How do you know you're real? It's an obvious question until you try to answer it, but let's take it seriously. How do you really know you exist? In his "Meditations on First Philosophy," René Descartes tried to answer that very question, demolishing all his preconceived notions and opinions to begin again from the foundations. All his knowledge had come from his sensory perceptions of the world. Same as you, right? You know you're watching this video with your eyes, hearing it with your ears. Your senses show you the world as it is. They aren't deceiving you, but sometimes they do. You might mistake a person far away for someone else, or you're sure you're about to catch a flyball, and it hits the ground in front of you. But come on, right here and now, you know what's right in front of you is real. Your eyes, your hands, your body: that's you. Only crazy people would deny that, and you know you're not crazy. Anyone who'd doubt that must be dreaming. Oh no, what if you're dreaming? Dreams feel real. You can believe you're swimming, flying or fighting off monsters with your bare hands, when your real body is lying in bed. No, no, no. When you're awake, you know you're awake. Ah! But when you aren't, you don't know you aren't, so you can't prove you aren't dreaming. Maybe the body you perceive yourself to have isn't really there. Maybe all of reality, even its abstract concepts, like time, shape, color and number are false, all just deceptions concocted by an evil genius! No, seriously. Descartes asks if you can disprove the idea that an evil genius demon has tricked you into believing reality is real. Perhaps this diabolical deceiver has duped you. The world, your perceptions of it, your very body. You can't disprove that they're all just made up, and how could you exist without them? You couldn't! So, you don't. Life is but a dream, and I bet you aren't row, row, rowing the boat merrily at all, are you? No, you're rowing it wearily like the duped, nonexistent doof you are/aren't. Do you find that convincing? Are you persuaded? If you aren't, good; if you are, even better, because by being persuaded, you would prove that you're a persuaded being. You can't be nothing if you think you're something, even if you think that something is nothing because no matter what you think, you're a thinking thing, or as Descartes put it, "I think, therefore I am," and so are you, really. (Airplane engine)
Որտեղի՞ց գիտեք, որ իսկապես գոյություն ունեք: Սա պարզ հարց է, քանի դեռ չեք պատասխանել դրան, սակայն եկեք լրջորեն մոտենանք հարցին: Որտեղի՞ց գիտեք, որ իսկապես գոյություն ունեք: Իր "Առաջին փիլիսոփայության խորհումներ" աշխատության մեջ Ռենե Դեկարտը փորձել է պատասխանել հենց այդ հարցին, հերքելով իր բոլոր հայտնի հասկացություններն ու կարծիքները` հիմքից սկսելու համար: Նա ձեռք է բերել իր գիտելիքները աշխարհի զգայական ընկալման միջոցով: Ինչպես և դուք, այնպես չէ՞: Դուք գիտեք, որ դիտում եք այս դասը ձեր աչքերով, լսում` ականջներով: Զգայարաններն աշխարհն արտացոլում են այնպիսին, ինչպիսին որ կա: Սովորաբար դրանք ձեզ չեն խաբում, սակայն երբեմն մոլորեցնում են: Կարող եք հեռվում գտնվող մարդուն շփոթել մեկ ուրիշի հետ կամ էլ համոզված եք, որ կբռնեք թռչող գնդակը, բայց այն հենց ձեր առջև ընկնում է գետին: Բայց չէ որ հենց այս պահին, դուք գիտեք, որ ձեզ շրջապատող աշխարհն իրական է: Ձեր աչքերը, ձեռքերը, մարմինը։ Դա դուք եք: Միայն հոգեկան հիվանդ մարդիկ կժխտեին դա, իսկ դուք գիտեք, որ նրանցից մեկը չեք: Յուրաքանչյուր մարդ, ով կկասկածի, հավանաբար քնած է: Օ՛, ո՛չ: Միգուցե քնա՞ծ եք: Երազներն իրական են թվում: Կարող եք համոզված լինել, որ լողում եք, թռչում կամ մերկ ձեռքերով մարտնչում հրեշների հետ, մինչդեռ իրականում անկողնում պառկած եք: Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Երբ արթուն եք, գիտակցում եք դա: Օ՛հ, բայց չէ որ, երբ արթուն չեք, չգիտեք դրա մասին, ուրեմն չեք էլ կարող ապացուցել, որ քնած չեք: Միգուցե մարմինը, որով ընկալում եք ինքներդ ձեզ, գոյությու՞ն էլ չունի: Միգուցե ողջ իրականությունը, ներառյալ վերացական հասկացությունները, ինչպես ժամանակը, ձևը, գույնն ու թվերը կեղծ են, և պարզապես մի հրեշավոր հանճարի կողմից նյութված խաբկանք են: Իսկ եթե իսկապես այդպե՞ս է: Դեկարտը հարցնում է, արդյոք կարող եք հերքել այն միտքը, որ մի հրեշավոր հանճար խաբեությամբ ստիպել է ձեզ հավատալ իրականությանը: Հավանաբար այս դիվային չարագործը հիմարեցրել է ձեզ: Աշխարհը, ձեր պատկերացումները դրա մասին, ձեր սեփական մարմինը. չեք կարող հերքել այն վարկածը, որ դրանք ուղղակի հորինվածք են, և ինչպե՞ս կարող էիք գոյություն ունենալ առանց դրանց: Իհա՛րկե չէիք կարող: Պետք էլ չի՛: Կյանքը երազ է, և ես գրազ կգամ, որ կյանքի նավակը թիավարել ոչ այդքան ուրախ զբաղմունք է, այնպե՞ս չէ: Ո՛չ, դուք թիավարում եք հոգնած, ինչպես հիմարեցված, գոյություն չունեցող անխելք մարդ, անկախ նրանից այդպիսին եք թե ոչ: Արդյոք դա համոզի՞չ եք գտնում: Հավատացի՞ք: Եթե ոչ, ապա լավ է, եթե այո, էլ ավելի լավ է, որովհետև հավատալով կապացուցեք, որ համոզվող էակ եք: Չեք կարող լինել ոչինչ, եթե կարծում եք, որ մի բանի պիտանի եք, նույնիսկ եթե կարծում եք, որ այդ "մի բանը" ոչինչ է, քանի որ անկախ նրանից, թե ինչ եք մտածում, դուք մտածող էակ եք, կամ ինչպես Դեկարտն է գրել. "Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ", այդպես և դուք: