We are losing our listening. We spend roughly 60 percent of our communication time listening, but we're not very good at it. We retain just 25 percent of what we hear. Now -- not you, not this talk, but that is generally true.
Մենք կորցնում ենք լսելու ունակությունը: Հաղորդակցվելու ժամանակի մոտ 60 տոկոսը ծախսում ենք լսելու վրա: Սակայն այնքան էլ լավ չենք լսելուց: Մեր լսածի միայն 25 տոկոսն ենք մտապահում: Նկատի չունեմ ձեզ կամ այս ելույթը, բայց հիմնականում դա այդպես է:
(Laughter)
Եկեք սահմանենք լսելը
Let's define listening as making meaning from sound. It's a mental process, and it's a process of extraction.
որպես հնչյունների իմաստավորում: Դա մտավոր աշխատանք է, իմաստի տարանջատման աշխատանք:
We use some pretty cool techniques to do this. One of them is pattern recognition. (Crowd noises) So in a cocktail party like this, if I say, "David, Sara, pay attention" -- some of you just sat up. We recognize patterns to distinguish noise from signal, and especially our name. Differencing is another technique we use. If I left this pink noise on for more than a couple of minutes, (Pink noise) you would literally cease to hear it. We listen to differences; we discount sounds that remain the same.
Մենք այդ անելու համար հիանալի մեթոդներ ենք կիրառում: Դրանցից մեկը հնչյունների համախումբը ճանաչելն է: (Ամբոխի աղմուկ): Եթե նման երեկույթի ժամանակ ասեմ` «Դեյվիդ, Սառա, լսեք» ձեզնից ոմանք ուշադրություն կդարձնեն: Մենք ճանաչում ենք ձայնային համադրությունները և տարբերակում աղմուկն ազդակից, հատկապես մեր անունը: Տարբերակումը ևս մի միջոց է, որ կիրառում ենք: Եթե այս կատարյալ աղմուկը մի քանի րոպեից ավելի թողնեմ, դուք պարզապես կդադարեք այն լսել: Մենք լսում ենք տարբերությունները և անտեսում չփոփոխվող հնչյունները:
And then there is a whole range of filters. These filters take us from all sound down to what we pay attention to. Most people are entirely unconscious of these filters. But they actually create our reality in a way, because they tell us what we're paying attention to right now. I'll give you one example of that. Intention is very important in sound, in listening. When I married my wife, I promised her I would listen to her every day as if for the first time. Now that's something I fall short of on a daily basis.
Բացի այդ գոյություն ունեն բազմատեսակ ֆիլտրեր: Ֆիլտրերի միջոցով մենք բոլոր ձայներից տարորոշում ենք, թե որոնց ուշադրություն դարձնենք: Մարդկանց մեծ մասը նույնիսկ չի գիտակցում այդ ֆիլտրերի գոյության մասին: Բայց հենց դրանք են ստեղծում մեր իրականությունը և պայմանավորում` ինչին այդ պահին ուշադրություն դարձնել: Մի օրինակ բերեմ. նպատակադրվածությունը շատ կարևոր է հնչյունների տարորշման և լսելու համար: Երբ ամուսնացա, կնոջս խոստացա, որ նրան կլսեմ ամեն օր այնպես, ասես առաջին անգամ: Դե իհարկե, դա ինձ մոտ չի ստացվում գրեթե ամեն օր
(Laughter)
(Ծիծաղ)
But it's a great intention to have in a relationship.
Բայց մեր հարաբերություններում սա շատ կարևոր մտադրություն է:
(Laughter)
Բայց սա դեռ ամենը չէ:
But that's not all. Sound places us in space and in time. If you close your eyes right now in this room, you're aware of the size of the room from the reverberation and the bouncing of the sound off the surfaces; you're aware of how many people are around you, because of the micro-noises you're receiving. And sound places us in time as well, because sound always has time embedded in it. In fact, I would suggest that our listening is the main way that we experience the flow of time from past to future. So, "Sonority is time and meaning" -- a great quote.
Հնչյունը մեզ նաև տարածական և ժամանակային պատկերացում է տալիս: Եթե փակեք ձեր աչքերը հենց հիմա այս սենյակում, միևնույն է, պատկերացում եք կազմում սրահի չափսի մասին` դրա մակերեսներից եկող ձայնային ալիքների տատանումների շնորհիվ: Գիտակցում եք նաև` քանի մարդ կա ձեր շուրջը, քանի որ ձեզ են հասնում միկրոձայնային ալիքները: Ձայնը մեզ նաև ժամանակի զգացողություն է տալիս, քանի որ ժամանակը միշտ պարփակված է նրանում: Ի դեպ, կարող եմ հավաստիացնել նաև, որ լսելու միջոցով ենք ընկալում ժամանակի ընթացքը` անցյալից մինչ ապագա: «Հնչյունությունը ժամանակ և իմաստ է», հիանալի է ասված:
I said at the beginning, we're losing our listening. Why did I say that? Well, there are a lot of reasons for this. First of all, we invented ways of recording -- first writing, then audio recording and now video recording as well. The premium on accurate and careful listening has simply disappeared. Secondly, the world is now so noisy, (Noise) with this cacophony going on visually and auditorily, it's just hard to listen; it's tiring to listen. Many people take refuge in headphones, but they turn big, public spaces like this, shared soundscapes, into millions of tiny, little personal sound bubbles. In this scenario, nobody's listening to anybody.
Սկզբում նշեցի, որ մենք կորցնում ենք լսելու ունակությունը: Իսկ ինչու՞ նշեցի: Դրա պատճառները շատ են: Առաջինը, ստեղծել ենք տեղեկատվությունը փաստագրելու միջոցներ` սկզբում գրելը, հետո ձայնագրումը, իսկ հիմա նաև տեսագրումը: Ուշադիր և ճշգրիտ լսելու արժեքը պարզապես անհետացել է: Երկրորդ, աշխարհն այժմ այնքան աղմկոտ է: (Աղմուկ) Այս աններդաշնակության պայմաններում, լսողական և տեսողական, պարզապես դժվար է լսել: Լսելը հոգնեցուցիչ է: Շատերն աղմուկից փրկություն են գտնում ականջակալներ կրելով: Սակայն նրանք այս մեծ հանրային տարածքը` ձայնային ընդհանուր տարածքը վերածում են միլիոնավոր աննշան ձայնային միավորների: Այս սցենարի դեպքում ոչ ոք մյուսին չի լսում:
We're becoming impatient. We don't want oratory anymore; we want sound bites. And the art of conversation is being replaced -- dangerously, I think -- by personal broadcasting. I don't know how much listening there is in this conversation, which is sadly very common, especially in the UK. We're becoming desensitized. Our media have to scream at us with these kinds of headlines in order to get our attention. And that means it's harder for us to pay attention to the quiet, the subtle, the understated.
Մենք անհամբեր ենք դառնում: Մենք այլևս պերճախոսություն չենք ցանկանում լսել, այլ հնչյունների պատառիկներ: Եվ զրույցի արվեստը, ըստ իս, վտանգավոր ձևով փոխարինվում է սեփական անձը ներկայացնելով: Չգիտեմ, թե որքան է լսելու բաժինը այսպիսի զրույցում, որը հաճախ է պատահում հատկապես Միացյալ Թագավորությունում: Մեր ընկալունակությունը թուլանում է: Լրատվամիջոցները այսպիսի ճչացող գլխագրերով են ստիպված գրավել մեր ուշադրությունը: Դա նշանակում է` մենք դժվարանում ենք ուշադրություն դարձնել նրբորեն, անուղղակիորեն կամ ոչ բացահայտորեն ասվածին:
This is a serious problem that we're losing our listening. This is not trivial, because listening is our access to understanding. Conscious listening always creates understanding, and only without conscious listening can these things happen. A world where we don't listen to each other at all is a very scary place indeed. So I'd like to share with you five simple exercises, tools you can take away with you, to improve your own conscious listening. Would you like that?
Այն, որ լսելու ունակությունը կորցնում ենք, լուրջ խնդիր է: Սա անկարևոր մանրուք չէ, քանի որ լսելը քայլ է դեպի հասկացողություն: Գիտակցաբար լսելը միշտ տանում է ըմբռնման: Եվ միայն չգիտակցված լսելու պարագայում կարող են այսպիսի բաներ պատահել. աշխարհը, որտեղ միմյանց բացարձակ չեն լսում, իսկապես սարսափելի վայր է: Այսպիսով, կցանկանայի ձեզ ներկայացնել հինգ պարզ վարժություն, մատչելի միջոցներ` բարելավելու ձեր գիտակցված լսողությունը: Կցանկանա՞ք:
Audience: Yes!
(Հանդիսատեսը` այո) Բարի:
Good. The first one is silence. Just three minutes a day of silence is a wonderful exercise to reset your ears and to recalibrate, so that you can hear the quiet again. If you can't get absolute silence, go for quiet, that's absolutely fine.
Առաջինը լռությունն է: Օրական գոնե երեք րոպե լռությունը հիանալի վարժանք է ականջները հանգստացնելու և վերալիցքավորվելու համար, որպեսզի կրկին կարողանաք ունկնդիր լինել լռությանը: Եթե չեք կարող բացարձակ լռության մեջ լինել, ապա գոնե անաղմուկ վայր ընտրեք, որը նույնպես ընդունելի է:
Second, I call this "the mixer." (Noise) So even if you're in a noisy environment like this -- and we all spend a lot of time in places like this -- listen in the coffee bar to how many channels of sound can I hear? How many individual channels in that mix am I listening to? You can do it in a beautiful place as well, like in a lake. How many birds am I hearing? Where are they? Where are those ripples? It's a great exercise for improving the quality of your listening.
Երկրորդ, սա ես ձայների խառնուրդ եմ անվանում Նույնիսկ եթե այսպիսի աղմկոտ միջավայրում եք գտնվում, իսկ մենք հաճախ ենք այսպիսի վայրերում լինում, ուշադրություն դարձրեք, թե օրինակ սրճարանում քանի աղբյուրից եք ձայն լսում: Այս խառնուրդի մեջ քանի՞ առանձին ձայն եք լսում: Նույնը կարելի է անել նաև մի գեղեցիկ վայրում,օրինակ լճի մոտ: Քանի՞ թռչունի ձայն եք լսում: Որտե՞ղ են դրանք: Որտեղի՞ց է գալիս կոհակների ձայնը: Հիանալի վարժանք է լսելու որակը լավացնելու համար:
Third, this exercise I call "savoring," and this is a beautiful exercise. It's about enjoying mundane sounds. This, for example, is my tumble dryer.
Երրորդ վարժությունն անվանում եմ ըմբոշխնում. գեղեցիկ վարժանք է: Խոսքն առօրյա ձայներից հաճույք ստանալու մասին է: Սա, օրինակ, իմ չորացուցիչն է
(Dryer)
(Չորացուցիչի ձայնը) Ասես վալս է.
It's a waltz -- one, two, three; one, two, three; one, two, three. I love it! Or just try this one on for size.
մեկ-երկու-երեք, մեկ-երկու-երեք: Ինձ իսկապես դուր է գալիս: Իսկ հապա մի սա փորձեք
(Coffee grinder)
(Սրճաղացի ձայն):
Wow! So, mundane sounds can be really interesting -- if you pay attention. I call that the "hidden choir" -- it's around us all the time.
Օ՜: Առօրյա ձայներն իսկապես հետաքրքիր են, եթե ուշադրություն դարձնեք: Դա անվանում եմ թաքնված երգչախումբ: Միշտ մեզ հետ է:
The next exercise is probably the most important of all of these, if you just take one thing away. This is listening positions -- the idea that you can move your listening position to what's appropriate to what you're listening to. This is playing with those filters. Remember I gave you those filters? It's starting to play with them as levers, to get conscious about them and to move to different places. These are just some of the listening positions, or scales of listening positions, that you can use. There are many. Have fun with that. It's very exciting.
Հաջորդ վարժանքը հավանաբար ամենից կարևորն է, եթե միայն դա հիշելու լինեք: Խոսքը լսելու շեշտադրումների մասին է` կարող եք ինքներդ ընտրություն կատարել լսելու այն, ինչը նպատակահարմար է կամ ինչը ցանկանում եք լսել: Սա այն ֆիլտրերի փորձարկմանն է վերաբերում: Հիշու՞մ եք այն ֆիլտրերը, որոնց օրինակները բերեցի սկզբում: Սկսեք որպես լծակներ փորձարկել դրանք, գիտակցված ընկալել և տեղափոխվել տարբեր տարածքներ: Սրանք լսելու դիրքերից կամ աստիճաններից մի քանիսն են միայն, որ կարող եք կիրառել: Այդպիսիք շատ կան: Հաճույք ստացեք դրանք օգտագործելուց: Շատ ոգևորիչ է:
And finally, an acronym. You can use this in listening, in communication. If you're in any one of those roles -- and I think that probably is everybody who's listening to this talk -- the acronym is RASA, which is the Sanskrit word for "juice" or "essence." And RASA stands for "Receive," which means pay attention to the person; "Appreciate," making little noises like "hmm," "oh," "OK"; "Summarize" -- the word "so" is very important in communication; and "Ask," ask questions afterwards.
Վերջում մի հապավում ներկայացնեմ: Կարող եք կիրառել լսելիս, հաղորդակցվելիս: Եթե այդ երկու դերերից մեկում եք, որն այս դեպքում վերաբերում է բոլորիդ, քանի որ լսում եք այս ելույթը: հապավումը կոչվում է RASA. սանսկրիտերենից թարգմանաբար նշանակում է կենսահյութ կամ էություն: RASA նշանակում է Ընկալել, այսինքն ուշադրություն դարձնել մարդուն, Գնահատել` արձագանքելով արտահայտչամիջոցներով, ինչպես` ըհը, այո, օ, բարի, Ամփոփել, «այսպիսով» բառը շատ կարևոր է հաղորդակցության մեջ, Հարցնել` վերջում հարցեր տվեք:
Now sound is my passion, it's my life. I wrote a whole book about it. So I live to listen. That's too much to ask for most people. But I believe that every human being needs to listen consciously in order to live fully -- connected in space and in time to the physical world around us, connected in understanding to each other, not to mention spiritually connected, because every spiritual path I know of has listening and contemplation at its heart.
Այպիսով, հնչյունը իմ կիրքն է, իմ կյանքը: Մի ամբողջ գիրք եմ գրել դրա մասին: Ապրում եմ լսելու համար: Իհարկե շատերից այդչափ նվիրում ակնկալելը չափազանց է: Սակայն հավատացած եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցաբար լսի լիարժեք ապրելու համար. ժամանակի ու տարածության մեջ մեզ շրջապատող ֆիզիկական աշխարհի հետ կապակցված լինելու, փոխըմբռնման շնորհիվ միմյանց հետ կապված լինելու համար: Էլ չեմ ասում հոգևոր կապվածության մասին, քանի որ իմ գիտեցած ցանկացած հոգևոր ճանապարհի հիմքում լսելն ու խորհելն է ընկած:
That's why we need to teach listening in our schools as a skill. Why is it not taught? It's crazy. And if we can teach listening in our schools, we can take our listening off that slippery slope to that dangerous, scary world that I talked about, and move it to a place where everybody is consciously listening all the time, or at least capable of doing it.
Այդ իսկ պատճառով մեր դպրոցներում լսելը պետք է դասավանդենք որպես հմտություն: Ինչու՞ այն չի դասավանդվում: Անհեթեթություն է: Եվ եթե լսելու հմտություններ սովորեցնենք մեր դպրոցներում, ապա լսելու անկման վտանգավոր միտումը և սարսափելի աշխարհի հավանականությունը կարող ենք կանխել և տեղափոխվել մեկ այլ իրողություն, որտեղ բոլորը միմյանց գիտակցաբար լսում են կամ առնվազն ունակ են այդ անելու:
Now, I don't know how to do that, but this is TED, and I think the TED community is capable of anything. So I invite you to connect with me, connect with each other, take this mission out. And let's get listening taught in schools, and transform the world in one generation to a conscious, listening world -- a world of connection, a world of understanding and a world of peace.
Չգիտեմ ինչպես դրան հասնել, սակայն սա TEDն է, իսկ TED-ի համայնքը ցանկացած բան անելու ներուժ ունի: Ուրեմն, հրավիրում եմ բոլորիդ միանալու ինձ, միանալու մեկմեկու` այս առաքելությունը ստանձնելու և դպրոցում դասավանդելու մեկ սերնդի աշխարհը փոխելով, լսող, փոխկապակցված, փոխըմբռնող և խաղաղ աշխարհ ստեղծելու համար: Շնորհակալ եմ, որ լսեցիք ինձ այսօր:
Thank you for listening to me today.
(Ծափահարություններ)
(Applause)