There are a lot of ways the people around us can help improve our lives. We don't bump into every neighbor, so a lot of wisdom never gets passed on, though we do share the same public spaces.
Կան բազում ուղիներ, որոնցով մեզ շրջապատող մարդիկ կարող են օգնել մեզ բարելավելու մեր կյանքը։ Մենք չենք առնչվում յուրաքանչյուր հարևանի հետ, ուստի շատ իմաստություններ երբեք չեն փոխանցվում, մինչդեռ մենք ապրում ենք նույն հանրային տարածքում։
So over the past few years, I've tried ways to share more with my neighbors in public space, using simple tools like stickers, stencils and chalk. And these projects came from questions I had, like: How much are my neighbors paying for their apartments?
Վերջին մի քանի տարիների ընթացքում ես փորձում եմ կիսել հնարավորինս շատ իմ հարևանների հետ հանրային տարածքում՝ օգտագործելով պարզունակ գործիքներ, ինչպես օրինակ թուղթ, սոսինձ և կավիճ։ Եվ այս գաղափարներն ինձ մոտ ծագում են պարզ հարցերից, ինչպես օրինակ որքա՞ն են վճարում իմ հարևաններն իրենց բնակարանների համար։
(Laughter)
(Ծիծաղ) Մնեք ինչպե՞ս կարող ենք պարտք վերցնել կամ տրամադրել շատ բաներ
How can we lend and borrow more things, without knocking on each other's doors at a bad time? How can we share more memories of our abandoned buildings, and gain a better understanding of our landscape? How can we share more of our hopes for our vacant storefronts, so our communities can reflect our needs and dreams today?
առանց թակելու իրար դռներ անպատեհ ժամի։ Ինչպե՞ս մենք կարող ենք կիսել մեր հուշերը մեր լքված շենքերի վերաբերյալ և ավելի լավ հասկանալ մեր լանդշաֆտը։ Եվ ինչպե՞ս կիսենք մեր հույսերն ու ակնկալիքները մեր դատարկ ֆասադների վերաբերյալ, որ մեր համայնքը կարողանա արձագանքել մեր կարիքներին և անուրջներին այսօր։
Now, I live in New Orleans, and I am in love with New Orleans. My soul is always soothed by the giant live oak trees, shading lovers, drunks and dreamers for hundreds of years, and I trust a city that always makes way for music. I feel like every time someone sneezes, New Orleans has a parade.
Հիմա ես ապրում եմ Նոր Օրլեանում և ես սիրահարված եմ Նոր Օրլեանին։ Իմ հոգին միշտ խաղաղվում է վիթխարի կաղնիներով, ստվերում սեթևեթող սիրահարներով, հարբած և տարիներով անրջող մարդկանցով, և ես հավատում եմ քաղաքին, որ միշտ ճանապարհ է հարթում երաժշտության համար։ (Ծիծաղ) Ես զգում եմ, կարծես ամեն անգամ ինչ–որ մեկը փռշտում է.
(Laughter)
Նոր Օրլեանն ունի ցուցադրություն։ (Ծիծաղ)
The city has some of the most beautiful architecture in the world, but it also has one of the highest amounts of abandoned properties in America.
Քաղաքն ունի աշխարհի ամենագեղեցիկ ճարտրապետություններից մեկը, բայց այն ունի նաև լքված սեփականությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկն Ամերիկայում։
I live near this house, and I thought about how I could make it a nicer space for my neighborhood, and I also thought about something that changed my life forever.
Ես ապրում եմ այս տան մոտ, և ես մտածում էի, թե ինչպես կարելի է գեղեցկացնել իմ հարևանությամբ գտնվող տարածքները, և ես նաև մտածում էի մի բանի մասին,
In 2009, I lost someone I loved very much. Her name was Joan, and she was a mother to me. And her death was sudden and unexpected. And I thought about death a lot. And ... this made me feel deep gratitude for the time I've had. And ... brought clarity to the things that are meaningful to my life now. But I struggle to maintain this perspective in my daily life. I feel like it's easy to get caught up in the day-to-day, and forget what really matters to you.
որ փոխեց իմ կյանքն ընդմիշտ։ 2009 թվականին, ես կորցրեցի մի մարդու, ում ես շատ էի սիրում։ Նրա անունը Ջոան էր, և նա ինձ համար որպես մայր էր, նրա մահը հանկարծակի էր և անսպասելի։ Եվ ես շատ էի խորհում մահվան մասին, և դա ինձ ստիպեց զգալ խորին երախտագիտություն այն ժամանակի նկատմամբ, որ ես ունեի և հստակեցրեց շատ բաներ, որոնք նշանակալից են իմ կյանքում հիմա։ Բայց ես ջանում եմ պահպանել այս հեռանկարն իմ ամենօրյա կյանքում։ Ես զգում եմ, որ հեշտ է կառչել առօրյայից և մոռանալ, թե իրականում ինչն է քեզ անհանգստացնում։
So with help from old and new friends, I turned the side of this abandoned house into a giant chalkboard, and stenciled it with a fill-in-the-blank sentence: "Before I die, I want to ..." So anyone walking by can pick up a piece of chalk, reflect on their life, and share their personal aspirations in public space.
Այսպիսով, հին ու նոր ընկեների օգնությամբ, ես այս լքված տան պատը վերածեցի հսկայական գրատախտակի և վերտառեցի հետևյալ նախադասությամբ. "Մինչ մահանալս, ես ուզում եմ....." Այսպիսով, ցանկացած անցորդ կարող է վերցնել կավիճ, և կիսվել իր անձնական իղձերով հանրային վայրում։
I didn't know what to expect from this experiment, but by the next day, the wall was entirely filled out, and it kept growing. And I'd like to share a few things that people wrote on this wall.
Ես չգիտեի ինչ ակնկալել այս փորձարկումից, բայց երկրորդ օրն արդեն, պատն ամբողջությամբ լցված էր և այն շարունակում էր աճել։ Եվ ես կուզենայի կիսվել մի քանի մտքերով,
"Before I die, I want to be tried for piracy."
որ մարդիկ գրել էին այս պատին։
(Laughter)
Մինչ մահանալս, ուզում եմ զբաղվել ծովահենությամբ։ (Ծիծաղ)
"Before I die, I want to straddle the International Dateline."
Մինչ մահանալս, ուզում եմ մեկ քայլով հատեմ ամսաթվերի փոփոխման միջազգային գիծը։
"Before I die, I want to sing for millions."
Մինչ մահանալս, ես ուզում եմ երգել միլիոնավոր մարդկանց համար։
"Before I die, I want to plant a tree."
Մինչ մահանալս, ես ուզում եմ ծառ տնկել։
"Before I die, I want to live off the grid."
Մինչ մահանալս, ես ուզում եմ ապրել ճաղերի հետևում։
"Before I die, I want to hold her one more time."
Մինչ մահանալս, ուզում եմ նրան գրկեմ ևս մեկ անգամ։
"Before I die, I want to be someone's cavalry."
Մինչ մահանալս, ուզում եմ լինել որևէ մեկի հեծելազորը։
"Before I die, I want to be completely myself."
Մինչ մահանալս, ուզում եմ լիարժեք ինքս ինձ լինել։
So this neglected space became a constructive one, and people's hopes and dreams made me laugh out loud, tear up, and they consoled me during my own tough times. It's about knowing you're not alone; it's about understanding our neighbors in new and enlightening ways; it's about making space for reflection and contemplation, and remembering what really matters most to us as we grow and change.
Այս անտեսված տարածքը դարձավ կառուցողական, և մարդկանց հույսերն ու երազանքներն ինձ ստիպում էին քրքջալ, արտասվել, և նրանք ինձ սփոփում էին իմ դժվարին պահերին։ Դա ցույց է տալիս, որ դու միայնակ չես։ Թույլ է տալիս հասկանալ մեր հարևաններին նոր և լուսավոր ճանապարհով։ Այն ստեղծում է տարածք խորհելու և վերլուծելու համար և հիշելու, թե ինչն է իրականում ամենից շատ մեզ անհանգստացնում, որ մենք աճենք ու փոխվենք։
I made this last year, and started receiving hundreds of messages from passionate people who wanted to make a wall with their community. So, my civic center colleagues and I made a tool kit, and now walls have been made in countries around the world, including Kazakhstan, South Africa, Australia, Argentina, and beyond. Together, we've shown how powerful our public spaces can be if we're given the opportunity to have a voice, and share more with one another.
Ես սա արել եմ անցած տարի, և սկսել եմ ստանալ հարյուրավոր հաղորդագրություններ կրքոտ մարդկանցից, ովքեր ցանկանում են ստեղծել նման պատ իրենց համայնքում, ուստի իմ քաղաքացիական կենտրոնի կոլեգաներն ու ես մշակեցինք մի ձեռնարկ, և հիմա պատեր են ստեղծվել աշխարհի տարբեր վայրերում, ներառյալ Ղազախստան, Հարավային Աֆրիկա, Ավստրալիա Արգենտինա և այլուր։ Միասին, մենք ցույց տվեցինք, թե որքան ազդեցիկ կարող են լինել մեր հանրային վայրերը, եթե մենք ունենանք արտահայտման հնարավորություն և կիսենք դրանցից շատերը մյուսների հետ։
Two of the most valuable things we have are time, and our relationships with other people. In our age of increasing distractions, it's more important than ever to find ways to maintain perspective, and remember that life is brief and tender. Death is something that we're often discouraged to talk about, or even think about, but I've realized that preparing for death is one of the most empowering things you can do. Thinking about death clarifies your life.
Երկու ամենաարժեքավոր բաները, որ մենք ունենք ժամանակն է և մեր հարաբերությունները այլ մարդկանց հետ։ Այս դարում, երբ գնալով շատանում են ուշադրությունը շեղող երևույթները, առավել քան կարևոր է գտնել ուղիներ պահպանելու հեռանկար և հիշելու, որ կյանքը կարճ է և խոցելի։ Մահն այն երևույթն է, որի մասին խոսելիս կամ խորհելիս մենք հաճախ թևաթափ ենք լինում, բայց ես գիտակցում եմ, որ մահվան նախապատրաստվելն ուժ հաղորդող հզոր գործողություններից մեկն է, որ դու կարող ես անել։ Մտորումները մահվան մասին հստակեցնում են քո կյանքը։
Our shared spaces can better reflect what matters to us, as individuals and as a community, and with more ways to share our hopes, fears and stories, the people around us can not only help us make better places, they can help us lead better lives.
Մեր կիսած տարածքները կարող են ավելի լավ արտացոլել, թե ինչն է հուզում մեզ որպես անհատ և համայնք, և մեր հույսերի, վախերի և պատմությունների կիսելու ավելի շատ ուղիների միջոցով մեզ շրջապատող մարդիկ կարող են ոչ միայն օգնել մեզ ստեղծելու ավելի լավ վայրեր, այլ՝ օգնել մեզ ապրելու ավելի լավ կյանք։
Thank you.
Շնորհակալություն (Ծափահարություն)
(Applause)
(Ծափահարություն)
Thank you.
Շնորհակալություն (Ծափահարություն)
(Applause)
(Ծափահարություն)