What I'm going to do is to just give a few notes, and this is from a book I'm preparing called "Letters to a Young Scientist." I'd thought it'd be appropriate to present it, on the basis that I have had extensive experience in teaching, counseling scientists across a broad array of fields. And you might like to hear some of the principles that I've developed in doing that teaching and counseling.
Այժմ ձեզ մի քանի մոտեցումներ կներկայացնեմ՝ վերցված այն գրքից, որի վրա ներկայումս աշխատում եմ «Նամակներ երիտասարդ գիտնականին»: Նախընտրեցի ներկայացնել դրանք՝ հաշվի առնելով իմ դասավանդելու և տարբեր մասնագիտությունների տեր գիտնականների հետ շփումների երկարատև փորձը։ Միգուցե կուզեք իմանալ այդ սկզբունքները, որոնք ամփոփել եմ դասավանդելիս և այդ շփումների ընթացքում։
So let me begin by urging you, particularly you on the youngsters' side, on this path you've chosen, to go as far as you can. The world needs you, badly. Humanity is now fully into the techno-scientific age. There is going to be no turning back.
Ուստի նախ և առաջ ուզում եմ հորդորել բոլորին, մասնավորապես երիտասարդներին, այն ուղով, որ ընտրել եք որքան հնարավոր է առաջ գնալ։ Աշխարհը շատ է զգում ձեր կարիքը։ Մարդկությունը վաղուց արդեն թևակոխել է տեխնո-գիտական դարաշրջան։ Այլևս ետդարձի ճանապարհ չկա։
Although varying among disciplines -- say, astrophysics, molecular genetics, the immunology, the microbiology, the public health, to the new area of the human body as a symbiont, to public health, environmental science. Knowledge in medical science and science overall is doubling every 15 to 20 years. Technology is increasing at a comparable rate. Between them, the two already pervade, as most of you here seated realize, every dimension of human life.
Որքան էլ տարբեր լինեն գիտության ճյուղերը՝ ասենք աստղաֆիզիկա, մոլեկուլային գենետիկա, իմունոլոգիա, միկրոկենսաբանություն և առողջապահություն մինչև մարդկային օրգանիզմի՝ իբրև սիմբոզ ուսումնասիրություն և շրջակա միջավայրի հետազոտություններ։ Բժշկության և առհասարակ ամբողջ գիտության նոր գիտելիքների պաշարները կրկնապատկվում են 15-ից 20 տարին մեկ։ Տեխնոլոգիան առաջ է ընթանում նույն տեմպերով։ Իսկ այս երկուսի միջև, որոնք արդեն գերակշռող են, ինչպես այստեղ նստածներն են հասկանում, կյանքի ցանկացած ոլորտ։
So swift is the velocity of the techno-scientific revolution, so startling in its countless twists and turns, that no one can predict its outcome even a decade from the present moment.
Այնքան արագ է ընթանում տեխնո-գիտական հեղափոխությունը, և այնքան ահագնացնող է այդ ընթացքը իր անթիվ փոխակերպումներով, որ ոչ ոք չի կարող կանխատեսել դրա վերջնարդյունքը անգամ գալիք մեկ տասնամայակի կտրվածքով։
There will come a time, of course, when the exponential growth of discovery and knowledge, which actually began in the 1600s, has to peak and level off, but that's not going to matter to you. The revolution is going to continue for at least several more decades. It'll render the human condition radically different from what it is today. Traditional fields of study are going to continue to grow and in so doing, inevitably they will meet and create new disciplines.
Անշուշտ, կգա ժամանակ, երբ հայտնագործությունների և գիտելիքի արագ աճը, որը իրականում սկսվել է 1600-ականներին, սրընթաց վերելք կապրի, ապա կհանդարտվի, բայց դրա հետ դուք գործ չունեք։ Հեղափոխությունը դեռ կշարունակվի առնվազն մի քանի տասնամյակ Այն արմատապես կփոխի մարդկային կյանքը այսօրվա կենսապայմանների համեմատ։ Հետազոտությունների ավանդական ոլորտները կշարունակեն ընդլայնվել, իսկ այդ ճանապարհին անխուսափելիրեն ի հայտ կգան նոր գիտաճյուղեր։
In time, all of science will come to be a continuum of description, an explanation of networks, of principles and laws. That's why you need not just be training in one specialty, but also acquire breadth in other fields, related to and even distant from your own initial choice.
Ի վերջո գիտության բոլոր տեսակները կվերածվեն նկարագրությունների շղթաների, ցանցերի, սկզբունքերի ու օրենքների բացատրության։ Ուստի պետք է ոչ թե սահմանափակվել միայն մեկ մասնագիտությամբ, այլ հմտություններ ձեռք բերել այլ ոլորտներում, որոնք կարող են մոտ կամ նույնիսկ շատ հեռու լինել նախնական ուղղությունից։
Keep your eyes lifted and your head turning. The search for knowledge is in our genes. It was put there by our distant ancestors who spread across the world, and it's never going to be quenched. To understand and use it sanely, as a part of the civilization yet to evolve requires a vastly larger population of scientifically trained people like you. In education, medicine, law, diplomacy, government, business and the media that exist today.
Լայն բացեք աչքերը և սուր պահեք ձեր միտքը։ Ձգտումը դեպի գիտելիքը մեր գեների մեջ է։ Այն սերմանվել է մեր հեռավոր նախնիների կողմից, ովքեր տարածվել են աշխարհով մեկ, և այդ ծարավը երբեք չի հագեցվի։ Այս ամենը գիտակցելու և խելամտորեն կիրառելու համար, իբրև գալիք քաղաքակրթության բաղկացուցիչ մաս, անհրաժեշտ է ներդնել գիտական ներուժով զինված մարդկանց ջանքերը, ինչպիսին դուք եք։ Կրթության, բժշկության, իրավունքի, դիվանագիտության և կառավարության մեջ, բիզնեսում և այսօրվա ԶԼՄ-ներում։
Our political leaders need at least a modest degree of scientific literacy, which most badly lack today -- no applause, please. It will be better for all if they prepare before entering office rather than learning on the job. Therefore you will do well to act on the side, no matter how far into the laboratory you may go, to serve as teachers during the span of your career.
Մեր քաղաքական գործիչները պետք է ունենան գոնե նվազագույն մակարդակի կրթվածություն, որը նրանց այսօր այդքան պակասում է, մի ծափահարեք, խնդրում եմ։ Բոլորի համար ավելի լավ կլիներ, որ նրանք կրթվեին պաշտոն ստանձնելուց առաջ և ոչ թե արդեն պաշտոնավարելու ընթացքում։ Ուստի լավ կանեք որպես կողմնակի աշխատանք, ինչքան էլ խորանաք «լաբորատորիաներում», զբաղվեք նաև ուսուցչությամբ ձեր կարիերայի ընթացքում։
I'll now proceed quickly, and before else, to a subject that is both a vital asset and a potential barrier to a scientific career. If you are a bit short in mathematical skills, don't worry. Many of the most successful scientists at work today are mathematically semi-literate.
Այժմ իսկույն անցնեմ այն նյութին, որ թե՛ կենսական նախապայման է, և թե՛ պոտենցիալ արգելք գիտական կարիերայի ճանապարհին։ Եթե մի փոքր կաղում եք մաթեմատիկայից, մի՛ անհանգստացեք։ Հաջողակ գիտնականներից շատերը ներկայումս մաթեմատիկայից ունեն տարրական գիտելիքներ։
A metaphor will serve here: Where elite mathematicians and statisticians and theorists often serve as architects in the expanding realm of science, the remaining large majority of basic applied scientists, including a large portion of those who could be said to be of the first rank, are the ones who map the terrain, they scout the frontiers, they cut the pathways, they raise the buildings along the way.
Տեղին է հետևյալ փոխաբերությունը. Եթե առաջնակարգ մաթեմատիկոսները, վիճակագիրներն ու տեսաբանները գիտության «տաճարի» ճարտարապետներն են համարվում, ապա մնացյալ զգալի մասը գործող գիտնականների, նրանց թվում բազմաթիվ այսպես ասած առաջնակարգ մասնագետներ գծագրում են տաճարի տեղանքը, ուսումնասիրում են տարածքը, չափագրում արահետները, կանգնեցնում հարակից շենքերը։
Some may have considered me foolhardy, but it's been my habit to brush aside the fear of mathematics when talking to candidate scientists. During 41 years of teaching biology at Harvard, I watched sadly as bright students turned away from the possibility of a scientific career or even from taking non-required courses in science because they were afraid of failure. These math-phobes deprive science and medicine of immeasurable amounts of badly needed talent.
Ոմանք ինձ համարձակ կհամարեն, սակայն ես սովոր չեմ սարսափել մաթեմատիկայից գիտությունների թեկնածուների հետ զրուցելիս։ Հարվարդում 41 տարի կենսաբանություն դասավանդելիս ես ցավով ականատես եմ եղել՝ ինչպես են բազմաթիվ խելացի ուսանողներ հրաժարվել գիտական կարիերայից, կամ նույնիսկ ոչ-պարտադիր դասերին մասնակցելուց, քանի որ վախենում էին ձախողումից։ Մաթեմատիկայից սարսափող այս երիտասարդները գիտությունն ու բշկությունը զրկում են այդքան անհրաժեշտ տաղանդների հոսքից։
Here's how to relax your anxieties, if you have them: Understand that mathematics is a language ruled like other verbal languages, or like verbal language generally, by its own grammar and system of logic. Any person with average quantitative intelligence who learns to read and write mathematics at an elementary level will, as in verbal language, have little difficulty picking up most of the fundamentals if they choose to master the mathspeak of most disciplines of science.
Ահա թե ինչպես կարող եք վերջ տալ ձեր վախերին, եթե կան այդպիսիք։ Հասկացեք, որ մաթեմատիկան մի լեզու է, որ կառավարվում է մյուս լեզուների նման կամ ընդհանրապես բոլոր լեզուների նման, իր սեփական քերականությամբ և տրամաբանական կառուցվածով։ Միջին գրագիտության ցանկացած մարդ, ով սովորում է մաթեմատիկայի հիմունքները տարրական մակարդակի վրա, ինչպես բանավոր լեզուների դեպքում, դժվարություն չի ունենա մաթեմատիակայի հիմունքները ընկալելիս, եթե ցանկանում է տիրապետել գիտությունների մաթեմատիկական լեզվին։
The longer you wait to become at least semi-literate the harder the language of mathematics will be to master, just as again in any verbal language, but it can be done at any age. I speak as an authority on that subject, because I'm an extreme case. I didn't take algebra until my freshman year at the University of Alabama. They didn't teach it before then.
Ինչքան երկար սպասեք, որ կհասնեք գոնե տարրական գրագիտության, այնքան դժվար կլինի տիրապետել մաթեմատիկայի լեզվին, ինչպես պատահում է ցանկացած լեզվում, բայց դրան հնարավոր է հասնել ցանկացած տարիքում։ Իմ հեղինակավոր կարծիքն եմ հայտնում այդ մասին, քանի որ ինքս եմ նման փորձ ունեցել։ Ես հանրահաշիվ չեմ իմացել մինչև առաջին կուրսի ուսանող էի Ալաբամայի համալսարանում։ Նախկինում այդ առարկան չէին դասավանդում։
I finally got around to calculus as a 32-year-old tenured professor at Harvard, where I sat uncomfortably in classes with undergraduate students, little more than half my age. A couple of them were students in a course I was giving on evolutionary biology. I swallowed my pride, and I learned calculus.
Ես սովորեցի՝ ինչ է մաթեմատիկական անալիզը, երբ արդեն Հարվարդի 32-ամյա դասախոս էի ու մեծ անհարմարություն զգալով՝ ստիպված էի դասերի գնալ ցածր կուրսի ուսանողների հետ, ովքեր երկու անգամ փոքր էին ինձանից։ Նրանցից մի քանիսն էլ ուսանողներն էին, ում ես դասավանդում էի էվոլուցիոն կենսաբանություն։ Մոռանալով հպարտությունս, վերջապես սովորեցի մաթեմատիկական անալիզը։
I found out that in science and all its applications, what is crucial is not that technical ability, but it is imagination in all of its applications. The ability to form concepts with images of entities and processes pictured by intuition. I found out that advances in science rarely come upstream from an ability to stand at a blackboard and conjure images from unfolding mathematical propositions and equations. They are instead the products of downstream imagination leading to hard work, during which mathematical reasoning may or may not prove to be relevant. Ideas emerge when a part of the real or imagined world is studied for its own sake.
Ես հասկացա, որ գիտության մեջ և դրա բոլոր կիրառություններում, առաջնային են ոչ թե տեխնիկական գիտելիքները, այլ երևակայության գործադրումը։ Այն է՝ ձևակերպել գաղափարներ միավորների և պրոցեսների տեսքով, որոնք ստեղծվում են երևակայության միջոցով։ Ես հասկացա, որ գիտության մեջ հայտնագործություններ հազվադեպ են գրանցվում, երբ գրատախտակի մոտ կանգնած՝ փորձում են ստանալ նոր արդյունքներ մաթեմատիկական թեորեմներից և հավասարումներից։ Փոխարենը, դրանք երևակայության ծնունդն են, որ տանում են դեպի քրտնաջան աշխատանք, իսկ այդ ընթացքում մաթեմատիկական մտածողության կարիք կարող է չլինել։ Գաղափարները ծնվում են, երբ իրական կամ երևակայական աշխարհի երևույթները ուսումնասիրվում են հենց այնպես։
Of foremost importance is a thorough, well-organized knowledge of all that is known of the relevant entities and processes that might be involved in that domain you propose to enter. When something new is discovered, it's logical then that one of the follow-up steps is to find the mathematical and statistical methods to move its analysis forward. If that step proves too difficult for the person or team that made the discovery, a mathematician can then be added by them as a collaborator.
Չափազանց կարևոր է հիմնավոր գիտելիքներ ունենալ արդեն բացահայտված այն սկզբունքների վերաբերյալ, որոնք մտնում են ձեր նախընտրած ոլորտի մեջ։ Երբ ինչ-որ նոր բան է հայտնագործվում, ապա տրամաբանական է, որ հաջորդ քայլով պետք է գտնել մաթեմատիկական և վիճակագրական այն մեթոդները, որոնցով կարելի է խթանել վերլուծությունը։ Եթե այդ քայլը չափազանց բարդ է, հայտնագործության հեղինակի կամ թիմի համար այդ դեպքում կարելի է դիմել մաթեմատիկոսի օգնությանը՝ որպես գործընկեր։
Consider the following principle, which I will modestly call Wilson's Principle Number One: It is far easier for scientists including medical researchers, to require needed collaboration in mathematics and statistics than it is for mathematicians and statisticians to find scientists able to make use of their equations. It is important in choosing the direction to take in science to find the subject at your level of competence that interests you deeply, and focus on that.
Դիտարկենք հետևյալ սկզբունքը, որը ես համեստորեն կանվանեմ «Ուիսլոնի Թիվ 1 Սկզբունք». Շատ ավելի հեշտ է գիտնականների, այդ թվում՝ բժշկության մասնագետների համար, ստանալ օգնություն մաթեմատիկոսների և վիճակագիրների կողմից, քան մաթեմատիկոսների և վիճակագիրների համար գտնել գիտնականների, ովքեր կարող են կիրառել իրենց հավասարումները։ Շատ կարևոր է, եթե գիտության որևէ ուղղություն եք ընտրում, որ այն մատչելի լինի ձեզ համար, խորապես հետաքրքրի ձեզ և կենտրոնանաք դրա վրա։
Keep in mind, then, Wilson's Second Principle: For every scientist, whether researcher, technician, teacher, manager or businessman, working at any level of mathematical competence, there exists a discipline in science or medicine for which that level is enough to achieve excellence.
Ուստի հիշեք նաև «Ուիսլոնի Թիվ 2 Սկզբունքը». Ցանկացած գիտնականի համար, լինի նա հետազոտող, տեխնիկական աշխատող, ուսուցիչ, մենեջեր կամ բիզնեսմեն, ով տիրապետում է որոշակի մաթեմատիկական, գիտելիքների, գոյություն ունի գիտության կամ բժշկության այնպիսի ոլորտ, որտեղ այդ գիտելիքները բավարար կլինեն՝ հաջողության հասնելու համար։
Now I'm going to offer quickly several more principles that will be useful in organizing your education and career, or if you're teaching, how you might enhance your own teaching and counseling of young scientists. In selecting a subject in which to conduct original research, or to develop world-class expertise, take a part of the chosen discipline that is sparsely inhabited. Judge opportunity by how few other students and researchers are on hand.
Այժմ արագ կներկայացնեմ մի քանի այլ սկզբունքեր, որոնք կօգնեն կազմակերպելու ձեր կրթությունն ու կարիերան, իսկ եթե դասավանդում եք, ապա ինչպես կարող եք բարելավել երիտասարդ գիտնականներին դասավանդման որակը։ Երբ ընտրում եք ապագա հետազոտության ոլորտը, կամ ուզում եք հասնել համաշխարհային հաջողությունների, ապա ընտրեք տվյալ գիտաճյուղի այն տարածքը, որը քիչ է «բնակեցված» դատելով այն ցուցանիշից, թե որքան է այդ ոլորտով զբաղվող ոսանողների և հետազոտողների թիվը այդ պահին։
This is not to de-emphasize the essential requirement of broad training, or the value of apprenticing yourself in ongoing research to programs of high quality. It is important also to acquire older mentors within these successful programs, and to make friends and colleagues of your age for mutual support. But through it all, look for a way to break out, to find a field and subject not yet popular.
Այս սկզբունքը նպատակ չունի թերագնահատել համատեղ ուսումնասիրությունների կարևորությունը ձեր մասնակցության անհրաժեշտությունը գործող առաջնակարգ հետազոտություններում։ Կարևոր է նաև համագործակցել նաև տարեց գիտնականների հետ հաջողված նախագծերում, ինչպես նաև ընկերանալ հասակակից գործընկերների հետ փոխադարձ օգնության համար։ Սակայն, դրա հետ մեկտեղ փորձեք դուրս գալ այդ նեղ սահմաններից՝ գտնելու մի ոլորտ, որը դեռ հանրահայտ չէ։
We have seen this demonstrated already in the talks preceding mine. There is the quickest way advances are likely to occur, as measured in discoveries per investigator per year. You may have heard the military dictum for the gathering of armies: March to the sound of the guns. In science, the exact opposite is the case: March away from the sound of the guns.
Այս մասին խոսվել է ինձանից առաջ հնչացշծ ելույթներում։ Սա ամենաարագ ուղին է՝ գրանցելու նոր ձեռքբերումներ, եթե հաշվում ենք տարեկան հայտնագործությունները՝ ըստ յուրաքանչյուր հետազոտողի։ Միգուցե լսել եք զորքը հավաքելու մարտական կոչը՝ «Շարժվե՛ք հրացանների ձայնի ուղղությամբ»։ Գիտության մեջ, ճիշտ հակառակն է՝ «Մի՛ շարժվեք հրացանների ձայնի ուղղությամբ»։
So Wilson's Principle Number Three: March away from the sound of the guns. Observe from a distance, but do not join the fray. Make a fray of your own. Once you have settled on a specialty, and the profession you can love, and you've secured opportunity, your potential to succeed will be greatly enhanced if you study it enough to become an expert.
Ահա և «Ուիսլոնի Թիվ 3 Սկզբունքը»՝ «Մի՛ շարժվեք հրացանների ձայնի ուղղությամբ»։ Հետևեք հեռվից, բայց մի՛ միացեք աղմուկին։ Ձեր շուրջը աղմուկ բարձրացրեք։ Եթե արդեն ընտրել եք այն մասնագիտությունը, որն իրոք սիրում եք, ապա հնարավորությունը հասնելու հաջողությունների իսկապես կմեծանա, եթե զբաղվեք դրանով այնքան, որ կարողանաք մասնագետ դառնալ։
There are thousands of professionally delimited subjects sprinkled through physics and chemistry to biology and medicine. And on then into the social sciences, where it is possible in short time to acquire the status of an authority. When the subject is still very thinly populated, you can with diligence and hard work become the world authority.
Կան հմուտ մասնագետներից զուրկ հազարավոր ուղղություններ, որ հանդիպում են ֆիզիկայի և քիմիայի, նաև կենսաբանության ու բժշկության ոլորտներում։ Շատ ավելի՝ հասարական գիտություններում, որտեղ հնարավոր է կարճ ժամանակում հեղինակություն դառնալ։ Երբ դաշտը նոսր է բնակեցված, ապա ջանասիրությամբ կարելի է դառնալ համաշխարհային հեղինակություն։
The world needs this kind of expertise, and it rewards the kind of people willing to acquire it. The existing information and what you self-discover may at first seem skimpy and difficult to connect to other bodies of knowledge. Well, if that's the case, good. Why hard instead of easy?
Աշխարհին անհրաժեշտ են նմանօրինակ մասնագետներ, և աշխարհը պարգևատրում է նրանց, ովքեր ուզում են դառնալ այդպիսին։ Գոյություն ունեցող ինֆորմացիան և այն նորը, որ ինքներդ կբացահայտեք, կարող է սկզբում շատ քիչ թվալ, և դժվար լինի կապել այն մյուս տվյալների հետ։ Դե, եթե դա է խնդիրը, ոչինչ։ Ինչո՞ւ գնալ դժվարի հետևից՝ հեշտի փոխարեն։
The answer deserves to be stated as Principle Number Four. In the attempt to make scientific discoveries, every problem is an opportunity, and the more difficult the problem, the greater will be the importance of its solution.
Պատասխանը տալիս է «Սկզբունք Թիվ 4-ը». Գիտական հետազոտությունների ճանապարհին ամեն խնդիր մի նոր հնարավորություն է. որքան բարդ է խնդիրը, այնքան մեծ կլինի դրա լուծման կարևորությունը։
Now this brings me to a basic categorization in the way scientific discoveries are made. Scientists, pure mathematicians among them, follow one or the other of two pathways: First through early discoveries, a problem is identified and a solution is sought. The problem may be relatively small; for example, where exactly in a cruise ship does the norovirus begin to spread? Or larger, what's the role of dark matter in the expansion of the universe? As the answer is sought, other phenomena are typically discovered and other questions are asked.
Այժմ խոսեմ ընդհանուր դրույթների մասին, որոնք կիրառվում են գիտական հայտնագործությունների ժամանակ։ Գիտնականները, այդ թվում՝ իսկական մաթեմատիկոսները, կիրառում են հետևյալ երկու ուղղություններից մեկը. Նախ սկզբնական հայտնագործությունների շնորհիվ սահմանվում է խնդիրը, ապա փնտրում է լուծումը։ Խնդիրը կարող է հարաբերականորեն փոքր լինել, օրինակ՝ զբոսանավի ո՞ր մասից է տարածվել նորովիրուսը։ Կամ ավելի մեծ, օրինակ՝ ո՞րն է եղել սև նյութի դերը տիեզերքի տարածման գործում։ Այս հարցերին պատասխանելիս, սովորաբար բացահայտվում են այլ երևույթներ և վեր հանվում այլ հարցեր։
This first of the two strategies is like a hunter, exploring a forest in search of a particular quarry, who finds other quarries along the way. The second strategy of research is to study a subject broadly searching for unknown phenomena or patterns of known phenomena like a hunter in what we call "the naturalist's trance," the researcher of mind is open to anything interesting, any quarry worth taking. The search is not for the solution of the problem, but for problems themselves worth solving.
Այս մոտեցումներից առաջինը հատուկ է որսորդի մտածելակերպին, ով անտառում փնտրում է իր նախընտրած զոհին՝ ճանապարհին բացահայտելով նորերին։ Ըստ երկրորդ մոտեցման՝ պետք է ընդհանուր մոտեցմամբ ուսումնասիրել առարկան՝ գնալով անհայտ երևույթի կամ հայտնի երևույթի հետքերի ետևից, որսորդի նման, ինչն անվանում ենք «նատուրալիստական տրանս», երբ հետազոտողի միտքը բաց է ցանկացած հետաքրքիր և արժեքավոր նորության համար։ Այս դեպքում որոնում են ոչ թե խնդրի լուծումը, այլ լուծման արժանի խնդիրներ։
The two strategies of research, original research, can be stated as follows, in the final principle I'm going to offer you: For every problem in a given discipline of science, there exists a species or entity or phenomenon ideal for its solution. And conversely, for every species or other entity or phenomenon, there exist important problems for the solution of which, those particular objects of research are ideally suited. Find out what they are. You'll find your own way to discover, to learn, to teach.
Հետազոտությունների երկու դրույթները, հատկապես իսկական հետազոտությունների, կարող են հետևյալ տեսքով ամփոփվել այն վերջին սկզբունքի մեջ, որը կներկայացնեմ. Գիտության ցանկացած խնդրի համար գոյություն ունեն մեթոդներ և մոտեցումներ, որոնք կատարյալ են տվյալ խնդրի լուծման համար։ Եվ հակառակը, ցանկացած մեթոդի կամ մոտեցման համար գոյությունն ունեն կարևոր խնդիրներ, որոնց լուծման համար դրանք կատարելապես համապատասխանում են։ Պարզելով դրանք՝ կգտնեք ձեր սեփական ուղին բացահայտելու, սովորելու և սովորեցնելու։
The decades ahead will see dramatic advances in disease prevention, general health, the quality of life. All of humanity depends on the knowledge and practice of the medicine and the science behind it you will master. You have chosen a calling that will come in steps to give you satisfaction, at its conclusion, of a life well lived. And I thank you for having me here tonight.
Տասնամյակներ անց ահռելի առաջընթաց կգրանցվի հիվանդությունների կանխման, առողջապահության և կյանքի որակի հարցերում։ Ողջ մարդկությունը կախված է բժշկության ոլորտի գիտելիքներից, և դրա հետ առնչվող գիտություններից։ Դուք ընտրել եք մի առաքելություն, որը կտա ձեզ բավարարվածություն իբրև վերջնարդյունք, որ արժանավոր կյանքով եք ապրել։ Շնորհակալություն այսօր ինձ այստեղ հյուրընկալելոււ համար։
(Applause)
(Ցափահարություններ)
Oh, thank you. Thank you very much. I salute you.
Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորիդ։