Cancer. It's a devastating disease that takes an enormous emotional toll. Not only on the patient, but the patient's loved ones, as well. It is a battle that the human race has been fighting for centuries. And while we've made some advancements, we still haven't beaten it. Two out of five people in the US will develop cancer in their lifetime. Of those, 90 percent will succumb to the disease due to metastases.
Քաղցկեղ: Սա մահացու հիվանդություն է, որը զգացմունքային մեծ վնաս է հասցնում ոչ միայն հիվանդին, այլև նրա սիրելիներին: Սա ճակատամարտ է, որը մարդիկ մղել են դարեր շարունակ: Մենք որոշ առաջխաղացում գրանցել ենք, բայց նրան դեռ չենք հաղթել: ԱՄՆ-ում հինգ մարդուց երկուսը իրենց կյանքի ընթացքում հիվանդանում են քաղցկեղով: Նրանց 90 տոկոսը չեն դիմանում այս հիվանդությանը մետաստազների պատճառով:
Metastasis is a spread of cancer from a primary site to a distal site, through the circulatory or the lymphatic system. For instance, a female patient with breast cancer doesn't succumb to the disease simply because she has a mass on her breast. She succumbs to the disease because it spreads to the lungs, liver, lymph nodes, brain, bone, where it becomes unresectable or untreatable. Metastasis is a complicated process. One that I've studied for several years now. And something that my team and I discovered recently was that cancer cells are able to communicate with each other and coordinate their movement, based on how closely packed they are in the tumor microenvironment. They communicate with each other through two signaling molecules called Interleukin-6 and Interleukin-8.
Մետաստազիան քաղցկեղի տարածումն է նախնական հատվածից հեռու հատվածներ շրջանառության կամ ավշային համակարգի միջոցով: Օրինակ, կին հիվանդը`կրծքագեղձի քաղցկեղով, չի դիմանում հիվանդությանը, որովհետև նրա կրծքում տձև զանգված է առաջանում: Նա նահանջում է հիվանդության դեմ, որովհետև այն տարածվում է դեպի թոքեր, լյարդ ավշային հանգույցներ, ուղեղ, ոսկորներ որտեղ այն դառնում է անընկալունակ կամ անբուժելի: Մետաստազիան բարդ գործընթաց է: Ես այն մի քանի տարի է, ինչ ուսումնասիրում եմ: Եվ ես ու իմ թիմը վերջերս բացահայտեցինք, որ քաղցկեղի բջիջները կարող են հաղորդակցվել միմյանց հետ և համակարգել իրենց շարժումը՝ հիմնված այն բանի վրա, թե որքան մոտ են նրանք ուռուցքային միկրոմիջավայրում: Նրանք հաղորդակցվում են իրար հետ երկու ազդանշանային մոլեկուլների միջոցով, որոնք կոչվում են Ինտերլուկին-6 և Ինտերլուկին-8:
Now, like anything else in nature, when things get a little too tight, the signal is enhanced, causing the cancer cells to move away faster from the primary site and spread to a new site. So, if we block this signal, using a drug cocktail that we developed, we can stop the communication between cancer cells and slow down the spread of cancer. Let me pause here for a second and take you back to when this all began for me in 2010, when I was just a sophomore in college. I had just started working in Dr Danny Wirtz's lab at Johns Hopkins University. And I'll be honest: I was a young, naive, Sri Lankan girl,
Ինչպես բնության մեջ ցանկացած այլ բան, երբ իրերը շատ են մոտենում միմյանց, ազդանշանը մեծանում է՝ ստիպելով քաղցկեղի բջիջներին նախնական կետից ավելի արագ հեռանալ ու տարածվել դեպի մի նոր կետ: Եթե ազդանշանը խոչընդոտենք՝ օգտագործելով դեղորայք, որ մենք ենք պատրաստել կարող ենք դադարեցնել քաղցկեղի բջիջների միջև հաղորդակցությունը և դանդաղեցնել քաղցկեղի տարածումը: Թույլ տվեք այստեղ մի պահ կանգ առնել պատմել ձեզ՝ ինչպես այս ամենն ինձ համար սկսվեց 2010-ին, երբ ես ընդամենը քոլեջի երկրորդ կուրսի ուսանող էի: Ես նոր էի սկսել աշխատել Դոկտոր Դենի Վիրցի լաբորատորիայում, Ջոնս Հոփկինս համալսարանում: Անկեղծ կլինեմ՝ ես երիտասարդ, պարզամիտ շրիլանկացի աղջիկ էի,
(Laughter)
(Ծիծաղ)
who had no previous research experience. And I was tasked to look at how cancer cells move in a 3D collagen I matrix that recapsulated, in a dish, the conditions that cancer cells are exposed to in our bodies. This was new and exciting for me, because previous work had been done on 2D, flat, plastic dishes that really weren't representative of what the cancer cells are exposed to in our bodies. Because, let's face it, the cancer cells in our bodies aren't stuck onto plastic dishes. It was during this time that I attended a seminar conducted by Dr Bonnie Bassler from Princeton University, where she talked about how bacteria cells communicate with each other, based on their population density, and perform a specific action.
որը հետազոտություն անելու նախնական փորձ չուներ: Ինձ հանձնարարված էր նայել, թե ինչպես են քաղցկեղի բջիջները շարժվում 3D կոլագենային I մատրիցայում, որը տարայում ապահովում էր այն պայմանները, որոնց մեր մարմնում ենթարկվում են քաղցկեղի բջիջները: Սա ինձ համար նոր ու ոգևորիչ էր, որովհետև նախորդ աշխատանքն արվել էր 2D, հարթ, պլաստիկ տարաներով, որոնք իրապես չէին ներկայացնում, թե ինչի են ենթարկվում քաղցկեղի բջիջները մարդու մարմնում: Որովհետև, եկեք ընդունենք, քաղցկեղի բջիջները մեր մարմնում պլաստիկ տարաներում չեն գտնվում: Երբ մի սեմինարի գնացի, որն անցկացնում էր Դոկտոր Բոնի Բասլերը Պրինսետոնի համալսարանի կողմից, նա խոսեց այն մասին, թե ինչպես են բակտերիաների բջիջները հաղորդակցվում՝ ելնելով իրենց խտությունից,և ինչպես են որևէ գործողություն իրականացնում:
It was at this moment that a light bulb went off in my head, and I thought, "Wow, I see this in my cancer cells every day, when it comes to their movement." The idea for my project was thus born. I hypothesized that cancer cells are able to communicate with each other and coordinate their movement, based on how closely packed they are in the tumor microenvironment. I became obsessed with pursuing this hypothesis. And fortunately, I work for someone who is open to running with my crazy ideas. So, I threw myself into this project.
Այդ պահին գլխումս մի միտք փայլատակեց, ու ես մտածեցի. «Ես սա ամեն օր տեսնում եմ քաղցկեղի բջիջներում, երբ հարցը նրանց շարժմանն է հասնում»: Այսպես ծագեց իմ ծրագրի գաղափարը: Ես ենթադրեցի, որ քաղցկեղի բջիջները կարող են հաղորդակցվել միմյանց հետ ու համակարգել իրենց շարժումը՝ հիմնված այն բանի վրա, թե որքան մոտ են միմյանց ուռուցքային միկրոմիջավայրում: Ես տարվեցի այս վարկածն ապացուցելով: Բարեբախտաբար, ես աշխատում եմ մեկի համար, ով պատրաստ է հաշվի նստելու իմ խենթ գաղափարների հետ: Այսպիսով, ես տրվեցի այս ծրագրին:
However, I couldn't do it by myself. I needed help. I definitely needed help. So we recruited undergraduate students, graduate students, postdoctoral fellows and professors from different institutions and multiple disciplines to come together and work on this idea that I conceived as a sophomore in college.
Այնուամենայնիվ,ես դա ինքնուրույն անել չէի կարող: Ես օգնության կարիք ունեի: Ես հաստատ օգնության կարիք ունեի: Ու մենք հավաքագրեցինք ավարտական կուրսի ու ավարտած ուսանողների, դոկտորանտների ու պրոֆեսորների տարբեր ինստիտուտներից ու զանազան գիտաճյուղերից, որպեսզի հավաքվենք ու աշխատենք այս գաղափարի վրա, որն ինձ մոտ հղացավ, երբ ես քոլեջի երկրորդ կուրսի ուսանող էի:
After years of conducting experiments together and merging different ideas and perspectives, we discovered a new signaling pathway that controls how cancer cells communicate with each other and move, based on their cell density. Some of you might have heard this, because most of social media knows it as the Hasini effect.
Տարիներ շարունակ միասին գիտափորձեր անելուց և տարբեր գաղափարներ ու հեռանկարներ միաձուլելուց հետո մենք հայտնագործեցինք մի նոր ազդանշանային ուղի, որ կառավարում է այն, թե ինչպես են քաղցկեղի բջիջները հաղորդակցվում ու շարժվում՝ հիմնվելով բջիջների խտության վրա: Ձեզնից ոմանք գուցե լսել են սրա մասին, որովհետև սոցիալական մեդիային սա հայտնի է որպես Հասինի ազդեցություն:
(Laughter)
(Ծիծաղ)
(Applause)
(Ծափահարություն)
And we weren't done yet. We then decided that we wanted to block this signaling pathway and see if we could slow down the spread of cancer. Which we did, in preclinical animal models. We came up with a drug cocktail consisting of tocilizumab, which is currently used to treat rheumatoid arthritis, and reparixin, which is currently in clinical trials against breast cancer. And interestingly, what we found was that this cocktail of drugs really had no effect on tumor growth, but directly targeted metastases. This was a significant finding, because currently, there aren't any FDA-approved therapeutics that directly target the spread of cancer.
Եվ մենք դեռ չէինք վերջացրել, երբ որոշեցինք, որ ուզում ենք խոչընդոտել ազդանշանային ուղղուն և տեսնել՝արդլո՞ք կարող ենք դանդաղեցնել քաղցկեղի տարածումը, ինչը արեցինք նախնական կենդանական մոդելների վրա: Մենք ստեղծեցինք դեղորայքային կոկտեյլ՝ բաղկացած տոցիլիզումաբից, որը ներկայումս օգտագործվում է՝ բուժելու ռևմատոիդ արթրիտը, և ռեպարիքսինից,որով կլինիկական պայմաններում փորձում են բուժել կրծքագեղձի քաղցկեղը: Եվ հետաքրքիր է, որ մենք բացահայտեցինք, որ այս դեղորայքային կոկտեյլը ազդեցություն չուներ ուռուցքի աճի վրա, բայց ուղղակիորեն ազդում էր մետաստազների վրա: Սա նշանակալից բացահայտում էր, որովհետև հիմա չկան սննդի և դեղորայքի ադմինիստացիայի կողմից հաստատված թերապիաներ որոնք ուղղակիորեն ազդում են քաղցկեղի տարածման վրա:
In fact, the spread of cancer, metastasis, is thought of as a byproduct of tumor growth. Where the idea is, if we can stop the tumor from growing, we can stop the tumor from spreading. However, most of us know that this is not true. We, on the other hand, came up with the drug cocktail that targets metastasis not by targeting tumor growth, but by targeting the complex mechanisms that govern it, through the targeting of the Hasini effect.
Իրականում քաղցկեղի տարածումը՝մետաստազիան, համարվում է ուռուցքի աճի կողմնակի արտադրանք: Գաղափարն այն է, որ եթե կարող ենք դադարեցնել ուռուցքի աճը, կարող ենք դադարեցնել դրա տարածումը: Այնուամենայնիվ, մեզնից շատերը գիտեն, որ սա ճիշտ չէ: Մենք, մյուս կողմից, ստեղծեցինք դեղորայքային կոկտեյլը, որն ազդում է մետաստազիայի վրա՝ չազդելով ուռուցքի աճի վրա, բայց ազդելով այն բարդ մեխանիզմի վրա, որը կառավարում է այն՝ Հասինի ազդեցությունը թիրախավորելու միջոցով:
(Laughter)
(Ծիծաղ)
This work was recently published in "Nature Communications," and my team and I received an overwhelming response from around the world. Nobody on my team could have predicted this sort of response. We seem to have struck a nerve. Looking back, I am extremely grateful for the positive response that I received, not only from academia, but also patients, and people around the world affected by this terrible disease.
Այս աշխատանքը վերջերս հրապարակվեց «Նեյչր Քմյունիքեյշնս»-ում, և ես ու իմ թիմը ողջ աշխարհից մեծ արձագանք ստացանք: Իմ թիմից ոչ ոք այսպիսի արձագանք չէր կարող կանխատեսել: Մենք ցնցված էինք: Հետ նայելով`ես մեծապես երախտապարտ եմ այն դրական արձագանքի համար,որ ստացա ոչ միայն ակադեմիայից, այլև հիվանդներից և ողջ աշխարհի այն մարդկանցից, ովքեր տառապում են այս հիվանդությամբ:
As I reflect on this success I've encountered with the Hasini effect, I keep coming back to the people that I was fortunate enough to work with. The undergraduate students who demonstrated superhuman powers through their hard work and dedication. The graduate students and the postdoctoral fellows, my fellow Avengers, who taught me new techniques and always made sure I stayed on track. The professors, my Yodas and my Obi-Wan Kenobis, who brought their expertise into making this work into what it is today. The support staff, the friends and family, people who lifted our spirits, and never let us give up on our ambitious endeavors. The best kind of sidekicks we could have asked for. It took a village to help me study metastasis. And believe me, without my village, I wouldn't be here.
Երբ մտածում եմ այն հաջողության մասին, որ ունեցա Հասինի ազդեցության հետ կապված, վերադառնում եմ այն մարդկանց մոտ, ում հետ աշխատելու բախտ եմ ունեցել: Ավարտական կուրսերի ուսանողների, ովքեր իրենց աշխատասիրության և նվիրավածության միջոցով գերմարդկային ուժեր ցուցաբերեցին: Ավարտած ուսանողների և դոկտորանտների, իմ ընկեր Ըվենջրների, ովքեր ինձ նոր տեխնիկաներ էին սովորեցնում ու համոզվում,որ ճիշտ ուղու վրա էի: Պրոֆեսորների, իմ Յոդաների ու իմ Օբի-Վան Քենոբիների, ովքեր ներդրեցին իրենց փորձը՝ այս աշխատանքը դարձնելու այնպիսին, ինչպիսին այն կա այսօր: Աջակից անձնակազմի, ընկերների ու ընտանիքի, մարդիկ, ովքեր ոգեշնչեցին մեզ ու մեր հավակնոտ ջանքերին երբեք թույլ չտվեցին տեղի տալ: Լավագույն օգնականները, որ կարող էինք ցանկանալ: Ինձ մի գյուղ պետք եկավ, որ մետաստազիան ուսումնասիրեմ: Եվ հավատացեք ինձ առանց այդ գյուղի ես այստեղ չէի լինի:
Today, our team has grown, and we are using the Hasini effect to develop combination therapies that will effectively target tumor growth and metastases. We are engineering new anticancer therapeutics, to limit toxicity and to reduce drug resistance. And we are developing groundbreaking systems that will help for the development of better human clinical trials. It blows my mind to think that all this, the incredible work that I'm pursuing -- and the fact that I'm standing here, talking to you today -- all came from this tiny idea that I had when I was sitting at the back of a seminar when I was just 20 years old.
Այսօր մեր թիմը մեծացել է, և մենք օգտագործում ենք Հասինի ազդեցությոնը համատեղ բուժում իրականացնելու համար, որն արդյունավետ ազդեցություն կունենա ուռուցքի աճի և մետաստազների վրա: Մենք նախաձեռնում ենք նոր հակաքաղցկեղային թերապիաներ, որ սահմանափակենք վնասակարությունը և նվազեցնենք դեղերի հակազդեցությունը: Մենք ստեղծում ենք նորարարական համակարգեր, որոնք կօգնեն կլինիկականերին ավելի լավ փորձարկումներ անել: Հիանալի է, որ այս ամենը՝ այս անգնահատելի աշխատանքը, որին ես հետամուտ եմ, և այն փաստը, որ ես այսօր կանգնած եմ այստեղ, խոսում եմ ձեզ հետ, այդ ամենը եկել է այդ փոքր գաղափարից, որ ես ունեցա, երբ նստած էի սեմինարի վերջում երբ ընդամենը 20 տարեկան էի:
I recognize that right now, I am on this incredible journey that allows me to pursue work that I am extremely passionate about, and something that feeds my curiosity on a daily basis. But I have to say, my favorite part of all of this -- other than, of course, being here, talking to you, today -- is the fact that I get to work with a diverse group of people, who make my work stronger, better and just so much more fun. And because of this, I have to say that collaboration is my favorite superhuman power. And what I love about this power is that it's not unique to me. It's within all of us.
Հասկանում եմ, որ հենց հիմա ես այն անգնահատելի ճամփորդությունն եմ կատարում, որն ինձ թույլ է տալիս հետամուտ լինել իմ աշխատանքին, որը ես շատ եմ սիրում, և ինչ-որ բանի, որ սնուցում է իմ ամենօրյա հետաքրքրասիրությունը: Բայց պիտի ասեմ, այս ամենի մեջ իմ ամենասիրած մասն այն է, այսօր այստեղ լինելուց ու ձեզ հետ խոսելուց բացի, իհարկե, որ ես կարողանում եմ աշխատել մարդկանց բազմաթիվ խմբերի հետ, և նրանք աշխատանքս դարձնում են ավելի ուժեղ, ավելի լավ ու զվարճալի: Այս պատճառով էլ պիտի ասեմ, որ համագործակցությունը լավագույն գերմարդկային հզորությունն է: Այս հզորության հետ կապված ինձ դուր է գալիս որ այն միայն ինձ համար չէ: Դա մեր բոլորի մեջ է:
My work shows that even cancer cells use collaboration to invade our bodies and spread their wrath. For us humans, it is a superpower that has produced incredible discoveries in the medical and scientific field. And it is the superpower that we can all turn to to inspire us to create something bigger than ourselves, that will help make the world a better place. Collaboration is the superpower that I turn to, to help me fight cancer. And I am confident that with the right collaborations, we will beat this terrible disease.
Իմ աշխատանքը ցույց է տալիս, որ անգամ քաղցկեղի բջիջները համագործակցում են`տիրելու մեր օրգանիզմին ու տարածելու իրենց ցասումը: Մեզ` մարդկանցս համար, գերհզորությունն է, որ անգնահատելի բացահայտումներ է արել բժշկության և գիտության ոլորտներում: Եվ այդ գերհզորությունն է, որին կարող ենք դիմել, որ ներշնչվենք ու ստեղծենք մի բան, որ ավելի մեծ է, քան մենք ինքներս, որը կօգնի աշխարհն ավելի լավը դարձնել: Համագործակցությունն այն գերհզորությունն է, որ օգտագործում եմ`պայքարելու քաղցկեղի դեմ: Ես վստահ եմ, որ ճիշտ համագործակցությամբ մենք կհաղթենք այս սարսափելի հիվանդությանը:
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություն)