I'd like to talk today about the two biggest social trends in the coming century, and perhaps in the next 10,000 years. But I want to start with my work on romantic love, because that's my most recent work. What I and my colleagues did was put 32 people, who were madly in love, into a functional MRI brain scanner. 17 who were madly in love and their love was accepted; and 15 who were madly in love and they had just been dumped. And so I want to tell you about that first, and then go on into where I think love is going.
Այսօր կցանկանայի խոսել եկող դարի կամ թերևս գալիք 10.000 տարիների երկու խոշորագույն սոցիալական միտումների մասին: Սակայն նախ կցանկանայի խոսել սիրո մասին կատարած իմ հետազոտության մասին, քանի որ վերջինս իմ նորագույն աշխատանքներից է: Ես գործընկերներիս հետ միասին անցկացրեցի ուղեղի սկանավորում ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերահանման մեթոդով (ՄՌՊ): Ուսումնասիրությանը մասնակցում էին 32 հոգի, ովքեր խենթի պես սիրահարված էին: Նրանցից 17-ի սերը փոխադարձ էր, իսկ 15-ինը` անպատասխան: Ուստի կցանկանայի նախ խոսել սրա մասին, ապա անդրադառնալ սիրո թեմային:
(Laughter)
"What 'tis to love?" Shakespeare said. I think our ancestors -- I think human beings have been wondering about this question since they sat around their campfires or lay and watched the stars a million years ago. I started out by trying to figure out what romantic love was by looking at the last 45 years of the psychological research and as it turns out, there's a very specific group of things that happen when you fall in love. The first thing that happens is, a person begins to take on what I call, "special meaning." As a truck driver once said to me, "The world had a new center, and that center was Mary Anne."
<<Սիրե՞լ: Ի՞նչ է դա>>,-- ասել է Շեքսպիրը: Կարծում եմ՝ մեր նախնիները,կամ, ընդհանրապես, մարդ արարածը դեռևս միլիոնավոր տարիներ առաջ խարույկների շուրջ նստած կամ աստղազարդ երկնքի տակ պառկած մտածել է այս հարցի շուրջ: Սկզբում` հիմք ընդունելով վերջին 45 տարիների ուսումնասիրությունները, իհարկե միայն հոգեբանական ուսումնասիրությունները,փորձում էի հասկանալ, թե ինչ է սերն իրենից ներկայացնում ու, ինչպես պարզվեց, երբ սիրահարվում ենք, ի հայտ են գալիս մի շարք առանձնահատուկ երևույթներ: Առաջինը, որ ի հայտ է գալիս, այն է, որ մարդիկ ձեռք են բերում այն, ինչ ես կոչում եմ << հատուկ նշանակություն>>: Մի անգամ մի բեռնատարի վարորդ ինձ ասաց. <<Տիեզերքն ասես ունի նոր կենտրոն, և այդ կենտրոնը Մերի Էնն է>>:
George Bernard Shaw said it differently. "Love consists of overestimating the differences between one woman and another." And indeed, that's what we do.
Բերնարդ Շոուն փոքր ինչ այլ մեկնաբանություն է տվել այս ամենին: Նա ասել է. << Սերը երկու կանանց միջև եղած տարբերությունների գերագնահատումն է>>: Եվ իսկապես, հենց այդպես էլ կա: (Ծիծաղ):
(Laughter)
And then you just focus on this person. You can list what you don't like about them, but then you sweep that aside and focus on what you do. As Chaucer said, "Love is blind."
Սկսում եք ձեր ուշադրության կենտրոնում պահել տվյալ անձին: Միգուցե կարողանում եք թվարկել նրա թերությունները, սակայն շուտով աչք եք փակում այդ թերությունների վրա, ու սկսում մտածել այն մասին, թե ինչն է ձեզ դուր գալիս նրա մեջ: Ինչպես Չոսերն էր ասում. << Սերը կույր է>>:
In trying to understand romantic love, I decided I would read poetry from all over the world, and I just want to give you one very short poem from eighth-century China, because it's an almost perfect example of a man who is focused totally on a particular woman. It's a little bit like when you are madly in love with somebody and you walk into a parking lot -- their car is different from every other car in the parking lot. Their wine glass at dinner is different from every other wine glass at the dinner party. And in this case, a man got hooked on a bamboo sleeping mat.
Ռոմանտիկ սերը հասկանալու համար որոշեցի կարդալ համաշխարհային պոեզիա, ու կցանկանայի մեջբերել 8-րդ դարի չինական մի կարճ բանաստեղծություն, որը լավագույնս է նկարագրում մի տղամարդու, ով մինչև ականջները սիրահարված է մի կնոջ: : Նույնն է, թե խենթորեն սիրահարված լինես մեկին ու մտնես ավտոկայանտեղի: Նրա ավտոմեքենան տարբերվում է մյուս բոլոր մեքենաներից: Նրա գինու գավաթը տարբերվում է ճաշին եղած բոլոր այլ գավաթներից: Իսկ այս դեպքում տղամարդուն ավելի գրավում է բամբուկե ներքնակը:
And it goes like this. It's by a guy called Yuan Zhen. "I cannot bear to put away the bamboo sleeping mat. The night I brought you home, I watched you roll it out." He became hooked on a sleeping mat, probably because of elevated activity of dopamine in his brain, just like with you and me.
Ահա թե ինչպես է գրված բանաստեղծության մեջ: Հեղինակի անունը Յան Շեն է. . << Չեմ կարողանում հավաքել բամբուկե ներքնակը: Այն գիշեր, երբ քեզ տուն բերեցի, նայում էի, թե ինչպես էիր տարածվել ներքնակի վրա >>: Եվ այն փաստը, որ տղային գրավում էր բամբուկե ներքնակը, հավանաբար ուղեղում մեծ քանակությամբ դոպամին արտադրվելու արդյունք էր: Նույնը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրի դեպքում:
But anyway, not only does this person take on special meaning, you focus your attention on them. You aggrandize them. But you have intense energy. As one Polynesian said, "I felt like jumping in the sky." You're up all night. You're walking till dawn. You feel intense elation when things are going well; mood swings into horrible despair when things are going poorly. Real dependence on this person. As one businessman in New York said to me, "Anything she liked, I liked." Simple. Romantic love is very simple.
Այնուամենայնիվ, տվյալ անձը ոչ միայն յուրահատուկ է դառնում ու գրավում ձեր ուշադրությունը: Ոչ միայն սկսում եք մեծարել նրան:Այլև ձեռք եք բերում հսկայական էներգիա: Ինչպես պոլինեզիական ցեղախմբից մեկն էր ասել.<< Թվում էր, թե երկնքում եմ սավառնում>>: Գուցե ամբողջ գիշեր չքնեք, կամ մինչ լուսաբաց զբոսնեք: Մեծ հպարտությամբ եք լցվում, երբ ամեն ինչ լավ է ընթանում, և ընդհակառակը, տրամադրությունը կտրուկ անկում է ապրում, երբ իրերն այնքան էլ լավ չեն դասավորվում: Սա հենց իսկական կախվածություն է տվյալ անձից: Ինչպես Նյու Յորքցի մի գործարար ասել էր. <<Այն, ինչ դուր է գալիս նրան, դուր է գալիս նաև ինձ>>: Պարզ է: Ռոմանտիկ սերը շատ պարզ է:
You become extremely sexually possessive. You know, if you're just sleeping with somebody casually, you don't really care if they're sleeping with somebody else. But the moment you fall in love, you become extremely sexually possessive of them. I think there's a Darwinian purpose to this. The whole point of this is to pull two people together strongly enough to begin to rear babies as a team.
Դառնում եք ծայրաստիճան խանդոտ: Գիտե՞ք, եթե դուք պարզապես քնում եք ինչ-որ մեկի հետ, ընդհանուր առմամաբ, ձեզ չի էլ հուզում, թե նա քնում է մեկ ուրիշի հետ: Բայց հենց սիրահարվում եք, դառնում եք ծայրահեղ սեփականատեր սեռական տեսանկյունից: Կարծում եմ` այս ամենի մեջ մի տեսակ դարվինիստական իմաստ կա թաքնված: Իսկ այդ իմաստը կայանում է երկու անձանց միջև ուժեղ կապի հաստատման ու միասին երեխաներ ունենալու մեջ:
But the main characteristics of romantic love are craving: an intense craving to be with a particular person, not just sexually, but emotionally. It would be nice to go to bed with them, but you want them to call you on the telephone, to invite you out, etc., to tell you that they love you. The other main characteristic is motivation. The motor in the brain begins to crank, and you want this person.
Սակայն սիրո հիմնական հատկանիշներից մեկը տենչն է. ուժեղ տենչը` լինելու սիրած անձնավորության հետ` ոչ միայն սեռական, այլև էմոցիոնալ առումով: Դուք իհարկե կնախընտրեիք ձեր սիրած անձնավորության հետ հայտնվել միևնույն անկողնում, սակայն, միևնույն ժամանակ հաճելի կլիներ, որ նա զանգահարեր ձեզ, ինչ-որ տեղ հրավիրեր, ասեր, որ սիրում է ձեզ: Մյուս հիմնական հատկանիշներից մեկն էլ շարժառիթն է: Ուղեղի շարժիչը միանում է, ու դուք սկսում եք տենչալ նրան:
And last but not least, it is an obsession. Before I put these people in the MRI machine, I would ask them all kinds of questions. But my most important question was always the same. It was: "What percentage of the day and night do you think about this person?" And indeed, they would say, "All day. All night. I can never stop thinking about him or her."
Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր հատկանիշներից է կախվածությունը: Ուղեղի սկանավորման ընթացքում այս մարդկանց տալիս էի տարաբնույթ հարցեր: Բայց հիմնականում հետևյալ հարցն էի ուղղում. << Օրվա քանի՞ տոկոսն եք մտածում ձեր սիրած անձնավորության մասին>>: Եվ, իհարկե, լսում էի հետևյալ պատասխանը. << Օր ու գիշեր: Չեմ կարող չմտածել նրա մասին>>:
And then, the very last question -- I would always have to work myself up to this question, because I'm not a psychologist. I don't work with people in any kind of traumatic situation. My final question was always the same. I would say, "Would you die for him or her?" And, indeed, these people would say "Yes!" as if I had asked them to pass the salt. I was just staggered by it.
Իսկ վերջին հարցին շատ զգույշ էի վերաբերվում, քանի որ հոգեբան չէի: Երբեք չեմ աշխատել մարդկանց հետ տրավմատիկ իրավիճակներում: Վերջին հարցս այսպիսին էր. << Պատրա՞ստ եք հանուն նրա զոհաբերել ձեր կյանքը>>: Եվ բոլորն այնպես էին միանշանակ պատասխանում <<ԱՅՈ>>, ասես նրանց խնդրել էի ընդամենը աղը փոխանցել: Ես ուղղակի ապշած էի:
So we scanned their brains, looking at a photograph of their sweetheart and looking at a neutral photograph, with a distraction task in between. So we could look at the same brain when it was in that heightened state and when it was in a resting state. And we found activity in a lot of brain regions. In fact, one of the most important was a brain region that becomes active when you feel the rush of cocaine. And indeed, that's exactly what happens.
Այսպիսով, մենք սկանավորեցինք բոլորի ուղեղն այն ընթացքում, երբ նրանք մեկ նայում էին սիրելիի, մեկ էլ որևէ չեզոք լուսանկարի, բայց արանքում նրանց ուշադրությունը շեղող առաջադրանք էինք տալիս: Այսինքն՝ կարողացանք ուսումնասիրել ուղեղը թե՛ ակտիվ, և թե՛ պասիվ վիճակում: Ու այդ ընթացքում ուղեղի տարբեր հատվածներում ակտիվություն նկատեցինք: Անշուշտ, ամենակարևոր հատվածներից մեկն ուղեղի այն հատվածն էր, որն ակտիվանում է կոկաինի մեծ չափաբաժին ընդունելուց հետո: Եվ իսկապես, հենց այդպես էլ կա:
I began to realize that romantic love is not an emotion. In fact, I had always thought it was a series of emotions, from very high to very low. But actually, it's a drive. It comes from the motor of the mind, the wanting part of the mind, the craving part of the mind. The kind of part of the mind when you're reaching for that piece of chocolate, when you want to win that promotion at work. The motor of the brain. It's a drive.
Ու ես սկսեցի հասկանալ, որ ռոմանտիկ սերը զգացմունք չէ: Իրականում, միշտ կարծել եմ, որ այն զգացմունքների շղթա է, որ ձգվում է հուսահատությունից մինչև հպարտություն: Բայց, փաստորեն, այն դրայվ է: Եվ սա գալիս է ուղեղի շարժիչից, ուղեղի պահանջող, տենչացող հատվածից: Նույնն է, երբ շոկոլադի սալիկը ձգում է ձեզ, կամ երբ պաշտոնի բարձրացում եք ուզում աշխատանքի վայրում: Այս ամենը կապված է ուղեղի շարժիչի ` դրայվի հետ:
And in fact, I think it's more powerful than the sex drive. You know, if you ask somebody to go to bed with you, and they say, "No, thank you," you certainly don't kill yourself or slip into a clinical depression. But certainly, around the world, people who are rejected in love will kill for it. People live for love. They kill for love. They die for love. They have songs, poems, novels, sculptures, paintings, myths, legends. In over 175 societies, people have left their evidence of this powerful brain system. I have come to think it's one of the most powerful brain systems on Earth for both great joy and great sorrow.
Կարծում եմ, որ, իրականում, այն սեռական գրավչությունից էլ հզոր է: Տեսեք, եթե ցանկանում եք քնել մեկի հետ և ձեզ մերժում են՝ ասելով. << Շնորհակալություն, պետք չէ>>, թերևս ինքնասպանություն չեք գործի ու չեք ընկնի կլինիկական դեպրեսիայի մեջ: Բայց, անշուշտ, ամբողջ աշխարհում մարդիկ, ովքեր մերժվում են սիրո հարցում, ինքնասպանություն են գործում: Մարդիկ ապրում են հանուն սիրո: Սպանում են հանուն սիրո: Եվ, իհարկե, մեռնում են հանուն սիրո: Նրանք ստեղծել են սիրուն նվիրված երգեր, բանաստեղծություններ, վեպեր, քանդակներ, կտավներ, առասպելներ ու լեգենդներ: Ավելի քան 175 երկրներում մարդիկ իրենց հետքն են թողել ուղեղի հսկայական համակարգի վրա: Ես այն կարծիքին եմ հանգել, որ մարդու ուղեղը Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող ամենազարգացած համակարգն է, որը հանդիսանում է թե՛ ուրախության, և թե՛ տխրության հզոր աղբյուր: Ու ես նաև եկել եմ այն եզրակացությանը, որ դա ուղեղի երեք,
And I've also come to think that it's one of three basically different brain systems that evolved from mating and reproduction. One is the sex drive: the craving for sexual gratification. W.H. Auden called it an "intolerable neural itch," and indeed, that's what it is. It keeps bothering you a little bit, like being hungry. The second of these three brain systems is romantic love: that elation, obsession of early love. And the third brain system is attachment: that sense of calm and security you can feel for a long-term partner.
միմյանցից բոլորովին տարբեր համակարգերից մեկն է, որի հիմքում ընկած է զուգավորումն ու վերարտադրությունը: Առաջինը սեռական ցանկությունն է. սեռական հաճույքի տենչը: . Հ. Օդենը սա անվանել է << նյարդային անդիմադրելի ցանկություն>>, և, իսկապես, այն շարունակ հիշեցնում է իր մասին, ինչպես քաղցը: Երկրորդը ռոմանտիկ սերն է: Սա պայմանավորված է վաղ անցյալում թողած սիրո հանդեպ ունեցած ուրախությամբ ու տենչանքով: Իսկ երրորդը կապվածությունն է, խաղաղության ու ապահովության զգացումն է, որ զգում եք ձեր կողակցի կողքին:
And I think that the sex drive evolved to get you out there, looking for a whole range of partners. You can feel it when you're just driving along in your car. It can be focused on nobody. I think romantic love evolved to enable you to focus your mating energy on just one individual at a time, thereby conserving mating time and energy. And I think that attachment, the third brain system, evolved to enable you to tolerate this human being at least long enough to raise a child together as a team. So with that preamble, I want to go into discussing the two most profound social trends. One of the last 10,000 years and the other, certainly of the last 25 years, that are going to have an impact on these three different brain systems: lust, romantic love and deep attachment to a partner.
Կարծում եմ՝ սեռական ձգողությունը ստեղծվել է նրա համար, որ մենք դուրս գանք, մեզ համար հարմար կողակից գտնենք: Դա կարող եք նույնիսկ զգալ մեքենա վարելիս: Եվ պարտադիր չէ, որ այն ուղղված լինի հատուկ որևէ մեկին: Կարծում եմ՝ ռոմանտիկ սերը ի հայտ է եկել, որպեսզի զուգավորման գրավչությունը ընկնի միայն մեկի ուսերին՝ դրանով իսկ խնայելով ժամանակն ու զուգավորման ուժերը: Իսկ կապվածությունն ի հայտ է եկել կողակցին հանդուրժելու համար: (Ծիծաղ) Այնքան ժամանակ, մինչև գոնե միասին կկարողանաք երեխային մեծացնել: Հենց այսպիսի նախաբանով էլ ուզում եմ սկսել սոցիալական երկու հիմնական միտումների քննարկումը: Դրանցից առաջինն ունի առնվազն 10.000 տարվա, իսկ երկրորդը՝ 25 տարվա պատմություն: Այս երկուսն էլ իրենց ազդեցությունն ունեն ուղեղի երեք տարբեր համակարգերի վրա` սեռական ցանկություն, ռոմանտիկ սեր և կողակցի հանդեպ ունեցած կապվածություն:
The first is women working, moving into the workforce. I've looked at 130 societies through the demographic yearbooks of the United Nations. Everywhere in the world, 129 out of 130 of them, women are not only moving into the job market -- sometimes very, very slowly, but they are moving into the job market -- and they are very slowly closing that gap between men and women in terms of economic power, health and education. It's very slow.
Նախ կանայք սկսել են աշխատել. նրանք իրենց ակտիվ մասնակցությունն ունեն աշխատանքային շուկայում : Միացյալ Ազգերի ժողովրդագրական տարեգրքում 150 համայնքից ուսումնասիրել եմ 130-ը: Եվ 130-ից 129-ի դեպքում կանայք ոչ միայն մուտք են գործել աշխատանքային շուկա, այլև շատ դանդաղ, բայց աստիճանաբար վերանում է տնտեսական, առողջապահական և կրթական ոլորտներում կանանց և տղամարդկանց միջև գոյություն ունեցող անհավասարությունը: Այս ընթացքը շատ դանդաղ է:
For every trend on this planet, there's a counter-trend. We all know of them, but nevertheless -- the Arabs say, "The dogs may bark, but the caravan moves on." And, indeed, that caravan is moving on. Women are moving back into the job market. And I say back into the job market, because this is not new. For millions of years, on the grasslands of Africa, women commuted to work to gather their vegetables. They came home with 60 to 80 percent of the evening meal. The double income family was the standard. And women were regarded as just as economically, socially and sexually powerful as men. In short, we're really moving forward to the past.
Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող յուրաքանչյուր ուղղություն ունի այսպես կոչված հակաուղղություն: Մենք բոլորս էլ գիտենք այդ մասին, այդուհանդերձ, գոյություն ունի արաբական մի լավ ասացվածք. << Շունը հաչում է, իսկ քարավանը շարունակում է իր ճանապարհը>>: Եվ, իսկապես, քարավանը առաջ է շարժվում: Կանայք նորից մուտք են գործել աշխատանքային շուկա: Ես ասում եմ <<նորից>>, որովհետև դա նորություն չէ: Միլիոնավոր տարիներ առաջ Աֆրիկայի արոտավայրերում կանանց աշխատանքի բնույթը եղել է բանջարեղեն հավաքելը: Նրանք տուն են վերադարձել` իրենց հետ բերելով ընթրիքի 60-ից 80 տոկոսը: Կրկնակի եկամուտ ունեցող ընտանիքները շատ տարածված էին: Իսկ կանանց ընդունում էին տնտեսական, սոցիալական և սեռական առումներով կայացած, այնպես ինչպես տղամարդկանց էին ընդունում: Ինչ-որ առումով կարելի է ասել, որ մենք առաջ ենք գնում դեպի անցյալ:
Then, women's worst invention was the plow. With the beginning of plow agriculture, men's roles became extremely powerful. Women lost their ancient jobs as collectors, but then with the industrial revolution and the post-industrial revolution they're moving back into the job market. In short, they are acquiring the status that they had a million years ago, 10,000 years ago, 100,000 years ago. We are seeing now one of the most remarkable traditions in the history of the human animal. And it's going to have an impact.
Այնուհետև ի հայտ եկավ կնոջ ամենաչստացված հայտնագործությունը`գութանը: Գութանի օգնությամբ գյուղատնտեսության վարումը էլ ավելի նշանակալի դարձրեց տղամարդու դերը: Կանայք այլևս կորցրեցին հավաքողի իրենց հին մասնագիտությունը, սակայն արդյունաբերական և հետարդյունաբերական հեղափոխությունից հետո նրանք կրկին վերադարձան աշխատանքային շուկա: Կարճ ասած՝ կանայք կրկին ձեռք են բերում հասարակական կարգավիճակ, որն ունեին միլլիոնավոր տարիներ, 10.000 տարի, 100.000 տարի առաջ: Մենք ականատեսն ենք դառնում մարդկության պատմության ամենահրաշալի ավանդույթներից մեկին: Եվ դա կունենա իր ազդեցությունը:
I generally give a whole lecture on the impact of women on the business community. I'll say just a couple of things, and then go on to sex and love. There's a lot of gender differences; anybody who thinks men and women are alike simply never had a boy and a girl child. I don't know why they want to think that men and women are alike. There's much we have in common, but there's a whole lot that we do not have in common.
Սովորաբար, ես մի հսկայական դասախոսություն եմ կարդում գործարար հասարակության վրա կնոջ թողած ազդեցության մասին: Հիմա կսահմանափակվեմ մի քանի մեկնաբանություններով, այնուհետև կանցնենք սեքսի և սիրո թեմային: Գոյություն ունի գենդերային անհավասարություն: Սովորաբար նրանք, ովքեր կարծում են, թե տղամարդն ու կինը նման են, երբևէ երեխաներ չեն ունեցել: Չգիտեմ, թե որտեղից է ի հայտ եկել այն համոզմունքը, որ կանայք և տղամարդիկ նման են իրար: Անշուշտ, կան նմանություններ, բայց տարբերություններն այնքան շատ են, որ մենք նման լինել չենք կարող:
We are -- in the words of Ted Hughes, "I think that we are like two feet. We need each other to get ahead." But we did not evolve to have the same brain. And we're finding more and more gender differences in the brain. I'll only just use a couple and then move on to sex and love. One of them is women's verbal ability. Women can talk.
Մենք-ինչպես Թեդ Հյուն է ասել. <<Կարծում եմ, մենք ստեղծվել ենք որպես երկու ոտք: Մենք հարկավոր ենք միմյանց, որպեսզի առաջ շարժվենք>>: Սակայն ժամանակի ընթացքում մեր ուղեղը տարբեր կերպ է զարգացել: Եվ աստիճանաբար ավելի ու ավելի շատ է նկատվում գենդերային տարբերությունները: Ես կնշեմ դրանցից մի քանիսը, ապա կանդրադառնանք վերը նշված թեմային: Դրանցից մեկը կանանց`բանավոր հաղորդակցության հմտություններն են: Կանայք ունեն խոսելու հմտություններ:
Women's ability to find the right word rapidly, basic articulation goes up in the middle of the menstrual cycle, when estrogen levels peak. But even at menstruation, they're better than the average man. Women can talk. They've been doing it for a million years; words were women's tools. They held that baby in front of their face, cajoling it, reprimanding it, educating it with words. And, indeed, they're becoming a very powerful force.
Կանանց` արագ ճիշտ բառեր գտնելու և արտաբերելու ունակությունը կրկնապատկվում է դաշտանային ցիկլի ժամանակ, երբ էստրոգեն հորմոնը հասնում է իր գագաթնակետին: Սակայն նույինսկ ցիկլի ընթացքում կանայք իրենց ավելի լավ են դրսևորում, քան տղամարդիկ: Կանայք ունեն խոսելու հմտություն: Նրանք դա կիրառել են միլիոնավոր տարիներ շարունակ: Բառերը եղել են կանանց գործիքները: Նրանք այսպես գրկել են երեխաներին, փորձել համոզել նրանց, սովորեցնել, դաստիարակել, ու այդ ամենը հենց բառերի շնորհիվ: Անշուշտ, կանայք հզոր ուժ են:
Even in places like India and Japan, where women are not moving rapidly into the regular job market, they're moving into journalism. And I think that the television is like the global campfire. We sit around it and it shapes our minds. Almost always, when I'm on TV, the producer who calls me, who negotiates what we're going to say, is a woman. In fact, Solzhenitsyn once said, "To have a great writer is to have another government."
Նույնիսկ այնպիսի վայրերում, ինչպիսիք Հնդկաստանն ու Ճապոնիան է, որտեղ կանայք այնքան էլ հաճախ չեն հանդիպում ընդհանուր աշխատաշուկայում, նրանք ակտիվորեն զբաղվում են լրագրությամբ: Հեռուստատեսությունը կարծես մի համընդհանուր խարույկ լինի: Բոլորս նստած ենք խարույկի շուրջ, և այն ձևավորում է մեր գիտակցությունը: Գրեթե միշտ, երբ հեռուստատեսությամբ ելույթ ունենալու համար ինձ զանգահարում են, այսինքն, երբ զանգահարում է պրոդյուսերը, որպեսզի նախապես քննարկենք իմ ելույթը, նա միշտ կին է լինում: Սոլժենիցինը մի առիթով ասել է. << Մեծ գրողը ունենալը հավասար է երկրորդ կառավարություն ունենալուն>>: Այսօր ամերիկյան գրողների 50 տոկոսը կազմում են կանայք:
Today 54 percent of people who are writers in America are women. It's one of many, many characteristics that women have that they will bring into the job market. They've got incredible people skills, negotiating skills. They're highly imaginative. We now know the brain circuitry of imagination, of long-term planning. They tend to be web thinkers. Because the female parts of the brain are better connected, they tend to collect more pieces of data when they think, put them into more complex patterns, see more options and outcomes. They tend to be contextual, holistic thinkers, what I call web thinkers.
Սա կանանց այն բազմաթիվ առանձնահատկություններից մեկն է, որով նրանք ծառայում են աշխատանքային շուկային: Կանայք ունեն վերահսկողություն հաստատելու, բանակցություններ վարելու անհավատալի ունակություններ: Նրանց մոտ ուժեղ զարգացած է երևակայությունը: Հիմա արդեն գիտենք, թե ուղեղի որ հատվածներն են պատասխանատու երևակայության և երկարաժամկետ պլանավորման համար: Նրանք հակված են ավելի գլոբալ մտածելու : Շնորհիվ նրա, որ կանանց ուղեղն ավելի ամբողջական է, նրանք կարողանում են վերլուծել ավելի մեծ ծավալի տեղեկատվություն, հաշվարկել ավելի բարդ քայլեր, ավելի շատ տաբերակներ ու լուծումներ գտնել: Նրանք ավելի իրավիճակային են, ավելի ամբողջական մտածողներ, այդ իսկ պատճառով էլ ես կանանց կոչում եմ գլոբալ մտածողներ:
Men tend to -- and these are averages -- tend to get rid of what they regard as extraneous, focus on what they do, and move in a more step-by-step thinking pattern. They're both perfectly good ways of thinking. We need both of them to get ahead. In fact, there's many more male geniuses in the world. And there's also many more male idiots in the world.
Մինչդեռ տղամարդիկ հրաժարվում են այն ամենից, ինչ կարծում են պետք չէ իրենց, կենտրոնանում են այն ամենի վրա, ինչով զբաղված են տվյալ պահին, և մտածում են փուլ առ փուլ: Երկու դեպքում էլ լավ մտածելակերպ է: Եվ դրանք երկուսն էլ անհրաժեշտ է զարգացնել: Իրականում, աշխարհում հանճարեղ տղամարդկանց թիվը ավելի շատ է: Սակայն, միևնույն ժամանակ, հիմար տղամարդկաց թիվն էլ է գերակշռում: (Ծիծաղ)
(Laughter)
Երբ տղամարդու ուղեղն աշխատում է, այն շատ լավ է աշխատում:
When the male brain works well, it works extremely well. And what I really think that we're doing is, we're moving towards a collaborative society, a society in which the talents of both men and women are becoming understood and valued and employed.
Ու ես կարծում եմ, որ մենք մուտք ենք գործում ավելի միասնական հասարակություն, որտեղ թե՛տղամարդկանց, և թե՛կանանց տաղանդները ակնհայտ կդառնան, կգնահատվեն ու կկիրառվեն:
But in fact, women moving into the job market is having a huge impact on sex and romance and family life. Foremost, women are starting to express their sexuality. I'm always astonished when people come to me and say, "Why is it that men are so adulterous?" "Why do you think more men are adulterous than women?" "Well, men are more adulterous!" And I say, "Who do you think these men are sleeping with?"
Սակայն այն փաստը, որ կանայք մուտք են գործում աշխատանքային շուկա, էապես ազդում է սեքսի, ռոմանտիկ սիրո և ընտանեկան կյանքի վրա: Կանայք, հիմնականում, սկսում են ի ցույց դնել իրենց գրավչությունը: Ինձ միշտ ապշեցնում է, երբ մարդիկ մոտենում են ինձ ու ասում. << Ինչու՞ են տղամարդիկ այդքան դավաճան>>: Իսկ ես պատասխանում եմ. <<Ինչու՞ եք կարծում, որ տղամարդիկ ավելի շատ են դավաճանում, քան կանայք>>: << Դեե.. որովհետև տղամարդիկ ավելի թեթևամիտ են>>: Իսկ ես պատասխանում եմ. <<Իսկ ի՞նչ եք կարծում, ու՞մ հետ են քնում այդ բոլոր տղմարդիկ:
(Laughter)
Պարզ մաթեմատիկա է>>: (Ծիծաղ)
And -- basic math!
Ամեն դեպքում:
Anyway. In the Western world, women start sooner at sex, have more partners, express less remorse for the partners that they do, marry later, have fewer children, leave bad marriages in order to get good ones. We are seeing the rise of female sexual expression. And, indeed, once again we're moving forward to the kind of sexual expression that we probably saw on the grasslands of Africa a million years ago, because this is the kind of sexual expression that we see in hunting and gathering societies today.
Արևմուտքում կանանց մոտ ավելի վաղ է սկսվում սեռական կյանքը, նրանք ավելի շատ զուգընկերներ են ունենում, չեն զղջում դրա համար, ուշ են ամուսնանում, քիչ երեխաներ են ունենում, անհաջող ամուսնության դեպքում ամուսնալուծվում են ու կրկին ամուսնանում: Մենք ուսումնասիրում ենք կանացի գրավչության հետզհետե աճող դրսևորումները: Եվ իրոք, հերթական անգամ անդրադառնանում ենք սեռական գրավչությանը և տեսնում, որ միլլիոնավոր տարիներ առաջ`Աֆրիկայի դաշտերում, դեռևս գոյություն ուներ այդ սեռական գրավչություն կոչվածը:
We're also returning to an ancient form of marriage equality. They're now saying that the 21st century is going to be the century of what they call the "symmetrical marriage," or the "pure marriage," or the "companionate marriage." This is a marriage between equals, moving forward to a pattern that is highly compatible with the ancient human spirit.
Եկեք նաև անդրադառնանք հին ժամանակների ամուսնական կյանքի հավասարությանը: Ասում են 21-րդ դարը լինելու է այսպես կոչված <<սիմետրիկ ամուսնության>>, կամ << մաքուր ամուսնության>>, կամ << բարեկամական ամուսնության>> դարաշրջան: Սա ամուսնություն է հավասարների միջև, որը զարգանում է ըստ մարդկային ոգուն հիանալի համապատասխանող սխեմայի:
We're also seeing a rise of romantic love. 91 percent of American women and 86 percent of American men would not marry somebody who had every single quality they were looking for in a partner, if they were not in love with that person. People around the world, in a study of 37 societies, want to be in love with the person that they marry. Indeed, arranged marriages are on their way off this braid of human life.
Մենք նաև ռոմանտիկ սիրո աճ ենք գրանցում: Ամերիկացի կանանց 91 տոկոսը և տղամարդկանց 86 տոկոսը երբեք չէին ամուսնանա մեկի հետ, ում իրենք սիրահարված չէին, անգամ եթե նա օժտված էր իրենց նախընտրած հատկանիշներով: Ըստ 37 համայնքներում իրականացրած ուսումնասիրությունների, մարդիկ ամբողջ աշխարհում ուզում են սիրահարված լինել այն անձնավորությանը, ում հետ պետք է ամուսնանան: Եվ, իսկապես, պլանավորված ամուսնությունները մնում են անցյալում:
I even think that marriages might even become more stable because of the second great world trend. The first one being women moving into the job market, the second one being the aging world population. They're now saying that in America, that middle age should be regarded as up to age 85. Because in that highest age category of 76 to 85, as much as 40 percent of people have nothing really wrong with them. So we're seeing there's a real extension of middle age.
Կարծում եմ՝ համաշխարհային երկրորդ միտումին զուգընթաց, ամուսնություններն ավելի կայուն կդառնան: Առաջին միտումն այն էր, որ կանայք վերադառնում են աշխատաշուկա, երկրորդը` երկրագնդի բնակչությունը ծերանում է: Ասում են, ներկայումս Ամերիկայում միջին տարիքը պետք է համարվի մինչև 85 տարեկանը: Իբրև թե 76ից 85 տարիքային խմբի մարդկանց 40 տոկոսը չի տառապում ոչ մի հիվանդությամբ: Այնպես որ, մենք ականատեսն ենք դառնում <<միջին տարիք>> հասկացության ընդլայնմանը:
For one of my books, I looked at divorce data in 58 societies. And as it turns out, the older you get, the less likely you are to divorce. So the divorce rate right now is stable in America, and it's actually beginning to decline. It may decline some more. I would even say that with Viagra, estrogen replacement, hip replacements and the incredibly interesting women -- women have never been as interesting as they are now. Not at any time on this planet have women been so educated, so interesting, so capable. And so I honestly think that if there really was ever a time in human evolution when we have the opportunity to make good marriages, that time is now.
Գրքերիցս մեկի համար կատարած ուսումնասիրության համար թվով 58 համայնքում ծանոթացա ամուսնալուծությունների վիճակագրությանը: Պարզվում է, որքան մարդը մեծանում է, այնքան քիչ է ամուսնալուծության հավանականությունը: Այնպես որ, այս պահին Ամերիկայում ամուսնալուծությունների թիվը կայուն է, և նույնիսկ նվազում է: Նույնիսկ կարող եմ ասել, վիագրան, որ փոխարինում է էստրոգեն հորմոնին, և գայթակղիչ կանայք երբեք այսքան հետաքրքիր չեն եղել, որքան հիմա են: Պատմության մեջ կանայք դեռ այսքան կրթված, հետաքրքիր ու ընդունակ չեն եղել: Եվ ես իսկապես կարծում եմ, որ եթե մարդկության պատմության մեջ կա երջանիկ ամուսնությունների ժամանակ, ապա այդ ժամանակը հիմա է:
However, there's always kinds of complications in this. These three brain systems -- lust, romantic love and attachment -- don't always go together. They can go together, by the way. That's why casual sex isn't so casual. With orgasm you get a spike of dopamine. Dopamine's associated with romantic love, and you can just fall in love with somebody who you're just having casual sex with. With orgasm, then you get a real rush of oxytocin and vasopressin -- those are associated with attachment. This is why you can feel such a sense of cosmic union with somebody after you've made love to them.
Սակայն, այս ամենի հետ մեկտեղ կան նաև դժվարություններ: Ուղեղի այս երեք համակարգերը՝ կիրք, սեր, կապվածություն, միշտ չէ, որ համընկնում են: Դրանք պարզապես կարող են համընկնել, ինչպես նաև կարող են չհամընկնել: Այդ իսկ պատճառով <<պարզապես սեքսն>>այնքան էլ պարզ երևույթ չէ: Օրգազմի ժամանակ մեծ քանակությամբ դոպամին է արտադրվում: Դոպամինը ուղղակիորեն կապված է ռոմանտիկ սիրո հետ, այնպես որ, կարող ես սիրահարվել ցանկացածին, ում հետ քնում ես: Օրգազմի ժամանակ արտադրվում է նաև օկսիտոցին և վազոպրեսին, որն էլ արտահայտվում է կապվածության դեպքում: Այսինքն՝ կարող եք մշտագո միասնության զգացում ունենալ մեկի հետ, ում հետ պարզապես զբաղվել եք սիրով: Սակայն ուղեղի այս երեք համակարգերը ` կիրք, սեր, կապվածություն,
But these three brain systems: lust, romantic love and attachment, aren't always connected to each other. You can feel deep attachment to a long-term partner while you feel intense romantic love for somebody else, while you feel the sex drive for people unrelated to these other partners. In short, we're capable of loving more than one person at a time. In fact, you can lie in bed at night and swing from deep feelings of attachment for one person to deep feelings of romantic love for somebody else. It's as if there's a committee meeting going on in your head as you are trying to decide what to do. So I don't think, honestly, we're an animal that was built to be happy; we are an animal that was built to reproduce. I think the happiness we find, we make. And I think, however, we can make good relationships with each other.
միշտ չէ, որ փոխկապակցված են: Դուք կարող եք խորը կապվածություն զգալ ձեր մշտական զուգընկերոջ նկատմամբ և միևնույն ժամանակ սիրահարված լինել մեկ ուրիշին, և բուռն տենչալ մեկին, որի հանդեպ ոչ կապվածություն եք զգում, ոչ էլ սիրահարված եք: Կարճ ասած՝ մենք կարող ենք միաժամանակ սիրել մի քանի հոգու: Իրականում, կարող ենք գիշերը պառկել անկողնում և սուզվել խորը զգացմունքների մեջ: Մեկի հանդեպ խորը կապվածություն, մյուսի հանդեպ լուրջ ռոմանտիկ սեր: Այնպես որ, կարծում եմ, որ մենք ծնված ենք երջանիկ լինելու համար: Մենք էլ կենդանիների նման ստեղծվել ենք, որ բազմանանք: Կարծում եմ երջանկությունը մեր չարչարանքների տված պտուղն է: Եվ, այնուամենայնիվ, մենք կարող ենք լավ հարաբերություններ կառուցել:
So I want to conclude with two things. I want to conclude with a worry, and with a wonderful story. The worry is about antidepressants. Over 100 million prescriptions of antidepressants are written every year in the United States. And these drugs are going generic. They are seeping around the world. I know one girl who's been on these antidepressants, SSRIs, serotonin-enhancing antidepressants -- since she was 13. She's 23. She's been on them ever since she was 13.
Ելույթիս վերջում ցանկանում եմ երկու բան ասել: Մեկը անհանգստությունն է, որովհետև ես շատ անհանգստացած եմ, մյուսը մի հիանալի պատմություն է: Անհանգստությունս կապված է հակադեպրեսանտների հետ: Ամերիկայում ամեն օր ավելի քան 100մլն հակադեպրեսանտների դեղատոմ է դուրս գրվում: Ու այդ դեղամիջոցները լայն կիրառում են գտել: Դրանք տարածվում են ամբողջ աշխարհով: Մի կնոջ գիտեմ, ով 13 տարեկանից ընդունում է սերոտոնին պարունակող հակադեպրեսանտ: Հիմա նա 23 տարեկան է: Իսկ նա ընդունում է այդ դեղահաբերը սկսած 13 տարեկանից:
I've got nothing against people who take them short term, when they're going through something horrible. They want to commit suicide or kill somebody else. I would recommend it. But more and more people in the United States are taking them long term. And indeed, what these drugs do is raise levels of serotonin. And by raising levels of serotonin, you suppress the dopamine circuit. Everybody knows that. Dopamine is associated with romantic love. Not only do they suppress the dopamine circuit, but they kill the sex drive. And when you kill the sex drive, you kill orgasm. And when you kill orgasm, you kill that flood of drugs associated with attachment. The things are connected in the brain. And when you tamper with one brain system, you're going to tamper with another. I'm just simply saying that a world without love is a deadly place.
Ես ոչինչ չունեմ այն մարդկանց դեմ, ովքեր կարճ ժամանակով օգտագործում են նման դեղահաբեր, եթե իհարկե, անցել են սարսափելի իրադարձությունների միջով: Ցանկանում են կամ ինքնասպանություն գործել, կամ մարդասպանություն: Այս դեպքում ես ինքս դա խորհուրդ կտայի: Սակայն ԱՄՆ-ում օրեցօր ավելի ու ավելի է աճում այն մարդկանց թիվը, ովքեր օգտագործում են նման դեղահաբեր: Իրականում, այս դեղահաբերը բարձրացնում են օրգանիզմում սերոտոնինի մակարդակը: Իսկ դրա մակարդակը բարձրացնելով, հակադեպրեսանտները ճնշում են դոպամինի արտադրությունը: Սա բոլորին է հայտնի: Դոպամինը անմիջականորեն կապված է ռոմանտիկ սիրո հետ: Դեղահաբերը ոչ միայն խոչընդոտում են դոպամինի արտադրությանը, այլև սպանում են սեռական ցանկությունը: Իսկ սեռական ցանկությունը սպանելով` սպանում ենք նաև օրգազմը: Օրգազմը սպանելու արդյունքում կասեցնում ենք այն միացությունների հոսքը օրգանիզմ, որով պայմանավորված է կապվածությունը: Այս ամենը փոխկապակցված է ուղեղի հետ: Եվ երբ միջամտում ենք ուղեղի մի համակարգում, միջամտում ենք նաև մյուսում: Ուզում եմ պարզապես ասել, որ կյանքն առանց սիրո մռայլ է:
So now --
Իսկ հիմա. (Ծափահարություններ) Շնորհակալ եմ:
(Applause)
Thank you.
Ուզում եմ ելույթս ամփոփել նախ հետևյալ պատմությամբ և ապա մի փոքր դիտողությամբ:
I want to end with a story. And then, just a comment. I've been studying romantic love and sex and attachment for 30 years. I'm an identical twin; I am interested in why we're all alike. Why you and I are alike, why the Iraqis and the Japanese and the Australian Aborigines and the people of the Amazon River are all alike. And about a year ago, an Internet dating service, Match.com, came to me and asked me if I would design a new dating site for them. I said, "I don't know anything about personality. You know? I don't know. Do you think you've got the right person?" They said, "Yes." It got me thinking about why it is that you fall in love with one person rather than another.
Վերջին 30 տարվա ընթացքում ուսումնասիրում եմ ռոմանտիկն սերը, սեքսն ու կապվածությունը: Ես երկվորյակ եմ, և ինձ միշտ հետաքրքրել է, ինչու ենք մենք բոլորս իրար նման: Ինչու ենք ես և դուք իրար նման: Ինչու են իրաքցիները, ճապոնացիները, ավստրալական աբորիգենները և Ամազոն գետի ափին բնակվող մարդիկ բոլորն իրար նման: Մոտ մեկ տարի առաջ օն-լայն ծանոթությունների Match.com կայքը ինձ դիմեց և խնդրեց, որ ինքս էլ ծանոթությունների կայք ստեղծեմ: Ես ասացի.<< Բայց ես ոչինչ չգիտեմ անձնական որակների մասին,հասկանում եք: Ոչինչ չգիտեմ: Վստահ եք, որ ճիշտ մարդու եք դիմել>>: Նրանք ասացին. <<Այո>>: Սա ստիպեց ինձ մտածել, ինչու ենք մենք սիրահարվում հենց տվյալ անձնավորությանը, և ոչ թե ուրիշին: Ու դա իմ ներկայի ծրագիրն է: Այն կներառվի իմ հաջորդ գրքում:
That's my current project; it will be my next book. There's all kinds of reasons that you fall in love with one person rather than another. Timing is important. Proximity is important. Mystery is important. You fall in love with somebody who's somewhat mysterious, in part because mystery elevates dopamine in the brain, probably pushes you over that threshold to fall in love. You fall in love with somebody who fits within what I call your "love map," an unconscious list of traits that you build in childhood as you grow up. And I also think that you gravitate to certain people, actually, with somewhat complementary brain systems. And that's what I'm now contributing to this.
Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու ենք սիրահարվում մեկին, և ոչ թե մյուսին: Շատ կարևոր է ժամանակի գործոնը: Մոտիկության, առեղծվածի գործոնը: Մենք սիրահարվում ենք մեկին, ով մեզ հանելուկային է թվում, քանի որ վերջինս նպաստում է ուղեղում դոպինի արտադրությանը ու , երևի, ստիպում սիրահարվել: Մենք սիրահարվում ենք նրանց, ովքեր համընկնում են ինչպես ես եմ կոչում <<սիրո քարտեզին>>, որտեղ անգիտակցաբար նշված են հատկանիշներ, և որոնք աճում են մեր մեծանալու հետ մեկտեղ: Եվ ես կարծում եմ, որ մեզ ձգում են այն մարդիկ, ովքեր ինչ- որ կերպ նպաստում են մեր ուղեղի կազմավորմանը: Սա այս ծրագրում կատարած իմ ներդրումն է:
But I want to tell you a story, to illustrate. I've been carrying on here about the biology of love. I wanted to show you a little bit about the culture of it, too, the magic of it. It's a story that was told to me by somebody who had heard it just from one -- probably a true story. It was a graduate student -- I'm at Rutgers and my two colleagues -- Art Aron is at SUNY Stony Brook. That's where we put our people in the MRI machine.
Ուզում եմ ձեզ մի պատմություն պատմել: Շարունակ ձեզ պատմում էի սիրո կենսաբանության մասին: Ուզում էի նաև փոքր-ինչ խոսել սիրո մշակույթի, նրա կախարդանքի մասին: Այս պատմությունը ինձ պատմել է մեկը, ով լսել է մեկ ուրիշից: Մի խոսքով սա շատ մոտ է իրականությանը: Այն պատահել է մի ասպիրանտի հետ: Ես աշխատում եմ Ռեթջերսում, իսկ երկու գործընկերներս՝Ստոնիբրուկում: Հենց այստեղ ենք մենք իրականցնում մագնիսական ռեզոնանսային պատկերահանումը:
And this graduate student was madly in love with another graduate student, and she was not in love with him. And they were all at a conference in Beijing. And he knew from our work that if you go and do something very novel with somebody, you can drive up the dopamine in the brain, and perhaps trigger this brain system for romantic love.
Ասպիրանտը խենթորեն սիրահարված էր համակուրսեցուն, սակայն այդ սերը փոխադարձ չէր: Նրանք միասին մասնակցելու էին Պեկինում անցկացվող համաժողովի: Մեր ուսումնասիրություններից նա բացահայտել էր, որ, եթե սուր զգացողություններ ապրի որևէ մեկի հետ, ապա ուղեղում դոպամինը քանակը կբարձրանա: Եվ թերևս դրանով ուղեղին կստիպի սիրահարվել: (Ծիծաղ)
(Laughter)
Ուստի որոշեց փորձել կյանքի գիտությունը
So he decided he'd put science to work. And he invited this girl to go off on a rickshaw ride with him.
և աղջկան հրավիրեց ռիկշայով զբոսնելու:
And sure enough -- I've never been in one, but apparently they go all around the buses and the trucks and it's crazy and it's noisy and it's exciting. He figured that this would drive up the dopamine, and she'd fall in love with him. So off they go and she's squealing and squeezing him and laughing and having a wonderful time. An hour later they get down off of the rickshaw, and she throws her hands up and she says, "Wasn't that wonderful?" And, "Wasn't that rickshaw driver handsome!"
Իհարկե ես երբեք չեմ զբոսնել ռիկշայով, բայց ինչպես պարզվեց, նրանք շրջանցում էին բոլոր ավտոբուսներին և բեռնատարներին, և շատ խենթ, աղմկոտ, ու զվարճալի զբոսանք է եղել: Ուստի մտածել է, թե այս ամենը կբարձրացնի դոպամինի քանակը ուղեղում, ու աղջիկը կսիրահարվի իրեն: Այսպես նրանք գնում են, աղջիկը պինդ բռնվել է տղայից, ժպտում է, մի խոսքով ամեն ինչ հիասքանչ է: Մեկ ժամ անց, երբ իջնում են ռիկշայից, աղջիկը քաշում է ձեռքերն ու ասում. <<Հրաշալի էր: Ռիկշայի վարորդը շատ գայթակղիչ էր>>:
(Laughter)
(Ծիծաղ) (Ծափահարություններ)
(Applause)
There's magic to love!
Սիրո մեջ կա կախարդանք:
(Applause)
Սակայն ուզում եմ ավարտել հետևյալով. միլիոնավոր տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել երեք հիմնական կարիք.
But I will end by saying that millions of years ago, we evolved three basic drives: the sex drive, romantic love and attachment to a long-term partner. These circuits are deeply embedded in the human brain. They're going to survive as long as our species survives on what Shakespeare called "this mortal coil."
սեքս, սեր և կապվածություն մեր զուգընկերոջ հանդեպ: Այս օղակները խորապես ընկղմված են մեր ուղեղի մեջ: Դրանք ապրելու են այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է մարդկային ցեղը այս, (Ծափահարություններ) ինչպես Շեքսպիրն է ասել, << դատարկ երկրում>>:
Thank you.
Շնորհակալություն: (Ծափահարություններ)
Chris Anderson: Helen Fisher!
(Applause)