The Hindus say, "Nada brahma," one translation of which is, "The world is sound." And in a way, that's true, because everything is vibrating. In fact, all of you as you sit here right now are vibrating. Every part of your body is vibrating at different frequencies. So you are, in fact, a chord -- each of you an individual chord. One definition of health may be that that chord is in complete harmony. Your ears can't hear that chord; they can actually hear amazing things. Your ears can hear 10 octaves. Incidentally, we see just one octave. Your ears are always on -- you have no ear lids. They work even when you sleep. The smallest sound you can perceive moves your eardrum just four atomic diameters. The loudest sound you can hear is a trillion times more powerful than that.
Հինդուսները ասում են "Nada brahma", որը թարգմանվում է` «Աշխարհը ձայն է»: Ինչ որ տեղ դա ճիշտ է, քանի որ ամեն ինչ շարժման մեջ է: Իրականում, այժմ այստեղ բոլոր նստածներդ շարժման մեջ եք: Ձեր մարմնի ամեն մի մասը տատանվում է տարբեր հաճախականությամբ: Փաստորեն դուք ակորդ եք, ձեզնից յուրաքնչյուրը անհատական ակորդ է: Առողջության բնորոշումը կարող է լինել այն, որ այդ ակորդը ամբողջությամբ ներդաշնակ է: Ձեր ականջները չեն կարող լսել այդ ակորդները, իրականում դրանք կարող են լսել զարմանալի բաներ: Ձեր ականջները կարող են լսել 10 օկտավա: Ի միջի այլոց, մենք տեսնում ենք միայն մեկ օկտավա: Ձեր ականջները միշտ լսում են, դրանք երբեք չեն փակվում: Դրանք լսում են, անգամ երբ դուք քնած եք: Ամենաչնչին ձայնը, որը դուք կարող եք ընկալել, անցնում է ձեր թմբկաթաղանթով ընդամենը 4 ատոմային տրամագծով: Ամենաբարձր ձայնը, որ դուք կարող եք լսել, դրանից տրիլիոն անգամ ավեի հզոր է:
Ears are made not for hearing, but for listening. Listening is an active skill, whereas hearing is passive, listening is something that we have to work at -- it's a relationship with sound. And yet it's a skill that none of us are taught. For example, have you ever considered that there are listening positions, places you can listen from? Here are two of them. Reductive listening is listening "for." It reduces everything down to what's relevant and it discards everything that's not relevant. Men typically listen reductively. So he's saying, "I've got this problem." He's saying, "Here's your solution. Thanks very much. Next." That's the way we talk, right guys?
Ականջները ոչ թե պարզապես ձայնը զգալու, այլ լսելու համար են: Լսելը ակտիվ հմտություն է, մինչդեռ պարզապես ձայնը զգալը` պասիվ: Լսողությունը մի բան է, որի վրա մենք պետք է աշխատենք, դա ձայնի հետ փոխհարաբերությունն է: Այդուհանդերձ դա ունակություն է, որը մեզ ոչ ոք չի սովորեցնում: Օրինակ, երբևէ պատկերացրե՞լ եք, որ կան լսողոական դիրքեր, մասեր, որտեղից դուք կարող եք լսել: Ահա դրանցից երկուսը: Ռեդուկտիվ լսողության դեպքում լսում եք «համար»: Այն կրճատում է ամեն ինչ` թողնելով միայն ամենակարևորը, և այն բաց է թողնում այն ամենը, ինչ կարևոր չէ: Տղամարդիկ սովորաբար ռեդուկտիվ տարբերակով են լսում: Ասենք մեկը ասում է. «Ես այս խնդիրն ունեմ», մյուսն ասում է. «Ահա լուծումը: Շատ շնորհակալ եմ, հաջորդը»: Ահա այսպես ենք մենք խոսում, չէ՞:
Expansive listening, on the other hand, is listening "with," not listening "for." It's got no destination in mind -- it's just enjoying the journey. Women typically listen expansively. If you look at these two, eye contact, facing each other, possibly both talking at the same time. (Laughter) Men, if you get nothing else out of this talk, practice expansive listening, and you can transform your relationships.
Մյուս կողմից էքսպանսիվ լսողության ժամանակ լսում ես «հետ», ոչ թե «համար»: Այն որևէ մաս չունի ուղեղում, այն ուղղակի վայելում է ճանապարհորդությունը: Կանայք սովորաբար էքսպանսիվ տարբերակով են լսում: Եթե դուք նայեք այս երկուսին, տեսողական կոնտակտ, որոնք միմյանց են նայում, հավանաբար երկուսն էլ միառժամանակ են խոսում: (Ծիծաղ) Տղամարդիկ, եթե դուք այս խոսակցությունից ոչինչ չեք ստանա, օգտագործեք էքսպանսիվ լսողությունը և դուք կարող եք փոփոխություն հաղորդել ձեր հարաբերություններին:
The trouble with listening is that so much of what we hear is noise, surrounding us all the time. Noise like this, according to the European Union, is reducing the health and the quality of life of 25 percent of the population of Europe. Two percent of the population of Europe -- that's 16 million people -- are having their sleep devastated by noise like that. Noise kills 200,000 people a year in Europe. It's a really big problem.
Լսողության խնդիրն այն է, որ մեր լսածի մեծ մասը աղմուկ է, որ շրջապատում է մեզ ամենուր: Ըստ Եվրոպական միության` այսպիսի աղմուկը վատացնում է Եվրոպայի բնակչության 25 տոկոսի առողջությունը և կյանքի որակը: Եվրոպայի բնակչության 2 տոկոսի` այսինքն 16 միլիոն մարդու քունը խանգարված է նման աղմուկի պատճառով: Եվրոպայում աղմուկը տարեկան սպանում է 200000 մարդ: Սա իսկապես մեծ խնդիր է:
Now, when you were little, if you had noise and you didn't want to hear it, you'd stick your fingers in your ears and hum. These days, you can do a similar thing, it just looks a bit cooler. It looks a bit like this. The trouble with widespread headphone use is it brings three really big health issues. The first really big health issue is a word that Murray Schafer coined: "schizophonia." It's a dislocation between what you see and what you hear. So, we're inviting into our lives the voices of people who are not present with us. I think there's something deeply unhealthy about living all the time in schizophonia.
Հիմա… Երբ դուք փոքր էիք և չէիք ցանկանում աղմուկ լսել, դուք մատներով փակում էիք ձեր ականջները, և բվվոց: Մեր օրերում նույն բանը կարող եք անել, պարզապես ամեն ինչ ավելի է կատարելագործվել: Այն մոտավորապես այսպիսի տեսք ունի: Ականջակալների համատարած օգտագործումը իրոք առաջ է քաշում առողջական երեք խնդիրներ: Առաջինը, որն իսկապես մեծ խնդիր է, հանդիսանում մի բառ, որը Մըրայ Շեֆրը անվանեց շիզոֆոնիա: Սա ձեր տեսածի և լսածի միջև խախտումն է: Այսպիսով մենք մեր կյանք ենք հրավիրում մարդկանց ձայներ, որոնք մեզ օտար են: Ես կարծում եմ անառողջ բան կա նրանում, որ մենք ամբողջ ժամանակ ապրում ենք շիզոֆոնիայում:
The second problem that comes with headphone abuse is compression. We squash music to fit it into our pocket and there is a cost attached to this. Listen to this -- this is an uncompressed piece of music. (Music) And now the same piece of music with 98 percent of the data removed. (Music) I do hope that some of you at least can hear the difference between those two. There is a cost of compression. It makes you tired and irritable to have to make up all of that data. You're having to imagine it. It's not good for you in the long run.
Երկրորդ խնդիրը, որին հանգեցնում է ականջակալների չարաշահումը, խտացումն է: Մենք մի կերպ տեղավորում ենք երաժշտությունը մեր գրպանում, ինչը իր հետևանքներն է թողնում: Լսեք, սա չխտացված երաժշտություն է: (Երաժշտություն): Իսկ այժմ նույն երաժշտությունը. 98%-ով տվյալները հեռացվում են: (Երաժշտություն): Ես հույս ունեմ, որ ձեզանից գոնե ոմանք կարող են զգալ այդ երկուսի միջև տարբերությունը: Խտացվածության աստիճան կա: Այն նյարդայնացնում և ջղայնացնում է ձեզ, երբ փորձում եք հասկանալ ամբողջ տվյալները: Դուք ստիպված եք պատկերացնել դա: Լավ չէ, եթե դա երկար է տևում:
The third problem with headphones is this: deafness -- noise-induced hearing disorder. Ten million Americans already have this for one reason or another, but really worryingly, 16 percent -- roughly one in six -- of American teenagers suffer from noise-induced hearing disorder as a result of headphone abuse. One study at an American university found that 61 percent of college freshmen had damaged hearing as a result of headphone abuse. We may be raising an entire generation of deaf people. Now that's a really serious problem.
Ականջակալների հետ կապված երրորդ խնդիրը հետևյալն է` խլություն` աղմուկից առաջացած լսողության խախտում: Տաս միլիոն ամերիկացի արդեն ունի այս խնդիրը այս կամ այն պատճառով, բայց սա, իրոք, մտահոգիչ է, ամերիկացի անչափահասների 16 տոկոսը` ուղիղ 6ից մեկը, տառապում է աղմուկից առաջացած լսողական անկայունությունից, որն ականջակալների չարաշահման հետևանք է: Ամերիկյան համալսարաններից մեկում անցկացված ուսումնասիրությունից պարզվել է, որ առաջին կուրսեցիների 61 տոկոսը վնասել են իրենց լսողությունը ականջակալների չարաշահման հետևանքով: Միգուցե մենք խուլ մարդկանց սերունդ ենք մեծացնում: Դա արդեն լուրջ հարց է:
I'll give you three quick tips to protect your ears and pass these on to your children, please. Professional hearing protectors are great; I use some all the time. If you're going to use headphones, buy the best ones you can afford because quality means you don't have to have it so loud. If you can't hear somebody talking to you in a loud voice, it's too loud. And thirdly, if you're in bad sound, it's fine to put your fingers in your ears or just move away from it. Protect your ears in that way.
Ես ձեզ երեք պարզ խորհուրդ կտամ, որպեսզի պաշտպանեք ձեր ականջները և փոխանցեք դա ձեր երեխաներին, խնդրում եմ: Պրոֆեսիոնալ պաշտպանիչ ականջակալները հիանալի են: Ես դրանցից միշտ օգտագործում եմ: Եթե դուք պատրաստվում եք ականջակալներ օգտագործել, գնեք ամենալավ տարբերակները, որոնք դուք կարող եք ձեզ թույլ տալ, քանի որ որակը փաստում է, որ դուք ստիպված չեք լինի այդքան բարձր լսել: Եթե դուք չեք կարող լսել, որ ինչ որ մեկը ձեզ հետ բարձր է խոսում, ապա աղմուկը շատ է: Եվ երրորդ, եթե դուք տհաճ ձայներ եք լսում, լավ կլինի, եթե դուք ձեռքերով փակեք ձեր ականջները կամ ուղղակի հեռանաք այդտեղից: Այդպես պաշտպանեք ձեր ականջները:
Let's move away from bad sound and look at some friends that I urge you to seek out. WWB: Wind, water, birds -- stochastic natural sounds composed of lots of individual random events, all of it very healthy, all of it sound that we evolved to over the years. Seek those sounds out; they're good for you and so it this. Silence is beautiful. The Elizabethans described language as decorated silence. I urge you to move away from silence with intention and to design soundscapes just like works of art. Have a foreground, a background, all in beautiful proportion. It's fun to get into designing with sound. If you can't do it yourself, get a professional to do it for you. Sound design is the future, and I think it's the way we're going to change the way the world sounds.
Եկեք մի փոքր հեռու գնանք վատ ձայներից և ուշադրություն դարձնենք մի քանի ընկերների, որոնց ես ձեզ կոչ եմ անում ձեռք բերել: ՔՋԹ` քամի, ջուր, թռչուններ, պատահական բնական ձայներ` ստեղծված տարբեր եզակի պատահական իրավիճակներից, որոնք բոլորն էլ շատ առողջարար են, բոլոր ձայները, որ մեզ ուղղեկցել են տարիներ շարունակ: Փնտրեք այդ ձայները: Դրանք ձեզ համար օգտակար են, և դա այդպես է: Լռությունը գեղեցիկ է: Էլիզաբեթցիները լեզուն նկարագրել են որպես «զարդարված լռություն»: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս հեռանալ լռությունից այն միտումով, որ ստեղծեք արվեստի գործերի նման ձայնային պատկերներ: Ստեղծեք ձեր առաջին պլանը, ետին պլանը, ամեն ինչ իր չափի մեջ: Ձայնը ստեղծելուց միայն հաճույք ես ստանում: Եթե դուք ինքներդ չեք կարող, դիմեք մասնագետին, ով կանի դա ձեզ համար: Ձայնի ձևումը ապագան է, և իմ կարծիքով այս կերպ մենք փոխելու ենք այն, թե ինչպես է աշխարհը լսում
I'm going to just run quickly through eight modalities, eight ways sound can improve health. First, ultrasound: we're very familiar with it from physical therapy; it's also now being used to treat cancer. Lithotripsy -- saving thousands of people a year from the scalpel by pulverizing stones with high-intensity sound. Sound healing is a wonderful modality. It's been around for thousands of years. I do urge you to explore this. There are great things being done there, treating now autism, dementia and other conditions. And music, of course. Just listening to music is good for you, if it's music that's made with good intention, made with love, generally. Devotional music, good -- Mozart, good. There are all sorts of types of music that are very healthy.
Ես ուղղակի ուզում եմ հակիրճ ներկայացնել 8 մեթոդ, 8 տարբերակ, որոնց օգնությամբ ձայնը կարող է բարելավել առողջությունը: Առաջինը` ուլտրաձայն. մենք դրան քաջ ծանոթ ենք ֆիզիկական թերապիայից, այսօր այն նաև օգտագործվում է քաղցկեղը բուժելու համար: Լիթոթրիփսյա ` տարեկան փրկում է հազարավոր մարդկանց վիրադանակից` մանրացնելով քարերը ձայնային բարձր ինտենսիվությամբ: Ձայնի միջոցով բուժելը հիանալի մեթոդ է: Այն հայտնի է հազարավոր տարիներ: Ես համառորեն ձեզ խորհուրդ եմ տալիս փորձել դա: Այնտեղ հիանալի հաջողությունների են հասնում, արդեն բուժում են աուտիզմը, տկարամտությունը և այլ հիվանդություններ: Եվ երաժշտություն, իհարկե: Ուղղակի երաժշտություն լսելը լավ է ձեզ համար, եթե դա երաժշտություն է, որը լավ մտադրությամբ է ստեղծված, և ընդհանրապես, ստեղծված է սիրով: Աստվածային երաժշտությունը լավ է` Մոցարտ, լավ է: Կան երաժշտության բազմաթիվ տեսակներ, որոնք առողջարար են:
And four modalities where you need to take some action and get involved. First of all, listen consciously. I hope that that after this talk you'll be doing that. It's a whole new dimension to your life and it's wonderful to have that dimension. Secondly, get in touch with making some sound -- create sound. The voice is the instrument we all play, and yet how many of us are trained in using our voice? Get trained; learn to sing, learn to play an instrument. Musicians have bigger brains -- it's true. You can do this in groups as well. It's a fantastic antidote to schizophonia; to make music and sound in a group of people, whichever style you enjoy particularly. And let's take a stewarding role for the sound around us. Protect your ears? Yes, absolutely. Design soundscapes to be beautiful around you at home and at work. And let's start to speak up when people are assailing us with the noise that I played you early on.
Եվ չորս մեթոդներ, որոնց համար դուք պետք է քայլեր ձեռնարկեք և դրանց մասնակիցը դառնաք: Նախ և առաջ, ուշադիր լսեք: Հուսով եմ այս հանդիպումից հետո դուք դա կանեք: Այն ձեր կյանքում լիովին նոր էջ է բացում, և հիանալի է անցնել այդ էտապը: Երկրորդ, զգացեք ձեր և ձայնի միջև կապը, ստեղծեք ձայնը: Մեր ձայնը գործիք է, որով մենք նվագում ենք, և, այդուհանդերձ, մեզանից քանիսի՞ն են սովորեցրել օգտագործել մեր ձայնը: Վարժվե'ք: Սովորե'ք երգել: Սովորե'ք որևէ գործիք նվագել: Երաժիշտների ուղեղը մեծ է, դա ճիշտ է: Դուք նաև խմբերում կարող եք դա անել: Դա շիզոֆոնիայի համար հիանալի հակաթույն է. երաժշտություն և ձայն ստեղծել մարդկանց խմբում, որ երաժշտական ոճից որ դուք առավել բավականություն եք ստանում: Եվ եկեք մեզ շրջապատող ձայների մեջ վերակացուի դերում լինենք: Պաշտպանե՞լ ականջները, այո, իհարկե: Գեղեցիկ երաժշտական պատկերներ ստեղծեք ձեր շուրջը, տանը, աշխատավայրում: Եվ եկեք թույլ չտանք մարդկանց վրա տան իրենց աղմուկով, որ քիչ առաջ լսեցինք:
So I'm going to leave you with seven things you can do right now to improve your health with sound. My vision is of a world that sounds beautiful and if we all start doing these things, we will take a very big step in that direction. So I urge you to take that path.
Այսպիսով ես գնում եմ` թողնելով 7 տարբերակ, որոնցով դուք հենց հիմա կարող եք բարելավել ձեր առողջությունը ձայնի միջոցով: Իմ գաղափարը գեղեցիկ ձայներով կյանքի մասին է, և եթե մենք իրականացնենք այս ամենը, ապա մենք կանենք դեպի այս ուղին տանող առաջին մեծ քայլերը: Այսքանով ես ձեզ խորհուրդ եմ տալիս անցնել այդ ուղին:
I'm leaving you with a little more birdsong, which is very good for you. I wish you sound health.
Ես գնում եմ` առաջարկելով ձեզ ունկնդրել մի գեղեցիկ թռչնի ձայն, շատ օգտակար է ձեզ համար: Մաղթում եմ ձեզ առո'ղջ լսողություն:
(Applause)
(Ծափահարություններ)