You may not know this, but you are celebrating an anniversary with me. I'm not married, but one year ago today, I woke up from a month-long coma, following a double lung transplant. Crazy, I know. Insane. Thank you.
Երևի չգիտեք, բայց ասեմ, որ դուք ինձ հետ տարեդարձ եք նշում: Ես ամուսնացած չեմ, բայց ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, ես արթնացա մեկ ամիս տևած կոմայից, որը թոքերի կրկնակի փոխպատվաստման հետևանք էր: Խելագարություն է, գիտեմ. Ուղղակի անմտություն: Շնորհակալություն
Six years before that, I was starting my career as an opera singer in Europe, when I was diagnosed with idiopathic pulmonary hypertension -- also known as PH. It happens when there's a thickening in the pulmonary veins, making the right side of the heart work overtime, and causing what I call the reverse-Grinch effect. My heart was three-and-a-half sizes too big. Physical activity becomes very difficult for people with this condition, and usually after two to five years, you die. I went to see this specialist, and she was top-of-the-field and told me I had to stop singing. She said, "Those high notes are going to kill you." While she didn't have any medical evidence to back up her claim that there was a relationship between operatic arias and pulmonary hypertension, she was absolutely emphatic I was singing my own obituary. I was very limited by my condition, physically. But I was not limited when I sang, and as air came up from my lungs, through my vocal cords and passed my lips as sound, it was the closest thing I had ever come to transcendence. And just because of someone's hunch, I wasn't going to give it up.
Դրանից վեց տարի առաջ ես Եվրոպայում նոր էի սկսում իմ կարիերան որպես օպերային երգչուհի, երբ ինձ մոտ ախտորոշեցին թոքերի իդիոպաթիկ հիպերտենզիա, որը նաև հայտնի է որպես ԹՀ (PH): Դա տեղի է ունենում, երբ թոքային երակները հաստանում են, որն իր հերթին սրտի աջ կողմի աշխատանքը առիթմիկ է դարձնում` առաջացնելով այն, ինչ ես անվանում եմ Գրինչի հակառակ ազդեցություն: Իմ սիրտը նորմայից երեք ու կես անգամ ավելի մեծ էր: Ֆիզիկական ակտիվությունը այս վիճակում գտնվող մարդկանց մոտ շատ է դժվարանում: Եվ սովորաբար երկուսից հինգ տարի հետո մահանում ես: Ես գնացի մի մասնագետի մոտ, որն այս բնագավառում ամենալավն էր, և նա ինձ ասաց, որ ստիպված եմ դադարեցնել երգելը: Նա ասաց. «Այդ բարձր նոտաները կսպանեն քեզ»: Թեև նա որևէ բժշկական ապացույց չուներ պնդելու, որ որևէ կապ կա, օպերային արիաների և թոքային հիպերտենզիայի միջև, նա միանգամայն վստահ էր, որ ես իմ սեփական մահախոսականն եմ երգում: Իմ վիճակի պատճառով ես ֆիզիկապես շատ էի սահմանափակված: Բայց ոչ մի սահմանափակում չկար, երբ երգում էի: Եվ երբ օդը ձայնալարերի միջոցով դուրս էր գալիս թոքերիցս` անցնելով շուրթերիս միջով և դառնալով հնչյուն, թվում էր, թե դա ամենամոտ բանն էր, վերափոխվելուն, որին ես երբևէ առնչվել եմ: Եվ միայն նրա համար, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան էր կանխազգում, ես չէի պատրաստվում թողնել երգելը:
Thankfully, I met Reda Girgis, who is dry as toast, but he and his team at Johns Hopkins didn't just want me to survive, they wanted me to live a meaningful life. This meant making trade-offs. I come from Colorado. It's a mile high, and I grew up there with my 10 brothers and sisters and two adoring parents. Well, the altitude exacerbated my symptoms. So I moved to Baltimore to be near my doctors and enrolled in a conservatory nearby. I couldn't walk as much as I used to, so I opted for five-inch heels. And I gave up salt, I went vegan, and I started taking huge doses of sildenafil, also known as Viagra.
Բարեբախտաբար, ես հանդիպեցի Ռեդա Գիրջիսին, որը ձանձրալի անձնավորություն է, բայց նա և նրա թիմը Ջոնս Հոփկինս համալսարանում չէին ուզում, որ ես ուղղակի ողջ մնամ: Նրանք ուզում էին, որ ես իմաստալից կյանք վարեմ: Դա նշանակում էր`փոխզիջումների գնալ: Ես Կոլորադոյից եմ` մեկ մղոնով բարձրադիր մի շրջան, որտեղ ես մեծացել եմ իմ 10 եղբայների, քույրերի և ծնողների հետ, ովքեր մեզ պաշտում էին: Դե, բարձրությունն իր հերթին խորացնում էր ախտանիշներս: Ուստի իմ բժիշկներին մոտ լինելու համար ես տեղափոխվեցի Բալտիմոր և հենց մոտակայքում էլ ընդունվեցի կոնսերվատորիա: Ես չէի կարողանում նախկինի պես շատ քայլել, ուստի ընտրեցի հինգ մատնաչափ մի հենափայտ: Ես հրաժարվեցի աղից, դարձա խիստ բուսակեր և սկսեցի ընդունել sildenafil-ի հսկայական չափաբաժիններ, որը նաև հայտնի է որպես վիագրա:
(Laughter)
(Ծիծաղ)
My father and my grandfather were always looking for the newest thing in alternative or traditional therapies for PH, but after six months, I couldn't walk up a small hill. I couldn't climb a flight of stairs. I could barely stand up without feeling like I was going to faint. I had a heart catheterization, where they measure this internal arterial pulmonary pressure, which is supposed to be between 15 and 20. Mine was 146. I like to do things big, and it meant one thing: there is a big gun treatment for pulmonary hypertension called Flolan, and it's not just a drug; it's a way of life. Doctors insert a catheter into your chest, which is attached to a pump that weighs about four-and-a-half pounds. Every day, 24 hours, that pump is at your side, administering medicine directly to your heart, and it's not a particularly preferable medicine in many senses. This is a list of the side effects: if you eat too much salt, like a peanut butter and jelly sandwich, you'll probably end up in the ICU. If you go through a metal detector, you'll probably die. If you get a bubble in your medicine -- because you have to mix it every morning -- and it stays in there, you probably die. If you run out of medicine, you definitely die.
Հայրիկս և պապիկս անընդհատ նորագույն բաներ էին փնտրում ԹՀ-ի այլընտրանքային կամ ավանդական բուժման մեջ, բայց վեց ամիս անց, ես նույնիսկ մի փոքրիկ բլուր կամ աստիճաններ չէի կարողանում բարձրանալ, ես հազիվ էի կարողանում կանգնել առանց ուշաթափվելու: Ինձ սրտի կաթետրիզացիա էին անում. չափում էին զարկերակային ճնշումը թոքերում, որը պետք է 15-20 լինի, իսկ իմը 146 էր: Ես մեծ բաների սիրահար եմ, և դա մի բան կարող էր նշանակել: մի հսկայական բուժման միջոց գոյություն ունի թոքային հիպերտենզիայի համար Ֆլոլան անունով։ Եվ դա միայն թմրանյութ չէ, դա կենսակերպ էր: Բժիշկները կատետրն ամրացնում են կրծքավանդակին, որն իր հերթին կցված է մոտ երկու կիլոգրամ կշռող պոմպին: Ամեն օր, 24 ժամ պոմպը գտնվում է քո կողքին, որի միջոցով դեղորայքն ուղիղ հասնում է քո սրտին: Եվ դա այդքան էլ նախընտրելի բուժման ձև չէ, այն շատ դեպքերում այլ կողմնակի ազդեցություններ է առաջացնում: Այսպես, եթե օգտագործեք շատ աղ, ինչքան օրինակ կա գետնանուշի կարագով և դոնդողի սենդվիչի մեջ, դուք, հավանաբար, կհայտնվեք ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Եթե անցնեք մետաղյա դետեկտորով, հավանաբար կմահանաք: Եթե ձեր դեղորայքի մեջ պղպջակներ լինեն, որոնք դուք ստիպված եք դրանք ամեն առավոտ խառնել, և եթե դրանք չվերանան, դուք հավանաբար կմահանաք: Եթե ձեր դեղերը վերջանան, դուք հաստատ կմահանաք:
No one wants to go on Flolan. But when I needed it, it was a godsend. Within a few days, I could walk again. Within a few weeks, I was performing, and in a few months, I debuted at the Kennedy Center. The pump was a little bit problematic when performing, so I'd attach it to my inner thigh with the help of the girdle and an ACE bandage. Literally hundreds of elevator rides were spent with me alone stuffing the pump into my Spanx, hoping the doors wouldn't open unexpectedly. And the tubing coming out of my chest was a nightmare for costume designers. I graduated from graduate school in 2006, and I got a fellowship to go back to Europe. A few days after arriving, I met this wonderful, old conductor who started casting me in all of these roles. And before long, I was commuting between Budapest, Milan and Florence. Though I was attached to this ugly, unwanted, high-maintenance, mechanical pet, my life was kind of like the happy part in an opera -- very complicated, but in a good way.
Ոչ ոք չի ուզում ֆլոլանի բուժմանը դիմել, բայց երբ ես ունեի դրա կարիքը, դա կարծես աստծու կողմից նվեր լիներ։ Մի քանի օրվա ընթացքում ես նորից քայլում էի, իսկ մի քանի շաբաթ հետո արդեն ելույթ էի ունենում: Մի քանի ամիս հետո ես իմ առաջին ելույթն ունեցա Քենեդի կենտրոնում: Ելույթի ընթացքում պոմպի հետ կապված մի փոքր դժվարություններ կային, ուստի ես այն ամրացնում էի ազդրիս ներքին մասում գոտու և կպչուն վիրակապի օգնությամբ: Բառացիորեն վերելակով հարյուր անգամ վեր ու վար արեցինք` մտցնելով պոմպը ներքնազգեստիս տակ` հուսալով, որ դռներն անսպասելիորեն չեն բացվի: Իսկ իմ կրծքավանդակից դուրս եկող խողովակը զգեստներ ձևավորողների համար ուղղակի սարսափելի էր: 2006թ.-ին ես ավարտեցի ասպիրանտուրան և Եվրոպա գնալու համար կրթաթոշակ ստացա: Եվ իմ ժամանումից մի քանի օր անց ես հանդիպեցի այս հրաշալի ծեր խմբավարին, ով սկսեց տալ ինձ բոլոր այս դերերը: Շուտով ես հանդես էի գալիս Բուդապեշտում, Միլանում և Ֆլորենցիայում: Չնայած ես գամված էի այդ այլանդակ, անցանկալի, մեծ խնամք պահանջող մեխանիկական կենդանուն, իմ կյանքը կարծես օպերայի երջանիկ պահերից լիներ` շատ բարդ, բայց լավ ձևով:
Then in February of 2008, my grandfather passed away. He was a big figure in all of our lives, and we loved him very much. It certainly didn't prepare me for what came next. Seven weeks later, I got a call from my family. My father had been in a catastrophic car accident, and he died. At 24, my death would have been entirely expected. But his -- well, the only way I can articulate how it felt was that it precipitated my medical decline. Against my doctors' and family's wishes, I needed to go back for the funeral. I had to say goodbye in some way, shape or form. But soon I was showing signs of right-heart failure, and I had to return to sea level, doing so knowing that I probably would never see my home again.
Դրանից հետո` 2008թ.-ի փետրվարին, մահացավ պապիկս: Նա մեր բոլորի կյանքում մեծ դեր է ունեցել, և մենք նրան շատ էինք սիրում: Դա, իհարկե, չնախապատրաստեց ինձ այն ամենին, ինչ դեռ տեղի էր ունենալու: Յոթ շաբաթ անց տնից զանգ ստացա: Հայրս ավտովթարի էր ենթարկվել և մահացել: Չնայած ես 24 տարեկան էի, իմ մահը միանգամայն սպասելի էր, բայց նրանը… Դե միակ ձևը բացատրելու, թե դա ինչ զգացում էր, այն է, որ դրա հետևանքով վիճակս վատացավ: Հակառակ բժիշկներիս և ընտանիքիս ցանկության` ես պետք է գնայի թաղման արարողությանը: Ես պետք է նրան հրաժեշտ տայի այս կամ այն ձևով։ Սակայն շուտով ինձ մոտ սրտի աջ կողմի անբավարարության նշաններ սկսեցին ի հայտ գալ, և ես ստիպված էի վերադառնալ ծովի մակարդակին` գիտակցելով, որ հավանաբար էլ երբեք չեմ տեսնի իմ տունը:
I canceled most of my engagements that summer, but I had one left in Tel Aviv, so I went. After one performance, I could barely drag myself from the stage to the taxicab. I sat down and felt the blood rush down from my face, and in the heat of the desert, I was freezing cold. My fingers started turning blue, and I was like, "What is going on here?" I heard my heart's valves snapping open and closed. The cab stopped, and I pulled my body from it feeling each ounce of weight as I walked to the elevator. I fell through my apartment door and crawled to the bathroom where I found my problem: I had forgotten to mix in the most important part of my medicine. I was dying, and if I didn't mix that stuff up fast, I would never leave that apartment alive. I started mixing, and I felt like everything was going to fall out through one hole or another, but I just kept on going. Finally, with the last bottle in and the last bubble out, I attached the pump to the tubing and lay there hoping it would kick in soon enough. If it didn't, I'd probably see my father sooner than I anticipated. Thankfully, in a few minutes, I saw the signature hive-like rash appear on my legs, which is a side effect of the medication, and I knew I'd be okay.
Այդ ամառ ես չեղյալ հայտարարեցի իմ ելույթների մեծ մասը, բայց, այնուամենայնիվ, Թել Ավիվում մի հանդիպում ունեի, ուստի գնացի: Մի ելույթից հետո արդեն ես հազիվ կարողացա ինձ բեմից տաքսու մեջ գցել: Ես նստեցի և զգացի, թե ինչպես է արյունը խփում դեմքիս: Եվ այդ շոգ անապատում ես ցրտից սառել էի: Մատներս սկսեցին կապտել, և ես մտածեցի. «Ինչ է կատարվում»: Ես լսում էի, թե ինչպես են սրտիս փականները բացվում և փակվում: Տաքսին կանգնեց, և ինքս ինձ այնտեղից դուրս հանելով` զգում էի մարմնիս յուրաքանչյուր գրամը, երբ դեպի վերելակն էի քայլում: Բնակարանիս դռան վրա հենվելով` հասա լոգարան, որտեղ հասկացա, թե որն է իմ խնդիրը. ես մոռացել էի խառնել դեղորայքիս ամենակարևոր մասը: Ես մեռնում էի։ Եթե ես դա արագ չխառնեի, այդ բնակարանից էլ երբեք ողջ դուրս չէի գա: Ես սկսեցի խառնել դեղորայքը, և թվում էր, թե ամեն ինչ դուրս կթափվի այս ու այն կողմից, բայց շարունակում էի խառնել: Ի վերջո վերջին շշում վերջին պղպջակը խառնելուց հետո ես ամրացրի պոմպը խողովակին և պառկեցի այնտեղ` հույս ունենալով, որ այն բավականին շուտ կազդի: Եթե ոչ, ապա հավանաբար ես հայրիկիս սպասվածից ավելի շուտ կտեսնեի: Բարեբախտաբար մի քանի րոպեից եղնջացան առաջացավ ոտքերիս վրա, որը դեղերի կոմնակի ազդեցությունն էր, և ես հասկացա, որ լավ կլինեմ:
We're not big on fear in my family, but I was scared. I went back to the States, anticipating I'd return to Europe, but the heart catheterization showed that I wasn't going anywhere further that a flight-for-life from Johns Hopkins Hospital. I performed here and there, but as my condition deteriorated, so did my voice. My doctor wanted me to get on the list for a lung transplant. I didn't. I had two friends who had recently died months after having very challenging surgeries. I knew another young man, though, who had PH who died while waiting for one. I wanted to live. I thought stem cells were a good option, but they hadn't developed to a point where I could take advantage of them yet. I officially took a break from singing, and I went to the Cleveland Clinic to be reevaluated for the third time in five years, for transplant. I was sitting there kind of unenthusiastically talking with the head transplant surgeon, and I asked him if I needed a transplant, what I could do to prepare. He said, "Be happy. A happy patient is a healthy patient." It was like in one verbal swoop he had channeled my thoughts on life and medicine and Confucius. I still didn't want a transplant, but in a month, I was back in the hospital with some severely edemic kankles -- very attractive. And it was right-heart failure.
Մեր ընտանիքում ամեն ինչից այդքան չեն վախենում, բայց ես շատ էի վախեցել: Ես վերադարձա Նահանգներ` ակնկալելով, որ կվերադառնամ Եվրոպա, բայց սրտի կաթետրիզացիան ցույց տվեց, որ ես ավելի հեռու չեմ գնա, քան հանուն կյանքի փախուստը Ջոն Հոփկինսի հիվանդանոցից: Ես ելույթ ունեցա մի շարք տեղերում, բայց քանի որ վիճակս վատացավ, ձայնս նույնպես վատացավ: Բժիշկս ուզում էր, որ ես ցուցակագրվեմ թոքերի փոխպատվաստման համար, բայց ես դա չարեցի: Ես երկու ընկեր ունեի, ովքեր վերջերս էին մահացել` շատ ծանր վիրահատություններից ընդամենը մեկ ամիս անց: Ես մի ուրիշ երիտասարդի էլ էի ճանաչում, ով ԹՀ ուներ և մահացավ` վիրահատության սպասելով: Ես ապրել էի ուզում: Կարծում էի, որ ցողունային բջիջները լավ տարբերակ կարող են լինել, բայց դրանք դեռ այն աստիճանի չէին զարգացել, որ ես կարողանայի օգտվել դրանցից: Ես պաշտոնապես դադարեցրի երգելս և գնացի Քլեվլենդ կլինիկա, որպեսզի վերստուգվեմ փոխպատվասման համար` արդեն երրորդ անգամ հինգ տարվա մեջ: Եվ ես, այնտեղ նստած, առանց ոգևորության խոսում էի փոխպատվաստման գլխավոր վիրաբույժի հետ և հարցրեցի նրան, որ եթե փոխպատվաստման կարիք ունենամ, ինչ կարող եմ անել պատրաստվելու համար: Եվ նա ասաց. «Երջանիկ եղիր, երջանիկ հիվանդը առողջ հիվանդ է»։ Նա կարծես բանավոր կերպով իմ մտքերն ուղղեց դեպի կյանք, բժշկություն և Կոնֆուցիոս: Ես չէի ուզում փոխպատվաստում անել, բայց մի ամիս հետո կրկին հիվանդանոցում էի. կոճերս սաստիկ ուռել էին: Եվ դա սրտի աջ կողմի անբավարարության արդյունք էր:
I finally decided it was time to take my doctor's advice. It was time for me to go to Cleveland and to start the agonizing wait for a match. But the next morning, while I was still in the hospital, I got a telephone call. It was my doctor in Cleveland, Marie Budev. And they had lungs. It was a match. They were from Texas. And everybody was really happy for me, but me. Because, despite their problems, I had spent my whole life training my lungs, and I was not particularly enthusiastic about giving them up. I flew to Cleveland, and my family rushed there in hopes that they would meet me and say what we knew might be our final goodbye. But organs don't wait, and I went into surgery before I could say goodbye. The last thing I remember was lying on a white blanket, telling my surgeon that I needed to see my mother again, and to please try and save my voice. I fell into this apocalyptic dream world.
Վերջապես ես որոշեցի, որ արդեն ժամանակն է հետևել բժշկիս խորհուրդին: Ժամանակն էր գնալ Քլեվլենդ և տանջվելով սպասել համապատասխան թոքերին: Բայց հաջորդ առավոտ, երբ ես դեռ հիվանդանոցում էի, ինձ զանգահարեցին: Դա Քլեվլենդի իմ բժիշկն էր` Մարի Բուդեվը: Փոխպատվաստման համար թոքերն արդեն կային: Դրանք համապատասխանում էին իմ օրգանիզմին և բերված էին Տեխասից: Եվ բոլորն իսկապես ուրախ էին ինձ համար, բացի ինձնից: Քանզի չնայած թոքերիս հետ կապված խնդիրներին` ես իմ ամբողջ կյանքն էի նվիրել դրանք մարզելու համար և ես առանձնապես ոգևորված չէի այն փաստից, որ պետք է հրաժարվեմ դրանցից: Ես գնացի Քլեվլենդ, և ընտանիքիս անդամները շտապեցին այնտեղ` հուսալով, որ կհանդիպեն ինձ և միգուցե վերջին անգամ ինձ տեսնելուց առաջ հրաժեշտ կտան: Բայց քանի որ օրգաները չեն կարող սպասել, ինձ տարան վիրահատության նախքան հրաժեշտ տալը: Վերջին բանը, որ հիշում եմ, այն էր, որ պառկած էի սպիտակ սավանի վրա, և ասում եմ իմ վիրաբույժին, որ ուզում եմ նորից տեսնել մայրիկիս և խնդրում եմ նրան փորձել պահպանել իմ ձայնը: Ես հեքիաթային աշխարհի մեջ ընկա:
During the thirteen-and-a-half-hour surgery, I flatlined twice, 40 quarts of blood were infused into my body. And in my surgeon's 20-year career, he said it was among the most difficult transplants that he's ever performed. They left my chest open for two weeks. You could see my over-sized heart beating inside of it. I was on a dozen machines that were keeping me alive. An infection ravaged my skin. I had hoped my voice would be saved, but my doctors knew that the breathing tubes going down my throat might have already destroyed it. If they stayed in, there was no way I would ever sing again. So my doctor got the ENT, the top guy at the clinic, to come down and give me surgery to move the tubes around my voice box. He said it would kill me. So my own surgeon performed the procedure in a last-ditch attempt to save my voice.
Տասներեք ու կես ժամ տևած վիրահատության ընթացքում սիրտս երկու անգամ կանգ առավ, 40 լիտր արյուն ներարկեցին մարմնիս մեջ: Վիրաբույժս ասաց, որ իր 20 տարվա պրակտիկայի ընթացքում դա ամենադժվար փոխպատվաստումն էր, որ նա երբևէ արել էր: Իմ կրծքավանդակն երկու շաբաթ բաց վիճակում էր: Եվ դուք կարողանայիք տեսնել, թե իմ ահռելի սիրտը ինչպես է բաբախում ներսում: Ինձ մեծ քանակությամբ սարքավորումներ էին միացված, որոնք էլ ինձ կենդանի էին պահում: Սակայն վարակը քայքայեց մաշկս: Ես հույս ունեի, որ ձայնս կհաջողվի փրկել, բայց բժիշկներս գիտեին, որ շնչառական խողովակները, որ կոկորդովս ցած էին իջնում, հավանաբար արդեն փչացրել են ձայնս: Եթե դրանք այդտեղ էլ մնային, ապա ես էլ երբեք չէի կարող երգել: Այսպիսով, բժիշկս դիմեց ENT (Բրիտանական կլինիկա, որտեղ կատարվում են ականջի, քթի, կոկորդի և այլ վիրահատություններ) լավագույն բժշկին, որպեսզի նա գա և վիրահատության միջոցով տեղափոխի խողովակներն իմ ձայնալարերի շուրջը: Բժիշկն ասաց, որ դա կսպանի ինձ: Ուստի հենց իմ վիրաբույժն էլ իրականացրեց այդ վիրահատությունը` օգտագործելով վերջին հուսահատ փորձը, որպեսզի փրկի իմ ձայնը:
Though my mom couldn't say goodbye to me before the surgery, she didn't leave my side in the months of recovery that followed. And if you want an example of perseverance, grit and strength in a beautiful, little package, it is her. One year ago to this very day, I woke up. I was 95 lbs. There were a dozen tubes coming in and out of my body. I couldn't walk, I couldn't talk, I couldn't eat, I couldn't move, I certainly couldn't sing, I couldn't even breathe, but when I looked up and I saw my mother, I couldn't help but smile.
Չնայած մայրս չկարողացավ ինձ հրաժեշտ տալ վիրահատությունից առաջ, սակայն նա միշտ իմ կողքին էր իմ ապաքինման մի քանի ամսվա ընթացքում: Եվ եթե դուք հաստատակամության, քաջության և ուժի մի գեղեցիկ օրինակ եք ուզում, ապա դա հենց նա է: Մեկ տարի առաջ հենց այս օրը ես արթնացա: Ես կշռում էի 43 կգ.։ Մարմնիս մեջ մտնող և դրանից դուրս եկող բազմաթիվ խողովակներ կային: Ես չէի կարողանում քայլել, խոսել, ուտել, շարժվել, իհարկե չէի կարողանում երգել, չէի կարողանում անգամ շնչել, բայց երբ ես վերև նայեցի և տեսա մայրիկիս, չկարողացա չժպտալ:
Whether by a Mack truck or by heart failure or faulty lungs, death happens. But life isn't really just about avoiding death, is it? It's about living. Medical conditions don't negate the human condition. And when people are allowed to pursue their passions, doctors will find they have better, happier and healthier patients. My parents were totally stressed out about me going and auditioning and traveling and performing all over the place, but they knew that it was much better for me to do that than be preoccupied with my own mortality all of the time. And I'm so grateful they did.
Կապ չունի ինչից ես մահանում` բեռնատարից հետ ընդհարումից, սրտի անբավարարությունից, թե չբուժվող թոքերից միևնույն է մահանում ես: Բայց կյանքն իրականում մահից խուսափելը չէ, այդպես չէ: Կյանքը հենց ապրելն է: Բժշկական պայմանները չեն ժխտում մարդկային վիճակը: Իսկ երբ մարդկանց թույլ են տալիս հետամուտ լինել իրենց կրքերին, բժիշկները տեսնում են, որ իրենք ավելի լավ, երջանիկ և առողջ հիվանդներ ունեն: Ծնողներս շատ էին լարված, որ ես լսումների էի գնում, ճամփորդում էի, ամենուր ելույթ էի ունենում, բայց նրանք գիտեին, որ ինձ համար ավելի լավ է դա անել, քան ամբողջ ժամանակ մտահոգված լինել իմ սեփական մահացությամբ։ Եվ ես այնքան շնորհակալ եմ, որ նրանք դա արեցին:
This past summer, when I was running and singing and dancing and playing with my nieces and my nephews and my brothers and my sisters and my mother and my grandmother in the Colorado Rockies, I couldn't help but think of that doctor who told me that I couldn't sing. And I wanted to tell her, and I want to tell you, we need to stop letting disease divorce us from our dreams. When we do, we will find that patients don't just survive; we thrive. And some of us might even sing.
Անցած ամառ, երբ ես վազում, երգում, պարում և խաղում էի զարմիկներիս, եղբայրներիս, քույրերիս, մայրիկիս և տատիկիս հետ Կոլորադո Ռոքիսում, ես չէի կարողանում չմտածել այն բժշկի մասին, ով ինձ ասում էր, որ չեմ կարողանա երգել: Եվ ես ուզում եմ նրան, ինչպես նաև ձեզ ասել, որ մենք չպետք է թույլ տանք, որ հիվանդությունը բաժանի մեզ մեր երազանքներից: Երբ մենք դա անենք, կտեսնենք, որ հիվանդները ոչ միայն փրկվում են, այլ գնալով ծաղկում: Եվ մեզնից ոմանք կարող են անգամ երգել:
(Applause) [Singing: French]
(Ծափահարություններ) (Երգում է ֆրանսերեն)
Thank you. (Applause) Thank you. And I'd like to thank my pianist, Monica Lee. (Applause) Thank you so much. Thank you.
Շնորհակալություն։ (Ծափահարություններ) Շնորհակալություն։ Եվ կուզեի շնորհակալություն հայտնել իմ դաշնակահարին` Մոնիկա Լիին: (Ծափահարություններ) Անչափ շնոհակալ եմ, Շնորհակալություն։