My name is Jonathan Zittrain, and in my recent work I've been a bit of a pessimist. So I thought this morning I would try to be the optimist, and give reason to hope for the future of the Internet by drawing upon its present.
Իմ անունը Ջոնաթան Զիթրեյն է, և իմ վերջին աշխատանքում ես մի փոքր վատատես էի։ Այնպես որ, որոշեցի այս առավոտ փորձել լավատես լինել, և հիմքեր տալ հուսալու ինտերնետի ապագայի համար ելնելով ներկա իրավիճակից:
Now, it may seem like there is less hope today than there was before. People are less kind. There is less trust around. I don't know. As a simple example, we could run a test here. How many people have ever hitchhiked? I know. How many people have hitchhiked within the past 10 years? Right. So what has changed? It's not better public transportation. So that's one reason to think that we might be declensionists, going in the wrong direction.
Կարող է թվալ, որ այսօր ավելի քիչ հույս կա քան երբևէ: Մարդիկ պակաս բարի են: Ավելի ու ավելի քիչ վստահություն կա: Չգիտեմ: Որպես օրինակ, կարող ենք մի փորձ անել: Ձեզանից քանի՞սն են երբևէ ավտոստոպով ճամփորդել։ Ձեզանից քանի՞սն են ավտոստոպով ճամփորդել վերջին 10 տարիների ընթացքում։ Տեսնում եք: Իսկ ի՞նչ է փոխվել: Հանրային երթևեկությունն ավելի լավը չի դարձել: Դա պատճառ է մտածելու, որ միգուցե մենք սխալ ուղի ենք բռնել։
But I want to give you three examples to try to say that the trend line is in fact in the other direction, and it's the Internet helping it along. So example number one: the Internet itself. These are three of the founders of the Internet. They were actually high school classmates together at the same high school in suburban Los Angles in the 1960s. You might have had a French club or a Debate club. They had a "Let's build a global network" club, and it worked out very well.
Բայց ես ցանկանում եմ երեք օրինակ բերել, ցույց տալու համար, որ տենդենցը իրականում հակառակ ուղղությամբ է, և այդ գործում օգնում է ինտերնետը: Օրինակ համար մեկ՝ ինտերնետն ինքնին։ Ահա ինտերնետի երեք հիմնադիրները։ Իրականում նրանք համադասարանցիներ են եղել Լոս Անջելեսի արվարձաններից մեկի դպրոցում 1960-ականներին։ Միգուցե դուք այցելել եք ֆրանսիական ակումբ կամ բանավեճերի ակումբ։ Նրանք այցելում էին «Եկեք կառուցենք գլոբալ ցանց» ակումբ, և այն բավականին հաջողություն ունեցավ։
They are pictured here for their 25th anniversary Newsweek retrospective on the Internet. And as you can tell, they are basically goof balls. They had one great limitation and one great freedom as they tried to conceive of a global network. The limitation was that they didn't have any money. No particular amount of capital to invest, of the sort that for a physical network you might need for trucks and people and a hub to move packages around overnight. They had none of that.
Այստեղ նրանք պատկերված են իրենց 25-րդ տարեդարձին Newsweek ամսագրի համար, որը հետադարձ հայացքով անդրադառնում է ինտերնետին։ Ինչպես տեսնում եք նրանք բավականին հիմար տեսք ունեն։ Նրանք ունեին մի մեծ սահմանափակում և մի մեծ ազատություն երբ փորձում էին ստեղծել գլոբալ ցանց։ Սահմանափակումն այն էր, որ նրանք գումար չունեին։ Նրանք չունեին որևէ կապիտալ` ներդում անելու համար, այդպիսի ֆիզիկական ցանց կառուցելու համար անհրաժեշտ են մեքենաներ և մարդիկ ինչպես նաև պահուստ, ուր կարելի է գիշերվա ընթացքում տեղափոխել փաթեթեներ։ Նրանք դրանցից որևէ մեկը չունեին։
But they had an amazing freedom, which was they didn't have to make any money from it. The Internet has no business plan, never did. No CEO, no firm responsible, singly, for building it. Instead, it's folks getting together to do something for fun, rather than because they were told to, or because they were expecting to make a mint off of it.
Բայց նրանք զարմանալիորեն ազատ էին, քանի որ ստիպված չէին գումար վաստակել։ Ինտերնետը բիզնես պլան չուներ, և երբևէ չի ունեցել։ Չկար ոչ մի տնօրեն, կամ ձեռնարկություն, որն ամբողջությամբ պատասխանատու լիներ նրա կառուցման համար։ Ընդհակառակը. մարդիկ հավաքվել են միասին մի բան անելու համար, հանուն զվարճանքի, և ոչ թե որովհետև նրանց այդպես է ասվել, կամ որովհետև նրանք գումար էին ուզում վաստակել։
That ethos led to a network architecture, a structure that was unlike other digital networks then or since. So unusual, in fact, that it was said that it's not clear the Internet could work. As late as 1992, IBM was known to say you couldn't possibly build a corporate network using Internet Protocol. And even some Internet engineers today say the whole thing is a pilot project and the jury is still out. (Laughter)
Այդ դավանանքը ստեղծեց ցանցային ճարտարապետություն` մի համակարգ, որը տարբերվում էր մինչ այդ և դրանից հետո գոյություն ունեցող թվային ցանցերից։ Իրականում այն այնքան տարօրինակ էր, որ շատերն ասում էին, որ պարզ չէ արդյոք ինտերնետը կաշխատի թե ոչ։ Նույնիսկ 1992թ․ IBM-ը հայտարարել էր, որ անհնար է կառուցել կորպորատիվ ցանց օգտագործելով IP պրոտոկոլը։ Եվ նույնիսկ այսօր որոշ համացանցային ինժեներներ ասում են, որ այդ ամենը պիլոտային նախագիծ է, և վերջնական վճիռը դեռ չի կայացվել։ (Ծիծաղ)
That's why the mascot of Internet engineering, if it had one, is said to be the bumblebee. Because the fur-to-wingspan ratio of the bumblebee is far too large for it to be able to fly. And yet, mysteriously, somehow the bee flies. I'm pleased to say that, thanks to massive government funding, about three years ago we finally figured out how bees fly. (Laughter) It's very complicated, but it turns out they flap their wings very quickly. (Laughter)
Այդ իսկ պատճառով համացանցային ճարտարագիտության թալիսմանը, եթե այն գոյություն ունենար, կլիներ իշամեղուն։ Քանի որ, իշամեղվի մարմնի և թևերի լայնության հարաբերությունն այնքան մեծ է որ այն չպիտի կարողանա թռնել: Եվ այնուամենայնիվ, անհասկանալի կերպով, մեղուն թռնում է։ Ուրախ եմ տեղեկացնել, որ կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ մոտ երեք տարի առաջ մենք վերջապես պարզեցինք թե ինչպես են մեղուները թռնում։ (Ծիծաղ) Շատ բարդ է, բայց պարզվում է, որ նրանք շատ արագ են թափահարում իրենց թևերը։ (Ծիծաղ)
So what is this bizarre architecture configuration that makes the network sing and be so unusual? Well, to move data around from one place to another -- again, it's not like a package courier. It's more like a mosh pit. (Laughter) Imagine, you being part of a network where, you're maybe at a sporting event, and you're sitting in rows like this, and somebody asks for a beer, and it gets handed at the aisle. And your neighborly duty is to pass the beer along, at risk to your own trousers, to get it to the destination.
Իսկ ո՞րն է այն տարօրինակ ճարտարապետական կառուցվածքը, որ ապահովում է ցանցի աշխատանքը և դարձնում այն այդքան արտասովոր։ Դե, համենայն դեպս այն ցանցի, որը տեղեկատվությունը տեղից տեղ է փոխադրում` դա նման չէ առաքիչով փաթեթների փոխադրմանը։ Այն ավելի նման է բեմի առջև իրար բախվելով պարելուն։ (Ծիծաղ) Պատկերացրեք, դուք այնպիսի մի ցանցի մաս եք որ մասնակցում է որևէ սպորտային միջոցառման։ Նստած եք այսպիսի մի շարքում, և ինչ-որ մեկը գարեջուր է խնդրում, և այն տրվում է բեմի մյուս կողմից։ Եվ ձեր, որպես հարևանի, պարտավորությունն է վտանգելով սեփական տաբատը, գարեջուրն առաջ փոխանցել, մինչ այն տեղ կհասնի:
No one pays you to do this. It's just part of your neighborly duty. And, in a way, that's exactly how packets move around the Internet, sometimes in as many as 25 or 30 hops, with the intervening entities that are passing the data around having no particular contractual or legal obligation to the original sender or to the receiver.
Որևէ մեկը ձեզ չի վճարում դա անելու համար: Այն պարզապես ձեր պարտքն է, որպես հարևան: Եվ, ինչ-որ տեղ փաթեթները հենց այդպես են տեղաշարժվում ինտերնետում, երբեմն փոխանցվելով 25-30 անգամ, և տեղեկատվությունը փոխանցող մասնակիցներից ոչ մեկ չունի որևէ պայմանագրային կամ իրավական պարտականություն, ուղարկողի կամ ստաղողի հանդեպ:
Now, of course, in a mosh pit it's hard to specify a destination. You need a lot of trust, but it's not like, "I'm trying to get to Pensacola, please." So the Internet needs addressing and directions. It turns out there is no one overall map of the Internet. Instead, again, it is as if we are all sitting together in a theater, but we can only see amidst the fog the people immediately around us. So what do we do to figure out who is where? We turn to the person on the right, and we tell that person what we see on our left, and vice versa. And they can lather, rinse, repeat. And before you know it, you have a general sense of where everything is.
Իհարկե, երբ դուք բեմի առջևում մարդկանց կույտի մեջ եք, դժվար է նշել հստակ նպատակակետ: Անհրաժեշտ է վստահություն, բայց դա նման չէ «Չէիք օգնի Պենսակոլա հասնել, խնդրում եմ»: Համացանցը կարիք ունի հասցեների և ուղղությունների: Պարզվում է, որ ինտերնետի մեկ ամբողջական քարտեզ գոյություն չունի: Դրա փոխարեն, մենք բոլորս կարծես թատրոնում նստած լինենք, և մառախուղի միջից կարող ենք տեսնել միայն, անմիջապես մեր շուրջը գտնվող մարդկանց: Ինչպես իմանալ, թե ով որտեղ է գտնվում: Մենք պտտվում ենք դեպի մեզնից աջ նստած անձնավորությանը, և ասում նրան թե ով է գտնվում մեր ձախ կողմում: Եվ հակառակը: Եվ այդպես շարունակավաբար: Եվ ահա արդեն դուք ընդհանուր պատկերացում ունեք, թե որտեղ է ամեն բան գտնվում:
This is how Internet addressing and routing actually work. This is a system that relies on kindness and trust, which also makes it very delicate and vulnerable. In rare but striking instances, a single lie told by just one entity in this honeycomb can lead to real trouble.
Համացանցում հասցեավորումը և երթուղման մեխանիզմները հենց այդպես են գործում։ Սա մի համակարգ է, որը հիմնված է բարյացկամության և վստահության վրա, ինչն էլ դարձնում է այն շատ նուրբ և խոցելի: Հազվադեպ բայց զարմանալի դեպքերում նույնիսկ մեկ կողմի փոխանցած սուտը այս մեղրախորիսխում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
So, for example, last year, the government of Pakistan asked its Internet service providers there to prevent citizens of Pakistan from seeing YouTube. There was a video there that the government did not like and they wanted to make sure it was blocked. This is a common occurrence. Governments everywhere are often trying to block and filter and censor content on the Internet.
Այսպես օրինակ, անցած տարի Պակիստանի կառավարությունը պահանջեց իր ինտերնետ պրովայդերներին արգելել Պակիստանի քաղաքացիներին YouTube դիտել: Կար մի տեսահոլովակ, որը կառավարության դուրը չէր գալիս, և նրանք ուզում էին համոզվել, որ այն արգելափակված է: Սա բավականին հաճախ հանդիպող պատմություն է: Ամենուր կառավարությունները հաճախ փորձում են արգելափակել և ֆիլտրել և գրաքննության ենթարկել ինտերնետում տեղադրված նյութը:
Well this one ISP in Pakistan chose to effectuate the block for its subscribers in a rather unusual way. It advertised -- the way that you might be asked, if you were part of the Internet, to declare what you see near you -- it advertised that near it, in fact, it had suddenly awakened to find that it was YouTube. "That's right," it said, "I am YouTube." Which meant that packets of data from subscribers going to YouTube stopped at the ISP, since they thought they were already there, and the ISP threw them away unopened because the point was to block it.
Բայց Պակիստանի պրովայդերներից մեկը որոշեց իր բաժանորդների ինտերնետն արգելափակել բավականին տարօրինակ կերպով։ Նա հայտարարեց... երբ իրենից պահանջվեց, համացանցի մի մասը լինելով, հայտնել թե ինչ է երևում մոտակայքում, այն հայտարարեց որ իր մոտակայքում, հանկարծակի հայտնաբերել է, ավելի ճիշտ, որ հենց ինքը YouTube-ն է։ «Ճիշտ այդպես», ասեց նա, «ես YouTube-ն եմ»։ Դա նշանակում էր, որ տեղեկատվության փաթեթները, որոնք բաժանորդներից YouTube էին գնում, մնում էին պրովայդերի մոտ, մտածելով, որ արդեն տեղ են հասել։ Իսկ պրովայդերը դրանք միանգամից դեն էր նետում, քանի որ նրա խնդիրը դրանց արգելափակումն էր։
But it didn't stop there. You see, that announcement went one click out, which got reverberated, one click out. And it turns out that as you look at the postmortem of this event, you have at one moment perfectly working YouTube. Then, at moment number two, you have the fake announcement go out. And within two minutes, it reverberates around and YouTube is blocked everywhere in the world. If you were sitting in Oxford, England, trying to get to YouTube, your packets were going to Pakistan and they weren't coming back.
Բայց պատմությունն այդտեղ չավարտվեց։ Քանի որ այդ հայտարարությունը մեկ քայլ առաջ գնաց, և քայլ առ քայլ առաջ գնալով տարածում ստացավ։ Եվ պարզվեց, որ երբ դիտենք այդ դեպքի վերլուծությունը, պարզ կդառնա որ մի պահ մենք ունենք աշխատող YouTube: Եվ հանկարծ հաջորդ պահին, հաղորդվում է այդ կեղծ հայտարարությունը։ Եվ երկու րոպեի ընթացքում այն տարածվում է, և YouTube-ը արգելափակվում է ամբողջ աշխարհում։ Եթե դուք նստած եք Օքսֆորդում, Անգլիայում, և փորձում եք մտնել YouTube, ձեր փաթեթեները գնում են Պակիստան և չեն վերադառնում։
Now just think about that. One of the most popular websites in the world, run by the most powerful company in the world, and there was nothing that YouTube or Google were particularly privileged to do about it. And yet, somehow, within about two hours, the problem was fixed. How did this happen?
Միայն մտածեք դրա մասին։ Դա աշխարհի ամենահանրաճանաչ կայքերից մեկն է, որը պատկանում է աշխարհի ամենահզոր կազմակերպությանը, սակայն ոչ YouTube-ը, ոչ էլ Google-ը արտոնություն չունեին այդ պարագայում որևէ բան անելու համար: Եվ չնայած դրան, մոտ երկու ժամում խնդիրը լուծվեց։ Ինչպե՞ս դա պատահեց։
Well, for a big clue, we turn to NANOG. The North American Network Operators Group, a group of people who, on a beautiful day outside, enter into a windowless room, at their terminals reading email and messages in fixed proportion font, like this, and they talk about networks. And some of them are mid-level employees at Internet service providers around the world. And here is the message where one of them says, "Looks like we've got a live one. We have a hijacking of YouTube! This is not a drill. It's not just the cluelessness of YouTube engineers. I promise. Something is up in Pakistan." And they came together to help find the problem and fix it.
Այդ հարցին պատասխանելու համար անդրադառնանք NANOG-ին, Հյուսիսամերիկյան ցանցային օպերատորների խմբին։ Սա այնպիսի մարդկանց խումբ է, որոնք, երբ դրսում հրաշալի օր է, մտնում են առանց պատուհանների սենյակ, նստում իրենց տերմինալների առջև կարդում էլ․ նամակներ և հաղորդագրություններ, ֆիքսված չափի տառատեսակով, ինչպիսին սա է, և խոսում են ցանցերի մասին։ Նրանցից ոմանք աշխատում են աշխարհի տարբեր ինտերնետ պրովայդեր կազմակերպություններում: Ահա այն հաղորդագրությունը, որում նրանցից մեկն ասում է, «Կարծես թե խնդիր ունենք։ YouTube-ն առևանգել են։ Սա ուսումնական նպատակով չէ արված, և ոչ էլ YouTube ինժեներների պատահական սխալ է։ Համոզված եմ, ինչ-որ բան այնպես չէ Պակիստանում։ Եվ նրանք բոլորը միավորվում են խնդիրը հայտնաբերելու և լուծելու համար։
So it's kind of like if your house catches on fire. The bad news is there is no fire brigade. The good news is random people apparate from nowhere, put out the fire and leave without expecting payment or praise. (Applause) I was trying to think of the right model to describe this form of random acts of kindness by geeky strangers. (Laughter) You know, it's just like the hail goes out and people are ready to help. And it turns out this model is everywhere, once you start looking for it.
Սա նման է նրան, երբ Ձեր տանը կրակ է բռնկվում։ Վատն այն է, որ հրշեջ ջոկատ չկա։ Լավն այն է, որ հայտնվում են պատահական մարդիկ, հանգցնում կրակը, և հեռանում առանց վճարի կամ գովասանքի ակնկալիքի։ (Ծափահարություններ) Ես փորձում էի անծանոթների կողմից այսպիսի պատահական բարի արարքները նկարագրելու ճիշտ մոդելը գտնել: (Ծիծաղ) Գիտեք, կարծես խնդիր է առաջանում, և մարդիկ պատրաստ են օգնել: Եվ երբ սկսում ես փնտրել, պարզվում է, որ, այս մոդելն ամենուր է։
Example number two: Wikipedia. If a man named Jimbo came up to you in 2001 and said, "I've got a great idea! We start with seven articles that anybody can edit anything, at any time, and we'll get a great encyclopedia! Eh?" Right. Dumbest idea ever. (Laughter) In fact, Wikipedia is an idea so profoundly stupid that even Jimbo never had it.
Օրինակ համար երկու՝ Վիքիփեդիա։ Եթե 2001թ․-ին Ջիմբո անունով մեկը մոտենար ձեզ և ասեր․ «Ես մի հրաշալի միտք ունեմ։ Մենք կսկսենք 17 հոդվածից, որոնք յուրաքանչյուր մարդ յուրաքանչյուր պահի կարող է խմբագրել, և մենք կունենանք հրաշալի հանրագիտարան։ Հը՞»: Իհարկե։ Աշխարհի ամենահիմար միտքն է։ (Ծիծաղ) Իրականում, Վիքիփեդիայի միտքն այնքան հիմար է, որ նույնիսկ Ջիմբոյի մտքով այն չի անցել։
Jimbo's idea was for Nupedia. It was going to be totally traditional. He would pay people money because he was feeling like a good guy, and the money would go to the people and they would write the articles. The wiki was introduced so others could make suggestions on edits -- as almost an afterthought, a back room. And then it turns out the back room grew to encompass the entire project.
Ջիմբոյի մտահղացումը Նուպեդիան էր։ Այն պիտի ամբողջովին ավանդական լիներ։ Նա մարդկանց գումար կվճարեր, որովհետև նա լավ մարդ էր, և մարդիկ գումար կստանային և հոդվածներ կգրեին։ Վիքին ստեղծվեց, որպեսզի մյուսները կարողանան խմբագրական առաջարկներ անել, համարյա որպես ուշացած մտքերի համար մի սենյակ։ Իսկ ապա այնպես ստացվեց, որ սենյակը մեծացավ և ընդգրկեց ամբողջ նախագիծը։
And today, Wikipedia is so ubiquitous that you can now find it on Chinese restaurant menus. (Laughter) I am not making this up. (Laughter) I have a theory I can explain later. Suffice it to say for now that I prefer my Wikipedia stir-fried with pimentos. (Laughter)
Եվ այսօր Վիքիփեդիան այնքան համատարած է, որ դուք կարող եք գտնել այն չինական ռեստորանների ճաշացուցակներում։ (Ծիծաղ) Ես սա չեմ հնարում։ (Ծիծաղ) Մի տեսություն ունեմ, որը կարող եմ հետո բացատրել։ Հիմա պարզապես ասեմ, որ նախընտրում եմ իմ Վիքիփեդիան կարմիր պղպեղով տապակված։ (Ծիծաղ)
But now, Wikipedia doesn't just spontaneously work. How does it really work? It turns out there is a back room that is kind of windowless, metaphorically speaking. And there are a bunch of people who, on a sunny day, would rather be inside and monitoring this, the administrator's notice board, itself a wiki page that anyone can edit. And you just bring your problems to the page. It's reminiscent of the description of history as "one damn thing after another," right?
Բայց Վիքիփեդիան ինքն իրենով չի աշխատում։ Ինչպե՞ս է այն իրականում աշխատում։ Պարզվում է, կա մի սենյակ, որը չունի պատուհան, փոխաբերական իմաստով։ Եվ կա մարդկանց մի խումբ, որոնք արևոտ օրերին, նախընտրում են նստել ներսում և վերահսկել ադմինիստրատորի ծանուցումների էջը, որն ինքնին վիքի էջ է, որը յուրաքանչյուրը կարող է խմբագրել։ Եվ մարդիկ այդ էջի վրա նկարագրում են առաջացած խնդիրները։ Այն հիշեցնում է պատմության սահմանումը՝ «մի անիծյալ բան մյուսի հետևից», այնպես չէ՞։
Number one: "Tendentious editing by user Andyvphil." Apologies, Andyvphil, if you're here today. I'm not taking sides. "Anon attacking me for reverting." Here is my favorite: "A long story." (Laughter) It turns out there are more people checking this page for problems and wanting to solve them than there are problems arising on the page.
Համար մեկ․ «Միտումնավոր խմբագրում Andyvphil օգտվողի կողմից»։ Ներիր ինձ, Andyvphil, եթե այսօր այստեղ ես։ Ես ոչ մեկին չեմ պաշտպանում։ «Անոնիմ ինչ-որ մեկը հարձակվում է ինձ վրա փոփոխությունը չընդունելու պատճառով»։ Այս մեկն ամենաշատն եմ սիրում․ «Երկար պատմություն»։ (Ծիծաղ) Պարզվում է, որ ավելի շատ մարդ է ստուգում թե արդյոք կայքում խնդիրներ կան, և ցանկանում դրանք լուծել քան իրական խնդիրների թիվն է:
And that's what keeps Wikipedia afloat. At all times, Wikipedia is approximately 45 minutes away from utter destruction. Right? There are spambots crawling it, trying to turn every article into an ad for a Rolex watch. (Laughter) It's this thin geeky line that keeps it going. Not because it's a job, not because it's a career, but because it's a calling. It's something they feel impelled to do because they care about it.
Եվ հենց դա է Վիքիփեդիան ջրի երեսին պահում: Բոլոր ժամանակներում, Վիքիփեդիան մոտ 45 րոպե է հեռու ամբողջական կործանումից: Այդպես չէ: Ավտոմատացված սփամի ծրագրերը փորձում են յուրաքանչյուր հոդված Ռոլեքս ժամացույցի գովազդի վերածել։ (Ծիծաղ) Վիքին գոյություն ունի այդ մարդկանց շնորհիվ, որոնք պահպանում են այն: Ոչ թե որովհետև դա աշխատանք է: Ոչ թե որովհետև դա մասնագիտություն է, այլ որովհետև դա կոչում է: Դա մի բան է, որ նրանք պարտավորված են զգում անել, որովհետև այն կարևոր է նրանց համար:
They even gather together in such groups as the Counter-Vandalism Unit -- "Civility, Maturity, Responsibility" -- to just clean up the pages. It does make you wonder if there were, for instance, a massive, extremely popular Star Trek convention one weekend, who would be minding the store? (Laughter)
Նրանք նույնիսկ համախմբվում են այնպիսի խմբերում, ինչպիսին է «Քաղաքավարություն, չափահասություն, պատասխանատվություն» վանդալիզմի դեմ խումբն է, որի նպատակն է մաքուր պահել էջերը: Իհարկե հարց է առաջանում, եթե օրինակ, չափազանց սիրված Star Trek-ի հսկա մի փառատոն տեղի ունենա, ո՞վ պիտի խանութին հետևի: (Ծիծաղ)
So what we see -- (Laughter) what we see in this phenomenon is something that the crazed, late traffic engineer Hans Monderman discovered in the Netherlands, and here in South Kensington, that sometimes if you remove some of the external rules and signs and everything else, you can actually end up with a safer environment in which people can function, and one in which they are more human with each other. They're realizing that they have to take responsibility for what they do. And Wikipedia has embraced this.
Մենք տեսնում ենք, (Ծիծաղ) Այս երևույթում մենք տեսնում ենք նույնը, ինչ ճանապարհի երթևկության մի խենթ նախագծող Հանս Մոնդերմանը հայտնաբերել էր Նիդերլանդներում և այստեղ Հարավային Քենսինքթոնում, որ երբեմն, երբ հեռացնում ենք արտաքին կանոնները, նշանները և մնացած ամեն բան, մենք իրականում ունենում ենք շատ ավելի ապահով միջավայր, որտեղ մարդիկ կարող են գործել, և ավելի մարդկային գտնվել մեկը մյուսի հանդեպ: Նրանք գիտակցում են, որ պիտի պատասխանատու լինեն իրենց արարքների համար: Եվ Վիքիփեդիան որդեգրել է այդ մոտեցումը:
Some of you may remember Star Wars Kid, the poor teenager who filmed himself with a golf ball retriever, acting as if it were a light saber. The film, without his permission or even knowledge at first, found its way onto the Internet. Hugely viral video. Extremely popular. Totally mortifying to him.
Ձեզանից ոմանք միգուցե կհիշեն Star Wars-ի պատանուն, խեղճ պատանին, որ նկարահանել էր իրեն գոլֆի գնդակի մականով խաղալիս այնպես կարծես այն լուսային թուր լինի: Ֆիլմն, առանց իր թույլտվության և սկզբնական շրջանում նույնիսկ առանց իր իմացության հայտնվեց համացանցում: Այն վիրուսային հոլովակ դարձավ, և հսկայական տարածում ստացավ: Ստորացուցիչ էր տղայի համար։
Now, it being encyclopedic and all, Wikipedia had to do an article about Star Wars Kid. Every article on Wikipedia has a corresponding discussion page, and on the discussion page they had extensive argument among the Wikipedians as to whether to have his real name featured in the article. You could see arguments on both sides. Here is just a snapshot of some of them. They eventually decided -- not unanimously by any means -- not to include his real name, despite the fact that nearly all media reports did. They just didn't think it was the right thing to do. It was an act of kindness.
Լինելով հանրագիտարան, Վիքիփեդիան պարտավոր էր ունենալ Star Wars պատանու մասին հոդված: Վիքիփեդիայի յուրաքանչյուր հոդված ունի համապատասխան քննարկումների էջ: Եվ քննարկման էջի վրա, Վիքիփեդիականները մի հսկայական բանավեճ ծավալեցին, հոդվածում տղայի իրական անունը նշելու խնդրի շուրջ: Երկու կողմերն էլ ունեին փաստարկներ: Ահա դրանցից մի քանիսը: Վերջ ի վերջո որոշվեց, իհարկե դա միաձայն որոշում չէր, չներառել տղայի իրական անունը, չնայած նրան, որ համարյա բոլոր լրագրողներն ընդգրկել էին նրա անունը: Նրանք պարզապես չէին կարծում, որ դա ճիշտ կլինի: Դա բարության դրսևորում էր:
And to this day, the page for Star Wars Kid has a warning right at the top that says you are not to put his real name on the page. If you do, it will be removed immediately, removed by people who may have disagreed with the original decision, but respect the outcome and work to make it stay because they believe in something bigger than their own opinion. As a lawyer, I've got to say these guys are inventing the law and stare decisis and stuff like that as they go along.
Եվ մինչ այսօր, Star Wars պատանու էջը աջ վերևի մասում ունի զգուշացում, որն ասում է, որ չի կարելի ընդգրկել նրա իրական անունը: Եթե դուք նշեք այն, անունն անմիջապես կհեռացվի, մարդկանց կողմից, որոնք միգուցե և համաձայն չէին նախնական որոշման հետ, բայց հարգում են վերջնական արդյունքը, և աշխատում են պահպանել այն, որովհետև նրանք հավատում են, որ սեփական կարծիքից զատ ավելի կարևոր բան կա: Որպես իրավաբան պիտի ասեմ, որ այս մարդիկ այս ընթացքում ստեղծում են օրենք, նախադեպային որոշումներ և նման բաներ։
Now, this isn't just limited to Wikipedia. We see it on blogs all over the place. I mean, this is a 2005 Business Week cover. Wow. Blogs are going to change your business. I know they look silly. And sure they look silly. They start off on all sorts of goofy projects.
Սա չի սահմանափակվում միայն Վիքիփեդիայի օրինակով։ Մենք տեսնում ենք դա ամենուր` բլոգերի օրինակով։ Սա 2005 Business Week-ի շապիկն է։ Բլոգերը փոխելու են ձեր բիզնեսը։ Գիտեմ դրանք հիմար տեսք ունեն: Վստահաբար դրանք հիմար տեսք ունեն։ Դրանք օգտագործվում են տարբեր տեսակի ցանցառ նախագծերի համար։
This is my favorite goofy blog: Catsthatlooklikehitler.com. (Laughter) You send in a picture of your cat if it looks like Hitler. (Laughter) Yeah, I know. Number four, it's like, can you imagine coming home to that cat everyday? (Laughter)
Սա իմ ամենասիրելի ցանցառ բլոգն է Catsthatlooklikehitler.com. (Ծիծաղ) Դուք ուղարկում եք ձեր կատվի նկարը, եթե այն նման է Հիտլերին: (Ծիծաղ) Գիտեմ: Համար չորսը.. կարող եք պատկերացնել ամեն օր տուն գնալ այդ կատվի մոտ: (Ծիծաղ)
But then, you can see the same kind of whimsy applied to people. So this is a blog devoted to unfortunate portraiture. This one says, "Bucolic meadow with split-rail fence. Is that an animal carcass behind her?" (Laughter) You're like, "You know? I think that's an animal carcass behind her."
Դուք կարող եք տեսնել նույն տարօրինակ գաղափարները կիրառված նաև մարդկանց հանդեպ։ Ահա սա մի բլոգ է նվիրված անհաջող դիմանկարներին։ Այս մեկն ասում է, «Հովվերգական մարգագետին երկփեղկանի ցանկապատով։ Նրա հետևում կենդանու դիակ է՞»: (Ծիծաղ) Դուք էլ ասում եք, «Գիտեք, կարծում եմ դա կենդանու դիակ է նրա հետևում»:
And it's one after the other. But then you hit this one. Image removed at request of owner. That's it. Image removed at request of owner. It turns out that somebody lampooned here wrote to the snarky guy that does the site, not with a legal threat, not with an offer of payment, but just said, "Hey, would you mind?" The person said, "No, that's fine."
Եվ այդպես, մեկը մյուսի հետևից: Բայց այնուհետև տեսնում եք հետևյալը. նկարը հեռացված է սեփականատիրոջ խնդրանքով: Այդքան բան: Նկարը հեռացված է սեփականատիրոջ խնդրանքով: Պարզվում է, որ ինչ-որ մեկը, ում ծաղրել են այս կայքում, գրել է կայքը վարող անձին, և ոչ թե սպառնացել է կամ գումար առաջարկել, այլ պարզապես ասել, «Դեմ չե՞ս լինի»: Անձն էլ պատասխանել է՝ իհարկե ոչ։
I believe we can build architectures online to make such human requests that much easier to do, to make it possible for all of us to see that the data we encounter online is just stuff on which to click and paste and copy and forward that actually represents human emotion and endeavor and impact, and to be able to have an ethical moment where we decide how we want to treat it.
Ես հավատում եմ, որ մենք կարող ենք կառուցել առցանց ճարտարապետություն, որը կնպաստի նրան, որ այսպիսի մարդկային խնդրանքները շատ ավելի դյուրին լինեն, և որը հնարավոր կդարձնի մեզ տեսնել որ տեղեկատվությունը, որի հետ մենք առընչվում ենք ցանցում, ուղղակի բաներ են, որ մենք կարող ենք, ընդօրինակել կամ ուղարկել մյուսներին, ինչն իրականում պատկերում է մարդկային զգացմունքներ, ջանք և ազդեցություն, և բարոյագիտական մոտեցում ցուցաբերել կարողանալու համար, երբ մենք որոշում ենք կայացնում ինչպես վարվել այդ տեղեկատվության հետ։
I even think it can go into the real world. We can end up, as we get in a world with more censors -- everywhere there is something filming you, maybe putting it online -- to be able to have a little clip you could wear that says, "You know, I'd rather not." And then have technology that the person taking the photo will know later, this person requested to be contacted before this goes anywhere big, if you don't mind. And that person taking the photo can make a decision about how and whether to respect it.
Ես նույնիսկ կարծում եմ, որ սա կարող է կիրառվել իրական աշխարհում։ Հնարավոր է, որ գրաքննությունն ավելի մեծ չափերի հասնի, ամեն ուր նկարահանող սարքավորումներ կան, միգուցե այնհուհետև այդ ամենը հայտնվում է համացանցում: Եվ մենք կարող ենք ունենալ մի փոքրիկ կրծքանշան, որի վրա գրված կլինի, «Գիտեք, ես չէի ցանկանա»: Եվ այնուհետև ունենալ տեխնոլոգիա, որի միջոցով, լուսանկարողը կարող է իմանալ, որ այս անձը խնդրել է կապնվել իր հետ, մինչ իր նկարը տարածում կստանա, եթե դեմ չեք: Եվ լուսանկարողը կարող է որոշում կայացնել, թե արդյոք հաշվի առնել խնդրանքը և ինչպես դա անել:
In the real world, we see filtering of this sort taking place in Pakistan. And we now have means that we can build, like this system, so that people can report the filtering as they encounter it. And it's no longer just a "I don't know. I couldn't get there. I guess I'll move on," but suddenly a collective consciousness about what is blocked and censored where online. In fact, talk about technology imitating life imitating tech, or maybe it's the other way around.
Իրական աշխարհում մենք տեսնում ենք նման ֆիլտրում, որը տեղի է ունենում Պակիստանում: Եվ այժմ մենք հնարավորություն ունենք կառուցել այնպիսի համակարգ, որտեղ մարդիկ կարող են զեկուցել ֆիլտրման մասին, երբ հանդիպում են այն: Սա այլևս պարզապես «Չգիտեմ: Չկարողացա այնտեղ հասնել: Անցնեմ առաջ» չէ, այլ ուղղակի դառնում է կոլեկտիվ գիտակցություն, ցանցում արգելափակված և գրաքննության ենթարկված նյութի մասին: Իրականում, կարծես տեխնոլոգիան ընդօրինակում է կյանքը, որն ընդօրինակում է տեխնոլոգիան, կամ հակառակը:
An NYU researcher here took little cardboard robots with smiley faces on them, and a motor that just drove them forward and a flag sticking out the back with a desired destination. It said, "Can you help me get there?" Released it on the streets of Manhattan. (Laughter) They'll fund anything these days. Here is the chart of over 43 people helping to steer the robot that could not steer and get it on its way, from one corner from one corner of Washington Square Park to another.
Նյու-Յորքի համալսարանի մի հետազոտող պատրաստել էր ստվարաթղթից փոքրիկ ռոբոտներ, որոնց վրա պատկերված էին դեմքեր, և որոնք ունեին շարժիչ, որն էլ նրանց առաջ էր տանում, ինչպես նաև մի դրոշակ որտեղ նշված էր նպատակակետը: Այնտեղ գրված էր. «Կարո՞ղ եք օգնել ինձ տեղ հասնել»։ Այն բաց էր թողված Մանհեթենի փողոցներում: (Ծիծաղ) Այսօր ամեն ինչ ֆինանսավորում են: Ահա մի դիագրամ, որը ցույց է տալիս ավելի քան 43 մարդկանց, որոնք օգնել են ռոբոտին առաջ գնալ, երբ այն չէր կարող շարժվել, և ճիշտ ուղու վրա դնել, Վաշինգտոնի Սքուեր պուրակի մի անկյունից մյուսը հասնելու համար։
That leads to example number three: hitchhiking. I'm not so sure hitchhiking is dead. Why? There is the Craigslist rideshare board. If it were called the Craigslist hitchhiking board, tumbleweeds would be blowing through it. But it's the rideshare board, and it's basically the same thing. Now why are people using it? I don't know. Maybe they think that, uh, killers don't plan ahead? (Laughter) No. I think the actual answer is that once you reframe it, once you get out of one set of stale expectations from a failed project that had its day, but now, for whatever reason, is tarnished, you can actually rekindle the kind of human kindness and sharing that something like this on Craigslist represents.
Որը բերում է մեզ օրինակ համար երեքին․ ավտոստոպով ճամփորդությանը։ Ես չեմ կարծում, որ ավտոստոպով ճամփորդությունն անցյալում է։ Ինչու՞։ Գոյություն ունի Craigslist ուղևորությունների տախտակ։ Եթե այն կոչվեր Craigslist ավտոստոպով ճամփորդությունների տախտակ, հավանաբար այնտեղ մոլախոտներ կաճեին։ Բայց դա ուղևորություններ համատեղելու տախտակ է, և սկզբունքորեն նույն բանն է։ Ինչու՞ են մարդիկ այն օգտագործում։ Չգիտեմ։ Միգուցե նրանք կարծում են, որ մարդասպանները նախօրոք չեն պլանավորում։ (Ծիծաղ) Չէ։ Իրականում կարծում եմ, որ երբ դուք վերափոխում եք մի բան, երբ ազատվում եք ծրագրի հին սպասելիքներից, մի ձախողված ծրագիր, որը հաջողակ է եղել անցյալում, բայց այժմ ինչ-որ պատճարով իր դարն ապրել է, դուք իրականում կարող եք վերածնել այնպիսի մարդկային բարիություն և մասնակցություն, որ հանդիպում է Craigslist-ում։
And then you can highlight it into something like, yes, CouchSurfing.org. CouchSurfing: one guy's idea to, at last, put together people who are going somewhere far away and would like to sleep on a stranger's couch for free, with people who live far away, and would like someone they don't know to sleep on their couch for free. It's a brilliant idea. It's a bee that, yes, flies.
Եվ այնուհետև դուք կարող եք վերափոխել այն ենթադրենք, CouchSurfing.org-ի։ CouchSurfing.org-ը մեկ երիտասարդի գաղափար է, միավորել մարդկանց, որոնք հեռու մի տեղ են ճամփորդում և կցանկանային անվճար գիշերել որևէ անծանոթի տանը, այն մարդկանց հետ, որոնք հեռու մի տեղում են ապրում, և ցանկանում են անվճար օթևան տրամադրել որևէ անծանոթի: Դա հրաշալի միտք է: Դա մեղու է, որը թռնում է:
Amazing how many successful couch surfings there have been. And if you're wondering, no, there have been no known fatalities associated with CouchSurfing. Although, to be sure, the reputation system, at the moment, works that you leave your report after the couch surfing experience, so there may be some selection bias there. (Laughter)
Զարմանալի է, թե քանի հաջողակ օրինակներ են եղել: Եվ եթե ցանկանում եք իմանալ, CouchSurfing-ի հետ առչություն ունեղող ոչ մի հայտնի մահվան դեպք չի գրանցվել: Չնայած ներկայումս գնահատման համակարգն այնպիսին է, որ դուք գրանցում եք Ձեր կարծիքը միայն փորձից հետո: Այնպես որ, հնարավոր է, որ այստեղ կանխակալ ընտրության խնդիր կա: (Ծիծաղ)
So, my urging, my thought, is that the Internet isn't just a pile of information. It's not a noun. It's a verb. And when you go on it, if you listen and see carefully and closely enough, what you will discover is that that information is saying something to you. What it's saying to you is what we heard yesterday, Demosthenes was saying to us. It's saying, "Let's march." Thank you very much. (Applause)
Այսպիսով, իմ համոզմունքը, իմ միտքն այն է, որ համացանցը տեղեկատվության կույտ չէ: Այն գոյական չէ: Այն բայ է: Եվ երբ դուք օգտվում եք դրանից, եթե ականջ դնեք և բավականին ուշադիր նայեք, դուք կհայտնաբերեք, որ այդ տեղեկատվությունը ինչ-որ բան է ասում ձեզ: Այն ասում է նույնն ինչ երեկ Դեմեսթենեսն էր ասում: Այն ասում է. «Եկեք առաջ քայլենք»։ Շատ շնորհակալություն: (Ծափահարություններ)