Dr. Martin Luther King, Jr., in a 1968 speech where he reflects upon the Civil Rights Movement, states, "In the end, we will remember not the words of our enemies but the silence of our friends."
Դոկտոր Մարտին Լութեր Քինգ կրտսերը, 1968 թվականի քաղաքական իրավունքներին նվիրված ելույթի ժամանակ, ասաց. <<Վերջում, մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը>>:
As a teacher, I've internalized this message. Every day, all around us, we see the consequences of silence manifest themselves in the form of discrimination, violence, genocide and war. In the classroom, I challenge my students to explore the silences in their own lives through poetry. We work together to fill those spaces, to recognize them, to name them, to understand that they don't have to be sources of shame. In an effort to create a culture within my classroom where students feel safe sharing the intimacies of their own silences, I have four core principles posted on the board that sits in the front of my class, which every student signs at the beginning of the year: read critically, write consciously, speak clearly, tell your truth.
Դասատու լինելով, ես յուրացրել եմ այս խոսքը: Ամեն օր մեր շուրջը մենք տեսնում ենք, ինչպես են լռության հետևանքները դրսևորվում խտրականության, բռնության, ցեղասպանության և պատերազմի ձևով: Դասարանում ես կոչ եմ անում իմ աշակերտներին իրենց կյանքի լռությունը ուսումնասիրել պոեզիայի միջոցով: Մենք միասին աշխատում ենք լռեցնել այդ տարածությունները, ճանաչել նրանց, անվանել, հասկանալ, որ նրանք չպետք է ամոթանքի աղբյուր լինեն: Փորձելով իմ դասարանում ստեղծել մի մշակույթ, որտեղ ուսանողները կկարողանան կիսվեն իրենց լռություններով, ես ստեղծեցի չորս հիմնական սկզբունք, որոնք փակցված են դասարանիս առջևում դրված տախտակի վրա, և ամեն ուսանող այն ստորագրում է տարվա սկզբին` կարդա՛ քննադատորեն, գրի՛ր գիտակցաբար, խոսի՛ր պարզ, պատմի՛ր քո ճշմարտությունը:
And I find myself thinking a lot about that last point, tell your truth. And I realized that if I was going to ask my students to speak up, I was going to have to tell my truth and be honest with them about the times where I failed to do so.
Եվ ես հաճախ եմ մտածում այդ վերջին կետի մասին. պատմիր քո ճշմարտությունը: Եվ ես հասկացել եմ, որ եթե ես ուսանողներիցս պահանջում եմ անկեղծորեն արտահայտվել, ապա ես պետք է ինքս պատմեմ իմ ճշմարտությունը, և անկեղծ լինեմ այն ժամանակների մասին, երբ չեմ կարողացել կատարել դա:
So I tell them that growing up, as a kid in a Catholic family in New Orleans, during Lent I was always taught that the most meaningful thing one could do was to give something up, sacrifice something you typically indulge in to prove to God you understand his sanctity. I've given up soda, McDonald's, French fries, French kisses, and everything in between. But one year, I gave up speaking. I figured the most valuable thing I could sacrifice was my own voice, but it was like I hadn't realized that I had given that up a long time ago. I spent so much of my life telling people the things they wanted to hear instead of the things they needed to, told myself I wasn't meant to be anyone's conscience because I still had to figure out being my own, so sometimes I just wouldn't say anything, appeasing ignorance with my silence, unaware that validation doesn't need words to endorse its existence. When Christian was beat up for being gay, I put my hands in my pocket and walked with my head down as if I didn't even notice. I couldn't use my locker for weeks because the bolt on the lock reminded me of the one I had put on my lips when the homeless man on the corner looked at me with eyes up merely searching for an affirmation that he was worth seeing. I was more concerned with touching the screen on my Apple than actually feeding him one. When the woman at the fundraising gala said "I'm so proud of you. It must be so hard teaching those poor, unintelligent kids," I bit my lip, because apparently we needed her money more than my students needed their dignity.
Այդպես ես պատմեցի նրանց, որ փոքր ժամանակ` Նոր Օռլեանի կաթոլիկ մի ընտանիքի որդի լինելով, մեծ պասի ժամանակ ես միշտ սովորել եմ, որ ամենանշանակալից բանը, որ մարդ կարող է անել, որևէ բանից հրաժարվելն է, այն, ինչով սովորաբար տարվում ես, զոհաբերելն է, որպիսի Աստծուն ապացուցես, որ հասկանում ես նրա սրբությունը: Ես հրաժարվեցի լիմոնադից, ՄաքԴոնալդսից, կարտոֆիլի ֆրիից, ֆրանսիական համբույրներից և շատ այլ բաներից: Եվ մի տարի ես հրաժարվեցի խոսելուց: Ես կարծում էի, ամենաթանկ բանը, որ ես կարող եմ զոհաբերել, իմ սեփական ձայնն է, բայց ես կարծես թե չէի հասկանում, որ ես դրանից արդեն վաղուց հրաժարվել եմ: Ես ամբողջ կյանքս անց էի կացրել մարդկանց ասելով այն, ինչ նրանք ուզում էին լսել, ոչ թե այն, ինչ նրանց անհրաժեշտ էր: Ես ինքս ինձ ասում էի, որ մտադրված չեմ որևէ մեկի խիղճը լինեմ, քանի որ ես դեռ պետք է իմը հասկանամ: Այսպիսով, հաճախ, ես ուղղակի ոչինչ չէի ասում՝ իմ լռությամբ հանդարտեցնելով անիրազեկությունը, չհասկանալով, որ ապացույցը բառերի կարիքը չունի իր գոյությունը հաստատելու համար: Երբ մի արվամոլ քրիստոնյա ծեծվել էր, ես ձեռքերս գրպաններս դրեցի և գլուխս կախ հեռացա, կարծես թե նույնիսկ չէի նկատել: Ես շաբաթներով չէի կարողանում օգտագործեմ պահարանս, քանզի վրայի կողպեքը հիշեցնում էր ինձ իմ կողպված շուրթերը, երբ փողոցի անկյունում մի անտուն մարդ պարզապես նայեց ինձ` հայացքով փնտրելով հաստատում, որ նա արժանի էր, որ իրեն տեսնեն: Ես ավելի մտահոգված էի իմ Apple-ի էկրանին նայելով, քան նրան մի խնձոր տալով: Երբ մի կին բարեգործական տոնակատարության ժամանակ ասաց. <<Ես այնքան հպարտ եմ ձեզանով. Դա երևի դժվար է՝ դաս տալ այդ խեղճ, տգետ երեխաներին>>, ես ինձ զսպեցի, քանի որ մեզ պետք էր նրա փողը ավելի շատ, քան ուսանողներիս պետք էր իրենց արժանապատվությունը:
We spend so much time listening to the things people are saying that we rarely pay attention to the things they don't. Silence is the residue of fear. It is feeling your flaws gut-wrench guillotine your tongue. It is the air retreating from your chest because it doesn't feel safe in your lungs. Silence is Rwandan genocide. Silence is Katrina. It is what you hear when there aren't enough body bags left. It is the sound after the noose is already tied. It is charring. It is chains. It is privilege. It is pain. There is no time to pick your battles when your battles have already picked you.
Մենք այնքան շատ ժամանակ ենք անցկացնում մարդկանց խոսքերը լսելով, որ հազվադեպ ենք ուշադրություն դարձնում այն բաներին, ինչի մասին նրանք չեն խոսում: Լռությունը վախի մնացորդն է: Դա այն է, երբ զգում ես, ինչպես են քո թերությունները կախաղան բարձրացնում լեզուդ: Դա օդն է, որ նահանջում է քո կրծքավանդակից, քանի որ ապահով չի քո թոքերում: Լռությունը Ռուանդայի ցեղասպանությունն է: Լռությունը Կատրինա փոթորկն է: Դա այն է, ինչ լսում ես, երբ բավականաչափ պարկ չկա դիակները փոխադրելու համար: Դա կապված խեղդօղակի ձայնն է: Դա այրվածք է: Դա կապանք է: Դա առավելություն է: Դա ցավ է: Ուշ է ընտրել ձեր կռիվները, երբ կռիվները արդեն ձեզ են ընտրել:
I will not let silence wrap itself around my indecision. I will tell Christian that he is a lion, a sanctuary of bravery and brilliance. I will ask that homeless man what his name is and how his day was, because sometimes all people want to be is human. I will tell that woman that my students can talk about transcendentalism like their last name was Thoreau, and just because you watched one episode of "The Wire" doesn't mean you know anything about my kids. So this year, instead of giving something up, I will live every day as if there were a microphone tucked under my tongue, a stage on the underside of my inhibition. Because who has to have a soapbox when all you've ever needed is your voice?
Ես թույլ չեմ տա, որ լռությունը փաթաթվի իմ անվճռականության շուրջ: Ես քրիստոնյաին կասեմ, որ նա առյուծ է. քաջության և պայծառության սրբոց: Ես կհարցնեմ այն անտուն մարդուն, թե ինչ է նրա անունը և ինչպես է անցել նրա օրը, քանի որ երբեմն մարդկանց պարզապես մարդկային վերաբերմունք է պետք: Ես կասեմ այն կնոջը, որ իմ ուսանողները խոսում են տրանսցենդենտալիզմից այնպես, կարծես նրանք Թորոն են, և այն փաստը, որ դու Գազտնալսում ֆիլմից մի դրվագ ես դիտել, դեռ չի նշանակում, որ դու որևէ բան գիտես երեխաներիս մասին: Այսպիսով, այս տարի` ոիևէ բանից հրաժարվելու տեղը, ես ամեն օր կապրեմ այնպես, կարծես թէ լեզվիս տակ մի բարձրախոս է դրված, արգելակումիս ներքևն ել մի բեմ է: Որովհետև ու՞մ է պետք հորինված մի ճառաբեմ երբ այն, ինչ քեզ միշտ պետք էր, քո ձայնն է:
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)