Hello. My name is Birke Baehr, and I'm 11 years old. I came here today to talk about what's wrong with our food system. First of all, I would like to say that I'm really amazed at how easily kids are led to believe all the marketing and advertising on TV, at public schools and pretty much everywhere else you look. It seems to me like corporations are always trying to get kids, like me, to get their parents to buy stuff that really isn't good for us or the planet. Little kids, especially, are attracted by colorful packaging and plastic toys. I must admit, I used to be one of them. I also used to think that all of our food came from these happy, little farms where pigs rolled in mud and cows grazed on grass all day.
Ողջույն, ես Բարկ Բեհրն եմ` 11 տարեկան: Այսօր այստեղ եմ եկել, որպեսզի խոսենք սննդին առնչվող մեզ անհանգստացնող հարցերից: Նախ և առաջ կցանկանայի ասել, որ իսկապես զարմացած եմ, թե որքան հեշտությամբ են հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդները խաբում երեխաներին Նրանք տեսնում են դրանք հեռուստացույցով, հանրային դպրոցներում և և գրեթե ամենուր, ուր էլ աչքդ թեքես: Ինձ թվում է, որ ընկերությունները միշտ փորձում են ինձ նման երեխաներին համոզել, որպեսզի վերջիններս իրենց ծնողներին ստիպեն գնել այնպիսի անպետք բաներ, որոնք ընդհանրապես օգտակար չեն թե´ մեր և թե´ ամբողջ աշխարհի համար: Փոքրիկներին հատկապես գրավում են գունավոր փաթեթավորումը և պլաստմասե խաղալիքները: Պետք է նշեմ, որ ես էլ նրանցից մեկն էի: Ես էլ նրանց պես մտածում էի, որ այդ սնունդը պատրաստում էին ուրախ, փոքր ագարակներում, որտեղ խոզերը թավալվում էին ցեխի մեջ, իսկ կովերը ամբողջ օրը արածում էին դաշտերում :
What I discovered was this is not true. I began to look into this stuff on the Internet, in books and in documentary films, in my travels with my family. I discovered the dark side of the industrialized food system. First, there's genetically engineered seeds and organisms. That is when a seed is manipulated in a laboratory to do something not intended by nature -- like taking the DNA of a fish and putting it into the DNA of a tomato. Yuck. Don't get me wrong, I like fish and tomatoes, but this is just creepy. (Laughter) The seeds are then planted, then grown. The food they produce have been proven to cause cancer and other problems in lab animals, and people have been eating food produced this way since the 1990s. And most folks don't even know they exist. Did you know rats that ate genetically engineered corn had developed signs of liver and kidney toxicity? These include kidney inflammation and lesions and increased kidney weight. Yet almost all the corn we eat has been altered genetically in some way. And let me tell you, corn is in everything. And don't even get me started on the Confined Animal Feeding Operations called CAFOS.
Շուտով պարզեցի, որ դա այնքան էլ այդպես չէ: Սկսեցի համացանցում, գրքերում, փաստագրական ֆիլմերում, իմ ընտանիքի հետ ճանապարհորդությունների ընթացքում նյութեր փնտրել այս ահավոր սննդի մասին: Պարզեցի արդյունաբերված սննդային համակարգի գաղտնի կողմերը: Նախ և առաջ դա կատարվում է գենետիկորեն պատրաստված սերմերի և այլ նյութերի միջոցով: Ահա այս ձևով էլ լաբորատորիայում սերմը կեղծում են, որն արդեն դեմ է բնության օրենքներին: Օրինակ նրանք վերցնում են ձկան ԴՆԹ-ն և դնում լոլիկի ԴՆԹ-ի մեջ….զզվելի է: Ինձ սխալ մի հասկացեք, ես ձուկ և լոլիկ սիրում եմ, բայց այս ամենն ուղղակի ահավոր է: (Ծիծաղ) Այնուհետև սերմերը ցանում են, աճեցնում: Ապացուցված է, որ նրանց արտադրած սնունդը լաբորատորիայի կենդանիների մոտ առաջացնում է քաղցկեղ և այլ հիվանդություններ: Եվ մարդիկ 1990-ականներից սկսած ուտում են հենց այս ձևով պատրաստված սնունդը: Շատ մարդիկ անգամ չգիտեն նմանատիպ բաների գոյության մասին: Գիտեի՞ք, որ գենետիկորեն պատրաստված հացահատիկ կերած առնետների մոտ լյարդի և երիկամների թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել : Սրա արդյունքում առաջանում է երիկամների բորբոքում և ախտահարում, ավելանում է երիկամների քաշը: Մինչդեռ համարյա բոլոր տեսակի հացահատիկները, որ ուտում ենք, որոշ չափով գենետիկորեն փոխակերպված են: Եվ թույլ տվեք մի բան ևս ասել ամեն ինչի մեջ էլ հացահատիկ կա: Ինձ մի ստիպեք խոսել սահմանափակ պայմաններում պահվող կենդանիների կերակրման գործընթացի (ՍՊՊԿԿՊ) մասին:
(Laughter)
(Ծիծաղ)
Conventional farmers use chemical fertilizers made from fossil fuels that they mix with the dirt to make plants grow. They do this because they've stripped the soil from all nutrients from growing the same crop over and over again. Next, more harmful chemicals are sprayed on fruits and vegetables, like pesticides and herbicides, to kill weeds and bugs. When it rains, these chemicals seep into the ground, or run off into our waterways, poisoning our water too. Then they irradiate our food, trying to make it last longer, so it can travel thousands of miles from where it's grown to the supermarkets.
Հանրաճանաչ ագարակատերերը հնածո վառելիքից պատրաստած պարարտանյութեր են օգտագործում, որն էլ խառնում են հողի հետ, որպեսզի արագացնեն բույսերի աճը: Նրանք միևնույն բերքը աճեցնում են մի քանի անգամ` հողից հանելով բոլոր սննդարար նյութերը: Ավելին, մոլախոտերին և միջատներին սպանելու համար նրանք մրգերի և բանջարեղենների վրա փչում են ավելի վնասակար քիմիական նյութեր, ինպիսիք են օրինակ պեստիցիդը և հերբիցիդը (քլորոֆենիլդիմեթիլմիզանյութ): Երբ անձրև է գալիս, այս քիմիական նյութերը ներծծվում են հողի մեջ կամ հոսում են մեր ջրատար խողովակների միջով` թունավորելով նաև մեր ջուրը: Հետո նրանք ճառագայթում են մեր սննունդը` փորձելով դրանք ավելի երկար պահել, որպեսզի սնունդը մինչև սուպերմարկետ հասնելը կարողանա երկար ճանապարհ անցնել:
So I ask myself, how can I change? How can I change these things? This is what I found out. I discovered that there's a movement for a better way. Now a while back, I wanted to be an NFL football player. I decided that I'd rather be an organic farmer instead. (Applause) Thank you. And that way I can have a greater impact on the world. This man, Joel Salatin, they call him a lunatic farmer because he grows against the system. Since I'm home-schooled, I went to go hear him speak one day. This man, this "lunatic farmer," doesn't use any pesticides, herbicides, or genetically modified seeds. And so for that, he's called crazy by the system.
Հետո ինքս ինձ հարցրեցի, թե ինչ կարող եմ անել, ինչպես կարող եմ փոխել այս ամենը: Ահա թե ինչ պարզեցի: Պարզեցի, որ իսկապես ավելի լավ տարբերակի հնարավորություն կա: Որոշ ժամանակ առաջ ցանականում էի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող դառնալ: Հետո մտածեցի, որ ես ավելի լավ է դրա փոխարեն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ագարակատեր դառնամ: (Ծափահարություններ) Շնորհակալություն: Եվ միայն այդ կերպ կկարողանամ մեծ ազդեցություն ունենալ աշխարհի վրա: Այս մարդը Ջոլ Սալատինն է, մարդիկ նրան խելագար ագարակատեր են համարում, քանի որ նա վերոնշյալ ձևով չի մշակում բերքը: Քանի որ տանն եմ ստանում իմ կրթությունը մի օր այցելեցի նրան, որպեսզի խոսեմ այս ամենի մասին: Այս խելագար ագարակատերը չի օգտագործում ո´չ պեստիցիդ, ո´չ հերբիցիդ և ո´չ էլ գենետիկորեն փոխակերպված սերմեր: Եվ դրա համար էլ նրան խելագար են համարում:
I want you to know that we can all make a difference by making different choices, by buying our food directly from local farmers, or our neighbors who we know in real life. Some people say organic or local food is more expensive, but is it really? With all these things I've been learning about the food system, it seems to me that we can either pay the farmer, or we can pay the hospital. (Applause) Now I know definitely which one I would choose. I want you to know that there are farms out there -- like Bill Keener in Sequatchie Cove Farm in Tennessee -- whose cows do eat grass and whose pigs do roll in the mud, just like I thought. Sometimes I go to Bill's farm and volunteer, so I can see up close and personal where the meat I eat comes from. I want you to know that I believe kids will eat fresh vegetables and good food if they know more about it and where it really comes from. I want you to know that there are farmers' markets in every community popping up. I want you to know that me, my brother and sister actually like eating baked kale chips. I try to share this everywhere I go.
Ուզում եմ` իմանաք, որ մենք բոլորս էլ կարող ենք փոփոխություններ անել` տարբեր ընտրություններ անելով, գնելով սնունդը միայն տեղացի ագարակատերերից կամ էլ մեր հարևաններից, որոնց մեր ամբողջ կյանքում ճանաչել ենք: Ոմանք ասում են, որ օրգանական կամ տեղական սնունդը շատ ավելի թանկ է, բայց դա իրո՞ք այդպես է: Այն ամենը, ինչ իմացել եմ սննդի համակարգի մասին, ինձ թույլ է տալիս մի բան ասել. կա´մ մենք վճարում ենք ագարակատերերին, կա´մ էլ վճարում ենք հիվանդանոցներին: (Ծափահարություններ) Այժմ հստակ գիտեմ, թե որ մեկը պետք է ընտրեմ: Ուզում եմ` իմանաք, որ այստեղ կան ագարակներ, ինչպիսիք են օրիանակ Բիլ Քիների Sequachie Cove ագարակը, որը գտնվում է Թենեսի նահանգում, որտեղ կովերը խոտ են ուտում, իսկ խոզերը` ցեխի մեջ թավալվում (ինչպես առաջ էի մտածում): Երբեմն գնում եմ Բիլի ագարակ, որտեղ իսկապես կարող եմ մոտիկից տեսնել, թե ինչպիսի ծագում ունի այն միսը, որն ուտում եմ: Ուզում եմ` իմանաք, որ երեխաները, անշուշտ, կուտեն թարմ բանջարեղեն և առողջարար սնունդ, եթե նրանք ավելի շատ բան իմանան դրանց մասին, ինչպես նաև դրանց ծագման մասին: Ուզում եմ իմանաք, որ յուրաքանչյուր համայնքում էլ կան օրգանական սննդի խանութներ: Ուզում եմ` իմանաք, որ ես, եղբայրս, քույրս իսկապես սիրում ենք ուտել եփած գանգրակաղամբ: Ուր էլ, որ գնում եմ, փորձում եմ անպայման խոսել սրա մասին:
Not too long ago, my uncle said that he offered my six-year-old cousin cereal. He asked him if he wanted organic Toasted O's or the sugarcoated flakes -- you know, the one with the big striped cartoon character on the front. My little cousin told his dad that he would rather have the organic Toasted O's cereal because Birke said he shouldn't eat sparkly cereal. And that, my friends, is how we can make a difference one kid at a time.
Ոչ շատ երկար ժամանակ առաջ, հորեղբայրս ասաց, որ նա իմ 6 ամյա զարմիկին եգիպտացորենի փաթիլներ է առաջարկել: Ինքը հարցրել է, թե նա կցանկանար ուտել կարմրացրած օրգանական հացի կտորներ, թե քացղր եգիպտացորենի փաթիլներ, որի տուփի վրա մուլտֆիլմի հերոս է պատկերված: Եվ գիտե՞ք, թե նա ինչ է պատասխանել հորը: Ասել է, որ նախընտրում է օրգանական կարմրացրած հացի կտորներ, քանի որ Բարկն ասել էր, որ նա չպետք է ուտի եգիպտացորենի փաթիլներ: Ուստի, բարեկամներս, միայն այս կերպ կարող ենք ազդել երեխաների ընտրության վրա:
So next time you're at the grocery store, think local, choose organic, know your farmer and know your food. Thank you.
Մի խոսքով, եթե հաջորդ անգամ նպարեղենի խանութ գնաք,մտածեք միայն տեղական սննդի մասին, ընտրեք օրգանականը: Ճանաչեք ձեր ագարակատերին, ինչպես նաև իմացեք, թե ինչ եք ուտում: Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)