I'm here to share my photography. Or is it photography? Because, of course, this is a photograph that you can't take with your camera.
Ես այստեղ եմ իմ լուսանկարները ներկայացնելու համար: Բայց մի՞թե սա լուսանկարչություն է: Իհարկե, սրանք նկարներ են, որոնք չեք կարող ստանալ ձեր լուսանկարչական ապարատով:
Yet, my interest in photography started as I got my first digital camera at the age of 15. It mixed with my earlier passion for drawing, but it was a bit different, because using the camera, the process was in the planning instead. And when you take a photograph with a camera, the process ends when you press the trigger. So to me it felt like photography was more about being at the right place and the right time. I felt like anyone could do that.
Լուսանկարչությամբ սկսել եմ հետաքրքրվել, երբ ձեռք բերեցի իմ առաջին թվային լուսանկարչական ապարատը 15 տարեկանում: Այն խառնվեց նկարելու իմ վաղեմի հետաքրքրության հետ, բայց սա մի փոքր այլ էր, քանի որ լուսանկարչական ապարատի պարագայում պրոցեսը ավելի շատ նախնական պլանավորման մեջ է: Երբ դու լուսանկարում ես ապարատով, գործընթացն ավարտվում է, երբ դու սեղմում ես կոճակը: Եվ ինձ համար լուսանկարչությունն ավելի շատ նշանակում է ճիշտ պահին լինել ճիշտ վայրում: Այնպիսի զգացողություն էր, որ յուրաքանչյուրը կարող է դա անել:
So I wanted to create something different, something where the process starts when you press the trigger. Photos like this: construction going on along a busy road. But it has an unexpected twist. And despite that, it retains a level of realism. Or photos like these -- both dark and colorful, but all with a common goal of retaining the level of realism. When I say realism, I mean photo-realism. Because, of course, it's not something you can capture really, but I always want it to look like it could have been captured somehow as a photograph. Photos where you will need a brief moment to think to figure out the trick. So it's more about capturing an idea than about capturing a moment really.
Եվ ես ցանկացա ստեղծել տարբերվող մի բան, որտեղ գործընթացը սկսվում է, երբ սեղմում ես կոճակը: Ահա այսպիսի նկարներ. ճանապարհային շինարարության աշխատանքներ: Բայց այստեղ անսպասելի շրջադարձ կա: Եվ, չնայած դրան, նրանում իրականության մասնիկ կա: Կամ ահա այսպիսի նկարները` միաժամանակ մռայլ և գունավոր, բայց բոլորն էլ ունեն ընդհանուր նպատակ` պահպանել իրականության մասնիկը: Երբ ասում եմ իրականություն, նկատի ունեմ ֆոտո-իրականություն: Քանի որ, իհարկե, այսպիսի պատկերներ իրականում հնարավոր չէ նկարել, բայց ես միշտ ուզում եմ, որ դրանք այնպիսին տեսք ունենան, կարծես ինչ-որ կերպ հնարավոր է եղել դրանք լուսանկարել: Նկարներ, որոնց համար մի փոքր մտածելու պահ է հարկավոր հնարքը բացահայտելու համար: Եվ սա ավելի շատ գաղափար պատկերել է, քան ինչ-որ պահ պատկերել:
But what's the trick that makes it look realistic? Is it something about the details or the colors? Is it something about the light? What creates the illusion? Sometimes the perspective is the illusion. But in the end, it comes down to how we interpret the world and how it can be realized on a two-dimensional surface. It's not really what is realistic, it's what we think looks realistic really.
Բայց ի՞նչն է այն դարձնում այդքան իրական: Արդյո՞ք գաղտնիքը մանրուքներում է, թե՞ գույներն են գլխավորը: Միգուցե՞ լույսի հետ է կապված: Ի՞նչն ստեղծում այս ողջ պատրանքը: Երբեմն հենց հեռանկարն է պատրանքը: Սակայն վերջ ի վերջո, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք պատկերացնում աշխարհը և թե ինչպես կարող ենք այն իրականության կոչել երկչափանի հարթության վրա: Այս ամենն ոչ այնքան իրականությունն է, այլ այն, ինչ մեր կարծիքով իրական է:
So I think the basics are quite simple. I just see it as a puzzle of reality where you can take different pieces of reality and put it together to create alternate reality. And let me show you a simple example. Here we have three perfectly imaginable physical objects, something we all can relate to living in a three-dimensional world. But combined in a certain way, they can create something that still looks three-dimensional, like it could exist. But at the same time, we know it can't. So we trick our brains, because our brain simply doesn't accept the fact that it doesn't really make sense. And I see the same process with combining photographs. It's just really about combining different realities.
Ես կարծում եմ հիմքերը շատ պարզ են: Ես այն տեսնում եմ իրականության կտորների տեսքով որտեղ դու կարող ես վերցնել իրականության տարբեր մասեր և միացնել իրար` ստանալով մեկ այլ` այլընտանքային իրականություն: Թույլ տվեք ցուցադրել մի օրինակ: Այստեղ մենք ունենք 3 ֆիզիկական օբյեկտներ, որոնք մենք հեշտությամբ կարող ենք պատկերացնել եռաչափ աշխարհում: Բայց մեկ այլ ձևով համակցված լինելով` դրանք կարող ենք ստեղծել մի այլ բան, որը կրկին նման է եռաչափի, կարծես այսպիսի բան հնարավոր է: Բայց միաժամանակ մենք գիտենք, որ սա անհնար է: Այսպիսով մենք խաբում ենք մեր ուղեղը, քանի որ ուղեղը պարզապես չի ընդունում այն փաստը, որ սա անիմաստ է: Ես տեսնում եմ նույն գործընթացը լուսանկարների համադրման դեպքում: Դա պարզապես տարբեր իրականությունների համադրություն է:
So the things that make a photograph look realistic, I think it's the things that we don't even think about, the things all around us in our daily lives. But when combining photographs, this is really important to consider, because otherwise it just looks wrong somehow. So I would like to say that there are three simple rules to follow to achieve a realistic result. As you can see, these images aren't really special. But combined, they can create something like this.
Լուսանկարներն առավել իրական դարձնող մասնիկները, կարծում եմ հենց նրանք են, որոնց մասին մենք նույնիսկ չենք մտածում, այն բաներն են, որոնք մեզ շրջապատում են մեր առօրյայում: Բայց նկարները համադրելու ընթացքում, իրոք կարևոր է հաշվի առնել սա, քանի որ հակառակ դեպքում ինչ-որ բան սխալ է ստացվում: Ես կցանկանայի նշել այն երեք հիմնական պարզ կանոնները, որոնք պետք է հետևել իրականությանը մոտ արդյունք ստանալու համար: Ինչպես կարող եք տեսնել, այս նկարներն այնքան էլ յուրահատուկ չեն: Բայց դրանք համադրելով կարող ենք ստանալ ահա այսպիսի պատկեր:
So the first rule is that photos combined should have the same perspective. Secondly, photos combined should have the same type of light. And these two images both fulfill these two requirements -- shot at the same height and in the same type of light. The third one is about making it impossible to distinguish where the different images begin and end by making it seamless. Make it impossible to say how the image actually was composed. So by matching color, contrast and brightness in the borders between the different images, adding photographic defects like depth of field, desaturated colors and noise, we erase the borders between the different images and make it look like one single image, despite the fact that one image can contain hundreds of layers basically.
Առաջին կանոնն է. համադրվող նկարները պետք է ունենան միևնույն դիտապատկերը: Երկրորդ. համադրվող նկարները պետք է ունենան միևնույն լուսավորությունը: Այս երկու նկարները համապատասխանում են երկու կանոններին էլ, նրանք արված են միևնույն բարձրությունից և միևնույն լուսավորությամբ: Երրորդ. պետք է այնպես պատկերել, որ հնարավոր չլինի տարբերակել, թե որտեղ են սկսվում և ավարտվում առանձին պատկերները` դարձնելով դրանք առանց ընդհատումների: Պետք է բացառել պատկերի պատրաստման մասին ցանկացած գաղափար: Համապատասխանեցնելով գույները, կոնտրաստը և լուսավորությունը տարբեր նկարների սահմանների միջև, ավելացնելով ֆոտո դեֆեկտները, ինչպես, օրինակ, խորությունը, խամրեցնելով գույները և մեծացնելով թվային աղմուկը, մենք մաքրում ենք տարբեր նկարների միջև եղած տարբերությունները և դարձնում այն մեկ միասնական նկար, չնայած այն բանին, որ մի նկարը կարող է ունենալ հարյուրավոր շերտեր:
So here's another example. (Laughter) One might think that this is just an image of a landscape and the lower part is what's manipulated. But this image is actually entirely composed of photographs from different locations. I personally think that it's easier to actually create a place than to find a place, because then you don't need to compromise with the ideas in your head. But it does require a lot of planning. And getting this idea during winter, I knew that I had several months to plan it, to find the different locations for the pieces of the puzzle basically. So for example, the fish was captured on a fishing trip. The shores are from a different location. The underwater part was captured in a stone pit. And yeah, I even turned the house on top of the island red to make it look more Swedish.
Ահա մեկ այլ օրինակ: (Ծիծաղ) Կարող է թվալ, թե սա պարզապես բնության պատկեր է և միայն ներքևի մասն է փոփոխված: Բայց իրականում այս նկարն ամբողջությամբ կազմված է տարբեր տեղերից հավաքված նկարներից: Անձամբ ինձ թվում է, իրականում ավելի հեշտ է որևէ միջավայր պատրաստել, քան գտնել հենց այդպիսի տեղ, քանի որ այդ դեպքում դու ստիպված չես լինի զիջումների գնալ գաղափարներիդ հարցում։ Բայց դա շատ պատրաստություն է պահանջում: Ունենալով այս գաղափարը ձմռանը, ես գիտեի, որ պատրաստվելու համար մի քանի ամիս ունեմ, որ գտնեմ տարբեր տեղադիրքեր այս նկարի մասերը ստանալու համար: Օրինակ, այս ձուկը նկարվել է ձկնորսության ժամանակ: Ափերը մեկ այլ տեղից են վերցրված: Ջրի հատակի մասը նկարվել է քարի հանքում: Եվ մի բան էլ, կղզու վրայի տունը ես մի քիչ կարմիր եմ դարձրել, որպեսզի ավելի շվեդական տեսք ունենա:
So to achieve a realistic result, I think it comes down to planning. It always starts with a sketch, an idea. Then it's about combining the different photographs. And here every piece is very well planned. And if you do a good job capturing the photos, the result can be quite beautiful and also quite realistic. So all the tools are out there, and the only thing that limits us is our imagination.
Իրականին մոտ արդյունք ստանալու համար ամեն ինչ ի վերջո հանգում է պլանավորման: Ես միշտ սկսում եմ էսքիզից, գաղափարից: Ապա սկսում եմ համադրել տարբեր նկարներ: Ահա այստեղ բոլոր մասերը լավ նախագծված են: Եվ եթե դու լավ ես լուսանկարել, արդյունքը կարող է լինել բավական գեղեցիկ և միևնույն ժամանակ իրական: Ահա և ամբողջը, իսկ միակ բանը, որ մեզ սահմանափակում է մեր երևակայությունն է:
Thank you.
Շնորհակալ եմ։
(Applause)
(Ծափահարություններ)