The stories we tell about each other matter very much. The stories we tell ourselves about our own lives matter. And most of all, I think the way that we participate in each other's stories is of deep importance. I was six years old when I first heard stories about the poor. Now I didn't hear those stories from the poor themselves, I heard them from my Sunday school teacher and Jesus, kind of via my Sunday school teacher. I remember learning that people who were poor needed something material -- food, clothing, shelter -- that they didn't have. And I also was taught, coupled with that, that it was my job -- this classroom full of five and six year-old children -- it was our job, apparently, to help. This is what Jesus asked of us. And then he said, "What you do for the least of these, you do for me." Now I was pretty psyched. I was very eager to be useful in the world -- I think we all have that feeling. And also, it was kind of interesting that God needed help. That was news to me, and it felt like it was a very important thing to get to participate in.
Այն պատմությունները, որ մենք պատմում ենք միմյանց մասին, մեծ նշանակություն ունեն: Մեր սեփական կյանքի մասին պատմությունները, որ պատմում ենք ինքներս մեզ, նշանակություն ունեն: Եվ ամենակարևորը, ես կարծում եմ, որ այն, թե ինչպես ենք մենք մասնակցում մեկս մյուսի պատմությանը, մեծ կարևորություն ունի: Ես վեց տարեկան էի, երբ առաջին անգամ աղքատների մասին պատմություններ լսեցի: Ես այդ պատմություններն անձամբ աղքատներից չէի լսում, ես լսում էի դրանք իմ կիրակնօրյա դպրոցի ուսուցչից և Հիսուսից՝ իհարկե իմ կիրակնօրյա դպրոցի ուսուցչի միջոցով: Ես հիշում եմ, որ սովորում էինք, թե աղքատության մեջ գտնվող մարդիկ ինչ-որ նյութական բանի կարիք ունեն՝ սնունդ, հագուստ, կացարան, որ նրանք չունեին: Եվ դրա հետ միասին, ես հիշում եմ, որ սովորել եմ, որ իմ պարտականությունն էր` ամենայն հավանականությամբ, այդ լսարանը լցրած հինգից վեց տարեկան բոլոր երեխաների պարտականությունն էր՝ օգնել նրանց: Ահա, թե ինչ էր Հիսուսը մեզանից պահանջում: Իսկ հետո նա ասաց. «Այն, ինչ դուք անում եք նրանց համար, դուք անում եք ինձ համար»: Ես, պետք է ասել, բավականին ոգևորված էի: Շատ էի ուզում օգտակար լինել աշխարհին: Կարծում եմ, մենք բոլորս էլ ունենում ենք այս զգացումը: Մյուս կողմից էլ, մի տեսակ հետաքրքիր էր, որ Աստված օգնության կարիք ուներ: Դա ինձ համար նորություն էր, ու այնպիսի տպավորություն էր, որ շատ կարևոր էր այդ գործին մասնակցություն ունենալ:
But I also learned very soon thereafter that Jesus also said, and I'm paraphrasing, the poor would always be with us. This frustrated and confused me; I felt like I had been just given a homework assignment that I had to do, and I was excited to do, but no matter what I would do, I would fail. So I felt confused, a little bit frustrated and angry, like maybe I'd misunderstood something here. And I felt overwhelmed. And for the first time, I began to fear this group of people and to feel negative emotion towards a whole group of people. I imagined in my head, a kind of long line of individuals that were never going away, that would always be with us. They were always going to ask me to help them and give them things, which I was excited to do, but I didn't know how it was going to work. And I didn't know what would happen when I ran out of things to give, especially if the problem was never going away. In the years following, the other stories I heard about the poor growing up were no more positive. For example, I saw pictures and images frequently of sadness and suffering. I heard about things that were going wrong in the lives of the poor. I heard about disease, I heard about war -- they always seemed to be kind of related. And in general, I got this sort of idea that the poor in the world lived lives that were wrought with suffering and sadness, devastation, hopelessness.
Բայց շատ շուտով ես ևս մի բան սովորեցի՝ այն, որ Հիսուսն ասել է, թե մեզ մեջ միշտ էլ աղքատներ կլինեն: Սա ինձ հիասթափեցրեց ու խառնաշփոթի ենթարկեց: Այնպիսի տպավորություն էր, թե ինձ հենց նոր տնային առաջադրանք էին հանձնարարել, որը ես պիտի կատարեի, ինչի կապակցությամբ շատ ոգևորված էի, բայց ինչ էլ չանեի, անհաջողության էի մատնված: Այսպիսով, ես շփոթված, մի փոքր հիասթափված ու զայրացած էի, կարծես մի բան սխալ էի հասկացել: Ես ինձ գերբեռնված էի զգում: Եվ առաջին անգամ, ես սկսեցի վախենալ մարդկանց այդ խմբից և բացասական էմոցիաներ զգալ մարդկանց մի ամբողջ խմբի հանդեպ: Ես մտքումս անհատների մի տեսակ երկար շղթա էի պատկերացնում, որոնք երբեք չէին անհետանալու և միշտ մեզ հետ էին լինելու: Նրանք ինձ անընդհատ խնդրելու էին, որ իրենց օգնեմ և բարիքներ տամ, ինչը ես իհարկե ուրախ էի անել, բայց չգիտեի, թե ինչպես էր դա օգնելու իրավիճակին: Ես նաև չգիտեի, թե ինչ էր լինելու, երբ ես էլ ոչինչ չունենայի տալու, հատկապես, որ խնդիրն երբևէ լուծելի չէր: Հաջորդ տարիներին աղքատության աճի վերաբերյալ պատմությունները էլ ավելի հուսահատեցնող էին: Օրինակ՝ ես տեսա նկարներ ու պատկերներ, որոնցում հիմնականում տխրություն ու տառապանք էր: Ես իմացա շատ բաների մասին, որ վատ էին աղքատների կյանքում: Ես իմացա հիվանդությունների, պատերազմների մասին: Դրանք ինձ միշտ մի տեսակ կապված են թվացել: Եվ ընդհանուր առմամբ, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ աղքատների ապրած կյանքը լի է տխրությամբ և տառապանքով, դատարկությամբ ու հուսալքությամբ:
And after a while, I developed what I think many of us do, is this predictable response, where I started to feel bad every time I heard about them. I started to feel guilty for my own relative wealth, because I wasn't doing more, apparently, to make things better. And I even felt a sense of shame because of that. And so naturally, I started to distance myself. I stopped listening to their stories quite as closely as I had before. And I stopped expecting things to really change. Now I still gave -- on the outside it looked like I was still quite involved. I gave of my time and my money, I gave when solutions were on sale. The cost of a cup of coffee can save a child's life, right. I mean who can argue with that? I gave when I was cornered, when it was difficult to avoid and I gave, in general, when the negative emotions built up enough that I gave to relieve my own suffering, not someone else's. The truth be told, I was giving out of that place, not out of a genuine place of hope and excitement to help and of generosity. It became a transaction for me, became sort of a trade. I was purchasing something -- I was buying my right to go on with my day and not necessarily be bothered by this bad news. And I think the way that we go through that sometimes can, first of all, disembody a group of people, individuals out there in the world. And it can also turn into a commodity, which is a very scary thing. So as I did this, and as I think many of us do this, we kind of buy our distance, we kind of buy our right to go on with our day. I think that exchange can actually get in the way of the very thing that we want most. It can get in the way of our desire to really be meaningful and useful in another person's life and, in short to love.
Եվ շուտով իմ մոտ առաջացավ, իմ կարծիքով, շատերին ծանոթ և կանխատեսելի արձագանք՝ ես սկսեցի վատ զգալ ամեն անգամ, երբ լսում էի նրանց մասին: Ես սկսեցի մեղավոր զգալ ինձ իմ հարաբերական հարստության համար, որովհետև ես, փաստորեն, բավական բան չէի անում իրավիճակը շտկելու համար: Եվ ես անգամ ամաչում էի դրա համար: Այսպիսով, ես սկսեցի աստիճանաբար հեռանալ այդ իրականությունից: Ես դադարեցի լսել նրանց պատմություններն այնքան ուշադիր, ինչքան առաջ: Եվ ես դադարեցի հավատալ, որ իրավիճակն իրոք մի օր կփոխվի: Բայց ես դեռ տալիս էի: Կողքից այնպիսի տպավորություն էր, թե ես դեռ ներգրավված էի: Ես տալիս էի իմ գումարներն ու ժամանակը: Ես վճարում էի պատրաստի լուծումների համար: Մի բաժակ սուրճի գնով իրոք կարելի է երեխայի կյանք փրկել: Նկատի ունեմ՝ ո՞վ կարող է վիճարկել դա: Ես տալիս էի, երբ խուսափելը դժվար էր, ու այլ ելք չկար, և տալիս էի ընդհանրապես, երբ բացասական էմոցիաներն այնքան էին կուտակվում, որ ստիպված էի զուտ սեփական տառապանքիս վերջ տալու համար անել դա: Եթե անկեղծ լինենք, դա էր իմ տալու պատճառը, ոչ թե իրական հույսը կամ առատաձեռնությունն ու օգնելու մեծ ցանկությունը: Դա ինձ համար գործարք դարձավ, առևտրի պես մի բան: Ես ինչ-որ բան էի գնում: Ես գնում էի իմ իրավունքը ապրել իմ օրը և չանհանգստանալ այդ վատ լուրերի մասին: Եվ ես կարծում եմ, որ այն, թե ինչպես ենք մենք երբեմն անցնում դրա միջով, կարող է, առաջին հերթին, ապամարմնավորել մարդկանց մի խումբ, աշխարհում ապրող մի շարք անհատներ: Դա կարող է նաև ապրանքի վերածվել, ինչը շատ վախենալու բան է: Այսպիսով, երբ ես անում էի սա, ու ես մտածում եմ, որ մեզանից շատերն անում են, մենք մի տեսակ մեզ համար հեռավորություն ենք գնում, մեր օրն հանգիստ շարունակելու իրավունք: Ես մտածում եմ, որ այս փոխանակումն իրականում խանգարում է մեզ հասնել այն բանին, որ մենք ամենաշատն ենք ուզում: Դա կարող է խանգարել մեր ցանկությունը՝ իսկապես անհրաժեշտ ու օգտակար լինել մեկ այլ մարդու կյանքում, իսկ եթե ավելի կարճ լինենք՝ սիրել:
Thankfully, a few years ago, things shifted for me because I heard this gentleman speak, Dr. Muhammad Yunus. I know many in the room probably know exactly who he is, but to give the shorthand version for any who have not heard him speak, Dr. Yunus won the Nobel Peace Prize a few years ago for his work pioneering modern microfinance. When I heard him speak, it was three years before that. But basically, microfinance -- if this is new to you as well -- think of that as financial services for the poor. Think of all the things you get at your bank and imagine those products and services tailored to the needs of someone living on a few dollars a day. Dr. Yunus shared his story, explaining what that was, and what he had done with his Grameen Bank. He also talked about, in particular, microlending, which is a tiny loan that could help someone start or grow a business. Now, when I heard him speak, it was exciting for a number of reasons. First and foremost, I learned about this new method of change in the world that, for once, showed me, maybe, a way to interact with someone and to give, to share of a resource in a way that wasn't weird and didn't make me feel bad -- that was exciting. But more importantly, he told stories about the poor that were different than any stories I had heard before. In fact, those individuals he talked about who were poor was sort of a side note. He was talking about strong, smart, hardworking entrepreneurs who woke up every day and were doing things to make their lives and their family's lives better. All they needed to do that more quickly and to do it better was a little bit of capital. It was an amazing sort of insight for me.
Ես շնորհակալ եմ, որ իրերն փոխվեցին ինձ համար մի քանի տարի առաջ, քանի որ ես լսեցի պարոն Մուհամադ Յունուսի խոսքը: Ես գիտեմ, որ շատերն այստեղ շատ լավ գիտեն, թե նա ով է, բայց նրան կարճ ներկայացնելու համար ցանկացած մարդուն, ով չի լսել նրա խոսքը, ասեմ, որ Պ-ն Յունուսը պարգևատրվել է խաղաղության Նոբելյան մրցանակով մի քանի տարի առաջ, ժամանակակից միկրոֆինանսավորմումը սկզբնավորող իր աշխատանքի համար: Ես նրան լսել եմ դրանից երեք տարի առաջ: Որպես այդպիսին, միկրոֆինանսավորումը, եթե սա էլ է նոր ձեզ համար, կարելի է համարել ֆինանսական ծառայություններ աղքատների համար: Մտածեք այն ամենի մասին, ինչ դուք ստանում եք ձեր բանկում, և պատկերացրեք այդ ապրանքներն ու ծառայությունները՝ համապատասխանեցված մեկի պահանջներին, ով օրական մի քանի դոլարով է ապրում: Պարոն Յունուսը պատմեց իր պատմությունը՝ բացատրելով, թե ինչ էր դա, և թե ինչ է նա արել իր Grameen Bank-ի միջոցով: Նա նաև առանձնահատուկ նշեց միկրովարկերի մասին, որոնք փոքրիկ վարկեր են, որ կարող են օգնել բիզնես սկսել կամ զարգացնել այն: Նրա խոսքը շատ հետաքրքիր էր մի շարք պատճառներով: Առաջինն այն է, որ ես իմացա աշխարհը փոխելու այս նոր մեթոդի մասին, որն առաջին անգամ ինձ ցույց տվեց մեկի հետ համագործակցելու և ռեսուրսներով կիսվելու, դրանք տալու մի ձև, որ տարօրինակ չէր, ու որից ես ինձ վատ չէի զգում: Դա հիասքանչ էր: Բայց ինչն ավելի կարևոր է, նա պատմեց պատմություններ աղքատների մասին, որոնք տարբերվում էին իմ մինչ այդ լսած պատմություններից: Իրականում, այն աղքատ մարդիք, որոնց մասին նա խոսում էր, մի տեսակ ուրիշ էին: Նա խոսում էր ուժեղ, խելացի, աշխատասեր ձեռներեցների մասին, որոնք արթնանում էին ամեն առավոտ և ինչ-որ բան էին անում իրենց ու իրենց ընտանիքների կյանքը բարելավելու համար: Այն, ինչ անհրաժեշտ էր նրանց դա ավելի արագ ու ավելի լավ անելու համար մի փոքր կապիտալն էր: Դա ինձ համար մի զարմանալի նորություն էր:
And I, in fact, was so deeply moved by this -- it's hard to express now how much that affected me -- but I was so moved that I actually quit my job a few weeks later, and I moved to East Africa to try to see for myself what this was about. For the first time, actually, in a long time I wanted to meet those individuals, I wanted to meet these entrepreneurs, and see for myself what their lives were actually about. So I spent three months in Kenya, Uganda and Tanzania interviewing entrepreneurs that had received 100 dollars to start or grow a business. And in fact, through those interactions, for the first time, I was starting to get to be friends with some of those people in that big amorphous group out there that was supposed to be far away. I was starting to be friends and get to know their personal stories. And over and over again, as I interviewed them and spent my days with them, I did hear stories of life change and amazing little details of change.
Եվ իրականում, ես խորապես ազդվեցի դրանից. դժվար է բացատրել, թե ինչ մեծ ազդեցություն ունեցավ դա ինձ վրա, բայց փաստորեն, ես այնքան էի ազդվել, որ մի քանի շաբաթից թողեցի աշխատանքս ու տեղափոխվեցի Արևելյան Աֆրիկա՝ փորձելու համար ինքս պարզել, թե ինչպիսին է իրավիճակը: Փաստորեն, երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ ես ուզում էի տեսնել այդ անհատներին, այդ ձեռներեցներին, ինքս տեսնել, թե ինչպիսին է նրանց կյանքը: Այսպիսով ես երեք ամիս անցկացրեցի Քենիայում, Ուգանդայում և Տանզանիայում՝ զրուցելով այն ձեռներեցների հետ, որոնք 100 դոլար էին ստացել բիզնես սկսելու կամ զարգացնելու համար: Եվ իրականում, այդ շփման միջոցով ես առաջին անգամ ընկերացա մարդկանց հետ, որոնք պատկանում էին այն մեծ ամորֆ խմբին, որ ենթադրաբար գտնվում է մեզանից շատ-շատ հեռու: Ես ընկերացա նրանց հետ ու ծանոթացա նրանց անձնական պատմություններին: Եվ նորից ու նորից, զրուցելով նրանց հետ ու միասին ժամանակ անցկացնելով, ես կյանքի բեկման պատմություններ էի լսում ու այդ փոփոխությունների զարմանալի փոքրիկ մանրուքներ:
So I would hear from goat herders who had used that money that they had received to buy a few more goats. Their business trajectory would change. They would make a little bit more money; their standard of living would shift and would get better. And they would make really interesting little adjustments in their lives, like they would start to send their children to school. They might be able to buy mosquito nets. Maybe they could afford a lock for the door and feel secure. Maybe it was just that they could put sugar in their tea and offer that to me when I came as their guest and that made them feel proud. But there were these beautiful details, even if I talked to 20 goat herders in a row, and some days that's what happened -- these beautiful details of life change that were meaningful to them. That was another thing that really touched me. It was really humbling to see for the first time, to really understand that even if I could have taken a magic wand and fixed everything, I probably would have gotten a lot wrong. Because the best way for people to change their lives is for them to have control and to do that in a way that they believe is best for them. So I saw that and it was very humbling.
Այսպիսով, ես իմանում էի հովիվների մասին, որոնք իրենց ստացած գումարն օգտագործել էին ևս մի քանի այծ գնելու համար: Փոխվում էր նրանց բիզնեսի հետագիծը: Նրանք ավելի շատ գումար էին աշխատում: Նրանց կյանքի ստանդարտները տեղաշարժվում էին, դառնում ավելի բարձր: Եվ նրանք իրոք հետաքրքիր փոքր շտկումներ էին մտցնում իրենց կյանքում. օրինակ՝ սկսում էին իրենց երեխաներին դպրոց ուղարկել: Նրանք կարող էին մոծակներին դիմակայելու համար ցանցեր գնել: Միգուցե նրանք կարող էին իրենց թույլ տալ դռան կողպեք գնել ու իրենց ապահով զգալ: Կամ միգուցե նրանք ուղղակի կարող էին իրենց թեյի մեջ շաքարավազ լցնել և այն ինձ առաջարկել, երբ ես նրանց այցելում էի, ու սա նրանց համար հպարտության առիթ էր: Բայց այս գեղեցիկ մանրուքները միշտ առկա էին, եթե անգամ ես զրուցեի 20 հովիվի հետ իրար հետևից, ինչը և շատ ժամանակ պատահում էր, կյանքի փոփոխության այս գեղեցիկ մանրուքները, կարևոր էին նրանց համար: Դա ևս մի բան էր, որ շատ հուզեց ինձ: Իրոք խոնարհեցնող էր առաջին անգամ տեսնել, իսկապես հասկանալ, որ եթե անգամ ես կարողանայի կախարդական փայտիկ վերցնել ու շտկել ամեն ինչ, ես, միևնույն է, շատ բան սխալ կանեի: Որովհետև կյանքը փոխելու ամենալավ ձևն այն է, որ մարդիկ իրենք կառավարեն իրենց կյանքը և վարվեն այնպես, ինչպես, իրենց կարծիքով ավելի լավ կլինի իրենց համար: Այսպիսով ես տեսա դա, և դա շատ խոնարհեցնող էր:
Anyway, another interesting thing happened while I was there. I never once was asked for a donation, which had kind of been my mode, right. There's poverty, you give money to help -- no one asked me for a donation. In fact, no one wanted me to feel bad for them at all. If anything, they just wanted to be able to do more of what they were doing already and to build on their own capabilities. So what I did hear, once in a while, was that people wanted a loan -- I thought that sounded very reasonable and really exciting. And by the way, I was a philosophy and poetry major in school, so I didn't know the difference between profit and revenue when I went to East Africa. I just got this impression that the money would work. And my introduction to business was in these $100 little infuses of capital. And I learned about profit and revenue, about leverage, all sorts of things, from farmers, from seamstresses, from goat herders. So this idea that these new stories of business and hope might be shared with my friends and family, and through that, maybe we could get some of the money that they needed to be able to continue their businesses as loans, that's this little idea that turned into Kiva.
Ամեն դեպքում, մեկ այլ հետաքրքիր բան պատահեց մինչ ես այնտեղ էի: Ինձ ոչ մի անգամ չխնդրեցին նվիրատվություն անել, ինչն այն էր, ինչ ես միշտ արել էի: Եթե կա աղքատություն, դու գումար ես տալիս, որպեսզի օգնես: Ոչ ոք ինձանից նվիրատվություն չխնդրեց: Իրականում, ոչ ոք բացարձակ չէր ուզում, որ ես իրենց համար վատ զգայի: Միակ բանը, որ նրանք ուզում էին, այն էր, որ կարողանան անել ավելին քան արդեն անում էին և մեծացնեն սեփական հնարավորությունները: Այսպիսով, ես այստեղ վերջապես լսեցի, որ մարդիկ վարկ էին ուզում. իմ կարծիքով դա շատ խելամիտ ու հիացմունքի արժանի է: Եվ իմիջիայլոց, դպրոցում ես փիլիսոփայություն և պոեզիա էի ուսումնասիրում, այնպես որ, ես չգիտեի, թե ինչ տարբերություն կա շահույթի ու եկամտի միջև, երբ գնում էի Արևելյան Աֆրիկա: Ինձ մոտ ուղղակի այնպիսի տպավորություն էր, որ գումարը կօգնի։ Բիզնեսի մասին իմ պատկերացումն այդ փոքրիկ 100 դոլարանոց կապիտալի ներդրումների մեջ էր: Եվ ես սովորեցի շահույթի և եկամտի, վճարունակության, նման շատ բաների մասին ֆերմերներից, դերձակներից ու հովիվներից: Այսպիսով այն միտքը, որ բիզնեսի և հույսի այս նոր պատմությունները ես կարող եմ կիսել իմ ընտանիքի ու ընկերների հետ, և միտքը, որ մենք միգուցե կարող ենք գտնել նրանց բիզնեսներն շարունակելու համար անհրաժեշտ գումարների մի մասը վարկերի տեսքով հենց այն փոքրիկ գաղափարն է, որ վերածվեց Kiva-ի:
A few months later, I went back to Uganda with a digital camera and a basic website that my partner, Matthew, and I had kind of built, and took pictures of seven of my new friends, posted their stories, these stories of entrepreneurship, up on the website, spammed friends and family and said, "We think this is legal. Haven't heard back yet from SEC on all the details, but do you say, do you want to help participate in this, provide the money that they need?" The money came in basically overnight. We sent it over to Uganda. And over the next six months, a beautiful thing happened; the entrepreneurs received the money, they were paid, and their businesses, in fact, grew, and they were able to support themselves and change the trajectory of their lives. In October of '05, after those first seven loans were paid, Matt and I took the word beta off of the site. We said, "Our little experiment has been a success. Let's start for real." That was our official launch. And then that first year, October '05 through '06, Kiva facilitated $500,000 in loans. The second year, it was a total of 15 million. The third year, the total was up to around 40. The fourth year, we were just short of 100. And today, less than five years in, Kiva's facilitated more than 150 million dollars, in little 25-dollar bits, from lenders and entrepreneurs -- more than a million of those, collectively in 200 countries.
Մի քանի ամիս անց, ես վերադարձա Ուգանդա թվային տեսախցիկով և մի պարզ վեբկայքով, որ ես ու իմ գործընկեր Մեթյուն կառուցել էինք, և նկարեցի իմ նոր ընկերներից յոթին, տեղադրեցի նրանց պատմությունները, ձեռներեցության այդ պատմությունները կայքում, ուղղարկեցի դրանք ընտանիքիս ու ընկերներիս և ասացի. «Մենք կարծում ենք` սա օրինական է: Մենք դեռ պատասխան չենք ստացել Բորսաների և արժեթղթերի հանձնաժողովից բոլոր դետալների վերաբերյալ, բայց արդյո՞ք դուք համաձայն եք, արդյո՞ք ուզում եք օգնել, մասնակցել սրանում, տրամադրել այն գումարը, որի կարիքը նրանք զգում են:» Գումարն եկավ մեկ օրվա ընթացքում: Մենք դա ուղարկեցինք Ուգանդա: Եվ հաջորդ վեց ամսվա ընթացքում մի հրաշալի բան տեղի ունեցավ. ձեռներեցները ստացան իրենց գումարները, նրանց վճարեցին, և նրանց բիզնեսներն իսկապես աճեցին, և նրանք հնարավորություն ստացան ոտքի կանգնել փոխել իրենց կյանքի հետագիծը: 2005 թ․-ի հոկտեմբերին, երբ այդ յոթ վարկերն արդեն մարված էին, ես ու Մեթը վերացրինք կայքից «բետա» բառը: Մենք ասացինք. «Մեր փոքրիկ փորձարկումը հաջողություն ունեցավ: Եկեք սկսենք իրական գործը»: Դա մեր պաշտոնական բացումն էր: Եվ հետո, այդ իսկ տարի` 2005-ի հոկտեմբերից 2006-ը, Kiva-ի միջոցով 500,000 դոլարի վարկ տրամադրեց: Հաջորդ տարվա վարկերի ընդհանուր գումարը կազմեց 15մլն, երրորդ տարում` մոտ 40մլն դոլար: Չորրորդ տարում մեզ շատ քիչ էր պակասում 100մլն դոլարին հասնելու համար: Եվ այսօր, չանցած հինգ տարի, Kiva-ն ներգրավել է ավելի քան 150մլն դոլար, փոքրիկ 25 դոլարանոց կտորներից ընդհանուր 200 երկրների ավելի քան միլիոն փոխատուներից և ձեռներեցներից:
So that's where Kiva is today, just to bring you right up to the present. And while those numbers and those statistics are really fun to talk about and they're interesting, to me, Kiva's really about stories. It's about retelling the story of the poor, and it's about giving ourselves an opportunity to engage that validates their dignity, validates a partnership relationship, not a relationship that's based on the traditional sort of donor beneficiary weirdness that can happen. But instead a relationship that can promote respect and hope and this optimism that together we can move forward. So what I hope is that, not only can the money keep flowing forth through Kiva -- that's a very positive and meaningful thing -- but I hope Kiva can blur those lines, like I said, between the traditional rich and poor categories that we're taught to see in the world, this false dichotomy of us and them, have and have not. I hope that Kiva can blur those lines. Because as that happens, I think we can feel free to interact in a way that's more open, more just and more creative, to engage with each other and to help each other.
Ահա, թե ինչ հաջողության է հասել այսօր Kiva-ն: Եվ չնայած այդ թվերի ու վիճակագրության մասին խոսելն իսկապես զվարճալի է ու հետաքրքիր, ինձ համար Kiva-ի գաղափարն իրականում պատմությունների մասին է: Այն աղքատների պատմությունը վերապատմելու մասին է, և այն մեզ տալիս է հնարավորություն միջամտել մի ձևով, որը կարևորում է նրանց արժանապատվությունը, հաստատում է գործնական հարաբերություններ, ոչ թե հարաբերություններ, որոնք հիմնված են ավանդական դոնոր-շահառու տարօրինակ մոդելի վրա: Բայց փոխարենը` հարաբերություն, որը կարող է առաջ բերել հարգանք ու հույս և լավատեսություն, որ միասին, մենք կարող ենք առաջ շարժվել: Այսպիսով, ես հույս ունեմ, որ ոչ միայն փողը կարող է շարունակել հոսել Kiva-ի միջով, ինչը շատ դրական և իմաստավոր բան է, այլև որ Kiva-ն կարող է վերացնել, ինչպես ես ասացի, ավանդական հարուստ և աղքատ կատեգորիաների միջև գոյություն ունեցող այն սահմանը, որը մեզ սովորեցրել են տեսնել աշխարհում, այս կեղծ բաժանումը «մենք ու նրանք»-ի, «ունեն և չունեն»-ի: Հուսով եմ, որ Kiva-ն կարող է վերացնել այդ սահմանները: Որովհետև եթե դա տեղի ունենա, ես կարծում եմ, մենք կարող ենք ազատորեն համագործակցել իրար հետ ավելի բաց, ավելի ազնիվ և ավելի ստեղծագործորեն, շփվել միմյանց հետ ու օգնել իրար:
Imagine how you feel when you see somebody on street who is begging and you're about to approach them. Imagine how you feel; and then imagine the difference when you might see somebody who has a story of entrepreneurship and hard work who wants to tell you about their business. Maybe they're smiling, and they want to talk to you about what they've done. Imagine if you're speaking with somebody who's growing things and making them flourish, somebody who's using their talents to do something productive, somebody who's built their own business from scratch, someone who is surrounded by abundance, not scarcity, who's in fact creating abundance, somebody with full hands with something to offer, not empty hands asking for you to give them something. Imagine if you could hear a story you didn't expect of somebody who wakes up every day and works very, very hard to make their life better. These stories can really change the way that we think about each other. And if we can catalyze a supportive community to come around these individuals and to participate in their story by lending a little bit of money, I think that can change the way we believe in each other and each other's potential.
Պատկերացրեք, թե ինչ եք զգում, երբ տեսնում եք ինչ-որ մեկին փողոցում մուրելիս, և պատրաստվում եք մոտենալ նրան: Պատկերացրեք, թե ինչ եք զգում: Իսկ հետո պատկերացրեք տարբերությունը, երբ դուք կարող եք տեսնել մեկին, ով ձեռներեցության ու քրտնաջան աշխատանքի պատմություն ունի, ով ուզում է պատմել ձեզ իր բիզնեսի մասին: Միգուցե նրանք ժպտում են և ուզում են խոսել ձեզ հետ այն մասին, թե ինչ են արել: Պատկերացրեք, որ դուք խոսում եք մարդկանց հետ, որ ինչ-որ բան են աճեցնում և ծաղկեցնում, մարդկանց, որ օգտագործում են իրենց տաղանդը ինչ-որ արտադրողական գործ անելու համար, մարդկանց, որ կառուցել են իրենց բիզնեսը զրոյից, որ շրջապատված են լիությամբ, ոչ թե սղությամբ, որոնք իրականում իրենք են կառուցում այդ լիությունը, մարդկանց, որոնց ձեռքերը լի են ու առաջարկելու բան ունեն, ոչ թե դատարկ են ու խնդրում են ձեզ մի բան տալ: Պատկերացրեք, որ կարող էիք մի անսպասելի պատմություն լսել ինչ-որ մեկից, որ արթնանում է ամեն օր և տքնաջան աշխատում իր կյանքը բարելավելու համար: Այս պատմություններն իրոք կարող են փոխել մեր կարծիքը մեկս մյուսի մասին: Եվ եթե մենք կարողանաք ստեղծել մի աջակցող համայնք, որ կհավաքվի այս անհատների կողքին ու կմասնակցի նրանց պատմությունների մեջ մի փոքր գումար պարտք տալով, ես կարծում եմ` մեր հավատը մեկս մյուսի և միմյանց պոտենցիալի հանդեպ կարող է փոխվել:
Now for me, Kiva is just the beginning. And as I look forward to what is next, it's been helpful to reflect on the things I've learned so far. The first one is, as I mentioned, entrepreneurship was a new idea to me. Kiva borrowers, as I interviewed them and got to know them over the last few years, have taught me what entrepreneurship is. And I think, at its core, it's deciding that you want your life to be better. You see an opportunity and you decide what you're going to do to try to seize that. In short, it's deciding that tomorrow can better than today and going after that. Second thing that I've learned is that loans are a very interesting tool for connectivity. So they're not a donation. Yeah, maybe it doesn't sound that much different. But in fact, when you give something to someone and they say, "Thanks," and let you know how things go, that's one thing. When you lend them money, and they slowly pay you back over time, you have this excuse to have an ongoing dialogue. This continued attention -- this ongoing attention -- is a really big deal to build different kinds of relationships among us. And then third, from what I've heard from the entrepreneurs I've gotten to know, when all else is equal, given the option to have just money to do what you need to do, or money plus the support and encouragement of a global community, people choose the community plus the money. That's a much more meaningful combination, a more powerful combination.
Ինձ համար Kiva-ն միայն սկիզբն է: Եվ մինչ ես անհամբերությամբ սպասում եմ հետագա քայլերին, շատ օգտակար էր անդրադառնալ այն ամենին, ինչ ես մինչ այս սովորել էի: Ինչպես նշեցի, առաջինն այն էր, որ ձեռներեցությունն ինձ համար նոր գաղափար էր: Kiva-ի պարտապանները, մինչ ես զրուցում էի նրանց հետ և ճանաչում նրանց, սովորեցրին ինձ, թե ինչ է ձեռներեցությունը: Եվ ինձ թվում է, որ դրա իմաստն այն է, որ դու ուզում ես բարելավել կյանքդ: Դու հնարավորություն ես տեսնում և որոշում, թե ինչ պիտի անել դրանից օգտվելու համար: Կարճ ասած, դա որոշում է, որ վաղն ավելի լավ կարող է լինել, քան այսօր է և դրա համար ինչ-որ բան անել: Երկրորդ բանը, որ ես սովորեցի, այն էր, որ վարկերը կապ հաստատելու համար շատ հետաքրքիր գործիքներ են: Այսպիսով, դրանք նվիրատվություն չեն: Այո, հնարավոր է, որ այդ երկու գաղափարներն այնքան էլ տարբեր չեն հնչում: Բայց իրականում, մի բան է, երբ դու մեկին մի բան ես տալիս, և նա ասում է «Շնորհակալություն» ու տեղյակ է պահում քեզ, թե ինչպես են գործերն առաջ գնում: Երբ դու պարտքով ես փող տալիս, իսկ նրանք քեզ դանդաղ հետ են վճարում ժամանակի ընթացքում, դու ունես այս շարունակական երկխոսության արդարացումը: Այս շարունակական ուշադրությունն իրոք մեծ նշանակություն ունի մեր միջև տարբեր տեսակի հարաբերությունների կառուցման համար: Եվ երրորդ բանը, որ ես սովորեցի այն ձեռներեցներից, ում հետ ծանոթացա, այն էր, որ այլ հավասար պայմաններում, երբ մարդկանց տրվում է ընտրություն` վերցնել ուղղակի փող և անել դրա հետ, ինչ անհրաժեշտ է, կամ փող` գումարած ոգեշնչանք և աջակցություն համաշխարհային համայնքի կողմից, նրանք ընտրում են երկրորդը: Դա շատ ավելի իմաստալից և հզոր համադրություն է:
So with that in mind, this particular incident has led to the things that I'm working on now. I see entrepreneurs everywhere now, now that I'm tuned into this. And one thing that I've seen is there are a lot of supportive communities that already exist in the world. With social networks, it's an amazing way, growing the number of people that we all have around us in our own supportive communities, rapidly. And so, as I have been thinking about this, I've been wondering: how can we engage these supportive communities to catalyze even more entrepreneurial ideas and to catalyze all of us to make tomorrow better than today? As I've researched what's going on in the United States, a few interesting little insights have come up. So one is that, of course, as we all might expect, many small businesses in the U.S. and all over the world still need money to grow and to do more of what they want to do or they might need money during a hard month. But there's always a need for resources close by. Another thing is, it turns out, those resources don't usually come from the places you might expect -- banks, venture capitalists, other organizations and support structures -- they come from friends and family. Some statistics say 85 percent or more of funding for small businesses comes from friends and family. That's around 130 billion dollars a year -- it's a lot. And third, so as people are doing this friends and family fundraising process, it's very awkward, people don't know exactly what to ask for, how to ask, what to promise in return, even though they have the best of intentions and want to thank those people that are supporting them.
Այսպիսով, սա մտքում պահելով, այս եզակի դեպքը պատճառ հանդիսացավ նրա համար, ինչի վրա ես հիմա աշխատում եմ: Այժմ, երբ ես ներգրավվել եմ սրա մեջ, ես ամենուրեք տեսնում եմ ձեռներեցների: Եվ ևս մի բան, որ ես նկատեցի, այն է, որ աշխարհում արդեն գոյություն ունեն բավական օժանդակող համայնքներ: Սոցիալական ցանցերը զարմանահրաշ միջոց են` արագ մեծացելու մեր սեփական օժնդակող համայնքներում մեր շուրջ եղած մարդկանց թիվը: Եվ այսպիսով, սրա մասին մտածելիս ինձ հետաքրքրում էր` ինչպես մենք կարող ենք ներգրավել այս բոլոր աջակցող համայնքները ավելի շատ ձեռներեցական գաղափարներ իրականացնելու և մենք բոլորս, ինքներս վաղվա օրն ավելի լավը դարձնելու համար: Հետազոտելով, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում` իմ մոտ առաջացան մի քանի հետաքրքիր մտքեր: Այսպիսով, մեկն այն է, որ իհարկե, ինչպես մենք բոլորս կարող էինք ենթադրել, շատ մանր բիզնեսներ ԱՄՆ-ում և ողջ աշխարհում դեռևս գումարի կարիք ունեն` աճելու կամ ավելի արդյունավետ անելու այն, ինչ ուզում են, կամ էլ նրանք կարող են գումարի կարիք ունենալ ծանր ամիսներին: Բայց շրջակայքում միշտ էլ ռեսուրսների կարիք կա: Մեկ այլ հետաքրքիր փաստն այն է, որ այդ ռեսուրսները, պարզվում է, միշտ չէ, որ գալիս են այն տեղերից, որ դուք կարող էիք ակնկալել (բանկեր, ռիսկային կապիտալիստներ, այլ կազմակերպություններ ու օժանդակող հաստատություններ). դրանք գալիս են ընկերներից ու ընտանիքից: Որոշ վիճակագրաբաններ ասում են, որ մանր բիզնեսի ֆինանսավորման 85%-ը կամ ավելին կատարվում են ընկերների ու ընտանիքի կողմից: Դա տարեկան մոտ 130մլրդ դոլար է: Դա շատ է: Եվ երրորդը, քանի որ մարդիկ ֆինանսավորում են ստանում ընկերներից ու ընտանիքից, շատ անհարմար է, երբ մարդիկ չգիտեն, թե կոնկրետ ինչ խնդրեն, ինչպես խնդրեն, ինչ խոստանան վերադարձնել, անգամ եթե նրանք ամենալավ նպատակներն ունեն ու ուզում են շնորհակալություն հայտնել իրենց աջակցող մարդկանց:
So to harness the power of these supportive communities in a new way and to allow entrepreneurs to decide for themselves exactly what that financial exchange should look like, exactly what fits them and the people around them, this week actually, we're quietly doing a launch of Profounder, which is a crowd funding platform for small businesses to raise what they need through investments from their friends and family. And it's investments, not donations, not loans, but investments that have a dynamic return. So the mapping of participating in the story, it actually flows with the up and down. So in short, it's a do-it-yourself tool for small businesses to raise these funds. And what you can do is go onto the site, create a profile, create investment terms in a really easy way. We make it really, really simple for me as well as anyone else who wants to use the site. And we allow entrepreneurs to share a percentage of their revenues. They can raise up to a million dollars from an unlimited number of unaccredited, unsophisticated investors -- everyday people, heaven forbid -- and they can share those returns over time -- again, whatever terms they set. As investors choose to become involved based on those terms, they can either take their rewards back as cash, or they can decide in advance to give those returns away to a non-profit. So they can be a cash, or a cause, investor. It's my hope that this kind of tool can show anybody who has an idea a path to go do what they want to do in the world and to gather the people around them that they already have, the people that know them best and that love them and want to support them, to gather them to make this happen.
Այսպիսով, այս օժանդակող համայնքների հզորությունը նոր ձևով գործի դնելու և ձեռներեցներին հնարավորություն տալու համար ինքնուրույն որոշել, թե կոնկրետ ինչպիսի ֆինանսական փոխանակություն են պատկերացնում, ինչն է իրենց և իրենց շրջապատող մարդկանց հարմար, հենց այս շաբաթ մենք կամաց պատրաստվում ենք Profounder-ի թողարկմանը, որը ֆինանսավորման տաղավար է մանր բիզնեսների համար` իրենց ընկերների և ընտանիքի ներդրումների միջոցով քաղելու իրենց անհրաժեշտ կապիտալը: Ու սա ներդրումներ են` ոչ թե նվիրատվություն կամ վարկեր, այլ ներդրումներ, որոնք ունենում են դինամիկ վերադարձ: Այսպիսով, այս պատմության մեջ մասնակցության գաղափարը իրականում, հիմնված է բիզնեսի հաջողության տատանվող բնույթի վրա: Կարճ ասած, դա ֆինանսավորում պեղելու «արա ինքդ» գործիք է մանր բիզնեսի համար: Եվ ձեր հնարավորությունն է գնալ կայք, ստեղծել անհատական էջ ու ներդրման պայմաններ մշակել, ինչն իրոք շատ պարզ է: Մենք դա իրոք շատ-շատ պարզ ենք դարձրել ինձ և այլ ցանկացած մեկի համար, ով կցանկանա օգտագործել կայքը: Եվ մենք հնարավորություն ենք տալիս ձեռներեցներին կիսել իրենց եկամտի մի որոշ տոկոս: Նրանք կարող են մինչև մեկ միլիոն դոլար հավաքել անսահմանափակ քանակով ոչ պաշտոնական, պարզ ներդրողներից` սովորական մարդկանցից, և կարող են կիսել իրենց եկամուտը ժամանակի ընթացքում, նորից իրենց ընտրած պայմաններով: Եթե ներդրողները որոշում են ներգրավվել այդ պայմանների դեպքում, իրենք կարող են կամ ստանալ իրենց փոխհատուցումը կանխիկի տեսքով, կամ նախօրոք որոշել այդ գումարները տալ ինչ-որ մի շահույթ չհետապնդող կազմակերպության: Այպիսով, նրանք կարող են լինել կամ կանխիկ կամ գործարքային ներդրողներ: Ես հույս ունեմ, որ այս տեսակի գործիքը կարող է ցանկացած մեկին, ով գաղափար ունի, ցույց տալ ուղի` անելու այն, ինչ նա ցանկանում է անել այս աշխարհում, և հավաքել իր շուրջ եղած մարդկանց, որոնք արդեն այնտեղ են, որոնք ամենալավն են իրեն ճանաչում ու սիրում են իրեն, ու ուզում են աջակցել, հավաքել նրանց այս բանն իրական դարձնելու համար:
So that's what I'm working on now. And to close, I just want to say, look these are tools. Right now, Profounder's right at the very beginning, and it's very palpable; it's very clear to me, that it's just a vessel, it's just a tool. What we need are for people to care, to actually go use it, just like they've cared enough to use Kiva to make those connections. But the good news is I don't think I need to stand here and convince you to care -- I'm not even going to try. I don't think, even though we often hear, you know, hear the ethical and moral reasons, the religious reasons, "Here's why caring and giving will make you happier." I don't think we need to be convinced of that. I think we know; in fact, I think we know so much, and it's such a reality that we care so deeply, that in fact, what usually stops us is that we're afraid to try and to mess up, because we care so very much about helping each other and being meaningful in each other's lives.
Ահա, թե ինչի վրա եմ ես հիմա աշխատում: Եվ ավարտելով, ես կուզենաի ուղղակի ասել, որ սրանք գործիքներ են: Հենց հիմա Profounder-ը ստեղծման դեռ սկզբնական փուլում է, և ինձ համար շատ պարզ ու հասկանալի է, որ դա միայն խողովակ է, ընդամենը` գործիք: Միակ բանը, որ մեզ անհրաժեշտ է, այն է, որ մարդիկ հետաքրքրվեն ու օգտագործեն այն, ճիշտ այնպես, ինչպես նրանք բավական հոգատար գտնվեցին ու օգտագործեցին Kiva-ն այդպիսի կապեր ստեղծելու համար: Բայց լավն այն է, որ, ես չեմ կարծում, թե կարիք կա այստեղ կանգնելու և ձեզ համոզելու հոգ տանել: Ես անգամ չեմ պատրաստվում փորձել: Ես այդպես չեմ կարծում, չնայած գիտեք, որ հաճախ մենք լսում ենք էթիկական և բարոյական պատճառներ, կրոնական պատճառներ` «Ահա, թե ինչու հոգատար լինելն ու տալը ձեզ ավելի երջանիկ կդարձնի»: Ինձ չի թվում, որ մեզ պետք է համոզել դրանում: Ինձ թվում է` մենք գիտենք: Իրականում, ինձ թվում է` մենք այնքան շատ գիտենք, և մենք իրոք շատ ենք ցավում այս ամենի համար, և իրականում, մեզ կանգնեցնում է միայն այն, որ մենք վախենում են փորձել ու ձախողվել, որովհետև անչափ շատ ենք ուզում օգնել մեկս մյուսին ու իմաստ մտցնել մեկս մյուսի կյանքում:
So what I think I can do today, that best thing I can give you -- I've given you my story, which is the best I can do. And I think I can remind us that we do care. I think we all already know that. And I think we know that love is resilient enough for us to get out there and try. Just a sec.
Այսպիսով, կարծում եմ, ամենալավ բանը, որ ես կարող եմ այսօր անել իմ պատմությունը ձեզ հետ կիսելն է: Եվ, ինձ թվում է, ես կարող եմ հիշեցնել, որ մենք բոլորս իսկապես ցավում ենք: Կարծում եմ` մենք բոլորս դա արդեն գիտենք: Եվ ես կարծում եմ, որ մենք գիտենք, որ սերը բավական ուժեղ է, որ մեզ ստիպի փորձել: Մեկ վայրկյան:
(Applause)
(Ծափահարություններ)
Thanks.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)
Thanks.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)
For me, the best way to be inspired to try is to stop and to listen to someone else's story. And I'm grateful that I've gotten to do that here at TED. And I'm grateful that whenever I do that, guaranteed, I am inspired -- I am inspired by the person I am listening to. And I believe more and more every time I listen in that that person's potential to do great things in the world and in my own potential to maybe help. And that -- forget the tools, forget the moving around of resources -- that stuff's easy. Believing in each other, really being sure when push comes to shove that each one of us can do amazing things in the world, that is what can make our stories into love stories and our collective story into one that continually perpetuates hope and good things for all of us. So that, this belief in each other, knowing that without a doubt and practicing that every day in whatever you do, that's what I believe will change the world and make tomorrow better than today.
Ինձ համար փորձելու համար ոգեշնչվելու ամենալավ ձևը կանգնել ու մեկի պատմությունը լսելն է: Եվ ես երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեցա անել դա այստեղ` TED-ում: Ես երախտապարտ եմ, որ երբ էլ ես դա անում եմ, ես միանշանակ ոգեշնչվում եմ, այն մարդու կողմից, ում լսում եմ: Եվ ամեն անգամ լսելով` ես ավելի ու ավելի եմ հավատում այդ մարդու` աշխարհում հսկայական բաներ անելու պոտենցիալին ու իմ սեփական` միգուցե օգնել կարողանալու պոտենցիալին: Եվ այդ... մոռացեք գործիքները, մոռացեք ռեսուրսների շարժը․ այդ ամենն իրոք շատ պարզ է: Մեկս մյուսի ուժերին հավատալն է, իրոք վստահ լինելը, որ երբ կա օգնություն, մեզանից յուրաքանչյուրը կարող է զարմանահրաշ բաներ անել աշխարհում, դա է վերածում մեր պատմությունները սիրո պատմությունների, իսկ մեր ընդհանուր պատմությունը` մի պատմության, որ շարունակաբար հույս ու շատ այլ լավ բաներ է անմահացնում մեզ բոլորիս համար: Այսպիսով սա է` իրար ուժերի նկատմամբ այս հավատը, դրա անկասկած գիտակցումն ու ամեն օր, ցանկացած մեր քայլում դա հիշելն է, որ, իմ համոզմամբ, կփոխի աշխարհն ու վաղվա օրն ավելի լավը կդարձնի։
Thank you.
Շնորհակալ եմ:
(Applause)
(Ծափահարություններ)