Some 17 years ago, I became allergic to Delhi's air. My doctors told me that my lung capacity had gone down to 70 percent, and it was killing me. With the help of IIT, TERI, and learnings from NASA, we discovered that there are three basic green plants, common green plants, with which we can grow all the fresh air we need indoors to keep us healthy. We've also found that you can reduce the fresh air requirements into the building, while maintaining industry indoor air-quality standards.
17 տարի առաջ Դելիի օդից ես դարձա ալերգիկ: Բժիշկները ասում էին, որ իմ թոքերի ծավալը 70 տոկոսով նվազել է եւ դա ինձ տանում էր մահվան: Հնդկաստանի տեխնոլոգիայի ինստիտուտի (IIT), Էներգիայի եւ ռեսուրսների ինստիտուտի (TERI) օգնությամբ, նաեւ NASA-ի ուսումնասիրությունների շնորհիվ մենք բացահայտեցինք 3 ծառատեսակ՝ տարրական, տարածված կանաչ բույսեր, որոնց շնորհիվ մենք կարող ենք վերարտադրել սենյակում այն ամբողջ օդի քանակը, որը մեզ հարկավոր է առողջությունը պահպանելու համար: Մենք նաեւ բացահայտեցինք, որ կարելի է նվազեցնել թարմ օդի քանակի պահաջը շենքի ներսում՝ պահպանելով սենյակային օդորակման ստանդարտները:
The three plants are Areca palm, Mother-in-Law's Tongue and money plant. The botanical names are in front of you. Areca palm is a plant which removes CO2 and converts it into oxygen. We need four shoulder-high plants per person, and in terms of plant care, we need to wipe the leaves every day in Delhi, and perhaps once a week in cleaner-air cities. We had to grow them in vermi manure, which is sterile, or hydroponics, and take them outdoors every three to four months. The second plant is Mother-in-law's Tongue, which is again a very common plant, and we call it a bedroom plant, because it converts CO2 into oxygen at night. And we need six to eight waist-high plants per person. The third plant is money plant, and this is again a very common plant; preferably grows in hydroponics. And this particular plant removes formaldehydes and other volatile chemicals.
Ահա այդ երեք բույսերը. Արեքայի արմավենի, սկեսուրի լեզու եւ փողի ծառը: Իրենց գրական բուսաբանական անվանումները նույնպես նշված են: Արեքայի արմավենին կլանում է ածխաթթու գազը եւ վերածում է այն թթվածնի: Մեզ պետք է չորս հատ 1.5 մետր բարձրությամբ այդպիսի արմավենիներ սենյակում գտնվող ամեն անձի համար, իսկ խնամքի առումով պահանջվում է հեռացնել չորացած տերեւները՝ Դելիում՝ ամեն օր, իսկ ավելի մաքուր քաղաքներում՝ շաբաթական մեկ անգամ: Նրանց պետք է պարարտացնել բիոհումուսով որը ախտազերծված է եւ հիդրոփոնիկ, եւ դուրս հանել 3-4 ամիսը մեկ անգամ: Երկրորդ բույսը սկեսուրի լեզուն է, որը նույնպես բավական տարածված է եւ մենք այն անվանում ենք նաեւ ննջասենյակային բույս, քանի որ այն թթվածին է արտադրում գիշերը: Սենյակում մեզ հարկավոր են այդ բույսերից միջին բարձրության 6-8 հատ յուրաքանչյուր անձի համար: Երրորդը՝ փողի ծառն է եւ այն նույնպես բավական տարածված տեսակ է, նախընտրելի է աճեցնել հիդրոփոնիկներում: Այս ծառատեսակը կլանում է ֆորմալդեգիդները եւ այլ վնասակար քիմիական արտանետումները:
With these three plants, you can grow all the fresh air you need. In fact, you could be in a bottle with a cap on top, and you would not die at all, and you would not need any fresh air. We have tried these plants at our own building in Delhi, which is a 50,000-square-feet, 20-year-old building. And it has close to 1,200 such plants for 300 occupants. Our studies have found that there is a 42 percent probability of one's blood oxygen going up by one percent if one stays indoors in this building for 10 hours. The government of India has discovered or published a study to show that this is the healthiest building in New Delhi. And the study showed that, compared to other buildings, there is a reduced incidence of eye irritation by 52 percent, respiratory systems by 34 percent, headaches by 24 percent, lung impairment by 12 percent and asthma by nine percent. And this study has been published on September 8, 2008, and it's available on the government of India website.
Այս երեք բույսերի շնորհիվ կարելի է պահպանել թարմ օդի մակարդակը, որը հարկավոր է առողջությանը: Փաստորեն, դուք կարող եք գտնվել փակ տարայում վերեւը կափարիչով, բայց դուք բացարձապես չեք խեղդվի եւ դրսից թարմ օդի կարիք այլեւս չի լինի: Մենք փորձարկել ենք այս երեք բույսերի կիրառումը Դելիում գտնվող մեր շենքում, որը 20 տարի հնության 15,240 ք.մ. մակերեսով կառույց է: Այնտեղ տեղադրվել էին 1200 հատ այդ բույսերից 300 բնակիչների համար: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մարդու արյան մեջ պարունակող թթվածնի մակարդակը 42 տոկոսով բարձրացել էր ի համեմատ այլ մարդկանց, որոնք գտնվում էին նույն շենքի այլ տարածքներում 10 ժամվա ընաթացքում: Հնդկաստանի կառավարությունը բացահայտել եւ հրապարակել էր այս ուսումնասիրության արդյունքները, որպեսզի ցույց տա, որ սա Նոր Դելիում գտնվող ամենաառողջարար շենքն է: Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տալիս, որ ի համեմատ այլ շենքերի այս շենքում հետեւյալ ցուցանիշները նույնպես նվազել էին. աչքերի գրգռվածություն՝ 52 տոկոս, շնչառական համակարգ՝ 34 տոկոս, գլխացավեր՝ 24 տոկոս, թոքերի աշխատանքի խափանում՝ 12 տոկոս, աստմա՝ 9 տոկոս: Այս ուսումնասիրությունը հրապարակվել էր 2008թ.-ի սեպտեմբերի 8-ին, եւ այն հասանելի է Հնդկաստանի կառավարության պաշտոնական վեբ-կայքում:
Our experience points to an amazing increase in human productivity by over 20 percent by using these plants. And also a reduction in energy requirements in buildings by an outstanding 15 percent, because you need less fresh air. We are now replicating this in a 1.75-million-square-feet building, which will have 60,000 indoor plants.
Մեր փորձը ցույց է տալիս, որ մարդկանց աշխատանքի արդյունավետության ցուցանիշները նույնպես բարձրացել են ավելի քան 20 տոկոսով այս բույսերի կիրառման շնորհիվ: Բացի այդ նվազում է հոսանքի օգտագործման պահանջը շենքերում ավելի քան 15 տոկոսով, քանզի ավելի քիչ օդ է հարկավոր դրսից: Հիմա մենք կիրառում ենք սա 5334 ք.կմ մակերեսով շենքի համար, որտեղ կտեղադրվեն 60,000 սենյակային բույսեր:
Why is this important? It is also important for the environment, because the world's energy requirements are expected to grow by 30 percent in the next decade. 40 percent of the world's energy is taken up by buildings currently, and 60 percent of the world's population will be living in buildings in cities with a population of over one million in the next 15 years. And there is a growing preference for living and working in air-conditioned places. "Be the change you want to see in the world," said Mahatma Gandhi. And thank you for listening. (Applause)
Ի՞նչու է սա կարեւոր: Այն նպաստում է նաեւ շրջակա միջավայրի պահպանմանը, քանի որ ակնկալվում է համաշխարհային էլեկտրաեներգիայի օգտագործման ցուցանիշների աճ 30 տոկոսով մյուս տասնամյակի ընթացքում: Իսկ ներկայիս աշխարհում էներգիայի 40 տոկոսը ծախսում են կառույցները, եւ ամբողջ մարդկության 60 տոկոսը ապրելու են քաղաքների շենքերում, որը մյուս 15 տարիների ընթացքում կկազմի մեկ միլիոնից ավել մարդ: Աճում է պահանջարկը ապրելու եւ աշխատելու լավ օդափոխվող պայմաններում: «Մարմնավորե՛ք այն փոփոխությունները, որոնք ցանկանում եք տեսնել աշխարհում», ինչպես ասում էր Մահաթմա Գանդին: Շնորհակալություն ուշադրության համար: /Ծափահարություններ/