Oh, excuse me! Have you ever yawned because somebody else yawned? You aren't especially tired, yet suddenly your mouth opens wide and a big yawn comes out. This phenomenon is known as contagious yawning. And while scientists still don't fully understand why it happens, there are many hypotheses currently being researched. Let's take a look at a few of the most prevalent ones, beginning with two physiological hypotheses before moving to a psychological one. Our first physiological hypothesis states that contagious yawning is triggered by a specific stimulus, an initial yawn. This is called fixed action pattern. Think of fixed action pattern like a reflex. Your yawn makes me yawn. Similar to a domino effect, one person's yawn triggers a yawn in a person nearby that has observed the act. Once this reflex is triggered, it must run its course. Have you ever tried to stop a yawn once it has begun? Basically impossible! Another physiological hypothesis is known as non-conscious mimicry, or the chameleon effect. This occurs when you imitate someone's behavior without knowing it, a subtle and unintentional copycat maneuver. People tend to mimic each other's postures. If you are seated across from someone that has their legs crossed, you might cross your own legs. This hypothesis suggests that we yawn when we see someone else yawn because we are unconsciously copying his or her behavior. Scientists believe that this chameleon effect is possible because of a special set of neurons known as mirror neurons. Mirror neurons are a type of brain cell that responds equally when we perform an action as when we see someone else perform the same action. These neurons are important for learning and self-awareness. For example, watching someone do something physical, like knitting or putting on lipstick, can help you do those same actions more accurately. Neuroimaging studies using fMRI, functional magnetic resonance imaging, show us that when we seem someone yawn or even hear their yawn, a specific area of the brain housing these mirror neurons tends to light up, which, in turn, causes us to respond with the same action: a yawn! Our psychological hypothesis also involves the work of these mirror neurons. We will call it the empathy yawn. Empathy is the ability to understand what someone else is feeling and partake in their emotion, a crucial ability for social animals like us. Recently, neuroscientists have found that a subset of mirror neurons allows us to empathize with others' feelings at a deeper level. (Yawn) Scientists discovered this empathetic response to yawning while testing the first hypothesis we mentioned, fixed action pattern. This study was set up to show that dogs would enact a yawn reflex at the mere sound of a human yawn. While their study showed this to be true, they found something else interesting. Dogs yawned more frequently at familiar yawns, such as from their owners, than at unfamiliar yawns from strangers. Following this research, other studies on humans and primates have also shown that contagious yawning occurs more frequently among friends than strangers. In fact, contagious yawning starts occurring when we are about four or five years old, at the point when children develop the ability to identify others' emotions properly. Still, while newer scientific studies aim to prove that contagious yawning is based on this capacity for empathy, more research is needed to shed light on what exactly is going on. It's possible that the answer lies in another hypothesis altogether. The next time you get caught in a yawn, take a second to think about what just happened. Were you thinking about a yawn? Did someone near you yawn? Was that person a stranger or someone close? And are you yawning right now? (Yawn) (Lip smacking)
Օհ, ներեցեք: Երբևէ <<վարակվե՞լ եք>> ինչ-որ մեկի հորանջից: Դուք առանձնապես հոգնած չեք, մինչդեռ Ձեր բերանը հանկարծ լայն բացվում է, և Դուք մի լավ հորանջում եք: Այս երևույթը հայտնի է որպես <<վարակիչ հորանջ>>: Եվ մինչ գիտնականները փորձում են լիովին պարզաբանել, թե ինչն է դրա պատճառը, շատ վարկածներ դեռ ուսումնասիրման փուլում են: Եկեք դիտարկենք գերիշխող վարկածներից մի քանիսը` սկսելով երկու ֆիզիոլոգիականներից, մինչ հոգեբանականին անցնելը: Համաձայն ֆիզիոլոգիական առաջին վարկածի` վարակիչ հորանջի պատճառը մի հատուկ ազդակ է, որ կոչվում է առաջնային հորանջ: Սա կոչվում է գործողության պարտադիր պայման: Ենթադրենք` այս պարտադիր պայմանը բնազդ է: Ձեր հորանջն ինձ ստիպում է հորանջել: Դոմինոյի սկզբունքով` ինչ-որ մեկի հորանջը ստիպում է հորանջել մոտակայքում գտնվող ուրիշ մեկին, որ նկատել է դա: Առաջին անգամից հետո այն բնազդաբար էլի կկրկնվի: Երբևէ փորձե՞լ եք դադարեցնել հորանջը: Հիմնականում անհնար է: Մեկ այլ ֆիզիոլոգիական վարկած է չգիտակցված միմիկրիան կամ քամելեոնի էֆեկտը: Սա կատարվում է, երբ Դուք անգիտակցաբար կրկնօրինակում եք ինչ-որ մեկին; նմանակում եք աննկատ և չկանխամտածված: Մարդիկ հակված են նմանակելու միմյանց դիրքերը: Եթե Ձեր դիմացինը նստած է ոտքը ոտքին գցած, հնարավոր է, որ Դուք ինքներդ էլ այդ դիրքն ընդունեք: Ըստ այս վարկածի` այն, որ մենք վարակվում ենք ինչ-որ մեկի հորանջից, դիմացինի վարքագծի ակամա կրկնօրինակման արդյունքն է: Գիտնականները հավատացած են, որ այս քամելեոնի էֆեկտը հնարավոր է ուղեղում առկա մի շարք հայելային նյարդային բջիջների պատճառով: Հայելային նյարդային բջիջներն ուղեղի այն բջիջներն են, որոնք պատասխանատու են այն բանի համար, որ մենք կրկնում ենք գործողությունը մեկ ուրիշից հետո: Սրանք կարևոր են սովորելու և ինքնագիտակցության համար: Օրինակ` մեկի ֆիզիկական գործողությունը, ինչպես շյուղագործությունը կամ շրթներկ քսելը, կարող է օգնել մեզ նույն բանն անել ավելի ճշգրիտ: Նյարդապատկերման բնագավառում ՖՄՌՊ-ի` ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսի պատկերման օգնությամբ իմանում ենք, որ երբ մենք տեսնում ենք հորանջող մեկին կամ եթե անգամ լսում ենք, ուղեղի այն հատվածը, որտեղ տեղակայված են հայելային նյարդային բջիջները, կարծես ակտիվանում է, ինչն էլ իր հերթին ստիպում է կրկնել գործողությունը, այսինքն՝ հորանջել: Մեր հոգեբանական վարկածը նույնպես առնչվում է այս հայելային նյարդային բջիջների աշխատանքի հետ: Մենք այն անվանում ենք ըմբռնողական հորանջ: Ըմբռնումը ուրիշի զգացումները հասկանալու և դրանք կիսելու կարողությունն է. խիստ անհրաժեշտ կարողություն մեզ նման հասարակական կենդանիների` մարդկանց համար: Վերջերս նյարդաբանները պարզել են, որ հայելային նյարդային բջիջների մի ենթախումբ օգնում է ապրումակցել մյուսներին ավելի խորը կերպով: (Հորանջում է) Հորանջի հանդեպ այս <<կարեկցական>> արձագանքը գիտնականները հայտնաբերել են մեր կողմից հիշատակված առաջին` պարտադիր պայմանի վարկածի ուսումնասիրման ընթացքում: Այս ուսումնասիրության նպատակն է` ցույց տալ, որ շները նույնպես ձեռք կբերեին այս բնազդը, եթե ավելի հաճախ լսեին մարդկային հորանջի ձայներ: Մինչ նրանց ուսումնասիրությունը հաստատեց այս ամենի ճշմարտացիությունը, նրանք մի ուրիշ հետաքրքիր բան նկատեցին: Շներն ավելի հաճախ էին վարակվում հորանջի ծանոթ ձայներից, ինչպես օրինակ իրենց տերերի, քան օտարների հորանջներից: Սրա օրինակով մարդու և նախամարդու մասին այլ հետազոտություններ ևս ցույց են տվել, որ առավել հաճախ վարակիչ է ընկերների, քան անծանոթների հորանջը: Իրականում վարակիչ հորանջը մարդու մոտ ձևավորվում է մոտ 4-5 տարեկան հասակում. այն ժամանակ, երբ երեխաների մոտ առաջանում է ուրիշների հույզերը ճշգրիտ տարբերակելու կարողությունը: Այնուամենայնիվ, մինչ նորագույն գիտական ուսումնասիրությունները նպատակ են հետապնդում ապացուցելու, որ վարակիչ հորանջը հիմնվում է հենց այդ կարողության վրա, պահանջվում է ավելի երկար հետազոտություն` պարզաբանելու համար, թե ինչ է իրականում կատարվում: Հնարավոր է` պատասխանն ընկած է բոլորովին այլ վարկածի հիմքում: Հաջորդ անգամ, երբ կհորանջեք, մի պահ մտածեք, թե ինչ կատարվեց ճիշտ այդ պահին: Դուք մտածո՞ւմ էիք հորանջի մասին: Ձեր կողքին ինչ-որ մեկը հորանջե՞ց: Ծանո՞թ էր նա, թե՞ անծանոթ: Իսկ հիմա Դուք հորանջո՞ւմ եք: (Հորանջում է) (Շուրթերը ճպացնում է)