(Երաժշտություն)
Somewhere out there in that vast universe, there must surely be countless other planets teeming with life, but why don't we see any evidence of it? Well, this is the famous question asked by Enrico Fermi in 1950: "Where is everybody?" Conspiracy theorists claim that UFOs are visiting all the time and the reports are just being covered up, but honestly, they aren't very convincing. But that leaves a real riddle. In the past year, the Kepler space observatory has found hundreds of planets just around nearby stars, and if you extrapolate that data, it looks like there could be half a trillion planets just in our own galaxy. If any one in 10,000 has conditions that might support a form of life, that's still 50 million possible life-harboring planets right here in the Milky Way. So here's the riddle. Our Earth didn't form until about 9 billion years after the Big Bang. Countless other planets in our galaxy should have formed earlier and given life a chance to get underway billions or certainly many millions of years earlier than happened on Earth. If just a few of them had spawned intelligent life and started creating technologies, those technologies would have had millions of years to grow in complexity and power. On Earth, we've seen how dramatically technology can accelerate in just 100 years. In millions of years, an intelligent alien civilization could easily have spread out across the galaxy, perhaps creating giant energy-harvesting artifacts, or fleets of colonizing spaceships, or glorious works of art that fill the night sky. At the very least, you'd think they'd be revealing their presence, deliberately or otherwise, through electromagnetic signals of one kind or another. And yet we see no convincing evidence of any of it. Why? Well, there are numerous possible answers, some of them quite dark. Maybe a single, superintelligent civilization has indeed taken over the galaxy, and has imposed strict radio silence because it's paranoid of any potential competitors. It's just sitting there ready to obliterate anything that becomes a threat. Or maybe they're not that intelligent. Or perhaps, the evolution of an intelligence capable of creating sophisticated technology is far rarer than we've assumed. After all, it's only happened once on Earth in 4 billion years. Maybe even that was incredibly lucky. Maybe we are the first such civilization in our galaxy. Or, perhaps, civilization carries with it the seeds of its own destruction through the inability to control the technologies it creates. But there are numerous more hopeful answers. For a start, we're not looking that hard, and we're spending a pitiful amount of money on it. Only a tiny fraction of the stars in our galaxy have really been looked at closely for signs of interesting signals. And perhaps, we're not looking the right way. Maybe as civilizations develop, they quickly discover communication technologies far more sophisticated and useful than electromagnetic waves. Maybe all the action takes place inside the mysterious recently discovered dark matter, or dark energy, that appear to account for most of the universe's mass. Or maybe we're looking at the wrong scale. Perhaps intelligent civilizations come to realize that life is ultimately just complex patterns of information interacting with each other in a beautiful way, and that can happen more efficiently at a small scale. So just as on Earth, clunky stereo systems have shrunk to beautiful, tiny iPods, maybe intelligent life itself, in order to reduce its footprint on the environment, has turned itself microscopic, so the Solar System might be teeming with aliens, and we're just not noticing them. Maybe the very ideas in our heads are a form of alien life. Well, okay, that's a crazy thought. The aliens made me say it. But it is cool that ideas do seem to have a life all of their own, and that they outlive their creators. Maybe biological life is just a passing phase. Well, within the next 15 years, we could start seeing real spectroscopic information from promising nearby planets that will reveal just how life-friendly they might be. And meanwhile SETI, the Search for Extra-Terrestrial Intelligence, is now releasing its data to the public so that millions of citizen scientists, maybe including you, can bring the power of the crowd to join the search. And here on Earth, amazing experiments are being done to try to create life from scratch, life that might be very different from the DNA forms we know. All of this will help us understand whether the universe is teeming with life or, whether indeed, it's just us. Either answer, in its own way, is awe-inspiring, because even if we are alone, the fact that we think and dream, and ask these questions might yet turn out to be one of the most important facts about the universe. And I have one more piece of good news for you. The quest for knowledge and understanding never gets dull. It doesn't. It's actually the opposite. The more you know, the more amazing the world seems. And it's the crazy possibilities, the unanswered questions, that pull us forward. So, stay curious.
Հսկայական տիեզերքում ինչ-որ մի տեղ պիտի որ անթիվ այլ մոլորակներ լինեն, որոնց վրա կյանք կա, բայց ինչո՞ւ մենք չենք տեսնում դրա ապացույցը: Դե, սա 1950թ.-ին Էնրիկո Ֆերմիի հայտնի հարցադրումն է. «Որտե՞ղ են բոլորը»: Դավադրություն տեսաբանները պնդում են, որ չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ) միշտ այցելում են մեզ, ու դրանց մասին զեկույցները թաքցվում են մեզանից, բայց անկեղծ ասած, դա շատ համոզիչ չի հնչում: Բայց հանելուկը մնում է: Վերջին տարվա ընթացքում Կեպլերի տիեզերական աստղադիտարանը հայտնաբերել է, որ միայն մեզ մոտիկ գտնվող աստղերն ունեն հարյուրավոր մոլորակներ, և եթե դուք արտարկեք այդ տվյալները, ստացվում է, որ մեկ ու կես տրիլիոն մոլորակ կա միայն մեր գալակտիկայում: Եթե 10,000-ից մեկն ունի կյանքի համար բարենպաստ պայմաններ, ստացվում է, որ կա 50 միլիոն այդպիսի մոլորակ, հենց այստեղ` Ծիր Կաթին գալակտիկայում: Հանելուկը հետևյալն է. Մեր մոլորակը ձևավորվել է Մեծ պայթյունից միայն 9 միլիարդ տարի հետո: Մեր գալակտիկայում անթիվ այլ մոլորակներ պիտի որ ավելի վաղ ձևավորված լինեին և հնարավորություն ստեղծեին, որ այնտեղ կյանք առաջանա, միլիարդավոր, կամ մի քանի միլիոնավոր տարիներ ավելի վաղ քան Երկրի վրա: Եթե դրանցից միայն մի քանիսն են գիտակից կյանք և տեխնոլոգիաներ ստեղծել, այդ տեխնոլոգիաները զարգացնելու համար նրանք կունենային միլիոնավոր տարիներ: Երկրի վրա մենք տեսել ենք, թե որքան արագ կարող է զարգանալ տեխնոլոգիան միայն 100 տարում: Միլիոնավոր տարիների ընթացքում, գիտակից այլմոլորակային քաղաքակրթությունը հեշտությամբ կարող էր տարածվել ողջ գալակտիկայով մեկ, թերևս ստեղծելով էներգիայի հսկայական և տեսանելի կուտակումներ կամ գաղութացված տիեզերանավերի նավատորմեր, կամ արվեստի փառապանծ աշխատանքներ, որոնք զարդարում են գիշերային երկինքը: Առնվազն, նրանք կարող էին բացահայտել իրենց ներկայությունը գիտակցաբար կամ պատահական այս կամ այն էլեկտրամագնիսական ազդանշանների միջոցով: Եվ չնայած այդ ամենին, մենք չունենք դրա որևէ համոզիչ ապացույց: Ինչո՞ւ: Դե, շատ հնարավոր պատասխաններ կան, դրանցից ոմանք` բավականին մռայլ: Միգուցե մեկ, չափազանգ գիտակից քաղաքակրթություն իսկապես գրավել է գալակտիկան, և պարտադրել է խստագույն ռադիո լռություն, որովհետև այն վախենում է պոտենցիալ մրցակցությունից: Այն պարզապես պատրաստ է ոչնչացնել յուրաքանչյուր բան, որ վտանգ է ներկայացնում: Կամ միգուցե նրանք այնքան էլ գիտակից չեն, կամ միգուցե գիտակցության էվոլյուցիան որն ընդունակ է բարդ տեխնոլոգիա ստեղծել, շատ ավելի հազվադեպ է, քան մենք կարծում ենք: Չե՞ որ այն մեկ անգամ է պատահել Երկիր մոլորակի վրա, 4 միլիարդ տարում: Միգուցե մենք շատ բախտավոր էինք: Միգուցե մենք առաջին այսպիսի քաղաքակրթությունն ենք գալակտիկայում: Կամ միգուցե քաղաքակրթությունն իր հետ միասին բերում է իր իսկ ոչնչացման սաղմեր` չկարողանալով վերահսկել իր իսկ ստեղծած տեխնոլոգիան: Բայց կան նաև շատ հուսադրող պատասխաններ: Նախ և առաջ, մենք շատ մեծ ջանք չենք թափում: Եվ մենք այդ ամենի վրա ծախսում ենք խղճահարույց գումար: Մեր գալակտիկայում աստղերի միայն չնչին տոկոսն է, որտեղ հետաքրքիր ազդանշաններ են որոնվել: Եվ միգուցե մենք սխալ ուղղությամբ ենք նայում: Միգուցե, մինչ քաղաքակրթությունը զարգանում է, նրանք բացահայտում են հաղորդակցման տեխնոլոգիաներ, որոնք շատ ավելի բարդ և օգտակար են քան էլեկտրամագնիսական ալիքները: Միգուցե ամեն ինչ տեղի է ունենում վերջերս բացահայտված առեղծվածային մութ մատերիայի կամ մութ էներգիայի ներսում, որը կարծես թե կազմում է տիեզերքի մեծամասնությունը: Կամ միգուցե մենք նայում ենք սխալ անկյունից:: Միգուցե գիտակից քաղաքակրթությունները հասկացել են, որ կյանքը վերջին հաշվով կազմված է տեղեկատվության բարդ ձևանմուշներից, որոնք փոխազդեցության մեջ են մտնում մեկի մյուսի հետ, և որ այն կարող է ավելի արդյունավետ լինել փոքր մասշտաբով: Այսպիսով, ինչպես Երկրի մեծ ու ծանր մագնիտոֆոնները փոքրացել, դարձել են գեղեցիկ, փոքր iPod, միգուցե գիտակից կյանքը` նվազեցնելու համար բնության վրա իր ազդեցությունը, դարձել է միկրոսկոպիկ չափի, այնպես որ, միգուցե Արեգակնային համակարգը լեփ լեցուն է այլմոլորակայիններով, իսկ մենք պարզապես չե՞նք նկատում: Միգուցե մեր գլխում, մեր սեփական գաղափարներն այլմոլորակային կյանքի տեսակ են: Լավ, դա մի քիչ խելառ միտք էր: Այլմոլորակայինները ստիպեցին ինձ դա ասել: Բայց հավես է, որ գաղափարները կարծես իրենք իրենց կյանքն ունենան, և որ նրանք ավելի երկար կյանք ունեն քան իրենց արարիչները: Միգուցե կենսաբանական կյանքը անցողիկ փուլ է: Դե, հաջորդ 15 տարիների ընթացքում մենք կարող ենք սկսել տեսնել սպեկտրոսկոպիկ տեղեկատվություն մերձավոր մոլորակներից, ինչը ցույց կտա, թե որքան պատրաստ են նրանք կյանքին: Իսկ մինչ այդ, SETI Արտերկրային Քաղաքակրթությունների որոնման ծրագիրը այժմ հրապարակում է իր տվյալները, այնպես որ միլիոնավոր քաղաքացի գիտնականներ, միգուցե դուք նույնպես, կմիավորեք ուժերը հանուն որոնման: Իսկ Երկիր մոլորակի վրա զրոյից կյանք ստեղծելու փորձեր են արվում. կյանք, որը շատ տարբեր կարող է լինել մեր իմացած ԴՆԹ-ից: Այս ամենը կօգնի մեզ հասկանալ արդյո՞ք տիեզերքը լեփ-լեցուն է կյանքով, թե իրականում միայն մենք կանք: Այս պատասխաններից յուրաքանչյուրն իր ձևով ապշեցուցիչ է, որովհետև նույնիսկ եթե մենք մենակ ենք, այն փաստը, որ մենք մտածում և երազում, և անում ենք այս հարցադրումները կարող է դառնալ տիեզերքի մասին ամենակարևոր փաստերից մեկը: Ես ևս մեկ ուրախալի լուր ունեմ ձեզ համար: Գիտելիքի և ըմբռնման որոնումը երբեք ձանձրալի չի դառնում: Ընդհակառակը: Որքան շատ դուք գիտեք, այդքան աշխարն ավելի զարմանահրաշ է թվում: Խենթ հնարավորությունները, անպատասխան հարցերն են որ մեզ առաջ են տանում: Ուստի հետաքրքրասեր եղեք: