Welcome to "Five Dangerous Things You Should Let Your Children Do." I don't have children. I borrow my friends' children, so --
Բարի գալուստ «5 վտանգավոր բաներ, որ պետք է թույլ տաք ձեր երեխաներին անել»: Ես երեխաներ չունեմ և ընկերներիս երեխաներին եմ պարտքով վերցնում,
(Laughter)
(Ծիծաղ)
take all this advice with a grain of salt. I'm Gever Tulley. I'm a contract computer scientist by trade, but I'm the founder of something called the Tinkering School. It's a summer program which aims to help kids learn how to build the things that they think of. So we build a lot of things, and I do put power tools into the hands of second-graders. So if you're thinking about sending your kid to Tinkering School, they do come back bruised, scraped and bloody.
այնպես որ ասածներս հալած յուղի տեղ չընդունեք: Ես Ջիվր Թուլեյն եմ, պայմանագրային աշխատող, համակարգչային մասնագետ, դրա հետ մեկտեղ նաև «Թինքերինգ դպրոց» կոչվածի հիմնադիրն եմ: Սա մի ամառային ծրագիր է, որի նպատակն է օգնել, որ երեխաները սովորեն պատրաստել այն ամենն, ինչ մտքներով անցնի: Ու մենք շատ բաներ ենք պատրաստում: Ես պարզապես էլեկտրական գործիքներ եմ տալիս երկրորդ դասարանցիների ձեռքը: Եվ եթե մտածում եք ձեր երեխային Թինքերինգ դպրոց ուղարկելու մասին, ասեմ, որ փոքրիկներն այնտեղից վերադառնում են կապտուկներով, ճանկռոտված ու արնաթաթախ:
(Laughter)
You know, we live in a world that's subjected to ever more stringent child safety regulations. There doesn't seem to be any limit on how crazy child safety regulations can get. We put suffocation warnings on every piece of plastic film manufactured in the United States, or for sale with an item in the United States. We put warnings on coffee cups to tell us that the contents may be hot. And we seem to think that any item sharper than a golf ball is too sharp for children under the age of 10.
Հասկանում եք, մենք ապրում ենք այնպիսի մի աշխարհում, որը լի է երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված խիստ կանոններով: Կարծես սահման չկա նրան, թե ինչ ծայրահեղությունների կարող են հասնել երեխաների անվտանգությանն ուղղված այս կանոնները: Մենք շնչահեղձության վերաբերյալ նախազգուշացումները դնում ենք հնարավոր ամեն ինչի վրա, պլաստիկ ժապավենների ամեն մասնիկի վրա որն արտադրվել է Միացյալ Նահանգներում կամ էլ վաճառվելու է այնտեղ: կամ էլ վաճառվելու է այնտեղ: Մենք նման նախազգուշացումները դնում ենք սուրճի բաժակների վրա, որպեսզի տեղեկացնենք, որ պարունակությունը կարող է տաք լինել Եվ կարծես բոլորին թվում է, թե ցանկացած բան, որ գոլֆի գնդակից մի քիչ սուր է, չափազանց սուր է 10 տարեկանից փոքր երեխայի համար:
So where does this trend stop? When we round every corner and eliminate every sharp object, every pokey bit in the world, then the first time that kids come in contact with anything sharp, or not made out of round plastic, they'll hurt themselves with it. So, as the boundaries of what we determine as the safety zone grow ever smaller, we cut off our children from valuable opportunities to learn how to interact with the world around them. And despite all of our best efforts and intentions, kids are always going to figure out how to do the most dangerous thing they can, in whatever environment they can.
Այսպիսով, որտե՞ղ է այս ընդհանուր միտումն ի վերջո կանգ առնում: Եթե մենք վերացնում ենք բոլոր սուր առարկաները, մենք հարթեցնում ենք աշխարհի բոլոր անկյունները, երբ երեխաներն առաջին անգամ հանդիպեն որևէ սուր կամ ոչ պլաստմասե առարկայի, հաստատ իրենց կվնասեն: Այսպիսով, երբ մեր որոշած անվտանգության սահմանները փոքրանում են, մենք դրանով երեխաներին զրկում ենք իրենց շրջապատող աշխարհի հետ առնչվելու արժեքավոր հնարավորությունից: Եվ ի հեճուկս մեր բոլոր լավագույն ցանկությունների ու նպատակների՝ երեխաները միշտ էլ կարողանում են անել հնարավոր ամենավտանգավոր բանը ցանկացած միջավայրում:
(Laughter)
Այնպես որ, չնայած պրովոկացիոն վերնագրին՝ ելույթս իրականում անվտանգության մասին է.
So despite the provocative title, this presentation is really about safety, and about some simple things that we can do to raise our kids to be creative, confident and in control of the environment around them. And what I now present to you is an excerpt from a book in progress. The book is called "50 Dangerous Things." This is "Five Dangerous Things."
մի քանի պարզ բաների մասին, որ կարող ենք անել` մեր երեխաներին որպես ստեղծարար, վստահ ու շրջակա միջավայրը վերահսկող մարդիկ մեծացնելու համար: Ու այն, ինչ հիմա պիտի ներկայացնեմ, վերցված է մի գրքից, որի ստեղծումը դեռ ընթացքի մեջ է: Գրքի անունն է «50 վտանգավոր բան»: Իսկ սա 5 վտանգավոր բաների մասին է:
Thing number one: Play with fire. Learning to control one of the most elemental forces in nature is a pivotal moment in any child's personal history. Whether we remember it or not, it's the first time we really get control of one of these mysterious things. These mysteries are only revealed to those who get the opportunity to play with it. So, playing with fire. This is like one of the great things we ever discovered, fire. From playing with it, they learn some basic principles about fire, about intake, combustion, exhaust. These are the three working elements of fire that you have to have for a good, controlled fire. And you can think of the open-pit fire as a laboratory. You don't know what they're going to learn from playing with it. Let them fool around with it on their own terms and trust me, they're going to learn things that you can't get out of playing with Dora the Explorer toys.
Համար առաջին` խաղ կրակի հետ. Բնության տարերային ուժերը կառավարել սովորելը ցանկացած երեխայի անձնական պատմության մեջ առանցքային իրադարձություն է: Անկախ նրանից՝ հիշում ենք, թե ոչ, դա իրականում հենց առաջին անգամն է, երբ մենք կարողանում ենք վերահսկել ամենախորհրդավոր բաներից մեկը: Այդ խորհրդավոր երևույթները բացվում են միայն նրանց, ովքեր օգտվում են դրանց հետ խաղալու հնարավորությունից: Այսպիսով, խաղալ կրակի հետ: Սա երբևէ մեր բացահայտած ամենահրաշալի բաներից մեկն է՝ կրակ: Դրա հետ խաղալով` նրանք շատ կարևոր սկզբունքներ են սովորում կրակի, կլանման, այրման, արտանետումների մասին: Սրանք կրակի երեք աշխատող տարրերն են որոնք անհրաժեշտ են վերահսկվող կրակ ունենալու համար: Եվ կարող եք մտածել, որ բաց կրակը հենց ինքնին լաբորատորիա է: Երբեք չգիտես, թե ինչ կարող են սովորել դրա հետ խաղալով Բայց գիտեք, կարող եք նրանց պարզապես թույլ տալ, որ ինքնուրույն գլուխ հանեն, ու հավատացե'ք, այնպիսի բաներ կբացահայտեն, որ դուք անգամ Dora the Explorer խաղալիքներով խաղալիս չեք բացահայտի:
(Laughter)
Համար երկու` գրպանի դանակ ունեցիր:
Number two: Own a pocketknife. Pocketknives are kind of drifting out of our cultural consciousness, which I think is a terrible thing.
Գրպանի դանակները մի տեսակ մեր մշակույթից դուրս են գալիս, որն ըստ իս` սարսափելի է:
(Laughter)
(Ծիծաղ)
Your first pocketknife is like the first universal tool that you're given. You know, it's a spatula, it's a pry bar, it's a screwdriver and it's a blade, yeah. And it's a powerful and empowering tool. And in a lot of cultures they give knives -- like, as soon as they're toddlers, they have knives. These are Inuit children cutting whale blubber. I first saw this in a Canadian Film Board film when I was 10, and it left a lasting impression, to see babies playing with knives. And it shows that kids can develop an extended sense of self through a tool at a very young age. You lay down a couple of very simple rules -- always cut away from your body, keep the blade sharp, never force it -- and these are things kids can understand and practice with. And yeah, they're going to cut themselves. I have some terrible scars on my legs from where I stabbed myself. But you know, they're young. They heal fast.
Գրպանի առաջին դանակը նման է ունեցածդ առաջին բազմունակ գործիքին: Հասկանում եք, այն միաժամանակ կարող է լինել բահիկ, լծակ, պտուտակահան, ինչպես նաև սայր: Եվ գիտեք, այն հզոր գործիք է: Շատ մշակույթներում ընդունված է, որ հենց երեխաները սկսում են չորեքթաթ քայլել, նրանց դանակ են տալիս: Դրանք Ինուիթ երեխաներն են, որոնք կետի ճարպ են կտրում: Առաջին անգամ դա տեսել եմ մի կանադական ֆիլմում, երբ 10 տարական էի և դա ինձ վրա թողեց տևական տպավորություն` տեսնել, թե երեխաներն ինչպես են խաղում դանակների հետ: Ֆիլմը ցույց է տալիս, որ գործիքների միջոցով երեխաների մոտ կարող է զարգանալ ինքնության զգացում շատ վաղ տարիքից: Առանձնացրու’ մի քանի պարզ կանոն՝ դանակը միշտ մարմնից հեռու պահել, սայրը սուր պահել, ուժեղ չսեղմել: Սրանք բաներ են, որ երեխաները կարող են հասկանալ ու կիրառել: Այո, իհարկե, նրանք երբեմն էլ վնասվում են: Ես ինքս մի քանի սարափելի սպի ունեմ ոտքիս վրա: Բայց ոչինչ, փոքր տարիքում վերքերը շուտ են լավանում:
(Laughter)
(Ծիծաղ)
Number three: Throw a spear. It turns out that our brains are actually wired for throwing things, and like muscles, if you don't use parts of your brain, they tend to atrophy over time. But when you exercise them, any given muscle adds strength to the whole system, and that applies to your brain, too. So practicing throwing things has been shown to stimulate the frontal and parietal lobes, which have to do with visual acuity, 3D understanding, and structural problem solving, so it helps develop their visualization skills and their predictive ability. And throwing is a combination of analytical and physical skill, so it's very good for that kind of whole-body training. These kinds of target-based practices also help kids develop attention and concentration skills, so those are great.
Համար երեք` նիզակ նետիր: Պարզվում է, որ մեր ուղեղն իրականում ստեղծված է իրեր նետելու համար, և մկանների նման, եթե չես օգտագործում ուղեղիդ այդ մասերը, դրանք հակված են ժամանակի ընթացքում քայքայվելու: Բայց երբ դրանք վարժեցնում ես, ցանկացած մկան ուժ է տալիս ամբողջ համակարգին, ցանկացած մկան ուժ է տալիս ամբողջ համակարգին, Այսպիսով, պարզվում է, որ ինչ-որ բաներ նետելը խթանում է ճակատային և կողքային բլթակները, որոնք կապված են տեսողական ընկալման, եռաչափ հասկացողության, նաև կառուցվածքային խնդիրներ լուծելու հետ. այսպիսով, առաջանում է զգացում, որն օգնում է զարգացնել երևակայական հմտություններն ու կանխագուշակելու կարողությունները: Նետումը վերլուծական և ֆիզիկական հմտությունների մի համակցություն է, որը շատ լավ է ամբողջ մարմինը մարզելու համար: Թիրախի վրա հիմնված նմանատիպ վարժությունները նաև օգնում են երեխաների մոտ զարգացնել հետևյալ հմտությունները` ուշադրությունը և կենտրոնացումը: Այսպիսով, սա իրոք լավ միտք է:
Number [four]: Deconstruct appliances. There is a world of interesting things inside your dishwasher. Next time you're about to throw out an appliance, don't throw it out. Take it apart with your kid, or send him to my school, and we'll take it apart with them. Even if you don't know what the parts are, puzzling out what they might be for is a really good practice for the kids to get sort of the sense that they can take things apart, and no matter how complex they are, they can understand parts of them. And that means that eventually, they can understand all of them. It's a sense of knowability, that something is knowable. So these black boxes that we live with and take for granted are actually complex things made by other people, and you can understand them.
Համար չորս` քանդել սարքավորումները: Սպասք լվացող ձեր մեքենայի մեջ մի ողջ հետաքրքիր աշխարհ է թաքնված: Մյուս անգամ, երբ կուզենաք ինչ-որ սարքավորում դեն նետել, կանգ առեք: Փոխարենը քանդեք այն ձեր երեխայի հետ կամ նրան ուղարկեք իմ դպրոց, ու մենք միասին այն կքանդենք: Եթե նույնիսկ դուք չգիտեք, թե ինչ մասեր են, ապա պարզեք, թե դրանք ինչի համար են: Դա իսկապես շատ լավ վարժություն է երեխաների համար, այն իմաստով, որ նրանք կարող են առարկաները մաս-մաս անել, և նշանակություն չունի, թե դրանք որքան բարդ են. փոքրիկները կարող են հասկանալ դրանց մասերը, ինչն էլ նշանակում է, որ վերջիվերջո նրանք ամեն ինչից գլուխ կհանեն: Դա իմացության զգացումն է. զգացում, որ դու ինչ-որ բան ճանաչում ես: Այսպիսով, այս սև արկղերը, որոնց հետ մենք ապրում ենք, իրականում բարդ իրեր են, որոնք ստեղծել են այլ մարդիկ և որոնցից դուք կարող եք գլուխ հանել:
Number five: Two-parter. Break the Digital Millennium Copyright Act.
Համար հինգ` երկու մասի բաժանենք: Խախտե'ք թվային դարաշրջանի հեղինակային իրավունքների մասին օրենքը:
(Laughter)
(Ծիծաղ)
There are laws beyond safety regulations that attempt to limit how we can interact with the things that we own -- in this case, digital media. It's a very simple exercise: Buy a song on iTunes, write it to a CD, then rip the CD to an MP3, and play it on your very same computer. You've just broken a law. Technically, the RIAA could come and prosecute you. It's an important lesson for kids to understand, that some of these laws get broken by accident, and that laws have to be interpreted. That's something we often talk about with the kids when we're fooling around with things and breaking them open, and taking them apart and using them for other things. And also when we go out and drive a car. Driving a car is a really empowering act for a young child, so this is the alternate --
Կան կանոններ որոնք չեն վերաբերում անվտանգությանը, այլ պարզապես սահմանափակում են մեր ու մեր ունեցած իրերի փոխազդեցությունը. այս դեպքում խոսքը վերաբերում է թվային մեդիային: Սա շատ պարզ վարժանք է: ITune-ում մի երգ գնեք, ձայնագրե'ք այն խտասկավառակի վրա, հետո խտասկավառակից այն MP3 կրիչի վրա տեղփոխեք ու նորից համակարգչով լսե'ք: Դուք հենց նոր օրենքը խախտեցիք: Իրականում Ամերիկայի Ձայնագրման Արդյունաբերության Ասոցիացիան կարող է հետապնդել ձեզ դրա համար: Կարևոր է, որ երեխաները հասկանան հետևյալը. կան օրենքներ, որոնք հեշտ է պատահաբար խախտել, և օրենքներն էլ պետք է մեկնաբանվեն: Մենք հաճախ ենք երեխաների հետ խոսում սրա մասին երբ իրերը կոտրում ենք, բացում, մաս-մաս անում մասերն օգտագործում այլ բաների համար, նաև երբ գնում ենք մեքենա վարելու: Մեքենա վարելը…իրոք, շատ ոգևորող բան է երեխաների համար, կարելի է ասել, ոգևորության գագաթնակետը:
(Laughter)
(Ծիծաղ)
For those of you who aren't comfortable actually breaking the law, you can drive a car with your child. This is a great stage for a kid. This happens about the same time that they get latched onto things like dinosaurs, these big things in the outside world, that they're trying to get a grip on. A car is a similar object, and they can get in a car and drive it. And that really gives them a handle on a world in a way that they don't often have access to. And it's perfectly legal. Find a big empty lot, make sure there's nothing in it, and that it's on private property, and let them drive your car. It's very safe actually. And it's fun for the whole family.
Նրանք, ովքեր չեն ցանկանում խախտել օրենքը, կարող են վարել ավտոմեքենա իրենց երեխայի հետ: Դա մի մեծ փուլ է ձեր երեխայի համար: Դա պատահում է մոտավորապես այն ժամանակ, երբ փոքրիկներին սկսում են գրավել բաներ, ինչպիսիք դինոզավրերն են, արտաքին աշխարհի այն մեծ բաները, որոնք նրանք ցանկանում են ընկալել: Մեքենան էլ է այդ շարքում, և նրանք կարող են նստել մեքենա ու վարել այն: Սա, իրոք, նշանակալից փաստ է, որովհետև դա նրանց առիթ է տալիս կառավարել աշխարհն այնպես, ինչպես նրանք սովորաբար չեն կարողանում անել: Եվ դա լրիվ օրինական է: Գտե'ք մի ընդարձակ դատարկ տարածք, համոզվե'ք,, որ այն դատարկ է մասնավոր սեփականություն է, և թու'յլ տվեք երեխաներին վարել ձեր մեքենան: Իրականում շատ ապահով է, ու մեծ ուրախություն է ողջ ընտանիքի համար:
(Laughter)
(Ծիծաղ)
Let's see, I think that's it. That's number five and a half. OK.
Այսպիսով, երևի այսքանը: