn't until I was a teenager when I realized I didn't want to do those things. By then, I was two-thirds of the way through my education, and it was almost too late to turn things around.
Համալսարանական կրթություն ստանալը 20 տարվա ներդրում է: Երբ դու աղքատ ես մեծանում, սովոր չես հետագայի մասին մտածելուն: Փոխարենը մտածում ես` որտեղ ես պատրաստվում սնվել հաջորդ անգամ և ինչպես է ընտանիքդ վճարելու այդ ամսվա վարձը: Բացի այդ, ծնողներիս և ընկերներիս ծնողների համար կարծես վիճակը հրաշալի է տաքսի վարելով և դռնապան աշխատելով: Երբ ես դեռահաս դարձա, այդ ժամ հասկացա, որ չէի ուզում անել այդ ամենը: Այդ ժամանակ ես կրթության ճանապարհի երկու երրորդն էի անցել, և գրեթե չափազանց ուշ էր որևէ բան փոխել:
When you grow up poor, you want to be rich. I was no different. I'm the second-oldest of seven, and was raised by a single mother on government aid in Queens, New York. By virtue of growing up low-income, my siblings and I went to some of New York City's most struggling public schools. I had over 60 absences when I was in seventh grade, because I didn't feel like going to class. My high school had a 55 percent graduation rate, and even worse, only 20 percent of the kids graduating were college-ready.
Երբ աղքատ ես մեծանում, ուզում ես հարուստ լինել: Ես բացառություն չէի: Ընտանիքում 7-ից 2-րդ երեխան եմ, և միայն մայրս է մեծացրել ինձ կառավարության տրամադրած օգնության միջոցներով Նյու Յորքի Քուինս շրջանում: Ցածր եկամտով մեծանալու առաքինությամբ` իմ եղբայրները, քույրերը և ես գնացինք Նյու Յորքի ամենախիստ պետական որոշ դպրոցները: Ես ունեի ավելի քան 60 բացակայություն, երբ 7-րդ դասարանում էի, որովհետև չէի ուզում գնալ դասի: Իմ ավագ դպրոցի շրջանավարտների թիվը 55 տոկոս էր կազմում և նույնիսկ ավելի վատ, շրջանավարտների միայն 20 տոկոսն էր պատրաստ համալսարան գնալ:
When I actually did make it to college, I told my friend Brennan how our teachers would always ask us to raise our hands if we were going to college. I was taken aback when Brennan said, "Karim, I've never been asked that question before." It was always, "What college are you going to?" Just the way that question is phrased made it unacceptable for him not to have gone to college.
Երբ ես համալսարան ընդունվեցի, պատմեցի ընկերոջս ՝ Բրենանին, թե ինչպես էին ուսուցիչները միշտ ասում մեզ ձեռք բարձրացնել, եթե պատրաստվում էինք համալսարան հաճախել: Ես ապշած էի, երբ Բրենանն ասաց. «Քարիմ, ինձ երբևէ այդ հարցը չեն տվել»: Միշտ հարցնում էին. «Ո՞ր համալսարանն ես դիմելու»: Թե ինչպես է հարցը ձևակերպված, համալսարան չհաճախելը անընդունելի դարձրեց նրա համար:
Nowadays I get asked a different question. "How were you able to make it out?" For years I said I was lucky, but it's not just luck. When my older brother and I graduated from high school at the very same time and he later dropped out of a two-year college, I wanted to understand why he dropped out and I kept studying. It wasn't until I got to Cornell as a Presidential Research Scholar that I started to learn about the very real educational consequences of being raised by a single mother on government aid and attending the schools that I did. That's when my older brother's trajectory began to make complete sense to me.
Այժմ ինձ մեկ այլ հարց են տալիս. «Ինչպե՞ս կարողացար գլխի բերել»: Տարիներ շարունակ ես ասում էի, որ բախտս բերեց, բայց միայն բախտի դերը չէ: Երբ ես և իմ մեծ եղբայրը ավարտեցինք ավագ դպրոցը հենց նույն ժամանակ, ավելի ուշ նա դուրս եկավ համալսարանից, ես ուզում էի հասկանալ, թե ինչու նա դուրս եկավ և ես շարունակեցի սովորել: Երբ ընդունվեցի Կոռնելի համալսարան՝ իբրև նախագահական ուսումնասիրության գիտնական, հասկացա միայնակ մորը՝ կառավարության կողմից տրամադրած օգնության միջոցներով մեծանալու հետևանքները և հետևանքները հաճախելու այն դպրոցները, որոնք ես եմ հաճախել: Երբ ես լիովին հասկացա իմ մեծ եղբոր բռնած ուղին:
I also learned that our most admirable education reformers, people like Arne Duncan, the former US Secretary of Education, or Wendy Kopp, the founder of Teach For America, had never attended an inner city public school like I had. So much of our education reform is driven by a sympathetic approach, where people are saying, "Let's go and help these poor inner city kids, or these poor black and Latino kids," instead of an empathetic approach, where someone like me, who had grown up in this environment, could say, "I know the adversities that you're facing and I want to help you overcome them."
Ես նաև իմացա, որ մեր ամենասքանչելի կրթության բարեփոխողներ Արնի Դանքանը` կրթության նախկին ԱՄՆ պետքարտուղարը, կամ Վենդի Քափը` «Teach For America»-ի հիմնադիրը, ի տարբերություն ինձ`երբեք չեն հաճախել պետական դպրոցներ: Մեր կրթական բարեփոխումների մեծ մասը պայմանավորված է կարեկցական մոտեցմամբ, որտեղ մարդիկ ասում են. «Եկեք գնանք և օգնենք քաղաքի ներսի խեղճ երեխաներին կամ այս խեղճ սևամորթ և լատինոս երեխաներին»: Կարեկցական մոտեցման փոխարեն, ինձ նման ինչ-որ մեկը, ով մեծացել է այս միջավայրում, կարող էր ասել. «Ես գիտեմ` ինչ դժվարությունների եք հանդիպում, ուզում եմ օգնել ձեզ հաղթահարել դրանք»:
Today when I get questions about how I made it out, I share that one of the biggest reasons is that I wasn't ashamed to ask for help. In a typical middle class or affluent household, if a kid is struggling, there's a good chance that a parent or a teacher will come to their rescue even if they don't ask for help. However, if that same kid is growing up poor and doesn't ask for help, there's a good chance that no one will help them. There are virtually no social safety nets available.
Երբ այսօր հարցնում են,թե ոնց կարողացա գլխի բերել ամենը, ես ասում եմ, որ ամենամեծ պատճառներից մեկն այն է, որ ես չէի ամաչում օգնություն խնդրել: Մի տիպիկ միջին խավում կամ հարուստ ընտանիքում, երբ երեխան մեծ ջանք է գործադրում, շանս կա, որ ծնողը կամ ուսուցիչը կգա օգնության, եթե նրանք օգնություն չեն խնդրում: Սակայն, եթե այդ նույն երեխան աղքատ է մեծանում և օգնություն չի խնդրում, հնարավոր է, որ ոչ ոք չօգնի նրան: Ըստ էության սոցիալական ապահովության ցանցեր չկան:
So seven years ago, I started to reform our public education system shaped by my firsthand perspective. And I started with summer school. Research tells us that two-thirds of the achievement gap, which is the disparity in educational attainment between rich kids and poor kids or black kids and white kids, could be directly attributed to the summer learning loss. In low-income neighborhoods, kids forget almost three months of what they learned during the school year over the summer. They return to school in the fall, and their teachers spend another two months reteaching them old material. That's five months. The school year in the United States is only 10 months. If kids lose five months of learning every single year, that's half of their education. Half.
Այսպիսով 7 տարի առաջ ես սկսեցի բարեփոխել մեր հանրակրթական համակարգը, որը ձևավորվել էր փորձի արդյունքում առաջացած տեսանկյունից: Եվ ես սկսեցի ամառային դպրոցից: Հետազոտությունը ցույց է տալիս, որ նվաճումների բացը, որն անհավասարությունն է կրթվածության մակարդակում հարուստ և աղքատ կամ սևամորթ և սպիտակամորթ երեխաների միջև, կարող է ուղղակիորեն վերագրվել ամռանը: Ցածր եկամտով թաղամասներում երեխաները ամռանը մոռանում են ուսումնական տարվա ընթացքի գրեթե երեք ամսվա անցածը: Նրանք վերադառնում են դպրոց աշնանը, նրանց ուսուցիչները ծախսում են ևս երկու ամիս կրկին դասավանդելով անցած նյութը: Դա լինում է հինգ ամիս: ԱՄՆ-ում ուսումնական տարին տևում է 10 ամիս: Եթե երեխաները կորցնում են հինգ ամիս յուրանքանչյուր տարում, ստացվում է կիսով չափ կրթություն են ստանում: Կիսով չափ:
If kids were in school over the summer, then they couldn't regress, but traditional summer school is poorly designed. For kids it feels like punishment, and for teachers it feels like babysitting. But how can we expect principals to execute an effective summer program when the school year ends the last week of June and then summer school starts just one week later? There just isn't enough time to find the right people, sort out the logistics, and design an engaging curriculum that excites kids and teachers.
Եթե երեխաները դպրոց գնային ամռանը, նրանք չէին հետադիմի, ավանդական ամառային դպրոցները անհաջող են մշակված: Երեխաներին թվում է, թե դա պատիժ է, ուսուցիչներին թվում է`դայակություն անել է: Բայց ինչպե՞ս կարող ենք ակնկալել տնօրեն- ներից արդյունավետ ամառային ծրագիր կազմել, երբ ուս. տարին ավարտվում է հունիսի վերջին շաբաթը, իսկ ամառային դպրոցը սկսվում է մեկ շաբաթ ա՞նց: Ուղղակի չկա բավարար ժամանակ ճիշտ մարդկանց գտնելու, համակարգումը կազմակերպելու և գրավիչ ուսումնական պլան մշակելու, որը կհետաքրքրի երեխաներին և ուսուցիչներին:
But what if we created a program over the summer that empowered teachers as teaching coaches to develop aspiring educators? What if we empowered college-educated role models as teaching fellows to help kids realize their college ambitions? What if empowered high-achieving kids as mentors to tutor their younger peers and inspire them to invest in their education? What if we empowered all kids as scholars, asked them what colleges they were going to, designed a summer school they want to attend to completely eliminate the summer learning loss and close two-thirds of the achievement gap?
Իսկ ի՞նչ կլիներ, եթե ստեղծեինք մի ծրագիր ամռան համար, որը կլիազորեր ուսուցիչներին որպես դասավանդող մարզիչներ` ձգտում ունեցող կրթողներին զարգացնելու: Ի՞նչ կլիներ, եթե լիազորեինք բարձրագույն կրթությամբ մարդկանց, ովքեր կծառայեին որպես դասավանդող` օգնել երեխաներին հասկանալ իրենց ձգտումները համալսարանի հետ կապված: Ի՞նչ կլիներ, եթե լիազորեինք բարձր առաջադիմությամբ երեխաներին որպես մենթոր` սովորեցնելու իրենցից փոքր հասակակիցներին և ոգեշնչելու նրանց ներդնել իրենց կրթությունում: Ի՞նչ կլիներ, եթե լիազորեինք բոլոր երեխաներին որպես սովորողներ, հարցնեինք նրանց որ համալսարաններն էին ուզում գնալ, մշակեինք ամառային դպրոցներ, որոնք նրանք ուզում են հաճախել, որպեսզի ամբողջովին վերացնեինք ամռանը չուսուցանելու կորուստը և լրացնեինք նվաճումների բացը:
By this summer, my team will have served over 4,000 low-income children, trained over 300 aspiring teachers and created more than 1,000 seasonal jobs across some of New York City's most disadvantaged neighborhoods.
Մինչ այս ամառ իմ թիմը սպասարկած կլինի ավելի քան 4000 ցածր եկամտով երեխաների, վերապատրաստած կլինի ավելի քան 300 ձգտում ունեցող ուսուցիչների և կստեղծի 1000ից ավելի սեզոնային աշխատանքներ Նյու Յորք քաղաքի որոշ ամենաանապահով թաղամասերում:
(Applause)
(Ծափահարություն)
And our kids are succeeding. Two years of independent evaluations tell us that our kids eliminate the summer learning loss and make growth of one month in math and two months in reading. So instead of returning to school in the fall three months behind, they now go back four months ahead in math and five months ahead in reading.
Եվ մեր երեխաները հաջողության են հասնում: Երկու տարվա անկախ գնահատումները ասում են, որ երեխաները վերացնում են ամառային ուս. կորուստը և բարելավում մաթեմատիկան մեկ ամսում, ընթերցանությունը 2 ամսում: Այսպիսով երեք ամիս ետ մնալով աշնանը դպրոց վերադառնալու փոխարեն, նրանք վերադառնում են՝ լինելով 4 ամիս առաջ մաթեմատիկայում և 5 ամիս առաջ ընթերցանությունում:
(Applause)
(Ծափահարություն)
Ten years ago, if you would have told me that I'd graduate in the top 10 percent of my class from an Ivy League institution and have an opportunity to make a dent on our public education system just by tackling two months of the calendar year, I would have said, "Nah. No way." What's even more exciting is that if we can prevent five months of lost time just by redesigning two months, imagine the possibilities that we can unlock by tackling the rest of the calendar year.
Տասը տարի առաջ, եթե ինձ ասեին, որ ավարտելու եմ Ivy League հաստատությունը լինելով դասարանիս լավագույն 10 տոկոսի մեջ և հնարավորություն եմ ունենալու բարեփոխելու մեր հանրակրթական համակարգը լուծում տալով օրացուցային տարվա երկու ամիսներին, ես կասեի. «Հնարավոր չէ»: Ավելի ցնցող է այն, որ եթե կարող ենք կանխել հինգ ամսվա ժամանակի կորուստը միայն վերափոխելով երկու ամիսները, պատկերացրեք հնարավորությունները, որ մենք կարող ենք բաց անել լուծում տալով օրացուցային տարվա մնացած ամիսներին:
Thank you.
Շնորհակալ եմ:
(Applause)
(Ծափահարություն)