Everyone needs a coach. It doesn't matter whether you're a basketball player, a tennis player, a gymnast or a bridge player. (Laughter)
Բոլոր մարդիկ ուսուցչի կարիք ունեն: Նշանակություն չունի, թե դու բասկետբոլ խաղացող, թենիսիստ, մարմնամարզիկ թե բրիջ խաղացող ես: (Ծիծաղ)
My bridge coach, Sharon Osberg, says there are more pictures of the back of her head than anyone else's in the world. (Laughter) Sorry, Sharon. Here you go.
Իմ բրիջի ուսուցիչը՝ Շերոն Օսբերգը, ասում է, որ ինքն իր ծոծրակի լուսանկարներ ավելի շատ ունի, քան որևէ մեկը աշխարհում: (Ծիծաղ) Կներես, Շերոն: Ահա, խնդրեմ:
We all need people who will give us feedback. That's how we improve. Unfortunately, there's one group of people who get almost no systematic feedback to help them do their jobs better, and these people have one of the most important jobs in the world. I'm talking about teachers. When Melinda and I learned how little useful feedback most teachers get, we were blown away. Until recently, over 98 percent of teachers just got one word of feedback: Satisfactory. If all my bridge coach ever told me was that I was "satisfactory," I would have no hope of ever getting better. How would I know who was the best? How would I know what I was doing differently? Today, districts are revamping the way they evaluate teachers, but we still give them almost no feedback that actually helps them improve their practice. Our teachers deserve better. The system we have today isn't fair to them. It's not fair to students, and it's putting America's global leadership at risk. So today I want to talk about how we can help all teachers get the tools for improvement they want and deserve.
Մենք բոլորս կարիք ունենք այն մարդկանց, ովքեր մեզ կհայտնեն իրենց կարծիքը: Ահա այդպես ենք կատարելագործվում: Դժբախտաբար, մարդկանց մի խումբ կա, որը գրեթե ոչ մի արձագանք չի ստանում, որը կօգներ իրենց գործում կատարելագործվել, և այս մարդիկ ունեն ամենակարևոր մասնագիտություններից մեկը աշխարհում: Ես խոսում եմ ուսուցիչների մասին: Երբ ես ու Մելինդան իմացանք, որքան քիչ օգտակար արձագանք են ստանում ուսուցիչները մենք իսկապես ցնցվեցինք: Մինչև վերջերս 98 տոկոսից ավելի ուսուցիչներ ստացել են միայն մեկ արձագանք՝ բավարար: Եթե իմ բրիջի ուսուցիչը երբևէ ինձ ասեր, որ ես «բավարար» ընդունակություններ ունեմ բրիջում, ես երբեք հաջողության հասնելու հույս չէի ունենա: Ինչպե՞ս կիմանայի, թե ով է լավագույնը Ինչպե՞ս կիմանայի, որ ես դա անում եմ այլ կերպ: Այսօր շրջանները աշխատում են բարելավել ուսուցիչներին գնահատելու համակարգը, սակայն մենք գրեթե ոչ մի արձագանք չենք տալիս նրանց, որը կօգներ կատարելագործելու նրանց աշխատանքը: Մեր ուսուցիչները արժանի են ավելիին: Այն համակարգը, որ ունենք այսօր, արդարացի չէ նրանց հանդեպ: Այն արդարացի չէ ուսանողների հանդեպ և Ամերիկայի գլոբալ առաջնորդությունը վտանգի տակ է դնում: Ուստի այսօր, ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել բոլոր ուսուցիրներին կատարելագործման գործիքներ ստանալ, որոնք նրանց հարկավոր են և որոնց նրանք արժանի են:
Let's start by asking who's doing well. Well, unfortunately there's no international ranking tables for teacher feedback systems. So I looked at the countries whose students perform well academically, and looked at what they're doing to help their teachers improve. Consider the rankings for reading proficiency. The U.S. isn't number one. We're not even in the top 10. We're tied for 15th with Iceland and Poland. Now, out of all the places that do better than the U.S. in reading, how many of them have a formal system for helping teachers improve? Eleven out of 14. The U.S. is tied for 15th in reading, but we're 23rd in science and 31st in math. So there's really only one area where we're near the top, and that's in failing to give our teachers the help they need to develop their skills.
Եկե՛ք սկսենք այն հարցից, թե ով է առաջատարը: Դե, դժբախտաբար ուսուցիչների գնահատման համակարգի ոչ մի միջազգային վարկանիշային աղյուսակներ չկան: Ուստի ես նայեցի այն երկրները, որտեղ ուսանողները ամենաբարձր ուսումնական առաջադիմությունն ունեն և նայեցի, թե ի՞նչ են նրանք անում, որպեսզի օգնեն ուսուցիչներին կատարելագործվել: Դիտարկենք ընթերցանության հմտությունների վարկանիշները: ԱՄՆ առաջին տեղում չէ: Մենք նույնիսկ 10-րդ տեղում չենք: Մենք կիսում ենք 15-րդ տեղը Իսլանդիայի և Լեհաստանի հետ: Այժմ, ընթերցանության ուսուցման մեջ ԱՄՆ-ից ավելի լավ արդյունքներ ունեցող այդ երկրներից քանի՞սն ունեն ուսուցիչներին կատարելագործվել օգնելու ֆորմալ համակարգ: 14-ից 11-ը: ԱՄՆ-ն 15-րդ տեղում է ընթերցանության մեջ, սակայն մենք 23-րդն ենք գիտության և 31-րդը մաթեմատիկայի մեջ: Այսպիսով, մենք իսկապես գրեթե առաջատար ենք մի բնագավառում, այն է՝ մեր ուսուցիչներին կատարելագործվելու հնարավորություն տալու ձախողման մեջ:
Let's look at the best academic performer: the province of Shanghai, China. Now, they rank number one across the board, in reading, math and science, and one of the keys to Shanghai's incredible success is the way they help teachers keep improving. They made sure that younger teachers get a chance to watch master teachers at work. They have weekly study groups, where teachers get together and talk about what's working. They even require each teacher to observe and give feedback to their colleagues.
Եկե՛ք դիտարկենք ուսուցման մեջ ամենաառաջատարին՝ Չինաստանի մարզ Շանհային: Այժմ նրանք առաջատարն են բոլոր բնագավառներում՝ ընթերցանության, մաթեմատիկայի և գիտության մեջ, և Շանհայի ապշեցուցիչ հաջողության գաղտնիքներից մեկը ուսուցիչներին կատարելագործվել օգնելու կարողությունն է: Նրանք երիտասարդ ուսուցիչներին ավագ գործընկերների աշխատանքին հետևելու հնարավորություն են տվել: Նրանք ամենշաբաթյա ուսումնական խմբեր ունեն, որտեղ ուսուցիչները հավաքվում և քննարկում են աշխատանքի հաջող մեթոդների մասին: Նրանք նույնիսկ պահանջում են, որ յուրաքանչյուր ուսուցիչ հետևի և կարծիք հայտնի գործընկերների աշխատանքի մասին:
You might ask, why is a system like this so important? It's because there's so much variation in the teaching profession. Some teachers are far more effective than others. In fact, there are teachers throughout the country who are helping their students make extraordinary gains. If today's average teacher could become as good as those teachers, our students would be blowing away the rest of the world. So we need a system that helps all our teachers be as good as the best.
Դուք կարող եք հարցնել, թե ինչո՞վ է նման համակարգը այդչափ կարևոր: Այն պատճառով, որ ուսուցչի մասնագիտության մեջ այնքան տարբերակներ կան: Որոշ ուսուցիչներ շատ ավելի արյունավետ են, քան մյուսները: Իրոք, ողջ երկրում կան ուսուցիչներ, ովքեր օգնում են ուսանողներին հասնել անհավատալի հաջողությունների: Եթե այսօրվա միջին մակարդակի ուսուցիչը կարողանար այն ուսուցիչների հաջողություններին հասնել, ապա մեր ուսանողները կհիացնեին ողջ աշխարհը: Ուստի, մեզ հարկավոր է մի համակարգ, որը կօգնի մեր ուսուցիչներին լավագույների շարքերում հայտնվել:
What would that system look like? Well, to find out, our foundation has been working with 3,000 teachers in districts across the country on a project called Measures of Effective Teaching. We had observers watch videos of teachers in the classroom and rate how they did on a range of practices. For example, did they ask their students challenging questions? Did they find multiple ways to explain an idea? We also had students fill out surveys with questions like, "Does your teacher know when the class understands a lesson?" "Do you learn to correct your mistakes?"
Բայց ինչպիսի՞ն կլիներ այդ համակարգը: Դա պարզելու համար, մեր հիմնադրամը աշխատել է երկրի վարչական բոլոր տարածքների 3.000 ուսուցիչների հետ մի նախագծում, որը կոչվում է «Արդյունավետ դասավանդման միջոցներ»: Մեր դիտորդները դիտում էին ուսուցիչներին դասարանում և գնահատում, թե ինչպես են նրանք վարվել մի շարք պրակտիկաներում: Օրինակ, արդյո՞ք նրանք ուսանողներին բարդ հարցեր են տվել: Կամ հաջողվե՞լ է արդյոք բազմաթիվ տարբերակներով բացարտել միտքը: Մենք նաև հարցաթերթիկներ ենք տվել ուսանողներին լրացնելու այսպիսի հարցերով. «Գիտի արդյո՞ք ձեր ուսուցիչը, թե երբ է դասարանը ընկալում դասը»: «Դուք սովորե՞լ եք ուղղել ձեր սխալները»:
And what we found is very exciting. First, the teachers who did well on these observations had far better student outcomes. So it tells us we're asking the right questions. And second, teachers in the program told us that these videos and these surveys from the students were very helpful diagnostic tools, because they pointed to specific places where they can improve. I want to show you what this video component of MET looks like in action.
Եվ այն, ինչ պարզեցինք, շատ հետաքրքրշիր էր: Նախ, այն ուսուցիչները, ովքեր այս դիտումների ընթացքում լավ արդյունքներ սուսադրեցին, ունեին ավելի բարձր առաջադիմությամբ ուսանողներ: Ուստի, սա խոսում է այն բանի մասին, որ մենք ճիշտ հարցեր ենք բարձրացնում: Եվ, երկրորդ՝ նախագծի ուսուցիչները մեզ ասացին, որ այդ տեսագրությունները և ուսանողների լրացրած հարցաթերթիկները շատ օգտակար դիագնոստիկ միջոցներ էին, քանի որ դրանք մատնանշում էին հենց այն բացթողումները, որտեղ հարկավոր էր շտկումներ կատարել: Այս տեսագրությամբ ուզում եմ ձեզ ցույց տալ ԱԴՄ նախագիծը գործողության մեջ:
(Music)
(Երաժշտություն)
(Video) Sarah Brown Wessling: Good morning everybody. Let's talk about what's going on today. To get started, we're doing a peer review day, okay? A peer review day, and our goal by the end of class is for you to be able to determine whether or not you have moves to prove in your essays.
(Տեսագրություն) Սարա Վեսսլինգ. Բարի առավոտ, բոլորին: Եկեք պարզենք, թե ինչ ենք անելու այսօր: Սկզբի համար մենք կանենք սխալների ուղղում, լա՞վ: Սխալների ուղղման օր, և մեր նպատակն է, որ դասի վերջում ձեզանից յուրաքանչյուրը կարողանա պարզել, թե արդյոք ունեք լավ փաստարկներ ձեր էսսեներում:
My name is Sarah Brown Wessling. I am a high school English teacher at Johnston High School in Johnston, Iowa.
Իմ անունը Սարա Վեսլինգ է. Ես անգլերենի ուսուցիչ եմ Ջոնսթոնյան ավագ դպրոցում Ջոնսթոնում, Այովա:
Turn to somebody next to you. Tell them what you think I mean when I talk about moves to prove. I've talk about --
Թեքվե՛ք ձեր կողքին նստած ընկերոջ կողմ: Եվ ասացեք նրան, թե ինչ եք կարծում, ինչ ի նկատի ունեի, երբ խոսում էի լավ փաստարկների մասին--
I think that there is a difference for teachers between the abstract of how we see our practice and then the concrete reality of it.
Կարծում եմ, ուսուցիչների համար տարբերություն կա, մեր արածը տեսնելու վերացական պատկերացման և իրական պատկերի միջև:
Okay, so I would like you to please bring up your papers.
Լավ, այժմ ես կխնդրեի հավաքել ձեր տետրերը:
I think what video offers for us is a certain degree of reality. You can't really dispute what you see on the video, and there is a lot to be learned from that, and there are a lot of ways that we can grow as a profession when we actually get to see this. I just have a flip camera and a little tripod and invested in this tiny little wide-angle lens. At the beginning of class, I just perch it in the back of the classroom. It's not a perfect shot. It doesn't catch every little thing that's going on. But I can hear the sound. I can see a lot. And I'm able to learn a lot from it. So it really has been a simple but powerful tool in my own reflection.
Կարծում եմ, այն ինչ տեսագրությունը տալիս է մեզ հենց այդ իրական պատկերն է: Դուք, փաստորեն, չեք կարող վիճարկել այն, ինչ տեսնում եք տեսագրության մեջ, և դրանից սովորելու շատ բան կա, և դա տեսնելուց հետո կան շատ եղանակներ որպես մասնագետի կատարելագործվելու համար: Ես ունեմ սիրողական տեսախցիկ և փոքր եռոտանի և տեղադրված փոքր լայնանկյուն ոսպնյակներով: Դասի սկզբում ես պարզապես այն ամրացնում եմ դասարանի ետնամասում: Դա կատարյալ պատկեր չէ: Տեսախցիկը կատարվող ամեն փոքր բան չի որսում: Սակայն ես կարող եմ լսել ձայնը: Ես կարող եմ շատ բան տեսնել դրանով: Եվ կարող եմ շատ բան սովորել դրանից: Ուստի, դա իսկապես պարզ, բայց հզոր արտացոլող գործիք է:
All right, let's take a look at the long one first, okay?
Շատ լավ, եկեք սկզբում նայենք այն երկարը, լա՞վ:
Once I'm finished taping, then I put it in my computer, and then I'll scan it and take a peek at it. If I don't write things down, I don't remember them.
Երբ վերջացնում եմ նկարահանումը, տեսագրությունը տեղադրում եմ համակարգչիս մեջ, հետո սկանավորում և դիտում եմ այն: Եթե չգրեմ տվյալները ՝ չեմ հիշի:
So having the notes is a part of my thinking process, and I discover what I'm seeing as I'm writing. I really have used it for my own personal growth and my own personal reflection on teaching strategy and methodology and classroom management, and just all of those different facets of the classroom.
Ուստի, գրառումներ անելը իմ մտածողության մի մասն է կազմում, և ես ինձ համար բացահայտել եմ այն ինչ տեսնում եմ, երբ գրում եմ: Ես իսկապես դա օգտագործել եմ իմ անձնական աճի համար և դասավանդման ռազմավարության, մեթոդաբանության, դասվարության և և դասարանային բոլոր այլ միջոցառումների մասին իմ մտորումներում:
I'm glad that we've actually done the process before so we can kind of compare what works, what doesn't.
Ես ուրախ եմ, որ մենք դա արել ենք անցյալում, քանի որ այժմ կարող ենք համեմատել, թե որոնք են գործում և որոնք՝ ոչ:
I think that video exposes so much of what's intrinsic to us as teachers in ways that help us learn and help us understand, and then help our broader communities understand what this complex work is really all about. I think it is a way to exemplify and illustrate things that we cannot convey in a lesson plan, things you cannot convey in a standard, things that you cannot even sometimes convey in a book of pedagogy.
Կարծում եմ, տեսագրությունը բացահայտում է այն, ինչ տիպիկ է մեզ՝ ուսուցիչներիս համար ինքներս հասկանալու այնուհետև ուրիշներին բացատրելու, թե իրականում ինչի մասին է այս բարդ աշխատանքը: Կարծում եմ սա մի միջոց է ցույց տալու այն, ինչը մենք չենք կարող տեղ հասցնել դասերի միջոցով, այն, ինչը դուք չեք կարող բացատրել ստանդարտով, այն, ինչը դուք չեք կարող նույնիսկ երբեմն լուսաբանել մանկավարժական գրքում:
Alrighty, everybody, have a great weekend. I'll see you later.
Դե, ուրախ հանգստյան օրեր բոլորին: Կտեսնվենք:
[Every classroom could look like that]
[Ամեն դասարան կարող է այդպիսին լինել]
(Applause)
(Ծափահարություններ)
Bill Gates: One day, we'd like every classroom in America to look something like that. But we still have more work to do. Diagnosing areas where a teacher needs to improve is only half the battle. We also have to give them the tools they need to act on the diagnosis. If you learn that you need to improve the way you teach fractions, you should be able to watch a video of the best person in the world teaching fractions.
Բիլ Գեյթս. Մի օր, մենք կուզենանք, որ Ամերիկայի բոլոր դասարանները այսպիսին լինեն: Բայց մենք դեռ անելու շատ բան ունենք: Ուսուցչի բարելավվելու ենթակա բնագավառների հայտնաբերումը հաղթանակի միայն մի մասն է: Մենք պետք է նրանց տանք այն գործիքները, որով նրանք կաշխատեն այն խնդիրների վրա: Եթե դուք հասկացել եք, որ կարիք ունեք կատարելագործել կոտորակների ձեր դասավանդումը, ապա դուք պետք է դիտեք այն մարդու տեսագրությունները, ով աշխարհում լավագույնն է կոտորակներ դասավանդելու մեջ:
So building this complete teacher feedback and improvement system won't be easy. For example, I know some teachers aren't immediately comfortable with the idea of a camera in the classroom. That's understandable, but our experience with MET suggests that if teachers manage the process, if they collect video in their own classrooms, and they pick the lessons they want to submit, a lot of them will be eager to participate.
Ուստի լիարժեք հետադարձ կապի և կատարելագործման համակարգի ստեղծումը հեշտ չի լինի: Օրինակ, ես գիտեմ որոշ ուսուցիչների, ովքեր այդքան էլ լավ չեն վերաբերվում դասարանում տեսախցիկի գախափարին: Սա իհարկե հասկանալի է, սակայն ԱԴՄ փորձը ակնկալում է, որ եթե ուսուցիչները լավ տիրապետեն գործընթացին, եթե նրանք հավաքեն իրենց սեփական տեսագրությունները և ընտրեն այն դասերի տեսագրությունները, որոնք կուզենային հանձնել, ապա նրանցից շատերը մեծ ուրախությամբ կմասնակցեին:
Building this system will also require a considerable investment. Our foundation estimates that it could cost up to five billion dollars. Now that's a big number, but to put it in perspective, it's less than two percent of what we spend every year on teacher salaries.
Այս համակարգի ստեղծումը զգալի ներդրումներ կպահանջի նույնպես: Մեր հիմնադրամի հաշվարկներով այն կարժենա մինչև հինգ միլլիոն դոլլար: Այժմ դա մեծ գումար է, սակայն մյուս կողմից դա երկու տոկոսից պակաս է այն գումարից, որ մենք հատկացնում ենք ուսուցչի տարեկան աշխատավարձին:
The impact for teachers would be phenomenal. We would finally have a way to give them feedback, as well as the means to act on it.
Ուսուցիչների վրա ազդեցությունը արտակարգ կլիներ: Մենք վերջապես նրանց հետադարձ կապ տալու ինչպես նաև դրանով աշխատելու հնարավորություն կունենոյինք:
But this system would have an even more important benefit for our country. It would put us on a path to making sure all our students get a great education, find a career that's fulfilling and rewarding, and have a chance to live out their dreams. This wouldn't just make us a more successful country. It would also make us a more fair and just one, too.
Բայց այս համակարգը ավելի մեծ օգուտ կլիներ մեր երկրի համար: Այն մեզ համար ճանապարհ կհարթեր իմանալու, որ բոլոր մեր ուսանողները կստանան բարձրամակարդակ կրթություն, կգտնեն արժանավոր և վարձատրվող աշխատանք և իրենց երազանքներն իրագործելու հնարավորություն կունենան: Սա ոչ միայն կդարձնի մեր երկիրը ավելի հաջողակ: Սա կդարձնի մեզ ավելի արդար ու ազնիվ նույնպես:
I'm excited about the opportunity to give all our teachers the support they want and deserve. I hope you are too.
Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունենք մեր բոլոր ուսուցիչներին արժանի աջակցություն տալու: Հուսով եմ, որ դուք նույնպես:
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)