Ladies and gentlemen, gather around. I would love to share with you a story.
Տիկնայք և պարոնայք, հավաքվեք շուրջս: Ես ցանկանում եմ ձեզ մի պատմություն պատմել:
Once upon a time in 19th century Germany, there was the book. Now during this time, the book was the king of storytelling. It was venerable. It was ubiquitous. But it was a little bit boring. Because in its 400 years of existence, storytellers never evolved the book as a storytelling device. But then one author arrived, and he changed the game forever. (Music) His name was Lothar, Lothar Meggendorfer. Lothar Meggendorfer put his foot down, and he said, "Genug ist genug!" He grabbed his pen, he snatched his scissors. This man refused to fold to the conventions of normalcy and just decided to fold. History would know Lothar Meggendorfer as -- who else? -- the world's first true inventor of the children's pop-up book. (Music) For this delight and for this wonder, people rejoiced. (Cheering) They were happy because the story survived, and that the world would keep on spinning.
Ժամանակին կար չկար, 19 -րդ դարում, Գերմանիայում, մի գիրք: Այսպես, այդ ժամանակ, գիրքը պատմություններ պատմելու արքան էր: Այն շատ հարգված էր: Այն ամենուրեք էր: Բայց դա մի քիչ ձանձրալի էր: Որովհետև իր գոյության 400 տարիների ընթացքում, պատմություններ պատմողները երբեք գիրքը չէին վերածել պատմություններ պատմող սարքի: Բայց հետո մի հեղինակ հայտվեց ու ընդմիշտ փոխեց խաղի կանոնները: (Երաժշտություն) Նրա անունը Լոթար էր, Լոթար Մեգենդորֆ: Լոթար Մեգենդորֆը ոտքը գետին խփեց, և ասաց. «Բավական է»։ Նա վերցրեց իր գրիչը, նա վերցրեց իր մկրատը: Այս մարդը հրաժարվեց գործել ըստ ընդունված նորմերի, և պարզապես որոշեց ծալել թուղթը: Լոթար Մեգենդորֆը պատմությանը հայտնի է որպես, ոչ այլ ոք քան աշխարհի առաջին իրական գյուտարար` երեխաների նկարազարդ ծալապատիկ գրքերի հեղինակ: (Երաժշտություն) Այս հաճույքը և այդ հրաշքը մարդկանց շատ ուրախացրեց։ (Բացականչություններ) Նրանք երջանկացան, որովհետև պատմությունը կենդանի մնաց, և աշխարհը շարունակեց պտտվել:
Lothar Meggendorfer wasn't the first to evolve the way a story was told, and he certainly wasn't the last. Whether storytellers realized it or not, they were channeling Meggendorfer's spirit when they moved opera to vaudville, radio news to radio theater, film to film in motion to film in sound, color, 3D, on VHS and on DVD. There seemed to be no cure for this Meggendorferitis.
Լոթար Մեգենդորֆը առաջինը չէր, ով զարգացրեց պատմություններ պատմելու մեթոդը, և անշուշտ վերջինն էլ չէր: Անկախ նրանից թե պատմություններ պատմողները հասկացան դա, թե ոչ, նրանք շարունակեցին Մեգենդորֆի գործը, երբ oպերան փոխարինեցին զավեշտախաղով, ռադիո նորությունները` ռադիո թատրոնով, ֆիլմը`շարժանկարային ֆիլմով, ձայնային, գունավոր, 3D տեսակներով՝ ձայնագրված VHS-ի կամ DVD-ի վրա: Եվ կարծես, այս մագենդորֆությանը վերջ չկար:
And things got a lot more fun when the Internet came around. (Laughter) Because, not only could people broadcast their stories throughout the world, but they could do so using what seemed to be an infinite amount of devices. For example, one company would tell a story of love through its very own search engine. One Taiwanese production studio would interpret American politics in 3D. (Laughter) And one man would tell the stories of his father by using a platform called Twitter to communicate the excrement his father would gesticulate.
Եվ ամեն ինչ շատ ավելի զվարճալի դարձավ, երբ ինտերնետն ի հայտ եկավ: (Ծիծաղ) Որովհետև, մարդիկ, ոչ միայն կարող են հեռարձակել իրենց պատմությունները ամբողջ աշխարհով, այլ նաև կարող են անել դա, օգտագործելով անսահման քանակությամբ սարքավորումներ: Օրինակ, մեկ ընկերություն պատմեց սիրո պատմություն իր սեփական որոնող համակարգի միջոցով: Մի թայվանական արտադրության ստուդիա մեկնաբանեց ամերիկյան քաղաքականությունը 3D-ով։ (Ծիծաղ) Իսկ մեկ անձ պատմեց իր հոր պատմությունները, օգտագործելով Twitter կոչվող հարթակը, հաղորդելու համար իր հոր ասածները։
And after all this, everyone paused; they took a step back. They realized that, in 6,000 years of storytelling, they've gone from depicting hunting on cave walls to depicting Shakespeare on Facebook walls. And this was a cause for celebration. The art of storytelling has remained unchanged. And for the most part, the stories are recycled. But the way that humans tell the stories has always evolved with pure, consistent novelty.
Եվ այս ամենից հետո, բոլորը կանգ առան, մի քայլ հետ քաշվեցին: Նրանք գիտակցեցին, որ 6000 տարիների ընթացքում պատմություններ պատմելը քարանձավներում պատկերված որսի ժայռափոր պատերից հասել է Facebook-ում Շեքսպիր պատկերելուն: Եվ սա տոնելու առիթ էր։ Պատմություններ պատմելու արվեստը, իրականում, մնացել է անփոփոխ: Եվ շատ հաճախ պատմությունները նույն են մնացել։ Սակայն մեթոդը, որի օգնությամբ մարդիկ պատմում են պատմությունները միշտ զարգացել է հետևողական և նախանձելի թարմությամբ:
And they remembered a man, one amazing German, every time a new storytelling device popped up next. And for that, the audience -- the lovely, beautiful audience -- would live happily ever after. (Applause)
Եվ նրանք հիշում էին մի մարդու, մի զարմանալի գերմանացու, ամեն անգամ երբ մի նոր պատմություններ պատմելու սարք էր ի հայտ գալիս: Եվ այդ պատճառով, հանդիսատեսը, սիրելի հանդիսատեսը միշտ երջանիկ է ապրելու: (Ծափահարություններ)