I'm Jessi, and this is my suitcase. But before I show you what I've got inside, I'm going to make a very public confession, and that is, I'm outfit-obsessed. I love finding, wearing, and more recently, photographing and blogging a different, colorful, crazy outfit for every single occasion. But I don't buy anything new. I get all my clothes secondhand from flea markets and thrift stores. Aww, thank you. Secondhand shopping allows me to reduce the impact my wardrobe has on the environment and on my wallet. I get to meet all kinds of great people; my dollars usually go to a good cause; I look pretty unique; and it makes shopping like my own personal treasure hunt. I mean, what am I going to find today? Is it going to be my size? Will I like the color? Will it be under $20? If all the answers are yes, I feel as though I've won.
Ես Ջեսսին եմ և սա իմ ճամպրուկն է: Բայց մինչ ես ցույց կտամ, թե ինչ կա դրա մեջ, ես պատրաստվում եմ մի հանրային խոստովանություն անել, և դա հետևյալն է․ ես տարված եմ հագուստներով: Ես սիրում եմ գտնել, հագնել, և և վերջերս էլ նկարահանել և բլոգում գրել տարբեր գունագեղ և խելառ զգեստների մասին` նախատեսված տարբեր իրադարձությունների համար: Բայց ես ոչ մի նոր բան չեմ գնում: Ես իմ բոլոր զգեստները գնում եմ հագած հագուստի խանութներից, էժանագին շուկաներից և խանութներից: Վոու~, շնորհակալ եմ: Հագած հագուստի խանութներից գնումներ կատարելը մեղմացնում է ազդեցությունը իմ զգեստապահարանի և շրջակա միջավայրի, ինչպես նաև իմ դրամապանակի վրա: Ես տարբեր հիանալի մարդկանց հետ եմ հանդիպում, իմ դոլարները լավ նպատակի են ծառայում, Ես յուրահատուկ տեսք եմ ունենում, և գնումները դարձնում են գանձեր որոնելու պես մի բան: Ի՞նչ եմ գտնելու այսօր։ Արդյո՞ք այն իմ չափով է լինելու: Արդյո՞ք ինձ դուր կգա գույնը: Արդյո՞ք այն 20 դոլարից քիչ կարժենա: Եթե բոլոր պատասխանները այո են, ես հաղթանակած եմ ինձ զգում:
I want to get back to my suitcase and tell you what I packed for this exciting week here at TED. I mean, what does somebody with all these outfits bring with her? So I'm going to show you exactly what I brought. I brought seven pairs of underpants and that's it. Exactly one week's worth of undies is all I put in my suitcase. I was betting that I'd be able to find everything else I could possible want to wear once I got here to Palm Springs. And since you don't know me as the woman walking around TED in her underwear -- (Laughter) that means I found a few things. And I'd really love to show you my week's worth of outfits right now. Does that sound good? (Applause) So as I do this, I'm also going to tell you a few of the life lessons that, believe it or not, I have picked up in these adventures wearing nothing new.
Ես ուզում եմ վերադառնալ իմ ճամպրուկին, և պատմել ձեզ, թե ինչ եմ ինձ հետ վերցրել TED-ի այս հիանալի շաբաթվա համար: Ի՞նչ եմ բերել ես ինձ հետ, մի մարդ, որ այդքան զգեստների ունի։ Այսպիսով, ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ այն ամենն ինչ բերել եմ ինձ հետ։ Ես ինձ հետ յոթ հատ ներքնազգեստ եմ բերել, և դա ամենն է: Ուղիղ մեկ շաբաթվա համար անհրաժեշտ ներքնազգեստներ, ահա այն ամենը ինչ դրել եմ ճամպրուկիս մեջ: Ես համոզված էի, որ կարող եմ գտնել այն ամենն ինչ ուզում եմ հագնել, Փալմ Սփրինգս հասնելուն պես: Եվ քանի որ դուք ինձ չեք ճանաչում, որպես մի կին, որ ներքնազգեստով է շրջում այստեղ TED-ում, (Ծիծաղ) դա նշանակում է, որ ես հագնելու բան գտել եմ։ Եվ շատ կուզենայի ձեզ ցույց տալ իմ այս շաբաթվա հագուստը։ Ի՞նչ կասեք։ (Ծափահարություններ) Եվ մինչ ես դա կանեմ, ես նաև ձեզ կպատմեմ այն կյանքի դասերը որոնք, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բացահայտել եմ նոր հագուստ չհագնելու ընթացքում:
So let's start with Sunday. I call this "Shiny Tiger." You do not have to spend a lot of money to look great. You can almost always look phenomenal for under $50. This whole outfit, including the jacket, cost me $55, and it was the most expensive thing that I wore the entire week.
Եկեք սկսենք կիրակի օրվանից Ես այս փայլուն վագր եմ անվանում: Պետք չէ շատ փող ծախսել լավ տեսք ունենալու համար: Միշտ էլ կարելի է առանձնահատուկ տեսք ունենալ $50-ով: Այս ամբողջ հագուստը բաղկացած է բաճկոնից, որն արժեր 55 դոլար, և դա ամենաթանկ բանն է, որ ես հագել եմ ամբողջ շաբաթվա ընթացքում:
Monday: Color is powerful. It is almost physiologically impossible to be in a bad mood when you're wearing bright red pants. (Laughter) If you are happy, you are going to attract other happy people to you.
Երկուշաբթի. Գույները մեծ ազդեցություն ունեն: Հոգեբանորեն գրեթե անհնար է վատ տրամադրություն ունենալ, երբ վառ կարմիր անդրավարտիք ես հագել: (Ծիծաղ) Երբ դու ուրախ ես, դու ուրախ մարդկանց ես գրավում դեպի քեզ:
Tuesday: Fitting in is way overrated. I've spent a whole lot of my life trying to be myself and at the same time fit in. Just be who you are. If you are surrounding yourself with the right people, they will not only get it, they will appreciate it.
Երեքշաբթի, բոլորի պես լինելը միշտ էլ գերագնահատվել է: Ես իմ կյանքի մեծ մասն անցկացրել եմ փորձելով լինել այն ինչ կամ և փորձել եմ նաև լինել բոլորի պես: Պարզապես եղեք այնպիսին ինչպիսին կաք: Եթե դուք ձեզ շրջապատում եք ճիշտ մարդկանցով, նրանք ոչ միայն կհասկանան այլ նաև կգնահատեն դա:
Wednesday: Embrace your inner child. Sometimes people tell me that I look like I'm playing dress-up, or that I remind them of their seven-year-old. I like to smile and say, "Thank you."
Չորեքշաբթի, դուրս ազատեք ձեր ներքին երեխային: Երբեմն մարդիկ ասում են ինձ, որ ես կարծես զուգվել-զարդարվելու խաղ եմ խաղում, կամ որ ես նրանց հիշեցնում եմ նրանց յոթ տարեկանի: Ես այդ դեպքում ժպտում եմ և ասում` շնորհակալություն:
Thursday: Confidence is key. If you think you look good in something, you almost certainly do. And if you don't think you look good in something, you're also probably right. I grew up with a mom who taught me this day-in and day-out. But it wasn't until I turned 30 that I really got what this meant. And I'm going to break it down for you for just a second. If you believe you're a beautiful person inside and out, there is no look that you can't pull off. So there is no excuse for any of us here in this audience. We should be able to rock anything we want to rock. Thank you.
Հինգշաբթի` վստահությունն ամենակարևորն է: Եթե կարծում եք, որ լավ տեսք ունեք, ապա այդպես էլ կա: Եթե չեք կարծում, որ լավ տեսք ունեք, ապա ամենայն հավանականությամբ ճիշտ եք: Ես մեծացել եմ մի մոր հետ, ով ամեն օր այս դասն էր կրկնում: Բայց միայն երեսունս լրանալուն պես ես իսկապես հասկացա, թե ինչ է դա նշանակում: Եվ ես պատրաստվում եմ բացատրել դա ձեզ մի քանի վայրկյանում։ Եթե դուք հավատում եք, որ գեղեցիկ մարդ եք թե ներքուստ, և թե արտաքուստ, ապա անհնար է, որ այդպես չլինի: Այնպես որ, այստեղ ներկա գտնվողներից որևէ մեկը չի կարող դրան չհավատալ։ Մենք պետք է կարողանանք անել այն ամենն, ինչ ցանկանում ենք: Շնորհակալ եմ:
(Applause)
(Ծափահարություններ)
Friday: A universal truth -- five words for you: Gold sequins go with everything.
Ուրբաթ. համընդհանուր ճմարտություն` վեց բառ ձեզ համար. ոսկեգույնն ամեն ինչի հետ սազում է:
And finally, Saturday: Developing your own unique personal style is a really great way to tell the world something about you without having to say a word. It's been proven to me time and time again as people have walked up to me this week simply because of what I'm wearing, and we've had great conversations.
Եվ վերջապես շաբաթ․ Ձեր առանձնահատուկ ոճը ձևավորելը հիանալի միջոց է աշխարհին պատմելու ձեր մասին առանց որևէ բառ անգամ ասելու: Սա ամեն անգամ հաստատվում է, այս շաբաթ նույնպես մարդիկ մոտենում էին ինձ, միայն իմ հագած զգեստների պատճառով: Եվ մենք հիանալի զրուցում էինք:
So obviously this is not all going to fit back in my tiny suitcase. So before I go home to Brooklyn, I'm going to donate everything back. Because the lesson I'm trying to learn myself this week is that it's okay to let go. I don't need to get emotionally attached to these things because around the corner, there is always going to be another crazy, colorful, shiny outfit just waiting for me, if I put a little love in my heart and look.
Ակնհայտ է, որ այս ամենը դժվար թե իմ փոքրիկ ճամպրուկում տեղավորվի: Այնպես որ, մինչև տուն, Բրուքլին վերադառնալը, ես պատրաստվում եմ այս ամենը նվիրաբերել։ Քանի որ այս շաբաթվա դասը, որ փորձում եմ սովորել հետևյալն է՝ պետք է կարողանալ ազատվել դրանցից։ Պետք չէ կապվել դրանց հետ, քանի որ հենց հաջորդ անկյունում, միշտ կարելի է գտնել մեկ այլ խելառ, գունագեղ փայլուն հագուստ, որն հենց ինձ է սպասում, եթե ես մի քիչ սեր և ջանք ներդնել այն գտնելու գործում։
Thank you very much.
Շատ շնորհակալ եմ։
(Applause)
(Ծափահարություններ)
Thank you.
Շնորհակալ եմ։
(Applause)
(Ծափահարություններ)