In my industry, we believe that images can change the world. Okay, we're naive, we're bright-eyed and bushy-tailed. The truth is that we know that the images themselves don't change the world, but we're also aware that, since the beginning of photography, images have provoked reactions in people, and those reactions have caused change to happen.
Իմ ոլորտում մենք հավատում ենք, որ լուսանկարները կարող են փոխել աշխարհը: Լավ, ընդունենք, որ մենք միամիտ ենք, լավատես ու եռանդով լի։ Ճշմարտությունն այն է, որ մենք գիտենք, որ պատկերներն իրենք չեն փոխում աշխարհը, բայց նաև գիտենք, որ լուսանկարչության սկիզբ առնելուց ի վեր նկարները մարդկանց մոտ առաջացրել են որոշակի արձագանք և այդ արձագանքը փոփոխությունների պատճառ է հանդիսացել:
So let's begin with a group of images. I'd be extremely surprised if you didn't recognize many or most of them. They're best described as iconic: so iconic, perhaps, they're cliches. In fact, they're so well-known that you might even recognize them in a slightly or somewhat different form.
Եկեք սկսենք մի խումբ նկարներից: Ես շատ կզարմանամ եթե Ձեզ ճանաչելի չլինեն դրանցից շատերը: Դրանք լավագույնս նկարագրվում են որպես նշանակալի նկարներ, այնքան նշանակալի, որ կարծես համընդհանուր չափորոշիչ լինեն: Իրականում դրանք այնքան ճանաչված են, որ դուք նույնիսկ կճանաչեք դրանք անգամ թեթևակի ձևափոխված:
(Laughter)
(Ծիծաղ)
But I think we're looking for something more. We're looking for something more. We're looking for images that shine an uncompromising light on crucial issues, images that transcend borders, that transcend religions, images that provoke us to step up and do something -- in other words, to act. Well, this image you've all seen. It changed our view of the physical world. We had never seen our planet from this perspective before. Many people credit a lot of the birth of the environmental movement to our seeing the planet like this for the first time -- its smallness, its fragility.
Բայց կարծում եմ, մենք ինչ-որ առավել կարևոր բան ենք փնտրում: Մենք փնտրում ենք ավելին: Մենք փնտրում ենք նկարներ, որոնք «անզիջող» լույս են շողարձակում կարևորագույն հարցերի վրա, պատկերներ, որոնք վեր են բոլոր տեսակ սահմաններից, բոլոր կրոններից, պատկերներ, որոնք դրդում են մեզ մի քայլ առաջ գնալ և ինչ-որ բան անել, այլ բառերով ասած` գործել: Ահա այս պատկերը դուք բոլորդ տեսել եք: Այն փոխել է ֆիզիկական աշխարհի մասին մեր պատկերացումները: Մենք երբեք չէինք տեսել մեր մոլորակը այս տեսանկյունից։ Շատ մարդիկ հավատում են, որ շրջակա միջավայրի պահպանության շարժման գործում դեր է ունեցել մեր մոլորակը առաջին անգամ այսպիսին տեսնելը, նրա փոքրությունը և քնքշությունը:
Forty years later, this group, more than most, are well aware of the destructive power that our species can wield over our environment. And at last, we appear to be doing something about it. This destructive power takes many different forms. For example, these images taken by Brent Stirton in the Congo. These gorillas were murdered, some would even say crucified, and unsurprisingly, they sparked international outrage. Most recently, we've been tragically reminded of the destructive power of nature itself with the recent earthquake in Haiti.
40 տարի անց, այս խումբը, ավելի քան մյուսները, լավ ծանոթ են մեր տեսակի այն կործանիչ ուժին, որը կարող է ազդեցություն ունենալ շրջապատող միջավայրի վրա: Եվ վերջապես, պարզվում է, որ մենք ինչ-որ բան անում ենք դրա համար: Այս կործանիչ ուժն ընդունում է շատ տարբեր տեսքեր: Օրինակ, այս լուսանկարներն արվել են Բրենթ Սթիրթոնի կողմից Կոնգոյում այս գորիլաները սպանվել, ոմանք նույնիսկ կասեն խաչվել են և զարմանալի չէ, որ այն վրդովմունք առաջացրեց միջազգային հանրության մոտ: Բավական վերջերս, մեզ ողբերգական հետևանքներով հիշեցվեց հենց բնության կործանիչ ուժի մասին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի օրինակով:
Well, I think what is far worse is man's destructive power over man. Samuel Pisar, an Auschwitz survivor, said, and I'll quote him, "The Holocaust teaches us that nature, even in its cruelest moments, is benign in comparison with man, when he loses his moral compass and his reason."
Իմ կարծիքով շատ ավելի վատ է, երբ հենց մարդու կործանարար ուժն ուղղված է մարդու դեմ: Սամուել Պիսարը, որ փրկվել է Աուշվիցից, ասել է, մեջբերում եմ. «Հոլոքոսթը ուսուցանում է մեզ, որ բնությունը նույնիսկ ամենադաժան պահերին, առավել բարեգութ է` համեմատած մարդու հետ, երբ նա կորցնում է իր բարոյականությունը և բանականությունը»:
There's another kind of crucifixion. The horrifying images from Abu Ghraib as well as the images from Guantanamo had a profound impact. The publication of those images, as opposed to the images themselves, caused a government to change its policies. Some would argue that it is those images that did more to fuel the insurgency in Iraq than virtually any other single act. Furthermore, those images forever removed the so-called moral high ground of the occupying forces.
Խաչելու մեկ այլ տեսակ էլ կա: Աբու-Գրեյբի ահասարսուռ պատկերները, ինչպես նաև Գվատեմալայում արված նկարները, ունեցան մեծ ազդեցությունը: Այդ նկարների հրապարակումը ոչ թե նկարներն ինքնին, ստիպեցին կառավարությանը քաղաքականություն փոխել: Ոմանք կարող են վիճել, որ հենց այդ նկարները ավելի շատ ապստամբություններ բորբոքեցին Իրաքում քան ցանկացած այլ գործողություն: Ավելին, այդ նկարները հավերժ վերացրեցին օկուպացիոն ուժերի, այսպես կոչված, բարձր բարոյականության պատկերը:
Let's go back a little. In the 1960s and 1970s, the Vietnam War was basically shown in America's living rooms day in, day out. News photos brought people face to face with the victims of the war: a little girl burned by napalm, a student killed by the National Guard at Kent State University in Ohio during a protest. In fact, these images became the voices of protest themselves.
Եկեք մի փոքր հետ գնանք: 1960-ականներին և 1970-ականներին, Վիետնամի պատերազմը ամեն օր ցուցադրվում էր ամերիկյան հյուրասենյակների հեռուստաէկրաններից: Նորություններում տպագրված նկարների միջոցով մարդիկ դեմ առ դեմ հանդիպում էին պատերազմի զոհերին, վառված մի աղջնակի, Օհայոում Կենթի պետական համալսարանում բողոքի ակցիայի ժամանակ զինվորի կողմից սպանված մի ուսանողի: Իրականում, այս նկարներն իրենք հանդիսանում են բողոքի ձայներ:
Now, images have power to shed light of understanding on suspicion, ignorance, and in particular -- I've given a lot of talks on this but I'll just show one image -- the issue of HIV/AIDS. In the 1980s, the stigmatization of people with the disease was an enormous barrier to even discussing or addressing it. A simple act, in 1987, of the most famous woman in the world, the Princess of Wales, touching an HIV/AIDS infected baby did a great deal, especially in Europe, to stop that. She, better than most, knew the power of an image.
Այժմ, նկարներն ուժ ունեն սփռել իմացության լույս մեր կասկածների, անիրազեկության և հատկապես ... ես բազմիցս խոսել եմ սրա մասին, բայց ընդամենը մի նկար ցույց կտամ... ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի մասին: 1980-ականներին այս վարակով տառապողները շատ մեծ արգելքների էին հանդիպում նույնիսկ այդ հարցի քննարկման և հասցեագրման հարցում: 1987-ին աշխարհի ամենահայտնի կնոջ Ուելսի արքայադստեր պարզ գործողությունը, այն է․ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված երեխային ձեռքով հպումը, մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց վերաբերմունքը փոխելու գործում, հատկապես Եվրոպայում: Նա, առավել քան ինչ-որ մեկը, գիտեր պատկերի ազդեցության ուժի մասին:
So when we are confronted by a powerful image, we all have a choice: We can look away, or we can address the image. Thankfully, when these photos appeared in The Guardian in 1998, they put a lot of focus and attention and, in the end, a lot of money towards the Sudan famine relief efforts. Did the images change the world? No, but they had a major impact. Images often push us to question our core beliefs and our responsibilities to each other. We all saw those images after Katrina, and I think for millions of people they had a very strong impact. And I think it's very unlikely that they were far from the minds of Americans when they went to vote in November 2008.
Այսպիսով, երբ մենք հանդիպում ենք հզոր պատկերի, մենք բոլորս ընտրություն ունենք: Մենք կարող ենք շրջվել, կամ կարող ենք վերաիմաստավորել պատկերը: Բարեբախտաբար, երբ այս լուսանկարները հայտնվեցին the Guardian ամսագրում 1998-ին, նրանք բավական մեծ ուշադրություն գրավեցին, և ի վերջո գումար հավաքվեց Սուդանի քաղցած բնակչության համար: Արդյո՞ք նկարները փոխեցին աշխարհը: Ոչ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեցան: Նկարները հաճախ ստիպում են մեզ վերանայել մեր սկզբունքային համոզմունքները և միմյանց հանդեպ մեր պարտավորությունները: Բոլորս տեսել ենք Կատրին փոթորիկի նկարները և կարծում եմ միլիոնավոր մարդկանց համար նրանք ունեցան շատ մեծ ազդեցություն, և կարծում եմ քիչ հավանական է, որ դրանք ջնջվել էին ամերիկացիների հիշողությունից, երբ նրանք գնում էին 2008-ի նոյեմբերի քվեարկության:
Unfortunately, some very important images are deemed too graphic or disturbing for us to see them. I'll show you one photo here, and it's a photo by Eugene Richards of an Iraq War veteran from an extraordinary piece of work, which has never been published, called War Is Personal. But images don't need to be graphic in order to remind us of the tragedy of war. John Moore set up this photo at Arlington Cemetery. After all the tense moments of conflict in all the conflict zones of the world, there's one photograph from a much quieter place that haunts me still, much more than the others.
Դժբախտաբար, որոշ շատ կարևոր նկարներ համարվում են չափազանց ահասարսուռ և ազդեցիկ մեզ ցուցադրելու համար։ Ես ձեզ ցույց կտամ մեկ նկար, Յուջին Ռիչարդսի կողմից նկարված Իրաքի պատերազմի վետերանի նկարը, մի արտասովոր աշխատանք, որն երբեք չի տպագրվել, կոչվում է «Պատերազմը ներանձնական է»։ Բայց նկարները պարտադիր չէ, որ ահասարսուռ լինեն, որպեսզի հիշեցնեն մեզ պատերազմի սարսափի մասին: Ջոն Մուրը նկարել է այս լուսանկարը Արլինգտոնի գերեզմանոցում: Բոլոր այս լարված հակամարտություններից հետո, աշխարհի բոլոր խնդրահարույց մասերում ահա մեկ լուսանկար առավել հանգիստ վայրից, որն ինձ մինչ այժմ հետապնդում է, ավելի քան մյուսները:
Ansel Adams said, and I'm going to disagree with him, "You don't take a photograph, you make it." In my view, it's not the photographer who makes the photo, it's you. We bring to each image our own values, our own belief systems, and as a result of that, the image resonates with us. My company has 70 million images. I have one image in my office. Here it is. I hope that the next time you see an image that sparks something in you, you'll better understand why, and I know that speaking to this audience, you'll definitely do something about it.
Անսել Ադամսն ասել է, և ես համամիտ չեմ նրա հետ. «Դու չես նկարում լուսանկար, դու կերտում ես այն»: Իմ կարծիքով, լուսանկարիչը չի կերտում այն, այլ դուք եք անում։ Մենք յուրաքանչյուր նկարին տալիս ենք մեր սեփական արժեքները, մեր սեփական համոզմունքների համակարգը, և որպես հետևանք նկարն ազդում է մեր վրա: Իմ կազմակերպությունն ունի 70 միլիոն նկար: Ես իմ գրասենյակում ունեմ մեկ նկար: Ահա այն: Հուսով եմ, որ հաջորդ անգամ, երբ տեսնեք մի նկար, որն ինչ-որ կայծ կառաջացնի ձեր ներսում, դուք ավելի լավ կհասկանաք թե ինչու, և զրուցելով այս հանդիսատեսի հետ, ես գիտեմ, որ, դուք հաստատ ինչ-որ քայլ կձեռնարկեք:
And thank you to all the photographers.
Շնորհակալություն բոլոր լուսանկարիչներին։
(Applause)
(Ծափահարություններ)