An article in the Yale Alumni Magazine told the story of Clyde Murphy, a black man who was a member of the Class of 1970. Clyde was a success story. After Yale and a law degree from Columbia, Clyde spent the next 30 years as one of America's top civil rights lawyers. He was also a great husband and father. But despite his success, personally and professionally, Clyde's story had a sad ending.
Յեյլի շրջանավարտների ամսագրում մի հոդված պատմում էր Քլայդ Մերֆիի մասին, որը 1970 թվականի աֆրոամերիկացի սևամորթ շրջանավարտներից էր: Դա մի հաջողակի պատմություն էր: Ավարտելով Յեյլը և Կոլումբիայի իրավաբանական ֆակուլտետը, Քլայդը հաջորդ 30 տարիների ընթացքում Ամերիկայի լավագույն քաղաքացիական իրավունքի փաստաբաններից էր: Նա լավ ամուսին ու հայր էր: Սակայն, չնայած իր հաջողություններին անձնական և մասնագիտական ոլորտներում, Քլայդի պատմությունը տխուր ավարտ ունեցավ:
In 2010, at the age of 62, Clyde died from a blood clot in his lung. Clyde's experience was not unique. Many of his black classmates from Yale also died young. In fact, the magazine article indicated that 41 years after graduation from Yale, the black members of the Class of 1970 had a death rate that was three times higher than that of the average class member. It's stunning.
2010 թվականին, 62 տարեկան հասակում Քլայդը մահացավ թոքերում արյան կուտակումից: Նրա պատմությունը միակը չէր: Յեյլի նրա սևամորթ դասընկերներից շատերը ևս մահացան երիտասարդ տարիքում: Իրականում, հոդվածում նշվում է, որ Յեյլն ավարտելուց 41 տարի անց 1970 թվականի սևամորթ շրջանավարտների մահացությունը երեք անգամ ավելի բարձր էր, քան մնացածներինը: Ցնցող է:
America has recently awakened to a steady drumbeat of unarmed black men being shot by the police. What is even a bigger story is that every seven minutes, a black person dies prematurely in the United States. That is over 200 black people die every single day who would not die if the health of blacks and whites were equal.
Ամերիկան վերջերս զգոն է դարձել՝ որպես արդյունք բազմաթիվ բողոքների՝ ոստիկանության անզեն սևամորթների վրա կրակ արձակելու դեմ: Մեկ այլ մեծ խնդիրը կայանում է նրանում, որ ամեն յոթ րոպե մեկ սևամորթ է վաղաժամ մահանում Միացյալ Նահանգներում: Սա նշանակում է, որ 200-ից ավելի սևամորթ է մահանում ամեն օր, նրանք, ովքեր չէին մահանա, եթե առողջապես հավասար լինեին սպիտակամորթներին:
For the last 25 years, I have been on a mission to understand why does race matter so profoundly for health. When I started my career, many believed that it was simply about racial differences in income and education. I discovered that while economic status matters for health, there is more to the story. So for example, if we look at life expectancy at age 25, at age 25 there's a five-year gap between blacks and whites. And the gap by education for both whites and blacks is even larger than the racial gap. At the same time, at every level of education, whites live longer than blacks. So whites who are high school dropouts live 3.4 years longer than their black counterparts, and the gap is even larger among college graduates. Most surprising of all, whites who have graduated from high school live longer than blacks with a college degree or more education.
Վերջին 25 տարիների ընթացքում ես իմ առաքելությունն եմ համարում հասկանալ, թե ինչու մաշկի գույնը այդքան մեծ կարևորություն ունի առողջ լինելու հարցում: Իմ կարիերայի ամենասկզբում կարծիք կար, որ ամենի պատճառը ռասայական տարբերությունը, եկամտի չափն ու կրթությունն է: Ես հայտնաբերեցի, որ տնտեսական կարգավիճակը կարևոր է առողջության համար, և սա դեռ սկիզբն է: Օրինակ, եթե մենք նայենք կյանքի սպասելի տևողությանը 25 տարեկան հասակում, այդ տարիքում 5 տարվա տարբերություն կա սևամորթների և սպիտակամորթների մեջ: Այդ տարբերությունը կրթության ոլորտում սևերի և սպիտակների միջև ավելի մեծ է, քան՝ ռասայական: Միևնույն ժամանակ, կրթության ամեն աստիճանում սպիտակամորթները սևամորթներից երկար են ապրում: Այսպիսով, դպրոցն ավարտած սպիտակ երիտասարդները ապրում են իրենց սևամորթ հասակակիցներից 3.4 տարով ավելի: Այս տարբերությունն ավելի մեծ է քոլեջն ավարտողների պարագայում: Ամենազարմանալին այն է, որ ավագ դպրոցն ավարտած սպիտակ երիտասարդները ավելի երկար են ապրում, քան այն սևամորթները, որոնք քոլեջ են ավարտել կամ համալսարան:
So why does race matter so profoundly for health? What else is it beyond education and income that might matter?
Այսպիսով, ինչու՞ մաշկի գույնն այդքան կարևոր է առողջության համար: Եկամտից ու կրթությունից բացի, էլ ի՞նչն է, որ նշանակություն ունի:
In the early 1990s, I was asked to review a new book on the health of black America. I was struck that almost every single one of its 25 chapters said that racism was a factor that was hurting the health of blacks. All of these researchers were stating that racism was a factor adversely impacting blacks, but they provided no evidence. For me, that was not good enough.
Վաղ իննսունականներին ինձ խնդրեցին վերանայել մի գիրք սև ամերիկացիների առողջության մասին: Ինձ ապշեցրեց այն, որ գրքի 25 գլուխներից յուրաքանչյուրում ասվում էր, թե ռասիզմն է սևամորթների առողջությանը վնասող հիմնական գործոնը: Այդ հետազոտությունները հայտարարում էին, որ սևամորթների վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնը ռասիզմն է, բայց փաստեր չէին ներկայացնում: Իմ կարծիքով դա ճիշտ չէր:
A few months later, I was speaking at a conference in Washington, DC, and I said that one of the priorities for research was to document the ways in which racism affected health. A white gentleman stood in the audience and said that while he agreed with me that racism was important, we could never measure racism. "We measure self-esteem," I said. "There's no reason why we can't measure racism if we put our minds to it."
Ամիսներ անց Վաշինգտոնում (ԿՇ), մի կոնֆերանսում ելույթ ունենալիս, ես ասացի, թե հետազոտության առաջնահերթ նպատակներից է արձանագրել, թե ինչպե՞ս է ռասիզմը ազդում առողջության վրա: Մի սպիտակ տղամարդ լսարանից ոտքի ելավ և ասաց, թե, մինչդեռ ռասիզմը կարևոր փաստ է, այն երբեք չենք կարող չափել: "Ինքնագնահատականն ենք չափում", - ասացի ես: "Բայց ի՞նչ պատճառներ ունենք ռասիզմը չչափելու համար, եթե մտքներիս տեղ լինի"
And so I put my mind to it and developed three scales. The first one captured major experiences of discrimination, like being unfairly fired or being unfairly stopped by the police. But discrimination also occurs in more minor and subtle experiences, and so my second scale, called the Everyday Discrimination Scale, captures nine items that captures experiences like you're treated with less courtesy than others, you receive poorer service than others in restaurants or stores, or people act as if they're afraid of you. This scale captures ways in which the dignity and the respect of people who society does not value is chipped away on a daily basis.
Եվ ես մտադրվեցի դա անել ու մշակեցի երեք ցուցանիշ: Առաջինը վերաբերվում էր խտրականությանը. օրինակ՝ աշխատանքից անարդար հեռացնելը կամ անհիմն կանգնեցնելը ոստիկանության կողմից: Բայց խտրականությանը հանդիպում ենք նաև այլ աննշան դեպքերում, այսպես, երկրորդ ցուցանիշն է "Առօրյայի խտրականության ցուցանիշը" այն ներառում է ինը տեսակի միջադեպ. օրինակ՝ ձեզ պակաս հարգանքով են վերաբերվում, քան մյուսներին, ռեստորանում, խանութում, ուրիշների համեմատ, ձեզ ավելի վատ են սպասարկում, կամ մարդիկ կարծես թե վախով են ձեզ վերաբերվում: Այս ցուցանիշը ընդգրկում է այն ամենը, ինչի պատճառով հասարակության կողմից չգնահատված մարդկանց արժանապատվությունն ու հարգանքը օրեցօր պատառ-պատառ ցնդում է:
Research has found that higher levels of discrimination are associated with an elevated risk of a broad range of diseases from blood pressure to abdominal obesity to breast cancer to heart disease and even premature mortality. Strikingly, some of the effects are observed at a very young age. For example, a study of black teens found that those who reported higher levels of discrimination as teenagers had higher levels of stress hormones, of blood pressure and of weight at age 20. However, the stress of discrimination is only one aspect.
Հետազոտությունը ցույց է տալիս, որ վերին աստիճանի խտրականությունները ամենատարբեր հիվանդություններ ստանալու ավելի բարձր ռիսկի հետ են կապված. արյան ճնշումից մինչև գիրություն, կրծքի քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ, և նույնիսկ վաղաժամ մահ: Հետաքրքիր է, որ որոշ հետևանքներ ի հայտ են գալիս շատ վաղ տարիքում: Օրինակ՝. սևամորթ դեռահասների շրջանակներում կատարված ուսումնասիրություննեը ցույց տվեցին, որ նրանց մոտ, ովքեր հաճախ են խտրականության զոհ դարձել, շատ ավելի բարձր են սթրեսի հորմոնները, արյան ճնշումը, և քաշը 20 տարեկանում: Սակայն խտրականության պատճառով առաջացած սթրեսը խնդրի միայն մի կողմն է:
Discrimination and racism also matters in other profound ways for health. For example, there's discrimination in medical care. In 1999, the National Academy of Medicine asked me to serve on a committee that found, concluded based on the scientific evidence, that blacks and other minorities receive poorer quality care than whites. This was true for all kinds of medical treatment, from the most simple to the most technologically sophisticated. One explanation for this pattern was a phenomenon that's called "implicit bias" or "unconscious discrimination." Research for decades by social psychologists indicates that if you hold a negative stereotype about a group in your subconscious mind and you meet someone from that group, you will discriminate against that person. You will treat them differently. It's an unconscious process. It's an automatic process. It is a subtle process, but it's normal and it occurs even among the most well-intentioned individuals.
Ռասիզմն ու խտրականությունը առողջությանը վերաբերվող այլ ոլորտներում էլ ազդեցություն ունեն: Օրինակ՝. բժշկության ոլորտում գոյություն ունի խտրականություն: 1999 թ. Բժշկության Ազգային Ակադեմիան ինձ հրավիրեց մասնակցելու հանձնաժողովում, որը, հենվելով գիտականորեն ապացուցված փաստերի վրա, եզրակացրեց, թե սևերն ու այլ ազգային փոքրամասնությունները պակաս որակյալ խնամք են ստանում, քան սպիտակները: Սա վերաբերվում էր բոլոր տեսակի բժշկական ծառայություններին՝ ամենահասարակ ու պարզից՝ մինչև տեխնոլոգիապես բարդ բուժումը: Սա մի կողմից բացատրվում է այսպես կոչված "թաքնված կողմնապահության" կամ "անգիտակից խտրականության" երևույթով: Հոգեբանների տասնամյակներով կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե մենք երկար ժամանակ ենթագիտակցորեն բացասական կարծրատիպեր ենք տածում սոցիալական որևէ խմբի հանդեպ, այդ խմբի անդամի հանդիպելիս՝ նրա հանդեպ խրտրականորեն ենք տրամադրվում: Մենք նրան այլ ձև ենք վերաբերվում: Դա անգիտակից ու ավտոմատ գործողություն է: Սա աննշան, բայց նորմալ գործողություն է, որը տեղի է ունենում է նույնիսկ ամենադրական տրոմադրվածություն ունեցող մարդկանց մոտ:
But the deeper that I delved into the health impact of racism, the more insidious the effects became. There is institutional discrimination, which refers to discrimination that exists in the processes of social institutions. Residential segregation by race, which has led to blacks and whites living in very different neighborhood contexts, is a classic example of institutional racism. One of America's best-kept secrets is how residential segregation is the secret source that creates racial inequality in the United States. In America, where you live determines your access to opportunities in education, in employment, in housing and even in access to medical care. One study of the 171 largest cities in the United States concluded that there is not even one city where whites live under equal conditions to blacks, and that the worst urban contexts in which whites reside is considerably better than the average context of black communities. Another study found that if you could eliminate statistically residential segregation, you would completely erase black-white differences in income, education and unemployment, and reduce black-white differences in single motherhood by two thirds, all of that driven by segregation. I have also learned how the negative stereotypes and images of blacks in our culture literally create and sustain both institutional and individual discrimination.
Սակայն, որքան ավելի շատ եմ մտածում առողջության վրա ռասիզմի ազդեցության մասին, այնքան ավելի խորն է այն թվում: Գոյություն ունի ինստիտուցիոնալ խտրականություն, որը վերաբերվում է հասարակական հաստատություններում հանդիպող դեպքերին: Բնակելի տարածքների ռասայական մեկուսացումը, որի պատճառով սպիտակներն ու սևերը տարբեր թաղամասներում են բնակվում , ինստիտուցիոնալ ռասիզմի վառ օրինակ է: Ամերիկայի մեծ գաղտնիքներից մեկն այն է, որ հենց ռասայական մեկուսացումն է հանդիսանում ռասայական անհավասարության թաքնված պատճառը Միացյալ Նահանգներում: Ամերիկայում, նրանով, թե որտեղ ես ապրում, որոշվում է, թե ինչպիսի հնարավորություներ կունենաս սովորելու, աշխատելու համար, ինչպիսի պայմաններում կապրես և նույնիսկ ինչ որակի բժշկական օգնություն կստանաս: Միացյալ Նահանգների 171 ամենամեծ քաղաքների ուսումնասիրությունը եզրակացրեց, որ չկա նույնիսկ մեկ քաղաք, որտեղ սևերն ու սպիտակները նույն պայմաններում են ապրում, և սպիտակներով բնակեցված ամենավատ թաղամասները նույնիսկ սևամորթների թաղամասներից զգալիորեն ավելի լավ վիճակում են: Մեկ այլ ուսումնասիրություն ցույց տվեց, որ եթե մենք կարողանայինք վերացնել մեկուսացումների տոկոսը, մեկընդմիշտ կվերանար սև-սպիտակ տարբերությունը եկամուտի, ուսման և գործազրկության ոլորտներում, երկու երրորդով կնվազեր միայնակ մայրերին աջակցման հետ կապված ռասայական տարբերությունը՝ պայմանավորված մեկուսացման երևույթով: Ես հասկացա նաև, թե ինչպես են բացասական նախապաշարմունքները, և մեր մշակույթում սևերի մասին գոյություն ունեցող կարծիքը, բառիս բուն իմաստով ստեղծում և սնում ինստիտուցիոնալ և անհատական խտրականությունը:
A group of researchers have put together a database that contains the books, magazines and articles that an average college-educated American would read over their lifetime. It allows us to look within this database and see how Americans have seen words paired together as they grow up in their society. So when the word "black" appears in American culture, what co-occurs with it? "Poor," "violent," "religious," "lazy," "cheerful," "dangerous." When "white" occurs, the frequently co-occurring words are "wealthy," "progressive," "conventional," "stubborn," "successful," "educated." So when a police officer overreacts when he sees an unarmed black male and perceives him to be violent and dangerous, we are not necessarily dealing with an inherently bad cop. We may be simply viewing a normal American who is reflecting what he has been exposed to as a result of being raised in this society.
Հետազոտողների մի խումբ հավաքել և ստեղծել է տվյալների մի բազա՝ բաղկացած այն գրքերից, ամսագրերից ու հոդվածներից, որոնք սովորական կրթված ամերիկացին կակարդար իր ողջ կյանքի ընթացքում: Այս բազան թույլ է տալիս մեզ տեսնել, թե ինչպես են ամերիկացիները հասկանում բառակապակցությունները՝ այսպիսի հասարակության մեջ մեծանալով: Այսպես, երբ հանդիպում ենք "սև" բառը, ո՞ր բառերն են ավելի շուտ գալիս մեր մտքին: "Աղքատ", "դաժան", "կրոնասեր", "ծույլ", "կենսուրախ" "վտանգավոր": Մինչդեռ, երբ լսում ենք "սպիտակ" հաճախ մտքներիս են գալիս "հարուստ", "առաջադեմ", "ավանդական" "հաստատակամ" "հաջողակ" "կիրթ" բառերը: Եվ երբ մի ոստիկան վատ վերաբերմունք է ցուցաբերում անզեն սևամորթի նկատմամբ, որն իր տեսակետից դաժան ու վտանգավոր է, պարտադիր չէ, որ նա ի սկզբանե վատ ոստիկան է: Հնարավոր է մեր առջև մի շարքային ամերիկացի է, և նա արտացոլում է մի վերաբերմունք, որին սովոր է և ականատես, քանզի մեծացել և կրթվել է արդի հասարակության մեջ:
From my own experience, I believe that your race does not have to be a determinant of your destiny. I migrated to the United States from the Caribbean island of Saint Lucia in the late 1970s in pursuit of higher education, and in the last 40 years, I have done well. I have had a supportive family, I have worked hard, I have done well. But it took more for me to be successful. I received a minority fellowship from the University of Michigan. Yes. I am an affirmative action baby. Without affirmative action, I would not be here.
Սեփական փորձից ելնելով, հավատում եմ, որ մեր մաշկի գույնը մեր ճակատագիրը որոշող գործոնը չպիտի լինի: Ես գաղթել եմ Միացյալ Նահանգներ Կարիբյան ծովի Սուրբ Լուսիա կղզուց 1970-ականների վերջին՝ բարձրագույն կրթություն ստանալու, և վերջին 40 տարիների ընթացքում հաջողության եմ հասել: Ունեմ ընտանիք, որն ինձ աջակցում է, շատ եմ աշխատել և հաջողության եմ հասել: Բայց հաջողության հասնելն ինձնից ավելի շատ ջանք պահանջեց: Փոքրամասնությունների կրթաթոշակ ստացա Միչիգանի համալսարանում: Այո, ես դրական մտածելակերպ ունեմ: Առանց դրա ես այստեղ չէի լինի այսօր:
But in the last 40 years, black America has been less successful than I have. In 1978, black households in the United States earned 59 cents for every dollar of income whites earned. In 2015, black families still earn 59 cents for every dollar of income that white families receive, and the racial gaps in wealth are even more stunning. For every dollar of wealth that whites have, black families have six pennies and Latinos have seven pennies.
Սակայն վերջին 40 տարիների ընթացքում, սևամորթ ամերիկացիները հազիվ թե ինձ պես հաջողակ են եղել: 1978 թ. Միացյալ Նահանգների սևամորթ ընտանիքը վաստակում էր 59 ցենտ սպիտակամորթ ընտանիքի եկամտի ամեն մի դոլարի համեմատ: 2015 թ. նույնպես սևամորթ ընտանիքը վաստակում է 59 ցենտ սպիտակ ընտանիքի եկամուտի մեկ դոլարի համեմատ: Եւ ռասայական տարբերությունը բարեկեցության առումով ցնցող է: Քանի որ սպիտակի ունեցած ամեն մի դոլարը հավասար է սևի՝ վեց, իսկ լատինոսի յոթ ցենտին:
The fact is, racism is producing a truly rigged system that is systematically disadvantaging some racial groups in the United States. To paraphrase Plato, there is nothing so unfair as the equal treatment of unequal people. And that's why I am committed to working to dismantle racism.
Ճշմարտությունը նրանում է, որ ռասիզմը կառուցում է մի կեղծ համակարգ, որն անընդհատ անբարենպաստ պայմաններ է ստեղծում ԱՄՆ որոշ ռասայական խմբերի համար: Պլատոնն ասել է, թե չկա ավելի մեծ անարդարություն, քան անհավասարների հանդեպ հավասար վերաբերմունքը: Սա է ռասիզմը խարխլելուն ուղղված իմ հավատարիմ աշխատանքի պատճառը:
I deeply appreciate the fact that I am standing on the shoulders of those who have sacrificed even their lives to open the doors that I have walked through. I want to ensure that those doors remain open and that everyone can walk through those doors. Robert Kennedy said, "Each time a man" -- or woman, I would add -- "stands up for an ideal or acts to improve the lot of others or strikes out against injustice, he sends forth a tiny ripple of hope, and those ripples can build a current that can sweep down the mightiest walls of oppression and resistance."
Ես անսահման երախտապարտ եմ նրանց, ում միահամուռ ուժերով և նույնիսկ կյանքի գնով բացվել են ուղիներ, որոնցով առաջ եմ ընթանում: Ուզում եմ երաշխավորել, որ այդ ուղիները միշտ բաց կլինեն, և որ ամենքն էլ հնարավորություն կունենան դրանցով քայլելու: Ռոբերտ Քենեդին ասել է,- "Ամեն անգամ, երբ տղամարդը", - կամ կինը, ես կավելացնեի,- "բռնում է ճշմարտության ուղղին, կամ աշխատում է բարելավել այլոց կյանքը, կամ ոտքի է կանգնում անարդարության դեմ, դրանով նա հույսի մի շող է հղում աշխարհին, իսկ այդ շողերը միանալով ստեղծում են հոսանք, որը կփլեցնի ճնշման ու դիմադրության ամենաբարձր պատերը:"
I am optimistic today because all across America, I have seen ripples of hope. The Boston Medical Center has added lawyers to the medical team so that physicians can improve the health of their patients because the lawyers are addressing the nonmedical needs their patients have. Loma Linda University has built a gateway college in nearby San Bernardino so that in addition to delivering medical care, they can provide job skills and job training to a predominantly minority, low-income community members so that they will have the skills they need to get a decent job. In Chapel Hill, North Carolina, the Abecedarian Project has figured out how to ensure that they have lowered the risks for heart disease for blacks in their mid-30s by providing high-quality day care from birth to age five. In after-school centers across the United States, Wintley Phipps and the US Dream Academy is breaking the cycle of incarceration by providing high-quality academic enrichment and mentoring to the children of prisoners and children who have fallen behind in school. In Huntsville, Alabama, Oakwood University, a historically black institution, is showing how we can improve the health of black adults by including a health evaluation as a part of freshman orientation and giving those students the tools they need to make healthy choices and providing them annually a health transcript so they can monitor their progress. And in Atlanta, Georgia, Purpose Built Communities has dismantled the negative effects of segregation by transforming a crime-ridden, drug-infested public housing project into an oasis of mixed-income housing, of academic performance, of great community wellness and of full employment. And finally, there is the Devine solution. Professor Patricia Devine of the University of Wisconsin has shown us how we can attack our hidden biases head on and effectively reduce them. Each one of us can be a ripple of hope.
Ես լավատես եմ այսօր, քանզի ողջ Ամերիկայում նկատել եմ այդ հույսի շողերը: Բոստոնի բժշկական կենտրոնը աշխատանքի է հրավիրել փաստաբանների, որպեսզի բժիշկներն ավելի լավ խնամեն իրենց հիվանդներին, քանի որ փաստաբաններն անրադառնում են հիվանդների ոչ բժշկական կարիքներին: Լոմա Լինդա համալսարանը քոլեջ է բացել Սան Բերնարդինոյի մոտակայքում, որպեսզի, բժշկական ծառայություններ մատուցելուց բացի, տա աշխատանք գտնելու համար անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ մասնավորապես ազգային փոքրամասնությունների և անապահով ընտանիքների անդամներին: Սա կօգնի նրանց ունենալ հմտություններ արժանապատիվ աշխատանք գտնելու համար: Հյուսիսային Կարոլինայի Չեփլ Հիլ քաղաքում հասարակ մի ծրագիր է մշակվել՝ նվազեցնելու 30-ից 40 տարեկան սևամորթների սրտային հիվանդություններ ստանալու ռիսկը՝ ապահովելով զրոյից հինգ տարեկան երեխաների համար որակյալ ցերեկային խնամք: Ողջ Ամերիկայում դպրոցական դասապատրաստման կենտրոններում Ուինթլի Ֆիփսը և ՅուԷս Դրիմ Աքադեմի դպրոցական ծրագիրը փակում են ազատազրկման ուղին տանող ճանապարհները՝ բարձրորակ գիտելիքներ և ուղղորդում տալով այն դեռահասներին, ում ծնողները ազատազրկության մեջ են, ովքեր դպրոցում չեն առաջադիմում: Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքում, Օքվուդի համալսարանը, որը ի սկզբանե համարվում է սևերի համալսարան, մեզ ցույց է տալիս, թե ինչպես է կարելի բարելավել սևամորթների առողջությունը՝ ներառելով բժշկական զննումը առաջին կուրսեցիների ուղղորդման մեջ, տալով այդ ուսանողներին այն ամենը, ինչ պետք է առողջ ընտրություն կատարելու համար, ամեն տարի նրանց էպիկրիզ տրամադրելով, որպեսզի նրանք կարողանան վերահսկել իրենց առողջության առաջընթացը: Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, Հատուկ Նշանակության Համայնքները վերացրել են մեկուսացման բացասական ազդեցությունը՝ ձևափոխելով հանցագործության մեջ կորած, թմրանյութով ներծծված հասարակությունը հավասար պայմաններում եկամուտ ստացող բնակչության, ուսումնական առաջադիմության, հիանալի համայնքային կյանքի և զբաղվածության օազիսի: Եւ վերջապես, գոյություն ունի Դեվայնի լուծումը: Պրոֆեսոր Պատրիսիա Դեվայնը Վիսկոնսինի համալսարանից մեզ ցույց տվեց, թե ինչպես մենք կարող ենք պայքարել մեր թաքնված վախերի դեմ և արդյունավետ կերպով նվազեցնել դրանք: Մեզանից յուրաքանչյուրը կարող է հույսի մի շող դառնալ:
This work will not always be easy, but former Supreme Court Justice Thurgood Marshall has told us, "We must dissent. We must dissent from the indifference. We must dissent from the apathy. We must dissent from the hatred and from the mistrust. We must dissent because America can do better, because America has no choice but to do better."
Այս գործը հեշտ չի լինելու, բայց Թերգութ Մարշալը, Գերագույն Դատարանի նախկին դատավորը, ասել է,- "Մենք պետք է հակառակվենք: Մենք պետք է հակառակվենք անտարբերությանը: Մենք պետք է հակառակվենք անզգայությանը: Մենք պետք է հակառակվենք ատելությանն ու անվստահությանը: Մենք պետք է հակառակվենք, քանզի Ամերիկան ավելի լավը կարող է դառնալ, քանզի Ամերիկան այլ ընտրանք չունի, քան ավելի լավը դառնալ:"
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)