Hi. I'm going to ask you to raise your arms and wave back, just the way I am -- kind of a royal wave. You can mimic what you can see. You can program the hundreds of muscles in your arm. Soon, you'll be able to look inside your brain and program, control the hundreds of brain areas that you see there. I'm going to tell you about that technology.
Բարև ձեզ, խնդրելու եմ ձեզ բարձրացնել ձեռքերը և ձեռքով անել ինձ, ինչպես որ ես եմ անում՝ թագավորական ձևով: Դուք կարող եք միմիկաներով ցույց տալ այն ամենն, ինչ տեսնում եք: Դուք կարող եք կառավարել ձեր ձեռքերի հարյուրավոր մկանները: Շուտով դուք կկարողանաք տեսնել, թե ինչ է կատարվում ձեր ուղեղում և կսկսեք ծրագրավորել, վերահսկել ուղեղի հարյուրավոր մասերը, որոնք դուք տեսնում եք: Ես հենց այդ տեխնոլոգիայի մասին էլ պատրաստվում եմ խոսել:
People have wanted to look inside the human mind, the human brain, for thousands of years. Well, coming out of the research labs just now, for our generation, is the possibility to do that. People envision this as being very difficult. You had to take a spaceship, shrink it down, inject it into the bloodstream. It was terribly dangerous. (Laughter) You could be attacked by white blood cells in the arteries. But now, we have a real technology to do this.
Մարդիկ հազարավոր տարիներ ցանկացել են տեսնել, թե ինչ է կատարվում մարդու մտքում, ուղեղում: Եվ այսպիսով գիտահետազոտական լաբորատորիաներում մեր սերնդի համար դա հնարավոր է դարձել : Մարդիկ կարծում են, որ դա շատ բարդ է: Դուք ստիպված եք վերցնել տիեզերանավ, փոքրացնել, նեղացնել այն, հետո ներարկեք արյան մեջ: Դա ահավոր վտանգավոր է: Զարկերակներում ձեզ վրա կարող են հարձակվել արյան սպիտակ գնդիկները: Բայց հիմա այս ամենն անելու համար մենք իսկական տեխնոլոգիա ունենք:
We're going to fly into my colleague Peter's brain. We're going to do it non-invasively using MRI. We don't have to inject anything. We don't need radiation. We will be able to fly into the anatomy of Peter's brain -- literally, fly into his body -- but more importantly, we can look into his mind. When Peter moves his arm, that yellow spot you see there is the interface to the functioning of Peter's mind taking place. Now you've seen before that with electrodes you can control robotic arms, that brain imaging and scanners can show you the insides of brains. What's new is that that process has typically taken days or months of analysis. We've collapsed that through technology to milliseconds, and that allows us to let Peter to look at his brain in real time as he's inside the scanner. He can look at these 65,000 points of activation per second. If he can see this pattern in his own brain, he can learn how to control it.
Մենք պատրաստվում ենք թռչել դեպի իմ գործընկեր Փիթերի ուղեղ: Կանենք այն առանց ներխուժելու ուղեղի մեջ՝ օգտագործելով մագնիսական ռեզոնանսային պատկերումը (ՄՌՊ): որևէ բան ներարկելու կարիք չկա:Ճառագայթում էլ անհրաժեշտ չէ: Կկարողանանք ներխուժել /թռչել Փիթերի ուղեղի անատոմիայի մեջ, բառացիորեն մտնել նրա մարմնի մեջ, բայց առավել կարևորն այն է, որ մենք կարող ենք ներխուժել նրա մտքի մեջ: Երբ Փիթերը շարժում է իր ձեռքը, դեղին կետը, որ դուք տեսնում եք, Փիթերի ուղեղում գործողությունները համակարգող հայելին է: Դուք արդեն տեսել եք, որ էլեկտրոդների շնորհիվ կարող եք վերահսկել ռոբոտացված բազուկը, ինչպես նաև որ պատկերավորման ու սկաններների օգնությամբ կարելի է տեսնել ուղեղի ներսը: Նորությունն այն է, որ նախկինում գործընթացի վերլուծումը օրեր կամ ամիսներ էր տևում: Տեխնոլոգիայի շնորհիվ մենք այն վերածեցինք միլիվայրկյանների և դա թույլ է տալիս Փիթերին ներխուժել իր ուղեղի մեջ այն ժամանակ,երբ ինքը սկաների մեջ է գտնվում: Նա կարող է մեկ վայրկյանում 65.000 ակտիվացած կետեր տեսնել: Եթե նա կարող է տեսնել այս պատկերն իր ուղեղում, կկարողանա սովորել նաև վերահսկել այն:
There have been three ways to try to impact the brain: the therapist's couch, pills and the knife. This is a fourth alternative that you are soon going to have. We all know that as we form thoughts, they form deep channels in our minds and in our brains. Chronic pain is an example. If you burn yourself, you pull your hand away. But if you're still in pain in six months' or six years' time, it's because these circuits are producing pain that's no longer helping you. If we can look at the activation in the brain that's producing the pain, we can form 3D models and watch in real time the brain process information, and then we can select the areas that produce the pain. So put your arms back up and flex your bicep.
Երեք միջոց կար ուղեղ ներխուժելու համար. Թերապևտի մահիճը, դեղահաբերերը և դանակը: Սա չորրորդ այլընտրանքայինն է, որը շուտով կունենաք: Բոլորս էլ գիտենք, որ երբ մտքեր են ձևավորվում, դրանք էլ իրենց հերթին մեր մտքերում և մեր ուղեղներում խորը ալիքներ են ձևավորում: Օրինակ՝ խրոնիկ ցավը:Երբ այրում ես ձեռքդ, այն ինքնաբերաբար հետ ես քաշում: Բայց, եթե ցավը տևում է վեց ամիս կամ վեց տարի, դա այն պատճառով է, որ այս շղթաներն այնպիսի ցավ են առաջացնում, որոնք այլևս չեն օգնում ձեզ: Եթե մենք կարողանանք տեսնել ուղեղի գործունեությունը, որը ցավ է առաջացնում, կարող ենք ձևավորել 3D մոդելը և տեսնել, թե ինչպես իրական ժամանակում ուղեղն ընկալում է տեղեկությունը և հետո կարող ենք ընտրել այն հատվածները, որոնք առաջացնում են ցավը: Այսպիսով հետ տարեք ձեր ձեռքերը և թուլացրեք ձեր մկանները:
Now imagine that you will soon be able to look inside your brain and select brain areas to do that same thing. What you're seeing here is, we've selected the pathways in the brain of a chronic pain patient. This may shock you, but we're literally reading this person's brain in real time. They're watching their own brain activation, and they're controlling the pathway that produces their pain. They're learning to flex this system that releases their own endogenous opiates. As they do it, in the upper left is a display that's yoked to their brain activation of their own pain being controlled. When they control their brain, they can control their pain. This is an investigational technology, but, in clinical trials, we're seeing a 44 to 64 percent decrease in chronic pain patients.
Հիմա պատկերացրեք, որ շուտով կկարողանաք տեսնել ձեր ուղեղի ներսը ընտրեք ուղեղի մասեր, որ նույն բանն անենք: Ահա այստեղ տեսնում եք խրոնիկ ցավ ունեցող հիվանդի ուղեղից մեր ընտրած մասերը: Սա կարող է ցնցել ձեզ, բայց մենք իրական ժամանակում բառացիորեն կարդում ենք այս մարդու ուղեղը: Նրանք իրենց սեփական ուղեղի գործունեությունն են տեսնում և նրանք վերահսկում են այն մասը, որն իրենց ցավ է պատճառում: Նրանք սովորում են փոխել այն համակարգը, որը թուլացնում է իրենց սեփական ներքին ցավերը: Երբ նրանք անում են սա, ձախ մասում վերևի նկարը որը կապված է իրենց ուղեղի գործունեության հետ և վերահսկում է իրենց սեփական ցավը: Երբ նրանք վերահսկում են իրենց ուղեղը, նրանք կարող են վերահսկել նաև իրենց ցավը: Այս տեխնոլոգիան դեռևս փորձարկվում է, բայց կլինիկական փորձարկումներում դիտվում է խրոնիկ ցավով հիվանդների 44-ից 64 % նվազեցում:
This is not "The Matrix." You can only do this to yourself. You take control. I've seen inside my brain. You will too, soon. When you do, what do you want to control? You will be able to look at all the aspects that make you yourself, all your experiences. These are some of the areas we're working on today that I don't have time to go into in detail. But I want to leave with you the big question. We are the first generation that's going to be able to enter into, using this technology, the human mind and brain. Where will we take it?
Սա « Մատրիցան » չի:Սա միայն ինքդ կարող ես անել:Դու ես վերահսկում: Ես տեսել եմ իմ ուղեղի ներսը:Դուք էլ շուտով կտեսնեք: Երբ տեսնեք, ի՞նչ որ մասը կուզեք վերահսկել: Դուք կարող եք տեսնել բոլոր ասպեկտները, որոնք ստեղծում են ձեր ինքնությունը, բոլոր ձեր փորձառությունները: Սրանք հատվածներից մի քանիսն են, որոնց վրա մենք այսօր աշխատելու ենք, քանի որ ժամանակ չունեմ խորանալ մանրամասների մեջ: Բայց ես ուզում եմ, որ դուք մտածեք կարևոր հարցի մասին: Մենք առաջին սերունդն ենք, որ ի վիճակի է լինելու կիրառել մարդկային մտքի և ուղեղի մեջ ներթափանցելու այս տեխնոլոգիան: Ու՞ր կհասցնենք այն: