Everybody in our society's life is touched by cancer -- if not personally, then through a loved one, a family member, colleague, friend. And once our lives are touched by cancer, we quickly learn that there are basically three weapons, or three tools, that are available to fight the disease: surgery, radiation and chemotherapy. And once we get involved in the therapeutic decisions, again either personally or with our loved ones and family members, we also very quickly learn the benefits, the trade-offs and the limitations of these tools.
Մեր հասարակության մեջ յուրաքանչյուր ոք առնչվում է քաղցկեղի հետ, եթե ոչ անձամբ, ապա սիրելիի, ընտանիքի անդամի, գործընկերոջ կամ ընկերոջ միջոցով: Ու նման դեպքերում շատ արագ հասկանում ենք, որ հիվանդության դեմ պայքարելու համար գոյություն ունի երեք հիմնական միջոց կամ զենք. վիրահատությունը, ճառագայթային թերապիան ու քիմիաթերապիան: Եվ հենց մենք`ինքներս, կամ մեր սիրելիները, ընտանիքի անդամները, բախվում ենք բժշկական եզրակացություններին, նոր միայն հստակ գիտակցում ենք, թե որոնք են այդ միջոցների առավելությունները, թերություններն ու սահմանափակումները:
I'm very thankful to Jay and to Mark and the TEDMED team for inviting me today to describe a fourth tool, a new tool, that we call Tumor Treating Fields. Tumor Treating Fields were invented by Dr. Yoram Palti, professor emeritus at the Technion in Israel. And they use low-intensity electric fields to fight cancer. To understand how Tumor Treating Fields work, we first need to understand what are electric fields.
Շատ շնորհակալ եմ Ջեյին, Մարկին և TEDMED-ի անձնակազմին, որ այսօր ինձ հրավիրեցին` ներկայացնելու նոր` չորրորդ միջոցը, որը մենք կոչում ենք ուռուցք բուժող դաշտեր: Այս դաշտերը հայտնաբերել է բժիշկ Յորամ Փալթը, ով Իսրայելի Տեխնոլոգիայի Ինստիտուտի (Technion) վաստակավոր պրոֆեսոր է: Նրանք կիրառել են ցածր լարման էլեկտրական դաշտեր քաղցկեղի դեմ պայքարելու համար: Որպեսզի հասկանանք, թե ինչպես են գործում ուռուցք բուժող դաշտերը, նախ և առաջ պիտի հասկանանք, թե ինչ են իրենցից ներկայացնում էլեկտրական դաշտերը:
Let me first address a few popular misconceptions. First of all, electric fields are not an electric current that is coursing through the tissue. Electric fields are not ionizing radiation, like X-rays or proton beams, that bombard tissue to disrupt DNA. And electric fields are not magnetism. What electric fields are are a field of forces. And these forces act on, attract, bodies that have an electrical charge.
Նախ թույլ տվեք խոսել տարածված մի քանի սխալ ըմբռնումների մասին: Էլեկտրական դաշտը հյուսվածքների միջով անցնող էլեկտրական հոսանք չէ: Էլեկտրական դաշտերը իոնացված ճառագայթներ չեն, ինչպես ռենտգենյան կամ պրոտոնային ճառագայթները, որոնք գրոհում են ԴՆԹ-ի հյուսվածքները դրանք քայքայելու համար: Էլեկտրական դաշտերը մագնիսականություն չունեն: Իրականում դրանք կարելի է մեկնաբանել որպես ուժերի դաշտ: Եվ այս ուժերը գործում ու ազդում են էլեկտրական լիցք ունեցող մարմինների վրա:
The best way to visualize an electric field is to think of gravity. Gravity is also a field of forces that act on masses. We can all picture astronauts in space. They float freely in three dimensions without any forces acting on them. But as that space shuttle returns to Earth, and as the astronauts enter the Earth's gravitational field, they begin to see the effects of gravity. They begin to be attracted towards Earth. And as they land, they're fully aligned in the gravitational field. We're, of course, all stuck in the Earth's gravitational field right now. That's why you're all in your chairs. And that's why we have to use our muscle energy to stand up, to walk around and to lift things.
Էլեկտրական դաշտերը լավ պատկերացնելու լավագույն միջոցը ձգողականությունը պատկերացնելն է: Ձգողականությունը նույնպես ուժերի դաշտ է որը կարող է ազդել տարբեր զանգվածների վրա: Մենք բոլորս կարող ենք պատկերացնել տիեզերագնացներին տիեզերքում: Նրանք ազատ տեղաշարժվում են երեք հարթություններով` առանց որևէ ուժի ազդեցության: Բայց հենց տիեզերանավը վայրէջք է կատարում Երկրի վրա, ու երբ տիեզերագնացները մուտք են գործում Երկրի ձգողական դաշտ, նրանք սկսում են զգալ ձգողականության ազդեցությունը: Երկիրը սկսում է նրանց ձգել: Ու երբ նրանք վայրէջք են կատարում, հայտնվում են լրիվ հավասար ձգողական դաշտում: Մենք բոլորս, այժմ, իհարկե, Երկրի ձգողական դաշտի մեջ ենք գտնվում: Դա է պատճառը, որ դուք այժմ նստած եք ձեր աթոռներին: Եվ դա է պատճառը, որ մենք օգտագործում ենք մեր մկանային էներգիան վեր կենալու, քայլելու և իրեր բարձրացնելու համար:
In cancer, cells rapidly divide and lead to uncontrolled tumor growth. We can think of a cell from an electrical perspective as if it's a mini space station. And in that space station we have the genetic material, the chromosomes, within a nucleus. And out in the cytoplasmic soup we have special proteins that are required for cell division that float freely in this soup in three dimensions. Importantly, those special proteins are among the most highly charged objects in our body. As cell division begins the nucleus disintegrates, the chromosomes line up in the middle of the cell and those special proteins undergo a three-dimensional sequence whereby they attach and they literally click into place end-on-end to form chains. These chains then progress and attach to the genetic material and pull the genetic material from one cell into two cells. And this is exactly how one cancer cell becomes two cancer cells, two cancer cells become four cancer cells, and we have ultimately uncontrolled tumor growth.
Քաղցկեղի դեպքում բջիջներն ավելի արագ են բաժանվում և դառնում են ուռուցքի անվերահսկելի աճի պատճառ: Կարող ենք բջիջը դիտարկել էլեկտրական տեսանկյունից. այսինքն՝ ինչպես մի փոքր կայան: Այդ կայանում մենք ունենք գենետիկ նյութ` միջուկի մեջ գտնվող քրոմոսոմներ: Իսկ ցիտոպլազմայից դուրս ունենք հատուկ պրոտեիններ, որոնք անհրաժեշտ են բջջի բաժանման համար, որոնք ազատ տեղաշարժվում են այս թաղանթի մեջ երեք հարթություններով: Հարկ է նշել, որ այդ հատուկ պրոտեինները մեր մարմնում լիցքավորման ամենաբարձր աստիճան ունեցող օբյեկտներն են: Երբ սկսվում է բջջի բաժանումը, միջուկը մասնատվում է, քրոմոսոմները կուտակվում են բջջի կենտրոնում, և այդ հատուկ պրոտեիններն անցնում են երեք հարթություններով, ինչի միջոցով էլ ճշգրիտ կերպով հավաքվում են մի հատվածում, վերջ ի վերջո միանում են՝ շղթաներ կազմելու համար: Այս շղթաները այնուհետև զարգանում են ու միանում գենետիկ նյութին, և այդ գենետիկ նյութը մեկ բջջից հանելով երկուսի մեջ են ավելացնոմ: Ահա թե ինչպես է քաղցկեղի մեկ բջիջը վերածվում երկուսի, երկուսը` չորսի, և ի վերջո տեղի է ունենում ուռուցքի անվերահսկելի աճ:
Tumor Treating Fields use externally placed transducers attached to a field generator to create an artificial electric field on that space station. And when that cellular space station is within the electric field, it acts on those highly charged proteins and aligns them. And it prevents them from forming those chains, those mitotic spindles, that are necessary to pull the genetic material into the daughter cells. What we see is that the cells will attempt to divide for several hours. And they will either enter into this so-called cellular suicide, programmed cell death, or they will form unhealthy daughter cells and enter into apoptosis once they have divided. And we can observe this.
Ուռուցք բուժող դաշտերը կիրառում են դաշտի գեներատորին կցված արտաքին էներգիայի վերափոխման սարքավորումը` այդ կայանում արհեստական էլեկտրական դաշտ ստեղծելու համար: Եվ երբ այդ բջջային կայանը էլեկտրական դաշտի ազդեցության տակ է գտնվում, այն ազդում է ամենաբարձր լիցքավորմամբ պրոտեինների վրա ու հավասարեցնում դրանք: Դա կանխում է շղթաներ և բաժանման իլիկի թելիկներ կազմելու գործընթացը, որոնք անհրաժեշտ են գենետիկ նյութը դուստր բջիջներին փոխանցելու համար: Մենք կտեսնենք, որ հետագա մի քանի ժամերի ընթացքում բջիջները կփորձեն բաժանվել: Ապա դրանք կենթարկվեն կամ, այսպես կոչված, բջջային ինքնասպանության, բջջի ծրագրավորված մահվան, կամ էլ կստեղծեն ոչ առողջ դուստր բջիջներ ու դարձյալ կենթարկվեն ապոպտոզի, հենց որ բաժանվեն: Կարող ենք այս ամենն ուսումնասիրել:
What I'm going to show you next are two in vitro experiments. This is cultures, identical cultures, of cervical cancer cells. And we've stained these cultures with a green florescent dye so that we can look at these proteins that form these chains. The first clip shows a normal cell division without the Tumor Treating Fields. What we see are, first of all, a very active culture, a lot of divisions, and then very clear nuclei once the cells have separated. And we can see them dividing throughout. When we apply the fields -- again, in the identical time-scale to the identical culture -- you're going to see something different. The cells round up for division, but they're very static in that position. We'll see two cells in the upper part of the screen attempting to divide. The one within the circle manages. But see how much of the protein is still throughout the nucleus, even in the dividing cell. The one up there can't divide at all. And then this bubbling, this membrane bubbling, is the hallmark of apoptosis in this cell.
Պատրաստվում եմ ձեզ ցույց տալ արհեստական պայմաններում անցկացված 2 փորձ: Սրանք բջիջներ են, արգանդի վզիկի քաղցկեղի նույնանման բջիջներ: Եվ մենք այս բջիջները գունավորել ենք կանաչ լուսարձակող ներկով, որպեսզի կարողանանք տեսնել այդ շղթաները կազմող պրոտեինները: Առաջին տեսանյութում կտեսնենք բջջի նորմալ բաժանումը` առանց ուռուցք բուժող դաշտերի ազդեցության: Նախ կնկատենք շատ ակտիվ բջիջներ, դրանց բաժանումները, իսկ հետո բջիջների բաժանումից առաջացած շատ պարզ միջուկները: Կտեսնենք դրանց բաժանման ողջ գործընթացը: Երբ կիրառենք դաշտերը նույն ժամանակահատվածում միևնույն բջիջների համար, արդյունքը լրիվ այլ կլինի: Բջիջները կուտակվում են իրար մոտ, որ բաժանվեն, բայց դրանք շատ կայուն են այդ դիրքում: Էկրանի վերին հատվածում կտեսնենք երկու բջիջներ, որոնք փորձում են բաժանվել: Շրջանակի մեջ վերցրածին հաջողվում է դա անել: Բայց տեսեք, թե որքան պրոտեին կա նույնիսկ բաժանվող բջջի միջուկում: Մյուսը, որը նույնպես վերևի հատվածում է, չի կարողանում ընդհանրապես բաժանվել: Եվ հետո մեմբրանը սկսում է ուռչել, իսկ դա նշան է, որ այս բջջի համար ապոպտոզ է սկսվում:
Formation of healthy mitotic spindles is necessary for division in all cell types. We've applied Tumor Treating Fields to over 20 different cancers in the lab, and we see this effect in all of them. Now importantly, these Tumor Treating Fields have no effect on normal undividing cells.
Առողջ բաժանման թելիկների ձևավորումն անհրաժեշտ է բոլոր տեսակի բջիջների բաժանման համար: Մենք ուռուցք բուժող դաշտերը լաբորատոր պայմաններում կիրառել ենք քաղցկեղի ավելի քան քսան տարբեր տեսակների վրա ու բոլոր դեպքերում ստացել ենք նույն արդյունքը: Հարկ է նշել, որ ուռուցք բուժող այս դաշտերը նորմալ, չբաժանվող բջիջների վրա ոչ մի ազդեցություն չունեն:
10 years ago, Dr. Palti founded a company called Novocure to develop his discovery into a practical therapy for patients. In that time, Novocure's developed two systems -- one system for cancers in the head and another system for cancers in the trunk of the body. The first cancer that we have focused on is the deadly brain cancer, GBM. GBM affects about 10,000 people in the U.S. each year. It's a death sentence. The expected five year survival is less than five percent. And the typical patient with optimal therapy survives just a little over a year, and only about seven months from the time that the cancer is first treated and then comes back and starts growing again.
Տասը տարի առաջ բժիշկ Փալթին հիմնադրեց Novocure կոչվող կազմակերպությունը, որպեսզի զարգացնի իր ուսումնասիրություններն ու դրանք կիրառելի դարձնի հիվանդների համար: Այդ ժամանակ Novocure-ը առաջ քաշեց երկու համակարգ. մեկը գլխի քաղցկեղի համար, իսկ մյուսը` մարմնի մյուս մասերի քաղցկեղի համար: Առաջին ուսումնասիրությունը կատարել ենք ուղեղի մահացու քաղցկեղի (Glioblastoma multiforme, գլիոբլաստոմա) վրա: ԱՄՆ-ում գլիոբլաստոմայով տարեկան 10,000 մարդ է հիվանդանում: Դա իսկական մահապատիժ է: Ակնկալվող հինգ տարվա կյանքի հավանականությունը հինգ տոկոսից էլ ցածր է: Ճիշտ բուժման դեպքում հիվանդը կարող է ապրել մի տարուց մի փոքր ավելի. քաղցկեղի բուժման առաջին կուրսից ընդամենը յոթ ամիս անց այն նորից ի հայտ է գալիս ու սկսում է աճել:
Novocure conducted its first phase three randomized trial in patients with recurrent GBM. So these are patients who had received surgery, high dose radiation to the head and first-line chemotherapy, and that had failed and their tumors had grown back. We divided the patients into two groups. The first group received second-line chemotherapy, which is expected to double the life expectancy, versus no treatment at all. And then the second group received only Tumor Treating Field therapy. What we saw in that trial is that that the life expectancies of both groups -- so the chemotherapy treated group and the Tumor Treating Field group -- was the same. But importantly, the Tumor Treating Field group suffered none of the side effects typical of chemotherapy patients. They had no pain, suffered none of the infections. They had no nausea, diarrhea, constipation, fatigue that would be expected.
Novocure-ն առաջին փուլում երեք փորձ անցկացրեց պատահականության սկզբունքով ընտրված այն հիվանդների վրա, որոնց մոտ նորից սկսել էր գլիոբլաստոմա աճել: Ահա սրանք այն հիվանդներն են, որոնք վիրահատվել են, ստացել բարձր չափաբաժնով ճառագայթում և անցել քիմիաթերապիայի առաջին փուլը: Բայց դա արդյունք չի տվել, և ուռուցքը շարունակել է աճել: Մենք բաժանել ենք հիվանդներին երկու խմբի: Առաջին խումբը անցել է քիմիաթերապիայի երկրորդ փուլը, որից հետո ակնկալվում էր, որ կյանքի տևողությունը կկրկնապատկվեր՝ ի տարբերություն բուժում չընդունելուն: Իսկ երկրորդ խումբն անցել է միայն ուռուցք բուժող դաշտերի թերապիան: Եվ այս ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ երկու խմբերում էլ՝ թե՛ քիմիաթերապիայով բուժվող խմբում, թե՛ ուռուցք բուժող դաշտերը կիրառող խմբում կյանքի տևողությունը նույնն էր: Բայց հարկ է նշել, որ երկրորդ խմբում ոչ մի կողմնակի ազդեցություն չենք նկատում, ինչը, սակայն, հատուկ է քիմիաթերապիայով բուժվողներին: Նրանք ոչ մի ցավ չեն զգում, նրանց ոչ մի վարակ չի փոխանցվում: Չեն ունենում սրտխառնոց, լուծ, փորկապություն և սպասվածին հակառակ՝ չեն զգում հոգնածություն:
Based on this trial, in April of this year, the FDA approved Tumor Treating Fields for the treatment of patients with recurrent GBM. Importantly, it was the first time ever that the FDA included in their approval of an oncology treatment a quality of life claim.
Հիմնվելով այս ուսումնասիրության վրա` այս տարի ապրիլին սննդի եւ դեղամիջոցների որակի ապահովման վարչությունը (FDA) հաստատեց ուռուցք բուժող դաշտերի կիրառումն այն հիվանդների համար, որոնց մոտ գլիոբլաստոման կրկնվում է: Նշեմ, որ դա առաջին անգամն էր, որ FDA-ն ուռուցքաբանական համալիր բուժման մեջ ներառել էր որակյալ կյանքի պահանջը:
So I'm going to show you now one of the patients from this trial. Robert Dill-Bundi is a famous Swiss cycling champion. He won the gold medal in Moscow in the 4,000 meter pursuit. And five years ago, Robert was diagnosed with GBM. He received the standard treatments. He received surgery. He received high dose radiation to the head. And he received first-line chemotherapy. A year after this treatment -- in fact, this is his baseline MRI. You can see that the black regions in the upper right quadrant are the areas where he had surgery. And a year after that treatment, his tumor grew back with a vengeance. That cloudy white mass that you see is the recurrence of the tumor.
Այսպիսով, այժմ պատրաստվում եմ ձեզ ներկայացնել այս հետազոտությանը մասնակցած հիվանդներից մեկին: Ռոբերտ Դիլլ Բունդին հայտնի շվեցարացի հեծանվորդ է: Նա Մոսկվայում ոսկե մեդալ է նվաճել 4,000 մետր մրցավազքի համար: Հինգ տարի առաջ Ռոբերտի մոտ ուղեղի քաղցկեղ հայտնաբերվեց: Նա ստացավ անհրաժեշտ բուժումը: Կատարվեց վիրահատություն: Հետո ընդունեց գլխի ճառագայթման մեծ չափաբաժին և անցավ քիմիաթերապիայի առաջին փուլը: Ահա, սա բուժումից մեկ տարի անց է, կարող եք տեսնել նրա գլխի ընդհանուր մագնիսական ռեզոնանսային պատկերը: Ինչպես տեսնում եք, վերևի աջ հատվածի քառորդ մասը, որը սևով է նշված, վիրահատված մասն է: Բայց բուժումից մեկ տարի անց նրա ուռուցքը նորից աճեց, այս անգամ՝ ավելի ագրեսիվ ձևով: Այս սպիտակավուն զանգվածը, որ տեսնում եք, նորից առաջացած ուռուցքն է:
At this point, he was told by his doctors that he had about 3 months to live. He entered our trial. And here we can see him getting the therapy. First of all, these electrodes are noninvasive. They're attached to the skin in the area of the tumor. Here you can see that a technician is placing them on there much like bandages. The patients learn to do this themselves And then the patients can undergo all the activities of their daily life. There's none of the tiredness. There's none of what is called the "chemo head." There's no sensation. It doesn't interfere with computers or electrical equipment. And the therapy is delivered continuously at home, without having to go into the hospital either periodically or continually.
Այդ ժամանակ բժիշկները նրան ասել էին, որ իրեն մնացել էր երեք ամսվա կյանք: Բայց նա մասնակցեց մեր հետազոտությանը: Այստեղ կարող ենք տեսնել, թե ինչպես է նա բուժումը ստանում: Նախ և առաջ նշեմ, որ այս էլեկտրոդները տեղադրվում են առանց վիրահատական միջամտության: Դրանք ամրացվում են մաշկին` այն հատվածում, որտեղ ուռուցքն է: Դուք կարող եք տեսնել, որ բժիշկը դրանք բինտի նման փաթաթում է: Հիվանդներն իրենք էլ սովորում են դա ինքնուրույն անել: Իսկ հետո նրանք կարող են անցնել իրենց առօրյա գործերին: Նրանք չեն զգա հոգնածություն և այն, ինչ զգում են քիմիաթերապիայից հետո: Ոչ մի նման բան: Դրա վրա ոչ մի ազդեցություն չեն թողնում ո'չ համակարգիչը, ոչ էլ էլեկտրական սարքավորումները: Ու հիվանդը շարունակ կարող է ստանալ բուժումը հենց տանը՝ առանց ստիպված լինելու պարբերաբար հիվանդանոց գնալ:
These are Robert's MRIs, again, under only TTField treatment. This is a therapy that takes time to work. It's a medical device; it works when it's on. But what we can see is, by month six, the tumor has responded and it's begun to melt away. It's still there. By month 12, we could argue whether there's a little bit of material around the edges, but it's essentially completely gone. It's now five years since Robert's diagnosis, and he's alive, but importantly, he's healthy and he's at work. I'm going to let him, in this very short clip, describe his impressions of the therapy in his own words.
Սրանք Ռոբերտի մագնիսական ռեզոնանսային պատկերներն են ուռուցք բուժող դաշտերի թերապիայից հետո: Որպեսզի այս բուժումը ցանկալի ազդեցությունն ունենա, ժամանակ է անհրաժեշտ: Սա բժշկական սարքավորում է, որն աշխատում է, երբ միացված է: Մենք կարող ենք տեսնել, որ վեց ամիս անց ուռուցքը դրա ազդեցության տակ սկսում է փոքրանալ: Այն դեռ չի վերացել: Արդեն 12-րդ ամսում, դեռ կարելի է տեսնել, որ ծայրամասային հատվածներում ինչ-որ բան է երևում, բայց այն գրեթե ամբողջովին վերացել է: Արդեն հինգ տարի է անցել այն օրից, երբ Ռոբերտի մոտ հայտնաբերեցին քաղցկեղ, բայց նա դեռ ողջ է. դեռ ավելին՝ նա առողջ է ու աշխատանքի է վերադարձել: Այժմ այս տեսանյութում նա ինքը կնկարագրի այս բուժման մասին իր տպավորությունները:
(Video) Robert Dill-Bundi: My quality of life, I rate what I have today a bit different than what most people would assume. I am the happiest, the happiest person in the world. And every single morning I appreciate life. Every night I fall asleep very well, and I am, I repeat, the happiest man in the world, and I'm thankful I am alive.
Տեսանյութ: Ռոբերտ Դիլլ- Բունդի: Իմ կյանքի որակը. ես, հակառակ շատերի ենթադրություններին, այսօր փոքր-ինչ այլ կերպ եմ գնահատում այն, ինչ ունեմ: Ես աշխարի ամենաերջանիկ, ամենաերջանիկ մարդն եմ: Ու ամեն բացվող առավոտ ես գնահատում եմ կյանքը: ամեն գիշեր ես լավ եմ քնում ես կարող եմ կրկնել ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ Ես երախտապարտ եմ, որ կամ:
BD: Novocure's also working on lung cancer as the second target. We've run a phase two trial in Switzerland on, again, recurrent patients -- patients who have received standard therapy and whose cancer has come back. I'm going to show you another clip of a woman named Lydia. Lydia's a 66 year-old farmer in Switzerland. She was diagnosed with lung cancer five years ago. She underwent four different regimes of chemotherapy over two years, none of which had an effect. Her cancer continued to grow. Three years ago, she entered the Novocure lung cancer trial.
Բ. Դ. - Novocure-ը որպես իր երկրորդ թիրախ ընտրել է թոքի քաղցկեղն ու աշխատում է այդ ուղղությամբ: Երկրորդ փուլում մենք Շվեյցարիայում հետազոտություններ ենք անցկացրել այն հիվանդների վրա, որոնք ստացել էին նշանակված բուժումը, բայց նրանց ուռուցքը շարունակել էր աճել: Ուզում եմ, որ դիտենք մեկ այլ տեսանյութ Լիդիա անունով մի կնոջ մասին: Լիդիան 66-ամյա ագարակատեր է, ով ապրում է Շվեյցարիայում: Նրա մոտ հինգ տարի առաջ թոքի քաղցկեղ էին հայտնաբերել: Երկու տարվա ընթացքում նա ստացել էր քիմիաթերապիայի տարբեր կուրսեր, որոնցից ոչ մեկն արդյունք չէր ունեցել: Նրա ուռուցքը շարունակում էր աճել: Երեք տարի առաջ նա մասնակցեց Novocure-ի թոքի քաղցկեղի հետազոտությանը:
You can see, in her case, she's wearing her transducer arrays, one of the front of her chest, one on the back, and then the second pair side-to-side over the liver. You can see the Tumor Treating Field field generator, but importantly you can also see that she is living her life. She is managing her farm. She's interacting with her kids and her grand kids. And when we talked to her, she said that when she was undergoing chemotherapy, she had to go to the hospital every month for her infusions. Her whole family suffered as her side effect profile came and went. Now she can run all of the activities of her farm. It's only the beginning.
Կարող եք տեսնել, որ նա ազդանշաններ հաղորդող սարքի առաջին զույգը կրում է կրծքավանդակի ու մեջքի վրա, մյուս զույգը՝ լյարդի առջևի ու ետևի հատվածներում: Տեսնում եք ուռուցք բուժող դաշտերի գեներատորը, բայց ավելի կարևոր է, որ տեսնեք, որ նա պարզապես իր կյանքն է ապրում: Նա աշխատում է իր ագարակում: Շփվում է իր երեխաների ու թոռնիկների հետ: Եվ երբ մենք զրուցեցինք նրա հետ, նա ասաց, որ քիմիաթերապիա ընդունելիս ստիպված էր ամեն ամիս ներարկումների համար հիվանդանոց գնալ: Նրա ընտանիքն էլ տառապում էր այն կողմնակի ազդեցություններից,որոնք լինում են քիմիաթերապիայի ժամանակ: Այժմ նա զբաղվում է իր ագարակի բոլոր գործերով: Եվ սա դեռ սկիզբն է:
(Applause)
(Ծափահարություններ)
In the lab, we've observed tremendous synergies between chemotherapy and Tumor Treating Fields. There's research underway now at Harvard Medical School to pick the optimum pairs to maximize that benefit. We also believe that Tumor Treating Fields will work with radiation and interrupt the self-repair mechanisms that we have. There's now a new research project underway at the Karolinska in Sweden to prove that hypothesis.
Լաբորատորիայում մենք ուսումնասիրել ենք քիմիաթերապիայի և ուռուցք բուժող դաշտերի համատեղ ազդեցությունը: Այժմ Հարվարդի Բժշկական Դպրոցում հետազոտություն է կատարվում` այդ զուգակցումից առավելագույն օգուտը ստանալու համար: Մենք նաև վստահ ենք, որ քաղցկեղ բուժող դաշտերը կարող են կիրառվել ճառագայթման հետ միասին ու կանխել ինքնավերականգնողական այն մեխանիզմները, որ կան մեր մեջ: Այժմ Շվեդիայի Կարոլինսկա հետազոտական կենտրոնում ուսումնասիրություններ են կատարվում այս վարկածն ապացուցելու համար:
We have more trials planned for lung cancer, pancreatic cancer, ovarian cancer and breast cancer. And I firmly believe that in the next 10 years Tumor Treating Fields will be a weapon available to doctors and patients for all of these most-difficult-to-treat solid tumors. I'm also very hopeful that in the next decades, we will make big strides on reducing that death rate that has been so challenging in this disease.
Մենք ծրագրել ենք իրականացնել թոքի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղների ավելի շատ հետազոտություններ: Ու ես, իրոք, վստահ եմ, որ հաջորդ տասը տարիների ընթացքում քաղցկեղ բուժող դաշտերը կլինեն այնպիսի միջոց, որը հասանելի կլինի և՛ բժիշկներին, և՛ հիվանդներին այս դժվար բուժելի քաղցկեղների համար: Ես նաև հույս ունեմ, որ հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում մենք մեծ հաջողություններ կգրանցենք` նվազեցնելով մահացությունների թիվը, որն ասես մարտահրավեր լինի այս հիվանդությունների դեպքում:
Thank you.
Շնորհակալություն:
(Applause)
(Ծափահարություններ)